Мой список блогов

среда, 1 мая 2013 г.

Դրական տրամադրվածություն և մտավիճակ ունեցիր



Մի անգամ փոքրիկ գորտերը մրցույթ կազմակերպեցին.նրանց նպատակն էր բարձրանալ աշտարակի գագաթ...մրցույթը նայելու և մասնակիցների վրա ծիծաղելու համար  շատ հանդիսատես էր հավաքվել  ...
Մրցույթը սկսվեց...հանդիսատեսից և ոչ մեկը չէր հավատում,որ գորտերից ինչ որ մեկը կհաղթի,հաջողության կհասնի...
-Շատ դժվար կլինի:

-Նրանք երբեք չեն բարձրանա:
-Հիմարություն է նրանց արածը,-բացականչում էր հանդիսատեսը...
Շատ բարձր էր աշտարակը: Փոքրիկ գորտերը ընկնում էին իրար հետևից ...Միայն մի գորտի հաջողվեց բարձրանալ աշտարակի գագաթ...
-Հարցրին հաղթողին,թե ինչպես հաջողվեց նրան նվաճել այդ անհասանելի թվացող բարձրությունը...պարզվեց,որ հաղթող գորտը  խուլ է եղել ու  չի լսել հանդիսատեսի բացականչությունները...
Ի՞նչ կցուցանե առակը  ...))))

Երբեք մի լսեք նրանց ,ովքեր իրենց հոռետեսությամբ ու բացասական մտավիճակով 

կազդեն ձեզ  վրա և  կփորձեն պառակտել Ձեր հավատն ու վստահությունը սեփական ուժերի ,կարողությունների հանդեպ ...նրանք կխլեն ձեզանիգ Ձեր ամենանվիրական երազանքներն ու ցանկությունները...
Մի  մոռացեք  խոսքի ՈՒԺԻ մասին...
Այն ամենը ,ինչ կարդում եք կամ լսում ,ուղղակիորեն ազդում է Ձեր  վարքագծի և տրամադրության վրա...

Комментариев нет:

Отправить комментарий