Որտեղ լավ է, այնտեղ է հայրենիքը ...լատ. Ubi bene ibi patria..իսկ մենք ասում ենք՝ որտեղ հաց, այնտեղ կաց...))
Արտահայտության սկզբնաղբյուրը -Արիստոֆանեսի« Plutus» կատակերգությունից է,որտեղ կան այսպիսի խոսքեր« ցանկացած
երկիր ,որտեղ մարդն իրեն լավ է զգում, Հայրենիքն է »:Այս խոսքերը հայտնի դարձան Ցիցերոնի շնորհիվ. նա իր «Տուսկուլանյան զրույցներ » շարադրության մեջ գրում է «Հայրենիքն ամենուր է ,որտեղ լավ է»
երկիր ,որտեղ մարդն իրեն լավ է զգում, Հայրենիքն է »:Այս խոսքերը հայտնի դարձան Ցիցերոնի շնորհիվ. նա իր «Տուսկուլանյան զրույցներ » շարադրության մեջ գրում է «Հայրենիքն ամենուր է ,որտեղ լավ է»
Նշանակությունը.
Այն հնչում է հեգնական,արհամարհական և սովորաբար մեջբերվում է որպես կոսմոպոլիտ սպառողի կարգախոս ՝զուրկ քաղաքացիական ու սեփական արժանապատվության զգացողությունից.... Արտահայտությունը կիրառվում է ոչ սկզբունքային ,փողի առումով ինտերնացիոնալ , անբարեխիղճ մարդկանց հանդեպ,որոնք հեշտությամբ փոխում են իրենց հայրենիքը ցանկացած ուրիշ երկրի հետ,որը հրապուրում ,որսում է նրանց ինչ-որ օգուտներով ...
Ինչպես պատմում է Պլուտարքոսը .«Մի անգամ գաղղիացիները (գալլերը ՝հնագույն ժամանակներում Ֆրանսիայի տարածքում ապրող ցեղեր) հատեցին Ալպերն ու ներխուժեցին Իտալիա:
Պաշարված Կլուզիումա քաղաքի բնակիչները օգնություն խնդրեցին Հռոմից:Հռոմեացի դեսպանները խնդրեցին գալլերի առաջնորդին՝Բրեննին, հաշտվել պաշարված քաղաքի բնակիչների հետ,քանզի նրանք Հռոմի դաշնակիցներն էին...
Բրեննը համաձայնեց ,սակայն որպես փոխհատուցում այդ քաղաքից պահանջեց բերրի հողերի մի մասը ՝խաղողի այգիներով...Հռոմեացիները վրդովվեցին.« Բայց ինչ իրավունքով եք խլում հողերն իրենց օրինական տերերից»,որին էլ Բրեննը պատասխանեց հետևյալ խոսքերով ,ինչը դարձավ պատմական հայտնի արտահայտություն....«Մեր իրավունքը մենք կրում ենք մեր սրերի ծայրին... Ուժեղներին է պատկանում ամբողջ աշխարհը »:
Հաջորդ օրը մարտ սկսվեց պաշարված քաղաքի բնակիչների և գաղղիացիների միջև...Հռոմեացի դեսպանները, խախտելով պատերազմի ավանդույթները,կանգնեցին իրենց դաշնակիցների կողքին...Նկատելով դա՝ Բրեննը դադարեցրեց մարտն ու դիմեց սենատին ՝պահանջելով հանձնել իրեն հակամարտության օրենքները խախտած դեսպաններին...Սենատը պատասխանեց ծաղրական մերժումով...Այդ ժամանակ Բրեննը ուղղեց իր զորքերը հռոմեացիների դեմ և հենց առաջին ճակատամարտում բացարձակապես կոտորելով նրանց ՝գրավեց Հռոմը...Այստեղ Բրենն արեց իր պատմական երկրորդ արտահայտությունը ՝ «Վա՜յ պարտվողներին»:
Հիմնվելով Բրեննի վերոհիշյալ արտահայտությունների վրա՝ կազմվել է «Ուժեղի իրավունքով» արտահայտությունը ....
Комментариев нет:
Отправить комментарий