Мой список блогов

вторник, 9 августа 2011 г.

Ոսկե միջին...Aurea mediocritas






  • Խոսքի պատմություն...

  • Որքան ենք «աջ ու ձախ շռայլել »այս արտահայտությունը - ..Aurea mediocritas...Ոսկե միջին...

    Իսկապես,ինչու  միջին ՝ այն էլ ոսկե ??? )))
    Ոսկե միջին արտահայտությունը  պատկանում է ինտուիտիվ՝կռահողական,ներըմբռնողական հասկացությունների  դասին:Ոսկին բոլոր լեզուներով էլ հոմանիշ   է ինչ-որ դրական,լավ,հաճելի ,ցանկալի բանի :   
    Ուրեմն ,ոսկե միջին-ը ,այսպես ասած,ցանկալի միջին է,ճիշտ միջին  ...
    Իսկ ինչ է միջինը(մեջտեղինը) ....?միջինը ` ինչ-որ բանի երկու կողմերի ծայրակետերից   հավասարապես  հեռացված վայր է ..."միջինը " վայր է,ուր ընդդիմադիր ուժերը հավասարակշռված են ,որտեղ ոչ մի ծայրահեղ տեսակետ կամ լուծում չի գերակշռում ,լինի դա վերացական հասկացություն,թե որոշվող  օբյեկտ..եթե խոսենք ,օրինակ,այնպիսի վերացական հասկացությունների մասին ինչպիսիք են  «որոշում »,«արարք» ,ապա ոսկե միջին հասկացությունը  համահունչ է «հավասարակշռված որոշում »  կամ «հավասարակշռված արարք »հասկացություններին։
    Նշանակությունը-խուսափել ծայրահեղ և վտանգավոր քայլերից,ընդունել ճշմարիտ ու հավասարակշռված որոշում  :
    Շատ հաճախ «ոսկե միջինը» հենց նրանով է  ոսկե,որ համարվում է միակ ճշմարիտը որևէ կոնկրետ իրավիճակում)))
    Մարդկանց ,որոք խուսափում են ծայրահեղությունից ՝նախապատվությունը տալով ոսկե միջինին , բնութագրում են որպես զգուշավոր և անվճռական ... նրանք հակված չեն արկածախնդրության  և կոնֆլիկտների ...
    Երբեմն գործածվում է հեգնանքով՝արտահայտելով  սովորականություն ,խառնվածքի միջակություն...  մարդկային  մտածելակերպի միջակություն ... 

    նկ. Ժորժ Բրակ

    Комментариев нет:

    Отправить комментарий