Мой список блогов

суббота, 3 сентября 2011 г.

Ի՞նչ է ՍԵՐԸ...




Նկ.Պիեռ Ավգուստ Կոտ « Առաջին Սերը»

 
        Երբ սերը հրավիրի ձեզ, հետևե՛ք,
Թեև նրա ուղիները դժվարին են ու խութապատ.
Եվ երբ նրա թևերը պարուրեն ձեզ, հանձնվե՛ք,
Թեև նրա փետուրների մեջ պահված սուրը կարող է խոցել ձեզ.
Եվ երբ խոսի ձեզ հետ, հավատացե՛ք,
Թեև նրա ձայնը կարող է փշրել ձեր երազները, ինչպես որ հյուսիսային հողմը ավերում է պարտեզը։
Որովհետև, ինչպես որ սերը թագադրում է ձեզ, նույնպես էլ խաչում է. ինչպես որ աճեցնում է ձեզ, նույնպես էլ էտում,Ինչպես որ ձեր հասակն ի վեր բարձրանում է և արևի տակ սրսփացող ձեր ամենից մատղաշ ճյուղերը շոյում,Նույնպես և հասնում է ձեր արմատներին ու սարսռում հողի նրանց կառչանքը։
Ցորենի շեղջերի պես ձեզ ամփոփում է իր մեջ, կամնում ձեզ՝ մերկացնելու համար,
Մաղում է՝ ազատագրելու համար ձեզ՝ ձեր կեղևներից,
Աղում է, մինչև որ սպիտակեք,
Շաղում է, մինչև որ փափկեք,Եվ հետո հանձնում է իր սրբազան կրակին, որպեսզի Աստծո սրբազան խնջույքի սրբազան հացը լինեք։Սերն այս բոլորն անելու է ձեզ, որպեսզի ձեր սրտերի գաղտնիքներն իմանաք ու այդ իմացությամբ կյանքի սրտի մի մասունքը դառնաք։
Բայց, եթե երկնչելով՝ միայն սիրո խաղաղությունն ու սիրո հաճույքը փնտրեք,Ապա նախընտրելի է, որ ձեր մերկությունը ծածկեք և դուրս գաք սիրո կամնոցից,
Դեպի անեղանակ մի աշխարհ, ուր ծիծաղելու եք, բայց ոչ բոլոր ձեր ծիծաղները, լացելու եք, բայց ձեր ոչ բոլոր արցունքները։
Սերը միայն ինքնիրեն է տալիս և միայն ինքնիրենից է վերցնում.
Սերը չի սեփականացնում, ոչ էլ սեփականացվում է,Որովհետև սերը սիրով ինքնաբավ է։
Երբ սիրում ես, պետք չէ ասես՝ «Աստված իմ սրտում է», այլ՝ «Ես Աստծո սրտում եմ»։Եվ մի՛ մտածեք, որ կարող եք սերն ուղղորդել, որովհետև սե՛րը, եթե ձեզ արժանի համարի, ուղղորդում է ձեզ։
Սերը ուրիշ ցանկություն չունի, բացի իր լրումին հասնելուց,
Բայց եթե սիրես և ցանկությունն անհրաժեշտ համարես, սրանք թող լինեն ցանկություններդ.
Հալվել և լինել հոսուն առվակի պես, որ իր մեղեդին է երգում գիշերին,
Գիտակցել ծայրահեղ քնքշության ցավը,Սիրո սեփական ըմբռնումիցդ վիրավորվել,
Եվ կամովին ու բերկրանքով արյունոտվել,
Ցայգալույսին արթնանալ թև առած սրտով ու շնորհակալություն հայտնել սիրո մի նոր օրվա համար,
Միջօրեին հանգչել և խոկալ սիրո հոգեզմայլությունը,
Վերջալույսին տուն վերադառնալ երախտագիտությամբ,
Եվ ապա ննջել՝ սիրածիդ համար մի աղոթք սրտումդ ու փառաբանանքի մի երգ շրթներիդ վրա։

