Мой список блогов

понедельник, 1 апреля 2013 г.

Չորեքշաբթի օրվա մանուշակները...

Նկ.Էդուարդ Մանե


Անդրե Մորուա.ցիտատներ




Նետել դիմակնե՞րը:Դուք լրջորեն կարծո՞ւմ եք,որ մարդիկ պետք է հաճախ դեն նետեն դիմակները:Իսկ ես ,ընդհակառակը,կարծում եմ,որ ողջ մարդկային
հարաբերությունները,բացառությամբ հավագյուտ անշահախնդիր բարեկամության,միայն դիմակներով է պահպանվում :Եթե հանգամանքները երբեմն  հանկարծ ստիպում են մեզ բացել ողջ ճշմարտությունը,ումից մենք սովոր էինք թաքցնել, ապա   շուտով կզղջանք մեր անխոհեմ անկեղծության համար...

Դու  ես ուժե՞ղ :Ինչ ուժի մասին է խոսքը ,երբ դու,այնքան փառասեր ես,որ բավական է  հիմարը  բարի խոսք թռցնի բերանից  քո մասին  , և դու պատրաստ ես կասկածել նրա հիմարությանը...

Մտքի ծուլությունը  այնքան բնորոշ է մարդկանցից շատերին,որ նրանք միշտ պատրաստ են ընդունելու  մի  որևէ հեղինակության կողմից  մատուցվող կարծիքն ու  դատողությունները ..

Քեզ կյանքում երկու  կամ երեք  անգամ պետք եղավ պայքարել հանուն գաղափարների:Բայց դու դուրս եկար պայքարի ,միայն հանգամանորեն  կշռելով ամենը,երբ վստահ էիր այդ գաղափարների հաղթանակին...,
                                        


                                     «Չորեքշաբթի օրվա մանուշակները»   
Ոչնչության առավելությունը նրանում է ,որ այն անխոցելի է...

Խենթություն է ,արհամարհել  երկրպագուներին,երբ նրանք երիտասարդ են ,ու թիվ չկա նրանց,իսկ հետո երեսուն տարի անց վազել նրանց հետևից,երբ նրանցից շատ քչերը կմնան,  ու բոլոր էլ կճաղատանան ...)))



Դե ինչ,կլինենք սառը,զգուշավոր և դաժան...
                                                              

Այդ տասնվեցամյա երկրպագուները դեռ երկար հավատարիմ կլինեն ինձ: -Ով գիտի...գուցե երեսուն տարեկանում նրանք արդեն   նոտարներ կլինեն: -Իսկ ինչո՞ւ  իմ երկրպագուները նոտարները չլինեն...
                                                       

«Մի անգամ նա իձ ցույց տվեց այդ նամակները-ձեռագիրը նուրբ էր ,շեշտակի,անընթռնելի:Ձեռագիրը մաթեմատիկոսի,բայց ոճը պոետի»
                                                             

Երբեք որևէ վատ բան մի խոսեք ձեր մասին :Դա կանեն ձեր ընկերները...)))
                                   
       
-Իսկ դուք չե՞ք վախենում մահից,-հարցրեց Ժան Մոնյեն
-Իհարկե ,վախենում եմ...Բայց ես ավելի շատ վախենում եմ կյանքից...


Սերն ունի կարիք անհուն վստահության:Հագուստի հետ միասին սիրահարները  մի կողմ են գցում մտավախությունները,կասկածներն ու ամոթխածությունը...

Աշխարհում միշտ կլինի ռոմանտիկա նրա համար,ով արժանի է դրան...
                               
Մեր ժամանակները ծարավի են սիրո և քնքշության:Շինծու ցինիզմի տակ նրանք թաքցնում են իրենց կարոտը իսկական զգացմունքների հանդեպ...

Միևնույնը չէ՞ ,թե ինչպես ես սիրում ,երբ սիրում ես...

Բայց այդպիսին են մարդիկ .ուրիշի  հանճարեղությունը հանդուրժում են միայն հեռավորությունից


Մարդը,եթե նրան չի տանջում վախն ու նախանձը,ընդհանուր առմամբ, անչար կենդանի է...





Անդրե Մորուա  «Չորեքշաբթի օրվա մանուշակները»   (համառոտ բովանդակությունը)

   Ութսունամյա նշանավոր դերասանուհին դուրս եկավ տնից:
Նա մտավ ծաղկի խանութ:
-Այսօր չորեքշաբթի է,տիկին,-հոնքերը վեր ձգելով՝ ոչ այն է՝հարցրեց,ոչ այն է՝ հաստատեց խանութի տերը:
-Այո,մի՞թե մոռացել եք:

Վաճառողը լուռ տիկնոջը մեկնեց մի փունջ մանուշակ:
Ծեր կինը ,որին ճանաչում էր ողջ Փարիզը,քայլեց առաջ՝ պատասխանելով խոնարհ և հիացական ողջույններին :Դերասանուհին հասավ Մոնպառնասի գերեզմանոց,մոտեցավ մի շիրիմի և ձեռքի փունջը հոգնածությամբ դրեց մարմարե սալիկին:
    Ապա կանգնեց լուռ,խորհրադծությունների մեջ թաղված:Մտովի հիշեց իրեն երիտասարդության փայլուն տարիները...
   Այն ժամանակ քսաներկու տարեկան էր,բայց արդեն ճանաչված ու սիրված էր հանդիսատեսի կողմից :Հատկապես դեռահասներն ու պատանիները խենթանում էին հրաշեկ վարսերով,նշաձև շագանակագույն աչքերով,սլացիկ հասակով այդ դերասանուհու համար:Նա հմայիչ էր ու շքեղ:Ծնվել էր բեմի վրա քայլելու համար...
  Իր երկրպագուներից բազմաթիվ ծաղիկներ,նամակներ ու բացիկներ էր ստանում՝ամենախենթ և բուռն սիրո բացատրություններով...
   Մի չորեքշաբթի օր՝ հերթական հաղթական ներկայացումից հետո ,դռնապանը նրան բերեց մանուշակների մի համեստ փունջ:Այն զարմանալիորեն քնքուշ բույր ուներ և կարծես ինչ-որ խորհրդավոր աշխարհի համր մունետիկն էր: Ջեննին հիացավ,ըմբոշխնեց մանուշակների ու հեքիաթի աշխարհից եկող բույրը:
  -Ո՞վ  է բերել այս փունջը,-հարցրեց աղջիկը:
-Մի համեստ ուսանող,-եղավ պատասխանը:
  Եվ այդպես վեց ամիս անընդմեջ,ամեն չորեքշաբթի նույն ուսանողը բերում էր մանուշակների փունջը: Ջեննին վարժվել  ու սիրում էր չորեքշաբթի օրվա այդ խորհրդավոր ընծան:
  Մի օր էլ նա խնդրեց դռնապանին,որ վերև թողնի այդ համեստ երկրպագուին:Ջեննին սրտի թրթիռով էր սպասում նրան:Զարմանալի բան:Այդ օրը մանուշակներ չկային,չնայած դարձյալ չորեքշաբթի էր:
    Ջեննին անհանգստացավ ,սրդողած հարցուփորձեց դռնապանին:Վերջինս ասեց,որ այդ օրը ուսանողը չի երևացել:Անցավ էլի մի չորեքշաբթի.ուսանողը չկար:
 Ջեննին մեկնեց հյուրախաղերի:Երկու ամիս  նա բացակայում էր Փարիզից:Երբ վերադարձավ,գտավ մի նամակ,որով նրանից տեսակցություն էր խնդրում մի գնդապետ:
  -Օրիորդ,ես ուզում եմ հանձնել իմ որդու նամակները,որոնք ձեզ են հասցեագրված:Ավա՜ղ,նա այլևս չի կարող դա անել: Արդեն երկու ամիս  է,ինչ նա հերոսացել և նահատակվել է Մադագասկարում...
   Ջեննին հուզված ու ալեկոծված նայում էր նամակների տրցակին:Նա դեռ ոչ մի խոսք չէր ասել:
-Օրիորդ,ես հասկանում եմ ձեր շփոթմունքը:Բայց ,կարծում եմ, դուք կհասկանաք իմ որդուն,որը պաշտում էր ձեզ և որի միակ մխիթարությունը ամեն չորեքշաբթի ձեզ մի համեստ փունջ մանուշակ բերելն էր....
  Դերասանուհին սփաթվեց իր հուշերից....Նա մտովի ժպտաց իր պատանի ասպետին,մտքում աղոթք մրմնջաց ու քայլեց դեպի մուտքը....
   Այսպես ամեն չորեքշաբթի....
Maurois André. Les violettes du mercredi
                                 



Комментариев нет:

Отправить комментарий