Мой список блогов

четверг, 2 февраля 2012 г.

Հետաքրքիր տխուր փաստեր....

Միայն թե չասեք.ճակատագիրն  էր այդպիսին ... ճակատագիրն ինձ համար միշտ էլ եղել է ըտրություն...ընտրության լայն  հնարավորություն  ունի  մարդը,եթե ,իհարկե,  չի դառնում սեփական   հուսահատության,անզորության ,վախի ,մեծամտության ,ինչու չէ,նաև քաղաքավարության , պայմանականությունների ու հանգամանքների    զոհն ու ստրուկը ....
 Բայց այս կերպ   լցնե՞լ «ունայնության փոսը»...ուղղակի անհեթեթություն է...անկարող եմ թաքցնել ժպիտս :») 
Իսկապես .ունայնություն ՝ունայնության ...

Տխուր հետաքրքիր փաստեր ....

среда, 1 февраля 2012 г.

Հետաքրքիր պատմություններ,փաստեր Ավտո-ների մասին))))


Դինո 246GT մոդելը եզակի էր այն բանով,որ նրա վրա չկար Ֆերրարիի ոչ մի լոգո....նա ի հայտ է գալիս որպես մատչելի  «կրտսեր» ապրանքանիշ,բայց իր   12000 դոլլարանոց   գնացուցակով  նա 1969թ դրությամբ   երեք անգամ  թանկ էր, քան Jaguar XJ6:
Ֆերրարիի որդին՝Ալֆրեդինոն ,կամ ՝պարզապես «Դինո»-ն 1956թ 24 տարկան հասակում  մահանում է մկանային դիստրոֆիայից ...պատմում են ,որ այդ օրվանից ի վեր Ֆերրարին գրեթե ամեն օր այցելում էր որդու շիրիմին..

Ամուսնության մասին

Vasily Pukirev - Неравный брак - Google Art Project.jpg
Նկ. Վասիլի Պուկիրև . «Անհավասար ամուսնություն»

Ամուսնության մասին



Խելամի՜տ կին: Եթե դու ցանկանում ես ,որ ամուսինդ ժամանակն անցկացնի քեզ հետ ,ապա հոգ տար այն մասին,որպեսզի նա ուրիշ մի տեղ չգտնի այդքան հաճելի բավականություն ու քնքշություն:
                                                       Պյութագորաս


Ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի:Եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն,իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա:
                                                          Սոկրատ

вторник, 31 января 2012 г.

Ես հրեշտակ չեմ եղել ,,,,,

          
Հիմա գիշեր է :Ծննդյան գիշեր:Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են :Քնած են և եղբայրդ ու քույրդ:Նույնիսկ մայրդ արդեն քնել է :Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ,մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից ,բայց թող կուրանան աչքերս ,թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից :Նա այնտեղ է `իմ սեղանին,այստեղ` սրտիս մեջ:Այստեղ `հեքիաթային

понедельник, 30 января 2012 г.

Ինչո՞ւ գրեցի այս մասին...


 Մի ճամփորդ մոտենում է Սոկրատեսին ու հարցնում,թե արդյոք ճիշտ ճանապարհով է գնում  Աթենք.
-Ճիշտ ես գնում ,բարեկամ,Աթենքը մեծ քաղաք է ,կողքով չես անցնի,-պատասխանում է Սոկրատեսը:
-Իսկ ինչպիսի՞ մարդիկ են աթենացիները,-հետաքրքրվում է օտարականը:
-Դե,-պատասխանեց Սոկրատեսը,-ասա ինձ որտեղից եք և ինչպիսի մարդիկ են բնակվում այնտեղ,որտեղից եկել ես :
-Արգոսից եմ : ՈՒրախ եմ ու հպարտ տեղեկացնելու,որ Արգոսում շատ բարյացկամ,ուրախ,բարի,առատաձեռն մարդիկ են ապրում,-պատասխանեց  ճանապարհորդը:
-Ես  էլ ուրախ եմ քեզ տեղեկացնելու,բարեկամ,որ Աթենքում էլ այդպիսի  մարդիկ են ապրում: