Мой список блогов

суббота, 25 августа 2012 г.

Եվ ժամանակը չունի իշխանություն ճշմարիտ զգացմունքների վրա...

Այվազովսկի
,Նապոլեոնը Սուրբ Հեղինե կղզում


Նապոլեոն և ժոզեֆինա...անուններ,որոնք դարձան կրքի,սիրո և անդիմադրելի ցանկության հոմանիշներ...

«Սիրելիս,խնդրում եմ
,հաճախ մտածիր իմ մասին...գրիր ամեն օր...Դու կա՛մ լավ չես զգում քեզ,կա՛մ չես սիրում ինձ...մի՞թե կարծում ես ,որ իմ սիրտը մարմարից է ...Մի՞թե իմ տառապանքները քեզ համար միևնույնն են...Ակնհայտ է,որ դու լավ չես ճանաչում ինձ...Ես չեմ կարող հավատալ դրան...Դու ,որին բնությունն օժտել է բանականությամբ,քնքշությամբ,գեղեցկությամբ,Դու՝ միակ թագուհին իմ սրտի...Դու ...և  ,իհարկե,Ձեզ լավ հայտնի է ,թե ում իշխանությունն է ինձ վրա անսահման.... »




Истори любви Наполеона и Жозефины                                                        Նիցցա ,31 մարտի 1796թ 
                                     
        Չի եղել մի օր ,որ ես չսիրեմ քեզ...չի եղել մի  գիշեր,որ չսեղմեմ քեզ գրկիս մեջ...և չի եղել դեպք,որ չանիծեմ իմ պատվախնդրությունն ու փառքը ,որոնք  ինձ հեռու են պահում  իմ կյանքի սրտից ....ստիպում են լինել հեռու քեզանից...»


                                           «Այն օրը,երբ դու կասես Չեմ սիրում քեզ այլևս, կդառնա իմ սիրո կամ    իմ կյանքի վերջին օրը...

Եթե իմ սիրտը լիներ այնքան անարգ ու չնչին  ,որ համարձակվեր սիրել քեզ առանց փոխադարձ սիրո ...ես կհրամայեի պոկել այն ինձանից....
Ա՜խ, Ժոզեֆինա...Ժոզեֆինա.....».

«Հիշու՞մ ես բառերն այն,որ ասեցի քեզ մի օր...
-Բնությունը պարգևել է ինձ ուժով ,աներեր ոգով...
Իսկ քեզ նա հյուսել է ժանյակներից ու օդից ...
Մնա՜ս բարով...Ա՜խ,եթե դու դադարել ես սիրել ինձ ,նշանակում է դու երբեք էլ չես սիրել ինձ...
Ու ես ափսոսալու շատ բան կունենամ...»
                                                                          ԲՈՆԱՊԱՐՏԻ նամակները ...իր սրտի միակ թագուհուն՝Ժոզեֆինային.......

                                                                        ***
Մարի ժոզեֆա Ռոզային  ծնողները վաղ ամուսնացրին,երբ նա  դեռ 16 տարեկան էլ չկար...Ամուսինը՝վիկոնտ Բոգարնեն, շատ արագ երկու անգամ մայրացնելով  Ժոզեֆինային, խաբեց... ու  լքեց նրան:

Նրանք հանդիպեցին  1795թ.....
Հրավիրվածների մեջ Նապոլեոնն ամենաաղքատն էր  հագնված ...Չնայած դրան՝  նա իրեն շատ վստահ էր զգում պճնված սպաների շարքերում...
....Նապոլեոնը մոտեցավ դահլիճում ներկա գտնվող անվանի տիկնանց ,որոնց թվում էր նաև Ժոզեֆինան... Ասես հրապուրիչ  միջավայրը  նրան քաջություն հաղորդեց ու  մի ակնթարթում այդ նիհարավուն կազմվածքով  կարճահասակ  սպան դարձավ  վառ,կենսախինդ,համոզիչ ու ազդեցիկ...Բաց չթողնելով ոչ մի հնարավորություն  ՝նա փայլեց  իր մտքի ուժով և սրամտությամբ ...Նա անկրկնելի էր...
Աստիճանաբար տիկնայք հեռացան՝մենակ թողնելով Նապոլեոնին  Ժոզեֆինայի հետ...
Նապոլեոնն այնքան սրամիտ էր ու ինքնավստահ,որ ժոզեֆինան մոռացավ նույնիսկ  ,թե որքան խղճուկ  էր նա հագնված .......

Մի քանի օր անց Բոնապարտը նամակ ստացավ ,ուր գրված էր.«Դուք բոլորովին չեք ցանկանում այցելել Ձեզ սիրող ընկերոջը...մոռացել եք ինձ..և շատ իզուր,քանզի այդ ընկերը անկեղծ ու քնքշորեն նվիրված է Ձեզ...վաղը հրավիրում եմ Ձեզ ինձ մոտ ճաշի»:
Հաջորդ օրը  Նապոլեոնը համարձակվեց գնալ իր հիասքանչ Ժոզեֆինայի մոտ...

Նա ապրում էր շատ համեստ....Սակայն Նապոլեոնը շուրջը չէր նայում....Նա  տեսնում էր միայն նրա  հարթ  ու սպիտակ մաշկը,քնքուշ ժպիտը...աչքերը ՝երկար թարթիչներով...նուրբ դիմագծերը... Իսկ ամենահմայիչը նրա բարեկազմ ու ճկուն մարմինն էր,սլացիկ ոտքերը և  առանձնահատուկ ,միայն նրան հատկանշական նրբագեղությունը...մի տեսակ անբացատրելի ծուլություն կար նրա շարժումների մեջ...ցանկահարույց նազելիություն,որը թեթև ու նրբին բուրմունքի նման տարածվում էր նրա շուրջ...


    Բաժանումից անմիջապես հետո Բոնապարտը գրեց նրան.«Իմ զարթոնքը լի է Ձեզնով...Ձեր պատկերն ու Ձեզ հետ անցկացրած  արբեցուցիչ երեկոն  հանգիստ չեն  տալիս իմ զգացմունքներին...անզուգական,իմ քնքուշ Ժոզեֆինա...այդ ինչ տարօրինակ բաներ եք անում իմ սրտի հետ,երբ հանկարծ պատկերացնում եմ ,որ զայրացած   եք , տխուր կամ   անհանգստացած ,կտոր-կտոր է լինում սիրտս ,ու Ձեր ընկերն այլևս չի գտնում հանգիստ»:
Ինքնամոռաց ,անմնացորդ սիրահարված էր Նապոլեոնը...Նա կրկին ու կրկին գալիս էր Ժոզեֆինայի մոտ.... Այդ անսանձ կրքոտությունն ու մշտական տենչանքը  լավագույն ապացույցն էր  նրա սիրո և այն բանի,որ Ժոզեֆինան  հիասքանչ էր, գեղեցիկ,գերող... Տեղի տալով նրա աղերսներին՝ Ժոզեֆինան համաձայնեց ամուսնանալ ...Ամուսնական պայմանագիր կնքելու ժամանակ Ժոզեֆինան 4 տարով նվազեցրեց տարիքը...Նապոլեոնին դա հայտնի էր...ինքն էլ 2 տարով ավելացրեց  իր տարիքը)
...Ինչ նշանակություն ունեին այդ մանրուքները...Նա խենթորեն սիրում էր ու  ցանկանում ամուսնանալ....
Ամուսնության օրը Նապոլեոնը հանդիպում ուներ համհարզների հետ...Ժամը 9-ին պետք է լիներ քաղաքապետարանում ... Հանկարծ նա բարձրացրեց գլուխն ու  քիչ մնաց տեղից վեր թռչեր՝ տեսնելով,որ  արդեն  ժամը  10-ն  է... Արագ ճանապարհ ընկավ...Քաղաքապետարանում  սպասում էին նրան... Վերջապես արարողությունը սկսվեց....Ժոզեֆինան հազիվ լսելի  շշնջաց ՝այո,համաձայն եմ...Նապոլեոնը հնչեղ ձայնով ասեց՝Այո....Նրանք երկու  օր ու գիշեր միասին էին....Երկու օր անց նա մեկնեց ռազմական արշավանքների....
Եվ...աշխարհի չորս կողմերից «թռչում» էին Նապոլեոնի նամակները...լինում էին օրեր ,որ նա անգամ չէր հանում կոշիկները,հագուստը......Օրը երեք ժամ էր քնում...Սակայն միշտ գտնում էր ժամանակ գրելու իր սիրելի ,անկրկնելի Ժոզեֆինային...«եթե դու ինձ այլևս չես սիրում, ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում»...«Եթե ինձ հարցնեն ,թե լավ եմ քնել,մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը,որ դու լավ ես... ու, եթե դու լավ ես , ուրեմն ես էլ լավ կլինեմ»...« իմ պահապան հրեշտակը,որն  ամենադժվար պահերին  հովանավորել է ինձ,թող պահպանի քեզ...ավելի լավ է ես մնամ անպաշտպան... և թող  նա քեզ  պաշտպանի միայն ...»:
   Նրա նամակները«շնչում էին սիրով»...ճակատամարտից առաջ նա աղոթում էր նրա նկարի առջև...«Իմ միակ Ժոզեֆինա,հեռու քեզանից ողջ աշխարհն ինձ անապատ է թվում,որտեղ ես մենակ եմ...Դու տիրացել ես իմ ամբողջ հոգուն..դու ես  իմ միակ միտքը ,երբ ինձ զզվեցնում են ձանձրալի արարածները,որոնք մարդիկ են կոչվում,ու երբ ես պատրաստվում եմ անիծել կյանքը...ձեռքս դնում եմ սրտիս,ուր քո նկարն է...նայում եմ....ու սերն ինձ համար  անսահման պայծառ երջանկություն է թվում ՝մթագնած միայն քեզ հետ բաժանումով... Դու կգաս ,չէ՞,  Կլինե՞ս կողքիս...  Իմ գրկի մեջ...Արի՜...Արի՜..»:
     Բոնապարտը համոզում է Ժոզեֆինային գալ իր մոտ...Նրանք հանդիպում են Միլանում...Երկու օր  ժամանակ ունեին խելահեղ  սիրո,ջերմության ,քնքշանքների  համար  ...»
 Նապոլեոնը երկրպագում էր Ժոզեֆինային ,ինչպես աստվածություն....
  Երբ նա մեկնեց,կարոտից  ու խանդից  խենթացած  Նապոլեոնը՝  ուղարկում էր  նամակ նամակի հետևից  ... Սիով,վստահությամբ,հավատով ...խենթացնող քնքշությամբ լի նամակներ .....

       Բազմաթիվ հաղթանակներից հետո  Բոնապարտը  դառնում է իր երկրում  հայտնի ու պատվավոր...Միևնույն ժամանակ  ավելի ու ավելի շատ լուրեր էին  հասնում նրան  Ժոզեֆինայի անհավատարմության,դավաճանությունների  մասին...Չիմանալով ում հավատալ՝չար լեզուներին,թե սրտին ,Նապոլեոնը վերադառնում է տուն....Հարազատները հաստատում են...  Իմպերատորի  կնոջ անպարկեշտ ու անբարո վարքն իրողություն էր...Նապոլեոնի որոշումը ծանր էր ...Ոչ մի փաստարկ չէր փափկացնի ,մեղմացնի  նրա սիրտը...  Գիտակցելով  ,թե ինչպիսի զորություն և իշխանություն ունի Ժոզեֆինան իր վրա՝ խուսափում է հանդիպումից....Նրանք  բաժանվեցին......
    Բոնապարտը  գրեց.«Ես պահանջում եմ ,որ նա ցմահ պահպանի թագադրված  կայսրուհու  տիտղոսն ու կոչումները...և ,որ ամենակարևորն է, նա՝ ամենաթանկագին մարդն  իմ կյանքում,երբեք չկասկածի իմ զգացմունքների իսկությանը....»:
     Բաժանումից հետո էլ Ժոզեֆինան քնքուշ զգացմունքներ   էր տածում  Նապոլեոնի հանդեպ ....
    Երբ աքսորեցին  Բոնապարտին   Ս.Հեղինե կղզի,Ժոզեֆինան ցանկանում էր մեկնել նրա հետ...Չթողեցին....
Երկու ամիս անց  մահանում է Ժոզեֆինան ...
Միակ կինը,որին խենթորեն սիրել է Նապոլեոն Բոնապարտը................

«Կայսրը չէր նկատում կնոջ թերությունները...նա չէր փոխվում  նրա համար և չէր ծերանում...Ու եթե Ժոզեֆինան կարողանար նրան ժառանգ նվիրել նրա փառքի ու իշխանության ժամանակ ,ապա նա երբեք չէր թողնի նրան...... Իր երազներում նա այդպես էլ չբաժանվեց Ժոզեֆինայից»

Истории любви Наполеона и Жозефины
    

13 комментариев:

  1. Սպասում եմ շարունակությանը Լիլի ջան...:)

    ОтветитьУдалить
  2. Խնդրեմ,Էդվարդ ջան,ահա, շարունակությունը... :»)

    ОтветитьУдалить
  3. Չեմ պատկերացնում այդքան մեծ սեր անգամ այն ժամանակ, երբ Բոնապարտը գիտեր, որ Ժոզեֆինան անհավատարիմ է: Անգամ դրանից հետո ամուսնանալով՝ Բոնապարտը նորից նրան էր հիշում ու նրա վերջին խոսքն էլ եղել է «Ժոզեֆինա»...

    ОтветитьУдалить
  4. Sirarpi jan,guce iskakn Sern el henc da e,,,ayn gerazancum e amen erevakayutyun,,,gerutyan mej e pahum mer banakanutyunn u,,,stipum miayn zgal,,sirel,,,sirel,,,sirel,,,
    shnorhakal em,,,,:))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Փաստորեն այդ զգացմունքն այնքան հզոր է, որ կարող է աշխարհը գրաված տղամարդուն ծնկի իջեցնել մի կնոջ արջեւ...

      Удалить
  5. Sirarpi jan,terevs dranq tarber haxtanakner u partutyunner en..Napoleon@ arjanapatvoren cnkec norin mecutyun Siro arjev....sakayn'ch@nkav...heracav jozefinayic,bayc voch siruc...Ser@ mitq che...huyz e... Ev ashxarh nvachel@ vogin nvacheluc hesht e...

    ОтветитьУдалить
  6. Ահա իսկական ՍԵՐ - նվիրված, անշահախնդիր, անմնացորդ: Լիլի ջան այնքան դրական էներգիա ստացա... իսկապես, ՍԵՐը միտք չէ, այլ հույզ և երանի նրանց, ովքեր կկարողանան ճիշտ դրսևորումներով ազատություն տալ նրան.

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ser@ Astvacayin Lezu e,,ev qcherin e Baxt vichakvac haskanal u xosel ayd Hiasqanch lezvov,,,,, kan mardik,,, @ntryalner ,voronq amboxj kyanqum siraharvac en mnum SIRUN,,,
      Ur eir ,Irina jan?barevvvvvvvvvv, inchpes es??,,:))

      Удалить
  7. Բարև Լիլի ջան, այնքաաաաան էի կարոտել բոլորիդ: Ձեր շրջապատում կրկին վերգտա ինձ և շաաատ լավ եմ:
    շատ բան եմ չէ կորցրել այս ընթացքում???

    ОтветитьУдалить
  8. ayd menq enq korcnum shat ban aranc qez, aranc qo gexecik nerkayutyan u xosqi,,,Irina jan :))

    ОтветитьУдалить