Мой список блогов

среда, 27 марта 2013 г.

Այո,լեզուն կրակ է,,,,


....Պետք չէ ,որ շատերս ուսուցիչներ դառնանք՝իմանալով,որ մենք ավելի խիստ դատաստան ենք ստանալու:Քանի որ բոլորս էլ շատ ենք սայթաքում :Եթե մեկը խոսքով չի սայթաքում նա կատարյալ մարդ է,որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը:Եթե մենք ձիերի բերանին սանձ ենք դնում ,որ նրանք հնազանդվեն մեզ ,ապա կառավարում ենք նաև նրանց ամբողջ մարմինը: Տեսեք ,նույնիսկ նավերը ,որ թեպետ այդքան մեծ են ու քշվում են սաստիկ քամիներից ,սակայն մի փոքր ղեկով ուղղվում են դեպի այն կողմը,ուր որ ղեկի մոտ եղողը   ցանկանա:

Այդպես էլ լեզուն .մի փոքր անդամ է,բայց մեծ-մեծ բաներ է խոսում :Տեսեք ,թե որքան փոքր կրակ է պետք ,որ մի մեծ անտառ այրվի:Այո,լեզուն կրակ է:Լեզուն ինքն իրենով անարդարության աշխարհ է բովանդակում մեր մարմնի անդամներում,քանի որ այն արատավորում է ամբողջ մարմինը  և բոցավառում բնական կյանքի անիվը,ու ինքն էլ բոցավառվում է գեհենից:
Քանի որ  ամեն տեսակ վայրի գազան ,ինչպես նաև թռչուն ,սողուն և ծովային արարած կարող է սանձահարվել  և սանձահարվում էլ է մարդկանց կողմից:Բայց լեզուն մարդկանցից ոչ ոքի կողմից չի կարող սանձահարվել: Եթե մեկը խոսքով չի սայթաքում նա կատարյալ մարդ է :Մի անկառավարելի,վնասաբեր բան է այն,լցվածմահաբեր թույնով:Նրանով մենք օրհնում ենք Աստծուն ,և նրանով էլ անիծում մարդկանց,որոնք Աստծո նմանությամբ են ստեղծված:Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք:
Միթե աղբյուրը միևնույն ակունքից քաղցր և դառը ջուր է բխեցնում : ?Միթե թզենին կարող է ձիթապտուղ տալ ,կամ որթատունկը ՝թուզ:?Նմանապես և աղի ջուրը չի կարող քաղցր ջուր տալ: Հակոբոս  3:1-12(Նոր կտակարան)



5 комментариев:

  1. Մեր խոսքերը, մեր գործերի նման, պետք է լցված լինեն հավատքով, հույսով և գթասիրությամբ: Որոշ բաներ, որ մենք ասում ենք, կարող է կործանարար լինել, նույնիսկ թունավոր, և դա սարսափելի մեղադրանք է: Կարծում եմ ակնհայտ է, որ բացասական խոսելաձևը շատ հաճախ գալիս է բացասական մտածելակերպից, ներառյալ մեր մասին բացասական մտածելակերպից: ՈՒստի եկեք խոսենք հույսով լի: Խոսենք քաջալերելով, քաջալերելով նաև ինքներս մեզ: Ճշմարիտ է ասված, որ Մտրակի հարվածը մարմնի վրա հետքեր է թողնում, բայց լեզվի հարվածը ջարդում է ոսկորները: Եթե մեկը խոսքով չի վիրավորում, նա կատարյալ մարդ է: Կյանքի իմաստը կատարելության որոնումն է, իսկ յուրաքանչյուրիս խնդիրն է՝ առավելագույնս մերձեցնել նրա դրսևորումը ինքներս մեր հետ: Շնորհակալ եմ Լիլի ջան, նման հետաքրքիր, ուսանելի ու օգտակար նյութի համար:

    ОтветитьУдалить
  2. Հիշեցի Ձեր կողմից հաճախակի հնչող խոսքը. "Դու այն ես, ինչ խոսում ես, ինչպես մտածում ու արտահայտվում ես ուրիշների մասին"
    Ամեն ինչ հարաբերական է, երբեմն ահավոր զայրույթի ու բարկության պահին չենք կարողանում կապ դնել լեզվին...և դուրս է հորդում խռովված հոգին...սակայն ընդունում եմ, որ մեծամասամբ ճիշտ է ասված... )))

    ОтветитьУдалить
  3. Edvard jan,xosqd anteri er,,,,,avelacnel voreve ban `nshanakum e bardzramit linel,,,isk es xonarh em,,,,jpittt,,,
    apressssssssss ,hiacac em ;))Byurexik -xosq er

    ОтветитьУдалить
  4. Hasmik jan,Astco xosq@ masamb chisht linel chi karox,,,ayn bacardzak chshmartutyun e,,,
    sakayn iravaci es,,,erbemn antaneli djvar e zspel huyzer@,, barkutyunn u ,,,kap dnel lezvin,sandzel lezun,, :))tarineri @ntacqum en sovorum tolerantia ,,,,hamberel ,,xosqi mej zusp linel ,,,,,isk aha, ayd jamanak ` ,,de,sirt im paytir ,qani vor piti kap dnem lezvis,, :))
    inch arac,,,chisht e mard@ hreshtakneric mi qich e cacr ,,sakayn hreshtak che,,,mardn ankatar e,,, :))
    Ev ayn inch chi nerum mard@ `nerum e Astvac,,,

    ОтветитьУдалить
  5. Գիտեմ սիրելի lili , որ Աստծո խոսքը չի կարող մասամբ ճիշտ լինել: Ես նկատի ունեի հենց այն, ինչի մասին գրել եք` անկատար է մարդը: )))

    ОтветитьУдалить