Միասին ծնվել եք և միասին եք լինելու հավիտյան։Միասին պիտի լինեք, երբ մահվան սպիտակ թևերը տարտղնեն ձեր օրերը,
Այո՛, միասին պիտի լինենք նույնիսկ Աստծո լուռ հիշողության մեջ,
Բայց ձեր միասնության մեջ թող միջոցներ լինեն,
Եվ թող երկնքի քամիները ձեր միջև պարեն։
Սիրեցե՛ք զմիմյանս, բայց սերը կաշկանդումի մի՛ վերածեք,
Այլ ձեր հոգիների ափերի միջև սերը շարժուն ծով թող լինի,
Լցրե՛ք իրար բաժակները, բայց միևնույն բաժակից մի՛ խմեք,
Մեկդ մյուսին ձեր հացից տվե՛ք, բայց միևնույն նկանակից մի՛ կերեք,
Երգե՛ք ու պարե՛ք միասին և ուրախ եղեք, բայց թող յուրաքանչյուրդ առանձին լինի,
Ինչպես որ վինի լարերն են առանձին, թեև միևնույն երաժշտությամբ են թրթռում։

Ընծայե՛ք ձեր սրտերը, բայց ի պահ մի՛ դրեք,
Որովհետև միայն Կյանքի ձեռքը կարող է ձեր սրտերը պարփակել,
Եվ միասին կանգնեցե՛ք, բայց ոչ իրար շատ մոտ,
Որովհետև տաճարի սյուները իրարից հեռու են կանգնումԵվ կաղնին ու մշկենին իրար ստվերի մեջ չեն աճում։

Ժըբրան Խալիլ Ժըբրան

         «Զգացմունքների թագուհին է սերը ...միակ զգացմունքը ,որին անհնարին է դիմակայել բանականությամբ ...քանզի նրանք հավասար են իրենց հզորությամբ ...կամ պարտվում են միասին կամ՝ հաղթում ...»:
Իսկ Դիոգենեսը համարում էր,որ սերը   անբանների զբաղմունքն է :))

Սիրային տենդ...սիրելու անհագ ցանկություն...կրքոտ սեր....սեր ինչպես օդ՝մի շնչում....ինքնամոռաց սեր......սեքսուալ հրապուրվածություն.... բաժանում..տառապանք..դավաճանություն ...բացարձակ երջանկության հասնելու  ցանկություն...կիրք... և այլն և այլն...Ահա սերը՝ իր դրսևորման ողջ բազմազանությամբ...Դասական գրականության մեջ ու իրական կյանքում հաճախ ենք հանդիպում սիրով հագեցած նման իրավիճակների... Կա նաև ագապե՝ անձնազոհ սեր,ստորգե ՝քնքուշ կապվածություն...ֆիլիա՝ընկերական կապվածություն ,,,,
էրոս՝ զգացական հրապուրանք...( մարդը միշտ գնահատել է Էրոսի ուժն ու գեղեցկությունը..ցանկացել,ձգտել նրան...իսկ էրոտիկ սերն իր   գերագույն  ուժով ու իշխանությամբ  տիրում ,կառավարում է մարդկանց ու մարդկային ճակատագրերը)

Ինչու՞ է մարդը միշտ  ձգտում  իմանալ Սիրո մասին ամեն ինչ...
Ի՞նչ է ՍԵՐԸ...
-Սերը...,-կշտապեն ձևակերպել ու սահմանել շատերը....
-Սերը ծնվում է գլխում...Սերը քիմիական ռեակցիա է,և սիրո կենտրոնը գտնվում է  մեր ուղեղի ներքևի
հատվածի միջին մասում ,որը կոչվում է VTA  ,- հավաստիացնում են գիտնականները:
-Սերը  կարիք է,-շարունակում են մյուսները,-ստիպված լինել,հոմեոստատիկ դիսբալանս,ինչպես քաղցն ու ծարավը,և « հուզական դրական հարաբերությունների բարձրագույն աստիճան»:
-Սերն աղբյուր է երջանկության և սիրով է միայն  իրապես երջանիկ մարդը...,- այսպես էին կարծում    անտիկ մտածողները....
Այս հարցին պատասխանելու համար  շատ ժամանակ են տրամադրել նաև  Պլատոնն ու Արիստոտելը ...))))

Ի՞նչ է սերը...«տարվա հինգերորդ  այդ եղանակը» ,որից մնացած չորս էլ անսովոր ու գեղեցիկ են թվում ....

Սերը բարձրագույն հիվանդություն է,-ասում  էր Պաստեռնակը...
Եվ, անշուշտ,մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ իր կյանքում  «տառապել է այդ Սրբազան հիվանդությամբ »   :»))))
Ի՞նչ է Սերը...նրա իմաստը...խորությունը...կապվա՞ծ են սերն ու երջանկությունը իրար հետ...գտնելով Սերը՝գտնո՞ւմ ենք արդյոք երջանկություն :Ու, եթե սերն ու երջանկությունը կապ ունեն իրար հետ ,ապա զարմանալի չէ ,թե ինչու բոլոր ժամանակներում մարդիկ սեր են փնտրել...)))Ինչպե՞ս իմանալ ,թե նա ,ում ընտրել է սիրտդ,ում սիրում ես ,իսկապես այն մարդն է ,որի հետ կցանկանայիր կապել ողջ  կյանքդ...Հավատացե՛ք,չգիտեմ ... ))
Մի բան հստակ կասեմ. սիրե՛ք,սակայն մի շտապեք ամուսնանալ...հարկավոր է շփման ,հաղորդակցման փորձ..զուր չէ, որ ամուսնության բազմադարյան գործընթացում ընդունված է եղել նախ նշանվել,հետո որոշ ժամանակ անց ամուսնանալ,պսակվել.....
Իսկ հիմա ինչպե՞ս են զարգանում փոխհարաբերությունները սիրող զույգերի միջև:
Սեր...առաջին հանդիպում..հզոր ալեբախություն սրտում...հուզմունքից շնչահեղձ ես լինում...ամեն ինչ մշուշի մեջ է թվում..Հուզական ահեղահնչյուն ջրվեժ...զգացական տեղատարափ...
Մի քանի հանդիպումներից հետո նկատում ես, որ սիրտդ մի փոքր ավելի խաղաղ է,հանգիստ..որ առաջվա նման չես խեղդվում հուզմունքից...
Առաջին ձեռքսեղմում..առաջին գրկախառնություն..առաջին համբույր...քնքշություն...նույն հուզական թրթիռներն ես զգում,ինչպես առաջին հանդիպման ժամանակ...Անցնում է որոշ ժամանակ ու այդ զգացողություններն արդեն առաջվա սրությունն ու զգացականությունը չեն ունենում...ի՞նչ պատահեց...
Հետո.՞..հետո հարաբերությունների նոր  փուլ..նոր զգացողություններ..
Ու այսպես սիրահարվածության մի քանի ամիսներ...տագնապ, քնշություն, մշտական բացահայտումներ,ապրումներ...Սիրող զույգը մտածում է.
-Ահա Սերը ...այսպես մինչև վերջ է լինելու...
Իրականում  այդպես չէ...գալիս է ժամանակ, որ  «սերն անցնում է...», հեռանում է Սերը...քանզի վերջանում է նոր զգացական ապրումների հոսքը...
-Սերն անցավ,-դառնորեն բացահայտում է սիրող զույգը...
Ո՛չ,իսկական Սերը չի հեռանում,չի վերջանում...Պարզապես սեր չի եղել..եղել է սիրահարվածություն,որն այնքան հեշտությամբ կարելի է շփոթել  սիրո հետ...
Քանզի միևնույն «ախտանիշները» հատուկ են նաև սիրահարվածությանը...
Սիրահարվածությունը հզոր լուսարձակում է...կայծակի բռնկում,որ լուսավորում և  այրում է իր հզոր լույսով և որքան էլ  շլացուցիչ,սակայն,ավա՜ղ,անցնում է՝ թողնելով  դառնության ,ափսոսանքի,հուսահատության որոտ-արձագանք...
Ի՞սկ Սերը..Սերը և՛ ցուցանիշ է, և՛ չափանիշ՝ հոգևորի...Այն երբեք չի արժեզրկվի...
չի սառչի...Սերը գերազանցում է ամեն ինչ...այն անկարելի է ընկալել, բացատրել , ըմբռնել,հասկանալ մինչև վերջ...այն իրեն է  ենթարկում է մարդուն,փոխում  նրա ամբողջ կյանքը ՝լուսավորելով և այրելով  մինչև վերջ ...
Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ... այդ «նենգ ու անհասկանալի» զգացմունքը,որը, «վերցնելով խաղաղությունը մարդու», տանում է  դեպի  հույզերի ու զգացմունքների փոթորիկներ....  Ամեն մեկը յուրովի է ընկալում ու տեսնում կյանքը...նույնն էլ սիրո մեջ.....  
     Շատ հաճախ  մեզ այնքան բարդ է հասկանալը,թե արդյոք իսկական զգացմունքներ են ապրում մեր մեջ...
Ի՞նչ է Սերը......
Վերջապես ,Ի՞ՆՉ Է ՍԵՐԸ....Միգուցե «Peut-etre l’amour n’est-il au demeurant, qu’un mirage, un jeu trompeur de la lumiere et de l’esprit »?))))  Չգիտեմ... Գուցե ))))
Երանելի է նա , ով կարող է ընկալել ,զգալ,հասկանալ Մաքուր ՍԵՐՆ ու  տարբերել այն  պարզագույն զգայական,զգացական հաճույքից և  հույզերի բնազդային էներգիայից՝ կրքից..)))

                                                 (())

Շեքսպիր«Վեներա և Ադոնիս»

Սեր մի կոչիր ցանկությունը. սերն երկինք  է  բարձրացել
Այն օրվանից ,երբ տարփանքը խլեց անունը նրա:
Սիրո վսեմ արտաքինով գեղեցիկ է նա դարձել
Եվ ժանտալից բծեր քաշել անաղարտության վրա.
 Որտեղ նրան ձեռք է տվել ,ապականել է այնտեղ,
  Ինչպես թրթուրն է ավերում  տերևները նրբագեղ:

Ամոքիչ է սերը ինչպես արևշողը գարնան ,Կիրքն ամեհի մի ամպրոպ է և փոթորիկ դիվային:
Թարմ է մնում ականակիտ սիրո աղբյուրն հավիտյան ,
Ցուրտ ձմեռ է կիրքը բերում տաքուկ ամռան թեժ պահին:
  Սերը զուսպ  և չափավոր է,կիրքը՝ հավետ սովահար,
  Սերն ՝ ազնիվ ու ճշմարտախոս ,կիրքը ՝նենգ ու անարդար:

 Ժըբրան Խալիլ Ժըբրան   

«Սիրեք իրար ,սակայն մի շղթայեք սերը... Ավելի լավ է թող այն լինի հուզումնալից ծով  ձեր հոգիների  ափերի միջև...Ձեզնից յուրաքանչյուրը թող լինի միայնակ ,ինչպես որ միայնակ են վինի լարերը ,թեև նրանցից դուրս է գալիս միևնույն մեղեդին... »:

«Սերը տալիս է միայն ինքն իրեն ու վերցնում միայն ինքն իրենից...սերը գոհանում է սիրով...և մի կարծիր ,որ  դու կարող ես ուղղել ճանապարհները սիրո ,քանզի ,եթե սերը արժանի գտավ քեզ, ինքը կուղղի ճանապարհները քո ...»

«Սերն ու կասկածը իրար հետ երբեք «յոլա» չեն գնում»)))

                        
       «Սերը,որը չի թարմացվում ամեն օր,դառնում է սովորություն  ,որն էլ իր հերթին վերածվում է ստրկության»
    
«Հավերժ այդպես է եղել ,որ սիրո խորությունը ճանաչվել է  միայն բաժանման ժամին»
                                  
                                               
             
«Սերն  անսահմանությունն է»

                                           Սպինոզան

«Սերը  իմաստ է ,որի շնորհիվ և հանուն որի եկել ենք աշխարհ..»?

