Мой список блогов

суббота, 7 апреля 2012 г.

ՎԱՆ ԳՈԳ




«Երբ ինչ-որ բան քո ներսում ասում է.«Դու նկարիչ չես» ՝անմիջապես սկսիր նկարել ,Տղաս,-միայն այդ կերպ դու կլռեցնես քո ներքին ձայնը:Նա  ,ով լսելով այդ ձայնը կվազի ընկերների մոտ և կբողոքի իր վատ բախտից ,կորցնում է իր արիության մի մասը,մի մասն այն լավի ,որ կա իր մեջ»:

МОЛИТВА ВИКТОРА ГЮГО..Վ.Հյուգոյի աղոթքը


 Օ, դու ,Ճշմարիտ ...Ժողովողը  անվանում է քեզ Ամենազոր,Մակաբայեցիների  գիրքը-Արարիչ,Եփեսացիներին  ուղերձը -Ազատ,Բարուքը-Անընդգրկելի,Սաղմոսերգուն-Իմաստություն և Ճշմարտություն, Հովհաննեսը-Լույս,Թագավորաց գիրքը-Տեր:Ելիցը կոչում է քեզ Նախախնամություն,Ղևտացիք-Վեհափառ,Եզրասը-Արդարություն:Տիեզերքը-Աստված,մարդը-Հայր ,բայց Սողոմոնը տվեց քեզ Գթասիրտ  անունը,որն ամենագեղեցիկն է   քո բոլոր անուններից....

 О Ты, Сущий!Экклезиаст именует тебя Всемогущим,Книга Маккавеев — Творцом,Послание к Ефесянам — Свободой,Барух — Необъятностью,Псалтирь —  Мудростью и Истиной,Иоанн — Светом,Книга Царств —  Господом.Исход называет Тебя Провидением,Левит — Святостью,Ездра — Справедливостью,Вселенная — Богом,человек — Отцом,но Соломон дал Тебе имя Милосердие,и это самое прекрасное из всех Твоих имен.


Հետաքրքիր է...Տերունական աղոթքը արամերեն...
 Թող հերքեն կամ հաստատեն արամերեն իմացողները))
Հայտնի է,որ Հիսուսը քարոզել է արամերենով...

пятница, 6 апреля 2012 г.

Մոտ խաչին....հեռու Հիսուսից ...

Պատկերացրեք  այս տեսարանը...
Իրար գլխի խռնված զինվորներ:Նրանց  հայացքները ուղղված են ներքև ...զառ են գցում... իսկ վերևում մոռացված հանցագործն   է   ...նրանք վիճակ են գցում ,թե ում է հասնելու նրա թողած հագուստը...պատմուճանը,թիկնոցը...սանդալները...
Ամբողջը յուրացված է...

вторник, 3 апреля 2012 г.

Պյոտր Իլյիչ Չայկովսկի և Նադեժդա ֆոն Մեկք «Մի Սիրո Պատմություն» շարքից


Այդ զարմանալի կնոջը,որին  հիացնում էր   ռուս մեծ կոմպոզիտորի տաղանդը,որը դարձավ նրա բարի հովանավորուհին ու պաշտպանը ,սիրահարվելով նրան ու երկար տարիներ երազելով   նրա մասին, այդպես էլ բախտ չի վիճակվում դառնալ Չայկովսկու ո՛չ կինը,ո՛չ սիրուհին ,ո՛չ էլ սիրեցյալը...նա ընդմիշտ մնաց     նրա   գաղտնի ընկերուհին ,խորհրդատուն , հոգեպես  մոտ ու   հարազատ անձնավորություն  ,որը կիսում էր կոմպոզիտորի կյանքի դառնություններն ու ողբերգությունը,որոնց նա  կարող էր հաղորդակից դարձնել միայն  ամենահավատարիմ  ,անկեղծ ու անձնվեր  բարեկամնեերին... (Պյոտր Իլյիչ Չայկովսկին անտարբեր էր կանաց հանդեպ....  Նա «կապույտ խաղերի սիրահար էր» ...Դա նրան հոգեկան մեծ տառապանք էր պատճառում ....և նա խորապես դժբախտ էր զգում իրեն ...) :

воскресенье, 1 апреля 2012 г.

Վիկտոր Հյուգո և Ժյուլիետ( Ջուլիետ) Դրուե «մի սիրո պատմություն» շարքից


Ֆրանսիացի գրող,բանաստեղծ,դրամատուրգ Վիկտոր Հյուգոյի և այն արտասովոր կնոջ ,որը իր կյանքը զոհաբերեց հանուն սիրելիի  ,Սիրո Պատմությունը մինչ այսօր  հուզում է բոլոր  նրանց սրտերը ,ովքեր երբևիցե լսել  են,կարդացել  այդ  հրաշալի սիրավեպի մասին: