Իսկ ի՞նչ ծառայություն է մատուցել արջը.
Արտահայտությունը Ժան Լաֆոնտենի «L’ours et l’amateur des jardins»՝ «Արջն ու պարտիզպանը» առակից է,սակայն նա չէ այս « գաղափարի» հեղինակը,նա չի հորինել...)))
Առակի իրական հայրենիքը Հնդկաստանն է , միայն հնդկական առակում արջի փոխարեն կապիկն է ծառայություն մատուցում...
Իսկ արջի ծառայությունը հետևյալն էր.
Մի անգամ արջը, տեսնելով իր տիրոջ քթին նստած ճանճին ,որոշում է ազատել նրան ճանճի համառ հետապնդումներից .... թաթով այնպես է հարվածում խեղճ մարդու գլխին ...դե, պարզ է արդեն արջի նման ծառայության անդառնալի հետևանքը ...))
Նշանակությունը՝վատ, բացասական հետևանքներ առաջացնող անցանկալի օգնություն ,ինչը վնասում է նրան ,ում հանդեպ ցուցաբերել են ...
Անհմուտ ,անարվեստ տաշխատանք ...
Շատ անվարժ ու անշնորհք կերպով « օգտակար» լինել որևէ մեկին...
Պատճառել դառնություն... տհաճություն,անհարմարություն :
Կարճ ասած ՝«Հաճկատար հիմարը թշնամուց վտանգավոր է » :
Комментариев нет:
Отправить комментарий