Мой список блогов

суббота, 1 июня 2013 г.

Արևածաղիկ...

Արևի սիրուհին...հավատարիմ ընկերուհին... 


Զարմանահրաշ Արևածաղիկ( հուն. helios'— արև և  anthos -ծաղիկ)  ...կենսական էներգիայի և ուժի, լավատեսության, վճռականության,հաջողության ,արժանապատվություն 
,հավատարմություն ,ուրախության ,ջերմության ու արևի խորհրդանիշ ծաղիկ...

✯ Sunflowers


Արևածաղիկ...հատկապես արևին պարտական լինելով  քո չքնաղ գեղեցկության համար ,դու միշտ երախտագիտությամբ լցված ,բացվում ես նրա հայտնվելուն պես և ամբողջ օրը հավատարմորեն հետևում նրա վեհաշուք  ընթացքին ...

четверг, 30 мая 2013 г.

Ալեքսանդր 2-րդ -Եկատերինա Դոլգորուկովա


«Օ՜, իմ հրեշտակ,ես հիշում եմ մեր  մոտիկությունը  և այն,թե ինչպես էինք խենթանում    հաճույքից, որպես այր ու կին...    Ահա, հստակորեն կարող ենք ասել,որ  մեզ համար այդ ամենը խենթանալու չափ քաղցր է եղել  ... 
Օ՜, շնորհակալ եմ,շնորհակալ եմ թանկագին հրեշտակս բոլոր այս քնքուշ հիշողությունների համար,որոնք ինձ այսքան բավականություն  են պատճառում,ինչպես նաև այն ամենը,ինչ պարգևում է ինձ իմ քաղցրիկ տիկինը,որն իմ կյանքի կենտրոնն է:Եվ ես երջանիկ  ու հպարտ եմ  լինել  նրա ամուսինը  Աստծո և մարդկանց առջև...

понедельник, 27 мая 2013 г.

Ճիշտը և Սխալը

                                                            Հենրիկ Գալստյանի
«Ճիշտը և Սխալը» գրքից
Բառագործածության ,բառաձևի և կապակցական սխալները հայերենում

Դեռ երեկ...

Դեռ երեկ քսան տարեկան էի 
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքիս հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
Ու գիշերները ցերեկ դարձնում
Հաշվի չառնելով,որ կյանքս է անցնում 
Ու հալվում է այս ժամանակի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում,որոնք այդպես էլ մնացին օդում,