Мой список блогов

воскресенье, 14 августа 2011 г.

Շառլ Ազնավուր....


Image result for arthur braginsky

(ըստ Շառլ Ազնավուրի)

 1959 թիվ,Փարիզ,«Օլիմպիա» համերգասրահ...Հարդասենյակի պատերը բանտ են հիշեցնում...Այսօր վճռական օր է Շառլ Ազնավուրի համար...Այսօր նա մեն-մենակ կանգնելու է Փարիզի պահանջկոտ հասարակության առջև...Շատ է տառապել այս փոքրամարմին հայը, շատ տքնել,մինչև հասել է այստեղ...Այսօր առաջին անգամ համերգասրահի մուտքի առջև դրվել է իր ազդագիրը...


  Հիմա նա հիշում է անցած քառասուն տարիները... Իր ելույթները Էդիտ Պիաֆի հետ,երբ երկրպագուները շրջապատաում էին այդ  տաղանդավոր կնոջը,իսկ ինքը անտեսված մնում էր մի անկյունում...
Ահա,ահա,կսկսվի...
Հանկարծ նվագախումբը սկսում է համերգի առաջին մասի նախերգանքը... Շառլը վախից ավելի է փոքրանում,կոկորդը չոր է, սիրտը թպրտում է...Բեմ դուրս գալու պահն է...Սարսափահար է,ու դա ավելի է կատաղեցնում Ազնավուրին....
  Վերջապես նրան հրում են բեմ...Լույսերը կուրացնում են աչքերը...Քաղաքավարի ծափերը բնավ էլ չեն սրտապնդում...Մարմինը վառվում է...սրտխառնուք է զգում...
Մեկ էլ հնչում է իր ձայնը...ինքը երգում է...
Դահլիճը չի տեսնում...Հսկայական վիհ է բացված իր առջև,ավելի շատ զգում է,քան լսում...Լավ գիրե,որ մթի մեջ դարանակալ՝ողջ Փարիզն է ուշադիր ու սառը հետևում իրեն....Նա այստեղ է եկել արձանագրելու կուռքի ոչնչացումը կամ նոր աստղի ծնունդը...
Վեցերորդ երգն էլ վերջացավ...Մնում է յոթերորդը,վերջինը...Վերջին երգից առաջ Ազնավուրը արագ դուրս է գալիս՝հանելով բաճկոնը,քանդելով վերնաշապիկի  կոճակները....
Բեմ է վերադառնում,սկսում է դանդաղ հագնվել ու երգել....

Ես առույգ էի ,վստահ  և ուժեղ,
Ես ձայն ունեի ,ունեի մտքեր,
Բայց իմ երգերը լոկ ինձ հուզեցին:
Բայց ես մեղավոր չեմ,
Մեղավորը նա է,ամբոխը,
Որն այնպես էլ ոչինչ չհասկացավ:
Ես շատ մաքուր էի,կամ շատ էի նոր
Հասկացվելու համար...


Երգի ավարտի հետ արդեն հագնված,մեջքով կանգնած  է դեպի դաճլիճը ...Լույսերը հանդարտ մարում են...Բեմի խորքում վարագույրն է բացվում,որտեղից լուսարձակները շլացուցիչ  լույսով են լցնում դահլիճը և պարուրում հանդիսատեսին....Թվում է՝ամեն մի հանդիսատես հենց ինքն է երգիչը,ինքն է բեմի վրա...Իսկ Ազնավուրը օրորվում է մեղեդու ,թույլ լույսի ներքո,մինչև որ դանդաղ իջնում է նախաբեմի վարագույրը...
Ազնավուրը կանգնած է երկընտրանքի վարանումի ահը սրտում...Նրա ականջին է հասնում բազկաթոռների աղմուկը...«Գնում են»,-անցնում է երգչի մտքով,ու սիրտը ծակում է....
Վարագույրը բարձրանում է ...Ահա այդ ահավոր հանդիսատեսը,որ  լուռ կանգնած է նրա առջև...Հետո որոտընդոստ ծափաերից դղրդում է դահլիճը...
Շարլ Ազնավուրը՝ազգությամբ հայ այդ տաղանդավոր մարդը,իր խռպոտ ձայնով ծնկի էր բերել աշխարհի ամենաքմահաճ քաղաքը՝Փարիզը....


Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հ եգնանքով և արհամարանքով լի ժպիտներ…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…

Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը  և ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով..





Брагинский Артур. Рождение мира


Ազնավուրի մասին հայտնի է գրեթե ամեն ինչ....
Առաջին համերգից հետո ,ուր հանդես եկավ  Ազնավուրն իր երգերով ՝մի ֆրանսիացի քննադատ գրել էր.«Այդպիսի արտաքինով և այդպիսի ձայնով հանդիսատեսի առջև ելույթ ունենալու համար   պետք է   խելագար լինել ...»:
Ութ տարի շարունակ Շառլը վայելում էր Էդիտ Պիաֆի հովանավորությունն ու աջակցությունը...Նա Էդիտի և  վարորդն էր ու  բեռնակիրը,հարկ  եղած դեպքում նաև ամաններն  էր լվանում....ապա  դարձավ նրա
քարտուղարը,սակայն երբեք չի եղել նրա սիրեկանը....
Ազնավուրը շատ էր նեղվում իր նիհարավուն կազմվածքի և արծվաքթի պատճառով...Էդիտը վճարեց պլաստիկ վիրահատության գինը....ուղղեցին նրա քիթը...
-Կարծում եմ Էդիտի շնորհիվ ես դարձա ֆրանսիացի,-կատակում էր Շառլ Ազնավուրը:
Ազնավուր ունի 1000 ավելի երգեր,նրանցից 9-ը  ֆրանսիական լավագույն երգերի թվում են:Նրա համերգները անվանում են ՝երկու ժամ քնքշության...կարոտի...սիրո...
-Նա երգում է այնպես,ինչպես դեռ ոչ ոք չի երգել...Նա երգում է այնպես,ինչպես ինքն է զգում,տառապում ,սիրում,-ասել է ֆրանսիական երգի մէթր,շանսոնյե Մերի Շեվալյեն:
Երկու անհաջող ամուսնությունից հետո  նա ամուսնանում է շվեդուհի նակին մոդել Ուիլլե Տյուսսելի հետ....Կազմակերպում են շքեղ հարսանիք,պսակադրությունը տեղի է ունենում հայկական եկեղեցում...
Իմ կյանքում հատուկ տեղ զբաղեցնող կանայք ինձ վերաբերվել են տաբեր կերպ,-ասել է Ազնավուրը......
-Սիրել են,պաշտել,խաբել,մերժել.... սակայն մինչ լքված լինելս շատ երջանիկ ժամեր եմ ապրել նրանց հետ...Շատ հաճախ ես էլ  նրանց  եմ վերաբերվել  նույն կերպ  ու այդ հարցում չեմ տարբերվել մյուս տղամարդկանցից...Իմ հերթին հաճախ էի թողնում մեկին արցունքների մեջ ՝ մեկ ուրիշի գիրկը նետվելու համար...Խորն ու անկեղծ զգացմունքների փոխարեն նախընտրում էի հրապուրանքն ու կապվածությունը...
Մի անգամ Ազնավուրը խոստովանել է,որ շատ է սիրել Լայզա Մինելիին...
Արդեն 38 տարի  ապրում է կնոջ հետ,ունի երեք զավակ՝Նիկոլասը,Կատյան,Միշան.....
Ստեղծագործական վերելքի և ոգեշնչման համար Ազնավուրը շատ հաճախ է փոխում իր բնակարանները,պնդելով,թե ամեն տան մեջ չէ որ ապրում է Մուսան..ու երբ չկա՝ Նա  փոխում է բնակարանը...


Նկ.Արթուր Բրագինսկի
ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐ

Այն կինը, որին սիրում եմ հիմա,

Տրվել է ազնիվ, բարի արհեստի.
Նա հաճախում ե դասընթացների
Եվ երազում է լոկ բժիշկ դառնալ:
Բայց գիշերը, երբ շոյում եմ, սիրում,
Նա շշնջում է կես-լուրջ, կես-կատակ.
"Գիտե՞ս ինչեր կան իմ մատների տակ,
Երբ քո մարմինն է մարմինս գրկում -
Կա ածխածին ու կալիում,
Կա լուսածին ու նատրիում,
Ցինկ կա, երկաթ, ջրածին,
Կա յոդ, պղինձ ու բրոմ,
Կա մարգանեց, կրածին,
Բորակածին, թթվածին:
Մարմինը ջուր է կիսով,
Եվ հարուստ է աղերով,
Օրգանական նյութերով,
Միս կա, նաև ոսկորներ,
Իսկ մաշկի տակ մկաններ,
Դա է տառապանքը, իմ սեր":
Ես ընկերներիս նախանձն եմ շարժում,
Որոնց կարծիքով բժիշկն անկողնում
Պետք է որոնի հանճարեղ բաներ.
Հանճարեղն այն է, որ մթան մեջ ես
Դասընթացներին ներկա եմ կարծես,
Ու ապրում եմ լոկ բժշկական սեր:
Ես ձեզ երդվում եմ( դա մեր մեջ ասած ),
Տանջվում եմ սիրո իմ բարդույթներով,
Քանզի զգում եմ՝ մինչև լուսաբաց,
Նա ինձ կհերձի իր այդ խոսքերով:
Եվ որպեսզի ես, հանուն մեր սիրույն,
Լռեցնեմ նրան, շուրթն եմ համբուրում,
Բայց հենց որ կրկին նա շունչ է քաշում,
Գույքացուցակն է մեջբերում իսկույն.
Կա նիկել ու վանադիում,
Մոլիբդեն ու ալյումին,
Կապար, անագ կա ու բոր
Տիտան, զարիկ ու մագնիում,
Ֆտոր, կոբալտ, սիլիցիում,
Անգամ ծծումբ ու քլոր:
Եվ ավարտում է լյարդով,
Թոք-երիկամ-ստամոքսով,
Ենթաստամոքսի գեղձով,
Հարականջի գեղձերով,
Օրգաններով արտաքին,
Օրգաններով իր ներքին,
Փայծաղով ու ուղեղով,
Վահան գեղձով ու սրտով:
Պատում է գիշերն ինձ մի զգացում.
Մարմնամարզության դասեր եմ առնում:
Տեսնու՞մ եք, որ նա խելքից պակաս է.
Ուրիշներն ունեն քնարաշունչ սեր,
Խենթուխելառ կամ գաղտնաշշունջ սեր,
Բժշկական սեր - իմ խաչն էլ սա է:
))))

Նկ.Արթուր Բրագինսկի


Գիտեմ, անպայման մի գեղեցիկ օր

Քնից կարթնանամ


Ես բոլորովին ուրիշ մարդ դարձած,


Սիրտս` մեր սիրուց ազատագրված:


Ախ,սակայն,սակայն՝


Առանց զղջումի ու խղճի խայթի



Ես կհեռանամ,

Կգնամ ուղիղ
Առանց ետդարձի ակնկալության:
Մարդկանցից հեռու,սիրուց հեռու

Եվ կմոռանամ


Եվ ձեռքերը քո,


Եվ մարմինը քո,


Եվ ձայնդ` ԻՄ ՍԵՐ


....Ախ,սակայն, սակայն 


Լոկ  քեզ եմ սիրում...


....Ախ,սակայն, սակայն 


Լոկ  քեզ եմ սիրում...


....Ախ,սակայն, սակայն 


Լոկ  քեզ եմ սիրում...


Առանց արցունքի

Գեթ մի կաթիլի 
Եվ առանց ճիչի
Մաշկս խոշտանգող գաղտնի կապերը կքանդեմ բոլոր,
Ու ինձ կազատեմ ,որ քեզնից հեռու ունենամ անդորր...
 Ա՜խ,Սակայն,սակայն
 Կքայլեմ  դեպի ուրիշ երկինքներ,
Օտար երկինքներ,
Եվ մոռանալով քո սառնությունը դաժանաբարո
Երջանկությանը ես կնվիրեմ անհագուրդ սիրով 
Ցերեկ ու գիշեր և կյանքն իմ սրտի ...

....Ախ,սակայն, սակայն 

Լոկ  քեզ եմ սիրում...
....Ախ,սակայն, սակայն 
Լոկ  քեզ եմ սիրում...
....Ախ,սակայն, սակայն 
Լոկ  քեզ եմ սիրում...

Ախ, սակայն...լավ կլինի ,որ վերստին դառնամ ողջամիտ,խոհեմ

Ուրախ ապրելու իմ մղումները ես վերագտնեմ
Որ մեկնեմ ընդմիշտ,որ քեզնից խույս տամ...

Ախ,սակայն, սակայն 

Ուրիշի գրկում ,երբ ես մոռանամ անունդ անգամ 
Երբ կարողանամ ապագայի շուրջ մտորել 
 Դարձյալ աչքիս կհառնես
Իբրև հեռավոր մի հուշ կորուսյալ 
Երբ ցավ ու հոգսս ,երբ արցունքներս
Ունենան վախճան...
....Ախ,սակայն, սակայն 
Լոկ  քեզ եմ սիրում...
....Ախ,սակայն, սակայն 
Լոկ  քեզ եմ սիրում...
Ա՜խ,սակայն...........




 Նկ.Արթուր Բրագինսկի                                   


Վիշտն հանգրվանել ժպտիս ծալքերում

Ճակատիս վրա հուսահատության ակոս է գծել:
Մի ծերունի է անցյալս ,որ ասելիք չունի

Զի ժամանակը երկուսիս միժև  անդունդ է փորում:

Որպեսզի երբեք չտեսնել լույսը
Եվ ինձ ցավակցող դեմքերը մարդկանց,
Թող որ շղթայված ծովը հարձակվի ցամաքի վրա,
Թող կյանքը մեռնի ,թող լույսը մարի-սերս հեռացավ ուրիշ սիրո հետ... 
Թող որ դժոխքի կրակը ,ինչպես  ծղոտի  մի խուրձ
Այս քաղաքակիրթ աշխարհը այրի,
Գետինը բացվի և իր անդունդից
Ծնի ահավոր մի մոռացություն,
Միշտ հարատևող սերս հեռացավ
ուրիշ սիրո հետ...
Քանզի վիրավոր սիրտս է տրոփում դեռ խավարի մեջ
Ես երջանկության մասին խոսքերը չեմ ուզում լսել,
Թող քամու երգը մահվան երգ դառնա,որ ողջ աշխարհը բաժանի վիշտս
Հպարտությունդ,թախիծդ կյանքդ դարձրին դատարկ...
Իմ բերանի մեջ հուսահատության դառը համը կա
Գլուխս լիքն է հիմար մտքերով ,
Քանի որ սիրտս լոկ մի ճիչ ունի՝
Նույնը ամեն օր -սերս հեռացավ ուրիշ սիրո հետ...






Նկ.Արթուր Բրագինսկի



Պիտի կարենալ ժպտալ վերստին Երբ քեզ լքում է թանկագինը քո Ու մնում է լոկ ունայնություն սին Այս կյանքում տխուր դաժանաբարո Պիտի կարենալ,ինչ գնով լինի Պատիվը պահել տղամարդ մնալ Եվ ինչքան ծանր ու դժվար լինի Առանց շրջվելու թողնել հեռանալ Բախտի դեմ,որ մեզ ուզում է սանձել Եվ երջանկության առաջ կորուսյալ Պիտի կարենալ արցունքը զսպել Սակայն ես իմ սիրտ լալիս եմ դարձյալ: Պիտի կարենալ սեղանը լքել, Երբ գիտես որ էլ սեր չեն մատուցի Ու խղճալի տեսք երբեք չընդունել Վեր կենալ գնալ առանց աղմուկի: Պիտի կարենալ կսկիծը դաժան Թաքցնել օրվա դիմակի ներքո Եվ սանձահարել ճիչերը ցասման Վերջին բառերը հեռացող սիրո: Սառնասիրտ լինել պիտի կարենալ Եվ խաղաղեցնել նվաղած սիրտը, Պիտի կարենալ անվրդով մնալ Բայց ես քեզ շատ եմ սիրում Բայց ես չեմ կարողանում Պիտի կարենալ,բայց ես ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈւՄ....





Նկ.Արթուր Բրագինսկի




ԻՄ ՀՈՒԶԻՉ ՍԵՐ

Դու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ,
Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում,
Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ
Քո լեզվով` ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում:

Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն
Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք.
Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն,
Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ:

Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու,
Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան,
Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն,
Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական:

Իմ ջանքերը տեսնելով` դու ծիծաղում ես անձայն,
Քանզի ձախողակ եմ ես, ու հաճախ եմ սխալվում,
Մատներս անվարժ են դեռ, ուղղագրությունս` կաղ,
Բայց ամեն գնով կասեմ, որ քեզ այնքա~ն եմ սիրում:

Իմ սեր, իմ հուզիչ սեր,
Հիասքանչ իմ սեր, սրտառուչ իմ սեր:



  Մնա՜...
Reste........
Je préfère mourir dans tes bras que de vivre sans toi....)))



Նկ.Արթուր Բրագինսկի

Մնա՜,Էլի մնա՜,

Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարած,
Բավարարված,
Խենթ ու խելառ,
Ու հևասպառ:
Մնա սիրով ու նվաղած,

Եվ գիշերով ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,Չհագեցած,
Կյանքիս վրա ,
Ձեռքդ սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործան,
Հե՜զ,անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այստեղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր,ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում ,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր...Իմ սե՜ր...

 Reste, reste encore
Avec moi,
Sur mon corps
Dans mes bras
Enlacée
Essoufflée à sourire
Étourdie.

Reste au chaud
À languir dans l'enclos
De la nuit sur mon coeur
Sans pudeur
Éperdue, presque nue
Restes-y

Sur ta peur, sur ta vie
Dans mes bras
Décoiffée, possédée,
Étendue, détendue

Reste là
Sans un mot
Sur ta joie
Sur ma faute en l'espoir
Dans le noir sur au jour,
Mon amour.







JGu9f2L6A_4 (599x604, 207Kb)

ԴԵՌ ԵՐԵԿ

Դեռ երեկ քսան տարեկան էի 
Ու վատնում էի ժամանակը իմ,
Խաղում կյանքի հետ,
Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,
Ու գիշերները ցերեկ դարձնում

Հաշվի չառնելով,որ կյանքս է անցնում 

Ու հալվում է այս ժամանակի մեջ:
Ես ծրագրեր կազմեցի բազում,որոնք այդպես էլ մնացին օդում,
Եվ փայփայեցի ես այնքան հույսեր-այդ պատրանքները հօդս ցնդեցին:

Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնալ,

Եվ երկնքին եմ հայացքս հառել,բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Ու մսխում էի ժամանակը իմ,
Ես հույս ունեի կանգնեցնել նրան ,
Զսպել ու սանձել,
Ու առաջ անցնել նրանից անգամ ,
Բայց ես վազեցի,վազեցի միայն,
Շունչս կտրվեց և ես հևասպառ կանգնել եմ հիմա:
Անտեսում էի անցած օրերս և ապագային էի իմ ապավինում,
Իմ « ես » -ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,
Համոզված էի,որ իմ կարծիքը  ամենաճիշտն էր  այլ կարծիքներից ,
Երբ աշխարհն էինք  ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:
Դեռ երեկ քսան տարեկան էի,
Բայց ես կորցրի  ժամանակը իմ
Հիմարություն անելով միայն,
Որոնք իմ հոգուն բնավ չթողին 
Ոչ մի ճշմարիտ ,որոշակի հետք,
Ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն,
Ու ձանձրույթի վախ....
Քանզի սերերս լույս աշխարհ չեկած իջան գերեզման,
Ընկերները իմ ինձնից հեռացան ,նրանք այլևս չեն վերադառնա,
Մեղքը իմն ,որ շուրջս դատարկ է այսօր,
Ջահել օրերս ու կյանքս ,ավաղ, վատնեցի իզուր:
Իմ լավ ու վատը ես չհասկացա,
Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,
Ու ինձ մնացին ժպիտներս պաղ,
Ու ինձ մնացին արցունքներս քար:
Որտեղ է հիմա 
Ջահելությունը 
Իմ քսանամյա....
                                      












Կորցրել ես քեզ
Ինչքան, ախ ինչքան ես ծիծաղելի
Դեմս կանգնած խիստ ու մռայլ
Իսկ ես հարբած եմ սոսկալի
Ուզում եմ մի լավ հռհռալ
Խմել եմ մինչև վերջ այսօր
Որ քեզ անվախ խոստովանեմ
Թե զզվում եմ ես օրեցօր
Քեզնից քո ճառերից ամեն
Անկիրք եմ ես քո մարմնի դեմ
Կորցրել եմ հույսերս բոլոր

Արդեն հոգնել եմ քեզանից
Հոգիս հանում ճնշում ես ինձ
Զոհն եմ դարձել քո բռնության
Անցել ես դու չափ ու սահման
Ախ կխեղդեի քեզ անկեղծ
Բայց ինձ զսպում եմ լավ գիտես
Քեզ հինգ տարին որքան փոխեց
Կորցրել ես քեզ կորցրել ես քեզ

Այ թե սիրուն ես հա այդպես
Գուլպաներով թարս ու շիտակ
Վրադ գցած մի հին զգեստ
Մազերդ փնթի ու անկարգ
Բոլորովին չեմ հասկանում
Ինչ արեցիր որ ինձ գերես
Ու տեղ գտնես դու իմ հոգում
Որ քեզ սիրեմ ես խենթի պես
Քո մորն ես նմանվում այդպես
Ու ինձ բնավ չես հմայում

Ընկերներիս մոտ ինչ աղետ
Կռվում վիճում ես միշտ ինձ հետ
Քո չարությամբ լեզվով ազդու
Աշխարհը ողջ շուռ կտաս դու
Ախր ինչ եմ գտել քո մեջ
Հրաշք կլինի իսկապես
Թե մոռանաս կռիվ ու վեճ
Կորցրել ես քեզ կորցրել ես քեզ

Այո կոպիտ ես բռնակալ
Ոչ սիրտ ունես ոչ էլ հոգի
Բայց չեմ կարող ես մոռանալ
Որ դու ընկերն ես իմ կյանքի
Թե լինես մի քիչ ուշադիր
Գուցե վեճերը մեր հարթվեն
Մարզանք արա ու նիհարիր
Քեզ հարդարիր հայելու դեմ
Ճիգ արա դարձիր ժպտադեմ
Հոգ տար մարմնիդ հոգիդ մաքրիր

Ու փոխանակ տեսնես անվերջ
Ատելություն իմ ու քո մեջ
Փորձիր քեզ մեղմ ու հեզ պահել
Դարձիր այն աղջիկը ջահել
Որ ինձ տվեց այնքան երազ
Ու երբեմն հին օրերի պես
Կուզենայի որ գիրկս գաս
Ու քեզ կորցնես ու քեզ կորցնես

1960



Նկ.Արթուր Բրագինսկի


Եթե սոսկում եմ ես, որ էլ քեզ չեմ տեսնի,
Եթե անմիտ կյանքն է ուղեղիս մեջ զնգում,
Եթե ամբողջ գիշեր խենթանում եմ անքուն,
Եթե կասկածն է սև ճմլում սիրտս գաղտնի,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:
Եթե քո մասին եմ ես մտածում հավետ,
Եթե կուռքն ես օրվա երազներիս բոսոր,
Եթե իմ մարմինն է վառվում մարմնիդ բոցով,
Եթե տագնապում եմ, թե խաղում ես ինձ հետ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:
Եթե քեզ տեսնելիս զգում եմ դող ու ցուրտ,
Կտրվում է շունչս, և արյունս սառում,
Եթե խորունկ վիշտն է նվազեցնում հեռուն
Եվ այն ցավը, որ մերթ պատճառում ես անփույթ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:
Եթե վիճում են իմ սիրտն ու միտքը անվերջ,
Կորած քսան տարիս քեզնով եմ ետ բերում,
Եթե հերիք է ինձ մերթ նայվածքդ հեռու,
Որ լավագույն օրվա հույսն է ծնում իմ մեջ,
Պարզ է, սիրում եմ քեզ,
Պարզ է, սիրում եմ քեզ:
Եթե խորհում եմ, թե վերջը սկիզբ է գուցե,
Եվ մորմոքում, որ դու անտարբեր ես այնքան,
Եթե սիրո խոսքերը տառապում են անձայն,
Քանզի արգելված է նրանց տալ ձայն ու ձև,
Պարզ է, սիրում եմ քեզ,

Պարզ է սե՛րս խորունկ:


 (524x699, 149Kb)


Նկ.Արթուր Բրագինսկի

ՄԻ ԱՂՋՆԱԿ 

Մի աղջնակ, 
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ, 
Գարնանաբույր մի աղջնակ, 
Նա պառկած է ճամփին մենակ: 
Նա ապրում էր այն թաղերից մեկում, 
Ուր բոլոր մարդիկ ոսկի են դիզում, 
Բայց ծնողներին մի օր լքելով, 
Նա բոհեմ սիրող մի տղայի հետ էր իր բախտը կապել: 
Այդ տղան գիտեր "ես քեզ սիրում եմ" բառերն ասելով, 
Խելքահան անել, սրտեր նվաճել: 
Եվ հոգում արև՝ նրանք հեռացան, 
Թե ո՞ւր գնացին՝ Աստծուն էր հայտնի, 
Ու ջահելության թովչանքը միայն իրենց հետ տարան 
Եվ քաղցրությունը իրենց հանցանքի: 
Մի աղջնակ, 
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ, 
Գարնանաբույր մի աղջնակ, 
Նա պառկած է ճամփին մենակ: 
Աղջկա սիրտը ամառ թե ձմեռ միշտ նույնն էր եղել, 
Նա մի տենչ ուներ՝ ազատ թափառել: 
Նրանք երկուսով ապրում էին լոկ մեկ օրվա կյանքով, 
Տեղից տեղ թռչում թիթեռների նման, 
Տիեզերք էր պետք սրտերին նրանց, 
Որ սավառնեին իրար սիրելով: 
Աղջկա ներկան, նաև ապագան 
Այդ սերն եր միայն՝ չքնա՜ղ, աննմա՜ն, 
Որ օրհներգի պես ասում էր օրօր, 
Եվ քնեցնում էր հայացքը նրա երկնքում լազուր: 
Մի աղջնակ, 
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ, 
Գարնանաբույր մի աղջնակ, 
Նա պառկած է ճամփին մենակ: 
Բայց սերը նրա անշեջ էր, անմար, 
Չափազանց մեծ էր մի մանկահասակ աղջկա համար, 
Եվ ապրում էր նա իր սրտով միայն, 
Եվ նրա սիրտը աշխարհ էր դարձել 
Բայց չի հանդուրժում Աստված երբեք աշխարհները այն, 
Որոնց կերտողը ինքը չի եղել... 
Ա՜խ, սերը միակ խնջույքն էր նրանց... 
Մի որ էլ տղան, մի կտոր հացի որոնումներում, լքեց աղջկան, 
Կյանքի անիվը շուռ եկավ այնժամ, 
Աղջնակն զգաց քաղցի դառըն համ: 
Մի աղջնակ, 
Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ, 
Գարնանաբույր մի աղջնակ, 
Նա պառկած է ճամփին մենակ: 
Մեռա՜ծ, մեռա՜ծ...




Նկ.Արթուր Բրագինսկի





Ես` իմ անկյունում

Նա զննում է քեզ
Հոնքերի տակից,
Իսկ դու լարվում ես,
Շարժվում անհանգիստ:
Նրա հայացքը
Փաղաքշում է քեզ,
Իսկ քո պահվածքը
Ասում է` դեմ չես: 

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ, 
Բայց նկատում եմ ամեն, ամեն ինչ:
Ես` մի կողմ քաշված,
Լուռ զսպում եմ ինձ,
Ավարտը միշտ էլ տխուր է մի քիչ:

Նա տնտղում է քեզ
Կրքոտ, ուշադիր, 
Դու` խրախուսում, 
Ժպտում սիրալիր:
Նա քեզ է նայում, 
Ժպտում աներես,
Իսկ դու` ափսոսում,
Որ կողքիդ եմ ես:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչրինչ,
Բայց նկատում եմ ձեր հնարքները:
Ես` մի կողմ քաշված,
Թաքցնել եմ փորձում
Հոգիս ծվատող մութ կասկածները:

Նա դիտում է քեզ
Գողունի, թաքուն,
Դու զրուցում ես 
Ավելի հանդուգն:
Հմտորեն այնպես
Նա սեր է խաղում,
Դու արբենում ես,
Քահ-քահ ծիծաղում:

Ես` մի կողմ քաշված,
Չեմ ասում ոչինչ,
Բայց սիրտս լուռ արտասվում է:
Ես` մի կողմ քաշված,
Խմում եմ մռայլ.
Իմ սերը արդեն ուրիշ գրկում է:

Թարգմանությունը Սարգիս Սարուխանյանի



Брагинский Артур. Диана


Նկ.Արթուր Բրագինսկի
ՄԵՌՆԵԼ ՍԻՐԵԼՈՎ

Կյանքիս սանդուղքը ողորկ , անձև,
Ես ձգտում եմ վեր, ընկնում եմ ներքև.
Դեպի իմ բախտը դանդաղ սահելով.
Մեռնե՜լ սիրելով:
Ինձ կշտամբում են մարդիկ միաձայն,
Եվ մի փրկություն ես ունեմ միայն.
Կամուրջներն այրել և հանգիստ խղճով
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով:
Գիշերվա գիրկը կամովին նետվել,
Եվ կյանքի գնով սիրուն հատուցել,
Մեղանչել մարմնի, ոչ թե մտքի դեմ,
Թողնել, որ մարդիկ տապակվեն իրենց
օրվա հոգսերով,
Չարամիտները՝ իրենց փուչ ու սիրն
գաղափարներով,
Մեռնե՜լ սիրելով:
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով:
Քանզի մեր սերը անզոր է ապրել,
Ուրեմն պետք է սիրո մատյանը վերստին փակել,
Եվ քանի դեռ այն չենք այրել ցավով՝
Մեռնե՜լ սիրելով:
Հպարտ կեցվածքով թողնել-հեռանալ,
Ու պարտությունից հաղթելով դուրս գալ,
Եվ ամեն հաշվարկ իրար խառնելով՝
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով:
Ինչ գնով լինի՝ լքիր ամեն ինչ, որ տանես
միայն
Այն ամենը, ինչ մեզ էր պատկանում:
Դու դեռ գարուն ես, ես խոր աշուն եմ,
Դու տենչում ես լոկ, իսկ ես տրվո՜ւմ եմ,
Ինձ համար պարզ է, որ պիտի գնամ այս
ճանապարհով՝
Մեռնե՜լ սիրելով:
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով,
Մեռնե՜լ սիրելով:










Նկ.Արթուր Բրագինսկի

ԵԹԵ ԻՆՁ ՏՐՎԵՐ

Եթե ինձ տրվեր,
Եթե ինձ տրվեր
Լոկ մի ժամվա կյանք
Եվ երբե՛ք ավել,
Կուզեի ապրել
Անկողնուդ խորշում,
Դու կվանեիր
Թե՛ վախ, թե՛ սոսկում:
Հակված քո կյանքի
Զարկերի վրա՝
Ես կպահեի,
Ես կպահեի
Իմ սրտի խորքում
Եվ ցուրտ հողի տակ 
Մի քիչ բոց կրակ,
Պոկված քո հոգուց:

Եթե ինձ տրվեր,
Եթե ինձ տրվեր 
Լոկ մի ժամվա կյանք
Եվ եբե՛ք ավել,
Կուզեի ապրել
Սիրո անկողնում,
Երբ օրն է բացվում,
Որ ասեի լոկ
Սիրո բառ ու խոհ,
Եվ չունենայի
Մտածում ու խոհ,
Մտածում ու խոհ,
Թե մեկը ինձնից 
Հետո կտեսնի
Ժպիտդ ու քեզ
Կգկի գաղտնի:

Եվ մի համբույրում
Եվ մի համբույրում
Խաղաղված մարմնով
Եվ բույր կասկածից
Վերացած հոգով՝
Իմ քունը վերջին
Կբանար լույսի՛ն
Տանող իմ ուղին:

Брагинский Артур. Портрет Корнелии

Նկ.Արթուր Բրագինսկի


Ոսկի հասակ

Չծիծաղած՝ արդեն մանկությունն ենք լքում,
Չգիտակցված՝ ոսկի ջահելությունը մեր:
Այնքան կարճ են թվում մեր օրերը ծաղկուն,
Որ, չըմբռնած, ապշած՝ թողնում ենք կյանք ու սեր:

Երբ բռնում են ձեռքերը մեր
Գանձեր անտակ՝
Խոստումնալից վաղորդայններ,
Ոսկի հասակ,
Երբ մեզ սերն է հսկում, որ տա
Իր գիշերները սպիտակ,
Երբ խնդությամբ հարուստ և դեռ
Հույսով բանված
Կյանքի ճիչն ենք լսում մեր դեմ,
Խենթ ու զվարթ՝
Պետք է խմենք,
Խմե՛նք այդ հին
Ու թունդ գինին,
Քանզի նրա
Ումպն  իսկ հաշված է մեզ վրա:
Եվ էլ երբեք
Կորած րոպեն
Չի նայի ետ.
Կանցնի անհետ:
Զուր ենք մեկնում ափսոսանքի
Ձեռքեր նրան,
Ո ՜ւշ է, շա՛տ ուշ՝
Էլ չի թեքի
Նա իր ճամփան…
-Ա ՜հ, քեզ ինչպե՞ս պահենք, ասա՛ Ոսկի՛ հասակ:












Ինձ տվեցին

Ինձ տվեցին աչքեր և ասացին՝ նայի՛ր,
Նայեցի, բայց կյանքում ոչինչ ես չտեսա:
Ինձ տվեցին մի սիրտ և ասացին՝ պահի՛ր,
Պահեցի, բայց մի օր, ա ՜հ, կորցրի ես այն:
Ինձ տվեցին սերը, որ լոկ բերեց կսկիծ,
Քանզի նա էլ մեկնեց, երբ հավատս հանգավ:
Ինձ տվեցին մարմին, բայց կորցրի ես ինձ
Եվ մարմինս տվի օտարների՛ն անգամ:
Ինձ տվեցին, ինձ տվեցին, այնքա ՜ն…

Ինձ տվեցին երազ, որ գիշերս չզգամ,
Բայց երազս դարձավ մղձավանջ ու տանջանք:
Ինձ տվեցին շրթներ, որ շշնջեն միայն,
Սակայն անհույս բառեր լոկ ասացին նրանք:
Ինձ տվեցին արցունք, որ լամ վիշտ ու խնդում,
Բայց չեմ լալիս – սիրտս սիրտ է անսի՛րտ մարդու:
Ինձ տվեցին նաև մի խիղճ, բայց իմ սրտում.
Ես չեմ լսում երբեք նրա ձայնը հեռու:
Ինձ տվեցին, ինձ տվեցին, ինչո՞ւ… 

Ինձ տվեցին գրքեր, որ ես կարդամ կյանքում,
Սակայն դեռ բաց չարած՝ ես այրեցի դրանք:
Ինձ տվեցին ձեռքեր, որ միանան վանքում,
Բայց  ճակատիս դժո՞խք, թե՞ դրախտ է գրած:
Ինձ տվեցին հոգի, որ ես պահեմ անեղծ,
Բայց մատնեցի դևի՛ն ես իմ հոգին մաքուր,
Ինձ տվեցին կյանքը, որ կիրակի անեմ
Բայց վատնեցի կյանքս և չգիտեմ, թե ո ՜ւր…
Ինձ տվեցին, ինձ տվեցին, իզո ՜ւր:





 թարգմանությունը՝ Աբրահամ Ալեքյանի










Մեր Բոհեմը

Եթե քսան դեռ չկաք 
Գուցեև չհասկանաք 
Դուք իմ այս պատմությունը:
Մոնմարտրն այն ժամանակ 
 Շուշաններով իր ճերմակ
Զարդարում էր մեր տունը, 
Որ համեստ էր ,անշուք,
Բայց մեր բույնն  էր տաքուկ
Ու սիրով էր դրախտը...
Ես նկարիչ էի,
Որ փնտրում էր բախտը,
Իսկ դու բնորդուհի...
Դա բոհեմն էր ,մեր Բոհենը
Երջանկության ու հեռուների
Դա բոհեմն էր ,մեր բոհեմը 
Թեկուզ սոված,աղքատ ու հեգ:
Նստած սրճարանում,
Դեռ անհայտ,անանուն 
Երազում էինք փառքը,
Թե մեզ բախտ վիճակվեր
 Ումի նկար ծախվեր
 Կգնեինք մեր հարկը ,
Կուտեինք մի փոր հաց 
Ու հետո գինովցած
Կերգեինք մեր երգերը
Մինչև լույս առավոտ 
Մոռանալով ձմեռը
Նստած բուխարու մոտ:
Դա բոհեմն էր,մեր բոհեմը
Դու լավն էիր,գեղեցկուհի,
Դա բոհեմն էր,մեր բոհեմը
Ամեն մեկս հանճար էր մի:
Հաճախ մինչ լուսադեմ
Կանգնած կտավի դեմ
Վրձնել եմ քո պատկերը
Մերկությունդ անբիծ
Մարմինդ գիծառգիծ
Քո մարմարե կոնքերն ուներ այն առավոտը...
Հոգնած,բայց հիացկոտ
Շարունակում էի կյանքը
Մի բաժակ սուրճ էի խմում 
Ու սիրում մեր տքնանքը
Եվ սերը մեր սրտում:
Դա բոհեմն էր,մեր բոհեմը
Զույգեր էինք քսան տարեկան
Դա բոհեմն էր,մեր բոհեմը
Հեշտ էր ապրել օդով միայն:
Պատահում է մերթ-մերթ
Երբ գնում եմ  ես ետ 
Անցյալի մեր վայրերը
Նույնը չէ ոչ մի բան:
Այն տեղը էլ չկա 
Ուր ծնվել է մերը սերը
Ձեղնահարկը գողտրիկ 
Մեր սանդուքը նեղլիկ
Եվ իմ արվեստանոցը:
Ու տխուր է այնքան 
Մոնմարտրի մեր փողոցը
Ուր էլ վարդեր չկան:
Դա բոհեմն էր,մեր բոհեմը
Ջահել էինք ազատ   ու խենթ
Դա բոհեմն էր,մեր բոհեմը
Այդ օրերը էլ չեն գա ետ:





Երբ սիրում ես ինձ....













Брагинский Артур. Ночная орхидея




Que j’aime, j’aime, j’aime ça

Tes cheveux dénoués tombant sur tes épaules
Tes lèvres dans mon cou, ton souffle qui me frôle
À l’instant merveilleux où tu perds tout contrôle
Que j’aime, j’aime, j’aime ça

Tout au long de ton corps mes mains qui te caressent
Quand dans ma tête en feu des idées folles naissent
Que je sens dans tes reins s’enflammer ta jeunesse
Que j’aime, j’aime, j’aime, j’aime ça

Ta voix rauque, essoufflée qui m’excite et me trouble
Me donne l’impression de devenir ton double
Que mon cœur bat si fort, que ma passion redouble
Quand je me coule en toi - que j’aime, j’aime ça

Tes râles entrecoupés de phrases inaudibles
Qui au long de la nuit prennent mon cœur pour cible
Que ta peau et ma peau jouent les indivisibles
Dans un torrent de joie - que j’aime, j’aime ça

Quand ton corps sous mon corps dans la nuit se déchaîne
Et ta langue qui s’amuse à taquiner la mienne
Tu deviens de ma vie l’azote et l’oxigène
Que j’aime, j’aime, j’aime ça

Quand grisée des senteurs de ces parfums de mâle
Emanant de ma peau qui font naître tes râles
Je te sens défaillir, te vois devenir pâle
Que j’aime, j’aime, j’aime, j’aime ça

Le plaisir que tu prends lorsque l’amour t’emporte
Dans un orgasme fou jusqu’à l’ultime porte
Heureuse, épanouie et comme presque morte
Alanguie dans mes bras - que j’aime, j’aime ça

Tout comme un naufragé perdu dans la tourmente
Quand tu t’agrippes à moi, vulnérable et démente
Et me griffes et me mords et renais rayonnante
Auréolée de joie - que j’aime, j’aime ça

Quand tout devient précaire à l’orée de l’aurore
Sur l’océan d’un lit défait et chaud encore
Lorsque distraitement de ma main je t’explore
Que j’aime, j’aime, oui j’aime ça

Nos gestes au ralenti, nos pensées ludiques
Devenant au matin plus pures et plus pudiques
Ces instants irréels et simplement uniques
Que j’aime, j’aime, j’aime, j’aime ça

Ce nous réincarné, cette passion profonde
Quand ta vie et ma vie se mêlent et se confondent
Et semblent nous porter au cœur d’un autre monde
Créé pour toi et moi - que j’aime, j’aime ça

Et lorsque naît le jour comme des enfants sages
Il s’ouvre pour nos cœurs un beau livre d’images
Dont chaque instant vécu en colore les pages
Là où tu règnes en reine et que je suis ton roi
Que j’aime, j’aime, j’aime, j’aime ça.


Charles  Aznavour





Комментариев нет:

Отправить комментарий