Мой список блогов

Показаны сообщения с ярлыком մարգարիտ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком մարգարիտ. Показать все сообщения

четверг, 13 июня 2013 г.

Գրիգոր Նարեկացի


...Արա՛ այս մատյանն ընթերցողների 
սրտերը հստակ, 
Բժշկի՛ր նրանց հոգիները դու և 
հանցանքները սրբի՛ր, 
Թո՛ղ պարտքերը նրանց և արձակի՛ր կապանքները մեղքի: 

пятница, 29 марта 2013 г.

Ես Ընտրում եմ....

Վաղ առավոտ է ... Շուրջս լռություն է...Ձեռքիս -մի  գավաթ տաք սուրճ...Երկինքը դեռ սև է....Քնած է աշխարհը... Մի քիչ էլ...ու կբացվի նոր օրը..և  նա արևի հետ միասին  փոթորկի նման կպոռթկա իմ կյանք...
Առավոտի լռությանը փոխարինում է  օրվա աղմուկը...
Շուտով վաղ առավոտի  անդորրը  կխախտվի  որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից և  օրվա  մոտակա տասերկու ժամերը   կներկայացնեն   իրենց  պահանջները...

среда, 27 марта 2013 г.

Այո,լեզուն կրակ է,,,,


....Պետք չէ ,որ շատերս ուսուցիչներ դառնանք՝իմանալով,որ մենք ավելի խիստ դատաստան ենք ստանալու:Քանի որ բոլորս էլ շատ ենք սայթաքում :Եթե մեկը խոսքով չի սայթաքում նա կատարյալ մարդ է,որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը:Եթե մենք ձիերի բերանին սանձ ենք դնում ,որ նրանք հնազանդվեն մեզ ,ապա կառավարում ենք նաև նրանց ամբողջ մարմինը: Տեսեք ,նույնիսկ նավերը ,որ թեպետ այդքան մեծ են ու քշվում են սաստիկ քամիներից ,սակայն մի փոքր ղեկով ուղղվում են դեպի այն կողմը,ուր որ ղեկի մոտ եղողը   ցանկանա:

пятница, 25 мая 2012 г.

«Առակաց» -ից


«Հիմարի ականջներին բան մի ասա,որովհետև նա կանարգէ քո խոսքերի իմաստությունը»

«Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը,իսկ փառքից առաջ գնում է խոհեմությունը»

«Անունը ավելի ընտիր է  շատ հարստությունից. արծաթից ու ոսկուց շնորհքն է լավ»

Մի ուտիր չարաչք մարդու հացը,և նրա կերակուրներից մի ցանկանար:Որովհետև ինչպես որ իր սրտում հաշիվներ անողն է՝այնպես է.Նա քեզ կասի.Կեր .Խմիր,բայց սիրտը քեզ հետ չի:
Այն պատառը,որ կերել ես՝կփսխես.և դու կորցրել ես այն անուշ խոսքերդ»

пятница, 6 апреля 2012 г.

Մոտ խաչին....հեռու Հիսուսից ...

Պատկերացրեք  այս տեսարանը...
Իրար գլխի խռնված զինվորներ:Նրանց  հայացքները ուղղված են ներքև ...զառ են գցում... իսկ վերևում մոռացված հանցագործն   է   ...նրանք վիճակ են գցում ,թե ում է հասնելու նրա թողած հագուստը...պատմուճանը,թիկնոցը...սանդալները...
Ամբողջը յուրացված է...

пятница, 12 августа 2011 г.

Մարգարիտներ..

...Եվ յոթներորդ ամսում՝ամսի տասնևյոթներորդ օրը տապանը  ԱՐԱՐԱՏ սարի վերայ նստեց... ԾՆՆԴՈՑ 8:4


Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների
լեզվով,բայց սեր չունենամ ,ես եղա ինչպես ձայն հանող պղնձի կտոր և զնգացող ծնծղա...