Мой список блогов

вторник, 21 августа 2012 г.

Սերգեյ Եսենին Նամակ Քրոջս


Դելվիգի մասին երկեր է գրել Ալեքսանդրը մեր
Եվ գանգի մասին այնտեղ տողեր է
Գրել քնքշագին:
Այնպես հիասքանչ և այնպես հեռու,
Բայց նա մոտ է մեզ,
Մոտ է մեզ ,որպես ծաղկածուփ այգին:


Ողջո՜ւյն քեզ, իմ քույր,
Ողջո՜ւյն քեզ ,անգին,
Գյուղացի՞ եմ ես ,գյուղացի՞ ,թե ոչ...
Պապս ինչպե՞ս է խնամում այգի,
Բալի ծառերը մեր նորաբողբոջ:

Բալենինե՜րն այդ...
Մոռացե՞լ ես դու:
Հայրս որքան էր հոգնում օրերով,
Որ մեր շիկամորթ,
Մեր նիհար յաբուն
Նրանց արմատը պոկի արորով:

Մեր հորը,այո,կարտոֆիլ էր պետք,
Մեզ պետք էր այգին...
Եվ կտրում էին,
Խորտակում ,հոգիս,այգին մեր կանաչ:
Այդ մասին գիտեր արցունքոտ բարձը իմ գլխատակին,
Շատ չէ...
Մի յոթ կամ ութ տարի առաջ:
Ես տոնն եմ հիշում ,
Մայիսյան տոնը զնգուն ու վարար,
Թխենին ծաղկել,
Ու եղրևանին թերթեր էր թափում,
Եվ հարբած էի առավել ուժեղ,
Քան օրն այդ կապույտ:

Ա՜խ,կեչիներն այդ...
Աղջի՜կ-կեչիներ...
Նրանց սիրո դեմ կարող է լոկ նա
Իր սիրտը փակել,
Ով անգամ քնքուշ դեռահասի մեջ
Չի կարող գալիք միրգը գուշակել:
Քույրի՛կ իմ ,քույրի՛կ,
Բարեկամները ինչ քիչ են կյանքում:
Ինչպես բոլորի,
Բախտն ինձ վրա էլ կնիք է դրել...
Թե սիրտդ քնքուշ
Հոգնած է զարկում,
Ստիպիր նրան մոռանալ,լռել:

Սաշային գիտես,
Նա լավն էր այնքան,
Եվ Լերմոնտովն էլ
Վեր չէր ուժերից:
Բայց հիվանդ եմ ես,
Ու հոգիս միայն
Յասամանով է,
Որ կբուժեի:
Ես խղճում եմ քեզ,
Կմնաս մենակ,
Մինչդեռ պատրաստ եմ 
Ես մենամարտի  հասնելու նգամ:

«Երջանիկ է նա , ով որ չի ըմպել
Գավաթի մինչ տակ»,
Չի լսել մինչև վերջ սրինգի ձայնը այն նվիրական:

Սակայն մեր այգին...
Չէ՞ որ այդ այգով
Քնքշորեն շոյված
Քո զավակներն էլ անցնեն պիտի դեռ:
Օ՜,
Թող որ նրանք
Հիշեն մի գարնան պայծառ երեկո,
Որ այս աշխարհում...
Ապրել են խենթեր:

1925
թարգմ. Վ. Դավթյան

ПИСЬМО К СЕСТРЕ

О Дельвиге писал наш Александр,
О черепе выласкивал он
Строки.
Такой прекрасный и такой далекий,
Но все же близкий,
Как цветущий сад!
Привет, сестра!
Привет, привет!
Крестьянин я иль не крестьянин?!
Ну как теперь ухаживает дед
За вишнями у нас, в Рязани?
Ах, эти вишни!
Ты их не забыла?
И сколько было у отца хлопот,
Чтоб наша тощая
И рыжая кобыла
Выдергивала плугом корнеплод.


Отцу картофель нужен.
Нам был нужен сад.
И сад губили,
Да, губили, душка!
Об этом знает мокрая подушка
Немножко... Семь...
Иль восемь лет назад.
Я помню праздник,
Звонкий праздник мая.
Цвела черемуха,
Цвела сирень.
И, каждую березку обнимая,
Я был пьяней,
Чем синий день.
Березки!
Девушки-березки!
Их не любить лишь может тот,
Кто даже в ласковом подростке
Предугадать не может плод.
Сестра! Сестра!
Друзей так в жизни мало!
Как и на всех,
На мне лежит печать...
Коль сердце нежное твое
Устало,


Ты Сашу знаешь.
Саша был хороший.
И Лермонтов
Был Саше по плечу.
Но болен я...
Сиреневой порошей
Теперь лишь только
Душу излечу.
Мне жаль тебя.
Останешься одна,
А я готов дойти
Хоть до дуэли.
«Блажен, кто не допил до дна»*
И не дослушал глас свирели.
Но сад наш!..
Сад...
Ведь и по нем весной
Пройдут твои
Заласканные дети.
О!
Пусть они
Помянут невпопад,
Что жили...
Чудаки на свете.
<1925>

Комментариев нет:

Отправить комментарий