«Սերը  մարդու միակ ճշմարիտ վիճակն է.....բարձր է մնացյալ զգացմունքներից,տարբեր...այն ընդունակ է շատ բաների և կարող է շատ բաներ...» ?

Այնուահանդերձ , թե  ինչպիսին պիտի լինի իսկական սերը  աստվածաշնչյան ձևակերպման «բարձրությունը » դեռ ոչ ոք չի  նվաճել , չի հաղթահարել , չի գերազանցել ո՛չ անցյալում  ,ո՛չ ներկայում ,համոզված եմ՝ ապագայում նույնպես...
Ահա.
«Սերը երկայնամիտ է ու բարի:Սերը նախանձոտ չէ,այն չի պարծենում,չի հպարտանում,անպատշաճ վարմունք չի ունենում,իր սեփական շահերը չի փնտրում,բարկությամբ չի բորբոքվում ,վիրավորանքները չի հաշվում ,անարդարության վրա չի   ուրախանում ,այլ ուրախանում է ճշմարտության հետ:Ամեն ինչի դիմանում է,ամեն ինչի հավատում է,ամեն ինչի համար հույս ունի,ամեն ինչի տոկում է...Սերը երբեք չի վերջանում... »
1Կորնթ.13:1-8


Սերն ունի իր զարգացման օրենքները ,իր տարիները ,ինչպես  մարդկային կյանքը:Նա ունի իր ճոխ գարունը,իր շոգ ամառը ,վերջապես աշունը,,որը ոմանց համար լինում է տաք ,պայծառ  ու արգասաբեր,ուրիշների համար ՝ սառը ,խոնավ  ու անպտուղ...
                                                    Վ. Գ. Բելինսկի

Եթե սիրո ընտրության հարցը լուծվեր միայն կամքով ու բանականությամբ ,այդ դեպքում սերը չէր լինի զգացմունք և կիրք:Անմիջականության տարրի ներկայությունը երևում է  նաև ամենաբանական սիրո մեջ,որովհետև հավասարապես  արժանի մի քանի անձանցից ընտրվում է միայն մեկը,և այդ ընտրությունը հենվում է սրտի ակամա ձգտման վրա:
                                             Վ. Գ. Բելինսկի

Սիրտն ունի իր օրենքները ,ճիշտ է,բայց ոչ այնպիսիք որոնցից հեշտությամբ կարելի լիներ կազմել լրիվ սիստեմատիկ օրենսգիրք:
                                                                Վ. Գ. Բելինսկի

Ամեն մի սեր ճշմարիտ ու գեղեցիկ է յուրովի,միայն թե այն լինի սրտում ,այլ ոչ թե գլխում:
                                                          Վ. Գ. Բելինսկի
                                                           
Մարդը սիրահարվում է ուղղակի,առանց հարցերի ,նույնիսկ ավելի շուտ,քան կհասկանա և կգիտակցի ,որ ինքը սիրահարված է:Մարդու այդ զգացմունքը կախված է ոչ թե գլխից ,դա նրա սրտի բնական ,անմիջական ձգտումն է դեպի մյուս սիրտը:
                                                       Վ. Գ. Բելինսկի
                                                
Սերը հաճախ սխալվում է ՝սիրո առարկայի մեջ տեսնելով այն ,ինչը չկա... բայց երբեմն հենց միայն սերն է նրա մեջ բացահայտում գեղեցիկը կամ մեծը,որն անմատչելի է դիտողականությանն ու խելքին:
                                                             Վ. Գ. Բելինսկի

Կյանքում պետք է սեր լինի,մի  մեծ սեր ամբողջ  կյանքի ընթացքում , դա արդարացնում է    անառիթ  հարձակումները հուսահատության,որոնց մենք ենթակա ենք :

                                                  Ա. Քամյու

Սերն ու պարզ ցանկությունը արտաքուստ արտահայտվում են նույն կերպ:
                                            Ալբեր Քամյու

Համբույրը , դա երբ երկու  հոգիներ հանդիպում են միմյանց  շուրթերի ծայրով :
                                        Գյոթե              
  
Սիրո մեջ մենք վայելում ենք պատրանքը ՝մեր կողմից  ծնած...
                                                                  Ստենդալ

Կան թշվառ արարածներ ,որոնք ունեն սիրտ տառապելու համար,բայց չունեն սիրտ սիրելու համար...
                                               Էտյեն Ռեյ

Տղամարդ և կին ...հավերժական պայքար...Սերը գոյություն ունի ,քանի դեռ չկան հաղթողներ:Քանի դեռ մեկը չի արտահայտվել ամբողջությամբ ,և կա  առեղծված...

                                                     Թեոդոր Վան Գերեն

Խանդի բացակայությունը նշանակում է հաշվենկատ սեր...

                                               Ժերմենա դը Ստալ                             
Ընտանեկան կյանքում գլխավորը համբերութունն է:Սերը երկար տևել չի կարող...
                             Ա.Պ. Չեխով

Ճիշտ չէ,որ մենք սիրում ենք կնոջը այն բանի համար, թե ինչ է ասում նա,մենք սիրում ենք այն ,ինչ նա է ասում,որովհետև սիրում ենք նրան:
                                   Անդրե Մորուա

Սիրել-նշանակում է  տեսնել մարդուն այնպիսին ,ինչպիսին նրան Աստված է ստեղծել:

                                                                     Ֆ. Դոստոևսկի

Չի կարելի սիրել նրան,ումից վախենում ես,ոչ էլ նրան ,ով քեզանից է վախենում:
                                        
                                                                                               Ցիցերոն

Հիրավի արժանավոր մարդը կաող է սիրահարված լինել խելագարի պես,բայց ոչ հիմարի պես:

                                                                    ֆ. Լարոշֆուկո

Սերը  ցանկանում է ազատ զոհ լինել:

                                                                  Ֆ. Շիլլեր

Ամենից դժվար այն սերն է դարմանելի,որը բռնկվել է առաջին հայացքից:

                                                           ժ.Լաբրյուեր
Չսիրված լինելն ուղղակի անհաջողություն է. չսիրել` ահա իսկական դժբախտությունը:
                                                        Ա.Քամյու

Սերը, հավանաբար, այն միակ բանն է, ինչը մեզ գոհացնում է Աստծո մեջ, չէ որ մենք երբեք դեմ չենք, որ ինչ-որ մեկը մեզ սիրի մեր կամքին հակառակ:
                                                              Ա.Քամյու    

Աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր,քան սիրեցյալի դեմքը,և չկա ավելի քաղցր երաժշտություն ,քան սիրեցյալի ձայնի հնչյունները:

                                         ժ.Լաբրյուեր                     

Մենք գիտենք  ,որ սերն ուժեղ է ,ինչպես մահը.բայց փխրուն է ինչպես ապակին:
                                                                                                                                                                                                                                                                                                Գ.Մոպասան

Ով երբեք հավատարմության երդում չի տվել,նա երբեք այն չի էլ խախտի:
                                                                                                                                                                                          Պլատոն

Սիրո վերքերը եթե միշտ չէ,որ սպանում են,ապա երբեք չեն էլ լավանում:

                                                                                                                                                                           Ջ Բայրոն

Աղքատիկ է սերը ,եթե կարելի է այն չափել:

                                                                Շեքսպիր

Երբ սրտերը լի են սիրով ևտրոփում են միայն հանդիպումից մինչև բաժանում ,բավական է նաև թեթևակի ակնարկը ,որպեսզի միմյանց հասկանան:

