Օ,Սոլոն,Սոլոն,Սոլոն...
Ըստ ավանդույթի սրանք երբեմնի հարուստ ու երջանիկ Լիդիայի թագավոր Կրեսոսի խոսքերն են... սրանք նա արտասանել է զղջման պահին,որ ժամանակին չհավատաց հույն իմաստուն Սոլոնին...
Մի անգամ Սոլոնն ասել է թագավորին,որ« համարել մարդուն երջանիկ կենդանության օրոք , երբ նա դեռ ենթակա է վտանգների, սխալ է և զուրկ որևէ իմաստից»: Գտնվելով այդ ժամանակ իր հզորութան գագաթնակետին՝Լիդիայի թագավորը միայն ծիծաղել է իմաստունի խոսքերի վրա...Սակայն համոզվեց նրա խոսքերի ճշմարտացիությանը,երբ տարվում էր մահապատժի (այրել են խարույկի վրա, մահապատժի էր դատապարտվել Պարսկաստանի առաջին թագավոր Կյուրոսի կողմից (558-530մ.թ.ա.))..միայն այդ ժամանակ Կրեսոսը, հասկանալով ,թե որքան իրավացի էր Սոլոնը, բացականչել է .«Օ,Սոլոն..Սոլոն..Սոլոն...»
Արտահայտության նշանակությունը՝ սեփական անհեռատեսության և իմաստուն խրատի,խորհրդի հանդեպ արհամարհանք ցուցաբերելու համար զղջում,ափսոսանք...
(())
Սոլոն-հին հույն փիլիսոփա(մ.թ.ա. մոտ. 638-659)
Ավելորդի մասին հոգատարությունը հաճախ միանում էանհրաժեշտի կորստին: Դատավճիռ մի կայացրու ,քանի դեռ չես լսել երկու կողմերին:
Բարեկամներ գտիր առանց շտապելու ,իսկ գտածներին մի վանիր :
Այցելություններդ բարեկամիդ մի հաճախացրու ,որպեսզի քեզնով հագեցած՝ նա ատելությամբ չլցվի քո նկատմամբ:
Բարեկամիդ կշտամբիր մեկուսի ,գովաբանիր՝հրապարակայնորեն:
Խորհուրդ տուր ոչ այն , ինչն ամենից հաճելի է ,այլ այն,ինչն ամենից լավ է:
Ով շատերի համար սարսափելի է,նա պետք է շատերից վախենա:
Ամեն ինչում հարկավոր է չափավորություն:
Խուսափիր այն բավականունությունից ,որը թախիծ է ծնում:
Комментариев нет:
Отправить комментарий