Мой список блогов

пятница, 3 мая 2013 г.

Կարևորը հաղթանակը չէ ,այլ մասնակցությունը...






  • Խոսքի Պատմություն-ից
  • Կարևորը  հաղթանակը չէ ,այլ մասնակցությունը

    Օլիմպիական խաղերի ոչ պաշտոնական կարգախոսն է  համարվում  այս արտահայտությունը,որի հեղինակն է բարոն դը Կուբերտեն:Այս խոսքերը նա ասել է 1908թ հուլիսին Լոնդոնում, 4-րդ օլիմպիական խաղերի բացման ժամանակ(մի մասն էլ պնդում է ,որ փակման ժամանակ))))....

    Մեկ այլ վարկածով այս արտահայտության հեղինակն է ամերիկացի  քահանա Տալբոտը  ...
     Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերի հետ կապված մի անսովոր պատմություն կա  :

    Վազքի մրցումների մասնակից իտալացի Պիետրի Դորանդոն ,ինչպես հիմա են ասում, «դոպինգ» էր ընդունել՝ալկոհոլ  )))  և այդ պատճառով իրեն վատ էր զգում... Նրան  առաջինն է հաջողվում  հաղթահարել դիստանցիան ,սակայն  ավարտի գծին   չհասած՝   մի քանի անգամ վայր է ընկնում ... Հանդիսատեսը խղճում է  մարզիկին ...օգնում  նրան հաղթահարել  ...բառացիորեն քարշ տալով  նրան մինչև եզրագիծ...)))
    Հաղթանակը հաշվի չառան ...մարզիկին տեղափոխեցին հիվանդանոց...Դորանդոն դարձավ հերոս...լրատվամիջոցները խտացրած գույներով ներկայացրին կատարվածը...Ասում են ՝ թագուհի Ալեքսանդրան ուղեկցեց մարզիկին մինչև հիվանդանոց ,իսկ այնուհետև հանձնեց նրան օլիմպիական գավաթի կրկնօրինակը...
    Ամերիկացի քարոզիչ Տաբոլտը,որը մրցույթի օրը քարոզ էր կարդացել , ցավակցելով անհաջող մարզիկին ,ասել է.«Օլիմպիական խաղերի ժամանակ  կարևորը  մասնակցությունն է և ոչ թե հաղթանակը»:
    Արտահայտության նշանակությունն է՝ հեգնական մխիթարության խոսքեր տխրահռչակ աուտսայդերին,անհաջողակ մասնակցին...
       Իսկ անտիկ մարզիկները մրցումների էին գալիս միայն հաղթելու համար...պարտվելն ամոթ էր...ուստի պարտվողները փորձում էին հեռանալ աննկատ...չկար երկրորդ և երրորդ տեղեր...կար միայն առաջին տեղ՝բացարձակ հաղթանակ ...բացարձակ հաղթող...
    Օլիմպիական խաղերի  ժամանակ հաղթանակը շատ կարևոր  հաղթանակ է  ... Այն ցուցանիշ է պետության հեղինակության ,ուժի և հզորության...

    Комментариев нет:

    Отправить комментарий