Վարպետին հարցրին ,թե երբևէ հիասթափված եղել է այն բանից,որ նրա ջանքերն ավելի քիչ պտուղ են բերել ,քան ակնկալում էր :
Վարպետը պատմեց նրանց այս առակը.
Մի ցուրտ ու քամոտ գարնանայի առավոտ խխունջը սկսեց բարձրանալ բալենու ծառը :Մոտակա ծառին թառած ճնճղուկները մի կուշտ ծիծաղելով նրա վրա ՝հարցրին.
-է՜յ, անտաղանդ ,մի՞թե դու չես տեսնում ,որ ծառի վրա բալ չկա :Առանց ընդհատելու ճանապարհը խխունջն արհամարհանքով նետեց նրանց.
- Կլինի՛ ,երբ տեղ հասնեմ...)))
Համեստություն
Վարպետի մոտ մի այցելու եկավ:Նա կոչեց իրեն Ճշմարտություն Որոնող:Վարպետն ասաց նրան.
-Եթե դու իսկապես ճշմարտություն ես փնտրում ,ապա քո մեջ անպայման ներկա պիտի լինի ...
- Ես գիտեմ...անդիմադրելի ցանկություն Ճշմարտության հանդեպ...
-Ո՛չ,պատրաստակամությունը ընդունելու,որ դու կարող ես սխալվել...
Մի անգամ վարպետն այսպես դիմեց իր աշակերտներին .
-Ինչ օգուտ ձեր ուսումից ու երկրպագությունից:Արդյոք ավանակը կդառնա իմաստուն ,քանի որ ապրում է գրադարանում...իսկ մուկը՝սուրբ , քանի որ ապրում է եկեղեցում...
-Այդ դեպքում ի՞նչ է հարկավոր մեզ:
-ՍԻՐՏ...
Իմաստը
Ճանապարհորդը դիմեց աշակերտներից մեկին.
-Ես երկար ճանապարհ անցա, որպեսզի լսեմ Վարպետին :Բայց ես չեմ գտնում նրա խոսքերի մեջ որևէ անսովոր բան.
-Մի լսիր բառերը, խլիր էությունը
-Ինչպե՞ս ...
-Բռնիր նախադասությունը ,որն արտաբերում է նա..մի լավ թափահարիր մինչև կթափվեն բոլոր բառերը... Այն ,ինչ կմնա ՝կբոցավառի քո սիրտը.....
Էնթոնի դե Մելլո «Իմաստության մեկ րոպե»
Վարպետը սովորեցնում էր,որ մեղքի ցանկացած դրսևորում կործանարար զգացում է ,որից հարկավոր է խուսափել ինչպես սատանայից...
-Բայց միթե մենք պիտի անտեսենք մեր մեղքերը,-հարցրեց աշակերտը:
Եթե դու քեզ մեղավոր ես զգում , դու ատում ես ոչ թե մեղքը ,այլ ինքդ քեզ...Էնթոնի դե Մելլո
Комментариев нет:
Отправить комментарий