Мой список блогов

суббота, 1 декабря 2012 г.

Ամորֆ դատարկություն.... կամ հիմն դատարկությանը -մնանք ընկերներ...

Մի արտահայտության հետքերով... «ՄՆԱՆՔ  ԸՆԿԵՐՆԵՐ»....Խոստացել եմ սիրելի ընկերոջս գտնել հեղինակին...Բայց կգտնե՞մ... Մարդկության  պատմության տեղեկատվական համընդհանուր տարածությունից է   այս արտահայտությունը՝  «ժառանգություն »,որը չունի  հեղինակ  ու ազգություն  ...)))))
Ինչպիսի  ճկուն,հեշտությամբ  մանևրող,խուսանավող,լայանամասշտաբ  ստորացնող   ,շատ թեթև ու կիրառելի  մեխանիզմ ունի  հոգուց զուրկ այս  արտահայտությունը....«ՄՆԱՆՔ  ԸՆԿԵՐՆԵՐ»
Երբևիցե ասե՞լ եք...Իսկ լսե՞լ,,,Անշուշտ...

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ «Պարսկական Մոտիվներ»


Էլ իմ վաղեմի վերքը չի ցավի,
Եվ գինու տենդն էլ հոգիս չի հանում.
Ես բուժում եմ ինձ ծաղկունքով ծավի,
Թեհրանի թախծոտ մի թեյարանում:

Թեյարանի տերն,իր գործին հլու,
Ռուս հաճախորդին դուր գալ է ուզում,
Բայց ինձ, փոխանակ թունդ օղի տալու,
Թեհրանական թունդ թեյ է տալիս: