Վարքագիծ...Արարքներ...
Միայն այն մարդն է միանգամայն լավը և հուսալի ,որն ունի լավ խելք և լավ սիրտ:
Կ.Դ. Ուշինսկի
Տեսնելով ուրիշների արատները ,խելացին ազատվում է իր արատներից:
Պուբլիլիոս Ասորացի
Քո յուրաքանչյուր արարն արտացոլվում է մյուս մարդկանց վրա: Մի մոռացիր,որ քո կողքինը մարդ է:
Վ.Ա. Սուխոմլինսկի
Մարդիկ ապրում են արարքներով ,այլ ոչ թե գաղափարներով:
Ա. Ֆրանս
Լավ շարժուձևերը բաղկացած են մանր ինքնազոհողություններից:
Ռ. Էմերսոն
Շարժուձևերի սանձարձակությունն իր հետևից բերում է սկզբունքների սանձարձակություն:
Ս. Սմայլս
Պատճաճությունը ամենաքիչ կարևորն է հասարակության բոլոր օրենքներից և առավել հարգվածը:
Ֆ. Լարոշֆուկո
Ինչ պետք չէ անել ՝ դա մի անիր նույնիսկ մտքումդ:
Էպիկուր
Երբ ցանկանում ես քնել ,աչքերդ մի փակիր առանց վերլուծելու ավարտված օրվա քո բոլոր արարքները:
Պյութագորաս
Զգուշացիր ինքդ այն բանից ,ինչ չես հավանում ուրիշների մեջ:
Կատոն Ավագ
Ով շատ արատներ ունի ,նա շատ էլ տիրակալներ ունի:
Ֆ. Պետրարկա
Սեփական բարոյական անմաքրությունը իր նկատմամբ արհամարհանքի նշան է:
Ապուլեյ
Խորտակված հեղինակությունը նման է ջարդված սկահակի՝ այն կարելի է սոսնձել ,բայց միշտ նկատելի կլինեն վնասված տեղերը:
Բ. Շոու
ամենասովորական և դեպի ամենամեծ աղետներ տանող գայթակղություններից մեկը «Բոլորն այդպես են անում» բառերով գայթակղվելն է:
Լ. Ն. Տոլստոյ
Բավական չէ՞ ճամարտակել այն մասին,թե ինչպիսին պետք է լինի մարդը, ժամանակն է արդեն մարդ դառնալ:
Մարկոս Ավրելիոս
Լինել մարդ՝նշանակում է զգալ իր պատասխանատվությունը:Ամոթ զգալ աղքատության հանդեպ,որը,թվում է,քեզանից կախված էլ չէ:Հպարտանալ ընկերների տարած ամեն մի հաղթանակով:Գիտակցել,որ,դնելով քո աղյուսը,դու նույնպես օգնում ես կառուցել աշխարհը:
Ա. Սենտ-Էքզյուպերի
Անհնար է միշտ լինել հերոս,բայց միշտ կարելի է մարդ մնալ:
Ի.Գյոթե
Մարդը բնորոշվում է ոչ միայն բնածին հատկանիշներով,այլև ձեռքբերումներով:
Ի.Գյոթե
Երբ քո մեջ հայտնաբերում ես որևէ թուլություն,ապա,փոխանակ այն թաքցնելու,դեն նետիր կեղծավորությունն ու խուսափանքը և ուղղվիր:
Է. Դելակրուա
Որքա՜ն ահավոր կարող է լինել բանականությունը,եթե նա չի ծառայում մարդուն:
Սոֆոկլես
Լավագույն մարդիկ ճանաչվում են բարձր բարոյական զարգացմամբ և բարձր բարոյական ազդեցությամբ:
Ֆ.Մ.Դոստոևսկի
Սկզբում սովորիր բարի բարքեր,իսկ հետո իմաստություն,քանի որ առանց առաջինների դժվար է սովորել վերջինը:
Սենեկա
Պետք է իրեն վարժեցնել առաքինի գործերի ու արարքների,այլ ոչ թե առաքինության մասին ճառերի:
Դեմոկրիտ
Առաքինության մասին լավ դատողություն անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի,իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի:
Արիստոտել
Խելացին ու բարոյականը միշտ համընկնում են:
Լ.Ն. Տոլստոյ
