Мой список блогов

суббота, 11 мая 2013 г.

Վարդեր...լեգենդներ վարդի մասին...«Ծաղիկների պերճախոս լռությունը շարքից»















Նրան աստվածացնում էին,սիրում,երկրպագում ,երգեր ձոնում ու փառաբանում դեռ անհիշելի ժամանակներից...



Այս չքնաղ ծաղկի գեղեցկությունը,բույրը,քնքշությունը , նրբագեղությունն ու մոգական հրապույրները  անտարբեր չեն թողնի  ոչ մեկին...

четверг, 9 мая 2013 г.

Հետաքրքիր փաստեր նկարիչների կյանքից...

Անրի Մատիսի «Նավակը» Նյու Յորքի(1961թ) ցուցահանդեսում  46 օր գլխիվայր է կախված եղել...))»հազարավոր (116.000 հազար )այցելուներից միայն մեկը նկատեց « դավադրությունը»  ...))) «շտկեցին» )))
«Նավակը»


среда, 8 мая 2013 г.

Քաջվարդ՝պիոն...սիրո ,հաջողության և հարստության ծաղիկ...

Peonies

Քաջվարդ...«անվանի,ճանաչված ,գեղեցիկ ասպետ»  ծաղիկների  աշխարհում...)))
Փարթամ տերևեներով ,սպիտակ,վարդագույն,ալ կարմիր  քաջվարդի  խոշոր,վայելչագեղ  ծաղիկները  նման են վարդի...

вторник, 7 мая 2013 г.

Յասնայա Պոլյանայում

Հոդված... Վահան Տերյան
1910թ

Երբ ես գնում էի Յասնայա Պոլյանա,Տոլստոյի թաղմանը ներկա գտնվելու ,խորապես զգում էի,որ այդ մի սրբազան պարտականություն է ,և այդ ուխտագնացությունը լցնում էր իմ հոգին արտասովոր հուզմունքով...
Մենք գնում էինք Լև Տոլստոյին թաղելու՜...
Ցուրտ ձմռան գիշեր է:Պատուհանի տակ սրտաճմլիկ աղմուկով հեկեկում է քամին:Կուչ ենք եկել վագոնում և բոլորս զգում ենք րոպեի խորհրդավորությունը....
Լև Տոլստոյի թաղո՜ւմը...

Գի դը Մոպասան « Լուսնի լույսը»


Քահանա Մարինիոնը  բարձրահասակ,նիհար մարդ էր:հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը:Հավատում էր Աստծուն և վստահ էր,որ հասկանում է նրա կամքը և խորհուրդները: Նա այն մարդկանցից չէր,որոնք կուրորեն սիրում էին կրկնել,«Անքնին են Աստծո գործերը»:Ոչ,քահանան վերլուծում էր բնության յուրաքանչյուր երևույթ,որոնում դրանց պատճառները:Նա այն 
կարծիքին էր,որ Արարիչն ամեն ինչ իր տեղում ստեղծել:

Աստված իմ ,փրկիր ինձ իմ ընկերներից,իսկ թշնամիներից ինքս գլուխ կհանեմ...)))







  • Խոսքի պատմություն...


  • Աստված իմ ,փրկիր ինձ իմ ընկերներից,իսկ թշնամիներից ինքս գլուխ կհանեմ...)))

    Այս խոսքերը  վերագրում են  Վոլտերին՝ չնայած  որ նրա աշխատությունների  մեջ չի հանդիպում այս արտահայտությունը...

    понедельник, 6 мая 2013 г.

    Նատիֆորմ


    Ուզում էի միայն բառի բացատրությունը գրել...))) Հետո «միտքս փոխեցի»  ...ու ստացվեց ավելին...))»
    Խնդրեմ))))


    Նատիֆորմ-կանացի  մարմին (ոչ միայն) հիշեցնող գոյացություններ ,սովորաբար ծառերից,ժայռերից,քարերից...



     (Նատիֆորմ -լատ.Natis-նստատեղի  ձև հիշեցնող...կամ ՝նման )))Самые необычные деревья фото, картинки, видео

    Կարապը

     Ըստ Լեոնարդո դա Վինչիի

    Կարապը ճկուն պարանոցը խոնարհեց ջրի հայելու վրա: Նա անթարթ հայացքով զննեց ինքն իրեն:Նայեց,նայեց ու հասկացավ իր մարմնով անցնող ցուրտ սարսուռի պատճառը: Այժմն նա գիտեր և համոզված էր...Ժամը  հասել է....Պետք է հրաժեշտ տա կյանքին....
    Կարապի փետուրները զարմանալիորեն ձյունաճերմակ էին...Դրանք նույնքան գեղեցիկ էին ,որքան ջահելության երազ օրերին...Նա կարողացել էր կյանքի բոլոր փորձություններից ու ձախորդություններից պատվով   դուրս գալ....պահպանել փետուրների անաղարտությունն ու վայելչագեղությունը...Եվ այժմ պատրաստ է հանգիստ և արժանապատիվ վերջակետ դնել կյանքին...

