Мой список блогов

четверг, 1 сентября 2011 г.

Մեծերի կյանքից


Файл:44Ерванд Кочар.jpg
Քանդակագործ...նկարիչ ՝Երվանդ Քոչար
« Ապրել առանց անկումի -նշանակում է գնալ նվազագայուն դիմադրության գծով»


Սուսերով պարը   (Ըստ Ռ. Նազարյանի)


Մի հանգամանք շատ էր զայրացնում Արամ Խաչատրյանին.որ երկիրն էլ այցելեր ,նախ և առաջ  հիշում էին և հատուկ հիացմունքով կատարում «Սուսերով պարը» ՝ գրված «Գայանե» բալետի համար:
   -Թողած «Սպարտակը»,իմ մյուս ստեղծագործությունները ՝հենց միշտ պ
ատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- ասում էր նա՝գրեթե վիրավորված:

Երբ Խաչատրյանը գրեց« Գայանեն»,նախնական տարբերակում «Սուսերով պարը » չկար:Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության,իսկ ինքը՝ հեղինակը,այդ ժամանակ Կույբիշևում էր:
  Մի օր անսպասելի կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ ղեկավար աշխատակիցներ:Պարզվեց՝«Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է,որ չունի անձամբ իր համար գրված պար:
  -Արամ Իլյիչ,ձեզ համար ի՜նչ դժվար բան է մի պար ևս հորինելը:Խնդրում ենք մտնել մեր վիճակի մեջ: Ինչպե՞ս մերժենք ամբողջ Միության մեջ ճանաչված պարուհուն:
   Խաչատրյանը զայրացավ: Բալետն ավարտել է,աշխատել յուրաքանչյուր նոտայի վրա: Դա արդեն քմահաճություն է:Բայց ինչ կարող էր անել: Մարդիկ կտրել են երկար ճանապարհ,հույսով եկել...
  Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես,զայրույթը մեղմելու համար մի քանի անգամ հարվածեց ստեղներին :Ա՜յ քեզ հրա՜շք: Զգաց ,որ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին:Մեծ երաժիշտն անմիջապես մեղմացավ,ասես ձուլվեց դաղնամուրին՝ մոռանալով հյուրերին:Գտնված չափը կլանեց ուշադրությունը ,տարավ իր հետ:


  Երկու օր անց թատրոնի աշխատակիցները թռան Մոսկվա՝տանելով«Սուսերով պարի» նոտաները:

  Ապագան ցույց տվեց,թե ինչպիսի համընդհանուր ընդունելություն գտավ այդ մոլեգնող մեղեդին:
Պարի երաժշտությունը տարածվեց ողջ աշխարհում,նույնիսկ տարբեր ժողովուրդների կողմից մի տեսակ սեփականվեց: Օրինակ, Գերմանիայում գտան, որ այն իսկ և իսկ համապատասխան է իրենց ոգուն ու բարձրացնում է ազգի մարտունակությունը:Ահա թե ինչու այսօր էլ գերմանական ռադիոկայաններով ամեն օր կարող եք լսել «Սուսերով պարի» ոգեկոչող,մրրկահունչ մեղեդին:
Ուր էր մեկներ Խաչատրյանը ,պարի մեղեդին ուղեկցում էր նրան...



Կոմիտասը Փարիզում


Картина view of the Paris Հազար ինը  հարյուր վեց թվականն էր,Կոմիտասը ուղևորվեց Փարիզ՝աշխարհի արվեստների կենտրոնը:Ֆրանսիայի մայրաքաղաքը յուրօրինակ փորձաքար էր արվեստագետների համար,որոնք ձգտում էին համաշխարհային հռչակ ձեռք բերել:Ինչպե՞ս կընդուներ երաժշտական հրավառություններից հղփացած  վիթխարի քաղաքը մի անհայտ ժողովրդի անհայտ զավակի երգը:
  Կոմիտասն օրնիբուն աշխատում էր՝ գիտակցելով,որ իր արվեստով օտար ունկնդրին պատկերացում պիտի տա Հայաստանի և հայ ժողովրդի ՝մինչ այդ աշխարհին անծանոթ մշակույթի մասին:
   Լեփ-լեցուն էր Փարիզի ամենամեծ դահլիճներից մեկը. բազմահազար մարդկանց մեջ են նաև ֆրանսիացիների այն ժամանակվա կուռքերը՝Դեբյուսին,Ռավելը,Ռոմեն Ռոլանը և այլք:Մեկը մյուսի հետևից բեմ  են բարձրանում համընդհանուր ճանաչում ունեցող երգիչներ,դաշնակահարներ,ջութակահարներ՝արժանանալով բուռն ծափողջույնների:
  Հերթը Կոմիտասինն էր:Դահլիճը մի երկվայրկյան ապշեց,երբ բեմ  մտավ մի հոգևորական՝սև սքեմով ու վեղարով: Ի՞նչ է անելու նա,ինչպե՞ս պիտի դիմանար համաշխարհային աստղերի մրցակցությանը:
  Արտաքուստ հանգիստ ՝Կոմիտասը կանգնեց դաշնամուրի մոտ՝ներքուստ զգալով թպրտացող սրտի տրոփյունը: Ու կարկաչեց երգը.... Մեղմահնչյուն,թավշային թրթիռով բխում էր վշտի երգը՝ցողված արյուն-արցունքով,պատմում իր  ժողովրդի դժխեմ բախտի մասին,և բեկբեկվումէին  ելևէջները՝թափանցելով ունկնդիրների հոգու գաղտնարանները: Դահլիճը ապշանքից քարացել էր,թվում էր՝օրորուն նիրհ էր իջել ամենքի վրա,ընդարմացնող նիրհ:Հետզհետե հանգեց թախծահնչյուն երգը՝ մարելով դահլիճի կամարների տակ:
Ու հանկարծ պայթեց քար լռությունը ՝տեղը զիջելով պոռթկուն  հիացմունքին և որոտընդոստ  բացականչություններին:Մարդիկ հոտնկայս ծափահարում էին ՝ ծաղկեփնջերով ու «բռավոներով » վարձահատույց լինելով անսովոր երգչին:
Իսկ երբ աշխույժ քայլերով բեմ բարձրացավ  Փարիզի պաշտամունքը՝Դեբյուսին,սրահով մեկ շշուկ անցավ:
Մոտենալով Կոմիտասին ՝Դեբյուսին խոնարհվեց և ասաց.
-Հայր Կոմիտաս ,խոնարհվում եմ ձեր հանճարի առջև :
Ապա դառնալով դեպի դահլիճը ՝խոսեց հուզված .
-Եթե Կոմիտասը գրեր միայն « Անտունին» ,այդ էլ բավական կլիներ ,որ նա համարվեր աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկը:
                                             
                                                             Ըստ Վլադիմիր Վարդանյանի


                                                                           
ԿՈՄԻՏԱՍ

Կոմիտասի աշակերտուհի եւ երկրպագու Մարգարիտ Բաբայանը պատմում է. Տնտեսական սուղ պայմաններում ապրող Կոմիտասը մի անգամ  մայթեզրին նկատում է մաշուած մի քսակ: Կանգ է առնում ու վերցնում. “Ո՞ւմ քսակը կարող է լինել: Իհարկէ` ոչ ունեւոր մարդու”: Բաց է անում ու ծանոթանում քսակի պարունակությանը. մի քանի ֆրանկ ու մանր դրամներ: Բայց որտեղի՞ց գտնել քսակի կարիքավոր տիրոջը, որ երևի, հուսահատ դեսուդեն է ընկնում հիմա:
Ժամադրության ու ճաշի շտապող Կոմիտասը քարացած մնում է տեղում` անձկությամբ նայելով անցորդներին: Ով կորցրել է` շուտով կհայտնվի: 
Անցնում է կես ժամ, մի ժամ, երկու ժամ, ոչ ոք չի գալիս կորցրածը փնտրելու, ոչ ոք չի հարցնում, թէ արդեոք տեսե՞լ է մի քսակ:
Կոմիտասը անհանգստանում է. արդէն շատ է ուշացել ժամադրութիւնից: Չէ՞ որ հիմա Բաբայանները չեն ճաշում և  իրեն են սպասում: Տգեղ ու անհարմար վիճակ ստեղծվեց:
Մի ժամ ևս անցնում է սպասողական լարված վիճակում: Կոմիտասը սկսում է ջղայնանալ:
Նորից ստուգում է ժամանակը: Երեք ժամ է ,որ կանգնած է փողոցում: Եւ ահա հեռուից նկատում է, թէ ինչպէս մայթն ու մայթեզրերը պրպտելով, դանդաղ մոտենում է մանկամարդ մի կին: Հասարակ զգեստ է հագին. դժգույն է ու անհանգիստ:
Կոմիտասը հարցնում է անմիջապէս.
- Ի՞նչ եք որոնում տիկի՛ն:
- Հա՛յր սուրբ, հացի գնալիս` կորցրել եմ վերջին սանտիմներս. իսկ տանը, քաղցած երեխաներն ինձ են սպասում:
Արտասուքներ են նկատվում կնոջ կապույտ, տագնապալից աչքերում:
- Կարո՞ղ եք ասել, ի՞նչ գույնի էր ձեր կորցրած դրամապանակը:
- Մոխրագույն, մաշված քսակ էր:
Կոմիտասը ժպտում է գոհունակ, գրպանից հանում քսակը, հանձնում մանկամարդ տիկնոջը, հաջողություն ցանկանում եւ շտապում Բաբայանների բնակարանը: Հուզուած էր. կյանքում առաջին անգամ ժամադրությունը չէր հարգել:



P.S. վերցված է Ստեփան Կուրտիկեանի "Կոմիտասեան ղողանջներ" գրքից, 1969թ:



նկ.Մհեր Աբեղյան




Երբ ձեր հասակում էի ,թե ձախ էի գլորվում և թե դեպի աջ


Վրացական Քվաբթախեվիի վանքի
կուսակրոն կիսասարկավագ Ւոնա Խեչաշվիլու  հանդիպումը Ս այաթ Նովայի
հետ Հաղպատում, Հերակլ 11 թագավորի մահից հետո և  Գիորգի  X I I -ի թագա-
վորության օրոք.

Այդ պահին մի ոմն վանական հրավիրեց Իոնային իր խուցը և սա հետևց նրան:Հենց որ վարդապետը Իոնային հասցրեց իր խուցը,ողջունեց ու ճանապարհորդության հանգամանքների մասին
 հարցուփորձ արավ:
Իոնան ամեն ինչ պատմեց,և ապա նստեցին ,մի փոքր զրուցեցին և վարդապետը մատուցեց Իոնային նախաճաշիկ.և սկսեցին վայելել,և սրա հետ լավ գինի էլ մատուցեց Իոնային և ինքն էլ լավ կոնծեց: Ապա վարդապետը վեր բերեց սազը(չոնգուրը) և սկսեց նվագել,ապա սկսեց երգել,
 այսպես ասելով.
Խեղճ իմ գլուխ,   ինչպես խաթի մեջ ընկար,
Ողջ աշխարհում ծիծաղելի բան դարձար,
Ուր էլ փախար,սայթաքեցիր՝վայր ընկար,
Վերջն էլ հապա, դու բեդովլար մարդ դարձար:
Ում մեղադրեմ,արդյոք ումից այս եղավ ,
այս բաներըն իմ խելքից է ,որ եղավ.......................

....... Իոնա սարկավագը ապշած նայում էր . ասաց.«վայյյ ,ողորմելին ինչպես է ողբում աշխարհից հեռանալը». և ի վերջո ասաց, «Հայր սուրբ ,կուսակրոն (մողոնոն) եք,
  դեպի ձախ չթեքվեք»:

ՎԱՐԴԱՊԵՏԸ.-Երբ ձեր հասակում էի ,թե ձախ էի գլորվում և թե դեպի  աջ:

Իոնան-Վայ,իմ գլխին ,դրա համար եք ողբում:

ՎԱՐԴԱՊԵՏԸ.-սրա համար էլ եմ ողբում  և քեզ համար էլ,որ երիտասարդ մարդ վանական ես դարձել:

Իոնան.-  Ավելի լավ է ,որ մարդ երիտասարդ հասակից ընտելանա լավին:
Դու էլ որ երիտասարդ հասակից վանական դառնայիր ,այժմ այսպիսի կսկիծի մեջ չէիր լինի:

ՎԱՐԴԱՊԵՏԸ.-եթե ինձ իմ առաջնորդը փրկեր ,այն աշխարհականությունն այս կուսակրոնությունից գերադասելի էր:

Իոնան.-Հրամայեք,ով եք դուք:

ՎԱՐԴԱՊԵՏԸ.-Ես խղճուկ Սաաթ լաման եմ ,թե որ լսել եք:

Իոնան.- Այո,լսել եմ ձեր գովքը իբրև սազանդարի՝քեֆերում.արդ,հրամայեք ,ինչպես պատահեց այս:

Սաաթլաման (ՍԱՅԱԹ- ՆՈՎԱ).-ես լավ նվագում էի սազով ,և միաժամանակ պարսկական ձայնի վերածեցի վրացական խաղերը:Այն դեռևս ընդունված չէր:
Եվ երբ Հերակլ (Էրեկլե) թագավորը
խնճույք սարքեց և մեզ՝նվագողներիս տարան նրա մոտ,այն ժամանակ ես պարսկական նվագը վրացերեն երգեցի:Արքան շատ հավանեց և խալաթ պարգևեց  ինձ,ապա շատ ուրիշներն էլ նույնպես ասին ու ինձ նմանվեցին:Ես ամեն տեղ ընդունված էի ոչ միայն երգով,կատակով ևս
և նույնիսկ աշխարհիկ գործերով,այնպես որ շատ բանով էի զբաղված:Ապա կուսակրոնություն ընդունեցի ,և ահա,այստեղ եմ....