                                                                                      Ռ. Տագոր

Սերը միշտ գերազանցում է իր նկատմամբ եղած հավատին:Սովորական խոսքերը՝ եթե դու իմանայիր,թե որքան եմ քեզ սիրում,-իրենց մեջ պարունակում են խորը  և անսահման ճշմարտություն:

                                                                                                                                                                          Վ.    Հումբոլդա

Սիրահարվածի համար անիմանալի  սիրեցյալի թերությունները:

                                                                                                                                                                               Ֆարուխի

Տղամարդու  ընտրած հարսնացուով  հեշտ է դատել ,թե նա ինչպիսին է, և արդյոք գիտի իր արժեքը:

                                                                        Ի. Գյոթե

Երբ մեր հոգին մաքուր է ,«կին» բառը  մեզ համար լի է վեհությամբ:

                                                                        է.Սենանկուր




















 
      


  .








 

четверг, 1 сентября 2011 г.

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ...միայն փաստեր


Նապոլեոնը անունով գիտեր իր բոլոր զինվորներին ,իսկ Չարլի Չապլինը չէր հիշում անգամ  իր անձնական քարուղարի անունը...)))

Ալեքսանդր Դյուման սիրում էր գրել քառակուսի թղթերի վրա,երբ նման թուղթ չէր լինում նա դադարեցնում էր աշխատանքը

Անրի Մատիսը մինչ նկարելուն անցնելը սուր  ցանկություն էր ունենում մեկին խեղդելու:))

Մեծերի կյանքից


Файл:44Ерванд Кочар.jpg
Քանդակագործ...նկարիչ ՝Երվանդ Քոչար
« Ապրել առանց անկումի -նշանակում է գնալ նվազագայուն դիմադրության գծով»


Սուսերով պարը   (Ըստ Ռ. Նազարյանի)


Մի հանգամանք շատ էր զայրացնում Արամ Խաչատրյանին.որ երկիրն էլ այցելեր ,նախ և առաջ  հիշում էին և հատուկ հիացմունքով կատարում «Սուսերով պարը» ՝ գրված «Գայանե» բալետի համար:
   -Թողած «Սպարտակը»,իմ մյուս ստեղծագործությունները ՝հենց միշտ պ
ատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- ասում էր նա՝գրեթե վիրավորված:

среда, 31 августа 2011 г.

Իշխանությունը նրանն է ,ում վստահում է զանգվածը...







  • Խոսքի պատմություն...

  • Իշխանությունը նրանն է ,ում վստահում է զանգվածը..

    Գերմանացի դրամատուրգ Ernyst Raupaha-ի  «ֆրիդրիխ 2-ի մահը» պիեսից է այս արտահայտությունը:
    Նշանակությունը.
    Ֆորմալ իշխանական լիազորություններն ամենևին էլ չեն երաշխավորում իրական ազդեցություն հասարակության վրա...Իշխանությունը նրանն է, ում վստահում է ժողովուրդը ...ով ունի հեղինակություն,համապատասխանաբար ՝ նա էլ ունի իսկական իշխանություն:




    Իսկ Ի.Բրոդսկին կավելացներ.  )))

    Հույսներդ մի դրեք քաղաքական գործիչների վրա:

    Ոչ այքնան այն պատճառով, որ նրանք  խելացի չեմ կամ ազնիվ չեն, ինչը հաճախ հենց այդպես է, այլ իրենց աշխատանքի ծավալների պատճառով՝ ինչը չափազանց մեծ է անգամ նրանցից լավագույնների համար: Նրանք կարող են մեղմել սոցիալական չարիքը, բայց  արմատախիլ անել այն չեն կարող.....

    Աշխարհն անկատար է: Ոսկե դար երբեք չի եղել ու չի լինի: Այս աշխարհում դուք պետք է հույսներդ դնեք ձեր սեփական տան կրակի վրա, այսինքն աշխարհը ղեկավարեք ինքնուրույն: Բայց նույնիսկ ձեր սեփական կարկանդակի սահմաններում, դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ դուք ստիպված կլինեք հավասարապես ճաշակել թե՛ շնորհակալություն և թե՛ հիասթափություն: