Мой список блогов

понедельник, 6 мая 2013 г.

Կարապը

 Ըստ Լեոնարդո դա Վինչիի

Կարապը ճկուն պարանոցը խոնարհեց ջրի հայելու վրա: Նա անթարթ հայացքով զննեց ինքն իրեն:Նայեց,նայեց ու հասկացավ իր մարմնով անցնող ցուրտ սարսուռի պատճառը: Այժմն նա գիտեր և համոզված էր...Ժամը  հասել է....Պետք է հրաժեշտ տա կյանքին....
Կարապի փետուրները զարմանալիորեն ձյունաճերմակ էին...Դրանք նույնքան գեղեցիկ էին ,որքան ջահելության երազ օրերին...Նա կարողացել էր կյանքի բոլոր փորձություններից ու ձախորդություններից պատվով   դուրս գալ....պահպանել փետուրների անաղարտությունն ու վայելչագեղությունը...Եվ այժմ պատրաստ է հանգիստ և արժանապատիվ վերջակետ դնել կյանքին...

Թեքելով գեղանի պարանոցը նա սահեց դեպի լացող ուռին,որի ստվարախիտ հովանու տակ սիրում էր երբեմն հանգիստ առնել՝պատսպարվելով ամռան տապից...
Երեկոն իջավ... և մայրամուտը լճի հանդարտ ջրերը ներկեց կարմրով...
Իրիկվա խորը  լռության  մեջ թևածեց կարապի երգը...Առաջ նա երբեք չէր երգել այդքան հոգեցունց...այդպիսի սրտառուչ անկեղծությամբ և կարոտի կսկիծով...Նա ոգեշնչված երգում էր բնության,երկնքի,ջրի ու հողի հանդեպ տածած իր անշեջ սիրո մասին...
-Կարապն է երգում,-շշնջացին հրաժեշտի երգով հմայված ձկներն ու թռչունները,հանդ ու անտառի մնացած բնակիչները...-Մեռնող Կարապն է երգում...
Քնքուշ,թախծանուշ երգը դեռ երկար ժամանակ լսվում էր շրջակայքում.... և մարեց միայն արևի վերջին շողերի հետ....








Բարդին 
 Ըստ Լեոնարդո դա Վինչիի

Գ.Կլիմտ,Մեծ Բարդի

Հայտնի է ,որ բարդու ծառն աճում է շատ արագ:Նրա ընձյուղներն ուղղակի մեր աչքի առաջ ձգվում են դեպի վեր ՝աճի մեջ առաջ անցնելով տարածքի բոլոր մյուս  բույսերից:
  
Եվ ահա մի օր  երիտասարդ բարդու խելքին փչեց ամուսնանալ: ))Նրա ընտրությունը կանգ առավ  խաղողի որթատունկի վրա  ,որին շատ էր հավանում:
-Ի՞նչ տարօրինակ ընտրություն է,-փորձում էին տարհամոզել   նրան եղբայրակիցները,-այդ գեղեցկուհին քեզ մեծ վիշտ կպատճառի: Ինչի՞դ է պետք:Մեր գործը մեծանալը, դեպի վեր բարձրանալն է ...Ուրիշ բան տրված չէ մեզ:Բարդին համառեց: Կրակոտ սիրահարը միավորվեց երիտասարդ որթատունկի հետ ու թույլ տվեց նրան ամուր գրկել իրեն,ինչին անասելի ուրախ էր: Ստանալով ամուր հենարան ,որթատունկն սկսեց արագ աճել ու պտուղ տալ:Տեսնելով ,որ որթատունկն ամուր փաթաթվել է ծառի բնին ու  լավ աճել ,գյուղացին  գարնանը կտրեց բարդու ճյուղերը  ,որպեսզի նրանք վեր չտանեին որթատունկին,իսկ իրեն՝ հեշտ լիներ հավաքել խաղողի ողկույզները: 

   Ո՞ւր կորավ բարդու երբեմնի վայելչագեղությունը:Նա կլորացավ ,կորցրեց նախկին ավյունն ու հնազանդվեց ճակատագրին :Կանգնած էր խուզված ,կտրատված ճյուղերով ՝ծառայելով որպես հենարան իր պտղատու ընկերուհուն: Իսկ նրա եղբայրները  սրընթաց վեր նետելով խիտ սաղարթները՝  անհոգ խշխշում էին...  

Հ.գ.
)))))) դասական մեզալյանս( սոցիալական անհավասար ամուսնություն) 
համ էլ ՝պարապ-սարապ խշխշալու ,մեզ իր բմբուլներով խեղդելու փոխարեն ,«մարդը» տուն-տեղ է դրել ...ընտանիք  կազմել...փույթ չէ ,որ կլորացել , «ճաղատացել  ու անճոռնացել է » )))) մյուս կողմից էլ ՝ ախր ափսոս էր բարդին. չէ՞ որ գեղեցկության ու հպարտ խոյանքի  համար էր ծնված...



Комментариев нет:

Отправить комментарий