Իոնան.-քանի որ աշխարհից հեռացաք,նվագելուց ևս ձեռք պիտի քաշեք:

Սաաթլաման.-Իմ առաջնորդն էր,որ հրամայեց.և ես այսպիսի պայման գրի,որ քանի որ սազը այս լարերով է զարդարված և չի կտրվի,ձեռք չեմ վերցնի,այն պատճառով ,որ երբ ինձ վանական ձեռնադրեցին ,այս լարերը ծոցումս էին մնացել և սրանք ևս ինձ հետ էին օծվել,և ահա,այս օծված(օրհնված) լարերով է ,որ նվագում եմ սազով:

Իոնան.- Եվ քանի որ ուխտդ պահել ես ,ողորմություն կգտնես:
.....և այսպիսի կատակով վերջացրին նախաճաշիկը....

Լ. Մելիքսեթ -Բեկ.....ըստ վրացական աղբյուրների ....

նկ. Sunga Park
Վսեմ Առաքելություն    

   Ըստ Նվարդ Թումանյանի

       1915 թվականն էր: Արհավիրք,կոտորած, գաղթականներով լեցուն ճանապարհներ,ահ ու սարսափ:
    Աղետալի լուրերը հասան Թիֆլիս:Թումանյանի տունը դարձել էր հավաքատեղի:Խոսում էին,վիճում,քննարկում: Մեծ բանաստեղծը այդ ահասարսուռ օրերին  կծկվել էր,կորցրել բնատուր զվարթությունը,վշտալլուկ դեմքին ի հայտ էին եկել նոր կնճիռներ:Իր ժողովրդի դժխեմ ճակատագիրը բզկտում էր նրա զգայուն հոգին:Սիրտը այնտեղ էր՝ մայր Հայաստանում:

    Հունիս ամիսն էր: Էջմիածինը լեփ-լեցուն էր Արևմտահայաստանից փախած գաղթականներով,անթիվ-անհամար որբ ու անտերունչ երեխաներով: Կուչ եկած այս կամ այն պատի տակ՝նրանք տանջալլուկ հայացքները հառում էին անցորդներին՝ մի կտոր հաց ստանալու ակնկալությամբ: Ցնցոիտավոր,բոկոտն կանայք տնից տուն էին գնում ,մուրում՝ վախվորած  պարզելով դողդոջուն ձեռքերը:Մի կողմից սովը,մյուս  կողմից ժանտախտը իրենց սուր մանգաղով հնձում էին դժբախտ մարդկանց:
   Ահա այդ օրերին Թումանյանը ժամանեց Էջմիածին:
   Թեև գաղթականների ցնցող ողբերգության մղձավանջային պատկերները բանաստեղծի վրա թողեցին ծայրաստիճան տպավորություն,այնուամենայնիվ առանց հապաղելու նա գործի անցավ:Դժգոհ էր ,որ տեղի կազմակերպությունները չէին կարողանում գաղթականներին օգնելու գործը արագ կարգավորել:Վրդովվում էր,որ պահեստներում եղած մթերքը,հագուստեղենը այդպես էլ չէին բաժանվում անօթևան մարդկանց:Ունենալով մեծ հեղինակություն՝Թումանյանը իր վրա վերցրեց այդ դժվարին գործը: Ինքը գրեթե ոչինչ չէր ուտում:Ոչ ժամանակ ուներ,ոչ ախորժակ: Միակ բանը կոնյակով թեյն էր,որ խմում էր զանազան վարակներից զերծ մնալու համար:

   Օգոստոսի 19-ի գիշերն էր՝ ... Կայծակի օձեղեն մտրակները ահռելի որոտով կտրատում էին երկինքը: Քիչ անց մոլեգին մրրիկին փոխարինեց հորդառատ անձրևը...Այդ ահեղ ժամին գաղթականները անձրևի տակ էին՝ բացօթյա,անօգնական:
 Սև թիկնոցը գլխին ՝ Թումանյանը շտապ դուրս եկավ սենյակից՝ գաղթականներին որևէ տեղ պատսպարելու  մտադրությամբ: Նա նկատի ուներ վեհարանի կիսավարտ շենքը ,որ կաթողիկոսը  մերժել էր գաղթականներին հատկացնել:Թումանյանը զայրացած էր: Հակառակ  վեհափառի արգելքին՝ գաղթականներին տարավ այնտեղ: Տեղատարափ անձրևի տակ քայլում էր բանաստեղծը,և նրա հետևից գնում էին հարյուրավոր գաղթականներ՝ կապոցներով,երեխաներով,նույնիսկ հարազատների դիակներով: Սարսափելի տեսարան էր:Այդ վսեմ առաքելությամբ Թումանյանը հիշեցնում էր  աստվածառաք մի մարգարեի,որ դեպի փրկություն է առաջնորդում իր ժողովրդին: Նա հոյատեսիլ էր այդ պահին,վեհորեն սքանչելի:
    Կաթողիկոսին դուր չեկավ Թումանյանի վարմունքը: Հաջորդ օրը նրան կանչեց և ինքնագլուխ արարքի համար բացատրություն պահանջեց: Բանաստեղծի պատասխանը չգոհացրեց,և նա ջղագրգիռ տոնով հիշեցրեց :
-Դուք գիտե՞ք ,որ ես Ամենայն հայոց կաթողիկոսն եմ:
   Թումանյանը դուրս եկավ համբերությունից:
-Իսկ դուք գիտե՞ք,-ասաց նա,-որ ես ամենայն հայոց բանաստեղծն եմ:
  Երկու ամիս Էջմիածնի դժոխքում անցկացնելուց հետո Թումանյանը վերադարձավ Թիֆլիս: Ամիսներ էին պետք,որ նրա գրգռված նյարդերը հանգստանային, և  կարողանար փոքրիշատե վերագտնել հոգու անդորրը:

 


ԵՐԿՈՒ ՀԱՅՐ


1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։
— Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։
— Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը։
Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։
— Ո՞րտեղից կուգաս։
— Սասունի կողմերեն. Ես Ա-ի տեր Սարգիսն եմ…
— Ա-ի տեր Սարգի՞սը…
— Այո՛, Հայրիկ։
— Է՞…
— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսերս տարան, թոռներս կորան, տունս թալնեցին, վառեցին․ մնացի այսպես…
— Է՜, հիմի…
— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ։ Ես… այնպես եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…
Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։
Երկուսն էլ լուռ էին։
— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։
— Ամենքը միասին քսան, Հայրիկ։
— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան՝ եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…
Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։
— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս։
— Հայրիկինը։
— Դե, ե՛կ, տեր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։ 

Հովհաննես Թումանյան






ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐ
նկ.Antoine Blanchard
Картина view of the Paris

Ազնավուրի մասին հայտնի է գրեթե ամեն ինչ....
Առաջին համերգից հետո ,ուր հանդես եկավ  Ազնավուրն իր երգերով ՝մի ֆրանսիացի քննադատ գրել էր.«Այդպիսի արտաքինով և այդպիսի ձայնով հանդիսատեսի առջև ելույթ ունենալու համար   պետք է   խելագար լինել ...»:
8 տարի շարունակ Շարլը վայելում էր Էդիտ Պիաֆի հովանավորությունն ու աջակցությունը...Նա Էդիտի և  վարորդն էր ու  բեռնակիրը,հարկ  եղած դեպքում նաև ամաններն լվանում....ապա  դարձավ նրա քարտուղարը,սակայն երբեք չի եղել նրա սիրեկանը....
Ազնավուրը շատ էր նեղվում իր նիհարավուն կազմվածքի և արծվաքթի պատճառով...Էդիտը վճարեց պլաստիկ վիրահատության գինը....ուղղեցին նրա քիթը...
-Կարծում եմ Էդիտի շնորհիվ ես դարձա ֆրանսիացի,-կատակում էր Շարլ Ազնավուրը:
Ազնավուր ունի 1000 ավելի երգեր,նրանցից 9-ը  ֆրանսիական լավագույն երգերի թվում են:Նրա համերգները անվանում են ՝երկու ժամ քնքշության...կարոտի...սիրո..
-Նա երգում է այնպես,ինչպես դեռ ոչ ոք չի երգել...Նա երգում է այնպես,ինչպես ինքն է զգում,տառապում ,սիրում,-ասել է ֆրանսիական երգի մէթր,շանսոնյե Մերի Շեվալյեն:
Երկու անհաջող ամուսնությունից հետո  նա ամուսնանում է շվեդուհի՝նակին մոդել Ուիլլե Տյուսսելի հետ....կազմակերպում են շքեղ հարսանիք,պսակադրությունը տեղի է ունենում հայկական եկեղեցում...
Իմ կյանքում հատուկ տեղ զբաղեցնող կանայք ինձ վերաբերվել են տաբեր կերպ,-ասել է Ազնավուրը......
-Սիրել են,պաշտել,խաբել,մերժել.... սակայն մինչ լքված լինելս շատ երջանիկ ժամեր եմ ապրել նրանց հետ...Շատ հաճախ ես էլ  նրանց  եմ վերաբերվել  նույն կերպ,ու այդ հարցում չեմ տարբերվել մյուս տղամարդկանցից...Իմ հերթին հաճախ էի թողնում մեկին արցունքների մեջ- մեկ ուրիշի գիրկը նետվելու համար...Խորն ու անկեղծ զգացմունքների փոխարեն նախընտրում էի հրապուրանք ու կապվածությունը...
Մի անգամ Ազնավուրը խոստովանել է,որ շատ է սիրել Լայզա Մինելիին...
Արդեն 38 տարի  ապրում է կնոջ հետ,ունի երեք զավակ՝Նիկոլասը,Կատյան,Միշան.....
Ստեղծագործական վերելքի և ոգեշնչման համար Ազնավուրը շատ հաճախ է փոխում իր բնակարանները,պնդելով,թե ամեն տան մեջ չէ որ ապրում է Մուսան..ու երբ չկա Նա -փոխում է բնակարանը...

Նկ. Նաթան Բրուտսկի


Խռպոտ ձայնով հայը...
(ըստ Շարլ Ազնավուրի)

 1959 թիվ,Փարիզ,«Օլիմպիա» համերգասրահ...Հարդասենյակի պատերը բանտ են հիշեցնում...Այսօր վճռական օր է Շարլ Ազնավուրի համար...Այսօր նա մեն-մենակ կանգնելու է Փարիզի պահանջկոտ հասարակության առջև...Շատ է տառապել այս փոքրամարմին հայը, շատ տքնել,մինչև հասել է այստեղ...Այսօր առաջին անգամ համերգասրահի մուտքի առջև դրվել է իր ազդագիրը...
  Հիմա նա հիշում է անցած քառասուն տարիները... Իր ելույթները Էդիտ Պիաֆի հետ,երբ երկրպագուները շրջապատաում էին այդ  տաղանդավոր կնոջը,իսկ ինքը անտեսված մնում էր մի անկյունում...
Ահա,ահա,կսկսվի...
Հանկարծ նվագախումբը սկսում է համերգի առաջին մասի նախերգանքը... Շարլը վախից ավելի է փոքրանում,կոկորդը չոր է, սիրտը թպրտում է...Բեմ դուրս գալու պահն է...Սարսափահար է,ու դա ավելի է կատաղեցնում Ազնավուրին....
  Վերջապես նրան հրում են բեմ...Լույսերը կուրացնում են աչքերը...Քաղաքավարի ծափերը բնավ էլ չեն սրտապնդում...Մարմինը վառվում է...սրտխառնուք է զգում...
Մեկ էլ հնչում է իր ձայնը...ինքը երգում է...
Դահլիճը չի տեսնում...Հսկայական վիհ է բացված իր առջև,ավելի շատ զգում է,քան լսում...Լավ գիրե,որ մթի մեջ դարանակալ՝ողջ Փարիզն է ուշադիր ու սառը հետևում իրեն....Նա այստեղ է եկել արձանագրելու կուռքի ոչնչացումը կամ նոր աստղի ծնունդը...
Վեցերորդ երգն էլ վերջացավ...Մնում է յոթերորդը,վերջինը...Վերջին երգից առաջ Ազնավուրը արագ դուրս է գալիս՝հանելով բաճկոնը,քանդելով վերնաշապիկի  կոճակները....
Բեմ է վերադառնում,սկսում է դանդաղ հագնվել ու երգել....

Ես առույգ էի ,վստահ  և ուժեղ,
Ես ձայն ունեի ,ունեի մտքեր,
Բայց իմ երգերը լոկ ինձ հուզեցին:
Բայց ես մեղավոր չեմ,
Մեղավորը նա է,ամբոխը,
Որն այնպես էլ ոչինչ չհասկացավ:
Ես շատ մաքուր էի,կամ շատ էի նոր
Հասկացվելու համար...


Երգի ավարտի հետ արդեն հագնված,մեջքով կանգնած  է դեպի դաճլիճը ...Լույսերը հանդարտ մարում են...Բեմի խորքում վարագույրն է բացվում,որտեղից լուսարձակները շլացուցիչ  լույսով են լցնում դահլիճը և պարուրում հանդիսատեսին....Թվում է՝ամեն մի հանդիսատես հենց ինքն է երգիչը,ինքն է բեմի վրա...Իսկ Ազնավուրը օրորվում է մեղեդու ,թույլ լույսի ներքո,մինչև որ դանդաղ իջնում է նախաբեմի վարագույրը...
Ազնավուրը կանգնած է երկընտրանքի վարանումի ահը սրտում...Նրա ականջին է հասնում բազկաթոռների աղմուկը...«Գնում են»,-անցնում է երգչի մտքով,ու սիրտը ծակում է....
Վարագույրը բարձրանում է ...Ահա այդ ահավոր հանդիսատեսը,որ  լուռ կանգնած է նրա առջև...Հետո որոտընդոստ ծափաերից դղրդում է դահլիճը...
Շարլ Ազնավուրը՝ազգությամբ հայ այդ տաղանդավոր մարդը,իր խռպոտ ձայնով ծնկի էր բերել աշխարհի ամենաքմահաճ քաղաքը՝Փարիզը....










Նկ. Հակոբ Հակոբյան


 ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ




Քերոլն արդեն հղի էր:Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943թ.-ին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը`Արամը:1946-ին ծնվեց նրանց դուստրը, ում տվեցին Լյուսի անունը`ի հիշատակ Սարոյանի տատիկի:Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին վեճեր առաջանում:Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց իր ազգությունը`լավ գիտակցելով, որ ամուսինը չի ների:Շատ անգամներն էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը.«Ոչինչ չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես»

Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր մանկուց:Երբեք չէր կարողանում մոռանալ իր մանկության հուշը:12 տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին մեծ տառերով գրված էր`«Զեղչ»:

Ուրախանալով ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր`«Հայերի մուտքն արգելված է»:
Նկ.Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյան(1891-1966)


Եվ վերջապես,Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին:Ամուսինները գրկախառնված պառկած էին, հանկարծ Քերոլը արտասանեց.

-Ես հրեա եմ:

Վիլյամն անմիջապես ցատկեց մահճակալից.

-Ինչպե՞ս թե,ճի՞շտ հասկացա քեզ, ուզում ես ասել, որ դու հրեա՞ ես:Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհի հրեա լինել::

Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին:Նրանց ամուսնությունը տևեց մոտ 6 տարի:Ամուսնալուծությունից հետո Քերոլը փորձեց մի քանի անգամ կապ հաստատել նախկին ամուսնու հետ, սակայն ապարդյուն:Չնայած Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլը պատրաստվում է ամուսնանալ:Նա արեց ամեն հնարավոր ու անհնարին բան, որ հետ բերի Քերոլին:Խնդրեց ևս մի  հնարավորություն տալ իրեն:Քերոլը նորից համաձայնեց ամուսնանալ Սարոյանի հետ:Անմիջապես երկրորդ հարսանիքից հետո նրանք մեկնեցին մեղրամիսի,ճանապարհորդության::Մի քանի օր անց նրանց միացավ Չապլինը` կնոջ հետ, որոնց հետ զույգը շատ մտերիմ էր:Սակայն երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից:Ամենօրյա վեճերն ի վերջո բերեցին ամուսնալուծության:Նրանք բաժանվեցին:Երեխաները հաճախ էին հանդիպում հորը:

Նկ.Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյան(1891-1966)

պես որդին, բարդ հարաբերությունների մեջ էր հոր հետ:Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ:Հիվանդությունը լիովին քայքայեց նրան:Նա գիտեր, որ արդեն 2 տարի տառապում է քաղցկեղով:Սարոյանին հաշված ժամեր էին մնացել:Լյուսին յոթ  տարի չէր տեսել հորը:Նա խելագարի պես հասավ հիվանդանոց`վերջին հրաժեշտը տալու:Հայրը որդուն չէր ցանկանում տեսնել:Արամը  երկու շաբաթ սպասեց,մինչ որոշեց տեսնել հորը:Եվ հանկարծ լսվում է Սարոյանի ձայնը.

-Շնորհակալ եմ ,Արա՛մ:

-Ես էլ  եմ շնորհակալ , հայրի՛կ:

-Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է:



նկ.Մհեր Աբեղյան






Մհեր Մուշեղի Մկրտչյան -Ղուրբան ջան, կտեսնի՞ս, անուն, ազգանուն և հայրանունիս սկզբնատառերը կսկսվին Մ-տառով, ճի՞շտ է: Մեծամտություն չհամարես, բայց ըդիք կնշանակե Մեծատառով Մեծ Մարդ: Ավետիք Իսահակյանը հյուր էր Հայաստանի խուլ գյուղերից մեկում: Նրան հայտնում են, թե գյուղում հարյուրամյա տատիկ է ապրում, և գրողը որոշում է այցելել տարեց կնոջը: Հանդիպման ժամանակ Իսահակյանը խոնարհվում է ու համբուրում նրա ձեռքը: Տատիկը հուզմունքից սկսում է արտասվել: Ասում է. - Մեկ էլ հարսանիքիս օրն են ձեռքս համբուրել: Էն մարդու անունն էլ Րաֆֆի էր...




նկ.Մհեր Աբեղյան



Վարպետը և Շուշիկը  

Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլև բազմահազար սիրային արկածներով: Վարպետի հմայքի ոչ մի կին չէր կարողանում դիմանալ: Կնամոլի նրա համբավը դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն Վարպետը կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, ևայն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով Իսահակյանը փորձում էր բուժել ցավը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր Շուշիկը:




նկ.Մհեր Աբեղյան

Պատմում է Ավետիք Իսահակյանը... ...Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչեւ կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա և ընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է և իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին: Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի 'Դարդս լացեք' բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը եւ վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու և ամուսնանալու նպատակով: Շուշիկի ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էր, ով էի նրա կողքին... Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, և ես այլեւս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել ևս` որևէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում….' Իսահակյանի կինը չափազանց բարեկիրթ մի անձնավորություն էր, ով ընդունեց ամուսնուն իր բոլոր թերություններով հանդերձ և ջերմ պահեց օջախը մինչև Վարպետի կյանքի վերջին օրերը...




Հովհաննես Ղանալանյանի « Հուշ, դիմանկար »գրքից: 

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը:Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս:Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի մտրակը վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, մտրակը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում....
Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի հանձնարարությունը և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես,  մտրակը գցե՞մ:
Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:)))))





Файл:63Ерванд Кочар.jpg

նկ.Երվանդ
Քոչար

Մի օր Փափազյանն ասաց.


-Ես չեմ ուզում մեռնել,երևի ոչ ոք էլ չի ուզում մեռնել:Բոլոր ասողները,թե իրենց համար մեկ է՝ վաղը կմեռնեն,թե մի քանի տարի հետո,անկեղծ չեն:Ոչ ոք չի ուզում այս աշխարհից հոժարակամ գնալ:Նկատված է,որ իրենց վրա ձեռք բարձրացողները վերջին պահին զղջում են,խնդրում փրկել:

   Եվ միտքը շարունակեց այսպես.
-Բայց եթե մեռնել,ապա միայն այնպես ,ինչպես պատահեց Համբարձումի հետ:
Խոսքը Խաչանյանի մասին է,որին շատ էր սիրում,և որը մահացել է «Երկիր հայրենի» ներկայացման ժամանակ՝բեմազգեստը հագին,դիմահարդարված,բեմ մտնելուց մի քանի րոպե առաջ:
   Ամենից ավելի նրա վրա տպավորություն էր թողել Միքայել Թավրիզյանի մահը,մահ՝ նվագախումբը ղեկավարելիս,վահանակի մոտ,բուռն շարժման պահին,երբ աջ ձեռքը մեկնել էր վեր՝ հնչյունի հետևից...
   -Մարդ պետք է այդպես մեռնի:Ես շատ բան կտայի՝բեմում խաղի ժամանակ մեռնելու համար:

   Եվ մի օր Փափազյանի խաղի ժամանակ  հիշեցի մեր զրույցը:

   1967-ի դեկտեմբերի 14-ին էր,«Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը:Խաղում էր Մեք-Գրեգոր,որը,ինչպես հայտնի է,մեռնում է բեմում:Երբ նա «մահացավ» ,Վարդերեսյան-Ջոնին մոտեցավ և մի փոքր բարձրացրեց ձեռքը,որն ընկավ այնպես անկյանք,որ շատերը թատերասրահում,այդ թվում և ես ,կարծեցինք,թե Փափազյանն իսկապես մահացել է: Իսկ ներկայացումը շարունակվում էր:Երբ Բեն-Ալեքսանդր -Բաբկեն Ներսիսյանն ասաց.«Այս մարդը մեր ժամանակի  ամենամեծ  շեքսպիրյան դերասանն էր»,բարձրացավ  այնպիսի ծափահարություն,ինչպես երբեք չէր եղել:Մեք -Գրեգորին շալակցին ու տարան:Կյանքի ոչ մի նշույլ չկար:
Այդպես միայն դիակն է լինում:
  Վարդերեսյանի խաղում վախեցած շփոթ կար:Ու եթե դա համընկնում է և համապատասխանում այդ պահի բեմական ապրումին ըստ թատերախաղի,ապա Արուս Ասրյանը հետագայում ասում էր,որ ինքը հավատացել է,թե տեղի է ունեցել ամենասարսափելին,և խաղում էր՝ հազիվ զսպելով արցունքները,զարմացած,թե ինչու վարագույրը չեն փակում:
    Երբ ներկայացումը վերջացավ ,և ծափահարությունների ներքո Փափազյանը բեմ եկավ, հանդիսատեսը ազատ շունչ քաշեց և ապա ուրախացած,որ դերասանին  հաջողվել է դահլիճին խաբկանքի մեջ պահել,որոտընդոստ  ծափահարությանը միացրեց ցնծագին կանչերը՝«Բռավո՜՝»:
   Դա Փափազյանի վերջին ներկայացումն էր Սունդուկյանի անվան թատրոնում...

Հիշում է Ռուբեն Զարյանը




Նկ, Գ. Բաշինջաղյան

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ


ՏԵՐՅԱՆԸ Ախալքալաքում սիրահարվում է Շողիկ անունով մի աղջկա:Լուրեր էին պտտվում, թե ամբողջ օրը ման է գալիս նրա հետ սարերում:Մի օր բռնեցի օձիքից: - Ա՛յ տղա, էն աղջկա հետ ի՞նչ գործ ունես սարերում: - Ոչի՜նչ, ման ենք գալիս, երգում, խոսում... - Լավ, հե՞տո: - Հետո էլ ջանիդ սաղություն: -Սիրահարվա՞ծ ես, ի՞նչ է: - Սիրահարվա՞ծ... դա ի՞նչ հարց է, ինչպե՞ս կարելի է սիրունը տեսնել ու չսիրել: - Բայց նայելով, թե ումն է այդ սիրունը: - Սիրունը չի կարող սեփականություն լինել... ու՞մն են արշալույսը, վերջալույսը... - Թո՛ղ էդ բանաստեղծական փիլիսոփայություններդ, Ախալքալաքում չեն անցնի դրանք: - Ինչո՞ւ, Ախալքալաքն այս մոլորակից դո՞ւրս է: - Այո, Ախալքալաքի օրենքով ,ով սիրուն աղջկան սիրեց, հետը պետք է ամուսնանա: - Ի՞նչ լավ օրենք է, ուրեմն ամեն սիրունի հետ պե՞տք է ամուսնանալ: Ես դեմ չեմ, Ղազար ջան, եթե միայն այդպիսի հնարավորություն ստեղծես, կդառնա սուլթանի հարեմ: - Հանաքը մի կողմ, Վահա՛ն: Եղբայրներն ատամները սրած ման են գալիս, մի լավ կթակեն: - Ի՞նչ անենք, Ղազա՛ր ջան, վարդը միշտ փշերի մեջ է լինում. վարդ քաղողը փշին էլ կդիմանա:)))




Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին «…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ և անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ և տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբևէ: «Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»: Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք: Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը և մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես և դուք, և համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են և սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան: Եթե ես սիրեի՜:
… Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է: Անկամ ու հոգնած: Գարունն այստեղ աշնան պես է: Անձրև ու անձրև: Տխրություն: Մենակություն: Մշտապես: Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա: Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»: Անձրև է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ Աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբ կմեռնեմ, և շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղաքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության և մեղմ ուրախության մեղեդի: Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն: Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»









Файл:51Ерванд Кочар.jpg
 Նկ.Երվանդ Քոչար



 
Սուլամիթա Ֆրիդբերգի նամակը Սևակին «Ղողանջ Հիշատակի» գրքից Թանկագին իմ Սատանի Ճուտ Բոլորն աշխատանքից գնացել են, և լուռ գրում եմ քեզ, ճիշտ է, տկտկում է գրամեքենաս, բայց և այնպես՝ մի փոքր, որպես ձայն ... Այսօր մեր Մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է: Սառչում է ամեն ինչ՝ և մուշտակի դրսինը, և ներսինը: Մուշտակն իմ էլի նույնն է ... Ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես : Արդյոք ե՞րբ եմ քեզ տեսնելու: Ձմեռ և ամառ, գարուն և աշուն ... Իսկ որտե՞ղ է տարվա հինգերորդ եղանակը: Շատ կարևորը, մեր եղանակը :Նկատե՞լ ես դու արդյոք, որ այնտեղ, ուր ամռանը դու հանգիստ անցնում էիր ծառերի ճյուղերի տակով, հիմա գրեթե անանցանելի է: Նրանք ցրտից սառչելով կուչ են գալիս, կռանում շատ ավելի ներքև, և եթե մթնշաղին անցնես, ճանկռոտում են դեմքդ: Իսկ եթե մտասույզ ես, դա կլինի հենց Աստծո պատիժ ...Մենք հուզմունքից թաքցնում են ձեռքներս, անհարմարությունից՝ ոտներս, ինչո՞ւ մարդիկ երբեք չեն թաքցնում դեմքերը ... միայն հուզմունքից՝ և այն էլ մի րոպեով ...Շատ ցավալի է ... Ցավալի է, որ քեզ ներկայացրել են մրցանակի ... Նրանք, ովքեր կկարդան գիրքը, կասեն՝ ոչինչ, բա՜յց ... Իսկ ովքեր կկարողանան կարդալ և հասկանալ «քեզավարի», նրանց մրցանակներ չեն շնորհում: Եվ կրկին դու՝ ապօրինի ծնունդ, ո՞վ գիտի ...Գիրքդ չեմ կարողանում ձեռք բերել, մեզ մոտ խանութներում այն չի եղել, իսկ բազայի մի քանի օրինակները թրցրել են, այնպես որ սպասում եմ քո «հավատարմությանը»:Շուտով քեզ սկսելու են մեզ մոտ տպագրել, այնպես որ հատուկ ընտրիր մի ոչ մեծ շարք և ուղարկիր ... կթարգմանեն կամ Մեժելայտիսը, կամ, բոլոր դեպքերում, որևէ մեկը լավագույններից: Դա կկոչվի «Ժողովուրդների Բարեկամություն» ... Եվ դա կլինի քո առաջին երթը իմ ճանապարհներով դեպի ինձ: Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց խելքս թռցնեի ... Դա, երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո բոլորին անհասկանալի լեզվով, այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն և, այնուամենայնիվ, լինում են հեքիթներ ... . Իսկ ես լսում ու լալիս էի, հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս ... Ո՞վ գիտի, ինչից են լալիս: Լաց են լինում արցունքներից – ահա այն, ահա՜ այն ձայնը, իսկ ռադիոն գրկե՞լը: Ի՞նչ է: Քո ևս մի Նոր Տարին շնորհավոր, իմ առաջին ու վերջին: Իմ նամակները բացահայտ կորում են, նոր հասցե ուղարկիր: 



Кони-люди. 1930

Նկ. Երվանդ Քոչար


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ Շախմատի պատմության մեջ մի քանի կանայք կան,որոնց անունները գրված են իրենց նշանավոր ամուսինների անվան կողքին...Նրանցից մեկն էր Ռոնա Պետրոսյանը՝Տիգրան Պետրոսյանի կինը Ռոնայի վրա սիրահարված էին Պետրոսյանն ու Геллер-ը..երբ նրանք երկուսով մեկնեցին Շվեդիայում տեղի ունեցող մրցաշարին մասնակցելու ,Ռոնային հարցրին,թե ու՜մ կպատասխանի փոխադարձաբար...Ռոնան պատասխանեց,-արդյունքը ցույց կտա... Այդ մրցախաղում հաղթող ճանաչվեց Տիգրան Պետրոսյանը.. շուտով նրանք ամուսնացան...Ռոնա Պետրոսյանը անգլերեն լեզվի թարգմանչուհի էր,սակայն նա թողեց իր աշխատանքն ու սկսեց ապրել միայն մի մտքով՝ամուսնու համար ստեղծել այնպիսի պայմաններ ,որտեղ նա ավելի լավ կիրացներ իր տաղանդն ու կնվաճեր աշխարհի չեմպիոնի թագը... Տիգրան Պետրոսյանը չուներ բարձրագույն կրթություն ,որի պատճարով շատ էր նեղվում....Ռոնային հաջողվեց համոզել նրան ,որ экстерн- ով ավարտի բուհ-ը,որին հաջորդեց նաև փիլիսոփայական գիտությունների դիսերտացիայի պաշտպանությունը..Ռոնան հասկանում էր,որ գիտական աստիճանը կօգնի նրա շախմատային կարիերային...Նրանց միության մասին ասում էին,,Տիգրանը խաղաքարերով լավ փոխանակումներ է անում շախմատում,իսկ մնացածը փոխում է Ռոնան,,, Տիգրան Պետրոսյանի տղաներից մեկն ինչ որ առիթով ասել էր,որ հայրը նպատակ չէր դրել դառնալ աշխարհի չեմպիոն ,այդ մայրն է< ստիպել> նրան ...))

Նկ. Հակոբ Հակոբյան




Արամ Խաչատրյանը այն քիչ արվեստագետներից է ,որոնք կկենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի ու ճանաչման :Սկսած 1942թ նրա «բրենդնէր» հայտնի «Սուսերով պարը» Գայանե բալետից...Կոմպոզիտորը հանդիպել է շատ մեծանուն ժամանակակիցների հետ-Հռոմի Պապ...Հեմինգուեյ...Բելգիայի թագուհի...Չարլի Չապլին ...Կարայան... շարունակելի ....


 АРАМ ХАЧАТУРЯН И Сальвадор Дали  


Композитор Арам Ильич Хачатурян в расцвете сил достиг всех мыслимых степеней на музыкальном олимпе Советского Союза. С 1942 года его брендом стал известный «Танец с саблями» из балета «Гаяне». Мы и сегодня часто слышим его в мобильниках. Это ли не популярность!
Композитор встречался со многими великими современниками, в числе которых Папа Римский и Хемингуэй, королева Бельгии и Роллан, Чаплин и Караян. И знаменитый художник Сальвадор Дали, известный необыкновенной экстравагантностью и склонностью к эпатажу. Правда, об этом визите к знаменитому испанцу Арам Ильич рассказывать не любил, а молча демонстрировал роскошный альбом сюрреалиста с теплой дружеской надписью по поводу незабываемой встречи. Встреча на самом деле была незабываемая. Произошла она во время гастролей композитора в Испании.

Сначала церемониймейстер препроводил приехавшего на встречу А.И.Хачатуряна в роскошный зал для приемов. Музейный паркет, старинные вазы на полу, огромные зеркала, золотая клетка с павлином. Часы бьют два раза – время встречи. Церемониймейстер на испанском объясняет, что сеньор Дали сейчас выйдет вот из этих дверей, и уходит.

Поскольку переводчика нет, гость уверен, что с ними будет жена Дали – Гала, русская. Он охорашивается перед зеркалом, поправляет галстук, осматривается. Перед раззолоченным диваном, на котором он сидит, низенький мозаичный столик. На нем виноград, сигары, армянский коньяк, испанские вина. Часы бьют четверть часа. Ну, испанцы не отличаются пунктуальностью... Однако этикет никто не отменял...
Следующий удар часов поднимает в душе легкое раздражение. Все-таки это слишком. Наливает рюмку коньяка, выпивает, закусывает виноградом, прислушиваясь, не идет ли. Но тишина только изредка нарушается немузыкальными вскриками павлина.
Еще удар старинных часов, еще одна рюмка коньяка, на этот раз запитая бокалом вина. Бросает в рот виноградины. Ходит в раздражении вдоль стен, засунув руки в карманы. Он не мальчик и не позволит так с собой обращаться. Подходит к двери, в которую должен войти Дали, – не открывается. Сдержано стучит – бесполезно.
Часы исправно пробили без четверти три. Раздражение переросло в возмущение. Все. Жду до трех и ухожу. К черту! Еще я здесь не унижался! Ровно в три Хачатурян хлопнул на посошок коньячку и уверенно пошел к двери, в которую вошел час назад. Но эта дверь тоже оказалась запертой, как и все остальные в зале. Он в растерянности. Закрыли! С ума сойти! В зале ни телефона, ни звонка, чтобы вызвать прислугу.
«Аудиенция» длилась уже 2 часа. Вместе с четвертым ударом часов в динамиках под потолком загрохотал «Танец с саблями», шумно распахнулась дверь, и в нее верхом на швабре влетел совершенно голый Дали, проскакал через зал, размахивая над головой обнаженной саблей, и скрылся в двери напротив. И тишина. Церемониймейстер объявил, что аудиенция закончена, пригласил к выходу. Растрепанный и очумевший Хачатурян уже на крыльце. Ему крайне почтительно вручают тот самый альбом. Сгоряча хотелось альбом растоптать, но по дороге успокоился.










Шарль Азнавур
род. 22 мая 1924
Шарль Азнавур родился в 1924 году во Франции в семье армянских переселенцев. Об Азнавуре известно почти всё: его рост164 см, весит около 60 кг, некрасивый. Когда он впервые выступал с собственным концертом, исполняя свои песни, один парижский критик написал: «Надо быть сумасшедшим, чтобы с такой внешностью и таким голосом представиться публике».
В 1946 году он познакомился с Эдит Пиаф. Она предложила ему отправиться в турне по США, Канаде с труппой «Компаньон де ля шансон». В течении восьми лет Шарль пользовался покровительством и поддержкой Эдит. Он был у нее водителем, носильщиком, мыл посуду, потом стал ее секретарем, но никогда не был ее любовником. Шарль комплексовал и в жизни, и на сцене из-за своего щуплого телосложения и носа с горбинкой. Эдит оплатила пластическую операцию, и ему поправили нос. «Думаю, что благодаря ей я стал французом»,– шутит Азнавур.
Шарль Азнавур – автор более тысячи песен. Девять из них входят в число лучших французских песен. Его концерты называют двумя часами нежности, ностальгии и любви. Мэтр французской песни, выдающийся шансонье Мери Шевалье писал:«Он поет о любви так, как до сих пор еще никто никогда не пел. Он поет так как сам любит, чувствует и страдает».
После двух неудачных браков он женился на шведке Уилле Тюссель, бывшей модели, устроив пышную свадьбу и обвенчавшись в армянской церкви. Женщины, всегда занимавшие в моей жизни особое место, относились ко мне по-разному: любили, обманывали, обожали, отвергали. Мне случалось пережить немало счастливых часов прежде, чем я оказывался покинутым. Часто я платил им той же монетой, и в этом я нисколько не отличаюсь от других мужчин. В свой черед я покидал в слезах одну, чтобы броситься в объятия другой. Глубоким и искренним чувствам предпочитал увлечения. Однажды он признался, что больше всех любил Лайзу Минелли. Но ей тогда был 17 лет, а ему 39. Но вот уже 38 лет он живет со своей женой Улой. Он счастлив, у него трое детей: Николас, Катя и Миша. Двое последних от Улы. А еще у него есть внучка. Он любит ловить рыбу, кушает немного, но только деликатесы, но больше всего любит ходить на прогулки в обществе Улы. Он давно не менял женщин, зато часто менял дома, в которых жил. Утверждает, что место, в котором работает, влияет на его творчество, вдохновляет его. Но не в каждом его доме жила муза, и, когда ее не было, он попросту менял место жительства.









նկ. Գրիգոր Խանջյան



ՀՈՎՀԱՆՆԵՍ( ИВАН) БАГРАМЯН...ВОЗВРАЩЕННЫЙ ПОДАРОК

гениальный полководец Иван Христофорович Баграмян, превосходно сражавшийся с полчищами фашистов..... Именно с Великой Отечественной войной связана одна из забавнейших историй в его жизни....
Через некоторое время после того как пришла очередь Красной армии наступать, а доблестным гитлеровцам убегать, размазывая слезы и сопли по лицу, войска под командованием маршала Баграмяна первыми вышли к Балтике.
Естественно, что такое значительно событие Иван Христофорович захотел преподнести как-нибудь поавантажнее. С этой целью военачальник лично набрал из моря в бутылку воды, а затем приказал своему адъютанту отправляться с этим знаменательным сосудом лично к товарищу Сталину. И вскоре офицер уже отбыл в направлении столицы.
Однако пока он летел в Москву, немцы в очередной раз почему-то решили не сдаваться, а осуществили контратаку, в ходе которой отбросили войска Баграмяна от побережья Балтики. На момент прибытия адъютанта Баграмяна в столице об этом уже знали. Однако сам адъютант оставался в неведении, что немцы снова получили возможность загорать на берегу Балтийского моря. Поэтому в кабинете Вождя произошла следующая сцена.
Как и подобает принесшему хорошую весть гонцу, адъютант с гордостью на лице входит в кабинет Сталина и пафосно сообщает: «Товарищ Сталин, генерал Баграмян посылает Вам воду Балтики!».
Сталин принимает бутылку от посланника, вертит ее в руках, изучает, а затем возвращает адъютанту со словами: «Отдай обратно Баграмяну, скажи, пусть выльет там, где взял».




Мартирос Сарьян








Свет Армении доходит до нас благодаря Мартиросу Сарьяну. Радостный свет, озаряющий людей, горы, плоды… Это сокровище, найденное вновь. Цвет у него столь прекрасен, что рядом с нашим Сезаном и Матиссом столетия должны отвести Сарьяну первостепенное место.
Луи Арагон – поэт и прозаик, великий сын Франции




 (699x457, 84Kb)

Նկ. Գ Բաշինջաղյան


 Тигран Петросян

В истории шахмат не так много женщин, имена которых записаны рядом с именами их выдающихся мужей. Одной из таких и является Рона Петросян.
За Роной в одно и то же время ухаживали два шахматиста – Петросян и Геллер. Когда они оба уезжали на турнир, проходящий в Швеции, ее спросили, кому же она ответит взаимностью. На это женщина ответила: «Результат соревнований покажет». Победителем стал Тигран Петросян. Вскоре они сыграли свадьбу.
Рона Петросян по профессии была переводчиком с английского языка, но, став супругой Тиграна, оставила работу и стала жить только одной мыслью: для мужа необходимо создать такие условия, в каких он наиболее полнее мог бы реализовать свой талант и завоевать корону чемпиона мира.
Тигран Петросян не имел высшего образования, и поэтому часто чувствовал себя неловко. Рона смогла переубедить Петросяна в том, что необходимо экстерном закончить вуз. За этим с легкой подачи жены последовала защита диссертации кандидатом философских наук Тиграном Петросяном. Рона понимала, что ученая степень может сильно помочь в шахматной карьере.
Об их союзе говорили: «Тигран хорошо умеет менять в шахматах фигуры. Остальное же меняет Рона».
Один из сыновей Петросяна как-то сказал о том, что отец не ставил себе за цель стать чемпионом мира, это его мама вынудила.



Шахматы – это по форме игра, по содержимому – искусство, а по трудности овладения игрой – это наука.
Тигран Пертросян

Тот, кто уповает на удачу, должен играть в карты или рулетку. Шахматы – это совсем другое....



կ. Գ Բաշինջաղյան







Նկ.Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյան(1891-1966)





3 комментария:

  1. Hello, my name is Bogdan from Romania. You have a wonderful site. I would like if we exchange links / banners. Thank you!
    My website address is: http://descopera-travel.blogspot.com/
    E-mail: bogdan_burca@yahoo.com
    If you want to do link exchange, banners leave your comments on my blog! a good day!

    ОтветитьУдалить
  2. Ինչ տեմպերով ու ինչ որակով է աճում-զարգանում այս բլոգը, զարմանալ ու միայն հիանալ կարելի է)))!!!

    ОтветитьУдалить
  3. Shnorhakal em Hayoc lezvov Dzer hratarakats, amen Hayin hetaqrqir nyuti hamar: ...

    ОтветитьУдалить