Мой список блогов

среда, 1 мая 2013 г.

« Ծաղկային բախտը» միշտ չէ որ բարեհաճ է եղել այս չքնաղ ծաղկի հանդեպ.....

                                                                       
Դեպի երկինք ձգվող  ծաղկած ճյուղեր...երկնագույն ,կարմիր ,բաց վարդագույն թավշե ծաղկաթերթեր...Ձմռան կեսին «պայթած» գույներ...կուրացուցիչ գեղեցկության ՝պայծառ,վառվռուն ,բազմերանգ ծաղիկներ...




Զարմանալի տեսարան ...ապշեցուցիչ գեղեցկություն...Անհնարին է անտարբեր մնալ ,չհիանալ այս ծաղկի վեհաշուք գեղեցկությամբ....
Սակայն  « ծաղկային բախտը» միշտ չէ, որ բարեհաճ է եղել այս չքնաղ ծաղկի հանդեպ.....


           


Քամելիան հայտնի էր  որպես «գեղեցիկ , անհոգի ու սառը » ծաղիկ...Ահա այդ պատճառով է այն դարձել  անսիրտ ու անհոգի կանանց խորհրդանիշ,որոնք  քաղցր սիրախաղերով հրապուրում էին տղամարդկանց ու դժբախտացնում...և այդ ամենն անում էին ոչ թե ճշմարիտ սիրո ,այլ  հանուն մարմնական  կրքի  և մի նպատակով.կործանել ևս  մեկ  սիրող սիրտ ...



Իսկ ինչպե՞ ս է առաջացել Քամելիան ...
Կա մի լեգենդ այդ մասին...
Մի անգամ Սիրո աստված Ամուրը այցելեց մի տարօրինակ երկիր ,որտեղ ամեն ինչ սառույցից էր  ...նույնիսկ կենդանիներն ու ծաղիկները...





Ամուրը հիացած սառցե ծաղիկների գեղեցկությամբ՝ սկսեց նետահարել նրանց՝ սպասելով գեղեցիկ հրաշքի...Բայց ծաղիկները, մի պահ  կենդանանալով սիրո նետերից ,մարում էին կրկին ...


Camellia ~ Amazing!

Այդ ժամանակ աստվածուհի Վեներան՝ Ամուրի մայրը,որդուն սիրաշահելու  և նրա «գեղեցիկն արարելու» քմահաճույքը բավարարելու համար անհոգի ծաղիկներին կյանքի շունչ պարգևեց...Սառցե ծաղիկները կենդանացան  ու ծաղկեցին բազմերանգ,վառվռուն գույներով...իսկ  նրանց ծաղկաթերթերին իջած ցողի կաթիլները շողշողում էին աստղիկների պես՝ փառաբանելով Երկինքը ...


Pink camellia


Այսպես ծնվեցին աստվածային Քամելիաները...Բայց Վեներան ծնունդ տալով այս չքնաղ ծաղկին ՝բավականին հոգ չտարավ նրա մասին...Մոռացավ նրան շնորհել Բույր...Այդ պատճառով էլ այս  զարմանահրաշ  ծաղիկը  բուրավետ չէ...


Գարունքից մինչև ուշ աշուն քնքուշ Քամելիաները դողում են ամենաթեթև քամիներից...զեփյուռից անգամ...և ,իհարկե,երբեք չեն  «տրտնջում  ուշադրության պակասից »  և  չեն տխրում  առանց մեղունների ուրախ բզզոցի ու  թիթեռների նուրբ թևիկների ....

Pretty camellia


Ինչպե՞ ս...Ի՞ նչ կերպով է հաջողվում բույր չունեցող այս  ծաղկին «չունենալ ուշադրության պակաս» ...հրապուրել միջատներին ...Միգուցե գաղտնի հմայքներով ու թովչանքով  են  գրավում նրանց ...)))


Camellias

Քամելիան օժտված է օգտակար 
հատկություններով...նրանից  կոսմետիկ քսուկներ են պատրաստում մարմնի  համար... Չորացած ծաղկաթերթերից պատրաստված թեյը բուժիչ հատկություն ունի,սննդարար է...




Ի դեպ ,այս ծաղիկը  ամերիկական « Կու -կլուկս -կլան» խմբի անդամները ընտրել էին որպես սևամորթներին ատող սպիտակ ռասսայի խորհրդանիշ....Այդ պատճառով էլ նրանք իրենց կոչում էին «Սպիտակ Քամելիաների ասպետներ»....



Camellia japonica, beautiful flower!


Ճապոնիայում Քամելիաների ծառերն աճում են վանքերի շուրջը....Ճանապարհորդները  նրանց շուքի տակ հանգստանում են  մարմնով և հոգով՝ հիշելով անցյալն ու երազելով ապագայի մասին ....Աղոթքների մեջ խնդրում մեղքերի թողություն ..առողջություն ...ՍԵՐ...



 Իսկ Ֆրանսիայում և եվրոպական մյուս երկրներում այս ծաղկին  վերաբերվում են   երախտագիտությամբ....


Pink camellias



Ոչ միայն  բոլոր ժամանակների Ավստրիայի կայսրուհիներն  ու Անգլիայի թագուհինեերն են պաշտել   այս ծաղիկը,այլ նաև հասարակ կանայք ...Նրանք կախարդում են իրենց գեղեցկությամբ ցանկացած կնոջ...

camellia


Բնությու՞ նը ,թե՞  Աստված  որոշեց ստեղծել Քամելիան .....  Անհայտ է... )))
Կարևորը նրանք  ապրում են  Երկիր մոլորակի վրա ...ծաղկում ... և իրենց հրաշք,անկրկնելի   գեղեցկությամբ   շոյում մեր հայացքն ու    ուրախություն պատճառում...
Camellia








4 комментария:

  1. Ինչպիսի՜ գեղեցկություն...
    Կա՞ Հայաստանում Քամելիայից...երանի թե լինի՜...
    Շնորհակալ եմ, բարեկամս:

    ОтветитьУдалить
  2. Կա՞ Հայաստանում Քամելիա....Չգիտեմ ,Բարեկամ,,,)))) Դու պիտի ինձ ասես ...)))
    Ես նույնպես շնորհակալ եմ...
    Ապրես,Անահիտ ջան...)))

    ОтветитьУдалить
  3. Ցավոք, դեռ չեմ հանդիպել Բարեկամս...((Իսկ դու որտե՞ղ ես...

    ОтветитьУдалить