Мой список блогов

суббота, 30 марта 2013 г.

surrealisme
















  • Գեղանկարչություն....ոճեր և ուղղություններ
  • Սյուռեալիզմ-(ֆր. surrealisme բառից-ռեալիզմից դուրս... գերիրապաշտություն)Սյուռեալիզմը ծագել է Ֆրանսիայում ,20-րդ :Նկարիչները ֆոտոգրաֆիկ ճշգրտությամբ ստեղծում էին սովորական առարկաների անտրամաբանական,վախեցնող նկարներ ՝օգտագործելով  գեղանկարչության ոչ ստանդարտ տեխնիկա...արտահայտելով ենթագիտակցականը:
    Հայտնի սյուրռեալիստներ-Սալվադոր Դալի ,Ռենե Մագրիտտ,Խուան Միրո,Լուի Արագոն...
    Ռենե Մագրիտտ, բելգիացի սյուրռեալիստ, հայտնի է իր խորհրդավոր և սրամիտ,սկանդալային  նկարներով...
    Նա երբեք «չի շշմեցրել» հասարակությանը իր արտաքնով և վարքով ,ինչես Սալվադոր Դալին...և երբեք չի նկարել խենթ ու անիրական պատկերներ ,ինչպես Մաքս Էռնստը... 
    Նա «կառուցում էր » իր նկարները կոնտրաստային խաղի վրա...

     (398x331, 127Kb)


    Մագրիտտը սերտորեն համգործակցում էր սյուրռեալիստների հետ...խնդրում նրանց  կոչել իրեն «մոգական ռեալիստ»...Նրա աշխատանքներն  արթանցնում  են ակտիվ մտորումներ  և  հավերժական հարցերի որոնումներ...




    Նա ասել է.« Տեսանելի իրերը կարող են լինել անտեսանելի ...օրինակ,եթե ձիավորներ անցնեն անտառի միջով ,նախ ՝ դուք կտեսնեք նրանց ,հետո չեք տեսնի...բայց դուք գիտեք ,որ նրանք այդտեղ են...
    «Carte Blanche » նկարում ձիավարուհին  ծածկում է ծառերը ,և ծառերն են փակում  նրան :Սակայն մեր մտածողության ուժը ընգրկում է և տեսանելին ,և անտեսանելին,և ես գեղանկարչության օգնությամբ մտքերը տեսանելի եմ դարձնում...»:

    Чистый бланк

    Հոգեվերլուծողները միշտ կասկածանքով են վերաբերվել Ռենե Մագրիտտին ու նրա արվեստին...Սակայն ,ի պատասխան նրանց հարձակումների,նա սարկազմով պնդում էր ,որ հոգեվերլուծաբանի լավագույն հիվանդը մեկ ուրիշ հոգեվերլուծաբան է...)))





    Рене Магритт (Rene Magritte). Заблудившийся жокей (The Lost Jockey)

    Շախմատն ու նոտաները....  նկարչի  մանկական ընկալման մեջ դրանք  սարսափելի են եղել...« Ես հիշում եմ  իմ զարմանքը ,երբ առաջին անգամ տեսա շախմատի տախտակն ու ֆիգուրները :Վախեցնող տպավորություն էր...Իսկ նոտաների թղթերը,որտեղ խորհրդավոր նշանները ներկայացնում էին հնչյուններ, և խոսքեր չէին»:
    «Մոլորված ձիավարժը» կտավում   պատկերված է հսկայական  շախմատային ֆիգուրների (որոնց վրա նոտաներ են փորագրված) մեջ մոլորված  փոքրիկ ձիավոր... 







    «Սիրահարները»
    Նկարը գոյություն  ունի  երկու տարբերակով...
    Առաջին տարբերակ-  կին և տղամարդ , նրանց գլուխները փաթաթված է սպիտակ կտորով ...նրանք համբուրվում են...
     Մյուսի տարբերակով -նրանք «նայում են» հանդիսատեսին ..Նկարը զարմացնում  է ու կախարդում...
    Մագրիտտը ակնարկում է Կույր Սիրո մասին...  կուրության մասին ՝բոլոր առումներով.չէ՞ որ սիրահարները ոչինչ չեն տեսնում  ,ոչ ոքի չեն նկատում...մենք նույնպես չենք տեսնում նրանց իրական դեմքը...սիրահարների գաղտնիք են նաև միմյանց համար...
    Մագրիտտի գրեթե բոլոր նկարները հանելուկներ են ,որոնք մինչև վերջ  լուծված չեն ... 





    Մագրիտտի նկարներում առանձնահատուկ տեղ ունեն դեմքերը ,ավելի ճիշտ ,դեմքերի բացակայությունը...Հաճախ դեմքը ծածկված է կողմնակի առարկայով ,կտորով կամ դեմքի փոխարեն մարմնի  այլ մասեր կարող են լինել ...
    Ըստ հոգեվերլուծաբանների, պատճառը Ռենեի գեղեցիկ ու երիտասարդ մոր ինքնասպանությունն է, որը մեռնելուց առաջ կտորով փակել էր դեմքը ,որպեսզի մեռնելուց հետո այլանդակված  չերևա...»:
    Ամեն դեպքում ,նկարչի «Սիրահարները» աշխատանքը ասոցացվում է  հանգուցյալ մոր հիշողության հետ ...




    «Կեղծ հայելի»


    50-60թթ ցուցահանդեսներում ցուցադրվում էր միայն Մագրիտտի աշխատանքները ...Նրա աշխատանքները  ցնցել էին Արտ-շուկան...Փողերը թափվում էին ինչպես  «առատության եղջյուրից »...Սակայն նա մնաց հավատարիմ ինքն իրեն ...ոչ մի բոհեմական կյանք...Նա պարզ , հասարակ կյանք էր վարում...Իսկ միակ սիրելի փոխադրամիջոցը  դարձյալ տրամվայն էր...)))





    «Սև Մագիա» 





    «Վտանգավոր կապեր» 








    «Բուդուարի փիլիսոփայությունը»1948












    «Մարդկության որդին»
    Այս կերպարը «շահագործում են » բոլորը...սկսած Apple-ի արտադրանքի երկրպագուներից (որոնք անծանոթին  փոխարինել են Սթիվ Ջոբսի կերպարով),մինչև գովազդատուներն ՝իրենց  անհեթեթ գոգազդներով...






    Ինքնանկար . «Խորաթափանցություն»


    Սիրում եմ Մագրիտտ...Կարծում եմ ,հոգեվերլուծաբաններն ինձ «հանգիստ» կթողեն  չեն « վերլուծի» հարգանքս նրա արվեստի հանդեպ...։))



    հասկացա.
    սյուռեալիզմը գերիրականությունն է,իսկ սյուռեալի՞ստը...
    գերիրականի՞ստ...գերիրականապա՞շտ)))

    1 комментарий: