Мой список блогов

понедельник, 1 апреля 2013 г.

Նռան ծաղիկ ...նռան հատիկ..)))

d761fe83b1871 (640x480, 65Kb)











        Արևելյան ժողովորրդները դեռ հնագույն ժամանակներից  համարում են նուռը հարստության,լիության,պտղաբերության ,ինչպես նաև անխախտ ամուսնության խորհրդանիշ...


Մեր  ժամանակներում  նույնպես այս հիաքանչ պտուղը աչքի է ընկնում  իր շատ կարևոր հատկություններով ,որոնց  շնորհիվ  համարվում է արքան մրգերի..
Բայց  մինչ նրա կարևոր հատկություններին անցնելը մի գեղեցիկ լեգենդ պատմեմ...))))



Աստվածուհի Դեմետրան մի աղջիկ ուներ Պերսեփոնե անունով... Հմայում էր աղջիկը  բոլորին իր նրբագեղությամբ,նազելիությամբ ,գեղեցկությամբ.....ամբողջ օրը խաղում էր իր ընկերուհիների հետ, անհոգ ու երջանիկ, ինչպես քնքուշ թիթեռ՝ մի  ծաղկից մյուսն անցնելով ...
Մեծանում էր աղջիկը..ավելի գեղեցկանում..ավելի ուրախ էին դառնում նրա խաղերն ու երգերը...Նա չէր էլ պատկերացնում,որ շուտով կդադարի ուրախանալ ոսկեծամ արևի ջերմությամբ,որը Հելիոսը  շռայլորեն ուղարկում էր նրան...



Նրա հայրը՝ Զևսը, խոստացել էր աղջկան կնության տալ Հադեսին...Ահա եկել էր ժամանակը կատարելու խոստումը...



Մի օր էլ ,երբ Պերսեփոնեն խաղում էր ,զվարճանում ընկերուհիների հետ,Հադեսը որոշում է առևանգել նրան...Իսկ դրա համար խնդրում է Հերային օգնել իրեն...Հերան աճեցնում է մի անպատմելի գեղեցկությամբ, նուրբ  թերթիկներով ու սքանչելի բույրով մի չքնաղ  ծաղիկ ,որի  նման  մինչ այդ դեռ ոչ ոք տեսած չկար,,,Դա նռնենու  ծաղիկն էր:
Տեսնելով  այդ հիասքանչ ծաղիկը՝ աղջիկը մոտ վազեց ..խոնարհվեց՝    շնչելու նրա բույրը...Ու հենց այդ պահին բացվում է գետինը,հայտվում է Հադեսն ու առևանգում աղջկան....

Фрукт, кожура, зерна, гранат

.Վշտացած մայրը, ի  նշան բողոքի,  լքում է  Օլիմպոսը...Զևսը պահանջեց նրան վերադառնալ...«Ո՛չ...քանի դեռ Հադեսը չի  վերադարձնի  իմ աղջկան ,ես չեմ վերադառնա Օլիմպոս»,-պատասխանում է Դեմետրան..
Զևսը պահանջում է վերադարձնել աղջկան...Հանդեսը չէր կարող չկատարել Զևսի պահանջը....  Բաժանումից առաջ նա  գրկում է  աղջկան ու ստիպում  նրան  կուլ տալ մի քանի նռան հատիկ՝ որպես անքակտելի ամուսնության խորհրդանիշ...



Դրանից հետո Պերսեփոնեն այլևս չկարողացավ մոռանալ Հադեսին...Զևսը որոշեց ,որ  տարվա 2/3 մասը նա կապրի մոր հետ,իսկ 1/3՝ Հադեսի...



Ուշադրություն դարձրեք նռան «պոչիկին» )))Նման է  չէ ՞ ,արքայական թագի..

Ահա այսպիսի ռոմանտիկ   սիրային պատմության մեջ « խառն է   նռան ծաղիկի մատը »:))))

 Նռնաքարի   մոգական հատկությունների մասին...

Համարվում է,որ  թոքային համակարգի հիվանդությունների ժամանակ օգտակար է կրել նռնաքար՝ արծաթե շրջանակի մեջ...


Շատ երկրներում  աղջիկները   կրում են  այն՝ որպես զարդարանք  ...Ասում են՝  դեպի իրեն է ձգում  երջանկությունն ու սերը ...

Միջնադարում այն կրում էին միայն տղամարդիկ ...համարվում էր,որ Նռան քարը  նրանց  կպահպանի վնասվածքներից....

Իսկ նրա  ամենաուժեղ հատկությունը ,որը  համարվել է բոլոր ժողովուրդների մոտ՝ կիրք առաջացնելու ունակությունն է .....




Աստղագուշակների կարծիքով նռնաքարը այծեղջյուրների լավագույն օգնականն է (մի հավատացող լինե՜ր...))))



Նռանաքարը նկարիչների,քանդակագործների,երաժիշտների,կինոգործիչների,բանաստեղծների,մոդելավորողների թալիսմանն է համարվում...այսինքն՝ այն մարդկանց, որոնց հաջողությունը կախված է ամբողջական  ու կրքոտ նվիրումից ...Բերում է երջակություն,հաջողություն,ստեղծագործական վերելք...

Նռնաքար չի կարելի կրել նախաձեռնություն չունեցող, ծույլ,պասիվ,« էմոցիոնալ անհավես» մարդկանց ...)))


                                                
Նուռ ուտելը օգնում է.
Բարձրացնում է հեմոգլոբինը,թեթևացնում է կոկորդի ցավը,իջեցնում է արյան ճնշումը,հեռացնում է պարազիտներին ,դադարեցնում լուծը,առողջացնում  է մաշկը,հանգստացնում նյարդային համակարգը....Ակտիվացնում է հորմոնալ ֆոնը,հավասարակշռում հորմոնալ բալանսը...բարձրացնում է տղամարդկանց պոտենցիան...

Մնացածը  թող ավելացնի ժողովրդական բժշկությունը ....)))»

Ասում են,իբր, նռան պտղի մեջ 365 հատիկ կա ,,,տարվա օրերի քանակով...
Այդպես չէ...Նուռը կարող է ունենալ անգամ հազարից ավել հատիկներ....



           







Комментариев нет:

Отправить комментарий