Գինով եմ ,գինով եմ ես էլ,
Թեթև եմ, անհոգ,լեզվանի.
Օրորիր մեզ,պանդոկ-կարուսել,
Օրորիր,օրորիր մեզ,գինի:
Պոետ մի անտեր ու անտուն,
Գիտեմ ես՝կորա՜ծ եմ,կորա՜ծ .
Բայց դեռ երգն իմ երգում է տենդում-
Օ,երա՜զ է, երա՜զ, ու երա՜զ...
Ինչ քա՜ղցր է նստել այստեղ,
Ժպտալ քո խոսքին սեթևեթ...
Իսկ ներսում իմ ,ներսում մի ասեղ
Ասղտում է-ննջե՜լ առհավետ...
Պարում են, երգում վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ « հանգաւ ի տեր»...
հ.գ. բանաստեղծությունը նվիրված է Անահիտ Շահիջանյանին...Գեղեցկուհի Անահիտը առանց վարանելու ,հետևելով սրտի ձայնին( այդ ժամանակ կրծքի տակ կրում էր Տերյանի զավակին՝ Նվարդ Տերյանին,որը ծնվեց հոր մահից չորս ամիս անց) , գնաց Տերյանի հետ...երբ նա կանչեց նրան ՝չխոստանալով «ո՛չ երանություն ,ո՛չ դրախտ»...
Գինով եմ ,գինով եմ ես էլ...(Տերյանի վերջին բանաստեղծությունը...)
Չէ ,Տերյանը գինուց չէր հարբած ...սիրուց էր արբած ...նրանք միասին են (մեկնում էին Սամարա ) ,մե-նա՜կ ...իրար հետ,հեռու մարդկանցից ,նրանց դատապարտող հայացքներից,հարցերից ...
Ո՛չ , Տերյանը թաքուն չէր հեռանում Սուսաննայից ...նրա ընտանեկան կյանքը կործանվեց Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ...
( 1921թ Սուսաննան դառնում է Ալեքսանդր Մյասնիկյանի կինը...):
Կադրիլ հին,վալս հին և պոլոնեզ,
Կիսախավարը այնպես նազի՜կ է,
Այնպես հուշի՜կ է,այնպե՜ս ձեզ պես...
Աղոտ նայվածն իր ձերի պես խորն է,
Իր նայվածն էլ է ճչում-«շնալ».
Այնպես անհույս է հեծումվալտորնը,
Եվ անողորմ է վալսը բանալ.
Կանայք օրրում են իրանց իրանը,
Կավալերները՝գեշի կարոտ.)))
Եվ այս սատանան ,այն ծուռբերանը
Չար քրքջում է ծառերի մոտ...
Որքա՜ն փոխված եք...Պճնըված ճոխ
Ճեմում եք որպես դշխո հըպարտ,
Եվ մի հեգնանք կա նուրբ ու զիջող
Նայվածքում ձեր խոր ու անզվարթ:
Դուք զարմացած եք.և չեք կեղծում ,
Երբ տեսնելով ինձ այստեղ,հանկարծ
Բացականչում եք սիրով լեցուն.-
Բոլորի համար զարմանք ու հարց:
Արդյոք պահե ՞լ եք մի նշույլ դեռ
Անցած օրերից , թե դա էլ նոր
Մի զարդ է ,որ պիտ պարուրե Ձեր
Սին կյանքը մեգով խորհրդավոր:
Հիմա դուք կուռք եք,շքեղ բագին,
Իսկ ե ՞ս...Ո ՞վ եմ ես.մի հեգ անցորդ .
այլ կարոտն իմ,այլ իմ ուղին,
Ե՛վ ամբոխին այս,և՛ Ձեզ՝ միշտ խորթ:
Երբ խուժանից այս երկրպագու
Դուք հեռանում եք իմ թևն անցած,
Սիրով նախատում և ասում« դու»,
Եվ հիշում ,հիշում օէերն անցած,
Ես էլ հիշում եմ փոքրիկ մի տուն ,
Փոքրիկ սենյակ մի ՝՝արևով լի ,
Մի աղջիկ չքնաղ,պարզ ու խնդուն,
Այնպես լուսեղե՜ն ու սիրելի՜:
Եվ ինձ թվում են այնպես անդարձ,
Այնպես հեռու և այնպես երազ՝
Գիմազուհու այն զգեստը պարզ
Եվ շեկ մազերն այն մի հյուս արած....
Հիշո՞ւմ ես դու այն արագ
Ժամերը,երբ ես ու դու
Նստում էինք անկրակ,-
Դյութանք սրտի՜ և հոգու՜:
Եվ խավարում,խավարում
Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի
Հանդիպումը հրահրուն,-
Հուզմունքն արբած սրտերի...
Եվ պարտեզում մեր անուշ
Տեսակցությունն այն գիշեր,
Կիսախավարը քնքուշ,-
Ցնորակա՜ն իմ հուշեր...
Ես կըգամ ,երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերեդ խորտակ
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս...
Ես կըգամ,որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից,սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք:
Ես կըգամ,երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներդ հավետ կըմեռնեն ,
Ձեռքըդ կըբռնեմ ,ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում...
Դու շրջում ես ամենուրեք,դու չըկաս,
աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ,անկարծ շշնջում ես ,որ կըգաս,
Հըրամայում ես, կանչում,կանչում ու լռում...
Քնքշաբույր ծաղիկների թերթերում,
Լույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ,խորհրդավոր գիշերում
Եվ ջրերի արծաթաճոհ օրրանում:
Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու հյուսում ես աստղացանցե քո ոսկեթել,
Գիշեր ու զոր կյանքը դու ես զարդարում:
Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ,բայց անունըդ չգիտեմ:
Իմ վիրավոր ,իմ վրդովված սիրտը նորից մի վրդովիր,
Դու հեռավոր,օտար մարդկանց սիրտըդ տվիր ու ինձ թողիր:
Դու չուզեցիր,չկամեցար իմ խենթ հոգու սիրով շնչել,
Էլ ինչո՞ւ ես ուզում անհայտ ցավով կրկին հոգիս տանջել:
Աշնան օր է կյանքս հիմա,վիրավոր է հոգիս տրտում,
Հարկավոր չէ.... գնա...գնա... վշտի հով է այժմ իմ սրտում:
Գեթ այս անգամ անկեղծությամբ ձեռքդ մեկնիր, որպես քույր,
-Նայիր ,ինչպես ցնորքներս մահացան...
Վերջին անգամ ինձ մոտեցիր խաղաղությամբ քո մաքուր,
-Տառապանքս դու հասկացիր այս անգամ...
Ես հոգնել եմ ,ինձ փայփայիր ,եղիր քնքուշ և անչար,
-Օրհնիր մաքուր տենչանքներիս մութ ճամփան...
Ես ծարավ եմ անկեղծ խոսքի ,ձեռքդ մեկնիր սիրաբար,
-Թեկուզ տխուր կարեկցություն լինի այն...
Ես կուզեի ,որ քո սրտում մնար մի սուրբ հիշատակ ,
-Որ ես վհատ չմնայի կես ճամփին...
Ես կուզեի ,որ քո կրծքում նույնպես ծնվեր մի փափագ,
-Որ տիրաբար հրդեհել է իմ հոգին...
Իմ հիվանդ հոգին շատ է տառապել,
Հոգնել է հոգիս հեշտասան սերից,
-Քույր իմ , մի ցանկա այսօր ինձ խաբել,
-Քույր իմ , այս անգամ կարեկցանք բեր ինձ:
Գրկել է հոգիս ստվերն ամեհի,
Դու մի գալ ինձ մոտ համբույրով կրքոտ,
Մի վառիր բոցը անցած օրերի,
Խաղաղ լույսի պես այսօր եկ ինձ մոտ....
Նամակ
Օ,երա՜զ է, երա՜զ, ու երա՜զ...
Ինչ քա՜ղցր է նստել այստեղ,
Ժպտալ քո խոսքին սեթևեթ...
Իսկ ներսում իմ ,ներսում մի ասեղ
Ասղտում է-ննջե՜լ առհավետ...
Պարում են, երգում վետերում,
Սահում ենք եթեր առ եթեր.
Գուցե վաղն իսկ կարդաս թերթերում
Եվ ժպտաս՝ « հանգաւ ի տեր»...
հ.գ. բանաստեղծությունը նվիրված է Անահիտ Շահիջանյանին...Գեղեցկուհի Անահիտը առանց վարանելու ,հետևելով սրտի ձայնին( այդ ժամանակ կրծքի տակ կրում էր Տերյանի զավակին՝ Նվարդ Տերյանին,որը ծնվեց հոր մահից չորս ամիս անց) , գնաց Տերյանի հետ...երբ նա կանչեց նրան ՝չխոստանալով «ո՛չ երանություն ,ո՛չ դրախտ»...
Գինով եմ ,գինով եմ ես էլ...(Տերյանի վերջին բանաստեղծությունը...)
Չէ ,Տերյանը գինուց չէր հարբած ...սիրուց էր արբած ...նրանք միասին են (մեկնում էին Սամարա ) ,մե-նա՜կ ...իրար հետ,հեռու մարդկանցից ,նրանց դատապարտող հայացքներից,հարցերից ...
Ո՛չ , Տերյանը թաքուն չէր հեռանում Սուսաննայից ...նրա ընտանեկան կյանքը կործանվեց Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ...
( 1921թ Սուսաննան դառնում է Ալեքսանդր Մյասնիկյանի կինը...):
Ա՜խ ,դեռ հնչում է քնքուշ մուզիկը.
Կադրիլ հին,վալս հին և պոլոնեզ,
Կիսախավարը այնպես նազի՜կ է,
Այնպես հուշի՜կ է,այնպե՜ս ձեզ պես...
Աղոտ նայվածն իր ձերի պես խորն է,
Իր նայվածն էլ է ճչում-«շնալ».
Այնպես անհույս է հեծումվալտորնը,
Եվ անողորմ է վալսը բանալ.
Կանայք օրրում են իրանց իրանը,
Կավալերները՝գեշի կարոտ.)))
Եվ այս սատանան ,այն ծուռբերանը
Չար քրքջում է ծառերի մոտ...
Որքա՜ն փոխված եք...Պճնըված ճոխ
Ճեմում եք որպես դշխո հըպարտ,
Եվ մի հեգնանք կա նուրբ ու զիջող
Նայվածքում ձեր խոր ու անզվարթ:
Դուք զարմացած եք.և չեք կեղծում ,
Երբ տեսնելով ինձ այստեղ,հանկարծ
Բացականչում եք սիրով լեցուն.-
Բոլորի համար զարմանք ու հարց:
Արդյոք պահե ՞լ եք մի նշույլ դեռ
Անցած օրերից , թե դա էլ նոր
Մի զարդ է ,որ պիտ պարուրե Ձեր
Սին կյանքը մեգով խորհրդավոր:
Հիմա դուք կուռք եք,շքեղ բագին,
Իսկ ե ՞ս...Ո ՞վ եմ ես.մի հեգ անցորդ .
այլ կարոտն իմ,այլ իմ ուղին,
Ե՛վ ամբոխին այս,և՛ Ձեզ՝ միշտ խորթ:
Երբ խուժանից այս երկրպագու
Դուք հեռանում եք իմ թևն անցած,
Սիրով նախատում և ասում« դու»,
Եվ հիշում ,հիշում օէերն անցած,
Ես էլ հիշում եմ փոքրիկ մի տուն ,
Փոքրիկ սենյակ մի ՝՝արևով լի ,
Մի աղջիկ չքնաղ,պարզ ու խնդուն,
Այնպես լուսեղե՜ն ու սիրելի՜:
Եվ ինձ թվում են այնպես անդարձ,
Այնպես հեռու և այնպես երազ՝
Գիմազուհու այն զգեստը պարզ
Եվ շեկ մազերն այն մի հյուս արած....
Հիշո՞ւմ ես դու այն արագ
Ժամերը,երբ ես ու դու
Նստում էինք անկրակ,-
Դյութանք սրտի՜ և հոգու՜:
Եվ խավարում,խավարում
Հիշո՞ւմ ես ջերմ շուրթերի
Հանդիպումը հրահրուն,-
Հուզմունքն արբած սրտերի...
Եվ պարտեզում մեր անուշ
Տեսակցությունն այն գիշեր,
Կիսախավարը քնքուշ,-
Ցնորակա՜ն իմ հուշեր...
Ես կըգամ ,երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերեդ խորտակ
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս...
Ես կըգամ,որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից,սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի այլ եզերք:
Ես կըգամ,երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներդ հավետ կըմեռնեն ,
Ձեռքըդ կըբռնեմ ,ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում...
Դու շրջում ես ամենուրեք,դու չըկաս,
աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ,անկարծ շշնջում ես ,որ կըգաս,
Հըրամայում ես, կանչում,կանչում ու լռում...
Քնքշաբույր ծաղիկների թերթերում,
Լույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ,խորհրդավոր գիշերում
Եվ ջրերի արծաթաճոհ օրրանում:
Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու հյուսում ես աստղացանցե քո ոսկեթել,
Գիշեր ու զոր կյանքը դու ես զարդարում:
Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ,բայց անունըդ չգիտեմ:
Իմ վիրավոր ,իմ վրդովված սիրտը նորից մի վրդովիր,
Դու հեռավոր,օտար մարդկանց սիրտըդ տվիր ու ինձ թողիր:
Դու չուզեցիր,չկամեցար իմ խենթ հոգու սիրով շնչել,
Էլ ինչո՞ւ ես ուզում անհայտ ցավով կրկին հոգիս տանջել:
Աշնան օր է կյանքս հիմա,վիրավոր է հոգիս տրտում,
Հարկավոր չէ.... գնա...գնա... վշտի հով է այժմ իմ սրտում:
Գեթ այս անգամ անկեղծությամբ ձեռքդ մեկնիր, որպես քույր,
-Նայիր ,ինչպես ցնորքներս մահացան...
Վերջին անգամ ինձ մոտեցիր խաղաղությամբ քո մաքուր,
-Տառապանքս դու հասկացիր այս անգամ...
Ես հոգնել եմ ,ինձ փայփայիր ,եղիր քնքուշ և անչար,
-Օրհնիր մաքուր տենչանքներիս մութ ճամփան...
Ես ծարավ եմ անկեղծ խոսքի ,ձեռքդ մեկնիր սիրաբար,
-Թեկուզ տխուր կարեկցություն լինի այն...
Ես կուզեի ,որ քո սրտում մնար մի սուրբ հիշատակ ,
-Որ ես վհատ չմնայի կես ճամփին...
Ես կուզեի ,որ քո կրծքում նույնպես ծնվեր մի փափագ,
-Որ տիրաբար հրդեհել է իմ հոգին...
Իմ հիվանդ հոգին շատ է տառապել,
Հոգնել է հոգիս հեշտասան սերից,
-Քույր իմ , մի ցանկա այսօր ինձ խաբել,
-Քույր իմ , այս անգամ կարեկցանք բեր ինձ:
Գրկել է հոգիս ստվերն ամեհի,
Դու մի գալ ինձ մոտ համբույրով կրքոտ,
Մի վառիր բոցը անցած օրերի,
Խաղաղ լույսի պես այսօր եկ ինձ մոտ....
Նամակ
Դուք մոռացել եք այն «հանաքները»
Եվ համբույրներն այն,և սերն ամեն.
Իսկ իմ սրտից այդ հիշատակները
Որքան արցունք դեռ պիտի քամեն....
Ձեզ համար սերը «հաց ու պանիր է»,
Այսօր այստեղ եք-էգուց այնտեղ,
Իսկ ես պահում եմ Ձեր սուվենիրը,
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ:
Ծիծաղելի են Ձեզ այս խոսքերը,
Ծիծաղելի եմ ես և հիմար.
Հիշում եք ինչպես մի օր «Հասկերը»
Նըվիրեցիք ինձ ծաղրի համար ...
Ես «երեխա» եմ՝ Դուք միշտ կրկնում եք
Ոչ,հայ աղջիկ եմ պարզ ու պարկեշտ,
Իմ ցնորքները կծու հեգնում եք
Եվ երգում սերը ազատ ու հաշտ:
Ձեզ համար սերը «հաց ու պանիր է»,
Այսօր այստեղ եք -էգուց այնտեղ,
Իսկ ես պահում եմ Ձեր սուվենիրը,
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ....
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ....
Ինչո՞ւ ես այդպես դու ինձ նախատում,
Չէ՞ որ դու ինքդ ձեր տանից փախար,
Չէ՞ որ դու ինքդ իմ գիրկը եկար,
Ոչ, նախատինքիդ ես չեմ հավատում:
Տես,դու ժպտում ես ու սուտ նախատում,
Ես քեզ կանչեցի,դու եկար ինձ մոտ,
Դու ընկար կրծքիս գգվանքով խանդոտ,
Քո սուտ զայրույթին ես չեմ հավատում:
Թե ես հավատամ՝ գիշերը բնավ
Չի հավատալու քո սուտ զայրույթին,
Չեն հավատալու երկինք ու գետին,
Աստղերը պայծառ,կանաչը խոնավ:
Ինչո՞ւ աչքերըդ փակեցիր ու լուռ
Ընկար իմ կրծքին համբույրով կրքոտ:
Իսկ հիմա ահա կանգնել ես իմ մոտ
Ու նախատում ես ժպիտով տխուր...
Երբ հազիվ են մեզ թողել մենակ,
Երբ քեզ է պարզված հոգիս համակ,
Նստած կարդում ես «Սատիրիկոն»-
Ափսոս չէ՞, Մարգո ,այս երեկոն...
Արդեն քնած է,Մարգո,նայիր,
Այս խեղճ ծերուկը,որին «նոքա»
Մեզ մոտ թողել են իբրև վկա-
Ես քո գերին եմ-հրամայիր,-
Արդեն քնած է,Մարգո, նայիր...
Ա՜խ, կանցնի, Մարգո,այս երեկոն
Եվ կանհետանա հավերժի մեջ.
Գեթ իմ գրքում թող մնա մի էջ,
Ուր հավետ ապրի անուշ Մարգոն.-
Ա՜խ, կանցնի,Մարգո,այս երեկոն...
Դու ասում էիր-«Հանաք ենք անում».
Երբ փորձված մայրդ նախատում էր քեզ,
-Հանաքը հաճախ դանակ է դառնում,
-Մի օր սև գլխիդ փորձանք կըբերես....
Ինչո՞ւ ես հիմա նախատում դու ինձ,
Մայրդ քեզ ասաց-ես ի՞նչ մեղք ունեմ,
Կարծում էի, որ հանաք է նորից,
Հիմա գանգատով կանգնել ես իմ դեմ...
Դու չէի՞ր կրկնում-հանաք ենք անում,
Երբ փորձված մայրդ նախատում էր քեզ,
-Հանաքը միշտ էլ դանակ է դառնում,
-Մի օր անպատճառ թակարդը կընկնես....
Հիշո՞ւմ ես արդյոք այն պարզ երեկոն...
Դու նստած էիր մութ պատշգամբում,
Գլուխդ ցավից թեքած չոր փայտին,
Ու ես էլ անուժ ընկա քո կողքին:
Դու տառապանքով ձեռքդ պարզեցիր...
Ես բռնեցի այն ու համբուրեցի...
Համբուրեցի քո աչքերը ծավի,
Շուրթերդ ալ-նուռ,վիզդ կարապի:
Այն անդարձ օրը հիշո՞ւմ ես արդյոք...
Ես ու դու մենակ աշխատում էինք:
Ու մանկան պես ինձ գիրկդ առար.
Անգին գլուխդ կրծքիս սեղմեցի
Եվ համբուրեցի աչքերդ ծավի,
Շուրթերդ ալ-նուռ,վիզդ կարապի....
Նստել այստեղ,անվերջ նստել ու նայել
Աշնանամուտին և քրքրել հին հուշեր.
-Պոռնկուհին և ուսանողն այն ջահել
Խոսք մեկ արին ,որ սեր անեն այս գիշեր...
Աշնամերձի ահաբեկված մի թռչուն
Ծվարել է՝ իմ հոգու պես որբ է նա էլ.
-Նայիր այնտեղ ինչպես պարզ են պաչպչվում
Պոռնկուհին և ուսանողն այն ջահել....
Ի՞նչ ես փնտրում,սիրտ տագնապող, անխնդում,
Մեր բանտն անել-զուր է տանջվել ու վայել.
-Ինչպես զվարթ ,տես,գնում են դեպի տուն
Պոռնկուհին և ուսանողն այն ջահել...
Երբ կյանքը սուր փշերով
Կարյունոտե քո հոգին,
Հիշի՛ր, որ սուրբ հուշերով
Շղթայված ես դու մեկին։
Երբ մենք հեռու կըլինենք,
Երբ կանջատվենք առհավետ,
Հիշի՛ր, որ կա սրբազան
Հանդիպումի արահետ։
Հիշի՛ր, որ երբ մի անգամ
Մահին հաղթեց խնդագին,
Էլ չի կարող մոռանալ
Ակնթարթն այն մեր հոգին։
Քո խոսքերը սրբազան
Չեն խավարիլ խավարում,
Շուրջը, շուրջը ամեն ինչ
Կերգե անդարձ քո հեռուն։
Դու կըլինես իմ հոգում,
Դու ամեն տեղ կըլինես,
Որպես քաղցր մի խոկում,
Ե՛վ անմարմին, և՛ անտես։
Մեզ ամեն ինչ այս երկրում
Հմայում է և խաբում,
Բայց կա անհաս մի բերկրում,
Հրաշք-անկարծ հանդիպում…
Երբ կըլինենք մենք հեռու,
Անվերադարձ և օտար,
Հիշի՛ր, որ ինձ մի անգամ
Հավերժաբար դու գտար…
Նվիրական վայրերի մոտ
Քեզ հիշեցի ես կրկին,
Ու ինձ ժպտաց մեր հին ծանոթ
Ձեր պարտեզը......
Լուսամուտիդ փեղկերը փակ,
Ծաղկանոցըդ՝ ամայի...
Ա՜խ,ես ի՜նչպես,ի՜նչպես մենակ
Ձեր պարտեզը գնացի...
Այն պարտեզը նվիրական
Ավերակ էր ինձ համար.
Չէ՞ որ նա էլ քեզնով միայն
Կենդանի էր ու դալար...
Լինեի չոբան սարերում հեռու,
Գայիր անցնեիր վըրանիս մոտով,
Քնքուշ ժպտայիրնք հանկարծ իրարու:
Գընայիր աղբյուրն ու ետ դառնայիր,
Թեթև ,որպես վիթ,ելնեիր ձորից,
Մի ջուր տայիր ինձ քո լի սափորից
Ու վրանիս մոտ հանգստանայիր:
Եվ վերջալույսին մի օր, օ՜ մի օր,
Մանիշակագույն սարերի լանջին
Բացվեինք իրար խոսքերով չնչին,
Բայց ուխտը լիներ անխարդախ ու խոր:
Ու երբ գնայիր-գիշերըս անքուն
Դառնար գալիքի մի թովիչ խոստում,
Ու վառվեր հոգիս պարզ ու իմաստուն՝
Իմ վըրանի տակ ,սարերի գրկում....
Դու չգիտես դեռ, որքան անմիտ են
Իմ ցնորքները և որքան խենթ են.
Մաքուր հայացքըդ մահացու նետ է,
Դու չգիտես դեռ ,որ թշնամիդ եմ:
Լուսե քո սիրտը դեռ միամիտ է,
Իսկ ինձ այրում է քո կրծքի «լենտը»,
Դու չգիտես դեռ,որքան անմիտ են
Իմ ցնորքները և որքան խորթ....
Իմ հոգին ,որպես թափառական մի շուն,
Եվ շուրջը՝ գիշեր,և շուրջը ՝աշուն,
Մոլորված քայլով և մահն աչքերում,
Ահաբե՜կ,անօ՜գ փախչում է հեռուն:
Ու՞ր պիտի գտնի հյուրընկալ մի տուն,
Որտե՞ղ պիտ ընկնի հոգնած ու տրտում,
Ծեծված,տրորված աշխարհում անդուռ,
Ո՞ւմ պիտի պարզի աչքերը տխուր
Եվ ո՞ւմ պատի տակ աշնան գիշերով
Պիտի հանգչի նա մերժված ու խռով...
Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել:
Թումանյանի պալատում
Կըգտնես,ո՜վ մարդ,
Անուշ,Արփի-արբեցում ,
Եվ վարդ ,և Նվարդ...
Թումանյանի երգերում
Կա և «էս» , և «էն»,
Բայց իզու՜ր ես դու սրում
Ատամներրըդ ,քեն:
Թումանյանի երգերում
Կա և «էն», և «էս»,
Բայց կա և սիրտ դեգերուն,
Հոգի հրակեզ:
Խելքի եկ ,ո՜վ նենգամիտ,
Այնտեղ փնտրիր միշտ
Հայրենի խինդ ու ժպիտ
Եվ հայրենի վիշտ:
Այո,«էս»-ին և «էն»-ին
Ես էլ եմ մերժում.
Ջոկիր քաջին ու հենին,
Ո՜վ լուսնահաչ շուն....
Ռաֆայել Զարդարյանի Ալբոմում
Մի տրտնջա ցավիդ համար-սիրո առատ աղբյուր է նա,
Մի ափսոսա մեղքիդ համար-սիրտը մաքրող սուրբ հուր է նա.
Թե սերն անցնի ՝ մի մորմոքա-կմնա հուշ՝ մաքուր է նա,
Սիրտըդ թող միշտ խնդա կամ լա-մահ է մթին ,երբ լուռ է նա:
.........
Արածներիդ համար երբեք չես ասելու ախ ու ափսոս,-Չարածներիդ համար պիտի ասես ափսո՜ս, հազա՜ր ափսոս:
Վահան Տերյանն ասաց-ավա՜ղ, ինչո՞ւ դրի սրտիս կապանք,
Քանի՜ սերեր , քանի՜ հուրեր զուր հանգցըրի-հազա՜ր ափսոս...
1917, գարուն,
Թիֆլիս
Այստեղ միշտ քեֆ ու հանգիստ է.
Կեցցե՜ «մեր Օհաննեսը»:
Ա՜խ, շեն է տունն այս ,շե՜ն է,
Բայց ափսոս չըկա Աշխենը:
Անպակաս այս տան վարդը-
Ծաղկի ՜ մեր քնքուշ Նվարդը:
Այս տունը միշտ անուշ է,
Այստեղ է անուշ Անուշը:
Եվ ինչպե՞ս մարդիկ չարբեն,
Քանի այստեղ է Արփին...
Ինչպես է աշխարհի ամենալավ Լիլին ? Ողջույն Լիլի ջան... Նորից ես եմ...Կարոտել եմ շատ...
ОтветитьУдалитьԳինո՜վ....աշնանայի՜ն...տագնապներով լի...ժամադրվա՜ծ (պարոն Աշնան հետ) :))
ОтветитьУдалить«աշխարհի ամենալա՞վ...»)))վիճելի է...))այ,եթե գրեիր ՝«հրաշալի»,միանգամից կհամաձայնեի քեզ հետ...իհարկե ժպիտ է...ժպտում եմ...
Սիրելի Աննա,երեկ կարոտախտով համակված,վերընթերցում էի նամակներս ու բոլորի մեկնաբանությունները...«լիլիի էջում»...նկատեցի Գեղեցիկ բացակայությունդ...տխրեցի...
Շնորհակալ եմ, Աննա ջան...կարոտի համար ՝առավելապես...ի դեպ,ամենագեղեցիկ ,ամենապայծառ ու միակ ճշմարիտ զգացումն է այն...ես հավատում եմ Կարոտին...)))
ներիր,առանց պատասխանելու«ինչպե՞ս եմ» հարցիդ՝հարցնում եմ անկեղծ հետաքրքրվածությամբ՝դու ինչպե՞ս ես,սիրելի բարեկամս...
Լիլի ջան , չես պատկերացնի `ինչ ճիշտ ժամանակին գրեցիր էս տողերը . "նկատեցի Գեղեցիկ բացակայությունդ", թե չէ արդեն հուսահատությունը բռնել էր կոկորդս ու պարզապես խեղդում էր ,իսկ հիմա,էս պահին նույնը անում են արցունքները,որոնց էլ պահել հնարավոր չէ... միգուցե ոչ մեկն էլ մեղավոր չէ,միգուցե վատը ես եմ,չգիտեմ,միգուցե շատ եմ պահանջում մի քիչ ջերմություն , մի քիչ քաղցրություն ,մի քիչ ժպիտ, բայց ախր չեմ էլ պահանջում ,ինքս իմ ներսում ուզում եմ ու բանը դրանով էլ վերջանում է: Լիլի, դու կիմանաս.ինչից է,որ դու լավից բացի ոչինչ չես անում,իսկ քեզ չեն սիրում....Կներես, Լիլի ջան,այսքան երկար լռությունից հետո չեմ ուզում տրամադրությունդ գցել,պարզապես մի քիչ հուզված եմ ու նեղացած չարությունից ...երևի ակամայից վերջին հարցիդ էլ պատասխանեցի... Համաձայն եմ, Լիլի ջան . երևի էլի ասած կլինեմ` Կարոտը ինձ համար ամենագեղեցիկ ու նուրբ ապրումն է ու նույնիսկ ավելի գեղեցիկ , քան Սերը.ես էլ եմ հավատում Կարոտին,շատ, որովհետև այն ամենամաքուրն է անկեղծը/չէ որ չես կարող խաբել ինքդ քեզ/,այն անտես,կախարդական շղթան,որ կապում է քեզ հազար թելերով այն Հեռավորի հետ: Ապրես, Լիլի ջան , շնորհակալ եմ էդքան պակասող ջերմության , քաղցրության ու ժպիտի համար... Հրաշալի նվեր էր...Իրոք զարմանում եմ.երբեք չես տեսել ինձ, բայց հասկանում ու ճանաչում ես ինձ ավելի լավ ,քան շրջապատիս տասնյակները... Ինչ-որ մի ներքին ձայն ասում է,որ քեզ այսուհետ էլ ավելի շատ եմ կարոտելու, Քույրս...
ОтветитьУдалитьՍիրելի Աննա...կարծո՞ւմ ես բոլորն են քեզ նման հարուստ...սիրո մաքուր աղբյուրը քո մեջ է...այլ կերպ դու չես կարող վարվել ...և մի պահանջիր ուրիշներից,այն,ինչ նրանք չունեն...ինչից զուրկ են...այո,չարությունը շատ է...և զորեղ է այն,... քանզի շատացել է անտարբերությունը.. .սառել է սերը...բնական կապվածությունը...փոխվել է մարդկանց գիտակցության մեջ բարու և չարի հասկացությունը.լավ են համարում միայն այն,ինչ իրենց է լավ... : Իսկ դու ինքդ քեզ մի դավաճանիր...շարունակիր լինել..մնալ այնպիսին,ինչպիսին կաս՝Լուսավոր ...Մաքուր...գիտես,չարությունը սնվում է մեր տառապանքով,հույզերով,հուսահատությամբ....մի խոսքով՝ քեֆ է անում մեր զգացական ցավի ու ապրումների հաշվին..«հյուրընկալ ու հյուրասեր մի լինիր»....զրկիր նրան այդ ուրախությունից...շարունակիր կուտակել բարություն ու սեր անտեսանելի «հաշվեհամարիդ»...պարզ ասած-գանձեր կուտակիր երկնքում...հաստատ պետք կգա..այն,ինչ մարդն ընդունակ չէ գնահատելու՝կգնահատի Աստված...խնդրում եմ,միայն Օմար Խայամի պես չհակառակվես՝«...ինձ կանխիկը տվեք,ձեր ապառիկը թող ձեզ լինի»)))) (բայց լավ է ասել..))))
ОтветитьУдалитьմի մոռացիր...թեկուզ քիչ,բայց կա Բարին... օազիս,ուր կարող ենք հանգրվանել...շունչ առնել,ուժ հավաքել...գոտեպնդվել կյանք կոչվող այս դաժան պայքարում......իսկապես «կյանքը ջլատող պայքար է»,սիրելիս...շատ լուրջ մի վերաբերվիր (տեղ-տեղ))))
շնորհակալ եմ,որ կաս ...դու շատ լավ Մարդ ես,Աննա ջան...
իսկ կարոտի համար..այո...երբ չկա կարոտ ՝սեր էլ չկա...մնացածը պարզապես լավ վերաբերմունք է...
Ժպտացի ` կարդալով Օմար Խայամի տողերը.իրոք, լավ է ասել . չէի լսել: Գիտես ,Լիլի,մեկ-մեկ ինձ թվում է , թե քեզ համար ապրելը պիտի որ շատ հեշտ լինի . էնքան ճիշտ ես մտածում,ճիշտ վերլուծում,պատճառաբանում, որ իրոք ապշել կարելի է,բայց արդյոք կարողանում ես հետևել ինքդ քո խորհուրդներին, մատների արանքով նայել ու լուրջ չվերաբերվել չարությանն ու թույնին, ես որ չեմ կարողանում . իմանալը մի բան է , կիրառել կարողանալը մեկ այլ բան:
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ ,Լիլի ջան. հուսամ,որ թեկուզ ուշացումով , օրերից մի օր ինձ մոտ կստացվի լավ սերտել ապրելու արվեստը ու կյանքը պարզապես սկսեմ ապրել, այլ ոչ թե վերլուծել...
ОтветитьУдалить....չարությունը փոքրոգի միջակությունների միակ «շքեղությունն է»:)...այստեղ խղճալ է պետք..)))
է՜հ,սիրելիս...մարդկային չարությունն ու, ընդհանրապես ՉԱՐԸ ,միշտ է եղել ...կա ու կլինի...ու էլի ավելի պիտի «ծաղկի ու բարգավաճի»...
Ես շատ ժամանակ չունեմ, որ լուրջ վերաբերվեմ կյանքին......)) որտեղ կարող եմ կռիվ եմ տալիս որքան կարող եմ (ոչ ինձ համար)...,ուժերս չի հերիքում՝աղոթքներումս եմ խդրում...խնդրում...խնդրում...այսպես էլ ապրում եմ գլխիս իջած «քարե կարկուտից» հետո...)))
Ի՞նչ ապրելու արվեստ...)))
երևի ես թույլ մարդ եմ...հպարտ չեմ...պարզապես չեմ կարող չարանալ կամ չարությանը չարությամբ պատասխանել...))) բացի այդ ,դեռ ոչ մեկին չի հաջողվել հանել ինձ հավասարակշռությունից ...))) սա իմ միակ ուժեղ կողմն է...))Կհաստատեն ինձ ճանաչողները ............
«Чем топать ногами от злости, лучше научись степу....» -խորհուրդ մի լավ մարդուց չարացածներին...)))
Այո,մատների արանքով եմ վերաբերվում կյանքին...դե ...նա էլ ինձ ...գրեթե նույն կերպ....:))
Ես ԼՈւՐՋ եմ վերաբերվում միայն Մարդկանց Սրտերին...Լավ Սրտերին....Չկոտրե՛լ...Երբե՛ք...
Իսկ կյանքի վերաբերյալ կարծիքիս մասին մասին թող շարունակի Շեքսպիրը...)))
«Կյանքը մի քայլող ստվեր է միայն,
Մի խեղճ դերասան,որ բեմի վրա իր ժամին փքվում
Եվ բորբոքվում է,և այնուհետև ձայնը չի լսվում.
Մի հեքիաթ է նա ,հիմարի պատմած,
Լցված շառաչով և կատաղությամբ,առանց իմաստի»:
«Մակբեթ»
այսպիսի բաներ...Աննա,սիրելիս...հետամուտ եմ խորհուրդներիս ...որքան հնարավոր է...) ))
«...մեր մասին վատն են խոսում միայն նրանք,ովքեր մեզանից վատն են,,,իսկ նրանք,ովքեր մեզանից լավն են ավելի՝մեր «զահլեն» չունեն (հաստատ չեն չարախոսի.....:)),-ճիշտ ժամանակին է հորդորում մեզ ծերուկ Խայամը:)))
Այլևս ոչինչ չունեմ ասելու...որ ուզենամ էլ,չեմ կարող: Ապրես , Լիլիս , շնորհակալ եմ "աշխարհի չափ"/ոնց որ փոքրիկներն են ասում/: Լիլի, գիտես, միգուցե կյանքը գլխիդ քարե կարկուտ է թափել, միգուցե դու էլ ես չարչարվել,բայց փոխարենը քեզ էնպիսի առատ ,խորն ու անհուն հոգի է տրվել,էնպիսի գեղեցիկ միտք,որ կարողանաս թոթափել սրտիդ ծանրությունը, թեկուզ միայն խոսելով,պատմելով...Լիլի, ես վստահաբար եմ ասում . չեմ տեսել,չեմ հանդիպել դեռևս քեզ նման սիրուն մտածող երկրորդին...Շնորհակալ եմ ոչ միայն քեզ,այլ նաև այն կնոջը,ով քեզ լույս աշխարհ է բերել : Դու երևի չես էլ տեսնում էն ուժը,որ կա քո մեջ.դու , բառիս բուն իմաստով, կարող ես մարդուն հանել անելանելի թվացող դրությունից ու նոր ուժով ապրելու լիցք տալ... Ես դա հիմա սեփական մաշկիս վրա եմ զգում...Ապրես, Լիլի ջան, ապրես...Միշտ....
ОтветитьУдалитьԱյլևս ոչինչ չունեմ ասելու...որ ուզենամ էլ,չեմ կարող: Ապրես , Լիլիս , շնորհակալ եմ "աշխարհի չափ"/ոնց որ փոքրիկներն են ասում/: Լիլի, գիտես, միգուցե կյանքը գլխիդ քարե կարկուտ է թափել, միգուցե դու էլ ես չարչարվել,բայց փոխարենը քեզ էնպիսի առատ ,խորն ու անհուն հոգի է տրվել,էնպիսի գեղեցիկ միտք,որ կարողանաս թոթափել սրտիդ ծանրությունը, թեկուզ միայն խոսելով,պատմելով...Լիլի, ես վստահաբար եմ ասում . չեմ տեսել,չեմ հանդիպել դեռևս քեզ նման սիրուն մտածող երկրորդին...Շնորհակալ եմ ոչ միայն քեզ,այլ նաև այն կնոջը,ով քեզ լույս աշխարհ է բերել : Դու երևի չես էլ տեսնում էն ուժը,որ կա քո մեջ.դու , բառիս բուն իմաստով, կարող ես մարդուն հանել անելանելի թվացող դրությունից ու նոր ուժով ապրելու լիցք տալ... Ես դա հիմա սեփական մաշկիս վրա եմ զգում...Ապրես, Լիլի ջան, ապրես...Միշտ....
ОтветитьУдалитьԱննաաաա...))հուզեցիր,անուշիկ Աղջիկ... այս պահին լռությունից լավ բան չեմ կարող ասել...)))շնորհակալ եմ շա՜տ,սիրելիս...
ОтветитьУдалить