Мой список блогов

понедельник, 6 мая 2013 г.

Պոստիմպրեսիոնիզմ

Պոստիմպրեսիոնիզմ-(իմպրեսիոնիզմից հետո)  Այս տերմինն առաջին անգամ օգտագործել է անգլիացի քննադատ Ռոջեր ֆրայը...
19-20դդ գեղանկարչության ուղղության ընդհանուր անվանում...հիմնականում ֆրանսիական...


Պոստիմպրեսիոնստներ ՝Վան Գոգը,Գոգենը ,Մատիսը,Սեզանը ...  ստեղծագործական վաղ շրջանում եղել են իմպրեսիոնիստներ,բայց հետո գիտակցաբար իմպրեսիոնիզմի որոշ սկբունքների  դեմ դուրս եկան...  Համոզվելով ուղղության սահմանափակությանը,սպառելով նրա գեղանկարչական հնարավորությունները ,փորձեցին գնալ առաջ,առաջին հերթին հաղթահարելով  ինքնաբերականությունը,կոմպոզիցիայի անորոշությունը...Նրանք փնտրում էին նոր,իրենց կարծիքով,դարաշրջանին ավելի համահունչ արտահայտչական միջոցներ: Նրանց անվանում էին նաև պուանտիլիստներ...նկարում էին առանձին կետային վրձնահարվածներով  .... սակայն նրանք նախընտրում էին «դիվիսոնիզմ » անվանումը,որը նշանակում էր « ֆր.divise-կիսել» ...
Սյորան,օրինակ, ուսումնասիրում էր լույսի ու գույների խնդիրը(Սյորան իմպրեսիոնիստների վերջին ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց իր «Կիրակնօրյա զբոսանք Գրանտ-Ժատտում» նկարը,որը նկարված էր մաքուր գույների առանձին փոքրիկ կետային  վրձնահարվածներով ՝հաշվարկման հիմք ընդունելով  հարակից,կոնտրաստ ,տաք և սառը գույների հարաբերակցությունը ...հեռավորությունից այդ վրձնահարվածները  տեսողական ձուլվում էին , տալով բնական  լուսաստվերային  հրաշալի տպավորություն ,անցում՝  մի տոնից  մյուսը) ) ... Սեզանին հետաքրքրում էր գունային երանգների համադրության ու ձևի օրինաչափությունը... Գոգենը ստեղծեց, այսպես կոչված,սինթետիզմը ,իսկ Վան Գոգի նկարները կառուցվում  էին վառ գունային գամմայով  ու ազատ կոմպոզիցիոն որոշումներով ...
Պոստիմպրեսիոնիստները պահպանում էին շրջապատող աշխարհի իրական պատկերը...  Նրանց մոտ մաքուր գույները (ինչպես իմպրեսիոնիստների մոտ)առկա էին,սակայն  աստիճանաբար գնում էին դեպի աբստրակցիա ...
Առաջինը իմպրեսիոնիզմը  փորձեց հաղթահարել  այդ հոսանքի ստեղծողը՝ Կլոդ Մոնեն... Այսպիսով «իմպրեսիոնիզմի հայրը» ստեղծեց նոր ոճ...Նա կարծես թե հուշեց մյուս նկարիչների իրենց սեփական զարգացման ճանապարհները...   Պատահական չէ ,որ ուշ 
«Մոնեն»  անվանեցին «աբստրակցիայի դպրոց»....
...Նախկին իմպրեսիոնիստները ,որոնք տպավորապաշտներ  էին,փորձեցին գտնել ուղիներ արտահայտելու  ոչ միայն րոպեակնն ու անցողիկը,այլ ,փոխելով իրենց գեղարվեստական մտածողությունը, ՝սկսեցին  ազատ ու ամբողջական   փոխանցել  շրջապատող աշխարհի  նյութականությունը...
Գույները,գծերը,ձևերը դառնում են արտահայտիչը  նկարչի անհատականության, մտքի ,զգացմունքների ...



П. Гоген. «Таитянки на побережье». 1892 г. Музей Метрополитен. Нью-Йорк

Պոլ Գոգեն «Թաիթուհին լողափին»,1892թ




File:Woher kommen wir Wer sind wir Wohin gehen wir.jpg



«Որտեղի՞ց ենք եկել,ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում » այսպես է կոչվում պոստիմպրեսիոնիստ  Պոլ Գոգենի խորը փիլիսոփայական աշխատանքը,որը կատարել է Թաիթում ,Փարիզից հեռանալուց հետո...Այս աշխատանքն ավատելուց հետո նա ցանկացել է ինքնասպան լինել...որովհետև .«Ես հավատում եմ,որ  այս նկարը ոչ միայն գերազանցում է իմ նախորդ աշխատանքները ,և  ես երբեք չեմ ստեղծի ավելի լավ ,կամ նույնիսկ նման ինչ-որ բան ..»:
Նկարի մասին.
Գոգենի ցուցումով նկարը պերք է «կարդալ»  աջից   ձախ ...ձևերի երեք հիմնական խմբեր պատկերված հարցերի տեսքով ...երեք կանայք  մի երեխայի հետ ՝ներկայացնում են սկիզբը կյանքի...միջին խումբը խորհրդանշում է   հասունության գոյությունը ...վերջին խմբում՝ մտորումների ու խորհրդածությունների  մեջ խորասուզված,«մահվանը մոտեցող» ծեր կին,որի ոտքերի մոտ տարօրինակ  սպիտակ թռչուն է ,որը ներկայացնում է «բառերի անզորությունը..... կամ անօգուտ,զուր խոսքեր...»:






Ժորժ Պիեռ Սյորա(Georges Seurat)

File:Georges Seurat 004.jpg
Ժորժ Պիեռ Սյորա(Georges Seurat)

1 комментарий:

  1. Մերսի շատ, մեզ շատ պետք եկավ ձեր նյութը գործնական աշխատանքի համար)

    ОтветитьУдалить