Мой список блогов

среда, 27 марта 2013 г.

Չեմ կարող հասկանալ,թե ինչպես եմ ապրել առանց քեզ առաջ.....

Նապոլեոն և Ժոզեֆինա  
    
Չեմ կարող հասկանալ,թե ինչպես եմ ապրել առանց քեզ .....
«Ես սիրում եմ քեզ...
Ամեն գիշեր մտովի գրկում եմ քեզ...շոյում քո մետաքսե կուրծքը...ավելի ներքև...գրկում եմ քեզ ամբողջովին.....
 Ես առանց քեզ ոչինչ եմ .....Չեմ կարող հասկանալ,թե ինչպես եմ ապրել առանց քեզ ...
Իմ բոլոր մտքերը գամված են քո ննջասենյակին...քո անկողնուն...քո սրտին...

Հազար համբույր քո աչքերին,քո շուրթերին...քո լեզվին...աշխարհի ամենալավ քո փոքրիկ .....
   Օ՜հ, հիշում ես այն քաղցր երազը,երբ ես նետում էի քո գուլպաները,քո մետաքսներն ու  սեղմում  քեզ այնպես ,որ դու ամբողջովին հայտնվում էիր իմ սրտում...Օ՜հ,ինչու  բնությունը չի ստեղծել նման հնարավորություն...Ինչ հրաշալի կլիներ...»:
Այն ժամանակ ,երբ Բոնապարտը,  շուռումուռ գալով անկողնում, երազում էր  կնոջ մասին,հիշում նրա հետ անցկացրած բուռն գիշերները,Ժոզեֆինան իր ատլասե մարմինը տալիս էր բոլոր երիտասարդներին,ովքեր այդ մասին քաղաքավարի խնդրում էին նրան...))))

Այս  խելահեղ,կրքոտ  սիրային նամակները   Ժոզեֆինայի վրա չէին թողնում այն ազդեցությունը,ինչ ակնկալում էր Նապոլեոնը....
Ստանալով հերթական նամակը՝ նա ծիծաղում էր.
-Հրաշալի է... և ինչ ծիծաղելի է այդ Բոնապարտը....,- ասելով նետվում  էր հերթական կրքոտ ու տաքարյուն սիրեկանի գիրկը...
Նա չէր զգում այդ բացառիկ մարդու հանդեպ նույն սերը ,ինչ ներշնչել էր նրան,բայց ,իհարկե, հպարտանում էր նրանով ,որ Նապոլեոնը իր փառքի չափ սիրում է նրան:
Նա վայելում էր Բոնապարտի օրեցօր աճող փառքը...
Բոնապարտը սիրում էր խելահեղ սիրով .«....մի անգամ՝ երկար բացակայությունից հետո ,այլևս չկարողանալով« իշխել » իր վրա ՝ նա բռնեց կնոջ ձեռքն  ու տարավ ննջասենյակ...
 Հանվելով խեղդվողին փրկող մարդու արագությամբ ՝ նա նետվեց   Ժոզեֆինայի վրա ....անասելի արագությամբ նրա վրայից թռչում էր հագուստը,կիսաշջազգեստները...կորսետը...ծվենների  վերածվող  ժանյակները...վերջապես պոկոտվեցին վերջին թելերն ու ,ահա ,սիրավառ, այրող համբույրով ձուլվեց նրա« փոքրիկ ,էլաստիկ կրծքին»,որի մասին երազում էր շաբաթներ շարունակ...
Երբ երիտասարդ կինը մնաց առանց հագուստի,նա բարձրացրեց նրան ձեռքերի վրա ու դրեց անկողնուն ...»   .....և ապացուցեց,որ ամենուր է նա գերագույն և գլխավոր հրամանատար...))))
   Երկու օր նրանք դուրս չեկան ննջասենյակից...
Այսպիսի խելահեղ  գիշերներից   հետո,երբ  Նապոլոնը  մեկնեց ռազմական արշավի ,Ժոզեֆինան  դեռևս  «տաք»  ամուսնական անկողին հրավիրեց Իպոլիտին՝  հերթական սիրեկանին....
         Հոգնած ու հիասթափված Ժոզեֆինայի  բազում անհավատարմություններից՝  Նապոլեոնը վերջնականապես որոշեց բաժանվել...
«Որպեսզի Նապոլեոնը որոշեր վերջ դնել իրենց հարաբերություններին ,խզեր  կապերը  մի կնոջ հետ,որին  կապված էր տասնյակ տարիների սովորության ուժով,կրքոտ սիրով,կնոջ,որին այնքան էր սիրում ,որ նույնիսկ  կոչեց նրան կիսել իր հետ գահը...,անհրաժեշտ էր ,որ նրանց միավորող կապը թել առ թել մաշվեր ու կտրվեր...» ,-համարում է 19-րդ դարի պատմաբան և Բոնապարտի կենսագիր Ֆ. Մասոնը:
Նրանք ամուսնալուծվեցին 1809թ դեկտեմբերի 16-ին:
Ասում  են  հզոր իմպերատորը արտասվում էր ամուսնալուծության թղթերը ստորագրելիս...Երեք օր փակվեց իր պալատում՝  չցանկանալով տեսնել որևէ մեկին.....

       Շուտով նա ամուսնանում է Ավստրիայի արքայադուստր Մարիա -Լուիզի հետ...Ծնվում է երկար սպասված ժառանգորդը...
«Իհարկե,նա երբեք չի սիրել Մարիա-Լուիզին այն կրքոտությամբ,որով սիրել է Ժոզեֆինային»,-գրում է Ֆ.Մասոնը:
   Ասում են Նապոլեոնը մեռնելուց առաջ շշնջացել է Ժոզեֆինայի անունը....իսկ Ժոզեֆինայի վերջին բառերն են եղել .«Նապոլեոն... Էլբա»:

P.S. այսպիսի երկար« ներածականից »  հետո շարունակությունը կլինի Նապոլեոնի և Մարիա-Լուիզի  սերը 

Օգտվել եմ Массон Ф.« Наполеон и женщины» գրքից
Ժան Լուի Դավիդ,Նապոլեոնը հատում է Սեն-Բերնար լեռնանցքը

8 комментариев:

  1. Հետաքրքիր էր շատ, սիրելի՛ Լիլի...Նապոլեոնը իրոք հզոր իմպերատոր էր և երբեք չես պատկրացնի, որ նման կնոջ հանդեպ այդ աստիճան թուլություն կունենա: Ինչևէ...

    ОтветитьУдалить
  2. Քիմիա է ,Անահիտ ջան...Երևի ֆերամոններն են մեղավոր)))) որը «հավասարոզոր է «թուղթ ու գրի»... « կապում է»..... ))))))
    Նրա մեջ ինչ -որ բան կար,որը խենթանալու չափ դուր էր գալիս Նապոլեոնին .... Նա նրան համարում էր իսկական ԿԻՆ...
    Այնպես չէ որ միայն Ժոզեֆինաին է սիրել Նապոլեոնը,,,Բազմաթիվ սերեր է ունեցել նա...Բայց Ժոզեֆինան եղել է անգերազանցելի...)))
    Այդ կինը կարծես նրա թալիսմանը լիներ...Հաջողությունն ասես լքեց Նապոլեոնին ,երբ նրանք բաժանվեցին...
    Իսկ Մարիա Լուիզան նրա «կործանումն էր»...
    Շնորհակալ եմ,Անահիտ ջան...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Հրաշալի մեկնաբանում...ամեն ինչի համար մեկ անգամ ևս շնորհակալություն, սիլելի՛ Լիլի

      Удалить
  3. Քեզզզզզ եմ շնորհակալ ,Անահիտ ջան... Շատտտտտտտտ))))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շուտով կգրեմ Մարիա Լուիզի մասին էլ...կկարդաս.....այդպես չէ...?)))

      Удалить
    2. Լիլի ջան...քո բոլոր գրառումները հատ առ հատ կարդացել եմ: Ինչպե՞ս կարող եմ չկարադալ ))

      Удалить
    3. Պատիվ է ինձ համար ...
      Շատ եմ շնորհակալ ..)))

      Удалить
    4. Ինձ համար նույնպես...պատասխան շնորհակալություն )

      Удалить