Мой список блогов

пятница, 12 августа 2011 г.

Մարգարիտներ..

...Եվ յոթներորդ ամսում՝ամսի տասնևյոթներորդ օրը տապանը  ԱՐԱՐԱՏ սարի վերայ նստեց... ԾՆՆԴՈՑ 8:4


Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների
լեզվով,բայց սեր չունենամ ,ես եղա ինչպես ձայն հանող պղնձի կտոր և զնգացող ծնծղա...


եթե հավատ ունենամ մինչև իսկ լեռները տեղափոխելու,բայց սեր չունենամ ,ես ոչինչ եմ...Սերը երկայնամիտ է ու բարի:Սերը նախանձոտ չէ,այն չի պարծենում,չի հպարտանում,անպատշաճ վարմունք չի ունենում,իր սեփական շահերը չի փնտրում,բարկությամբ չի բորբոքվում ,վիրավորանքները չի հաշվում ,անարդարության վրա չիուրախանում ,այլ ուրախանում է ճշմարտության հետ:Ամեն ինչի դիմանում է,ամեն ինչի հավատում է,ամեն ինչի համար հույս ունի,ամեն ինչի տոկում է...Սերը երբեք չի վերջանում... 1Կորնթ.13:1-8


Սիրո մեջ վախ չկա,այլ կատարյալ Սերը հեռու է վանում վախը,որովհետև վախը կաշկանդում է:Եվ նա ,ով վախի մեջ է ,Սիրո մեջ կատարյալ չի դարձել....1 Հովհ.4

համեմատե՛ք.«Սիրո մեջ վախ չկա: Կատարյալ սերը վանում է վախը»: Ա. Ա. Բլոկ )))) (հենց այնպես ...չեմ մեղադրում ...ես նույնպես առանց վարանելու  «կկրկնեի» ,« ինձնով կանեի» աստվածային այս  մտքերը... ոչ միայն խոսքով ՝այլ նաև գործով : ))
կարող եմ անվերջ այսպիսի «համեմատություններ» անել,բայց ....նպատակս դա չէ:)))


...սերը ծածկում է մեղքերի շատությունը...
                                                                   Ա Պետրոս 4:8



Նկ.Ֆրեդերիկ Լեյթոն,Բեթղեհեմյան Աստղը



...Բարի գործերով պապանձեցեք անխելք մարդկանց տգիտությունը: Ինչպես ազատներ,և ոչ թե ազատությունն ինչպես չարության  ծածկոց ունեցողներ...
                                                                Ա Պետրոս 2:16-17

...թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար,և ծանր  խոսելու համար, և ծանր բարկանալու համար..
                                                                Հակոբոս 1:19 



Քիչ բանի մեջ հավատարիմը ,շատ բանի մեջ էլ է հավատարիմ.և քիչ բանի մեջ անիրավը ,շատ բանի մեջ էլ անիրավ է:
                                    Ղուկաս 16:10

Մերկ դուրս եկա իմ մոր արգանդից ,և մերկ պիտի դառնամ այնտեղ:
Տերը տվավ և տերն առավ.
                                                                         Հոբ 1:21
հենց այնպես... համեմատեք)))
« Մերկ եմ եկել այս աշխարհ և մերկ էլ կհեռանամ նրանից» Սերվանտես «Դոն Կիխոտ»

Սուտ լուր չտարածես.անօրենի հետ ձեռքդ չդնես որ անիրավ վկա դառնաս: Չարության անելու համար ՝բազմությանը չհետևս.և չխոսես դատաստանի մեջ իրավունքը ծռելու համար  շատերի հետևից խոտորվելով: Եվ աղքատին աչառություն չանես նորա դատումը:      Ելից 23:1-3

Քո աղքատի իրավունքը չծռես  նրա հետ դատվելիս:
Սուտ խոսքից հեռու կաց,և անմեղին ու արդարին մի մեռցնիր.որովհետև ես չարին չեմ արդարցնիլ:
Եվ կաշառ չառնես,որովհետև կաշառքը կուրացնում է աչքաբացներին,և շուռ է տալիս արդարների գործը:
                                                             Ելից 23: 6-8

Օտարականին մի նեղիր...
                                     Ելից 23:9


..Եթե մեկը միայն խոսք լսող է և ոչ անող,նա նման է այն մարդուն ,որը պլշած  մտիկ է տալիս  իր իսկական երեսին հայելու մեջ:Որովհետև նայելով տեսավ իրեն և անցավ ,և շուտով մոռացավ թե ինչպիսին էր...Եթե ձեզանից մեկը կրոնասեր է և իր լեզուն  չսանձահարե,այլ իր սիրտը խաբե ,այդ մարդու կրոնասիրությունը զուր է...Սուրբ և անարատ կրոնասիրությունն  Աստծո և Հոր առաջին սա է. որբերին և այրիներին այցելել նրանց նեղության մեջ,և իր անձը աշխարհից անարատ պահել:
                                                                             Հակոբոս 1:23-27

Երբոր մի իշխանի հետ հաց ուտելու նստես,լավ ուշադրություն արա թե ինչ կա առաջիդ:
Եվ դանակ դիր կոկորդիդ վրա,եթե մեծ ախորժակի տեր ես :
Նրա կերակուրները մի ցանկացիր,որովհետև նորանք խաբեության հաց են:
                                                  Առակաց 23:1-3

Հիմարի ականջին բան մի ասիր.որովհետև նա կանարգե քո խոսքի իմաստությունը:
                                                    Առակաց   23:9

Լավ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ,քան թե ավար բաժանել հպարտների հետ:
                                                            Առակաց 16:19

Լավության փոխարեն ով որ չարություն հատուցե նրա տանից չարիքը չի հեռանա:
                                                      Առակաց 17:13

Անզգամի ճանապարհը մի մտնիր. և ման մի գա չարերի ճանապարհումը:   ...նրանցից խոտորիր և անցիր :Որովհետև նրանք չեն քնի.մինչև որ չարություն չանեն.և քնից կզրկվին,եթե չկործանեն:  ...նրանք ամբարշտության հացն են ուտում և անիրավության գինին խմում:
Բայց արդարի ճանապարհը ծագող լույսի պես է.որ գնալով լուսավորվում է,մինչև որ կատարյալ օր է դառնում:
                              Առակաց 14: 14-18


Պիտեր Ֆրանս դը Գրեբբեր, Հիսուսի Մկրտությունը

Ինձ որպես կնիք դիր սրտիդ վրա,որպես կնիք ՝բազկիդ վրա,որովհետև մահվան պես զորեղ է սերը,և դժոխքի պես ամուր է նախանձը.(երբ բացարձակ նվիրվածություն է պահանջում ) :Նրա կայծերը  բոցավառ կրակի կայծեր պես  են  :Առատ ջրերը չեն կարող հանգցնել սերը,ոչ էլ գետերը կարող են  սրբել-տանել այն :Եթե մարդ իր բոլոր թանկարժեք իրերը տա սիրո դիմաց,մարդիկ անպայման անարգելով կանարգեն  դրանք»: Երգ Երգոց 8:6-7


Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ,որ ծերացած էլ՝ չի հեռանա նրանից:   Առակաց 22:6

Ինչ որ է մի ոսկե օղակը խոզի քթին,այն է մի գեղեցիկ կին որ խոհեմություն չունի:   Առակաց 11:22

Զզվելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ  ունեցողները ...Առակաց 11:20

Կան որ իրանց հարուստ են ձևացնում և ոչինչ չունին.իրանց աղքատ ձևացողներն էլ կան  ՝որ շատ ստացվածք ունին:   Առակաց 13:7

Սիրտն է զգում հոգու ցավը . և նորա ուրախությանը օտարը չի խառնվիլ:  Առակաց 14:10

Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին.բայց Տերն է հոգիները կշռողը:  Առակաց 16:2

Աղքատն իր ընկերին էլ է ատելի,բայց հարուստին  սիրողները շատ են:
Իր ընկերոջն անարգողը մեղանչում է,բայց ով որ աղքատներին ողորմէ՝երանի նորան:  Առակաց 14:20-21

Աղքատն նեղողը նորա Արարչին է անարգում.բայց Նորան պատվողը տնանկին կողորմէ:   Առակաց 14:31

Ջրի արձակման նման է կռվի սկիզբը.բայց վեճը չբորոքած դու ետ քաշվիր: Առակաց 17:13

Գաղտնիքը հայտնում է  բանսարկությամբ ման եկողը,ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցվիր:   Առակաց 20:19

Մարդիս հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է սրտի բոլոր ներսերը:    Առակաց 20:27

Ով որ խցկե աղքատի աղաղակի դեմ իր ականջը,ինքն էլ կկանչե ,և պատասխան չի գտնի: Առակաց 21 :13

Ով որ զսպե իր բերանն ու լեզուն,իր հոգին նեղությունից կազատե:    Առակաց 21 23

Դուրս արա ծաղրողին,և կռիվը դուրս կգնա,և վեճն ու անարգանքը կդադարե: Առակաց 22 : 10

Խորագետը տեսնում չարիքը և իրան պահում,բայց պարզամիտները անց են կենում և վնասվում:   Առակաց 22:3


Մի աշխատիր հարստանալու .քո այդ հասկացողությունիցը դադարիր: 
Մի՞թե աչք պիտի դնես այն  բանին, որ ոչինչ է...Առակաց 23:5  

Մի ուտիր չարաչք մարդու հանցը.և նորա կերակուրները մի ցանկացիր....Առակաց 23:6

...մի նայիր գինիին,որ կարմիր է տալիս,որ բաժակի մեջ աչքով է անում,որ ուղիղ ինքն իրան գնում է.
Նա վերջը օձի պես կկծե,և իժի պես կծակե:
Աչքերդ օտար կնիկներին կնայեն  և սիրտդ ծուռուծուռ բաներ կխոսե:
Եվ ծովի միջումը քնողի նման կլինես,և կայմի վրա քնողի նման :  Առակաց 23:32-34

Ամպեր ու քամի՝ բայց  առանց անձրևի՝ այն մարդն է որ պարծենում է դատարկ պարգևներով: Առակաց 25 :14
Նկ.Նիկոլայ Գե,Խորհրդավոր Ընթրիք
Ոտքդ սակավ հաճախե ընկերիդ տունը,միգուցե քեզանից կշտանա և զզվի քեզանից  :Առակաց 25:17

...իր պատիվը որոնելը պատիվ չէ: առակաց 25: 27

Քանդված անպարիսպ քաղաք է այն մարդը ,որ չի զսպում իր ոգին:  Առակաց 25:28

Մի պարծենա վաղվա օրովը. որովհետև չգիտես թե օրը ինչ կծնե:  Առակաց 27: 1

Թող քեզ ուրիշը գովե,և ոչ թե քո բերանը,օտարը՝ . ոչ թե քո շրթունքները:  Առակաց 27: 1-2

Ծանր է քարը և բեռ ունի ավազը,բայց հիմարի բարկությունը երկուսից էլ ծանր է: Առակաց 27:3

Ինչպես ջրում երեսն է երեսի դեմ .այնպես է սրտի մեջ մարդս մարդու դեմ: Առակաց 27: 19

Դժոխքն ու կորուստը չեն կշտանա,նույնպես չեն կշտանա և մարու աչքերը: Առակաց 27:20

Ով որ իր երկիրը գործե ՝հացով կկշտանա.... Առակաց 28:19

...Եղբայրը նեղ օրվա համար է ծնված: Առակաց 17:17

Ծուռ սրտի տերը բարություն չի գտնի, և լեզուն ծռողը չարության մեջ կընկնի: Առակաց 17:20

Իր խոսքերը զսպողը գիտություն գիտե.և ծանրաբարո մարդը խոհեմ է: Առակաց 17: 27


Այլևս մի երդվեք,այո,ոչ երկնքով ,ոչ երկրով և ոչ էլ որևէ ուրիշ երդումով:Այլ թող ձեր «այո»-ն այո լինի ,և ձեր «ոչ»-ը ՝ ոչ,որպեսզի դատաստանի տակ չընկնեք: Հակոբոս  5:12

...իմ աղոթքը իմ ծոցն է դառնում: Սաղմոս 35:13

Մեղրի խորիսխ է  վայելուչ խոսքը,քաղցր է հոգուն,և բժշկություն՝ ոսկորներին: Առակաց 16: 24


Երկայնամիտը զորավորից լավ է, և իր ոգին զսպողը՝քաղաք առնողիցը: Առակաց  16:32 
*
(իսկ հիմա համեմատեք.« Նա,ով հնազանդեցնում է իր ոգին,ավելի ուժեղ է նրանից ,ով քաղաքներ է հպատակեցնում » Հեմինգուեյ)))) ....ես միայն ուրախ եմ ,որ մեծերը սիրել են օգտվել Իմաստության Անսպառ Գանձարանից՝ Սուրբ Գրքից...«Մեծ »չեմ ,բայց ես  նույնպես  շատ եմ օգտվում...))) 

«Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել,չէ որ երկուսն էլ փոսը կընկնեն.
աշակերտն իր ուսուցչից բարձր չէ .բայց ամեն կատարյալն իր ուսուցչի պես կլինի» :Ղուկաս 6:39-40


Ի. Կրամսկոյ,Քրիստոսը Անապատում

«Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բխում ,և չար  մարդն իր սրտի չար գանձիցը չար է բխում ,որովհետև  սրտի ավելցածիցն  խոսում է նորա  բերանը»: Ղուկաս 6:45

...Մնում է հավատ,հույս ,սեր.այս երեքը,և սրանցից մեծը ՍԵՐՆ է... Ա Թուղթ Առ կորնթացիս 13: 13

Վերջ տվեք իրար դեմ խոսելուն,եղբայրներ....
Մեկ է օրենսդիրը և դատավորը՝նա ,ով կարող է փրկել  և կործանել:Բայց ո՞վ ես դու ,որ դատում ես քո մերձավորին:  Հակոբոս 4:11-12




Մարդս ,որ պատվի մեջ է և իմաստուն չէ, նման է անասուններին որ կորչում են... Սաղմոս 49:20

Ամեն բանի մեջ նեղված ենք,բայց չենք ճնշված,կարոտ ենք,բայց չենք տարակուսել.հալածված ,բայց երեսից չընկած .վայր ընկած,բայց չկորած(մոտավորապես Սևակի ասածի նման,չէ՞. «ընկել ես ,սակայն երբեք չես ծնկել»)):
 Բ  Թուղթ Առ Կորնթացիս 3:8-9

Որախ սիրտը օգտակար է ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոկորները կչորացնե: Առակաց 17:22

Իմաստությունը հասկացողի առաջին է ,բայց հիմարի աչքերի համար՝ աշխարհքի ծայրումը:   Առակաց 17:24

Իմաստունները գանձում են  գիտությունը,բայց հիմարի բերանը մոտ է կործանման: Առակաց 10:14

Շատախոսության  հանցանք պակաս չի լինի,բայց իր շրթունքները  զսպողը խելացի է :
Ընտիր արծաթ է արդարի լեզուն .իսկ ամբարիշտի սիրտը չնչին բանի պես է: Առակաց 10:19-20

Տիրոջ օրհնությունն է հարստացնում, և չարչարվելը մի բան չի ավելացնում նորա վրա: Առակաց 10:22

Կործանումից առաջ  հպարտանում է մարդու սիրտը.բայց փառքից առաջ  գնում է խոնարհությունը:  Առակաց 18:12




Նկ.Նիկոլա Պուսսեն,Եսթեր


Մարդու հոգին ուտում է իր հիվանդությունը ,բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել: Առակաց 18 :14


Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս,և նա կհատուցանե նորա վարձը:   առակաց 19 :17

Ծաղրող է գինին ,խռովարար՝ ցքին(օղին).և ամեն ով որ դրանցով մոլորվի ՝ իմաստուն չի լինի: Առակաց 20:1

Լսող ականջն ու տեսնող աչքը ՝երկուսն էլ Տերն է անում: Առակաց 20: 12


-Անզգամն ասեց իր սրտումը՝ թե Աստված չկա. նորանք ապականվեցան և գարշելի անօրենություն արին.ոչ ով չկա որ բարին անե:
Աստված երկնքից մտիկ է անում մարդկանց որդիների վրա ,որ տեսնե թե կլինի՞ արդյոք մեկ իմաստուն ՝որ Աստծուն  խնդրե:
Ամենքը ետ քաշվեցան  և միասին անպիտանացան,բարի գործող չկա,մեկն էլ չկա:    Սաղմոս 53: 1-3

Աստծո խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է ,և թափանցում է մինչև շունչի  և ոգու և յոդվածների  և ծուծի բաժանվիլը.և քննող է սրտի մտքերը և խորհուրդները : Եվ չկա մի արարած աներևույթ նրա երեսից.բայց ամենն էլ մերկ և բաց է նորա աչքերի  առաջին ...Թուղթ առ Եբրայեցիս 4:12-13


Ի՞նչ ես պարծենում չարությունով,ով բռնավոր.Աստուծոյ ողորմությունը ամեն օր կա:
Քո լեզուն չարություն է հնարում, ինչպես սուր ածելի նենգություն է գործում:
Դու չարն ավելի ես սիրում քան թե բարին,սուտը՝ավելի քան թե ճշմարտություն խոսելը:
Դու ամեն կորուստ բերող խոսքը և նենգավոր լեզուն ես սիրում:....
Ահա այն մարդը՝ որ Աստծուն իրան զորություն չարավ,այլ իր մեծ հարստությանը  յուսացավ և իր չարությունովը զորացավ... Սաղմոս 52:1-7



Քո հոգսը Աստուծոյ վրա գցիր, և նա խնամք կանե քեզ.... Սաղմոս 55:22
Նկ.Ֆրեդերիկ Լեյթոն,Եղիան Անապատում
Ունանյնություն ունայնության՝ասեց Ժողովողը(Սողոմոն),ունայնություն ունայնությանց,բոլորը ունայն է:
Ի՞նչ օգուտ ունի մարդն իր բոլոր տառապանքներիցը,որ քաշում է արեգակի տակին:
Մի ազգ (սերունդ) գնում է, մի ազգ գալիս է ,բայց երկիրը  մնում է հավիտյան: 
Ժողովող 1:1-4

Ամեն  խոսքեր տկար են,մարդը չի կարող ասել.աչքը  տեսնելուց չի կշտանում, և ականջը չի լցվում լսելուց:
Ինչ որ եղել է ,այն էլ կլինի,և ինչ որ արվել է ,այն էլ կարվի.և արեգակի տակին բնավ մի նոր բան չկա: Կա՞ արդյոք  մի նոր բան ,որի մասին ինչ-որ մեկն ասել է.«Տես,սա նոր է»: Դարեր ի վեր այն արդեն գոյություն է ունի,մեզնից առաջ է գոյացել:
Ժող.1:8-9

Եվ ես տեսա արեգակի տակին եղած բոլոր զրկանքները.և ահա զրկվածների  արտասուք կար ,բայց մխիթարող չունեին ,և նրանց զրկողների  ձեռքից բռնություն կար ,բայց իրենք մխիթարող չունեին:
                                          Ժողովող 4:1

Իմաստունը պարզ տեսնում է իր ճանապարհը,իսկ հիմարը բացարձակ խավարում է քայլում:Բայց և իմացա,որ նրանց բոլորի վերջը մեկ է:  Եվ ես ասեցի իմ սրտում.«Ինչ որ հիմարին է պատահում ,ինձ էլ կպատահի»: Ուրեմն ի՞նչու  այն ժամանակ իմաստուն դարձա: Եվ սրտումս ասեցի.«Սա էլ է ունայն»:Ինչպես իմաստունի,այնպես էլ հիմարի հիշատակը հավիտյան չի լինի:Որովհետև ապագա օրերումն արդեն բոլորը մոռացված կլինի.և ո՜հ,իմաստունը մեռնում է  հիմարի հետ:
Եվ ես ատեցի կյանքը ,որովհետև  զզվելի էին ինձ  համար արեգակի  տակին եղած գործերը.որովհետև ամենը ունայն և քամիի աշխատանք(վազք քամու հետևից):
Ժող. 2:15-17

 Մարդու համար  բացի ուտելուց ,խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց,ավելի լավ բան չկա:Բայց ես սա էլ տեսա ,որ  այդ բանը Աստծո ձեռքիցն է լինում:
Որովհետև ո՞վ կարող  ուտել և ո՞վ կարող է վայելել առանց նրան:Որովհետև իրեն հաճելի մարդուն տալիս է իմաստություն,գիտելիք և ուրախություն:
Բայց մեղավորին  տալիս է զբաղմունք,որ նա ժողովե և գանձե  և տա  նրան ,ով  հաճելի է Աստծո առաջին: Սա էլ է ունայն և  քամիի աշխատանք(վազք քամու հետևից):
Ժող.2:24-26


Հացդ թող տուր «ջրերի երեսին» ,որովհետև շատ  օրերից հետո նորան կգտնես: Ժողովող 11:1


Ես իմ սիրտը տվի ,որ որոնեմ և քննեմ իմաստությամբ ամեն ինչ ,որ գործվում է երկնքի տակ. սա մի չարաչար զբաղմունք է,որ Աստված տվել է մարդկանց որդիներին ,որ նորանով զբաղվին:
Ես տեսա այն բոլոր գործերը երկնքի տակ գործված . և ահա,բոլորն էլ ունայն էր,«քամիի աշխատանք»էր:
Ծուռը կարող չէ ուղղվիլ ,և պակասնորդը կարող չէ հաշվիլ:
Ես իմ սիրտը տվի իմաստությունը հասկանալու,և խենթությունն ու հիմարությունը հասկանալու ,հասկացա,որ սա էլ է «քամիի աշխատանք»:
որովհետև շատ իմաստությա հետ  շատ տրտմություն կա ,և գիտությունը շատացնողը  վիշտն էլ է շատացնում:  Ժողովող 1:13-18

Զրպարտելով ման եկողը  գաղտնքը կհայտնե,բայց հավատարիմ հոգի ունեցողը կծածկե գործը: Առակաց 11:13

Ատելությունը ծածկողը ստախոս է,և բամբասանք հնարողը հիմար է:  Առակաց10:18

Հիմարի համար չարություն անելը զբոսանքի պես է,բայց իմաստությունը հանճարեղ( խորաթափանց )մարդու համար է:Առակաց 10:23

Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում,բայց հիմարները մեռնում են պակասամտության մեջ:  Առակաց10:21

Քեզանից խնդրում եմ երկու բան...
Ունայն և սուտ խոսքը հեռացրու ինձանից,աղքատություն կամ հարստություն
  ինձ մի տուր.ինձ համար որոշված հացովը կերակրիր ինձ:
Չլինի որ կշտանամ և քեզ ուրանամ ,և ասեմ՝Ով է Տերը?. և չլինի թե չքավորնամ  և գողանամ , զուր հիշեմ  Աստծոյ անունը.............Առակաց(Աստվածաշունչ)


Ով մարդ ,որ կյանք ես ուզում և շատ օրեր սիրում ,բարություն տեսնելու համար,
Պահիր քո լեզուն չարությունից ,Եքո շրթունքները ,որ նենգություն չխոսեն :
Հեռացիր չարիցը և գործիր բարին. խնդրիր խաղաղություն և նրա հետևից գնա:
Տիրոջ աչքերը արդարների վրա է և նրա ականջները նրանց աղաղակի վրա:
Սաղմոս 34:12-14


 Երբոր տեսնում եմ քո երկինքը ,քո մատների գործը :Լուսինն ու աստղերը ,որ դու հաստատեցիր :
Ինչ է մարդը որ դու հիշում ես ,և մարդու որդին ,որ դու խնամք ես տանում նորա համար:
Եվ մի քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը ,բայց փառքով ու պատվով պսակեցիր նորան:
Դու իշխան կարգեցիր նորան քո ձեռքի գործքերի վրա .ամեն բան նորա ոտքի տակ դրիր.....  Սաղմոս 8:3-6


Տեր ,ով կկենա քո խորանումը և ով կբնակվի քո սուրբ սարումը:
Ուղիղ գնացողը և արդարություն գործողը,և իր սրտում ճշմարտություն խոսողը.
Նա  ով իր լեզվովը չի բամբասում և իր ընկերոջը չար չի անում ,և իր դրացիի վրա նախատինք չի գցում.
Որ նրա աչքերի առաջ անարգված է չարագործը.Բայց Տիրոջից վախեցողներին պատիվ է տալիս,որ ընկերոջը երդում է անում և չի փոխում.
Որ իր արծաթը վարձով չի տալիս ,և անմեղի դեմ կաշառք չի առնում. ով որ այս անե ,չի շարժվիլ տեղիցը հավիտյան: Սաղմոս  15:1-5


Որովհետև գիտենք ,որ օրենքը հոգևոր է .բայց ես եմ մարմնավոր՝մեղքի տակ ծախված...
Ինչ որ ուզում եմ ,այն չեմ անում,այլ ինչը որ ատում եմ ,այն եմ անում...ուրեմն այդ անողը այլևս ոչ թե ես եմ ,այլ մեղքը,որ բնակվում է իմ մեջ...:Որովհետև գիտեմ,որ ինձանում(այսինքն իմ մարմնում )մի բարի բան չի բնակվում .քանզի կամենալը կա իմ մոտը.բայց բարին անել չեմ գտնում :Քանզի ոչ թե բարին է,որ կամենում եմ- անում եմ,այլ չարը ՝որ չեմ կամենում ,այն եմ գործում...Հռոմեացիներ 7:14-19

Իմ ներքին էությամբ հաճույքով եմ ընդունում Աստծո օրենքը,սակայն իմ  անդամներում մի ուրիշ օրենք եմ տեսնում ,որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է դարձնում  մեղքի օրենքին..Ի՜նչ թշվառ մարդ եմ ես...............Հռոմեացիներ 7:22-25




Մի շտապիր լեզվովդ ,և սիրտդ շուտով բան չարտասանե Աստծո առաջին ,որովհետև Աստված երկնքումն է ,իսկ դու երկրի վրա.սրա համար թող խոսքերդ քիչ լինեն....Ժողովող 5:2

 Շատ խոսքեր կան,որ ունայնությունը շատացնում են.մարդուն  ինչ օգուտ ???
Որովհետև ով գիտէ  թե ինչ է լավ մարդու համար կյանքի մեջ,նա իր կյանքի սակավաթիվ օրերումն ունայն է լինում ,և նորանց շուքի պես անց կացնում.և ով պիտի մարդուն իմացնե ,թե ինչ կլինի նորանից հետո արեգակի տակին... Ժողովող 5-6:12

Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը.բայց նրա քայլերը Տերն է հաստատում....Առակաց16:9

Երկայնամիտը զորավորից լավ է, և իր ոգին զսպողը՝քաղաք առնողիցը...Արակաց16:32

Դարձյալ տեսա արեգակի տակին,որ Ընթացքը վազողներինը չէ,և ոչ էլ պատերազմը՝քաջերինը,և ոչ էլ հացը իմաստուններինը,և ոչ էլ հարստությունը հասկացողներինը,և ոչ էլ շնորհքը գիտուններինը...ժող.9-11


Այս ժողովուրդ ինձ մեծարում է լոկ շրթունքներով,մինչդեռ նրանց սիրտը շատ հեռու է ինձանից:Նրանք զուր են պաշտում ինձ ,քանզի իրենց  ուսուցումները մարդկանց կողմից տրված պատվիրաններ են :ԵՍԱՅԻԱ29:13



Որտեղից են ծագում պատերազմները,և որտեղից են ծագում կռիվները ձեր միջև:??Արդյոք այստեղից չեն,այսինքն ձեր մարմնական հաճույքների ցանկություններից ,որոնք պայքար են մղում ձեր անդամներում:Ցանկանում եք,բայց չունեք:Շարունակում եք սպանել և նախանձով տենչալ ,բայց չեք կարողանում ձեռք բերել :Շարունակում եք կռվել և պատերազմ մղել :Չունեք ,որովհետև չեք խնդրում :Խնդրում եք ,բայց չեք ստանում ,որովհետև սխալ նպատակով եք խնդրում ,որ այն մարմնական հաճույքների ցանկությունների վրա վատնեք:ՀԱԿՈԲՈՍ4:1-3



Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց,և նորա ականջը չի  ծանրացել լսելուց.Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր և Աստծո մեջտեղը:Եվ ձեր մեղքերը  ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չլսե....
Չկա արդարությամբ բողոքող,և չկա  ճշմարտությամբ դատ վարող,նորանք հույս են դրել դատարկ բաների,և խոսում են  ունայնություն..
հղի են թշվառությունով և կծնեն անօրենություն...Եսայիա59:1-4


 Լավ է մի աղքատ և իմաստուն երեխան  քան թե ծեր և անմիտ թագավորը,որն  այլևս չգիտի լուսավորվիլ:Ժողովող 4:13


Խիստ շատ արդար մի եղիր.և քեզ չափազանց իմաստուն մի կարծիր.Ինչու համար քեզ կորցնես:Ժողովող 7:16(մի պահանջիր կատարելություն ոչ ինքդ  քեզանից  և  ոչ էլ ուրիշներից)


 Իր բերանը զսպողը կպահե իր հոգին .իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար  : Առակաց 13:3


 Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում,ձախորդության վերայ ուրախացողը անպատիժ չի մնալ:Առակաց17:5


 Ես բնակվում եմ բարձրումը և սուրբ տեղը,բայց  լինում եմ կոտրած և խոնարհ հոգի ունեցողի հետ,որ խոնարհների հոգին  կենդանացնեմ ,և կենդանացնեմ սրտով կոտրվածներին....Եսայիա  57:15


 Ով սիրում է Աստծուն ,հենց նա էլ ճանաչվում է Աստծուց... Ա. Կորնթացիներ 8:3




.. Ով Աստծոյ մեծության  և իմաստության  և գիտության խորությունը. ինչպես անքննելի են նրա դատաստանները,և անհասկանալի են նրա ճանապարհները:որովհետև ով  գիտաց Տիրոջ միտքը,կամ ով եղավ նրան խորհրդակից...???Հռով.11:33-34




....Պետք չէ ,որ շատերս ուսուցիչներ դառնանք՝իմանալով,որ մենք ավելի խիստ դատաստան ենք ստանալու:Քանի որ բոլորս էլ շատ ենք սայթաքում :Եթե մեկը խոսքով չի սայթաքում նա կատարյալ մարդ է,որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը:Եթե մենք ձիերի բերանին սանձ ենք դնում ,որ նրանք հնազանդվեն մեզ ,ապա կառավարում ենք նաև նրանց ամբողջ մարմինը: Տեսեք ,նույնիսկ նավերը ,որ թեպետ այդքան մեծ են ու քշվում են սաստիկ քամիներից ,սակայն մի փոքր ղեկով ուղղվում են դեպի այն կողմը,ուր որ ղեկի մոտ եղողը   ցանկանա:

Այդպես էլ լեզուն .մի փոքր անդամ է,բայց մեծ-մեծ բաներ է խոսում :Տեսեք ,թե որքան փոքր կրակ է պետք ,որ մի մեծ անտառ այրվի:Այո,լեզուն կրակ է:Լեզուն ինքն իրենով անարդարության աշխարհ է բովանդակում մեր մարմնի անդամներում,քանի որ այն արատավորում է ամբողջ մարմինը  և բոցավառում բնական կյանքի անիվը,ու ինքն էլ բոցավառվում է գեհենից:
Քանի որ  ամեն տեսակ վայրի գազան ,ինչպես նաև թռչուն ,սողուն և ծովային արարած կարող է սանձահարվել  և սանձահարվում էլ է մարդկանց կողմից:Բայց լեզուն մարդկանցից ոչ ոքի կողմից չի կարող սանձահարվել: Եթե մեկը խոսքով չի սայթաքում նա կատարյալ մարդ է :Մի անկառավարելի,վնասաբեր բան է այն,լցվածմահաբեր թույնով:Նրանով մենք օրհնում ենք Աստծուն ,և նրանով էլ անիծում մարդկանց,որոնք Աստծո նմանությամբ են ստեղծված:Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք:
Միթե աղբյուրը միևնույն ակունքից քաղցր և դառը ջուր է բխեցնում : ?Միթե թզենին կարող է ձիթապտուղ տալ ,կամ որթատունկը ՝թուզ:?Նմանապես և աղի ջուրը չի կարող քաղցր ջուր տալ: Հակոբոս  3:1-12(Նոր կտակարան)


Ինչու մենք ծոմ ենք պահում ,և դու չես տեսնում?.մենք ճգնեցնում ենք մեր անձերը ,եվ դու չգիտես?

....ահա ,ձեր ծոմ օրը բաղձանք եք կատարում ,և ձեր բոլոր աշխատավորներին նեղում ենք: Ահա ,կռվի և հակառակության համար եք ծոմ պահում ,և անզգամության բռունցքներով զարկելու համար....
Այս կլինի այն ծոմը ,որին հավանում եմ...
Լուծիր անիրավության կապանքները ,բաց արա լուծի կոշկոռները.և ջարդվածներին ազատ թող տուր,և ամեն տեսակ լուծ կոտրեցեք:Այո, հացդ կտրիր տուր սովածին,և թափառական խեղճերին տունդ տար,երբոր մի մերկ տեսնես նրան հագցրու և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր...այդ ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագե,և քո արդարությունը պիտի գնա քո առաջից...Տիրոջ փառքը պիտի պահե քեզ հետևից:
Այդ ժամանակ դու կկանչես  և Տերը կպատասխանե քեզ...եթե հեռացնես քո միջից լուծը,մատնելը և չարախոսությունը դեն գցես...և կարոտի հոգին կշտացնես,այդ ժամանակ քո լույսը կծագի խավարումը և քո խավարը կլինի կեսօրվա պես....և Տերը քեզ միշտ կառաջնորդե...ԵՍԱՅԻԱ 58:3-11

Ինչպես ջրումը երեսն է երեսի դեմ,այդպես էլ սրտի մեջ մարդս մարդի դեմ. Առակաց27:19




 Վեց բան կա ,որ Տերը ատում է . յոթը՝զզվելի են նրա հոգիի առաջին.

Ամբարտավան աչքեր,ստախոս լեզու,և անմեղ արյուն թափող ձեռքեր.
Չար խորհուրդներ հնարող սիրտ,չարության համար վազելու շտապող ոտքեր.
սուտեր փչող անիրավ վկա,և եղբայրների մեջ կռիվներ գցող:Առակաց 6-16

Ամենը իբրև թե ամենքի համար է.միևնույնը պատահում է արդարին և ամբարշտին,բարի և մաքուր մարդուն և անմաքուրին ,զոհողին և զոհ չանողին ,ինչպես է բարին՝ այնպես է մեղավորը,երդում անողը ՝այնպես և երդումից վախեցողը...

սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը ,որ ամենքինն էլ միևնույնն է պատահում...ժող.9-2



Притча о камнях в сердце

Ամեն բանի ժամանակ կա.և ժամանակ՝երկնքի տակ բոլոր
ձեռնարկության...
ծնելու ժամանակ,և մեռնելու ժամանակ,տնկելու ժամանակ և տնկածը
 պոկելու ժամանակ.
սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ.
քանդելու ժամանակ և քանդածը շինելու ժամանակ....
լալու ժամանակ ,և ծիծաղելու ժամանակ.սգալու ժամանակ
 և պարելու ժամանակ...

ՔԱՐԵՐԸ ԴԵՆ ԳՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ....և ՔԱՐԵՐԸ

ժողովելու ժամանակ.գրկելու ժամանակ և գրկելուց
 հեռանալու ժամանակ....
որոնելու ժամանակ և կորցնելու ժամանակ.
պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ.
ԼՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ և ԽՈՍԵԼՈՒ ժամանակ ...
ՍԻՐԵԼՈՒ ժամանակ և ատելության ժամանակ.....
պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ...

Անզգամների զոհը զզվանք է Տիրոջ համար,բայց ուղիղների

աղոթքը նրան հաճելի է... Առակաց 15-8

Իր բերանը զսպողը կպահե իր հոգին.իր շուրթերը լայն բաց անողը

կործանում է իր համար...Առակաց13-3
Նկ.Ալեսսնդրո Ալլորի,Հիսուսը Մարիամի և Մարթայի մոտ 



Իսկ հիմա ձեր մասին,որ ասում եք ՝ «այսօր կամ վաղը ճանապարհ կընկնենք  այսինչ քաղաքը և մի տարի այնտեղ կանցկացնենք,գործ կանենք ու  շահույթ կստանանք»,դուք ,որ չգիտեք ,թե վաղը ինչպիսին կլինի  ձեր կյանքը:Որովհետև դուք մշուշ եք ,որը մի կարճ ժամանակով է հայտնվում  և ապա անհետանում :Փոխարենը  պետք է ասեք.(Եթե Աստված կամենա,կապրենք և այս կամ այն  բանը կանենք): Բայց այժմ դուք հպարտանում եք ՝ մեծամտաբար պարծենալով:Ամեն այդպիսի հպարտություն չար է: Հակոբոս 4:13-16


,,,ինչպես որ ձեր բանաստեղծներից 

ոմանք են ասել.««Քանզի մենք նրա ազգատոհմից ենք»»


.....Մինչ Պողոսը Աթենքում սպասում էր նրանց,նրա հոգին իր ներսում զայրանում էր,երբ տեսնում էր ,որ քաղաքը կուռքերով է լցված:Ուստի նա սկսեց ժողովարանում տրամաբանել  հրեաների և Աստծուն երկրպագող ուրիշ մարդկանց հետ,իսկ շուկայի հրապարակում ՝ամեն օր նրանց հետ ,ում հանդիպում էր:Բայց էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից մի քանիսը սկսեցին հակաճառել նրան,և ոմանք ասում էին.««Այս դատարկախոսն ինչ է ուզում ասել»»Իսկ մյուսները,թե««թվում է ,թե նա օտար աստվածների քարոզիչ է»»:Պատճառն այն էր,որ նա հռչակում էր Հիսուսի հարության լուրը:
Ուստի բռնեցին նրան ու տարան  Արեոպագոս  (բլուր հին հունաստանում,որի վրա նաև գերագույն դատարանն էր հավաքվում) և ասացին.
««Կարող ենք իմանալ ,թե ինչ է այս նոր ուսմունքը,որի մասին դու խոսում ես:Որովհետև բաներ ես մատուցում,որոնք օտար են մեր ականջներին:Դրա համար էլ ուզում ենք իմանալ,թե ինչ են նշանակում այս բաները»»:
Իրականում բոլոր աթենացիները և այստեղ մնացող օտարականները իրենց ազատ ժամանակը ուրիշ ոչնչի վրա չէին վատնում՝ որևէ նոր բան ասելուց կամ լսելուց բացի:
Պողոսն էլ կանգնեց Արեոպագոսի մեջտեղում  ու ասաց.
«« Ով աթենացի մարդիկ,տեսնում եմ ,որ ամեն ինչում դուք ավելի շատ եք վախենում աստվածներից ,քան մյուսները:Օրինակ ՝մինչ անցնելով ուշադիր զննում էի ձեր մեծարանքի առարկաները,մի զոհասեղան էլ գտա,որի վրա գրված էր ՝««Անծանոթ Աստծուն»»:Ուստի ինչի հանդեպ որ դուք առանց իմանալու նվիրվածություն եք ցույց տալիս,այն եմ քարոզում:
Աստված ,որ ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան ,Նա,երկնքի և երկրի ՏԵՐԸ լինելով ,ձեռակերտ տաճարներում չի բնակվում ,ոչ էլ մարդկանց ձեռքով  է նրան ծառայություն մատուցվում,ասես ,թե նա ինչ որ բանի կարիք ունի,որովհետև  Նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք ,շունչ և ամե բան :
Եվ Նա մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը,որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա,և հաստատեց մարդկանց բնակության նշանակված ժամանակներն ու որոշված սահմանները,որպեսզի փնտրեն Աստծուն ,այո, միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն ՆՐԱՆ,թեպետ իրականում Նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ:Որովհետև նրանով ենք մենք ապրում,շարժվում  և գոյություն ունենք,ինչպես որ ձեր բանաստեղծներից ոմանք են ասել.««Քանզի մենք նրա ազգատոհմից ենք»»
Որեմն ,քանի որ աստծո ազգատոհմիցն ենք,չպետք է մտածենք ,թե Աստվածային էությունը նման է ոսկու ,արծաթի կամ քարի նման մի բանի,ինչը մարդկանց արվեստով ու հնարամտությամբ է քանդակված:

