Мой список блогов

воскресенье, 19 августа 2012 г.

Հրեշն ու գեղեցկուհին

Հրեշի (Ադոլֆ Հիտլերի) և Եվա Բրաունի սիրո պատմությունը...

 

 Անչափ բարդ է  պատկերացնել ու պատասխան տալ այն  հարցին,թե ինչու էին կանայք խենթանում նրա համար ...
Եվրոպայի մեծահարուստ և «ազնվացեղ» կանայք                    նրա կուսակցության կարիքների համար իրենց թանկարժք զարդերն էին զոհաբերում,իսկ «հասարակ » տիկնայք գրում էին նրան սիրային նամակներ և  նետվում  նրա մեքենայի անիվների տակ....


Եվա Բրաունը ծնվել է ուսուցչի և նախկին սպորտսմենուհու ընտանիքում...հարուստ չէին,սակայն ունեին տուն,ավտոմեքենա և մի սպասուհի...
Հայրը «տնային» բռնակալ էր և որդի չունենալը(որի մասին երազում էր)  նրան այնքան էր չարացրել,որ իր զայրույթն ու ցասումը «պարպում էր» երեք աղջիկների և կնոջ գլխին ...

Եվան փայլուն կրթություն էր ստացել և հոր ցուցումով ընդունվել  որպես ասիստենտուհի Ադոլֆ Հիտլերի անձնական ֆոտոնկարչի ատելյեում ...
    1929թ  աշնանային մի օր  խանութ մտավ մի այցելու և առաջինը,որ նա տեսավ՝ մի երիտասարդ աղջկա սլացիկ,բարեկազմ  ոտքերն էին։Աղջիկը սանդուղքի վրա կանգնած   ինչ-որ բան էր փնտրում վերին դարակներում...Այցելուն կանգնած լուռ հետևում էր նրա  շարժումներին...
-Herr Wolf,-ծանոթացեք ,սա մեր փոքրիկ Բրաունն է,-  Եվային  այցելուին  ներկայացրեց   ֆոտոնկարիչը
-ֆրոյլան Բրաուն ,շատ հաճելի է,դուք հրաշալի տեսք ունեք
Եվան ուշադիր զննեց կարճահասակ,վտիտ կազմվածքով ,45-ին մոտ  զվարճալի բեղիկներով ու նոսր մազերով  Herr Wolf-ին...Նա ամենևին էլ նման չէր իր   կանացի վեպերի հերոսներին ,որոնց մասին հաճախ էր կարդում գիշերները վերմակի տակ  լամպի լույսով ,քանզի հայր ժամը 10-ին հանգցնում էր  տան լույսերն ու ստիպում  բոլորին պառկել քնելու..
Herr Wolf-ը, «արձակելով» մի քանի հերթապահ հաճոյախոսություններ, հեռացավ ....Եվային դուր եկավ նրա թավշե,հրապուրիչ ձայնը...Ավելի ուշ նա հասկացավ ,որ իր դիմաց կանգնած էր հենց ինքը՝Ադոլֆ Հիտլերը՝ Գերմանիայի ազգային սոցիալիստական կուսակցության  առաջնորդը,որի նկարներով զարդարված էին ֆոտոատելյեի պատերը...
  Այս փոքրիկ դրվագը բավական էր 17-ամյա ռոմանտիկ աղջկան  լրացնելու «հերոսի»կերպարն ու  ընդմիշտ սիրահարվելու նրան ....
   Հիտլերը երբեմն-երբեմն այցելում էր խանութ,նվիրում աղջկան հաճոյախոսություններ,հրավիրում ընթրիքի...Ամեն ինչ պատշաճության շրջանակներում էր...Ոչ մի ավելորդ ուշադրության նշաններ...
  Եվան թաքցրել էր քույրերից ու ծնողներից,որ 22 տարով փոքր է Ադոլֆից...Նա ամեն կերպ աշխատում էր հետաքրքրել ու  դուր գալ ֆյուրերին...Շպարվում էր...գրքեր կարդում ,որպեսզի կարողանա նրա հետ զրույց վարել....
  Եվան հաճելի էր հաղորդակցության  մեջ,քնքուշ ,համեստ ու շատ անուշիկ , իսկը «իդեալական մատերիալ » ապագա կնոջ «մոդելավորման» համար)))
  Հիտլերը դեմ չէր ամուսնանալու նրա հետ,սակայն նրան այլ տեսքի կանայք էին դուր գալիս՝ բարձրահասակ,փարթամ կրծքերով շիկահերներ...ցանկալի էր ,որ լինեին դերասանուհիներ...))) Օրինակ,այնպիսին,ինչպիսին իր  սիրուհին ու զարմուհին ՝Հելի Ռաուբալն էր   ,որին իսկապես սիրահարված էր և ներում ու հանդուրժում էր  նրա  բոլոր արարքները...
Հելին, իմանալով Ադոլֆի նոր սիրո՝Եվա Բրաունի մասին ,ինքնասպան եղավ այն ատրճանակով ,որը նրան Հիտլերն էր նվիրել...
    Ադոլֆն անսփոփ էր..նա  վշտից կորցրել էր իրեն ...Սիրելիի հանդեպ անսանձ կարոտը հաղթահարելու  և ցավն  ամոքելուն   օգնեց փոքրիկ Եվան,որը հանկարծ ավելի ու ավելի շատ սկսեց նմանվել Հելիին.ներկեց մազերը,ընդօրինակեց Հելիի շարժուձևն ու խոսքերը,նույն ոճի զգեստներ էր պատվիրում և հասավ իր նպատակին...
1932թ նրանց պլատոնական սերը փոխվում է ինտիմ  կապի...  Ադոլֆի արտասովոր սեքսուալ նախասիրությունները ցնցեցին աղջկան...( маньяк -ն ամենինչում էր маньяк))))
  Սակայն Ադոլֆ Հիտլերն իր հերոսն էր...Իր կյանքի հերոսը...Եվ նա  հավատարմորեն պահպանում է նրա բոլոր գաղտնիքները...

   Եվային չէր հետաքրքրում քաղաքականությունը,որն էլ ձեռք էր տալիս ֆյուրերին...Նա շարունակում էր աշխատել Հոֆֆմանի ֆոտոատելյեում,ապրել վարձակալած բնակարանում,քանի որ չկարողանալով տանել ամոթն ու խայտառակությունը ՝ Եվայի հայրը  տանից վռնդել էր նրան ....
   Եվան օրերով սպասում էր ֆյուրերի զանգին...Նա զբաղված էր իր գործերով...նվերներ չէր անում,անելու մտադրություն էլ չուներ...ամուսնությունից բոլորովին չէր խոսում ...Մի անգամ էլ  հայտարարեց.
«Իմ կինը Գերմանիան է»:
Եվան դիմում է ծայրահեղ քայլի...ատրճանակից կրակում է պարանոցին...պատահարի մասին զեկուցում են Հիտլերին...նա թողնելով  բոլոր գործերը՝  սլանում է հիվանդանոց ...
Իսկ այն,որ նրան սիրահարված կանայք ինքնասպան էին լինում կամ փորձում էին ինքնասպան լինել, դարձել էր  օրինաչափություն...
Մարթա Դոդ,Օլգա Չեխովա,Լիլի Դագոբեր..կարելի է անվերջ շարունակել նրանով հրապուրված կանանց անվանացանկը...
   Ուժասպառ լինելով խանդից՝ Եվան ինքնասպան լինելու երկրորդ փորձն է անում...
Իր օրագրում նա գրում է.«Ավելի լավ է դժոխքում ,քան այստեղ...» : Փրկվեց  երջանիկ պատահականությամբ ...Քույրը բերել էր նրա հագուստը... Մտնելով  ննջասենյակ՝ տեսավ հատակին Եվայի անշարժացած մարմինը.. Բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը...
Երկու ինքնասպանության փորձից հետո Հիտլերը փոխում է վերաբերմունքը Եվայի  հանդեպ ու մի գեղեցիկ բնակարան նվիրում Օբերրզալցբերգում,որը նա կահավորում է  իր ճաշակով...Իսկ Բերգհոֆ վիլայից Եվան իսկական «սրբարան» պատրաստեց սիրելիի համար...
Անտիկվար կահույք...ադամանդներ...թանկարժեք մորթեղեն ... և նույնիսկ այնպիսի հազվագյուտ բան ,ինչպիսին հեռուստացույցն էր...Եվայի համար անհասանելի բան չկար արդեն.....
    Նա առաջվա նման մնում էր ստվերում,չէր մասնակցում պաշտոնական հանդիպումներին,ընդունելություններին,բայց ուներ իր փոքրիկ ուրախությունները...Եվան խելքը «թռցնում էր»   նոր զգեստների համար ...Պատվիրում էր անըդհատ ,թարմացնում զգեստապահարանը...
   Լավագույն մորթեղեն ու կոշիկներ էր  պատվիրում է Միլանից, Փարիզից,Հռոմից...
Հիտլերի մերձավոր շրջապատն այլևս չէր համարում նրան «սպասուհի»  կամ «փնթի ու քոսոտ»:Նրան արդեն ճանաչում էին...հետը հաշվի նստում...
  Այնուամենայնիվ ,նրա համար մեծագույն պարգև էր  հազվադեպ, խաղաղ ,համարյա ընտանեկան երեկոները սիրելիի հետ...
 Պատկերացրեք այսպիսի  տեսարան...
Հիտլերը նստած է իր սիրելի բազկաթոռի մեջ . սուլում է ինչ որ մեղեդի..
-Դու կեղծում ես նոտաները,-հայտարարեց Եվան
-Ամենևին
-Կեղծ է
Նա դնում է пластинкa-ն ... նա համաձայնեց...
-Անուշս,կարելի է այսօր Բլոնդին (Հիտլերի շան անունն է)  գոնե մի ժամով իջնի   մեր տուն ,-աղերսագին նայելով Եվայի աչքերի մեջ՝ խնդրեց Հիտլերը...Նա փափկեց..
-Լավ,միայն մի ժամով...
Հիտլերի աչքերը փայլեցին ուրախությունից և նա հրամայեց ծառային բաց թողնել իր սիրելի   շանը...Իսկ այս ամենից մի րոպե անց նա կարող էր ցուցում տալ իր բանակին անցնելու  հարձակման կամ ստորագրել հազարավոր մարդկանց գնդակահարության հրամանը....

Եվան գրեթե երջանիկ է...Նա լրջորեն տարվում է լուսանկարչությամբ...(այժմ նրա 33 ալբոմներ պահպանվում են Վաշինգտոնի Ազգային արխիվում...):
Եվա Բրաունը երազում էր,որ հաղթանակից հետո Ռենի Լիֆենշտալը կնկարահանի ֆիլմ իր և Ադոլֆի սիրո մասին...
Սակայն պատերազմն ավելի ու ավելի էր վախեցնում Եվային ու կարծես  զգալով վերջի սկիզբը՝ նա կտակ է  կազմում...

  Տիկին Հիտլերը՝ Եվան, քմահաճ աղջիկ է եղել...պատմում են.
«Մի անգամ ,երբ հարևանի տղան ընկերներին ցուցադրում էր իր բոլորովին նոր մոտոցիկլն ու պարծենում ,Եվան (չունենալով վարելու հմտություն ու փորձ) անսպասելիորեն  ցատկում է այդ մոտոցիկլի վրա ու առաջ սլանում...
Մի քանի րոպե անց հազիվ ուշքի եկած տղաները տեսան անկյունից դուրս եկող Եվային...Նա վերադարձրեց մոտոցիկլն ու արհամարհանքով շշնջաց.
-Չեմ սիրում մոտոցիկլ,երբ մեծանամ շքեղ ավտոմեքենաներով պիտի շրջեմ:
Շատ տարիներ անց նա կատարեց «խոստումը»:Նստած ձյունաճերմակ «Մերսեդես»-ի ղեկին՝ սլանում էր դեպի իր նպատակները...Գլխում պտտվում էին տարբեր մտքեր...Եվան գիտեր,որ ընթանում է մահվանն ընդառաջ...Սակայն նա գիտեր նաև ամենակարևորը,որ «կկիսի »մահը   աշխարհում ամենասիրելի ու ամենակարևոր  մարդու հետ...»:
28 ապրիլի ,1945թ...16 մետր  խորության բունկերում տեղի է  ունենում ամենաանսովոր ու ամենաողբերգական ամուսնական ծիսակատարությունը...Հարսը սևազգեստ է..ադամանդներով...փեսան ՝ տոնական համազգեստով...երկու վկաների ներկայությամբ  հանդիսավոր երդվեցին նրանք...
Պատիֆոնի հնչյունների ներքո խմեցին գինի և առանձնացան...ամբողջ գիշեր նրանք այրում էին ինչ-որ փաստաթղթեր...
Միգուցե այդ ժամանակ,երբ սովետական զորքերը նրա թաքստոցի ճանապարհին էին ,նա գիտակցեց իր գաղափարների լիակատար պարտությունն ու  մտքերի ,նպատակների,ծրագրերի  փլուզումը...նա հասկացավ, գուցե,որ միակ թանկագին բանն իր կյանքում եղել է այս փոքրիկ ,խաղաղ կինը ,որը կիսեց  իր հետ կյանքն  ու պատրաստ է կամավոր կիսելու նաև մահը...
Եվա Բրաունի երազանքները կատարվեցին...Նա հասավ իր նպատակին...Հիտլերը տվեց Եվային թույնի պարկուճը,որը նախօրեին փորձարկել էր իր սիրելի շան՝Բլոնդիի վրա...
Համոզվելով,որ թույնը ներգործում է՝ նա կրակեց իր գլխին...
           
  *******
Իսկ հիմա հատուկ հետաքրքրասերների համար հետաքրքիր տեղեկություններ Հիտլերի կյանքից

Ադոլֆ Հիտլեր՝ նացիոնալ -սոցիալիզմի  հիմնադիրն ու կենտրոնական ֆիգուրան
Երրորդ Ռեյխի տոտալիտար դիկտատուրայի  հիմնադիր..
1933թ-ից նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական     կուսակցության առաջնորդ(ֆյուրեր):
1934թ-ից Գերմանիայի Գերագույն ուժերի գլխավոր հրամանատար...


Հիտլերը տառապում էր կլասուստրաֆոբիայով..նրա կալվածքում վերելակը հայելապատ էր,որպեսզի զգալիորեն ավելանար տեսանելի տարածությունը...

Նա համարում էր,որ բարձրագույն ռասսան արիացիներն են՝ կապույտ աչքերով, շիկահեր մարդիկ...բայց ինքն  ուներ սև մազեր ու սրճագույն աչքեր...))))Ենթադրվում է,որ նրա տատը ծնել է ապօրինի երեխա(Ադոլֆի հորը) հրեայից...

Հիտլերը ,բացի եկեղեցական հարկերից ,խուսափում էր հարկեր վճարելուց,,,,նույնիսկ 1945թ է վճարել եկեղեցական հարկեր.....

1936թ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ  նա հրաժարվեց սեղմել մրցավազքում հաղթող  սևամորթ ամերիկացու՝ Ջեսսի Օուենսի ձեռքը...

Հիտլերի գլխավոր թշնամիներն էին՝ ՍՍՀՄ-ը,Ստալինն ու  ... հաղորդավար Յուրի Լևիտանը..Նա  նույնիսկ նրա գլխի համար խոստացել էր 250000 մարկ պարգևատրություն...

Հիտլերը բուսակեր էր..
**********
Իսկ հիմա համառոտ մեջբերում  Time-ից....

«Հիտլերը բաժանում էր իր զինվորներին..«փչովի տիկնիկներ»...Նա հրամայեց արտադրել արիական(կապույտ աչքերով շիկահերներ) փչովի տիկնիկներ ,որպեսզի հետ պահի իր զինվորներին  վեներական հիվանդությամբ տառապող մարմնավաճառ կանանց հետ կենակցելուց...
Ծրագիրը,որի կոդային անվանումն էր«Borghild» մեկնարկեց 1940թ ,երբ SS -ի գլխավորը՝ Հիմլերը, գրեց Հիտլերին,թե«ֆրանսիացի մարմնավաճառները խիստ վտանգավոր են  գերմանական  զինվորների առողջության ու անվտանգության համար »:
Հիտլերի հրամանով սկսեցին ստեղծել սիլիկոնային տիկնիկներ...Նրանք դիմեցին  հունգարացի դերասանուհի  Käthe von Nagy -ին   առաջարկով՝ նրա արտաքին  տեսքի նմանությամբ  պտրաստել  այդ  տիկնիկները...Դերասանուհին հրաժարվեց...
Նրանք որոշեցին տիկնիկները պատրաստել  որոշակի առանձնահատկություններով՝ թողնելով միայն կապույտ աչքերն ու շեկլիկ մազերը...իսկ «մնացածը »թող «լրացնեն »  զինվորները ՝ իրենց ֆանտազիաներին համապատասխան ....))):
Հիմլերը իր զորքի համար պատվիրեց 50 հատ...
Սակայն 1942թ փակեցին պրոյեկտը...քանի որ  զինվորները հրաժարվում էին կրել իրենց հետ այդ  «ռետինե դատարկությունները»....իսկ սպաները վախենում էին ,որ իրենց ենթակաները կծաղրվեն դաժանորեն ,եթե այդ տիկնիկներով գերի ընկնեն))))»


Իսկ Հիտլերի արտասովոր սեքսուալ նախասիրությունների մասին լավ է լռեմ ))))) ճիշտն ասած  այդ մասին գրելու « համարձակություն» չունեմ ...)))))))))))


            

5 комментариев:

  1. Լիլի, դու գիտես չէ՞ , որ ես այն հատուկենտ մարդկանցից եմ, ով Հիտլերին սիրում է))) Խոսքը, բնավ, նրա արարքներին չի վերաբերում, երբեք չեմ արդարացրել նրա արարքները, անմարդկային վերաբերմունքը : Բայց որպես լիդեր նրա նմանն ուղղակի չկա : Նա ամբողջ աշխարհը քանդեց սեփական անձի միայնությունը ծածկելու համար...Որպես անձ շատ հետաքրքիր ու շատ խորը կերպար է : Հենց դրանով էլ ինձ գերում է Հիտլերը՝ ինչքան էլ զարմանալի է:
    Շնորհակալ եմ քեզ, որ գրում ես այս պատմությունը : Թույլ տուր միքիչ ՛՛երես առնել՛՛ ու խնդրել քեզ, որ այս պատմության վրա ժամանակ չխնայես: Խնդրում եմ, հնարավորինս մանրամասն ու երկար գրիր, լա՞վ : Հաճույքով կարդացի...Նույնիսկ հասցրի երկու անգամ կարդալ: Շնորհակալ եմ շատ, սպասում եմ շարունակությանը))))

    ОтветитьУдалить
  2. Լսում եմ ու հնազանդվում ,Սյունիկ ջան))))))
    հարգում եմ կարծիքդ ու «սիրելու » ազատությունդ)))
    բացի դրանից -բացառություններն ամեն ինչում են բացառիկ)))
    գիտես, Հիտլերի մայրը փորձել է ընդհատել, ազատվել այդ անցանկալի հղիությունից...պատկերացրու միայն -բժիշկն է համոզել դա չանել))))
    իսկ ուսուցչուհին ասում էր,որ թեև նա «չափավոր » անբավարար էր առաջադիմության մեջ,,,բայց պահում էր իրեն իսկական լիդերի նման...))))
    իսկ իմ կարծիքը Հիտլերի պերսոնի,,,այդ միզանտրոպի մասին ...??? դե,ասեմ ,ես ատելություն չունեմ...դա ինձ բնորոշ չէ... ու ընդհանրապես.Նա ինձ համար Պերսոնա նոն գրատա է , օդիոզ անձ )))))))))))..... սակայն ,իրավացի ես,անչափ հետաքրքիր «պատմական բացասական երևույթ է» ))))
    Կարծես թե ամեն ինչ «մոռացվում է» այս անբարո աշխարհում ..սակայն Անհնարին է մոռանալ ..ու չպիտի մոռանալ Օսվենցիմը...Դախաուն...Բուխենվալդը,Սալասպիլսը....ու էլի շատ ու շատ բաներ
    ....ինչևէ ,զարմանալի է,սակայն հրեշն ընդունակ է եղել սիրո...կամ էլ-հրեշային սիրո))))
    Այնպես զբաղված եմ,սիրելի Սյունիկ,սակայն կաշխատեմ արագ-արագ ու փթնի ավարտել այս պատմությունը...)))))
    Շնորհակալ եմ ,Սյունե ջանննն ))))

    ОтветитьУдалить
  3. Միանում եմ Սյունեի խնդրանքին Լիլի ջան, կլանված ու մեկ շնչով կարդացի...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Իրինա,բարեկամս,վաղն անպայման կաշխատեմ ավարտել...
      Տեսնում ես,չէ,ինչ համարձակն եմ.հաստատ իմանալով ,որ վաղվա օրվա տնօրենը մենք չենք ...և սոսկ այսօրվա օրն է մերը,ես համարձակվում եմ խոստանալ...))))) ժպտում եմ

      Удалить
  4. ապրեսսսս Լիլի ջան, մեկ անգամ ևս հետաքրքրությամբ կարդացի... ինչքան էլ վատ, ամեն դեպքում՝ Հիտլերի կերպարը տպավորված է նաև որպես ուժեղ մարդ:

    ОтветитьУдалить