Мой список блогов

суббота, 31 марта 2012 г.

Ի ՞նչ է բիոնիկան


Բիոնիկա...բոլոր «փնտրտուքները » չգիտես ինչու  բերում են ինձ մոտ,իմ բլոգ...:)) այո ..այո...))) երևի  ինչ -որ մի գրառման մեջ հիշատակե ՞լ եմ   բիոնիկա բառը...արդեն չեմ հիշում ...
Ի    ՞նչ է բիոնիկան...Կփորձեմ պատասխանել  պարզ ու հասկանալի ...
 Հունարենից թարգմանաբար՝ կյանքի տարր..բառացիորեն ՝ կենսունակ:

Բիոնիկան - գիտություն է, սահմանասյուն կենսաբանության ու տեխնիկայի միջև ,որը լուծում է ինժեներական խնդիրներ ՝հիմնված օրգանիզմների գործունեության ու կառուցվածքային վերլուծության վրա....
1960թ. Դայթոնում(ԱՄՆ) տեղի ունեցավ առաջին գիտաժողովը Բիոնիկայի վերաբերյալ ,որն էլ  պաշտոնապես ամրագրեց նոր գիտության ծնունդը.....
Բիոնիկան սերտորեն կապված է կենսաբանության ,ֆիզիկայի,քիմիայի, կիբերնետիկայի ,ինչպես նաև ինժեներական գիտությունների՝ Էլեկտրոնիկա,նավագնացություն,ծովագնացություն ,կապ  և այլն..
Իսկ ի    ՞նչ է բիոմիմետիկան...բիոմիմիկրիան...(Բիոնիկա) 
Բիոմիմետիկա-(լատ.բիոս-կյանք,միմեսիս-կրկնօրինակել)..
Մի խոսքով.
Բույսերն ու կենդանիները մեծահոգաբար թույլ են տալիս սովորել իրենցից ...կրկնօրինակել իրենց...))
Կրկնօրինակման  հաջողված օրինակներից մեկը լայն տարածում գտած липучка-ն է ,որի նախատիպը «աներեսա-պնդերեսաբար » մեր հագուստին,կենդանիների մազերին կպչող   կոծոծի պտուղներներն են  ....:»))

   Իսկ ի՞նչ կարող են սովորել ինքնաթիռ նախագծողները սապատավոր կետից...Բացատրվում է  մի պարբերագրում (Natural History)
Հետազոտողներին հետաքրքրում էր ոչ թե այն փաստը ,թե առաձգկական մարմին ունեցող այս հսկա արարածը ինչպես է պտույտներ կատարում անհնարին թվացող փոքր տրամագծով ,այլ նրա լողաթիակների կառուցվածքի գաղտնիքն էր նրանց հետաքրքրում...լողաթիակների առջևի ծայրը հարթ չէ,ինչպես ինքնաթիռի թևը ,այլ ատամնավոր է և նման է դուրս ցցված պալարների շարանի...Մինչ կետը ճեղքում է ջուրը ,այդ պալարները մեծացնում են վերամբարձ ուժը և նվազեցնում ջրի դիմադրությունը...ինչպե՞ս ...Նրա պալարների շնորհիվ ջուրը սկսում է առանց խոչընդոտի արագ շրջապտույտ կատարել լողաթիակների վերևի մասում նույնիսկ այն ժամանակ ,երբ կետը ուղղաձիգ դեպի վեր է լողում...Սակայն եթե լողակը հարթ լիներ և չունենար պալարներ ,կետը չէր կարողանա այդպիսի փոքրիկ պտույտներ կատարելով կտրուկ վեր բարձրանալ, քանի որ ջուրը կսկսեր ձագարաձև պտտվել նրա լողաթիակների տակ և վերամբարձ ուժը կնվազեր...
Գործնականում ի՞նչ օգուտ կարող է տալ այս հայտնագործությունը...  Եթե ինքնաթիռի թևերը կառուցվեն (ո ՞վ գիտի...գու ՞ցե արդեն կառուցվել են ) նման ձևով ,ապա օդի հոսքը փոխելու համար քիչ Էլերոնների կամ մեխանիկական սարքերի կարիք կլինի :Այսպիսի թևերն ավելի ավտանգ կլինեն և դրանք սարքին վիճակում պահելն ավելի հեշտ կլինի:
Ի դեպ,միտքը ՝ կենդանի բնության մասին գիտելիքների կիրառումը  ինժեներական խնդիրների լուծման նպատակով  պատկանում է Լեոնարդո դա Վինչիին,որը փորձում էր ստեղծել թռչող ապարատ ,որը կունենար թռչնի թևերի նման թափահարող թևեր...
 Մի օրինակ ևս ....
Գեկկոն կոչվող փոքրիկ մողեսը կարող է մագլցել պատերն ու կառչել առաստաղներից...կարող է կպչել նույնիսկ ապակու նման հարթ մակերեսին՝շնորհիվ իր ոտքերը ծածկող մանր մազմզուկների...Նրա ոտքերը սոսինձ չեն արտադրում՝)), այլ օգտագործում են փոքր մոլեկուլային ուժ,որը հայտնի է վան դեր Վալսի ուժ անվանումով...ի՞նչ օգուտ այս հայտնագործությունից...Սինթետիկ նյութերը ,որոնք կկրկնօրինակվեն  գեկկոնի ոտքերից ,կարող են օգտագործվել որպես վելկրոյի համարժեք (սա նույնպես կրկնօրինակված է բնությունից ...
Խնդրեմ.....հետո էլ ասում եք Copy Paste-ը «վատ ու անարդար » բան է....ժպիտտտտ.... :))
Տեսնո՞ւմ եք ,Սիրառատ Աստված մեծահոգաբար ու սիրով թույլ է տալիս ընդօրինակել, կրկնել և սովորել իր ստեղծագործություններից...:))
Դե ,իհարկե Աստծո Սիրտ է և ոչ թե  մարդու՝  նեղ ու սահմանափակ ...  :)) :))
  Սա էլ Աստվածաշնչից.«Հարցրու անասուններին,որ քեզ սովորեցնեն ,և երկնքի թռչուններին ,որ քեզ իմացնեն:Կամ խոսիր երկրի հետ ,և նա քեզ կսովորեցնէ ,և քեզ կպատմեն ծովի ձկները»Հոբ12:7,8

Փորձեցի պատասխանել...որքանով հաջողվեց...  դատեք ինքներդ  :))  


հ. գ. երկու տարի անց ...
Այս գրառումը ,ինչպես պարզվեց,մեծ «պահանջարկ » ունի...))) ուրեմն...))
Բիոնիկայի նոր  օրինակներ .  )))

Մեղվախորիսխի (կամ մեղրահացի) կառուցվածքի գաղափարի հիման վրա են կառուցվել բազմահարկ շենքերը...ոչ թե մեղրահացի  կառուցվածքի ճիշտ կրկնօրինակումն է  ,այլ գաղափարի ,որ նույն տանիքի  տակ կարող են ապրել  - տարբեր « կյանքի բջիջներ» )))

Էյֆելյան աշտարակի ու նմանատիպ աշտարակների   հենարանային  կառուցվաքները մարդու խողովակաձև  ոսկորի ոսկրահյուսվածքի միահյուսման կրկնօրինակումն  է :Այդպիսով  ձեռք է  բերվում ամրություն և ճկունություն միաժամանակ...

Ժամանակակից շատ բարձրահարկ շենքերի,օրինակ,Օստանկինոի աշտարակի կառուցվածքը ամբողջությամբ կրկնում   է հացահատիկային բույսերի ցողունի կառուցվածքը ,որը կարող  է  պահել  մեծ ծանրություն ու չկոտրվել ...

Շատ բժշկական գործիքներ իրենց նախատիպն  ունեն բնության մեջ...օրինակ,ասեղ-սկարֆիկատորը,որով  արյան ընդհանուր անալիզի համար արյուն են վերցնում , ճշգրտությամբ կրկնում  է չղջիկի կտրող ատամի կառուցվածքը (չղջիկի  կծոցը ,ճիշտ է, ցավ չի պատճառում ,բայց ուղեկցվում է արնահոսությամբ...)

Բոլորիս լավ ծանոթ ներարկիչը շատ բաներով նմանակում է մոծակների ու լվերի արյունածծիչ ապարատը ...
Իսկ վիրահատական գործողությունների ժամանակ ներքին օրգանների ու հյուսվածքների վրա կար դնելու համար օգտագործվող ասեղը  մեծ ձկների կողոսկորի ձևն է կրկնում   ... Բժշկական նշտարը  կրկնում է եղեգի  տերևի ձևը,որը  շատ սուր կտրող եզրաշերտ ունի...

Ծովային սպունգի,  ինչպես նաև ջրածիծառի  բների  կառուցվածքի սկզբունքը  ժամանակակից կոսմետոլոգիայում եղունգների և մազերի աճեցման , իսկ ատամնաբուժության մեջ  ատամի վերականգման ու   էմալի աճեցման  տեխնոլոգիայի  հիմքն է  ...  


Սուզանավերում ինքնավար մեկուսախցերի  գաղափարը «արտագրված է» անձրևորդի ներքին կառուցվածքից...))

Խաղալիքների ու հուշանվերների  ներծծող ,դեպի իրեն քաշող հարմարությունները՝ տզրուկի  ծծիչից են «փոխ առել» )))

'



1 комментарий:

  1. MERSI LIL JAN )))))))es qo cavn el tanem))))HAM SHAT HAJOX ORINAKNER EN HAMEL BNAGITUTYAN REFERATIS HAMAR OGNECIR)))))HATUK SHNORHAKALUTYUN ARTYOMIC

    ОтветитьУдалить