Мой список блогов

вторник, 30 апреля 2013 г.

Որտեղ լավ է ,այնտեղ է հայրենիքը



Որտեղ լավ է, այնտեղ է հայրենիքը ...լատ. Ubi bene ibi patria, իսկ մենք ասում ենք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց...» :
 Արտահայտությունը  Արիստոֆանեսի « Plutus» կատակերգությունից է,որտեղ կան այսպիսի տողեր.« Ցանկացած երկիր  ,որտեղ մարդն իրեն լավ է զգում, հայրենիքն է »:Այս խոսքերը հայտնի դարձան Ցիցերոնի շնորհիվ: Նա իր «Տուսկուլանյան զրույցներ » շարադրության մեջ գրում է .«Հայրենիքն ամենուր է ,որտեղ լավ է»:
Նշանակու
թյունը....
Այն  հնչում է հեգնական,արհամարհական  և սովորաբար մեջբերվում է որպես քաղաքացիական  ու  սեփական արժանապատվության զգացողությունից զուրկ կոսմոպոլիտ սպառողի կարգախոս:  Արտահայտությունը կիրառվում է  ոչ սկզբունքային ,փողի առումով ինտերնացիոնալ , անբարեխիղճ մարդկանց հանդեպ,որոնք հեշտությամբ փոխում են  իրենց հայրենիքը ցանկացած ուրիշ երկրի հետ,որը հրապուրում ,որսում է նրանց ինչ-ինչ օգուտներով ...



Աշխարհում կա  թագավոր ...և անողոք է թագավորն այդ...Նրա անունն է Սով
Այս տողերը Նեկրասովի   «Железная дорога» բանաստեղծությունից են։
 Արտահայտությունը գործածվում է հետևյալ նշանակությամբ՝ երբ ուզում են արդարացնել ինչ-որ արարք,գործողություն՝ մատնանշելով,որ դա արվել է ստիպված լինելով ...կյանքի ծանր ու դժվարին  հանգամանքներով պայմանավորված...

 Վերջում)))

  Լերմոնտովի նման ոչ  այսքան կոշտ ու արհամարհական ,այլ բարեկամաբար, երանի մի օր հրաժեշտ տայինք   օտար երկրներին  ու «մեր հացը մեր տանը վայելեինք»  ))))

Մնաս բարով ,անլվա Ռուսաստան ....Прощай, немытая Россия  ))))))) 
Մ. Յու. Լերմոնտովի բանաստեղծությունից է ... Նա այս տողերը  գրել է  Կովկաս  մեկնելուց  առաջ,ուր աքսորվում էր երկրորդ անգամ .

Прощай, немытая Россия,

Страна рабов, страна господ,
И вы, мундиры голубые,
И ты, послушный им народ...
 Նշանակությունը՝ հանգամանքներին  համապատասխան՝   հեգնական արտահայտություն ...

Հաղթանակած խոզի երգը...)))
Ռուս բանստեղծուհի Աննա Բարիկովայի(1839-1893թթ) երգիծական քառյակներից է՝ ուղղված  ռուս տեղաբնիկների  վախկոտությանն ու կոմֆորմիզմին...քառյակներն ունեին ճշգրիտ հասցեատեր ..հաղթանակած խոզի կերպարում բանաստեղծուհին մարմնավորել էր իր գաղափարական հակառակորդին՝հրապարակախոս և իշխանամետ  «Մոսկվա News»  թերթի խմբագիր Միխայիլ Կատկովին...
Շատ հայտնի էին քառյակի հետևյալ տողերը «Ես համարձակ ու հպարտ ՝ասում եմ խռա՜-խռա՜)))) »
արտահայտությունը օգտագործվում է որպես հեգնական մեկնաբանություն անարժան անձի աղմկոտ  տրիումֆի  (կամ որոշ    կասկածելի սկզբունքների հայտարարագրի հաղթանակի... )։
Կոմֆորմիզմ բառի նշանակությունը-համոզմունքների ու վարքագծի փոփոխություն՝ իրական կամ երևակայական խմբի ճնշման արդյունքում ..

Սա էլ հենց այնպես...))))

Комментариев нет:

Отправить комментарий