Мой список блогов

четверг, 29 марта 2012 г.

23 տարեկան.... ու դեռ ոչինչ չի արված անմահության համար...






  • Խոսքի պատմություն...

  • 23 տարեկան.... ու դեռ ոչինչ չի արված անմահության համար...
    Արտահայտությունը  Շիլլերի «Դոն Կառլոս» պիեսից» է:
    Բայց վկայություններ ,որ Դոն Կառլոսը՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-ի որդին ,երբևիցե արտասանել է այս բառերը՝ չկան....


    Հնարավոր է ,որ այս արտահայտությունը առաջացել է  Պլուտարքոսի հայտնի էպիզոդից  ,(« Gaius Caesar ») «Հանգստի ժամին ընթերցելով ինչ-որ բան գրված Ալեքսանդրի գործերից ,կեսարը երկար ժամանակ խորասուզվեց մտքերի մեջ...Հանկարծ արցունքոտվեցին նրա աչքերը...Զարմացած ընկերների հարցից,թե ինչ պատահեց ,նա պատասխանեց.
     -Միթե դուք կարծում եք ,որ  տխրության բավականաչափ   պատճառ  չէ այն ,որ իմ տարիքում Ալեքսանդր Մակեդոնացին կառավարում էր բազում ազգերի,իսկ ես դեռ ոչ մի փայլուն բան չեմ արել»:
     Այս դրվագը պատկերված է նաև Սվետոնիուսի «12 կեսարների կյանքը» աշխատության մեջ....
    Նշանակությունը՝ ափսոսանք ,որ չի արված  որևէ  ուշագրավ բան  պատմության մեջ մտնելու ,անունը անմահացնելու ...փառավորելու համար ... 

    Комментариев нет:

    Отправить комментарий