«Հիմարի ականջներին բան մի ասա,որովհետև նա կանարգէ քո խոսքերի իմաստությունը»
«Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը,իսկ փառքից առաջ գնում է խոհեմությունը»
«Անունը ավելի ընտիր է շատ հարստությունից. արծաթից ու ոսկուց շնորհքն է լավ»
Մի ուտիր չարաչք մարդու հացը,և նրա կերակուրներից մի ցանկանար:Որովհետև ինչպես որ իր սրտում հաշիվներ անողն է՝այնպես է.Նա քեզ կասի.Կեր .Խմիր,բայց սիրտը քեզ հետ չի:
Այն պատառը,որ կերել ես՝կփսխես.և դու կորցրել ես այն անուշ խոսքերդ»
«Իմաստությունը հասկացողի առաջին է,բայց հիմարի աչքերի համար՝աշխարհի ծայրում»
«Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին,այն է մի գեղեցիկ կին որ խոհեմություն չունի»
«Ոտքդ սակավ հաճախե ընկերիդ տունը,միգուցե քեզանից կշտանա և զզվէ քեզանից»
«Պաղ ջուր է սրտի համար Բարի լուրը հեռու երկրից»
«Իր տունը տանջողը քամի կժառանգե,և հիմարը կծառայե իմաստուն սիրտ ունեցողին»
«Հիմարի բերանը կործանում է իր համար և շրթունքները՝որոգայթ իր անձի համար»
Ով որ զսպե իր բերանն ու լեզուն ,իր հոգին նեղությունից կպահե»
« Կա ոսկի և շատ գոհարեղեն ,բայց պատվական գործիք են գիտուն շրթունքները»
« Քաղցր է մարդու համար ստության հացը,բայց հետո բերանը լցվում է խիճով»
«Անզգամ մարդը պնդացնում է իր երեսը ,բայց նա՝որ ուղիղ է,քննում է իր ճանապարհը»
Մի ընկերանա բարկության տեր մարդու հետ,և բորբոքվող մարդու հետ մի գնար»
«Ճշմարտություն շահիր՝ և մի ծախիր. նաև իմաստություն,խրատ և հանճար»
«Լսիր քո ծնող հորը և մի անարգիր քո մորը ,երբոր ծեր է»
«Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծա ,իմաստուն ծնողը նրանով պիտի ուրախանա»
«Թող որ ուրախանա հայրդ ու մայրդ, և ցնծա ծնողը քո»
«Մի աշխատիր հարստանալու.քո այդ հասկացողությունիցը դադարիր:Միթե աչքդ պիտի դնես այն բանին ,որ ոչինչ է.որ իրան համար անշուշտ թևեր կշինե,արծիվի պես երկինքը կթռչի»
«Տերից է մարդու քայլերի հաջողությունը,ուրեմն մարդն ինչ է հասկանում իր ճանապարհը»
«Երիտասարդի զարդը իրանց ուժն է,և ծերերի փառքը՝ալևորությունը»
«Տիրոջը զզվելի են ամեն գոռոզամիտներ,անշուշտ որ նրանք անմեղ չեն համարվելու»
« Լավության փոխարեն ով որ չարություն հատուցանե նրա տանիցը չարիքը չի հեռանա»
«Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում,ձախորդության վրա ուրախացողը անպատիժ չի մնա»
«Երկայնամիտը զորավորից լավ է և իր ոգին զսպողը ՝քաղաք առնողից»
«Իր խոսքը զսպողը գիտություն գիտե.և ծանրաբարո մարդը խոհեմ է»
«Ծաղրող է գինին ,խռովարար ցքին(օղին).և ամեն ով որ դրանցով մոլորվի՝իմաստուն չի լինի»
«Կան որ իրենց հարուստ են ձևացնում,բայց ոչինչ չունեն...»
« Երանի այն մարդուն ,որ իմաստություն է գտել,և այն մարդուն ,որ հանճար է ստանում»
«Որովհետև նրա նրա շահը լավ է արծաթի շահից,և նրա արդյունքը՝մաքուր ոսկիից»
«Երեք բան կա որ ինձ համար զարմանալի են,և չորսը՝որոնց չեմ հասկանում.
Արծվի ճանապարհը երկնքի երեսին,օձի ճանապարհը ապառաժի վրա,ծովի մեջ նավի ճանապարհը,և մարդիս ճանապարհը աղջկա մոտ:
Այնպես է շնացող կնոջ ճանապարհը.ուտում է և բերանը սրբում,և ասում. Չար բան չեմ արել:
Երեք բանի տակին դողում է երկիրը,և չորս բան կա նա չի կարող տանել.
Ծառան երբոր թագավորէ,և հիմարը երբոր հացով կշտանա:
Ատելի կինը՝երբոր ամուսնանա,և աղախինը ՝երբոր իր տիկնոջը ժառանգ դառնա»
հ.գ. «Առակաց Գրքից»... Սողոմոն Իմաստուն ...կամ Իմաստու՜ն Սողոմոն...)))
Շնորհավորում եմ շրջանավարտ Բարեկամիս՝Անիին...
Կարծում եմ ,կհավանես և կգնահատես նվերս Իմաստուն ...?))) (վաղուց էի խոստացել...հիմա էր ժամանակը)
Комментариев нет:
Отправить комментарий