Мой список блогов

понедельник, 30 сентября 2013 г.

Ա՜հ,սեպտեմբերի այս վերջին օրը ի՜նչ գեղեցիկ է...

Обложка




Ա՜հ, սեպտեմբերի այս վերջին օրը ի՜նչ գեղեցիկ է ...
Տխրության քողից ուզում եմ ժպտալ.
Թվում է հոգիս ուրախ է այնպե՜ս, եւ կարծես մեկեն
Ահա հիշեցի օրերը անցյալ:
Գուցե մտերիմ աշունը սրտիս հեվք տվեց մի քիչ
Քան այդ կարող է գարունը թովիչ ...

Դեղնած տերեւնե՜ր ...
Որքա՜ն գեղեցիկ թափվում են գետնին.
Եվ որքա՜ն խարտյաշ գույն ունեն նըրանք,
Ապա նայեցեք ...

воскресенье, 29 сентября 2013 г.

Թևավոր խոսքեր Հին և Նոր Կտակարաններից.,որոնք «պարտավոր եք» իմանալ...)))

Նկ.Ն.Գե,Պիղատոսն ու Հիսուսը...Ի՞նչ է Ճշմարտությունը(Quid est Veritas?)

 Թևավոր խոսքերը    մշակութային երևույթ են ...մշակութային հիշողություն...
որոնք վկայում են բարձր  հոգևոր  զարգացման մասին...
նրանք բարելավում, գեղեցկացնում ու ավելի իմաստուն   են դարձնում  մեր խոսքը....