Мой список блогов

четверг, 7 июля 2011 г.

Սերգեյ Եսենին Անցավ օրը,և սահմանը կարճացավ

Անցավ օրը,և սահմանը կարճացավ,
Իմ մեկնումի պահը դարձյալ մոտեցավ:
Ես հատում եմ մատիս թեթև շարժումով
Տարիների գաղտնիքների ջուրը մով:

Ճակատագրիս ալիքների վրա լուրթ
Կուտակվում է փրփուրների քափը ցուրտ,
Եվ դառնում է լուռ գերության հետքը սառ
Իմ խորոշմած շրթունքի մոտ նոր մի ծալ:

Սերգեյ Եսենին Ես տխրությամբ եմ նայում հիմա քեզ

Ես տխրությամբ եմ նայում հիմա քեզ,
Ինչպիսի՜ կսկիծ ու դառն ափսոսանք...
Ուրեմն կյանքում թե դու, և թե ես
Աշնան պղնձե սաղարթին հասանք:

Օտար շուրթերը տարել են վաղուց
Քո ջերմությունն ու դողը կուսական,
Կարծես թե բարակ անձրև է մաղում
Հոգուց իմ՝ արդեն կիսով չափ հանգած:

Սերգեյ Եսենին Ես հիշում եմ

Ես հիշում եմ

Անգինս,թախիծով  մի անանց
Հիշում եմ ես փայլը մազերիդ,
Ինձ համար դժվար էր չափազանց
Թողնել ու հեռանալ քեզանից:

Գիշերներն եմ հիշում ես աշնան,
Կեչի ծառն ու շրշյունն ստվերի...
Ասենք թե կարճ էին օրերն այն,
Երկար էր լուսնի  լույսն ավելի :

Սերգեյ Եսենին Կապույտ հրդեհի բոցերը հանգան

Կապույտ հրդեհի բոցերը հանգան,
Մտահան եղավ հեռուն հայրենի:
Ես սեր եմ երգում առաջին անգամ
Եվ սկանդալն եմ թողնում վայրենի:

Կնասեր էի չափից ավել,
Ես ամբողջովին՝ լքված մի այգի,
Չեմ սիրում արդեն խմել ու պարել
Եվ կյանքս վատնել առանց արդյունքի:

Ուժեղի իրավունքով , Որտեղ լավ է ,այնտեղ է հայրենիքը




  • Խոսքի պատմություն...
  • Որտեղ լավ է, այնտեղ է հայրենիքը ...լատ. Ubi bene ibi patria..իսկ մենք ասում ենք՝ որտեղ հաց, այնտեղ կաց...))
     Արտահայտության սկզբնաղբյուրը -Արիստոֆանեսի« Plutus» կատակերգությունից է,որտեղ կան այսպիսի խոսքեր« ցանկացած