    Դիդրո-Սոֆի Վոլան

    «Ես չեմ կարող հեռանալ առանց մի քանի բառ ասելու Ձեզ...Այսպիսով,իմ սիրելի ,Դուք ինձանից ակնկալում եք շատ լավ բաներ:Ձեր երջանկությունը, նույնիսկ Ձեր կյանքը կախված է ,ինչպես Դուք եք ասում,  Ձեր հանդեպ իմ սիրուց...

    «Ոչ թե առվակ ,այլ ծով պիտի լիներ նրա անունը»

    «Ոչ թե առվակ ,այլ ծով պիտի լիներ նրա անունը»,-նրա մասին ասում էր Բեթհովենը....
    Յ. Ս. Բախը միակ տաղանդավորը չէր Բախերի ընտանիքում...Բախերն աշխարհին ավելի քան  հիսուն  հայտնի երաժիշտներ ու կոմպոզիտորներ են տվել...
    Իսկ Յոհան Սեբաստյան Բախը ամենանշանավորն էր...
    Հարմոնիան առաջինը,-ասում էր Բախը...Հարմոնիայի իմացությամբ  Բախն անգերազանցելի էր...Չկա մեկը ,որի հետ հնարավոր լինի համեմատել նրան ...

    Պոստիմպրեսիոնիզմ

    Պոստիմպրեսիոնիզմ-(իմպրեսիոնիզմից հետո)  Այս տերմինն առաջին անգամ օգտագործել է անգլիացի քննադատ Ռոջեր ֆրայը...
    19-20դդ գեղանկարչության ուղղության ընդհանուր անվանում...հիմնականում ֆրանսիական...

    пятница, 3 мая 2013 г.

    Կարևորը հաղթանակը չէ ,այլ մասնակցությունը...






  • Խոսքի Պատմություն-ից
  • Կարևորը  հաղթանակը չէ ,այլ մասնակցությունը

    Օլիմպիական խաղերի ոչ պաշտոնական կարգախոսն է  համարվում  այս արտահայտությունը,որի հեղինակն է բարոն դը Կուբերտեն:Այս խոսքերը նա ասել է 1908թ հուլիսին Լոնդոնում, 4-րդ օլիմպիական խաղերի բացման ժամանակ(մի մասն էլ պնդում է ,որ փակման ժամանակ))))....

    Դանիել Կիզ « Ծաղիկներ Էլջերնոնի համար»

    Դանիել Կիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ...Ուժեղ գիրք է... շատ  ծանր գիրք...հոգեբանական դրամա...Բանականության ողբերգություն...
      Պատմությունը մտավոր հետամնաց Չարլի Գորդոնի մասին է,որը   նյարդավիրաբուժական միջամտության շնորհիվ   շատ կարճ ժամանակով դառնում  է հանճարեղ ...

    Սե՜ր իմ .... ))))


    «Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
    Որոնց սիրում են....»)))










    четверг, 2 мая 2013 г.

    Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես ու հալ չկա....

                                                Վ. Տերյանի նամակը                 Նվ. Թումանյանին                                         1914,դեկտեմբեր,Պետրոգրադ

        Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես  ու հալ չկա:
    Մի կողմ թողած իմ անձնական կյանքը,որ շատ  է տխուր  ու սրտամաշ,մեր իրականության մեջ կատարվող իրերն էլ ինձ չեն ուրախացնում,ավելին կասեմ,հույս էլ չեն ներշնչում,որ ապագան ավելի ուրախալի լինի: Սակայն չկարծեք,սիրելիս,որ ես,սև հոռետեսությամբ լեցուն մարդկանց ցավով բռնված՝հակում ունեմ ամեն ինչ վատաբանելու և սև տեսնելու:Ընդհակառակը,այնքա՜ն ջերմ բաղձանք կա իմ մեջ բաց սրտով ողջունելու գալիքը,այնքա՜ն ծանր են ինձ համար այդ դառը մտածումները,որ այստեղ էլ կցանկանայի գոնե սուտով ոգևորել ինքս ինձ-միայն թե ազատվեի այդ թախծալի մտածումունքերից  ու տարակուսություններից:

    среда, 1 мая 2013 г.

