Նկ.Edward Slocombe (1850-1915)
Անշուշտ, կարդացած կլինեք Պարույր Սևակի այս հրաշք գործը.
0՜, Սուլամի՜թա.
Տեսնում ես, թե քեզ ինչպես եմ սիրում.
Առասպելական քո նախապապի,
Սողոմոնիպես.
Ես քեզ սիրում եմ քո նախապապի,
Սողոմոնի պես,
Որ մի արքա էր,
Մինչդեռ ես ...
Գիտես,
Ես ինչ - որ չափով նույնպես արքա եմ.
Ոչ նրա համար, որ ունեցել եմ
Հարճեր ու կանայք,
Ոչ էլ նրանով, որ ես կարող եմ
Երգ երգոց թողնել.
Եթե ինձ համար թագուհի ես դու,
Ինչ եմ ես հապա,
Ինչպես ինձ կոչել, եթե ոչ արքա,,,,,,,
Իսկ հիմա, խնդրեմ, վայելեք Սողոմոն արքայի «թողած» Երգ Երգոցից հատվածներ, ու եթե մի ինչ որ հրաշքով ցանկություն առաջանա ձեր մեջ կարդալու առաջին հայացքից պարզունակ թվացող այս հիասքանչ գործը, բախտ կունենաք առնչվելու, թե հոգևորին , թե Սողոմոնի «էրոտիկ իմաստությանը...» Կհարստանաք .... կավելանա ... և «ունեցողին կտրվի ավելին ...»)))
Երգ երգոցի տողերն անչափ զգացական են, զգայական ... կրքոտ ... Հոգևորականները այն խորհուրդ չէին տալիս կարդալ անփորձ երիտասարդներին .....)))
Ըստ իս, այնքան նրբին, վայելուչ ու վայելչագեղ է ամեն ինչ պատկերված այս ստեղծագործության մեջ, որ անպարկեշտ , արատավոր կամ անվայելուչ որևէ բան անհնարին է գտնել ...
Վլեգել,Նիկոլա «Սողոմոնն ու Սաբաի թագուհին »
հատվածներ Երգ Երգոց - ից
«Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան. Ինչպես շուշանն է փշերի մէջ, այնպես էլ իմ սիրելին է դուստրերի մեջ»:
«Ինչպես խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպես էլ իմ սիրեցյալն է տղաների մէջ»:
P.S. մի փոքր բացեմ «« »» - ը .... այս տողերի մեջ հարսը կարծես թե ընդգծել է ուզում կուսական բնությանն իր պատկանելիությունն ու համեմատում է իրեն դաշտի երկու ծաղիկների, Շուշանի եւ Նարգիզի հետ ... հատկապես շուշանի (Lily) հետ, համեստության պատճառով , իսկ փեսան ընդունում է նրա գերազանցությունը բոլոր մնացած օրիորդների նկատմամբ: «Ինչպես շուշանն է փշերի մէջ, այնպես էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»:
Իսկ տղան աղջկա համար ինչպես «խնձորենին է անտառի ծառերի մեջ» ... նույնքան ցանկալի, բուրավետ, ոչ սովորական ....
Այս մետամորֆոզները նկարագրում են ռոմանտիկ սիրո բոլոր ասպեկտները, ինչն այդքան կարևոր է յուրաքանչյուր կնոջ համար:
Աղջիկը սիրում է նստել «խնձորենու շուքի» տակ, որը խորհրդանշում է պաշտպանություն ոչ միայն Աստվածաշնչում, այլ նաև ամբողջ արևելյան գրականության մեջ...
Մի խոսքով, խորհրդանշում է պաշտպանություն, պաշտպանվածության, ապահովության զգացողություն, ապաստան բոլոր չարիքներից ու դժբախտություններից, մտերմիկ ճանաչողություն և , որն ամենակարևորն է ցանկացած կնոջ համար, իր սիրելիի պատրաստակամությունը իրեն այնպես սիրել, որ դա նկատելի լինի նաև ուրիշներին,,, Սեր, որը դրոշի նման կծածանվի հարսի գլխավերևում և տեսանելի կլինի բոլորին ...
նկ.Գյուստավ Մորո «Սուլամիթա»
«Դարձիր,դարձիր,ով Սուլամիթ,դարձիր,դարձիր,որ քեզ տեսնեմ... »
«Դու բոլորովին գեղեցիկ ես,ո՜վ իմ ընկերուհիս,և արատ չկա քեզանում...
Դու հափշտակել ես սիրտս ,ո՜վ իմ քույր,ո՜վ իմ հարսնացու,դու հափշտակել ես սիրտս աչքիդ մեկ հայացքով,վզնոցիդ մեկ ուլունքով:Որքա՜ն գեղեցիկ են քո քնքշանքները,ո՜վ իմ քույր,ո՜վ իմ հարսնացու:Քո սերը որքա՜ն ավելի լավ է գինուց ,և քո յուղերի բուրմունքը ՝ բոլոր տեսակի անուշ բույրերից:
Խորսխի մեղր է կաթում քո շուրթերից,ո՜վ իմ հարսնացուս:Մեղր ու կաթ կա լեզվիդ տակ,և հանդերձներրիդ բուրմունքը Լիբանանի բուրմունքին է նման:Փակված պարտեզ է իմ քույրը,իմ հարսնացուն,մի փակված պարտեզ է,կնքվսծ աղբյուր:Մաշկդ նռնենիների դրախտ է՝ընտիր մրգերով,հինայով ,նարդոսով ու զաֆրանով,եղեգով ու դարչինով ,կնդրուկի ամեն տեսակ ծառերով բոլոր ընտիր անուշ բույրերի հետ մեկտեղ.պարտեզների աղբյուր է այն և ջրհոր՝խմելու ջրով,Լիբանանից հոսող վտակներ է այն:Արթնացիր ,ո՜վ հյուսիսային քամի,ե՛կ ո՜վ հարավային քամի:Փչիր իմ պարտեզի վրա:Թող նրա անուշ բույրերը տարածվեն»:
«Նրա քիմքը ինքնին քաղցրություն է,և նրա ամեն ինչը ցանկալի է:Սա է իմ սիրեցյալը,և սա է իմ ընկերը,ո՜վ Երուսաղեմի դուստրեր»:
«Թող ինձ համբուրի իր բերանի համբույրներով. Քո ստինքներն ավելի լավ են գինուց, և քո օծման յուղերի հոտը, բոլոր խնկերից. Քո անունը թափված յուղ է անուշ ....»:
«Արքան ինձ իր սենյակը տարաւ»: «Մենք պիտի ցնծանք և ուրախ լինենք քեզնով, և պիտի սիրենք քո ստինքները գինուց ավելի»: «Արժանին սիրեց քեզ»:
Որքա՜ն գեղեցիկ են քո քայլերը կոշիկներով,ո՜վ իշխանի դուստր:Ազդրերիդ կերտվածքը նման է զարդարանքների՝արհեստավորի ձեռքի գործի:
Պորտիդ շրջանակը կլոր գավաթ է:Թող խառնած գինին չպակասի դրանից:Փորդ ցորենի շեղջ է,որ շրջապատված է շուշաններով:Զույգ ստինքդ նման են մի զույգ ուլերի ՝ նման ՝վիթի երկվորյակների:Պարանոցդ փղոսկորյա աշտանակի է նման:Աչքերդ Եսեբոնի ավազաններին են նման՝ Բաթ-Րաբիմի դարպասի մոտ:Քիթդ Լիբանանի աշտարակի է նման ,որ նայում է դեպի Դամասկոս:
Գլուխդ քեզ վրա Կարմեղոսի նման է ,և գլխիդ վրա ծածանվողը ՝ծիրանիի նման: Թագավորը գերված է քո ոլորոն մազերով :Որքա՜ն գեղեցիկ ես,ի՜նչ վայելուչ ես,ո՜վ իմ ցանկալիքների սիրուհին:
Կազմվածքդ արմավենու է նման ,և ստինքներդ արմավի ողկույզների: Ես ասացի.«Արմավենին մագլցեմ ,բռնեմ նրա ճյուղերը.և քո ստինքները լինեին որթի ողկույզի »:
Թող ստինքներդ որթնատունկի ողկույզի պես դառնան,և ռնգանց հոտը ՝խնձորի բուրմունքի պես,և քիմքդ՝ազնիվ գինու պես...»:Իսկ աղջիկն ասում է.«Գինին ,որ ծորում է սիրականիս համար ,քնքշորեն հոսում է քնածների շուրթերի վրայով»:
«Ես իմ սիրեցյալինն եմ ,և նա ինձ է փափագում:Եկ,սիրեցյալս,եկ դաշտ գնանք ,եկ հանգստանանք հինաների մեջ:Եկ վաղ արթնանաք ու գնանք խաղողի այգիները,որ տեսնենք ,թե արդյոք որթնատունկը շիվեր չի տվել,ծաղիկները չեն բացվել,նռնենիները չեն ծաղկել:Այնտեղ իմ քնքշանքները կտամ քեզ:Մանրագորները բուրմունք են արձակում ,և մեր դռների շեմքերի մոտ ամեն տեսակ ընտիր պտուղներ կան:Թե հները,թե նորերը քեզ համար եմ հավաքել,ո՜վ սիրեցյալս»:
Ինձ որպես կնիք դիր սրտիդ վրա,որպես կնիք ՝բազկիդ վրա,որովհետև մահվան պես զորեղ է սերը,և դժոխքի պես ամուր է նախանձը.(երբ բացարձակ նվիրվածություն է պահանջում ) :Նրա կայծերը բոցավառ կրակի կայծեր պես են :Առատ ջրերը չեն կարող հանգցնել սերը,ոչ էլ գետերը կարող են սրբել-տանել այն :Եթե մարդ իր բոլոր թանկարժեք իրերը տա սիրո դիմաց,մարդիկ անպայման անարգելով կանարգեն դրանք»: Երգ Երգոց 8:6-7
«Ես սև եմ և գեղեցիկ, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պես և Սողոմոնի խորանի նման: Մի նայեք ինձ, որ թխացել եմ ու սևացել, քանզի խեթ նայեց արեգակն ինձ: Իմ մոր որդիները կռվեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրին, բայց ես իմ այգին չպահպանեցի »:
Ով իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին : Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման, եւ գեղեցիկ է քո պարանոցը, ասես մանեակներով զարդարուած լինի. Մենք քեզ կը զուգենք ոսկէ զարդի պէս, որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի :
«Իմ նարդոսը իր հոտը բուրեց. ստաշխի փունջ է իմ սիրեցեալն ինձ համար, որ պիտի հանգստանայ իմ ստինքների միջեւ. Նոճու ողկոյզ է իմ սիրեցեալն ինձ համար, Ենգադդի այգիների մէջ »:
«Ահաւասիկ, ի՜նչ գեղեցիկ ես, ով իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղաւնիների »:« Ի՜նչ բարետես ես, ահա, ով իմ սիրեցեալ, եւ որքա՜ն գեղեցիկ ես գահաւորակի վրայ, հովանու ներքոյ»:
Հարսն ասում է օրիորդներին. «Դուք ինձ խնջույքի սենյակը տարեք, և թողեք մնամ ես իմ սիրո հետ: Զորացրէք ինձ յուղերով և խնձոր դիզեցեք վրաս, քանզի այրվում եմ խանդակաթ սիրով.
Թող նրա ձախը լինի գլխիս տակ, և աջը նրա թող գրկի ինձ»:
« Երդվեցէք, ո՜վ Երուսաղեմի դուստրեր, հողի և հանդի զորութեան վրա, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչև որ ինքը չկամենա »:
«Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցեալը եւ ասում, «Վեր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի. Ահա ձմեռն անցաւ, անձրեւները անցան - գնացին, ծաղիկները երեւացին մեր երկրում, էտելու ժամանակը հասաւ, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում. Թզենին իր բողբոջն արձակեց, ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը ... Վեր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղավնի. Ով իմ աղավնյակ, դու, որ պատսպարվել ես վեմի հովանու տակ, ցույց տուր քո երեսն ինձ եւ լսելի դարձրու ինձ քո ձայնը, քանզի քաղցր է քո ձայնը, և գեղեցիկ է երեսը քո »:
«Գիշերն անկողնուս մեջ փնտռեցի իմ հոգու սիրածին, փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի, բայց ինձ ձայն չտվեց: Վեր կենամ, շրջեմ քաղաքում, անցնեմ փողոցներ ու հրապարակներ եւ փնտռեմ նրան, իմ հոգու սիրածին: Փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի նրան, բայց ինձ ձայն չտուեց»:
«Ես քնում եմ,բայց սիրտս արթուն է.սիրեկանիս ձայնն է.դուռը թակում է:Բաց ինձ համար,ով քույրս,ընկերուհիս,աղավնիս,կատարյալս.գլուխս լիքն է ցողով,վարսերս գիշերվա շաղերով:
Ես բացի սիրեկանիս համար ,բայց նա դարձել գնացել էր.սիրտս գնացել էր...որոնեցի նորան,բայց չգտեա,կանչեցի,բայց չպատասխանեց...»:
Քո զույգ ստինքները նման են այծյամի երկվորյակ ուլերի, որոնք արածում են շուշանների մեջ, մինչև ցերեկն անցնի, և ստվերները շարժվեն: Ես էլ առանձին գնամ զմուռսի սարը և կնդրուկի բլուրը, Դու բոլորովին գեղեցիկ ես, ո՜վ իմ սիրելի, եւ ոչ մի արատ չկայ քո մէջ.
Կարոտով լցրիր մեր սիրտը, ո՜վ մեր քույր հարս, քո մի հայացքով, քո պարանոցի մի մանյակով կարոտով լցրիր սիրտը մեր, Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քոյր հարս, գինուց գեղեցկացան քո ստինքները, և քո զգեստների հոտը քաղցր է բոլոր խնկերից. Մեղր է կաթում քո շուրթերից, քույր իմ հարս, մեղր ու կաթ կայ քո լեզվի տակ. և քո զգեստների հոտը նման է կնդրուկի հոտի: Փակված պարտեզ ես, քույր իմ հարս, փակված պարտեզ և կնքված աղբյուր: Քո տնկիները նռնենիների դրախտ են, մրգատու ծառերի պտուղներով, նոճով ու նարդոսով, նարդոս են ու քրքում, խնկեղեգն ու կինամոն, Լիբանանի ամեն տեսակ ծառերով, զմուռս ու հալուէ, բոլոր լավագույն խնկերով հանդերձ, բուրաստանների աղբյուր են և կենդանի ջրի ակունք, որ բխում է Լիբանանից: Վեր կաց, հյուսիսի քամի, և եկ, հարավի հով, փչիր իմ պարտեզի մեջ, և թող իմ խնկերն իրենց բույրը տարածեն...
«Ահա դու, ի՜նչ գեղեցիկ ես, ով իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղավնիների, հարսնաքողիդ տակ. Քո վարսերը նման են այծերի հոտերի, որոնք իջնում են Գաղաադից.
Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, և գեղեցիկ է քո խոսքը, քո շուրթերին. Քո այտերը նման են կիսած նռան, հարսնաքողիդ տակ»:
Գեղեցիկ էր, չէ ՞ )))
P.S. Ի դեպ, այսքան գեղեցիկ ու «զգայացունց »նկարագրված «երկու ստինքները» )))) վարդապետների կողմից մեկնաբանվում է որպես Աստծո խորհուրդ և Մարգարեություններ ...
Իսկ ինձ համար մի չքնաղ «կտավ է » ... անպատմելի գեղեցկություն... ...Երգերի Երգ...
«էրոտիկ խորհուրդ և իմաստություն» )))Մարդկային սերը փառաբանող, գովերգող երգերի ծաղկաքաղ...
«Երգ երգոց - ը» թերևս Աստվածաշնչի ամենադժվարըմբռնելի ու խորհրդավոր գիրքն է համարվում ... ամենատարբեր մեկնաբանություններն են արվել նրա շուրջ և նրա առավելություններն ու արժանիքներն ամենևին էլ չեն սահմանափակվում կնոջ և տղամարդու միջև սիրո բանաստեղծական, նրբին նկարագրությամբ: Այն պարունակում է ավելի բարձր, վեհ, հզոր հոգևոր խորհրդաբանություն, միտք ու իմաստ....
Գուստավ Դորե «Սողոմոն»
Իսրայելի բոլոր թագավորներից Սողոմոն իմաստունն էր առավել «շնորհվածը» գրական ասպարեզում: Նրան են պատկանում ավելի քան 3000 առակներ եւ 1050 երգեր: Սողոմոն թագավորը պատմության մեջ հայտնի է իր իմաստությամբ, բնության գիտակ ու հետազոտող էին նաև նրան համարում, այնպես որ բնության «ներկայությունն» իր տարբեր ասպեկտներով այս գրքի էջերում պատահական չէ: Ու եթե անգամ այլ նշանակություն և այլաբանություն չեք տեսնի այս գրքում, միևնույնն է բուսական ու կենդանական աշխարհի բոլոր տարրերը, ժամանակների ու եղանակների փոփոխություններն անկասկած ձևավորում են Երգ Երգոցի պատկերավոր կառուվածքը:
Որոշ աստվածաբաններ նրան առեղծվածային իմաստ են տալիս և «հարսի ու փեսայի փոխադարձ հրապուրանքը » համարում են որպես խորհրդանշական պատկեր, Աստծո սիրելի ժողովրդի սերն առ Աստված և Աստծո սերն իր ժողովրդի հանդեպ: Իսկ տղամարդու և կնոջ ամուսնական կապի պատկերավոր նշանակությունն է` Աստծո և մարդկանց միջև սրբազան կապը ...
Այսպիսով, Երգ երգոցը գրվել է Սողոմոն իմաստունի թագավորության օրոք 971-931 Ք.ա.
Արդյոք հարսի ու փեսայի պատկերված սերը ունեցել է նախատիպ, այլ կերպ ասած նրա հիմքում ընկած է Սողոմոն իմաստունի կյանքից ինչ - որ փաստ ...? Ու եթե այդպես է միթե զարմանալի չէ վեհ զգացումով, վեհաշուք, իրական սիրո փառաբանությունը թագավորի կողմից, որի մասին Աստվածաշնչում ասվում է, որ նա ունեցել է 700 կին եւ 300 հարճ ...
«Երգ երգոցը» թերևս թագավորն իր առաջին սիրուց ներշնչված է գրել, հավանաբար փարավոնի աղջկա հետ ամուսնությունից հետո: Սակայն գրքում ակնարկ անգամ չկա, որ հարսնացուն իշխանուհի է և ծննդով Եգիպտոսից: Գլուխ 4 :8 կարդալով կարելի է եզրակացնել, որ սրտի տիրուհին Լիբանանից է եկել

Комментариев нет:
Отправить комментарий