Պատկերացրեք այս տեսարանը...
Իրար գլխի խռնված զինվորներ:Նրանց հայացքները ուղղված են ներքև ...զառ են գցում... իսկ վերևում մոռացված հանցագործն է ...նրանք վիճակ են գցում ,թե ում է հասնելու նրա թողած հագուստը...պատմուճանը,թիկնոցը...սանդալները...
Ամբողջը յուրացված է...
Նետելով զառերը գետնին ՝ զինվորներից յուրաքանչյուրը գրազ է գալիս «հաջողության համար» ՝ հուսալով հարստացնել իր զգեստապահարանը խաչված ատաղձագործի հաշվին...
Ինձ միշտ հետաքրքրել է,թե ինչպիսի՞ն էր այս տեսարանը Հիսուսի աչքերով ,,,Ինչի՞ մասին էր նա մտածում՝ նայելով ներքև... որտեղ նրա արյունոտված ոտքերի տակ շրջան կազմած զինվորները զառ էին գցում.....Ինչպիսի՞ ապրումներ... Ի՞նչ էր նա զգում... Նա պետք է ,որ զարմացած լիներ...Ահա,այստեղ սովորական զինվորներն ականատես են լինում աշխարհում կատարվող անսովոր իրադարձության...Իսկ նրանք անգամ չգիտեն այդ մասին...Այդ զինվորների համար հերթական ուրբաթն է ,իսկ Նա՝ ևս մեկ հանցագործ...
-Դե՛,արագ ,քո հերթն է...
-Հիմա,հիմա ...նետում եմ սանդալների համար...
Վիճակ են գցում Հիսուսի ունեցվածքի վրա ... գլուխները խոնարհված են ...նայում են ներքև ...
Խաչը մոռացված է...
Այս տեսարանի սիմվոլիզմը ապշեցնող է ,չէ՞:
Այն ստիպում է մտածել մեր մասին...հավատացյալների մասին...նրանց մասին ,ովքեր հավակնում են խաչի ժառանգությանը...Ես մտածում եմ մեր բոլորի մասին ...աշխարհի ամեն մի հավատացյալի....կրոնի մեջ պահպանողականների...ազատական հայացքներ ունեցողների ...նրանց, ովքեր հավատարիմ են խիստ կանոներին ...կամ ավելի պարզ են......հարուստ եկեղեցիների ...աղքատ եկեղեցիների ...նրանց, ովքեր բառացիորեն հավատում են այն ամենին ,ինչ գրված է Աստվածաշնչում ...և նրանց ,ովքեր մերժում են տրամաբանականը նրա մեջ...
Ես մտածում եմ բոլորիս մասին....
Կարծում եմ ,որ մենք այնքան Էլ հեռու չենք այդ զինվորներին նմանվելուց...Ներեցեք,որ այսպես եմ ասում...
Մենք նույնպես խաչի պատվանդանին «խաղում ենք խաղեր» ...Մենք մրցակցում ենք այդ «խաղերի» մասնակիցը դառնալու համար...Մենք պայքարում ենք հասարակական դիրքի համար...Մենք դատում ու դատապարտում ենք...Մրցակցություն...Եսասիրություն...Անձնական նվաճումներ... և այս ամենն այնտեղ ՝խաչի պատվանդանին ...Մեզ դուր չի գալիս ,թե ինչ արեցին ուրիշները,այդ իսկ պատճառով վերցնում ենք «սանդալներն» ու հեռանում՝ նյարդայնացած...
...Մենք այնքան մոտ ենք խաչին,սակայն այնքան հեռու նրա վրա թափված արյունից...Մենք այնքան մոտ ենք աշխարհի ամենաանսովոր երևույթին ,բայց պահում ենք մեզ ինչպես անբասիր զառ գցողներ,կուտակված իրար գլխի՝ իրարանցման մեջ պաշտպանում ենք մեր հիմար շահերը....Զուր վատնած ժամեր ճղճիմ քարոզների համար...Քանի -քանի եկեղեցիներ փլուզվեցին ոչ պիտանի լինելու պատճառով...Որքան հայտնի գործիչներ, «թամբելով իրենց սիրած հաղթաձիերը՝ սևեռուն գաղափարները» ,մերկացնելով դառնության սուրը, ոգևորությամբ մեկնել են կռվի եղբայրակիցների դեմ այնպիսի «հարցերով» ,որոնք քննարկման արժանի էլ չէին ...
Մենք այնպես մոտ ենք խաչին,բայց այնքան հեռու Հիսուսից....
Մեր «մասնագիտությունն է» հարվածների արագ փոխանակում ...մոտավորապես այսպես.«Ես եմ իրավացի»:
Մենք գրում ենք գրքեր այն մասին,թե որքան սխալ են ուրիշները...Մասնագիտանում ենք « խոսք ու զրույցի,ասեկոսեների » որոնման մեջ՝ դառնալով մարդկային թուլությունները մերկացնող փորձագետներ...Մենք խմբվում ենք փոքրիկ խմբերով ...իսկ հետո,ա՜խ,Աստվա՛ծ իմ,փախչում տարբեր կողմեր...
