Мой список блогов

вторник, 14 февраля 2012 г.

Աշխարհից մերժվածները կրում են վարդեր....



Ջոն Բլենչարդը վեր կացավ նստարանից,ուղղեց զինվորական համազգեստն ու ուշադիր հայացքով սկսեց զննել կայարանամերձ հրապարակով անցնող մարդկանց:Նա սպասում էր  մի  աղջկա ,որի սիրտը ճանաչում էր ,իսկ դեմքը երբեք չէր տեսել...Նա սպասում  էր ....

....Ամեն ինչ սկսվել էր տասներեք

 ամիս առաջ ,ֆլորիդայի գրադարաններից մեկում...Նրան անչափ հետաքրքրեց մի գիրքի լուսանցքում արված նշումները։ Նուրբ ձեռագիրը  վկայում էր  տիրոջ հոգու խորության ու մտքի խորաթափանցության մասին...
Գործադնելով բոլոր ջանքերը ,նա գտավ այդ գրքի նախկին սեփականատիրոջ հասցեն...
 Միսիս Հոլիս Մեյնելը ապրում էր Նյու Յորքում :Եվ նա գրեց նրան  իր մասին և առաջարկեց  հաղորդակցվել նամակներով...

Հաջորդ օրը Ջոնը   մեկնեց ռազմաճակատ...սկսվել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմը...
Մի տարվա ընթացքում նրանք  նամակների միջոցով լավ ճանաչեցին միմյանց...Եվ   յուրաքանչյուր նամակ  սերմնահատիկի  նման  ընկնում էին սրտի մեջ...
 Նա խնդրեց նրա նկարը:Աղջիկը մերժեց :Նա գտնում էր,որ եթե  Ջոնի  նպատատակները լուրջ են,ապա  մեծ նշանակություն չունի ,թե ինչպիսին է տեսքը:
....Եվ ,ահա,պատերազմի ավարտից հետո նրանք պայմանավորվեցին հանդիպել երեկոյան յոթին,Նյու Յորքի կենտրոնական հրապարակում:
-Դու կճանաչես ինձ,գրեց աղջիկ,-իմ բաճկոնին վարդ կլինի ամրացված...
Ահա  թե ինչ կատարվեց հետո:Պատմում է Ջոնը.«Ինձ ընդառաջ էր գալիս մի աղջիկ։ Երբեք չէի տեսել նրանից ավելի գեղեցիկ մեկին...Բարետես,բարեկազմ,նազանի ,ոսկեգանգուր մազերով  ,խոշոր   կապույտ աչքերով մի գեղեցկուհի էր նա ։Իր բաց կանաչավուն բաճկոնով   նա  հիշեցնում էր հենց նոր  վերադարձած գարնան ...Հիացած նրանով  ՝մոտեցա ,անգամ չնկատելով ,թե  վարդ կա նրա կրծքին ...երբ մեր միջև մի  քանի քայլ էր  մնացել ,  հանկարծ տարօրինակ քմծիծաղ  երևաց աղջկա  դեմքին.
-Հեռու գնացեք ,դուք ինձ խանգարում եք...,-լսեցի ես։
Ու  նույն պահին տեսա միսիս Հոլիս Մեյնելին,որի բաճկոնին ալ կարմիր վարդ էր ամրացված...Իսկ այդ ընթացքում կանաչ բաճկոնով աղջիկը ավելի ու ավելի էր հեռանում...
Ես նայեցի իմ դիմաց կանգնած կնոջը...Քառասունն անց ,ոչ թե գեր,այլ շատ գեր մի կինն էր...Խունացած գլխարկի տակից երևում էին բարակ ,մոխրագույն մազերը...Դառը հիասթափությամբ լցվեց իմ սիրտը:Թվում էր ,թե երկու կես եմ լինում...Այնքան մեծ էր իմ ցանկությունը շուռ գալ ու գնալ հեռացող աղջկա հետևից,և միևնույն ժամանակ այնքան մեծ էր իմ կապվածությունն ու երախտագիտությունը  այն կնոջ հանդեպ,որի նամակներն ինձ ուժ էին տալիս և զորակցում  իմ կյանքի ամենադժվարին պահերին...
  Նա կանգնած էր այստեղ,իմ դիմաց...նրա գունատ դեմքն  անկեղծ էր ու բարի...մոխրագույն աչքերի մեջ  ջերմություն և լույս կար...
Ես չվարանեցի:Իմ ձեռքում այն գիրքն էր,որով պիտի ճանաչեր ինձ միսիս Հոլիսը: Մոտեցա նրան.«Ես լեյտենանտ Ջոն Բլենչերդն եմ,իսկ դուք պետք է,որ միսիս Մեյնելը  լինեք...Ես այնքան ուրախ եմ,որ վերջապես մենք հանդիպեցինք...Կարող եմ ձեզ ընթրիքի հրավիրել»:
«Ես չգիտեմ,թե ինչ ի նկատի ունեք, տղաս,-պատասխանեց կինը,-բայց այն հեռացող,կանաչ բաճկոնով աղջիկը  խնդրեց ինձ կրել այս վարդը:Նա ասաց,եթե դուք մոտենաք ինձ ու հրավիրեք ճաշի , ես պիտի ձեզ ասեմ,որ նա սպասում է ձեզ հարևան  սրճարանում...
  Ջոնն ու Հոլիսը ամուսնացան...Սակայն պատմությունը չի վերջանում ...Քանզի այն ինչ-որ չափով յուրաքանչյուրիս մեջ է ....Մենք բոլորս էլ մեր կյանքի ընթացքում հանդիպել ենք նման մարդկանց... «կարմիր վարդեր կրող» մարդկանց...անհրապույր,աննկատ,աննշան,մերժված.....աշխարհից մերժվածներ,որոնց չես ուզում մոտենալ....ուզում ես շրջվել ու հեռանալ միանգամից...և ասես նրանք տեղ չունեն մեր սրտերում...հեռու են...մեր հոգուց,մեր կյանքից դուրս ...
Այսպիսով, Հոլիսը ստուգեց Ջոնին... Դա  մի յուրօրինակ թեստ էր նրա բնավորության խորությունը որոշելու համար...Ու եթե Ջոնը շուռ գար անհրապույր կնոջից,կկորցներ իր  կյանքի Սերը:Բայց դա  հենց այն է ,ինչ հաճախ անում ենք մենք... մերժում  և շրջվում ....հեռանում...դրանով իսկ հրաժարվելով  մարդկանց սրտերում թաքցրած Աստծո օրհնություններից...

                       Հեղինակ ՝   Max Lucado


                                                             թարգմանեցի ՝ես...հայցում եմ հեղինակի և Ձեր ներողամտությունը....  :))

12 комментариев:

  1. Targmanutyunn el nuynqan hachuyqov kardaci sireli Lili... Artnacan hacheli hishoxutyunner, che vor sa im amenasireli patmutyunneric er. Hishum eq huzmunqs, erb ayn arajin angam kardaci?:-)

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Hishum em,,hishum ,Im lav Hasmik,,,Es inqs el nuynqan azdvac ei,,,piti xostovanem`minch aysor,,,hatkapes,,,Բայց դա հենց այն է ,ինչ հաճախ անում ենք մենք... մերժում և շրջվում ենք.....հեռանում..դրանով իսկ հրաժարվելով մարդկանց սրտերում թաքցրած Աստծո օրհնություններից........

      Удалить
  2. Yana jan du inchpes misht hatuk u jurahatuk, ezaki u ankrknelies !Apres)))

    ОтветитьУдалить
  3. Շատ շատ շատ լավն էր... Երանի ամեն մեկս կարողանայինք ուժ գտնել և մնալ այնտեղ, որտեղ մեր կարիքն ունեն.... Մենք շատ հաճախ կույր ենք կամ էլ կարճատես... Պճեղ մը անուշ սիրտ... Ու որքա~ն ժպիտներ կվառվեն պայծառ լույսով

    ОтветитьУдалить
  4. Ayo,barekams,,,Պճեղ մը անուշ սիրտ,,ptxuc m@ Hogi,,mi ap liq@ gtasrtutyun,,,shat ban harkavor che sirt shahelu... ev jpitnerov bari ashxarhi charutyun@ krchatelu hamar,, :))

    ОтветитьУдалить
  5. irooooooq lavn eeeer......ինչ հաճախ անում ենք մենք... մերժում և շրջվում ենք.....հեռանում..դրանով իսկ հրաժարվելով մարդկանց սրտերում թաքցրած Աստծո օրհնություններից.......erani karoxanainq haskanal vorn e mer@ u mnal dra het...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. iskapes lavn e,,,hamamit em,,,
      Ete giteng barin anel u cheng anum `da charic e,,,
      isk ays patmutyan mej Jon@ vayelec ir bari srti ptuxner@,,,:))

      Удалить