Մարդը որքան ավելի բարձր է մտավոր ու բարոյական զարգացմամբ ,այնքան նա ավելի ազատ է,այնքան կյանքը ավելի շատ է բավականություններ պատճառում նրան:
Ա.Պ. Չեխով
Եթե նույնիսկ դու մենմենակ ես,ոչ մի վատ բան մի խոսիր և մի արա: Սովորիր ավելի շատ ամաչել ինքդ քեզանից,քան ուրիշներից:
Դեմոկրիտ
Հնարավոր չէ հաճելի ապրել՝չապրելով խելացի, բարոյական ու արդարացի,և, ընդհակառակն, հնարավոր չէ ապրել խելացի ,բարոյական ու արդարացի՝ չապրելով հաճելի:
Էպիկուր
Հանցավոր ցանկությունները դժբախտության գագաթնակետն են: Նվազ ցավալի է չստանալ այն,ինչ ցանկանում ես ,քան հասնել այն բանին,ինչը հանցավոր է ցանկանալ:
Ցիցերոն
Երկու մարդ կարող են միմյանց փրկել այնտեղ,որտեղ մեկը կործանվում է:
Օ. Բալզակ
Հպարտության և գոռոզության մասին
Հպարտությունը հատուկ է բոլոր մարդկանց.տարբերությունը միայն նրանում է,թե նրանք որտեղ և երբ են այն դրսևորում:
Ֆ. Լարոշֆուկո
Եթե մենք բոլորս խելացի հպարտություն ունենայինք,աշխարհում այդքան շատ զազրելիություններ չէին լինի:
Ի. Զայմե
Չափից դուրս հպարտությունը չնչին հոգու ցուցանակ է:
Ի.Ս. Տուրգենև
Անդադար խոսել և չցանկանալ որևէ բան լսել՝գոռոզության հատկանիշ է:
Դեմոկրիտ
Գոռոզ մարդը ասես պատված է սառցակեղևով:Այդ կեղևի միջով անցք չկա ոչ մի այլ զգացմունքի համար:
Լ. ն. Տոլստոյ
Գոռոզությունը թույլերի սփոփիչն է:
Լ. Վովերանգ
Ստոր հոգին,փքված գոռոզությունը ոչ այլ ինչ է,քան եռացող ցեխ:
Պ. Բուաստ
Ինքնասիրահարվածը մրցակիցներ չունի:
Ցիցերոն
Մարդ որքան ինքն իրենից շատ է գոհ,այնքան նրա մեջ քիչ է այն,որից կարելի է գոհ լինել:
Լ. Ն. Տոլստոյ
Անձնապաշտական իմաստությունը զազրելի է իր բոլոր տեսակներում:
Ֆ. Բեկոն
Ինքն իրենով հիանալը և սեփական խելքի նկատմամբ անսասան վստահություն պահպանելը դժբախտություն է ,որը կարող է պատահել միայն նրա հետ,ով կամ ընդհանրապես օժտված չէ խելքով ,կամ օժտված է շատ քիչ չափով:
Ժ. Լաբրյուեր
Ինքնապաշտությունը վեպ է,որը տևում է մի ամբողջ կյանք:
Օ.Ուայլդ
Ինչքան հայտնագործություններ էլ որ կատրվել են ինքնասիրության երկրում,այնտեղ դեռևս մնացել են չբացահայտված հողեր:
Ֆ. Լարոշֆուկո
Ոչ ոք մեր մասին այնքան վատ բան չգիտի,որքան ինքներս, և այնուհանդերձ ոչ ոք այնպես լավ չի մտածում մեր մասին,ինչպես մենք ինքներս:
Ֆ. Շենման
Զարմանալի է ինքնավստահության հատկությունը:Ինչպիսին էլ լինեն մարդու ընդունակությունները՝ խելքը, գիտակությունը,ամեն տեսակ ձիրքերը,նույնիսկ սիրտը,եթե մարդ ինքնավստահ է ,այդ բոլոր հատկությունները դառնում են թերություններ:
Լ. Ն. Տոլստոյ
Անպատկառությունը մինչև վերջին կետը հասցված ինքնասիրահարվածություն է. ինքն իրեն սիրահարված մարդը հոգնեցնում է,ձանձրացնում,զզվեցնում,անպատկառը վանում է ,դաժանացնում,ջղայնացնում ,վիրավորում:
Ժ. Լաբրյուեր
Комментариев нет:
Отправить комментарий