Եվս մեկ անվանում...ևս մի դոկտրինա... մի մոլորություն... ևս մի կրոն ,ինչպես պոկերի մի պարտիա ... ավարտուն մի խաղ.......Մեր Տերը պետք է,որ շատ զարմացած լինի՝ նայելով մեզ...
Ձեռքի մեծ մատները խրելով բաճկոնի օձիքի հետևը՝ քմծիծաղ ենք տալիս.«Ինչ եսասերն էին այդ զինվորները...նրանք այդքան մոտ էին խաչին ...բայց այնքան հեռու Քրիստոսից»:
Ի՞սկ մենք...Մի՞թե շատ ենք տարբերվում նրանցից...Մեր կարծիքների ,հայացքների տարբերությունն այնքան բազմազան է ,որ չենք կարող դրանք համակարգել...այնպես են ճյուղավորվել ,որ նույնիսկ նրանք ունեն իրենց բողբոջները...
Մի՞թե մեր տարբերությունն է բաժանելու մեզ... Մի՞թե մեր կարծիքներն են առանձնացնենլու,զատելու մեզ ..Մի՞թե մեր ստեղծած պատերն են հեռացնելու մեզ, բաժանելու տարբեր կողմերի...Մի՞թե հնարավոր չէ համախմբվել հանուն ընդհանուր գործի...
«Թող բոլորը մի լինեն»,-աղոթեց Հիսուսը...
Միասին ...միասնական..ոչ թե մի երկու հազար հոգով միավորված խմբերում ,այլ միավորված մեկում...Մի եկեղեցի...մի հավատ... Մի Տեր...պարզապես քրիստոնյաներ... Պարզապես Քրիստոս...
Շա՞տ է իդեալիստական..անհնարի՞ն է հասնել ... Այդպես չեմ կարծում...ավելի դժվարին գործեր են արվել...Օրինակ՝ մի անգամ Արարիչը տվեց իր կյանքը իր ստեղծածի համար...Միգուցե այն ամենը,ինչ հարկավոր է մեզ դրանք մեր սրտե՞րն են ՝պատրաստ ըդօրինակելու ...
Դե՛,իսկ դու՞ք... Կարո՞ղ եք ափեր միացնող կամուրջներ կառուցել... Ազատարար պարան նետել անդունդի վրայով... Աղոթել միասնության համար...
Վախեցնող նմանություն կա զառ գցող զինվորների և մեր «խաղերի» միջև ... Ինչի՞ մասին էր մտածում Հիսուսը...Ինչի՞ մասին է նա մտածում այսօր...
Խաչի պատվանդանին զառախաղը դեռ շարունակվում է...
նկ.Ֆրանցիսկո դե Սուրբարան Մաքս Լուկադո
Թարգմ.՝ Լիլին
Հետաքրքիր է...
Տերունական աղոթքը արամերեն...
Թող հերքեն կամ հաստատեն այդ լեզուն իմացողները))
Հայտնի է,որ Հիսուսը քարոզել է արամերենով

Այս խենթ եռուզեռից ու վազքից կանգնեցնող ու սթափեցնող գրառում էր սիրելի բարեկամ, հիանալի հոդված էր, արժե խորհել վերևում տեղ գտած բովանդակության ու դրանում տեղ գտած հարցերի շուրջ:
ОтветитьУдалитьԵս միանգամից զգացի Ձեր տողերի բույրն այնտեղ, ու թեև թարգմանել եք այն Մաքս Լուկադոյի գրվածքից, բառերի տեղին ընտրությունն ու հասկանալի, ազդեցիկ շարադրանքը Ձերն է: Շնորհակալություն Զատիկից առաջ նման հարցեր առաջադրելու համար, որոնց պատասխանել կարողանալ կնշանակի լինել իմաստուն... Ես դեռ չունեմ պատասխան... :)
Հասմիկ ջան,ունայնությունը չեմ շատացնի ունայն ու անօգուտ խոսքերով...)))
ОтветитьУдалитьավելի ճիշտ կլինի մեջբերում անեմ.
«Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց,և նորա ականջը չի ծանրացել լսելուց.Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր և Աստծո մեջտեղը:Եվ ձեր մեղքերը ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չլսե....
Չկա արդարությամբ բողոքող,Եվ չկա ճշմարտությամբ դատ վարող,նորանք հույս են դրել դատարկ բաների,և խոսում են ունայնություն..
հղի են թշվառությունով և կծնեն անօրենություն..».Եսայիա59:1-4
և
Աշակերտները հարցնում են Հիսուսին
-Վարդապետ ,միայն Սեր եք քարոզում
-Այո,երբ Սեր կա ուրիշ բան պետք չէ ...Քանզի սիրո մեջ է ամբողջանում Ամենը...ամեն պատվիրանք...