Мой список блогов

среда, 17 октября 2012 г.

Սինդի Շելդոն « Հրեշտակների ցասումը»

Սինդի Շելդոնի « Հրեշտակների ցասումը»  երկու տարի առաջ եմ կարդացել ...չգիտեմ էլ ինչու հանկարծ հիշեցի...
Գլուխգործոց չէ... առանձնահատուկ խոր մտքեր չկան .. լեզուն չոր է,պարզ ... մակերեսային ...այդուհանդերձ « ստիպում է»  կարդալ մինչև վերջ... տխրել ...ցավ զգալ...Անցել է երկու տարի ,սակայն   «մի նուրբ ,դառնահամ  թախիծ...» մինչև այսօր  մնացել է հոգումս...
Շելդոնը հետաքրքիր է գրում...կարդացեք ...դե ,թեկուզ բազմազանության համար...)))
Գուցե  տղամարդկանց պրիմիտիվ  թվա այս գիրքը...)))
Բայց կարդացեք...կհավանեք )))

հ. գ.  Գրքի առաջին մասը հմայիչ, խելացի,կրթված ,համառ ,աշխատասեր   Ջենիֆեր Պարկերի փաստաբան) կարիերայի  և սրընթաց հաջողությունների մասին է ,իսկ երկրորդ մասում - «  նա չափազանց  թանկ  է վճարում  հաջողությունների  համար...»:
Շելդոնը ցույց է տալիս ամեն ինչ այնպես  ,ինչպես կա...էգոիստ իրավաբաններ ու քաղաքական գործիչներ, դիրքերը չզիջող ու «կյանքը վայելող» մաֆիա...Կա նաև «սիրային եռանկյունի» ...
Պատմությունը «երջանիկ ավարտ » -չունի ...)))) 

вторник, 16 октября 2012 г.

Թերեզա Գվիչչիոլի և Ջորջ Նոել Գորդոն Բայրոն«մի սիրո պատմություն» շարքից


 Սերը լեցուն է խորին քնքշությամբ,
Կոփված և՛ խինդում ,և՛ տառապանքում.
Հեռվից հպարտ է,ամո՜ւր՝ անջատմամբ -
Այն իսկը հրաշք է տարիներ երկար...

                                         

                                                   Ես այն եմ, ինչ եմ:
                                                               Ես չեմ խնդրել կյանք և ոչ էլ ինքս եմ
                                                                                  Ոգիս ստեղծել...
                                                                                                                    Բայրոն


Ջորջ Բայրոնի ծայրահեղ արտասովոր անձը պարուրված  է անհավատալի պատմություններով,սկանդալներով,բամբասանքներով....