Мой список блогов

четверг, 2 февраля 2012 г.

Հետաքրքիր տխուր փաստեր....

Միայն թե չասեք.ճակատագիրն  էր այդպիսին ... ճակատագիրն ինձ համար միշտ էլ եղել է ըտրություն...ընտրության լայն  հնարավորություն  ունի  մարդը,եթե ,իհարկե,  չի դառնում սեփական   հուսահատության,անզորության ,վախի ,մեծամտության ,ինչու չէ,նաև քաղաքավարության , պայմանականությունների ու հանգամանքների    զոհն ու ստրուկը ....
 Բայց այս կերպ   լցնե՞լ «ունայնության փոսը»...ուղղակի անհեթեթություն է...անկարող եմ թաքցնել ժպիտս :») 
Իսկապես .ունայնություն ՝ունայնության ...

Տխուր հետաքրքիր փաստեր ....



1.Հույն փիլիսոփա Քրիսիփուսը մահացել է ծիծաղից...դիտելով ,թե ինչպես է փորձում թուզ ուտել իր հարբած ավանակը...

2.Ջեկ Դենիելը ,հայտնի  «jack daniel`s» վիսկիի  «հայրը» մահացել է արյան վարակից... պատճառը՞...   չկարողանալով հիշել սեյֆի գաղտնագիրը,նա   կատաղած հարվածել է սեյֆին ու վնասել ոտքի մատը...

3.ԱՄՆ-ի 12-րդ  նախագահ Զաքարի Թեյլորը 1850թ. հուլիսի 4-ի արարողությունից հետո, սաստիկ տապի պատճառով մեծ քանակաությամբ պաղպաղակ է կերել... հիվանդանալով  մարսողության խանգարմամբ ,5 օր անց մահացել է...նախագահել է ընդամենը 16 ամիս...

4. Դեդեկտիվ Ալլան Պինկերտոնը մահացել է փտախտից ,երբ վայր ընկնելիս  կծել է լեզուն:

5.ֆրանսիացի երգիչ Կլոդ Ֆրանսուան  մահացել է,երբ  ջրով լցված լոգարանի մեջ կանգնած փորձել է փոխել էլեկտրական լամպը:

6.Աճպարար Հարրի Գուդինին մահացավ ,երբ ցուցադրելով իր անխոցելի հրաշք пресс-ը  թույլ տվեց մարդկանց հարվածել իր որովայնին...նա մահացավ հիվանդանոցում ,ներքին վնասվածքներից...

7.  17-րդ դարի կոմպոզիտոր  Ժան Բատիստ Լյուլլին մահացավ ավելորդ ոգևորությունից ու իր գործին նվիրվածությունից...նա համերգի հերթական փորձի ժամանակ այնպես է ոգևորվել,որ ձեռնափայտը հատակին խփելու փոխարեն ոտքին է խփել...վնասվածքից ստացել է արյան վարակում...

8.Ազդեցիկ  քաղաքական գործիչ և փիլիսոփա ֆրենսիս Բեկոնի խելքին փչեց,որ  հավի միսը  աղով պահելու փոխարեն կարելի է սառեցնել ձյան  միջոցով ...իր տեսությունը փորձարկելու համար նա նոր փետրած հավը սկսեց լցոնել ձյունով... երկար փորձեց...Փորձի արդյունքում հավն այդպես էլ չսառեց ..փոխարենը Բեկոնը ցրտահարվեց...

9.16-րդ դարի աստղագետ  Tycho Brahe-ն ,որի հետազոտությունները հետագայում օգնեցին Իսահակ Նյուտոնին  ստեղծել  ձգողականության  տեսությունը  ,վաղաժամ մահացավ այն  պատճառով,որ ժամանակին չգնաց զուգարան...այդ ժամանակ  ընդունված չի եղել խնջույքը դեռ չվերջացած  հեռանալ սեղանից... խիստ անձնական վիրավորանք կհասցներ տանտիրոջը ,եթե հեռանար... լինելով քաղաքավարի մարդ ,նա թույլտվություն չի խնդրում տանտիրոջից ,և մահանում է  միզապարկի վնասվածքից...պայթել է...

նկ.Գ. Դորե
Гюстав Доре. Восхождение

9 комментариев:

  1. Ответы
    1. de,lav ,el mi,,,,Edvard jan!!! :))
      ete shur tanq haytni asacvacq@- kstacvi ,vor unaynutyan posic cicaxelin el e mi qayl,,,kam`hakarak@,,,jpittttttt

      Удалить
  2. Համաձայն եմ Լիլի ջան, մեծից մինչև ծիծաղելին նույնքան է, ինչքան ունայնությունից (ինչու չէ նաև տխրությունից) մինչև ծիծաղելին ))) Համենայն դեպս այնքան ժամանակ, մինչև որևէ մեկը չի ապացուցել հակառակը...;) :)

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ayo,leo jan,aydpes e,,vijakner@ misht sahmanakcum en ,,, sahmanayin vijakum chhaytnvelu kam tekuz xusapelu hamar ogtakar e tirapetel poqrik gayleri arvestin,,,jptum em,,,

      Удалить
  3. Լիլի ջան, կարդալիս սկզբում չգիտեի ծիծաղե՞լ, թե տխրել...բայց ի վերջո ծիծաղս հաղթեց...Երբեք չէի մտածել, որ կարելի է նմանատիպ անհեթեթ վախճան ունենալ...Բայց ինչ արած` C`'est la vie...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Gunavorik jan,ete hashvi arnenq,vor uraxutyan ev txrutyan kentronner@ mot en irar,,,bnakan ardzaganq e,,,havata,es nuynpes jpitov em kardacel ays amen@,,,:))
      shnorhakal em,,, Gites,Gunavorik jan ,qo gexecik ... lusavor,,,gunagex ashxarh@ shat em havanum,,, :))

      Удалить
  4. Շնորհակալ եմ Լիլի ջան....իսկ ես քո գեղեցիկ աշխարհի մշտական հետևորդն եմ ու շաաատ եմ սիրում

    ОтветитьУдалить