    ՈՒժեղ մարդիկ

    ՈՒժեղ մարդիկ շատ ավելի անպաշտպան են լինում թույլերից...
    -Փոթորկի ժամանակ բարակ եղեգը խոնարhվում է ու խշխշում..իսկ հզոր սոճին կոտրվում է և մեռնում ընդմիշտ ,-ասում են չինացիները...իսկ չինացիները գիտեն ,թե ինչ են խոսում...

    Աստված չի ստեղծել Չարը


    Մի անգամ  պրոֆեսորը հարցրեց իր ուսանողներին,
    -Աստվա՞ ծ է արարիչն ամեն բանի...
    Ուսանողներից մեկը համարձակորեն պատասխանեց.
    -Այո՛:
    -Այսինքն ՝ դուք համարում եք,որ Աստվա՞ ծ է ստեղծել ամեն բան....
    -Այո՛,կրկնեց ուսանողը:

    Դրական տրամադրվածություն և մտավիճակ ունեցիր



    Մի անգամ փոքրիկ գորտերը մրցույթ կազմակերպեցին.նրանց նպատակն էր բարձրանալ աշտարակի գագաթ...մրցույթը նայելու և մասնակիցների վրա ծիծաղելու համար  շատ հանդիսատես էր հավաքվել  ...
    Մրցույթը սկսվեց...հանդիսատեսից և ոչ մեկը չէր հավատում,որ գորտերից ինչ որ մեկը կհաղթի,հաջողության կհասնի...
    -Շատ դժվար կլինի:

    Էնթոնի դե Մելլո


    Վարպետին հարցրին ,թե երբևէ   հիասթափված եղել է այն բանից,որ նրա ջանքերն ավելի քիչ պտուղ են բերել ,քան   ակնկալում էր  :
    Վարպետը պատմեց նրանց այս առակը.
    Մի  ցուրտ  ու քամոտ գարնանայի առավոտ խխունջը  սկսեց բարձրանալ բալենու ծառը :Մոտակա ծառին  թառած ճնճղուկները մի կուշտ ծիծաղելով նրա վրա ՝հարցրին.

    ...Այնքան հիմար չեմ,որ այս հասակում չիմանամ,թե հիմարությունն ու չարությունն «էս » աշխարհում ավելի առատ են, քան խելքն ու բարությունը





  • Վ. Տերյանի նամակներից
  • Սիրելի Նվարդ
                                        1915,սեպտեմբեր,Պետրոգրադ

    Այս անգամ ուշացավ նամակս,բայց բանն այն է,որ ես վճռել էի գալ Կովկաս,դրա համար հետաձգեցի գրելս և հետո չհաջողվեց կրկին գալ և նորից խրվեցի այստեղի գործերիս մեջ ու չգրեցի......
    ժողովածուն առաջ է գնում և շուտով պատրաստ կլինի:Մոսկվայի ժողովածուի հետ համաձայնեցինք այնպես անել, որ նույն նյութերը չլինեն,և մերում պոեզիան շատ կրճատեցինք-ընդամենը երկու թերթ պիտի բռնե,իսկ Մոսկվայինը ամբողջապես նվիրված պիտի լինի պոեզիային:

    Պատմությունն ինձ կարդարացնի,Զգացմունքների դաստիարակություն


    Պատմությունն ինձ կարդարացնի
    այս արտահայտությունը Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆ. Կաստրոյի    դատավարության ժամանակ(16 հոկտեմբերի 1953թ)հնչեցրած խոսքից է...
    մեջբերվում է ինքնաարդարացման նպատակով՝ որպես   կատակ-հեգնանք 

    «Մոսկվան արցունքներին չի հավատում».....Նա գտնվում է փառքի զենիթում

    Красивые места на планете (50 фото)
    «Մոսկվան արցունքներին չի հավատում»
    արտահայտությունը հայտնի էր դեռ խորհրդային համանուն ֆիլմից   դարեր առաջ։Արտահայտությունը ծագել է թաթարական լծից ազատագրվելուց հետո,երբ

    Գոթիկա

    Գոթիկա -միջնադարի պսակ-պատմական գեղարվեստական ոճ,որը գրեթե ընդգրկել էր մշակույթի բոլոր ոլորտները,իշխում էր Արևմտյան Եվրոպայի արվեստում 13-15դդ...
    Գոթիկա(իտ. անսովոր,բարբարոս) տերմինը  առաջացել է  իտալական Վերածննդի դարաշրջանում ,որպես ծաղրական մականուն դեպի անցյալը գլորվող «պրիմիտիվ,բարբարոս» միջնադարյան մշակույթի...
    Գոթիկայի բնութագիրը.պայծառ

    Օ,Սոլոն,Սոլոն,Սոլոն...



    Օ,Սոլոն,Սոլոն,Սոլոն...

    Ըստ ավանդույթի սրանք երբեմնի հարուստ ու երջանիկ Լիդիայի թագավոր Կրեսոսի խոսքերն են... սրանք նա արտասանել է  զղջման  պահին,որ ժամանակին չհավատաց հույն իմաստուն Սոլոնին...

    Սերը կույր է

    Սերը կույր է...
    սերը կույր չէ...սերն ամենատես է..միայն թե «ուրիշ աչքերով » է նա տեսնում... թերությունները չնկատող սիրո գեղեցիկ աչքերով ....:»))այդպես չէ ???

    Սերը կույր է...

    « Ծաղկային բախտը» միշտ չէ որ բարեհաճ է եղել այս չքնաղ ծաղկի հանդեպ.....

                                                                           
    Դեպի երկինք ձգվող  ծաղկած ճյուղեր...երկնագույն ,կարմիր ,բաց վարդագույն թավշե ծաղկաթերթեր...Ձմռան կեսին «պայթած» գույներ...կուրացուցիչ գեղեցկության ՝պայծառ,վառվռուն ,բազմերանգ ծաղիկներ...

    Հուլիոս Կեսար




  • Խոսքի պատմություն...

  • Հուլիոս Կեսար

    Alea jacta est-վիճակը գցված է...

    VENI, VIDI, VICI-Եկա ,Տեսա,Հաղթեցի...

    Ես չգիտեմ ,թե ինչ կբերի օրը,բայց գիտեմ ,որ այն վերջանում է...

    «Եթե հանդիպեց լավ կին ՝կլինես բացառություն,իսկ եթե վատ՝ կդառնաս փիլիսոփա,,,»,Սպիտակ ագռավ,Վերագնահատիր արժեքները


     Քսանթիպա ( կա այսպիսի արտահայտություն) ))))

     այլաբանորեն ՝չար, կռվազան, «յոլա»  չգնացող կին հանգիստ,ստեղծագործող,մտածող,խոհեմ ամուսնու կողքին....   ամուսնու խելքը,տաղանդն ու գործերը չգնահատող  կին ...»
    (Սոկրատեսն ասում էր.
    «Եթե հանդիպեց լավ կին, կլինես բացառություն,իսկ եթե
     վատ՝ կդառնաս փիլիսոփա,,,»ահա,թե ինչու  է  նա դարձել  փիլիսոփա  )    ))))))

    Մարգարտածաղիկ


       Շա՜տ է սիրուն,

    չէ ՞))) ահա թե ինչու իմ փոքրիկ հրաշքին  անվանում եմ «մարգարտահատիկ-մարգարտածաղիկ»)))..

    Եվ նոքա , ում սիրեցի,իմ սիրով ու խնդությամբ, Արբեցին ու մոռացան-ու ինձ ոչինչ չըմնաց....

      Նվ. Թումանյանին 1914,հոկտեմբեր,2-րդ կես,Պետերբուրգ
    նկ. Աննա Ռազումովսկայա
    Դուք ինձնից չպետք է նեղանաք ,սիրելի  և լավ Նվարդ,իմ գործերը այնպիսի ընթացք ստացան ,որ հնար չունեի իմ սրտի և հոգու մասին մտածելու:Մոսկվայում ,հակառակ իմ ցանկության և ի վնաս իմ գործի,մնացի ամիս և կես և այն խառն ու անախորժ գործերի մեջ խրված...

    Տրամաբանական «գլուխկոտրուկներ» ))))

    Ուրախ եմ ,որ այսքան շատ հավանեցիք այս գրառումը...)))
    Հատուկ ձեզ համար պարբերաբար կթարմացնեմ )))
                                                 (())

    Հարցնում է Պլուտարքոսը...))))Ինչո՞ւ հռոմեացիները ....

    Ինչո՞ւ Սատուրնին զոհաբերություններ էին անում բաց գլխով (առանց գլուխը ծածկելու):

    Փշերն ինձ ... զարմանահրաշ ծաղիկները՝Ձեզ... )))

    Цветущий кактус

    Նուրբ ու քնքուշ վարդի ծննդյան օրն էր...Բոլոր ծաղիկները պատրաստել էին իրենց նվերները՝ ծաղկաթերթեր վաղորդյան ցողի կաթիլներով...
    Իսկ կակտուսը շփոթված էր...  չգիտեր ինչպես վարվել.«Ախր ,վարդն այնքան գեղեցիկ է ,-մտածում էր նա...իսկ ես այնքան անշնորհք ,տգեղ ուայլանդակ ...Ո՛չ ..ո՛չ ..չեմ գնա...ինձ համար չէ նրա ծննդյան օրը..»:

    вторник, 30 апреля 2013 г.