ԳՈՐԾԵՐ17:16-29

Հիսուսի «Լեռան Քարոզ»-ը քրիստոնեական բարոյականության միջուկն է ...
Երանի՜ թե բոլորս ապրեինք համապատասխան այս քարոզին...Պատկերացնում եմ .աշխարհը կատարյալ կլիներ  ...իսկ ապրելն այնքան ուրախալի...հեքիաթային)))

Երանության 9 պատվիրանները...(ըստ Մատթեոսի ավետարանի)
1.Երանի հոգով աղքատներին(*հոգով աղքատներ-մարդիկ ,որոնք գիտակցում են իրենց հոգևոր կարիքները),որ նրանցն է Երկնքի թագավորությունը
2.Երանի սգավորներին,որ նրանք կմխիթարվեն
3.Երանի հեզերին,որ նրանք կժառանգեն երկիրը
4.Երանի նրանց ,որ սոված և ծարավ են արդարության,որ նրանք կկշտանան
5. Երանի ողորմածներին,որ նրանք ողորմություն կգտնեն
6. Երանի նրանց ,որ սրտով  մաքուր են,որ նրանք Աստծուն կտեսնեն
7.Երանի խաղաղություն անողներին,որ նրանք Աստծո որդիք կկոչվին
8.Երանի նրանց,որ արդարության համար հալածված են ,որ նրանցն է  երկնքի արքայությունը
9. Երանի է ձեզ,երբոր կնախատեն ձեզ և կհալածեն և ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վրա իմ պատճառով:Ուրախացեք . ցնծացեք,որ ձեր վարձքը շատ է երկնքումը

Դուք  երկրի աղն եք. եթե աղն անհամնա,ինչով կաղանվի.այլևս ոչնչի  պետք չէ,միայն թե դուրս կգցվի . մարդկանցից ոտնակոխ լինի:

Դուք աշխարհի լույսն եք. մի քաղաք,որ կենում է սարի վրա, չի կարող թաքնվել:Եվ ճրագը չեն վառում և գրվանի տակ դնում ,այլ ճրագակալի վրա,և նա լույս  կտա ամենին՝ որ տան մեջ են:Այսպես կլուսավորե ձեր լույսը  մարդկանց առաջին,որ ձեր բարի գործերը տեսնեն ,և փառավորեն ձեր Հորը  որ Երկնքում է:

Բնավ երդում մի արա. ոչ երկնքովը՝որովհետև նա աթոռն է Աստծո.Եվ ոչ Երկրովը ՝ որովհետև պատվանդաննէ նրա ոտների...
և ոչ քո գլխովը երդում արա ,որովհետև չես կարող մեկ մազ սպիտակ անել կամ սև:Բայց ձեր խոսքը լինի,Այոն ՝այո,և Ոչը՝ոչ.և սրանից ավելին  չարից է:



9 комментариев:

  1. shnorhakal em ,Ara jan,,,mtqi,XOSQI anspar gandzaranic em ogtvel,,,u kuzei,vor shaterin hasner,,,,

    ОтветитьУдалить
  2. ասում են,թե ժամանակ ընտրելը ՝ ժամանակ փրկել է նշանակում....բոլորս միևնույն չափի ժամանակ ունենք մեր տրամադրության տակ,իսկ ինչպես կծախսենք այն,կախված է մեզանից....

    ОтветитьУдалить
  3. "...Ընթացքը վազողներինը չէ,և ոչ էլ պատերազմը՝քաջերինը,և ոչ էլ հացը իմաստուններինը,և ոչ էլ հարստությունը հասկացողներինը,և ոչ էլ շնորհքը գիտուններինը..." - այնքան խորն է այս միտքը ու այնպիսի թրթիռներ է պատճառում հոգուն...!!!

    ОтветитьУдалить
  4. ...Ասենք այս գրառման մեջ ոչ խորը մտքեր չկան))) Շնորհակալություն Ձեզ, lili ջան!!!!

    ОтветитьУдалить
  5. Այս մարգարիտներից բազմիցս նվիրել և չի խնայել մեր Լիլին, և մտածում եմ` ինչպես կարելի է հրաժարվել դրանք ընդունելուց.. Նվերներից լավագույններից են...

    ОтветитьУдалить
  6. Leo jan,chka makeresayin voreve ban xor@ tesnoxi hamr,,,
    isk Verin imastutyun@ anezr e u anhatak,,,,

    ОтветитьУдалить
  7. ...Առանց Աստծո միջամտության դժվար է դիմանալ գայթակղություններին...
    Շնորհակալ եմ Լիլի ջան, Սրբազան մարգարիտների համար...:)

    ОтветитьУдалить
  8. Քեզ շնորհակալություն ,Էդվարդ ջան...մարգարիտների իրական արժեքը գնահատելու համար...

    ОтветитьУдалить