Мой список блогов

четверг, 29 декабря 2011 г.

Սիրելի Հասմիկ,Էդվարդ,Լեո,Սարգիս,Միքայել,Արա,Սյունե ,Իրինա ,Գրեգ,Էդիտա,Սալվի,Սիրանուշ,Վահե,Շուշանիկ..և բոլոր ծանոթ-անծանոթ մտերիմներ...:)










Նոր տարին շքեղություն չէ,այլ ԱռաջԸնթաց ժամանակի մեջ,,,,   :))


.....

 Ահա,թե ինչ  կցանկանամ ՁԵԶ... 





С Новым годом! С Новым счастьем!



















Թող օրհնվի Ձեր կյանքը բարեկեցությամբ,առաջընթացներով,հաջողությամբ...և Երկնքի բարեհաճությունը Ձեզ հետ լինի...

Новогодний вечер

12 комментариев:

  1. Իմ շատ սիրելի ու հարգելի Լիլիյանա ջան, շնորհավորում եմ Ձեզ գալիք նոր տարվա կապակցությամբ: ցանկանում եմ Ձեզ, որ գալիք 2012թ. ուրախություն ու երջանկություն բերի Ձեզ:Համբերություն ու նորանոր եռանդ Ձեր աշխատանքում:Եղեք ներող և բարեհոգի,բայց ամենից գլխավորը` առողջ և լավատես::)

    ОтветитьУдалить
  2. Հրաշալի անակնկալ, որպիսին կարող է անել նուրբ ու մեծահոգի մի Էակ, ինչպես միշտ լի էր այն բերկրալից ջերմությամբ, երջանկաբեր ոգով ու ժպիտներով...

    Շնորհակալություն, մեր անգին բարեկամ, 2012-ը թող կախարդանքի ուժով սողոսկի մեր ուղեղների "Երջանկության բաժին" ու այնտեղ "տեղակայի" Ձեր մաղթանքների "ծրագիրը" ;) (տեխնիկայի լեզվով ասած, սակայն հնարավոր ու կիրառելի)

    Իսկ Ձեզ, իմ անգին բարեկամ, մաղթում եմ այն մեծ Սիրո ու բարության հազարապատիկ "փոխհատուցում", որն անխնա նվիրել եք շատերին ու ջերմացրել հոգիները մարդկային...

    ОтветитьУдалить
  3. Լիլի զարմացրեցիք ինձ էլի... Նույնիսկ մտածում եմ.տեսնես ես արժանի՞ եմ էսքան ուշադրության ու Ձեր կողմից այսքան մեծ սիրո:
    Հարազատս, շնորհակալ եմ: Ձեզ շատ սիրում եմ ու ամեն անգամ Ձեզնից մի փոքրիկ մաս բլոգումս կամ հենց Ձեր բլոգում տեսնելիս ջերմանում ու ժպտում եմ: Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար:
    Թող տարին թե Ձեր և թե մնացած այստեղ նշված մարդկանց համար հաջողութունների տարի լինի,թող կատարվեն երազանքներն ու մարդկանց աչքերում միմիայն անկեղծություն ու ժպիտներ տեսնենք:
    Շնորհակալ եմ իմ լավ բարեկամ: Էլի տեսա քեզ ու էլի ջերմացա...)))

    ОтветитьУдалить
  4. Ապրեսսսսսսսսսսսսսսսսսսսսս.... Ինչ լավն անակնկալ էր.... Մյուս տարի քեզ ու վերը նշածդ մարդկանց ցանկանում եմ հաղթանակներ ու նվաճումներ, բոլոր անմատչելի գագաթները մյուս տարի դառնան մեզ համար հաղթահարված.... Շնորհավոր Ամանոր

    ОтветитьУдалить
  5. Ես ինչպես միշտ (վերջերքս արդեն սովորություն է դարձել...ցավոք) ուշացա, կարդացի մեր Լիլիի բարեմաղթանքը ամենավերջում և շնորհակալությունս էլ պիտի հայտնեմ ամենավերջում:
    Լիլի ջան, լինում են պահեր, ինչպես օրինակ հիմա, երբ Ձեր գրառումները, մեկնաբանությունները կարդալուց ինքս ինձ հարց եմ տալիս՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե Լիլիի ԲԱՐՈՒԹՅԱՆ և ՔՆՔՇՈՒԹՅԱՆ թեկուզև 1/10-ը ունենային մեր մյուս ազգակիցները և ինքս էլ իմ հարցիս համոզված պատասխանում, որ կունենայինք մի այնպիսի իդեալական երկիր, որում տեղ չէին գտնի ոչ հանցանքը, ոչ կեղծավորությունը, ոչ դիմակը, ոչ նախանձությունը, ոչ ապականված բարքերը...
    Շնորհակալ եմ Ձեզանից Ձեր ԼՈՒՅՍԻ, ՆՐԲՈՒԹՅԱՆ, ԲԱՐՈՒԹՅԱՆ համար, ՍՐՏԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ու ՀՈԳՈՒ ՎԵՀՈՒԹՅԱՆ համար, ՄՏՔԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ ու ԽՈՍՔԻ ԶՈՐՈՒԹՅԱՆ համար...
    Շնորհավոր Ամանոր, թող գալիք տարում Աստված միշտ Ձեր կողքին ու Ձեր մեջ լինի :)

    ОтветитьУдалить
  6. կարծես բոլոր խոսքերն արդեն ասված են ու միայն պետք է կրկնեմ վերը նշվածը...
    Լիլի ջաաաաաան ինչպես Սյունեն է նշել, դու կրկին զարմացրիր ու շաաաաատ ուրախացրիր: Այս տարվա իմ ամենամեծ ձեռքբերումը Ձեր հոգին Ճանաչելն էր՝ գրվածքների միջոցով: Թող գալիք տարում բոլորի գրիչներն ավելի սահուն ու ավելի բարի լինեն, չնայած բարությունն այստեղ գերիշխում է:
    Շնորհավոր բոլոիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը... և ժպիտը, անկեղծ ժպիտը մեզանից անպակաս.

    ОтветитьУдалить
  7. Ինչքան եմ սիրում ես Ձեզ...Գիտեք, թե Դուք որքան լավն եք? Հա, դուք, բոլորդ... Գիտեք ինչու? Հըն? թե ասեմ? Ասել եմ մի անգամ, որ Լիլի-ին ընդունելն ու սիրելը դարձել է ինձ համար մի յուրօրինակ թեստ. ով միանգամից ճանաչում է Լիլիին, ես "սիրում եմ" նրան, հարգում ու "ճանաչում": Բա::) Գիտեմ` ինձ ճիշտ հասկացաք: Այլ կերպ լինել չէր կարող, քանի որ բարության ու մաքրության թեստ կկոչեմ այն: Հենց նոր որոշեցի` ամենահարմար օրերից մի օր ես կպատրաստեմ թեստ-գրառում` վերը գրածիս վերաբերյալ...

    Շնորհավոր Ամանոր: Բոլորիս մաղթում եմ Սիրաշատ ու ներդաշնակ հարաբերություններ մտերիմների, հարազատների, ընկերների և վերջապես միմյանց հետ: )))

    ОтветитьУдалить
  8. Զգու՞մ եք, որ այսքանովս ինչ-որ փոքրիկ ու ջերմ ընտանիք ենք դարձել: Լիլին բոլորիս միասին մի վայրում հավաքում է,հետո գնում ենք իրար բլոգներ ՛՛հյուր՛՛ : Մտերմացել փոքրիկ ջերմ ընտանիք ենք դարձել: Ինձ ինչ այս բլոգում հիշում եմ, անբաժան են ինձնից Հասմիկը,Լեոն,Իրինան,մնացած նշված մարդիկ...Ինչ հաճելի է բայց նման տաք մթնոլորտում այս տարուց բաժանվելը: Գիտես,որ կա մարդկանց մի խումբ,ով հեռու է կեղծավորությունից ու շողոքորությունից,ով անկեղծ սիրում է քեզ, չնայած նրան,որ այդքան մոտ լինելով հանդերձ նաև շատ հեռու ենք իրարից...
    Եվս մեկ անգամ շնորհավոր բոլորիս Ամանորը,հարազատներ ջան: Թող այ էսպես միշտ հավաքվենք, ջերմությամբ լցնենք մեր փոքրիկ բլոգ-տները ու գնահատենք իրար,ինչքան էլ որ իրական կյանքում իրար չգիտենք: Կարևորը,որ մեր հոգիներն իրար սիրեցին...
    Եվս մեկ անգամ, ՇՆՈՐՀԱՎՈՐ!!!

    ОтветитьУдалить
  9. բա ես ինչքաաաաաաաաաան եմ մեզ բոլորիս սիրում Հասմիկ ջաաաաաան. :D
    Սյուն ընտանիք բառը լավն էր, նոր նյութի միտք տվեցիր, ապրեսսս. հաջորդը ես եմ. :D

    ОтветитьУдалить
  10. Շնորհակալ եմ Լիլի ջան,,,,,,անչափ շնորհակալ եմ,,,,,շատ լավ անակնկալ էր ամանորյա խառնաշփոթի մեջ,,,ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ!!!

    ОтветитьУдалить
  11. Այսպիսին է մեր lili-ն, Նրա շուրջբոլորը հավաքվում են Բարին ու Գեղեցիկը: Նրա էջն օդնոկլասսնիկում անվանում էի հեքիաթային, գեղեցիկ ու Բարի մի ծաղկուն պարտեզ, որի բուրմունքը մի ժամանակ անտարբեր չթողեց նաև ինձ..
    Ձեր թույլտվությամբ մի քիչ "խաբարբզիկություն"... կարելի էր չէ? )))

    Հիմա չունենք օդնոյում պրոֆայլեր, սակայն օդնոյի հետ կապված հիշողություններում LILIYana էջն ինձ համար Մեծ բացահայտում էր, որի կողքով անտարբեր չկարողացա անցնել, արդյունքում... արդյունքում ծնվեց մի բարեկամություն, որն այլևս անկրկնելի է որպես այսպիսին... ;)
    Ստացվեց Բաց նամակ Լիլիին;)
    Վերջանում է այսօրը, Շնորհավոր մեկ անգամ էլ...

    ОтветитьУдалить
  12. Վուուուույ, չես պատկերացնի ինչքաաաան ուրախացա կարդալով գրածդ.....շաաաաաաաաաաաաաաատ շնորհակալություննեեեեր..........Քո Նոր տարին նույնպես շնորհավոր...ցանկանում եմ լավ բաներ, ու լիքը երջանկություն...

    ОтветитьУдалить