    Որտեղ լավ է ,այնտեղ է հայրենիքը



    Որտեղ լավ է, այնտեղ է հայրենիքը ...լատ. Ubi bene ibi patria, իսկ մենք ասում ենք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց...» :
     Արտահայտությունը  Արիստոֆանեսի « Plutus» կատակերգությունից է,որտեղ կան այսպիսի տողեր.« Ցանկացած երկիր  ,որտեղ մարդն իրեն լավ է զգում, հայրենիքն է »:Այս խոսքերը հայտնի դարձան Ցիցերոնի շնորհիվ: Նա իր «Տուսկուլանյան զրույցներ » շարադրության մեջ գրում է .«Հայրենիքն ամենուր է ,որտեղ լավ է»:
    Նշանակու

    Վարքագիծ...Արարքներ...


    Վարքագիծ...Արարքներ...

    Միայն այն մարդն է միանգամայն լավը և հուսալի ,որն ունի լավ խելք և լավ սիրտ:

                                                               Կ.Դ. Ուշինսկի

    Տեսնելով ուրիշների արատները ,խելացին ազատվում է իր արատներից:
                                                Պուբլիլիոս Ասորացի

    воскресенье, 28 апреля 2013 г.

    Վ. Տերյանի նամակը Մ. Շահխաթունուն

                   1917,17մարտի,Սուխումի


    Սիրելի Գրետա
     (700x446, 107Kb) Ձեր փոքրիկ նամակն ու սիրուն բացիկն ստացա:Բացիկի վրա նկարված աղջիկն իրոք քնքուշ էր ու սիրուն,բայց նա ու՜ր,Գրետան ու՜ր...եթե ինձ հարցնեին,ես կասեի,որ Մարգոն բյուր և բյուր անգամ և սիրուն է ,և սիրելի:Ահա մի շաբաթ է ուզում եմ գրել Ձեզ և չի հաջողվում:Վերջերս դեպքերն այնքան հուզիչ են ,որ ոչ միայն գրել,այլ հանգիստ նստել չի կարողանում մարդ:Ես իսկույն ուզում էի գնալ այստեղից,բայց ֆիզիկական հնար չկա:

    Փոքրիկ լեդի...Լեդի Անմոռուկ...)))

    Քնքուշ,համեստ,  կապտա-փիրուզագույն թերթիկներով ,արեգակի նման ոսկեզօծ սրտիկով......հմայիչ փոքրիկ...Լեդի Անմոռուկ)))

    четверг, 25 апреля 2013 г.

    Հովհաննես Շիրազ «Հայոց Անունները»






























    նկ.Գրիգոր Խանջյան


    Քո մայր լեզվով խոսիր ,պոետ,
    Որ հավերժվի ազգը քո հետ:

    Անուն կա ,որ վարդի բույր է,
    Կա, որ սարի պաղ աղբյուր է,
    Կա,որ քեզ տուն կանչող քույր է,
    Կա,որ անուշ մոր համբույր է,
    Կա,որ ձեռիդ եղբեր սուր է,
    Հայ անունը ՝պատիվը մեր՝
    Միշտ լավ գործի ծնունդ անմեռ:

    понедельник, 22 апреля 2013 г.

    LORD BYRON - Lady Caroline Lamb Բայրոն-Կարոլինա Լեմ




  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...
  • LORD BYRON - Lady Caroline Lamb
                           Բայրոն-Կարոլինա Լեմ                  
  • «Իմ սիրելի Կարոլին,եթե արցունքները,որ տեսել եք  և որը ,գիտեմ ,ես չպիտի թափեի,եթե չլիներ չափից ավելի հուզմունքս բաժանման պահին...Հուզմունք,որը Դուք պիտի զգայիք  վերջին իրադարձությունների
  • суббота, 20 апреля 2013 г.

    Առակ երկու փաթիլի մասին...


    Երկու ճերմակ ,փափլիկ ձյան փաթիլներ անշտապ    պտտվելով հիասքանչ պարի մեջ՝ իջնում էին երկիր...
    Վախենլով կորցնել միմյանց ,նրանք ամուր բռնել էին իրար ձեռք ...
    Նրանցից մեկը հանկարծ   ուրախ բացականչեց .
    -Ի՜նչ լավ է թռչելը....հրաշալի է զգացողություն է ՝վայելել բերկրանքը թռիչքի...
    -Մենք չենք թռչում ,մենք  պարզապես ընկնում ենք ,-տխուր պատասխանեց մյուս ձյան փաթիլը...
    -Շուտով մենք կհանդիպենք հողին ու կվերածվենք ճերմակ,փափլիկ ծածկոցի...
    -Ոչ,մենք թռչում ենք մահվանն ընդառաջ...երբ հասնենք  գետնին  մեզ պարզապես  կտրորեն ....
    -Մենք կդառնանք առվակներ ու կհոսենք դեպի ծով...Մենք կապրենք հավերժ,-շարունակեց առաջին ձյան փաթիլը...

    Խոսի՜ր ,որ քեզ տեսնեմ....

                                                       « Խոսի՛ր , որ քեզ տեսնեմ,-ասում էր Սոկրատեսը....»

    Պարզվում է լեզուն «մի հագուստ է» , որով ընդունում 
    են մեզ ,իսկ  խելքով` ճանապարհում...))))       
                                                       

    пятница, 19 апреля 2013 г.

    NU Ժանր


    Артур Брагинский - Прикосновение ангела 70x50, холст, масло, 2009NU-(ֆր. - nudite-մերկ...տկլոր)-կերպարվեստի  էրոտիկ ժանրերից մեկը,որի  հիմնական թեման կանացիության,մայրության,  կանացի մերկ մարմին գեղեցկության  պատկերումն է   ... Այս ժանրում  յուրաքանչյուր նկարիչ փորձել է փոխանցել գեղեցկության մասին իր պատկերացումները...ընտրելով կնոջ առեղծվածային կերպարը որպես ստեղծագործական սկզբի և ներդաշնակության խորհրդանիշ... 

    четверг, 18 апреля 2013 г.

    Անդրե Մորուա « Նամակներ անծանոթուհուն»


    Художник Коржев, Осень прародителей
    Նկ.Գ.Կորժև

    Տարեց ամուսնական զույգերի մասին ...*


    «Կա ,Տիկին, տարեց ամուսնական զույգերի երեք տարատեսակ:Սկսենք ամենավատից `  միմյանցից հոգնած ամուսնական զույգերից: Քառասուն տարվա ամուսնական կյանքը չմերձեցրեց նրանց: ամուսնանալիս նրանք շատ քիչ ընդհանուր բաներ ունեին ,իսկ  այժմ նրանք պարզապես չգիտեն ինչի մասին խոսել:Նման ամուսիններին դժվար չէ ճանաչել,տեսնելով,թե ինչպես  են  նրանք  լուռ նստած   ռեստորանում սեղանի շուրջ և  նույնիսկ չեն ժպտում միմյանց :Ամեն մեկն անտեսում է մյուսին,դեռ լավ է ,եթե նրանց միջև չկա բացահայտ թշնամանք:

    среда, 17 апреля 2013 г.

    Ժինետտ Նեվյո....

    Բազմաթիվ առասպելներ կան ջութակահարների մասին,որոնք     բարձր նվաճումների հասնելու   համար, իբր թե, վաճառել են իրենց   հոգիները  դիվային ուժերին...
    Հիշենք , թեկուզ ,  մեծագույն ջութակահար ՝վիրտուոզ Նիկոլո Պագանինիին,որը    չորս լարի վրա երեք օկտավայում  միաժամանակ կարող էր նվագել ......Նույնիսկ այսօր նման վարպետությամբ  կարող են պարծենալ եզակի ջութակահարներ .....
    Պատմում են ,երբ նա կատարել է իր սքանչելի պասաժները(ստեղծագործության արագ և դժվար հատվածներ),հանդիսատեսը արտասվել է...Նրա հայտնի ստեղծագործություններից մեկը կոչվում էր «Le Streghe»-«Վհուկների պարը» :Մարդիկ ենթադրում էին,որ   ջութակի կատարման   բացառիկ,  ոչ սովորական  տեխնիկային տիրապետելու  նրա շնորհքը սատանայից էր...

    Սայաթ -Նովա և Աննա


    Վրաստանի Հերակլ արքան արդեն երեք տարի էր ,ինչ պալատական  երգիչ Սայաթ-Նովային վտարել էր արքունիքից:Վտարել էր,բայց կարոտում էր նրա երգերը,տաղերը:
    Մի օր այլևս չհամբերելով՝ իր թիկնապահին ուղարկում է նրան գտնելու և պալատ բերելու:
    Վերջինս երգչին գտավ Թիֆլիսի մեյդաններից մեկում երգելիս:Հարմար պահ ընտրելով ՝մոտեցավ  և ասաց.
    -Սայաթ ,թագավորը քեզ  նորից պալատ է հրավիրում:Իմացիր,սրտի վրա ծանրացած մեղքը քավելու համար  քեզ թավադություն է շնորհել:

    Fur Elise ...Էլիզային


    Էլիզային...



    Գողտրիկ,գեղեցիկ ,կատարման մեջ թեթև  այս փոքրիկ բագատելը (դաշնամուրային կարճ պիես) համաշխարհային երաժշտության  հայտնի գլուխգործոցներից  մեկն է համարվում...  Շատերն են փորձել պարզել ,թե իրականում ում է նվիրել Բեթհովենն  այս գեղեցիկ ստեղծագործությունը...Մինչ օրս  հստակ հայտնի չէ,թե ով է իրական հասցեատերը...... 

    вторник, 16 апреля 2013 г.

    Դիդրո -Սոֆի Վոլան



  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...                                                                                                                                                                                                                                                   «Դուք առողջ եք:Դուք մտածում եք իմ մասին :Դուք սիրում եք ինձ:Դուք միշտ եք սիրելու ինձ:Ես հավատում եմ Ձեզ,հիմա ես երջանիկ եմ:Ապրում եմ կրկին:Ես կարող եմ խոսել,աշխատել,զբոսնել,խաղալ,անել այն ,ինչ ցանկանում եք:Երևի ես շատ մռայլ եմ եղել վերջին երկու-երեք օրը:Ո՛չ:Ի՛մ Սեր,նույնիսկ Ձեր ներկայությունը  առավել  չէր ուրախացնի ինձ ,որքան ուրախացրեց   Ձեր առաջին նամակը:Ինչ անհամբերությամբ էի սպասում դրան:Իմ
  • Նեո-Գեո



  • Գեղանկարչություն....ոճեր և ուղղություններ
  • Նեո-Գեո-20-ր դարի աբստրակտ արվեստի ուղղություն... պոստմոդերնիզմի դարաշրջանի աբստրակցիա...առաջացել է 80-ականներին ,ամերիկյան արվեստում...հաճախ դիտարկվում է որպես փոփ-արտ...հիմնադիր Պիտեր Հելլի ..Նա առաջարկում է իր նկարներում տեսնել  ժամանակակից սոցիումի սխեմաներ և գրաֆիկներ,ուր ֆիզիկական իրականությանը փոխարինում է լրատվական գերիրականությունը..

    суббота, 13 апреля 2013 г.

    «Անհայտ Կինը»

     Զրույց ցուցասրահում.


    -Ասացեք՝ ո՞վ է նա:
    -Անհայտ կին: Անվանիր ոնց կուզես, միայն ասա՝ որտեղից ես «ձեռք բերել» այս գանձը...
    -Հորինել եմ...
    -Բայց չէ՞ որ բնորդուհուց ես նկարել..



























    ....Մառախլապատ ու սպիտակ պետերբուրգյան  փողոցներով ընթանում է կառքը*.....իսկ կառքի մեջ ,ինչպես թագուհի , կիսափակ ,առկայծող աչքերի հեգնող հայացքով հասարակությանը նայող  մի Կին է  հպարտորեն թիկնած :  Անհայտ կին....ազնվականության  ու աշխարհիկ նրբագեղության մարմնացում...Նրա հանդերձանքը՝ «գլխարկը՝ « Francis»՝ զարդարված նուրբ ,թեթև փետուրներով...շվեդական ձեռնոցներ՝ պատրաստված նուրբ կաշվից...վերարկուն սամույրե՝ «Skobeleff» »՝

    четверг, 11 апреля 2013 г.

    Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր....

    ...Բայց հիվանդ եմ ես,
    Ու հոգիս միայն
    Յասամանով է,
    Որ կբուժեի...
       Եսենին










    Յասաման...Արշալույսի քնքուշ ավետաբեր...Մաքուր,կուսական ...Լուսաբացին   արևի առաջին շողերից արթնանալով , համբույրով  հեզիկ ու երկչոտ , ամբողջովին տրվում ես նրան.....



       Եղել է...Երբ մի « հռետորական հարցի » (սիրու ՞
    մ է արդյոք ինձ) պատասխանն ստանալու համար տենդագին որոնումների մեջ օրեր եմ անցկացրել պարտեզում....)))) 



     Եվ անսահման երջանիկ ու վստահ էի զգում ինձ , երբ  գտնում էի հինգ ծաղկաթերթով   յասամանի ծաղիկ....




    Գտա՜...Ահա և «սպառիչ»  պատասխանն ինձ տանջող հարցի.սիրում է...))))  Իսկ երջանկություն ավետող  ( դժվարությամբ  գտնված)  ծաղկաթերթը խնամքով թաքցնում  էի գրքի թերթերի արանքում կամ՝ ուտում ...)))

    Lilac Time


    Կարծում եմ աղջիկներից  շատերն են նման «գուշակություն» արել..))).





                          Յասաման(եղրևանի)

    Եթե խոսեր,ապա  կասեր..))) Բայց առանց խոսելու էլ ,լռությամբ կշշնջա հետևյալը...
    Սեր....Սիրահարվածություն....Առաջին Սիրո Հուզմունք...





    Սպիակ Յասաման՝    «Եկ սիրենք զիրար»)))
    Բաց մանուշակագույն՝  «Դու ինձ սիրու ՞մ ես»
    Վարդագույն՝ Սեր և խոստովանություն

    Цветущая сирень, черемуха картики, фото, видео

    Մանուշակագույն ՝ «Իմ սիրտը պատկանում է քեզ»...
    Ահա,թե ինչ են ակնարկում  նոր բացվող գարնան ,թարմության,երիտասարդության հավերժական  խորհրդանիշ   այս քնքուշ ծաղկի գույները......
                Anca Bulgaru                           


    Այս չքնաղ ծաղկի առաջացման  մասին  շատ լեգենդներ կան  ...

    Կպատմեմ երկուսը......)))

    Lilacs on Flickr.

      Մի անգամ    Գարնան աստվածուհին լուսաբացին  արթնացնելով   Արևին ու նրա հավատարիմ ուղեկցորդուհուն՝Իրիդին (ծիածան) ,խառնում է իրար գունագեղ  ծիածանի շողերն  ու ճառագայթներն  արևի  ...

    а45 (640x480, 56Kb)

    Այնուհետև  «արևածիածանային» սքանչելի խառնուրդը՝  չքնաղ աստղիկների տեսքով , առատորեն   շաղ  է տալիս  թարմ ակոսների,մարգագետինների և ծառերի ճյուղերի վրա:  Եվ ամեն տեղ ,ուր ընկնում էին այդ աստղիկները , հայտնվում էին   անուշաբույր ծաղիկներ......

    Vanilla Strawberry Hydrangea

     Սպիտակ..կապույտ,մանուշակագույն...
    Հողը  պարզապես ցնծում էր  երանությունից  ...)))

    Anca Bulgaru



    Նախկինում յասամանը կոչում էին դրախտի ծառ... մի հավատալիք կար... Այն   տանը,որի  կողքին աճում է այս չքնաղ ծաղիկը,Սերը հարատև կլինի....

    Anca Bulgaru


    Իսկ ըստ հին հունական առասպելի, մի օր  անտառների ու մարգագետինների երիտասարդ  Պան աստվածը հանդիպում է  մայիսյան առավոտի պես գեղեցիկ  մի ջրահարսի՝ Սիրինգին... Այնպես զմայլվեց նրա 

    Плыл по городу запах сирени

    նրբագեղությամբ,նազելիությամբ  ու գեղեցկությամբ ,որ  նույնիսկ մոռացավ   իր զվարճանքների մասին...



    Պանը որոշեց խոսել նրա հետ,բայց ջրահարսը սարսափահար փախավ նրանից ...


    Lilacs

    Թափառում էր վշտաբեկ  Պանը   անտառում ՝ամենուր փնտրելով   չքնաղ  հավերժահարսին... 
    Եվ մի անգամ հեռվից տեսնելով նրան ՝ մոտ վազեց :


    Սարսափահար աղջիկը աղերսեց Աֆրոդիտեին. «Փրկի՛ր ինձ ամոթից»: 



    Նա վերածեց աղջկան    նուրբ մանուշակագույն ծաղիկներով  անուշաբույր թփի....
    Siringa՝ ջրահարսի անունով կոչեցին այդ ծառը(թուփը)...


    White Lilac

    Վշտահար Պանը մի ճյուղ պոկեց թփից ու իր համար սրինգ պատրաստեց (լատ . syrinх  ,հուն. Syrínga՝«փողակ»...ահա,թե որտեղից է առաջացել հայերեն  սրինգ բառը))):


    Запах сирени

         Նա  այլևս երբեք չբաժանվեց իր սրինգից ...Հանգստի  ,տխրության կամ կատաղի ուրախության պահին Պանը վերցնում էր սրինգն  ու նվագում ...Նվագի կախարդական  հնչյուններից անտառում  լռում էին թռչունները...իսկ դաշտերում՝քամին... 

    Vanilla-Strawberry hydrangea.

    Շուրջն ամեն ինչ քարանում էր...ու նման պահերին կարելի էր լսել անգամ թրթռուն շնչառությունը հողի...







    P.S. Իսկ Երևանում երևի արդեն ծաղկել է յասամանը.... Այնպես  Կարոտւմ եմ....))))

                       


    Плыл по городу запах сирени









                             




















    Фото сирени белой





    Сирень







    Ի.Լիպերովսկայա














    Բայց և այնպես թող օրհնըված լինեն հավետ
    Յասամանի գիշերները այս հին հողի....

    Ես չեմ ափսոսում ոչ յասամանի գույներն իմ հոգու,
    Ոչ էլ զուր վատնած իմ տարիներն ...




    Պաղ փրփուրներ են իմ հոգու վրա
    Եվ յասամանի կապույտ սոսափյուն... Եսենին