Այս էջը նվիրում եմ Ինտելեկտուալ Բրդուճիկիս... )))) ( Ես Վաղուց էի ճանաչում նրան,
Դեռ տարիներից առասպելական : Տյուտչև )
.
...Քո մեջ առկա է Տիրակալը՝Մարդը...
և այն ամենը,ինչ մարդուն դարձնում է ՄԱՐԴ...
Մեծ գրադարանը ավելի շուտ մտացրիվ է անում ,քան ուսուցանում ընթերցողին : Անհամեմատ ավելի լավ է սահմանափակվել մի քանի հեղինակներով ,քան չմտածված կերպով կարդալ շատերին :
Սնեկա
Սովորե՛ք և կարդացե՛ք: Կարդացեք լուրջ գրքեր:Մնացածը կանի կյանքը:
Դոստոևսկի
Լսել եմ , դուք սովորել եք փայլուն , ուստի ,կարծում եմ , պատմությունից գրականությունից գիտեք այն ամենը ,ինչ պետք է իմանա լավ աշակերտը , այսինքն ՝չնչին բան....Պոեզիան սովորել եք հատընտիրներով ,պատմությունը՝ դասագրքերով: Կուլտուրական լինել չի նշանակում գիտենալ քիչ-քիչ ամեն ինչի մասին , չի նշանակում նաև գիտենալ ամեն ինչ մի որևէ բանի մասին.լինել կուլտուրական ՝ նշանակում է ինչպես հարկն է ուսումնասիրել մեծ գրողների երկերը, տոգորվել նրանց ստեղծագործության ոգով, հարազատանալ նրանց հետ....
Լավ կլիներ ,եթե նրանց մտքերը դառնային ձեր մտքերը ,նրանց ստեղծագործությունները ձեր հուշերը...
Անդրե Մուրուա « Ձեր կրթությունը »
Ռենուար,Ընթերցում
Եղիշե Չարենց
Տաղ` ձոնված գրքերին
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Տարփանքով, ինչպես պատանին,
Որ սիրում է իր լույս ընկերուհուն փարվել-
Ես սիրում եմ գրքերը թե՛ նոր, թե՛ հին,
Թե՛ արվեստով գրված, թե՛ անարվեստ:
Բայց և կամքով անշեղ, ինչպես ղեկավարը,
Ինչպես ա՛յրն է հասուն ձգտում սիրած գործին,-
Ես սիրում եմ գրքերի աշխարհը,
Իմ խոհերի վսեմ այրուձին:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի, տարբեր ու գունագեղ,
Ծնված զանազան դարերում ու երկրներում,
Յուրաքանչյուրը բերում է մի առանձի՛ն պարգև,
Յուրաքանչյու՛րն իր մեջ մի աշխարհ է կրում:-
Մեր կյանքի երկար ճանապարհին
Հանդիպում են նրանք հետզհետե,
Եվ դառնում են ընկեր ու մտերիմ,
Կամ մնում են անցած տարիների ետևը:
Ուղեկից են դառնում մինչև ի մահ
Մի քանիսը միայն` անդավաճան հավետ,-
Եվ այնպիսի՛ գրքեր կան, որ չարքերի նման
Հալածում են մեզ մինչև վե՛րջ:
։))
Գրքեր կան, որ կյանքում մի ակընթա՛րթ միայն
Մեզ ժպտալով` անցնում են ու կորչում,
Բայց նրանցից մնում է մեր սրտերում մի բան,
Որ տարինե՜ր ենք մենք անրջում:
Գրքեր կան, որ խոժոռ են ու խստադեմ,
Ինչպես ուսուցիչը, կամ առաջնորդը,-
Եվ այնպիսի՛ գրքեր ես գիտեմ,
Որ համրերի նման անհաղո՛րդ են:
Աղջիկների նման սեթևեթ
Կան կարկաչուն գրքեր, որ հանդիպում են մեզ,
Հրապուրում, գերում - և մոռացվում հավետ…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Նրանք շա՜տ են ու բազմապիսի,
Յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է ուրույն,
Եվ պատմում են նրանք մեզ աշխարհի մասին
Խոսքերով անկրկնելի ու անագորույն:-
Կան անզգեստ գրքեր, կան պճնազարդ
Ֆոլիանտներ, որոնք սնամեջ են, ինչպես
Ասորական արքա Բալթասարը,
Որ պճնում էր իրեն պչրուհու պե՛ս:
Եվ անարվեստ գրքեր կան, որ բնության նման
Խառնիխուռն են թվում, խառնիճաղանջ,
Բայց գերում են, կապում մինչև ի մահ,
Եթե անխոնջ ոգով ու տքնությամբ ջանաս
Խորասուզվել, բանալ գաղտնիքները նոցա,
Նոցա ներքին դաշնությունն հասկանալ,-
Այդ գրքերը խոհի ամրոցներ են գոցած,
Եվ կբացվեն քո դեմ, եթե լինես անահ:
Գրքեր կան, որ դրսից նման են հոյաշեն
Դղյակների, սակայն ներս ես մտնում դու երբ-
Գաղջ` շնչում է դեմքիդ ամայության փոշին
Եվ սեղմում է կոկորդդ մի մեռյալ ձե՛ռք:
Անտառների նման գրքեր կան թանձր ու մութ,
Կան օվկիանի՜ նման անհուն գրքեր,
Կան զեփյուռի նման, նման քամու՜,
Կան, որ գգվում են մեզ, ինչպես ձեռքեր:-
Ե՛վ սրինգի ձայնով, և՛ շեփորի,
Ե՜վ որոտի ձայնով կան գրքեր,
Եվ կան անձա՜յն գրքեր, որ լռին
Սրսկում են մեր սիրտը եղերական կրքեր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Ես սիրում եմ նրանց բազմախորհուրդ
Այս ինքնությունը դաշն, անկրկնելի,
Նրանց միջև եղած տարբերությունն այս խոր,-
Եվ բոլո՛րն են նրանք ինձ սիրելի:
Արեգակի բոլո՛ր երանգների նման,
Տիեզերքի նման բազմալեզու-
Ես սիրում եմ նրանց երփներանգ
Այս հուրերը կիզուն
Եվ բնության բոլո՛ր ձայների,
Եվ մարդկային կյանքի բուրմունքների բոլոր
Այս ճառագու՛մն եմ ես սիրում վերին,
Այս բույրը մշտահոլով:
Եվ այս ամենը` մեծ մի դաշնություն կազմած,
Կազմած ուրույն մի կյանք, մի ինքնամփոփ աշխարհ-
Մեր տների փայտյա դարակներում բազմած`
Ապրում են լու՜ռ կյանքով և կենդանի են հար:
Ես սիրում եմ նրանց լաբիրինթոսն այս լուռ,
Երանգների՜, գույնի՜ շռայլությունն այս մեծ,
Ինձ սիրելի է միշտ բազմազեղումն այս խոր…
Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
(Ցիտատներ գրքերից....իմ թարգմանությամբ...:))
Անդրե Մորուա
Խորհուրդներ երիտասարդին
Ես ամբողջ երեկո հետևում էի քեզ :Դու տխուր էիր ու դժգոհ ինքդ քեզանից:Նստել էիր այն կնոջ կողքին ,որը քեզ դուր է գալիս,և համառորեն լռում էիր:Նա փորձում էր խրախուսել քեզ ,հետո զարմացած վեր կացավ ,փնթփթալով ,թե իր գնալու ժամանակ է: Մի ժամ հետո դու նորից տեսար նրան ՝ աշխույժ և ուրախ նստել էր ուրիշի կողքին:
Դու գնացիր դեպի այն տղամարդկանց խումբը ,որոնք հափշտակաված զրուցում էին քաղաքականության մասին:
նրանց քննարկման թեմաները քեզ քաջ ծանոթ էին ՝պատերազմ,հարկեր,տնտեսական անկում:Նրանց ասածների մեջ ոչինչ չկար ,բացի ընդհանուր բաներից,որոնք ամեն առավոտ կարելի է տեսնել թերթերում ,բայց և այնպես զրույցը թվում էր աշխույժ ու սրամիտ:Դու փորձեցիր միանալ զրույցին:Նրանք զարմանքով աչքերը հառեցին վրադ այնպես, ինչպես երաժշտախմբի բազմափորձ մասնակիցներն են նայում նորեկ ջութակահարին,երբ վերջինս սխալ նոտա է վերցնում :Դու սկսեցիր ինչ-որ բան պատմել ,բայց երկու խոսք էլ չէիր հասցրել ասել ,երբ բարձր ձայնով մի տղամարդ ընդհատեց քեզ ,և ոչ ոք չհետաքրքրվեց ,թե ինչպիսին է քո պատմության վերջը:
Դու չհամարձակվեցիր առաջինը հեռանալ,բայց թողեցիր հյուրասենյակը գնացող առաջին իսկ հյուրից հետո:
քայլում էիր դանդաղ,գլխահակ,և ես ուզում էի մոտենալ քեզ ու ասել .«Մի վշտացիր...Քեզ ուղեկցել են անհաջողություննե՞րը...Դա բոլորի հետ է պատահում:Մի կարծիր ,թե ինչ-որ մեկն ուշադրություն է դաձրել քո լռակյացությանը :Մարդիկ չափազանց զբաղված են իրենցով ,որ երկար խորհեն քո մասին:
Դու նախանձում ես նրանց վստահությա՞նը:Դու էլ այն ձեռք կբերես : Դա բարձր պաշտոնի ու քննադատական ոգու բացակայության արդյունքն է:Տարիներ հետո դու էլ պաշտոն կունենաս: Կսովորես տարրական ճշմարտություններ պնդել : Կհագնես այս կամ այն վարդապետության (դոկտրինա) զրահը: Նրանով պաշտպանված դու քեզ ավելի վստահ կզգաս: Իսկ առայժմ հիշիր զգուշության մի քանի կանոններ:Բերանդ չբանաս ,եթե քեզ համար նոր միջավայր ես ընկել : Լսիր ,ձգտիր հասկանալ ,թե ինքդ ինչի ես ընդունակ: Փարիզյան սալոններում զրույցը պտտվում է միաժամանակ երեք նյութի շուրջ: Ուսումնասիրիր բոլոր այդ թեմաները,ասես անգիր ես անում պատմության քննության տոմսերը:Եվ սպասիր քո ժամին:Երբ խոսք է բացվում փաստերի մասին ,նյութի հիմնավոր իմացությունն է իրավունք տալիս մտնել խոսակցության մեջ:Եղիր աստվածաբան ,հոգեբան , իրավաբան: Մեջերումներ արա եկեղեցական բանադրանքի սահմանումներից ու քաղաքացիական օրենսգրքի հոդվածներից: Վերնախավը գնահատում է մասնագետներին: )))
Կանանց հետ եղիր պարզ ու վճռական:Նրանք սիրում են բնականությունը,ինչպես նաև ,երբ հետները խոսում հենց իրենց մասին: Համարձակ պատմիր աշխատանքիդ մասին Տղամարդու գործունեության մեջ կա կոպիտ քնքշանքի նման մի բան ,որը շոյում է նրանց:Մի վախեցիր անհասկանալի լինելուց: Կանայք կասեն .«Սա այն երիտասարդն է ,որն ունի գեղեցիկ աչքեր .որն ինձ պատմում էր Էյնշտենի մասին»:
Մարդաշատ հավաքույթում գեթ մի հայացքով կինը կարող է սատարել ու օգնություն հասնել բարեկամին,եթե վերջինս հուզված է ու վախեցած :
Նրա աչքերում բռնկվող ժպիտը վեր կսլանա ինչպես արտույտ ու կնստի խաղաղված հոգուն:
Պիեռ Օգյուստ Կոտ,
Անդրե Մորուա
« Առաջին Սերը »
Առաջին սերը ամբողջ կյանքում հետք է թողնում տղամարդու հոգում:Եթե դա երջանիկ ժամանակ է եղել,եթե այն կինը կամ այն աղջիկը ,որն առաջին անգամ արթնացրել է պատանու զգացմունքները ,պատասխանել է նրան փոխադարձությամբ և ոչ մի անգամ իր զգացմունքներում կասկածելու առիթ չի տվել,վստահության և հոգեկան անդորրի մթնոլորտը միշտ կուղեկցի նրան: Իսկ եթե այն առաջին անգամը,երբ նա կամեցել է առանց ետ նայելու հավատալ,նրան վանել ու դավաճանել են, վերքն այդպես էլ լրիվ չի առողջանա,իսկ բարոյական առողջությունը,խախտվելով,երկար ժամանակ չի վերականգնվի:
Չի կարելի ասել,թե այդպիսի հիասթափությունների հետևանքները միշտ միևնույնն են:Սերը մի հիվանդություն է ,որի նախանշաններն ամեն անգամ տարբեր ձևով են դրսևորվում: Բայրոնը ,որին Մերի -Էնն Չովարտն արհամարհել էր նրա հաշմության
համար ,դարձավ դոնժուան և ստիպում էր մնացած կանանց հատուցել առաջինի անգթության համար:Մարիա Բիդնելլի կողմից աղքատության համար մերժված Դիքենսը դարձավ տիրատենչ փնթփնթան,միշտ դժգոհ ամուսին:Թ՛ե մեկին,թ՛ե մյուսին առաջին անհաջողությունը խանգարեց գտնել իրենց երջանկությունը:
Շատ անգամ առաջին սիրո մեջ դժբախտ տղամարդն իր ողջ կյանքում երազում է բանաստեղծական ու քնքուշ,աղջկա պես մաքուր և մոր պես բարի, բարյացկամ ու զգայուն ,ամեն ինչ հասկացող և հնազանդ կնոջ մասին:Միշտ օդային ոգու ետևից ընկած ,նա գնում է մի հափշտակությունից մյուսը: Երկրային ՝ թեկուզ ոչ կատարյալ և ոչ հասարակ ,բայց իրական կանանց հետ գործ ունենալու փոխարեն ,նա, ինչպես զգուշացնում էին ռոմանտիկ բանաստեղծները ,հրեշտակ է փնտրում,իսկ ինքը գազանի նմանվում:
Պատահում է,որ երիտասարդները հիասթափվելով իր հասակակիցներից ,մտերմանում է քառասունամյա կնոջ հետ: Այդ կնոջ զգացմունքը զարդարող մայրական քնքշության անորսալի մասնիկը տղամարդու մեջ վստահություն է ներշնչում իր հանդեպ տածած՝ նրա անդավաճան քնքշության նկատմամբ: Ընդ որում , գիտակցելով ,որ ինքն ավելի տարեց է և որ ծերությունը արդեն հեռու չէ ,կինը կներդնի իր բոլոր ուժերը իր պատանի սիրեկանին պահելու համար:Բալզակը,որը երիտասարդ տարիներին սիրային կապի մեջ էր իրենից անհամեմատ տարեց մի կնոջ հետ ,ամբողջ կյանքում պահպանել է նրա նկատմամբ ունեցած հավատը և որոշ չափով միամիտ պարծենկոտությունը՝հատկություններ,որոնք ծառայություն են մատուցել նրան կյանքի դժվարին ճակատամարտերում:Ավելացրեք դրան ,որ երեսունհիգ կամ քառասուն տարեկան կինը կյանքում ավելի հուսալի ուղեկից կլինի ,քան դեռատի աղջիկը,որը ոչինչ չգիտի կյանքի ճանապարհին հանդիպող դժվարությունների մասին:
Բայց այդպիսի միության մեջ գնալով ավելի ու ավելի դժվար է պահել ու պահպանել հավասարակշռությունը:
Իսկ երջանկության համար ամենահարմարը առանց ետ նայելու միմյանց նվիրված,իրենց սիրուն չափազանց ազնվորեն վերաբերվող ,ամեն գնով փոխըմբռնողությունը պահպանել ձգտող մոտավորապես նույն տարիքի տղամարդու և կնոջ միությունն է (տղամարդը կարող է քիչ ավելի մեծ լինել ): Կրել առաջին սերն մբողջ կյանքում ՝ ի՜նչը կարող է ավելի գեղեցիկ լինել: Դրա համար աղջիկները պետք է հրաժարվեն ուրիշ տղամարդկանց սիրաշահելու հաճույքից ,որը,իհարկե,հեշտ չէ: Թերևս, Բայրոնի անհաջողությունների պատմությունը կբացատրի նրան ,թե ինչ վտանգներ են թաքնված թեթևամիտ և առաջին հայացքից անմեղ կոկետության մեջ:Ի՜նչ սոսկալի պատասխանատվություն է ,տիկին,տաղանդավոր մարդու ,և ընդհանրապես ցանկացած մարդու առաջին սերը լինելը:
Մնա՜ք բարով :
Պ.Օ.Կոտ
Քնքուշ ,ինչպես հուշ
Քնքուշ ,ինչպես հուշ...Այսպես է վերնագրված Գիյոմ Ապոլիների նամակների հատորյակը ,որը հարկ է ,որ դուք կարդաք :Այժմ սիրային նամակները հազվագյուտ են ու համառոտ: Ապոլիների նամակները ձեզ կհիացնեն :Բացի այդ,դրանք անչափ շատ են սազում ձեզ , քանի որ նույնպես հասցեագրված են անծանոթուհուն:
Դա տեղի ունեցավ 1915 թվականի հունվարի 1-ին: Հրետանային կապրալ Կոստրովիցկին ( գրականության մեջ նա մտել է իբրև Գիյոմ Ապոլիներ,ըստ իր երկու անունների): Նիցցայում նստեց Մարսելի գնացքը և վագոնախցում տեսավ չքնաղ մի աղջկա՝ Մադլեն Պ-ին : Ապոլիները քնքուշ էր ու բանաստեղծական և անծանոթուհու հետ սկսեց խոսել սիրո մասին ,բանաստեղծություններ կարդալ նրան :Բոդլեր,Վեռլեն , Վիյոն ...Ապոլիներն ու անծանոթուհին անգիր գիտեին միևնույն բանաստեղծներին : « Սակայն նա բանաստեղծությունները կարդում էր կամ ,ավելի ճիշտ , ցածրաձայն արտասանում այնպիսի
պարզությամբ ,-գրում է Մադլենը,- որ ես չէի կարող համեմատվել նրա հետ. ապշած եմ , հազիվ սկսելով որևէ բանաստեղծություն ,խոնարհաբար զիջում էի նրան ...»: Որքա՜ն նուրբ է ասված :
Ապոլիները գնում էր ռազմաճակատ ,Մադլենն ուղևորվում ՝ Ալժիր , նրանք հասցեներ փոխանակեցին , և սկսեցին գրեթե ամենօրյա նամակագրություն: Վարսակով լի պարկին նստած , թուղթը դրած տապալված ծառի բնին,կապրալը գրում էր՝ հիշողության մեջ վերականգնելով երկար թարթիչներով զրուցասեր ջահել ուղևորուհու պատկերը: Լինելով բանաստեղծ և ասպետ , նա հեշտությամբ հորինում էր հրաշալի նամակներ, որոնք սփռված էին բանաստեղծական տներով.
Վարգելով սուրում են հուշերս
Դեպի աչքերն իր յասամանե
Ու վառ,անհոգ երազներս
Տանում են ինձ երկինք լուսե:
Ձեզ տարօրինակ է թվում ,guerida , որ այդ նամակագրությունն անծանոթուհու հետ , որին նա տեսել էր ընդամենը երեք ժամ և նույնիսկ ոչ մի անգամ չէր համբուրել, մեծ սեր էր ծնել: Ստենդալից ու Պրուստից հետո այն միտքը , թե սիրո աղբյուրն ավելի շուտ մեզանում է , քան սիրած էակում , հանրածանոթ բան է դարձել:
Կյանքի ու մահվան մեջ հավասարակշություն պահպանող զինվորի սիրտը լի է սիրով: Հայտնվում է մի անծանոթուհի ՝ և նրա զգացմունքը , բերնեբերան լցվելով ,կենտրոնանում է նրա վրա ու բյուրեղանում: Պատմությունը մեզ հուշում է , որ ավելի շատ սիրել են այն կանանց , ում հազվագյուտ են տեսել : Դանթեն Բեատրիչեի մասին ոչինչ կարգին չգիտեր . իր ամենաբուռն կրքերին Ստենդալն անձնատուր էր լինում գլխավորապես մտքում , իսկ «Կորուսյալ ժամանակի որոնումները» վիպաշարի «չքնաղ աղջիկը» միայն մի անգամ է երևացել կայարանի կառամատույցում: Այդպես էլ Ապոլիների ավելի ու ավելի կրքոտ և բաժանման ազդեցության տակ բուռն ցանկասիրությամբ տոգորված նամակները դարձան անհամեմատ ավելի հանգիստ, հենց որ նա արձակուրդի ժամանակ տեսնվեց իր սիրած կնոջ հետ: « Կանաց մեծ ուժը նրանց բացակայության մեջ է » : Այնպես որ դուք շատ ուժեղ եք ,տիկին:
Եթե բանաստեղծի այդ նվիրական խոստովանությունները ձեզ դուր գան ,այնուհետև ընթերցեք նաև նրա մյուս սիրային ուղերձները . դուք կտեսնեք ,որ նա հաճախ միևնույն օրը գրում է միանգամից երեք տարբեր կանաց, ձոնում նրանց միանման ,սոսկ աննշան փոփոխություններով, բանաստեղծություններ:Այդ ամենը տհա՞ճ է: Դուք իրավացի չեք ,իմ թովչանք : Նամակագրական ժանրում փայլող բոլոր սիրահարներն են էլ այդպես են վարվում : Շատոբրիանը կարող էր առանց վարանելու տիկին դը Կաստելանի համար պատճենել նախկինում տիկին Ռեկամիեին գրած նամակը...)))) Իսկ բանաստեղծություններն առավե՜լ ևս: Ինչպես հրաժարվել նման հիանալի զենքից և չգործածել այն ևս մեկ անգամ : Ձեզ սարսափեցնո՞ւմ է այդ կեղծավորությունը : Սակայն բանաստեղծները շատ ավելի անկեղծ են , guerida : Ապոլիների կամ Շատոբրիանի համար բոլոր երեք կանայք միաձուլված են սիլֆուհու՝ իրենց երևակայությամբ ստեղծված մի կերպարի մեջ: Բանստեղծներին պետք են այսպիսի վերամարմնավորումները: Առանց դրա չկա պոեզիա:
«Մի՞թե դուք կարծում եք ,որ եթե Լաուրան Պետրարկայի կինը լիներ, նա ամբողջ կյանքում սոնետներ կգրեր»-հարցնում էր մեծ Բայրոնը :
Այնպես որ ,մնացեք անծանոթուհի : Մնա՜ք բարով:
Անտոնիս վան Դեյկ,Ժամանակը կտրում է Ամուրի թևերը
հ.գ. Դե արի ու այսքանից հետո հավատա տղամարդկանց « սիրային զեղումներով » լի ,ոչ առաջին թարմության ...«մաշված » նամակներին...))) գերադասում եմ սիլֆուհի (օդի ոգի ...ոգեղեն) լինել...)))
Հենց այդպես էլ անում եմ ... մնում եմ անծանոթուհի...))) տխուր և անչար ժպիտ
Հերման Հեսսե
Է.Պոյնտեր,Աստվածային կատարում
Է.Ջ.Պոյնտեր, Պսիխեան սիրո տաճարում
Շեքսպիր (հատվածներ սոնետներից...թարգմանությունը Սամվել Մկրտչյանի)
Ա՜խ, մնաս բարով. ինչպե՞ս կարող եմ ես քեզ տիրանալ,
Դու ինքդ ,անգին ,քո գինը գիտես ինչպես ոչ մի մարդ:
Արտոնությունդ պատրաստ է սրտիդ ազատություն տալ,
Քանզի իմ սիրո պարտքերը քո մեջ վերջացած են արդ:
Ինչպե՞ս քեզ պահեմ,ես դրա համար չունեմ իրավունք,
Երբ արժանի չեմ տիրակալ դառնալ քո հարստության.
Պարգևիդ վայել հոգիս չի գործել արժանի վարմունք՝
Քեզ տալով կրկին արտոնագիրը շնորհատիրության:
Ինձ նվիրվելով քո արժանիքը բնավ չիմացար
Եվ նվիրումով թերամիտ եղար դու իմ նկատմամբ:
Բայց շուտով արդեն ճշմարտությանը դու ընդդիմացար՝
Վերադարձնելով քո արժանիքը նոր դատողությամբ:
Ուրեմն դու ինձ պատկանում էիր երազում միայն.
Քնիս մեջ ՝արքա ,իսկ արթնանալիս՝ցավոտ հո՜ւշ էր այն:
Այսպես էլ կապրեմ՝ քեզ հավատարիմ կարծելով անվերջ...
Լավագույնն ընտիր ,և լավագույնն այդ քեզ եմ ցանկանում
Եվ այդ ցանկությամբ ես տասնապատիկ երջանկանում...
Նայիր հայելուն և խոստովանիր քեզ նայող դեմքին՝
Այն ժամն է հասել ,որ դու ունենաս քո կրկնորդը նոր,
Իսկ թե երբևէ չկերտես կյանքում քեզ նման մեկին,
Աշխարհին խաբած՝դու օրհնությունից կզրկես մի մոր:
Որտե՞ղ է արդյոք այն գեղեցկուհին ,ում ընդերքն անվար
Չուզենա հանկարծ քո սերմնացուներն իր հողում պահել...
Որքան իմ սրտում սեր կա թաքնված՝քեզ լինի,իմ սեր,
Արդյո՞ք ավելին կունենաս այդժամ քո ունեցածից....
Ո՜վ անույշ իմ գող ,ես ներում եմ քո ամեն կողոպուտ,
Զրկում ես թեև ինձ իմ ունեցած աղքատությունից
Սակայն գիտեմ, որ այդտեղ է իմ շահը անօգուտ....
Եթե ընթերցես այս տողերը ,որ քեզ եմ նվիրել,
Ձե՛ռքն իմ մոռացիր,քանզի քեզ կյանքում սիրել եմ այնպես,
Որ ես կուզենամ քո անուշ մտքում մոռացված լինել,
Եթե իմ մասին խորհելը չնչին ցավ պատճառի քեզ....
Հիշիր չի տալիս ոչինչ անվճար բնությունը քեզ,
Այլ պարտք է տալիս,որ հատուցանես տվածը նրա....
Ինքդ քեզանից անվերջ գնելով ու սակարկելով՝
Դու քեզ ես խաբում ու քեզնից գնում քո անգին հոգին...
Զտված ծաղիկներն անգամ ձմռանը մնում են անեղծ,
Խամրում արտաքուստ ,սակայն չեն կորցնում էությունն իրենց:
Մի թախծիր երբեք արածիդ համար և լավ իմացիր՝
Անփուշ վարդ չկա, զուլալ շատրվան անգամ տիղմ ունի,
Միշտ չեն շողշողում արև ու լուսին երկնքում անծիր,
Ծաղիկների մեջ նստած է զազիր որդը գողունի...
Բայց գոհարներ են արցունքները,որ քո սերն է թափում,
Եվ նրանք իրենց մեծարժեքությամբ քո մե՛ղքն են քավում:
Գիտեմ ,իմ սիրո ,ինչպես ինձ համար ,այն ժամը կգա,
Երբ կբզկտվի նա ժամանակի ձեռքից չարագործ....
Ջահել է սերը և չի հասկանում ,թե ինչ է խիղճը,
Բայց ո՞վ չգիտի ,որ խիղճը սիրո ծնունդ է որ կա...
Քեզանից բացի ուրիշ ներշնչանք ես չեմ որոնել,
Թեև դժվար է թղթերին հանձնել քո վսեմ հոգին:
Ուստի, սիրելիս, քեզ պիտի լինես լոկ երախտապարտ,
Եթե երբևէ դու իմ մեջ տեսնես արժանիք ու լույս....
Թույլ տուր հաստատել որ մենք երկուսով երկու կմնանք,
Թեև հավիտյան մեկ է սերը մեր անբաժանելի,
Եվ անարգանքի բծերը բոլոր ,ուր էլ որ գնանք,
Առանց քո փոքրիկ օգնությամբ անգամ ինձ հետ են էլի...
Թեև չկա նոր բան և պատահածը կրկնվում է զուտ
Այդժամ ինչպիսի՜ խաբկանքով է մեր ուղեղը սնվել,
Մեր ուղեղը ,որ հայտնություններ է որոնում իզուր՝
Հարկադրելով ծնված մանկանը վերստին ծնվել....
Չլինի երբեք ,որ աշխարհը քեզ հարց ու փորձ անի ,
Թե սիրուդ վայել ինչ արժանիքներ դու գտար իմ մեջ...
Հիմա ,սիրելիս, տարվա այն պահն է հասել իմ ներսում ,
Երբ դեղին ու չոր տերևներն են լոկ կախվել շյուղերից,
Որ ցրտասարսուռ,անողորմ հողմից դողո՜ւմ են, մրսո՜ւմ,
Եվ անույշ հավքերն էլ չեն դայլայլում դատարկ ճյուղերից:
Հիմա ,սիրելիս, այն մթնշաղն է թանձրացել իմ մեջ,
Որ արևմուտքում հաջորդում է միշտ իրիկնապահին,
Եվ սև գիշերը(այդ մահը երկրորդ) իջնում է անվերջ
Եվ իր կնիքով անդորր դրոշմում երկնքի գահին:
Հիմա,սիրելիս, տեսնում եմ իմ մեջ օջախը հանգած,
Որ մարմրում է իր ջահելության անթեղների տակ.....
Երբ կարոտակեզ մտորմունքների լռին ատյանում
Ամփոփում եմ ես իմ տարիների հուշերը անցած,
Հառաչում եմ միշտ ,թե՝ ա՜խ ,չգտա փնտրածս կյանքում,
Եվ հին վշտի հետ նորն է հեծեծում ժամերս կորած,
Թրջվում են այդժամ իմ աչքերն,անհուն խնդության սովոր,
Մահվան գիշերում կորած հարազատ դեմքերի համար,
Հեծեծում եմ ես սիրո մոռացված վշտերը բոլոր
Եվ ցավով հիշում քարուքանդ եղած վայրերն անհամար,
Եվ գումարելով անցյալի ամեն կսկիծ ու հառաչ,
Ստանում եմ ես հառաչանքներիս այս գումարը սին,
Որ պիտի վճարեմ վերստի
ինչպես տարիներ առաջ.
Բայց երբ խորհում եմ միայն քո մասին ,անգի՛ն բարեկամ,
Օ՜, փարատվում են ամենացավոտ մորմոքներն անգամ:
Ասա՛ ,որտեղի՞ց քեզ այդ գերզոր կարողությունը,
Որ տրտունջներով տիրանում ես ինձ ու դժբախտացնում,
Ստիպելով ինձ խեղդել ճշմարիտ տեսողությունը
Եվ անվերջ երդվել ,թե լույսը օրվան չի գեղեցկացնում:
Ս.Վ.Բուգրո,Վեներայի ծնունդը
Շեքսպիր«Վեներա և Ադոնիս»
Սեր մի կոչիր ցանկությունը. սերն երկինք է բարձրացել
Այն օրվանից ,երբ տարփանքը խլեց անունը նրա:
Սիրո վսեմ արտաքինով գեղեցիկ է նա դարձել
Եվ ժանտալից բծեր քաշել անաղարտության վրա.
Որտեղ նրան ձեռք է տվել ,ապականել է այնտեղ,
Ինչպես թրթուրն է ավերում տերևները նրբագեղ:
Ամոքիչ է սերը ինչպես արևշողը գարնան ,
Կիրքն ամեհի մի ամպրոպ է և փոթորիկ դիվային:
Թարմ է մնում ականակիտ սիրո աղբյուրն հավիտյան ,
Ցուրտ ձմեռ է կիրքը բերում տաքուկ ամռան թեժ պահին:
Սերը զուսպ և չափավոր է,կիրքը՝ հավետ սովահար,
Սերն ՝ ազնիվ ու ճշմարտախոս ,կիրքը ՝նենգ ու անարդար:
Արագահոս Կիրքը այնպես հափշտակել է իր զոհին,
Ըմբոշխնում է նա իր որսը ,որ բնավ չի նահանջում,
Զի պաշարված շուրթերն հիմա չեն դիմանում գրոհին՝
Վճարելով փրկագինը ,որ աղջիկն է պահանջում,
Իսկ գիշատիչ մտքի համար չկա ուրիշ փրկագին
Պիտի զավթի նրա շուրթերի հարստությունը անգին:
Եվ զգալով իր ճարակի քաղցրությունը անսպառ՝
Ինքնամոռաց մոլեգնությամբ թալանում է հիմա նա,
Արյունն է եռում ,ու ծխում է նրա դեմքը հրավառ՝
Կույր ու անհոգ ցանկությունից դարձած խիզախ ու անահ,
Եվ մոռացած վայլելչություն, խոհեմություն ,պատկառանք,
Բախտին հանձնած վեհանձնություն,պատիվ ,ամոթ ու շիկնանք:
Սառած մոմը ջերմությունից փափկանում է ու հալչում,
Եվ կրակին հանձնվելով ,դառնում հեզ ու անսացող,
Խիզախումն է հաղթանակի հույս ու հավատ ներշնչում,
Սիրո կամքը չի ճանաչում հիվանդության տենդ ու դող,
Չի նվաղում զգացմունքը ինչպես վախկոտը նկուն,
Նա այնժամ է հաղթանակում ,երբ հանդուգն է ու փքուն...
Ես ավելին քեզ կասեի ,բայց հիմա սիրտ չեմ անում....))
Պիեռ Պոլ Պրյուդոն, Ադոնիսն ու Վեներան
Էպիկտետ
Կյանքը լի է պատահականություններով ,նման է անձրևներից հեղեղված գետի՝փոթորկոտ,լի տիղմով,անանցանելի,կատաղի,աղմկոտ,արագահոս...
Երբ քո զրուցակցին խոսակցության ընթացքում ուզում ես ցույց տալ որևէ ճշմարտություն,ապա այդ դեպքում ամենագլխավորն է չվրդովվել և չասել ոչ մի անբարյացկամ կամ վիրավորական բառ:
Եթե ցանկանում ես ,որ քո մասին լավը խոսեն`մի խոսիր վատ ուրիշների մասին:Երբ դու կվարժեցնես քեզ լավ արձագանքել կողմնակի մարդկանց մասին,աշխատիր պահել քեզ անբասիր ,-այդ ժամանակ քեզ հաճելի կարծիք կկազմեն քո մասին :
Ամոթ է նրան ,ով պատրաստում է քաղցր ըմպելիք մեղուների բարիքներից՝ մեղրից,միևնույն ժամանակ իր արատավոր կյանքով դառնացնում է Աստծո պարգևը՝ Բանականությունը..
Ֆ.Նիցշե
Զվարթ Գիտություն
(Կատակ,խորամանկություն և վրեժ ... Իսկապես զվարթ իմաստություն... ))))Նիցշեին այսքան համով չէի պատկերացնում...աղավնի,օձ և վարազ միաժամանակ.))))
Անպայման ծանոթացեք կյանքի,կրոնի,սիրո,հոգեբանության մասին նրա զվարթ դիալոգ-մոնոլոգ-առակներին)))մեծ բավականություն և իմաստություն կստանաք
Приглашение
Рискните вы, вкушающие, отведать моей пищи!
И уже на следущий день
вы найдете ее болееприятной.
А через день еще будете считать ее вкусным блюдом!
И если вы тогда пожелаете еще и еще,
То ведь старые мои произведенья
Вдохновляют меня на новый труд.
МОЕ СЧАСТЬЕ
С тех пор, как в поисках блуждать я утомился,
Конец всему, приискивать я научился.
С тех пор, как ветр противный я встречаю,
По всем ветрам свой парус распускаю.
НЕУСТРАШИМЫЙ
Глубоко рой там, где пришлось тебе стоять!
Ведь в недрах клад!
И темным людям предоставь кричать:
Внутри земли повсюду ад!
РАЗГОВОР
А. Был я болен? а теперь здоров?
Кто ж лечил тогда меня!
Как забыл все это я!
Խուան Գրիս,Ջութակ և բաժակ
Верю я, что ныне,
друг, ты излечился:
Ведь здоров лишь тот,
кто забыть все научился!
ПРЕЗИРАЮЩИЙ
Мое презрение к миру и людям вы видите
Лишь в том, что ко многому всегда я равнодушен был.
Но равнодушием таким ведь также обладает тот,
Кто полным кубком пьет,
—Так будьте вы и о вине того же мненья.
СЛОВАМИ ПОСЛОВИЦЫ
Кроткий и резкий, грубый и нежный,
Друг и чужак, грязный и чистый – вот я каков.
Мудрый и глупый ко мне на свиданье спешат.
—Я же хотел бы быть сразуГолубем, змеем и кабаном.
К СВЕДЕНИЮ
Ведь легче боль двойную перенесть
, чем раз страдать?
Так не решишься ль ты ее принять?
ПРОТИВ ТЩЕСЛАВИЯ
Не будь надменным:
ничтожная насмешка
– Поставит тебя на место.
МУЖЧИНА И ЖЕНЩИНА
«Ту женщину, которая тебе пришлась по сердцу,себе похить».
Так думает мужчина,
а женщина не грабит, а крадет.
Ժոան Միրո
VADEMECUM – VADETECUM
Мой нрав и речь моя влекут тебя ко мне,
И ты уже готов идти,
и ты уже идешь за мной?
Но нет! останься верен сам себе и следуй։ только за самим собой;
Тогда, хотя и медленно, но все же ты пойдешь։ за мной.
СКУДНЫЕ ДУХОМ
Мне ненавистны убогие духом:
Ведь нет в них ни добра, ни худа.
ВВЕРХ
Если хочешь до верха горы ты пробраться,
То, не думая, должен лишь этою целью задаться.
ЛЮБИТЕЛЮ ПРОСВЕЩЕНИЯ
Если ты не хочешь глаз и чувство утомить,
То за ярким солнцем должен ты в тени следить.
ТАНЦОРУ
Рай – гладкий лед лишь для того,
Кто танцует хорошо.
МУЖЕСТВЕННЫЙ
Лучше выточить из целого куска вражду,
Чем по частичкам склеить дружбу.
ИЗРЕЧЕНИЕ ВЛАСТНОГО ЧЕЛОВЕКА
Плач и слезы
ты оставь!
Брать себе все предоставь!
НЕПРОИЗВОЛЬНЫЙ ОБОЛЬСТИТЕЛЬ
Слово пустое в пространстве он бросил себе на забаву,
Но в женское сердце влило оно тогда же отраву.
ПРОСЬБА
Знакомо чувство мне иных людей,
А самого себя не знаю я.
Хоть очень близок глаз ко мне,
Но я не то, что вижу или видел.
А если бы захотел я оказать себе услугу лучшую,
То должен был бы сесть, как можно дальше от себя.
Хотя не так далеко, как враг мой,
Но все же далеко сидит ближайший друг!
—А между ним и мною середина!
Ну, догадайтесь же, о чем прошу я?
МОИ РОЗЫ
Да! в счастье своем мне хочется
Сделать счастливым каждого!
Хотите и вы сорвать мои розы?
Стан свой нагнуть вам придется и скрыться
Между скалой и стеною терновника дикого,
В сердце своем затаивши желание жадное!
Ведь счастье мое любит злую насмешку!
Ведь счастье мое любит всякие козни!
Хотите ли вы сорвать мои розы?
Մաքս Էռնստ
ОДИНОКИЙ
Мне ненавистно одинаково вести людейи следовать за кем-нибудь.
Повиноваться?
– Нет. Но также и не править!
Кто не внушает ужаса себе, тот и другим не страшен:
Ведь только страхом можно стать вожатаем толпы.
Но даже и собой руководить противно мне!
Хотелось бы, подобно диким зверям или вольным детям моря,
Забыться хоть на миг один,
Мечтам своим отдаться на свободе,
И прихорашиваться лишь только для себя.
Ռենուար,Յասաման
Սաադի
Մարդկանց հետ խոսիր նրանց բանականությանը համապատասխան ...
Գաղտնիքը բարեկամներին էլ չի կարելի վստահել,
Քանզի բարեկամները ևս ունեն բարեկամներ...))))
Չափից դուրս զայրույթը վախ է առաջացնում,իսկ անչափ փաղաքշանքը մարդկանց աչքում նվազեցնում է քո նկատմամբ հարգանքը: Այնքան խիստ մի եղիր ,որ բոլորին ձանձրացնես,և ոչ էլ այնքան հեզահամբույր ,որ քեզ կոպտեն
Մի մատնվիր թշնամու խաբեությանը և փառաբանություն մի գնիր շողոքորթից .մեկը դրել է խորամանկության ցանցը,իսկ մյուսը բացել է ագահության երախը
Ասում են ,որ կենդանիների մեջ առյուծը բարձր է ,իսկ ավանակը ցածրագույն ,բայց իր բեռ կրող ավանակը ճշմարտապես ավելի լավն է ,քան մարդկանց հոշոտող առյուծը
Ամեն ինչում, ամենուրեք դու քո չափը իմացիր,
Բարության մեջ,թշնամանքում դարձյալ չափը մի անցիր
Արիությունը ոչ ձեռքի ուժի մեջ է և ոչ էլ սուսերին տիրապետելու արվեստի մեջ,արիությունը իրեն տիրապետելու և արդարացի լինելու մեջ է
Բարեկամներիդ մի հարցրու քո թերությունների մասին,բարեկամները դրանց մասին կլռեն:Ավելի լավ է տեղեկացիր ,թե քո մասին ինչ են ասում թշնամիներդ
Երիտասարդ կնոջ համար ավելի լավ է նետ մտնի կողքը ,քան ծերունի լինի կողքին...)))))))))»
Մտածել ,որ անզոր թշնամին չի կարող վնասել,նշանակում է մտածել ,որ կայծից չի կարող հրդեհ ծագել
Նա ,ով կամակոր մարդուն խորհուրդ է տալիս ,ինքն ունի խորհրդի կարիք
Նա ,ով չի ուզում բարձրացնել ընկածին,թող վախենա ընկնելուց,քանզի ,երբ նա ընկնի,ոչ ոք նրան ձեռք չի պարզի
Չարություն սերմողը զղջում կհնձի :Նա ով լռություն է պահպանում աղմկոտ վեճերում ,
Իմաստուն է խոսքի մեջ արագ դատարկաբանից
Մարդն խոսելու ունակությամբ բարձր է կենդանուց :Բայց ցածր է նրանից ,եթե անվայելուչ է այն օգտագործում
Թույլ ձեռքերը չեն պահի ծանր սուրը:Փոքրոգիներից դուք մի ակնկալեք արդար գործեր
Եթե հիմքում քո բոլոր գործերի դու չարիք դնես,
Արմատդ կտրես ,
Պտուղ չես քաղի...
Եթե իմաստունին անկիրթ մարդկանց մոտ չի հաջողվում խոսք ասել,մի զարմացեք-ջնարի ձայնը չի լսվում թմբուկի դղդրոցից ,իսկ ամբրայի բույրը կորչում է սխտորի հոտից
Քաղցր բառերով և բարությամբ փղին էլ կտանեք բարակ մազով
Նա ով սիրում է թշնամանք հրահրել , նրան վերջ ի վերջո այդ կրակն էլ կլափի
Սոսկ նա է խորհրդի մեջ արև,մարտի մեջ առյուծ,ով կարող է խոնարհամտությամբ զայրույթը սանձել
Իմաստունը նման է ներկաքիմիական ապրանքներ վաճառողի բաց վաճառասեղանին՝ նա լռելյալ ցույց է տալիս իր բարեմասնությունները,իսկ հիմարը,երթային թմբուկի նման ունի բարձր ձայն ,բայց ներսը դատարկ է ու չնչին:
Տգետի խելքը լռությունն է:Եթե տգետը դա հասկացել է,ապա նա կիսով չափ դարձել է խելացի
Չի կարող իջևանում հանգիստ գտնել նա,ով ընկերներին լքել է դժվարին ճանապարհին
Իսկական բարեկամ է նա ,ով ցույց կտա ճանապարհին
Խոչընդոտները բոլոր և կօգնի անցնելու:
Զգուշացիր կեղծավորին բարեկամ համարելուց :
Անկեղծ բարեկամդ նա է,ով ազնիվ է,ճշմարտախոս:
Մարդիկ ծնվում են սոսկ մաքուր բնությամբ,և միայն հետո են հայրերը նրանց դարձնում հուդայականներ, քրիստոնյաներ, կամ կրակապաշտներԵթե դու անտարբեր ես այլոց տառապանքների հանդեպ-մարդ կոչվելու արժանի չես:
Ա.Ու.Բուգրո,Փոքրիկ գողը ))
Անտուան դը Սենթ
Էքզյուպերի
...Միգուցե կյանքը բաժանում է մեզ մեր ընկերներից և թույլ չի տալիս շատ մտածել նրանց մասին,բայց և այնպես , ինչ-որ տեղ ,Աստված գիտի ,թե որտեղ,նրանք գոյություն ունեն. լռակյաց,մոռացված,բայց միշտ հավատարիմ...
Ահա ,թե ինչու է երկիրը միաժամանակ ամայի և հարուստ ....Հարուստ բարեկամության գաղտնի օազիսներով:
Իսկ սպասել...սպասել մենք սովոր ենք...
Հին ընկերներ հապշտապ չեն ստեղծվում... Չկա ոչինչ ավելի թանկ ընդհանուր հուշերից , միասին ապրած այնքան դժվարին ժամերից , գժտություններից,վեճերից , հաշտություններից ու հուզական պոռթկումներից...Նման բարեկամությունը բազմաթիվ տարիների պտուղ է...
Տնկելով կաղնի ,ծիծաղելի է երազել,որ շուտով նրա ստվերում ապաստան կգտնես ...
Փրկության առաջին քայլ...Եվս մեկ քայլ:Սրանից էլ ամեն ինչ սկսվում է նորից...
Երբ մենք գիտակցենք մեր դերը երկրի վրա,թեկուզ ամենահամեստ և աննշան ,ապա միայն այդ ժամանակ մենք կլինենք երջանիկ...
Այս մավրը հիասքանչ է, նա չի պաշտպանում իր ազատությունը. մարդն անապատում միշտ ազատ է,-և ոչ էլ գանձերը,հասարակ աչքով տեսանելի ,-անապատում դրանք չկան ,- նա պաշտպանում է իր ներքին թագավորությունը...
Գրողը տանի. մարդաբնա՞կ է այս մոլորակը,թե ոչ...
Դու կառուցեցիր քո փոքրիկ,խաղաղ աշխարհը ,ամուր զնդանեցիր դեպի լույս տանող բոլոր ելքերը ,ինչպես անում են տերմիտները...Դու կուչ եկար և թաքնվեցիր քո մշտաբնակ բարօրության մեջ ,նեղ սովորությունների ու գավառական բորբոսնած կացութաձևի մեջ,դու բարձրացրիր այս թշվառ պատվարը և թաքնվեցիր քամիներից,ծովի ալեբախությունից և աստղերից...Դու չես ցանկանում նեղություն տալ քեզ մեծ նպատակներով, քեզ առանց մեծ ջանքերի հաջողվեց մոռանալ ,որ դու մարդ ես:Ոչ,դու մոլորակի բնակիչ չես,տարածության մեջ ընթացող ,դու չես տալիս հարցեր,որոնք չունեն պատասխաններ...դու պարզապես Թուլուզ քաղաքի բնակիչ ես...Ոչ ոք ժամանակին չբռնեց ու չպահեց քեզ...Իսկ հիմա արդեն շատ է ուշ ...Կավը ,որից դու շինված էիր ,չորացել ու պնդացել է,և արդեն աշխարհում ոչինչ չի կարող արթնացնել քո մեջ քնած երաժշտին,կամ բանաստեղծին,կամ աստղագետին,որը ,գուցե,ինչ-որ ժամանակ ապրել է քո մեջ...
Երկիրն օգնում է հասկանալ ինքներս մեզ,ինչպես չի օգնում որևէ գիրք...քանզի երկիրը մեզ հակադրվում է...
Կյանքն է այդպիսին : Նախ մենք հարստանում ենք ,քանի որ բազում տարիներ տնկում ենք ծառեր, սկայն գալիս են տարիներ,երբ ժամանակը վերածում է փոշու մեր աշխատանքն ու կտրում անտառը:
Մեկը մյուսի հետևից հեռանում են ընկերները,զրկելով մեզ ապաստանից:Սգալով հեռացողներին ՝թաքուն տխրում ես ,որ ինքդ էլ ես ծերանում...
Մեր աշխարհում ամեն կենդանի բան ձգտում է իր նմանին:Նույնիսկ ծաղիկները խոնարհվելով քամուց խառնվում են մյուս ծաղիկներին,կարապին ծանոթ են բոլոր կարապները, և միայն մարդիկ են պարփակվում մենության մեջ...
Բուգրո,Հաճելի բեռ
Նա ազատ էր,այո,շատ ազատ ,շատ թեթև էր նա քայլում երկրի վրա:Մարդկային հարաբերությունների բեռն էր նրան պակասում,որից քայլն ավելի ծանր է դառնում ,պակասում էին արցունքները,հրաժեշտը,կշտամբանքներն ու ուրախությունները.այն ամենն ,ինչ փայփայում է մարդը ...
Կարոտն այն է,երբ փափագում ես ինչ-որ բան ,ինքդ էլ չգիտես, թե ինչ
Դու ապրում ես քո արաքների մեջ և ոչ թե մարմնի :Քո գործողությունները դու ես ... դու ուրիշ չես կարող լինել..
Երկիրը գիտի ,թե իրեն ինչպիսի ցորեն(հատիկ) է հարկավոր
Կյանքում այնքան քիչ են իսկական բարեկամությունը,կապվածությունը,սերը ,որոնց կուրուստը անջնջելի հետք կթողներ...
Գետերը թափվելով ծով գտնում են խաղաղություն...
Միակ իսկական շքեղությունը ՝մարդկային հաղորդակցության շքեղությունն է...
Այն ինչ իմաստ է տալիս կյանքին ,տալիս է իմաստ և մահվանը
Երկիրն օգնում է մեզ հասկանալ ինքներս մեզ...
Չափից շատ մարդիկ կան աշխարհում ,որոնց ոչ ոք չի օգնում արթնանալ...
Չի կարելի նստել տեղը.հանկարծ ինչ-որ տեղ մոտակայքում օազիս է...
Սպասում էի,որ կյանքն ինձ մի նշան ցույց կտա.այդպես էլ ցույց չտվեց...
Տրամաբանորեն կարելի ապացուցել ամեն ինչ ...ինչ կամենաք...
ճշմարտությունը այն չէ,ինչն ապացուցվում է,ճշմարտությունը ՝ դա պարզությունն է...
ճշմարտությունն այն է,ինչն աշխարհն ավելի պարզ է դարձնում ,և ամենևին էլ ոչ այն ,ինչը նրան վերածում է քաոսի
Անտուան դը Սենթ Էքզյուպերի
«Մարդկանց մոլորակը» -գրքից
Վրուբել,Ֆաուստի և Մեֆիստոֆելի թռիչքը
Գյոթե « Ֆաուստ»
Այրվում եմ ահա նոր գինուց ասես :
Ուզում եմ աշխա՜րհ նետվել համարձակ
Կրել երկրային բախտ ու տառապանք
Մրրիկների դեմ անհաշտ մարտնչել ,
Նավաբեկության ժամին չերկնչել ...
...ով լուսին պայծառ..
Տխո՛ւր բարեկամ,դու այն ժամանակ
Կհայտնվեիր ինձ մոտ շարունակ:
Ա՝խ,եթե վիճակվեր քո լույսով արբած ՝
Շրջել լեռների գրկում վեհապանծ
Ոգիների հետ սավառնել անվիշտ
Բարձունքից բարձունք և հովտից հովիտ,
Ըմպել անապակ ցողդ կենսավետ՝
Հեռու գիտության տանջանքից հավետ:
Ինչու միշտ ինչ -որ կսկիծ անմեկին
Չի թողնում ՝ տրվես կյանքի բերկրանքին
Բնության ամբողջ հմայքը թողած
Որի համար մա՜րդ արարեց աստված...
Նոր եմ հասկանում խոսքն իմաստունի
«Բաց է միշտ աշխարհն այս կախարդական ,
Բայց քո միտքն է փակ ,սիրտդ հուր չունի :
Վե՛ր կաց,աշակերտ,կուրծքդ երկնային
Արշալույսի մեջ օծի՜ր խնդագին:
Անձև տեսիլներ ,գալիս եք նորից,
Հայտնվում ,ինչպես օրերն անցյալ.
Կհպատակվե՞ք այս անգամ դուք ինձ
Հասո՞ւ եմ նախկին ցնորքիս դարձյալ :
Ամբոխվո՜ւմ եք .լա՜վ. միգամած հեռվից
Եկե՛ք ,ձեր թովքին ուզում եմ անսալ.
Թրթի՜ռ եմ զգում ես պատանեկան
Ձեր երթ ավետող շնչից մոգական...
Եվ առաջին սեր,և ՛մտերմություն
Ցավս է նորոգվում. կրկին վշտով լի...
Եվ կատարյալն այն է միայն արևի տակ,
Ինչ կտրում է երկար ուղին տարիների.
Ակնթարթի համար է լոկ փայլը դատարկ,
Դարերի՜նն է ,ինչ անեղծ է ու անթերի...
Ոմանք՝ թողած խրախճանքի սեղանը լի,
Իսկ ոմանք էլ (և դա այնքան է սոսկալի)
Լրագրերից շորթած մտքեր տարածելու,
Նորություններ իմանալու տենչին հլու ՝
Խռնվում են դիմահանդես լինի ասես:
Հազար ձևով կանայք հանում են ասպարեզ
Նազանք ու զուգս,իրենց դերը խաղում անվարձ:
Ի՞նչ եք արդյոք անրջում դուք բարձրունքներում ,
Լեցուն թատրոնն ի՞նչ խինդ է ձեզ արդյոք բերում:
Դուք մոտիկի՛ց տեսեք մարդկանց ձեզնով տարված :
Սառնարյուն են նրանք մասամբ ,մասամբ՝կոպիտ.
Կամ թատրոնից շտապում են թղթախաղի
Կամ թե՝գիրկը պոռնկուհու ՝մոլուցքով բիրտ:
Խենթ թշվառներ,ինչ եք տանջում դուք անտեղի
Մուսաներին ձեր քնքշասիրտ...
Աշխատեցեք մարդկանց միայն մոլորեցնել,
Գոհացնելը դժվար է շատ ,լավ իմացեք....
Թո՛ղ ինձ և ա՛յլ ստրուկի հետ փնտրիր ապրուստ:
Մի՞թե պոետն իրավունքը իր մարդկային ՝
Իրավունքը իր վեհագույն ՝տրված վերուստ,
Պիտի ծաղրի,պիտի եղծի ի սեր շահի:
Գործադրեք այդ գեղեցիկ ուժը հզոր,
Առաջ տարեք գործերը ձեր պոետական
Ինչպես սիրո արկածներն են վարում այսօր :
Հանդիպում են պատահաբար ,տարվում,սակայն
Վերանում ես , և քիչ առ քիչ որոգայթվում :
Մերթ ժպտում է,մերթ խուսափում բախտն անհաստատ
Գերվում ես դու ,տառապանքն է սրտիդ բարդվում ,
Մինչ սթափվես,սիրավեպն է արդեն պատրաստ ....
Ես թափանցեցի խորքն իմաստության,
Դարձա և՛ բժիշկ ,և՛ իրավաբան
Ավա՜ղ գիտության անվերջ հետամուտ՝
Եվ աստվածաբան դարձա ես հմուտ :
Սակայն մնացի անգետը նախկին
Խելքով ու ձիրքով նույն մարդն եմ կրկին:
Հասակը մեզ չի մանկացնում ամենևին
Երբ գալիս է մենք մանուկներ ենք տակավին...
Եթե ասեմ ,որ հիրավի մարդն իմ աչքին
Երկայնաոտ ճպուռ է լոկ ՝չնչի՜ն այնքան
Խոտերի մեջ ծոր է տալիս միշտ երգը հին :
Երանի չէր,որ ստվերում մնար խոտի
Թողնես՝ ամեն կեղտի մեջ էլ քիթը կխոթի:
Ջեյմս Տիսսո,Ֆաուստի ու Մարգարիտայի հանդիպումը այգում
Համապատկերն եմ ես աստվածության
Քեզ հավասար չե՞մ ,քեզ չե՞մ նմանվում...
Երբեք չեք հասնի ձեր նպատակին
Երբ ինքներդ եք զուրկ խոր զգացմունքից ,
Եվ երբ չի բխում խոսքն հոգու խորքից..
Սիրտը սրտի հետ չեք կապի երբեք
Երբ սրտաբուխ չէ խոսքը լիովի....
Պարզ է հարկավ , բժշկության ամբողջ ոգին
Փոքըր ու մեծ աշխարհ պիտի հետազոտեն,
Որ ի վերջո թողնեն արդեն
Աստծո կամքին:
Զուր են մարդիկ գիտության մեջ նետվում դես-դեն
Կարելույն չափ կսովորի ամեն մի սան,
բայց ով որսաց հարմար րոպեն ,
Նա տղամարդ է իսկական :
Պատանի եք գեղեցկատես,
Կարոտ չեք դուք և քաջության :
Թե ինքներդ հավատաք ձեզ
Ուրիշները կհավատան:
Կին խաբելուն տվեք արժեք.
Միշտ «ախ» ու «վախ» ունեն դրանք
Հազարերանգ,
Որ մի դեղով պիտի բուժեք:
Թե ձեզ մի քիչ ծանր պահեք
Բոլորի սիրտն էլ կշահեք.
Նախ տիտղոսը նրան հավատ կներղնչի,
որ բարձր է շատ արվեստներից արվեստը ձեր
Ապա իսկույն ձեռք կմեկնեք ամեն ինչի,
Որ չի տրվում ուրիշներին ձիգ տարիներ
Զարկերակը դուք մեղմորեն կշոշափեք,
Չարաճճի ձեր աչքերից հուր կթափեք,
Երբ հմայիչ ազդրը կնոջ շոյեք ազատ,
Իբր տեսնեք՝ հո կորսետը չի՞ սեղմում շատ:
Գորշ էամեն տեսություն ,եղբա՛յր անգին,
Դալա՜ր է միշտ ոսկեպտուղ ծառը կյանքի:
Հ.Ջ.Դրեյպեր,Արվեստն ու Օրենքը
Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ որևէ բան
Պյութագորաս
...լռությունից ավելի լավ բան է ասում Ալբեր Քամյուն :)) խնդրեմ .
Մարդկանց հետ կապի մեջ լինելու համար մենք միայն պարտական ենք մեր սեփական ուժերին-արժի դադարեցնել գրելը կամ խոսելը,մեկուսանալը,և ձեր շուրջը հավաքված մարդկանց ամբոխը կհալվի ,հասկանում ենք,որ այդ մարդկանց մեծ մասը պատրաստ է հեռանալ մեզանից(ոչ թե չարությունից ,այլ սոսկ անտարբերությունից),իսկ մնացածը
միշտ պահպանում է իր ուշադրությունը մի ուրիշ բանի վրա փոխադրելու իրավունքը . և այդ օրերին մենք հասկանում ենք,թե որքան զուգադիպություն ,որքան պատահականություն է անհրաժեշտ այն բանի ծնվելուն,ինչը մենք անվանում ենք սեր կամ բարեկամություն.
և այդ ժամանակ աշխարհը նորից թաղվում է խավարի մեջ,իսկ մենք ՝այն կատաղի ցրտի ,որից մեզ կարճ ժամանակով պատսպարել էր մարդկային քնքշանքը...
... կա աշխարհում մի բան ,որին պետք է ձգտել միշտ և որը երբեմն տրվում է ,և այդ մի բանը -մարդկային քնքշանքն է....
Ի՞նչ արժի մարդը,ի՞նչ է մարդը..այն բանից հետո,ինչ տեսել եմ ես ,մինչև կյանքիս վերջ չի անհետանա նրա հանդեպ անվստահությունն ու համատարած անհանգստությունը...
...Մի սպասեք ահեղ դատաստանի... դա տեղի է ունենում ամեն օր... ...
...Այս աշխարհը զուրկ է իմաստից ,և նա, ով գիտակցեց սա՝ կգտնի ազատություն
Գլխավոր բանը ,որը տարբերակում է մարդուն գազանից-երևակայությունն է...
...հանճարը ՝ իր սահմաններն իմացող միտքն է...
...կամքը նույնպես միայնություն է
...որպեսզի միտքը փոխակերպի աշխարհը,անհրաժեշտ է ,որ այն նախ միտքն արարողի կյանքը փոխակերպի ...
...սիրված չլինել-դա սոսկ անհաջողություն է,չսիրել-ահա իսկական դժբախտությունը...
...ազատությունը,առաջին հերթին,ոչ թե արտոնություն է ,այլ ՝պարտականություն...
...այնտեղ,որտեղ մի մասը տեսնում է աբստրակցիա,ուրիշները տեսնում են ճշմարտություն...
Մարդը միակ արարածն է,որը հրաժարվում է լինել այն ,ինչ կա...))
Ես երբեք մինչև վերջ չեմ կարող հավատալ ,որ մարդկային կյանքը լրացնող գործերը մի լուրջ բան են :Ինչից է բաղկացած իրական «լուրջ» բանը ,ես չգիտեմ ,բայց այն ,ինչ ես տեսել եմ շուրջս,թվացել է ինձ պարզապես խաղ-մերթ ՝ձանձրալի, զզվեցնող,մերթ՝ զվարճացնող...
Վաղ թե ուշ գալիս է մի ժամանակ ,երբ հարկավոր է ընտրություն կատարել նայելու և գործողության միջև...դա կոչվում է՝ դառնալ մարդ...ընդ որում, տառապանքներն անտանելի են ,սակայն սրտով հպարտի համար չկա միջին...կամ Աստված,կամ ժամանակ,կամ խաչ ,կամ սուր...Կամ աշխարհն օժտված է անհանգստությունն անսահմանորեն գերազանցող մեծագույն իմաստով ,կամ նրա մեջ անհանգստությունից զատ ոչինչ չկա...Հարկավոր է ապրել սեփական ժամանակով և մեռնել նրա հետ միասին ,կամ էլ խուսափել նրանից ՝հանուն բարձրագույն կյանքի...
Արդարություն չկա,կա միայն նրա սահմանները...
Ազատ է նա,ով կարող է չստել...
Որքան ողբերգական է մարդու ճակատագիրը,այնքան աննկուն ու հանդուգն է դառնում հույսը ...
Կյանքին չպետք է վերագրել իմաստ,քանի որ դա անխուսափելիորեն հանգեցնում է այն եզրակացությանը ,որ չարժի ապրել...
Եվրոպայի չար հանճարները կրում են փիլիսոփաների անուններ...նրանց կոչում են Հեգել,Մարքս,Նիցշե...Մենք ապրում ենք նրանց Եվրոպայում...Նրանց կողմից ստեղծված Եվրոպայում...
Միայն ազատության համար մեռնելը իմաստ ունի,քանի որ միայն այդ դեպքում է մարդը վստահ ,որ նա չի մահանում ամբողջությամբ...
Սարսափելի դատարկություն է ներսումս... մի այնպիսի անտարբերություն,որն ինձ սպանում է...
Կյանքի մեծ հարցը .ինչպես ապրել մարդկանց մեջ ...
Մարդ զգում է իրեն միայնակ ,երբ նա շրջապատված է վախկոտներով...
Կյանքում պետք է սեր լինի,մի մեծ սեր ամբողջ կյանքի ընթացքում , դա արդարացնում է անառիթ հարձակումները հուսահատության,որոնց մենք ենթակա ենք
Սերն ու պարզ ցանկությունը արտաքուստ արտահայտվում են նույն կերպ
Սերը, հավանաբար, այն միակ բանն է, ինչը մեզ գոհացնում է Աստծո մեջ, չէ որ մենք երբեք դեմ չենք, որ ինչ-որ մեկը մեզ սիրի մեր կամքին հակառակ:
Սարսափելի դատարկություն է ներսումս... մի այնպիսի անտարբերություն ,որն ինձ սպանում է ...
(իսկ այս մտքերը , առանց իմանալու ,որ Քամյուն էլ է նույն բանն ասել, մեզանից յուրաքանչյուրը որքան հաճախ է վշտաբեկ կրկնել ....այդպես չէ?)))))
Տիեզերքը ոչ բարեկամական է ,ոչ էլ թշնամական բարի կամքի տեր մարդկանց հանդեպ...Նա պարզապես անտարբեր է...
Շոդերլո դը Լակլո
Սրիկան կարող է ունենալ իր արժանիքները,ինչպես և ազնիվ մարդը՝ իր թուլությունները...
Սեր,ատելություն՝ընտրեք որն ուզում եք,բոլորը քնում են նույն հարկի տակ:Եվ դուք կարող եք ապրել կրկնակի կերպարանքով,մի ձեռքով շոյել ,իսկ մյուսով՝ վերքեր հասցնել:
Միթե տղամարդը ընդունակ է գնահատել կնոջը,որին նա տիրում է...
Նա մատնացույց է անում իմ բոլոր թերությունները,իսկ դա նշանակում է,որ նա ինձ ուժեղ է սիրում
Որքան ակտիվորեն ես պաշտպանվում մեղադրանքներից,որ արել ես հիմարություն,այնքան ծիծաղելի ես դառնում...
Մեզ միշտ ասում են,որ հարկավոր է ունենալ լավ սիրտ,իսկ հետո արգելում են հետևել նրա թելադրանքին,երբ խոսքը վերաբերվում է տղամարդկանց...
«Վտանգավոր կապեր» գրքից
Ուոտերհաուս,Նարգիզներ
Ջեյն Օստին
«Հպարտություն և նախապաշարումներ»
Եթե միայն ես կարողանայի ճանաչել նրա սիրտը,մնացածը շատ հեշտ կլիներ...
Շատ քիչ մարդիկ կան ,որոնց ես իսկապես սիրում եմ:Եվ շատ ավելի քիչ են նրանք ,որոնց մասին ես լավ կարծիք ունեմ:
Որքան շատ եմ նայում աշխարհին ,այնքան քիչ է այն ինձ դուր գալիս:
Մեզ խաբում է մեր սեփական փառասիրությունը:Կանայք չափազանց մեծ նշանակություն են տալիս մեկ հիացական հայացքին,իսկ տղամարդիկ փորձում են այդ մոլորության մեջ աջակցել նրանց ...)))
Ինչպես ամեն մարդ ,ես ցանկանում եմ երջանիկ լինել ,բայց ,ինչպես ամեն ոք ,կարող եմ լինել միայն իմ ձևով...
Միայն խորը զգացմունքը կստիպի ինձ ամուսնանալ... այնպես որ , «տանն եմ մնալու» )))
Տիկնայք սիրում են ժամանակ առ ժամանակ փշրել իրենց սրտերը -,գրեթե այնպես ,ինչպես ամուսնանալ...Այն տալիս է կերակուր մտորումների համար , և ինչ -որ բանով առանձնացնում է ընկերուհիների շրջանում.....
Մարդ կարող է լինել հպարտ ՝չլինելով փառասեր:Հպարտությունը կախված է մեր մասին ունեցած մեր սեփական կարծիքից ,իսկ փառասիրությունը ՝այլ մարդկանց կարծիքից,որը մենք ցանկանում ենք ,որ նրանք կազմեն մեր մասին:
Ձեր վիճելու արվեստին ես կարող եմ հակադրել դրան հավասար համառություն ...
Լավ ասելն ավելի դժվար է ,քան լավ ստեղծագործելը...
Ջ.Դրեյպեր,Մառախուղի հավերժահարսներ
Միգել դե Ունամունո «Մառախուղ»
Մենք չենք հոգնում մեծ տառապանքներից ու մեծ ուրախություններից ,քանի որ տառապանքն ու ուրախությունը մեզ են գալիս են պատված փոքր իրադարձությունների խիտ մառախուղով:
Մեր կյանքը մշուշ է ...
Կյանքը՝միգամածություն ...
հ.գ. իսկ հիմա համեմատեք.
«...որովհետև ձեր կյանքը մշուշ է,որը մի կարճ ժամանակով հայտնվում է և ապա անհետանում...»Հակոբոս 4:14
Սերը նախորդում է ծանոթությանը,իսկ ծանոթությունը սպանում է սերը...
Կինը սիրում է իր տղամարդուն միայն այնքան ժամանակ,քանի դեռ նա չի մտածում այնպես,ինչպես նա ,-ճիշտն ասած, քանի դեռ նա մտածում է....
Հոգին աղբյուր է`միայն արցունքների մեջ բացվող ...Քանի դեռ չես թափել իսկական արցունքներ ,չես կարող ասել , թե արդյոք ունես հոգի...
Փիլիսոփայության ամենաողբերգական խնդիրը մտավոր պահանջները և սրտի ու կամքի կարիքները համաձայնեցնելու մեջ է...
Գրեթե բոլոր մարդիկ ձանձրանում են,առանց գիտակցելու այն:Ձանձրույթը մեր կյանքի հիմքն է,բոլոր խաղերը,զվարճանքները,սիրավեպերն ու սերը ձանձրույթն է հորինել ...
Միևնույն դիպվածը կարելի է համարել տխուր կամ ուրախ,ամեն ինչ կախված է բնածին նախահակումից...
Հոմերոսի ժամանակ բոլոր իրերն ու մարդիկ ունեին երկու անուն ,որոնցից մեկը նրանց մարդիկ էին տալիս ,իսկ մյուսը ՝ աստվածները:
Հետաքրքիր է ,ի՞նչ է հորջորջում ինձ Աստված...
Եվ էլ ավելի տխուր է սերը ,որն աճում է մեկ ուրիշ սիրո գերեզմանին .նման է բույսի, որը սնվում է հումուսով,քայքայված մնացորդներով մեկ ուրիշ բույսի ...
Կա երկու տեսակի ժառանգություն-պատրանք և հիասթափություն:Եվ մեկը և մյուսը կարելի է գտնել միայն այնտեղ,որտեղ մենք հենց հիմա հանդիպեցինք.տաճարում:Համոզված եմ,որ քեզ այստեղ է բերել կամ մեծ պատրանքը ,կամ ահավոր հիասթափությունը...
Էրուդիտն իր բնույթով գող է...այդ ես եմ ձեզ ասում ,ես ինքս էրուդիտ եմ...Մենք զբաղված ենք նրանով ,որ խլում ենք միմյանցից փոքրիկ ձեռքբերումերն ու ստուգում դրանք , և ամենից շատ վախենում ,որ ոչ ոք մեզանից առաջ չանցնի ...
Կան շատ-շատ հիմարներ,ովքեր գիտեն ,որ բոլորը նրանց այդպիսին են համարում ,և նույնիսկ հենց իրենք ,մենության մեջ ,իրենց խղճի հայելու առջև ,իրենց համարում են հիմար... Ամենևին էլ ճիշտ չէ,որ մարդն իրեն չի ճանաչում: Ես հակված եմ մտածել,որ մարդն իր խղճի դատաստանի առջև ավելի շուտ թերագնահատում է իրեն: Սակայն մյուսների առջև թաքցնում է իր հիմարությունը և ,եթե նա զգում է իրեն որպես հիմար ,ապա ձևանում է խելացի . մեկ էլ տեսար հաջողվեց խաբել ինչ-որ մեկին... Եվ հաճախ,համոզելով մյուսներին,որ ինքը հիմար չէ , ի վերջո, ինքն էլ է համոզվում դրանում. չէ՞ որ մարդն հավատում է ինքն իրեն այնքանով ,որքանով ուրիշներն են հավատում նրան ...
Հ.Ջ.Դրեյպեր,Օրն ու Լուսաբացը
Էրիխ Մարիա Ռեմարկ
Նա ցանկանում է մնալ ընկերներ :Ինձ մնում է միայն փոխել սերը բարեկամությամբ ,կամ էլ անհետանալ ընդմիշտ նրա կյանքից :Ես ընտրում եմ երկրորդը:Ինչո՞ւ:Քանի որ այդպես էլ պետք է լինի: Չի կարելի բնակվել մինչև վերջ այրված տանը.....
-Ոչ,-ասաց նա արագ:Միայն թե ոչ դա:
Մնա՞լ ընկերներ:Հանգած զգացմունքների լավայի վրա մի փոքրիկ բանջարանոց աճեցնե՞լ:Ոչ , դա մեզ համար չէ: Այդպես տեղի է ունենում միայն փոքր ինտրիգներից հետո,չնայած որ դա էլ բավականին կեղծ է ստացվում:Սերը չեն եղծում բարեկամությամբ :Վերջ,ուրեմն վերջ...
«Հաղթական կամար»
Հ. Գ. ... Սիրելի Բարեկամիս խոստացել էի գտնել «մնանք ընկերներ» արտահայտության հեղինակին... Ահա, կարծես թե գտել եմ «մեղավորին»....)))
Մենք չենք մեռնում :Մեռնում է ժամանակը:Անիծյալ ժամանակ: Նա շարունակաբար մեռնում է:Իսկ մենք ապրում ենք:Մենք ապրում ենք անփոփոխ:Երբ դու արթնանում ես ՝դրսում գարուն է.երբ քնում ես՝ աշուն ,իսկ նրանց միջև մի հազար անգամ փայլատակում են ձմեռներն ու ամառները,և , եթե մենք սիրում ենք իրար ,մենք հավերժական ենք ու անմահ,ինչպես զարկը սրտի ,կամ անձրևը ,կամ քամին,իսկ դա շատ շատ է :Մենք շահում ենք օրերը,սիրելիս, և կորցնում ենք տարիները:Բայց ում ինչ գործն է ,ում կխանգարի դա :Ուրախության ակնթարթ-ահա կյանքը:Սոսկ դա է ամենամոտ հավերժությանը :Քո աչքերը առկայծում են,աստղափոշին ծորում է անսահմանության միջով,աստվածները ծերանում են ,բայց քո շուրթերը երիտասարդ են :Նրանց միջև առկայծում է առեղծվածը -Դու և Ես ,Կանչ և Արձագանք,ծնված աղջամուղջից ,և հրճվանքներից բոլոր նրանց ,ովքեր սիրել են...
«Հաղթական կամար»
Առաջին մարդը ,որի մասին դու մտածում ես առավոտյան և վերջին մարդը,որի մասին մտածում ես գիշերը-նա կամ քո երջանկության պատճառն է ,կամ ՝պատճառը քո ցավի....
Տարօրինակ է...ինչ ձևեր ասես կարող ենք թափել ,միայն թե թաքցնենք մեր անկեղծ զգացմունքները...
Կարծում եմ,որ կինը չպետք է տղամարդուն ասի ,որ սիրում է նրան:Թող այդ մասին ասեն նրա փայլող,երջանիկ աչքերը:Նրանք պերճախոս են ամեն խոսքից:
«Երեք ընկեր»
Չի կարելի կապվել մարդկանց ամբողջ սրտով:Այն փոփոխական և կասկածելի երջանկություն է: Ավելի վատ ՝ տալ սիրտը միայն մի մարդու. ի՞նչ կմնա ,եթե նա հեռանա...Իսկ նա միշտ է հեռանում...
Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր
Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է...Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է:Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել:Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել:Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին...
Ով հաճախ է հետ նայում ,հեշտությամբ կարող է սայթաքել ու վայր ընկնել...
Հիշիր մի բան ,տղաս,երբեք,երբեք ու երբեք չես երևա ծիծաղելի կանանց աչքերին,եթե հանուն նրանց ինչ-որ բան անես:
«Երեք ընկեր»
-Բայց դու չպետք է սպասես ինձ :Երբեք: Սարսափելի է շատ սպասել ինչ-որ բանի...
Նա օրորեց գլուխը.
-Դա դու չես հասկանում,Ռոբի:Սարսափելի է ,երբ ոչ մի սպասում չունես...
«Երեք ընկեր»
Մենությունն ավելի հեշտ է,երբ չես սիրում...
«Հաղթական կամար»
Հիմար ծնվելը ամոթ չէ,հիմար մեռնելն է ամոթ:
«Երեք ընկեր»
Ոչ մի բան սրտին մոր մի ընդունիր:Շատ քիչ բաներ կան աշխարհում ,որ երկար կարևոր կլինեն...
Ահա,թե ինչ է ասում Ռեմարկը Երջանկության մասին )))
Միայն դժբախտը գիտի,թե ինչ է երջանկությունը:Երջանիկ մարդը զգում է կյանքի ուրախությունները ոչ ավել,քան մանեկենը -նա միայն ցուցադրում է այդ ուրախությունը ,սակայն այն նրան տրված չէ:Լույսը լույս չի տալիս ,երբ լույս է : Այն լույս է տալիս խավարի մեջ .... (... ես արտասվում եմ...)
Հիմա պարզապես կովերն են ուրախ...(... արդեն ժպտում եմ))))
Երջանկության մասին կարելի է խոսել հինգ րոպե,ոչ ավելի:Այստեղ ոչինչ չես ասի ,բացի մի բանից,որ դու երջանիկ ես :Իսկ դժբախտության մասին մարդիկ կարող են ողջ գիշեր խոսել...
Մարդն իսկապես երջանիկ է այն ժամանակ,երբ նա ամենից քիչն է ուշադրություն դարձնում ժամանակի վրա ...
Երջանկությունը- ամենաանորոշ ու թանկ բանն է աշխարհում ...
Հիասքանչ քաղաքն այն քաղաքն է,որտեղ մարդը երջանիկ է...
Բուգրո,Ամուրն ու Պսիխեան
Սիրո Մասին...
Ոչ ոք չի կարող լինել ավելի խորթ,քան նա,որին դուք սիրել եք անցյալում ...
Ի՞նչ կարող է տալ մի անձը մյուսին ,բացի մի կաթիլ ջերմությունից:Իսկ ի՞նչ կարող է լինել դրանից առավել: Միայն թե դու ոչ ոքի քեզ մոտիկ մի թող :
Որքան անճարակ է դառնում մարդը,երբ սիրում է:Որքան արագ է թռչում նրա վրայից վստահությունը:Եվ որքան միայնակ է ինքն իրեն թվում -նրա ողջ գովաբանված փորձը հանկարծ ցրվում է ծխի նման , և նա զգում է իրեն այնպես անվստահ...
Մարդկային կյանքը շատ երկար է տևում մի սիրո համար :Պարզապես չափազանց երկար:Սերը հիասքանչ է:Բայց երկուսից մեկին ձանձրալի է դառնում ,իսկ մյուսին ոչինչ չի մնում:Քարանում է ու սպասում ինչ-որ բանի...Սպասում խենթի պես...
Սերը չի հանդուրժում բացատրություններ...Նրան գործողություններ են հարկավոր...
Սիրուց կինը ավելի խելացի է դառնում ,իսկ տղամարդը կորցնում է գլուխը...
Յուրաքանչյուր սեր ցանկանում է հավերժ լինել: Հենց սրա մեջ է նրա հավերժական տանջանքը:
Որքան անհույս են դատապարտված արդարությունն ու կարեկցանքը .նրանց վիճակված է շարունակ փշրվել ՝ դիպչելով անտարբերությանը , վախին ու եսասիրությանը...
Ռեմարկ . «Ապրելու ժամանակն ու մեռնելու ժամանակը»
Երբեմն չես հասկանում ամենապարզ բաները,-մտածեց նա,նույն սենյակում երկու մարդ կա-մեկը մահացու հիվանդ է ,իսկ մյուսը լրիվ անտարբեր է դրան ...
Ռեմարկ«Հաղթակա կամար»-ից
Ի՞նչ տարօրինակ են այսօրվա բոլոր երիտասարդները:
Անցյալն ատում եք, ներկան ՝արհամարհում,իսկ ապագայի հանդեպ անտարբեր եք:Հազիվ թե այս ամենը հանգեցնի լավ ավարտի...
Ռեմարկ«Երեք ընկեր»
Խնձոր ուզո՞ւմ ես:Խնձորը երկարացնում է կյանքը:
-Ո՛չ,շնորհակալ եմ:
-Իսկ սիգա՞ր:
Դա նույնպե՞ս երկարացնում է կյանքը :
-Ո՛չ, կրճատում է այն: Հետո հավասարակշվռում է խնձորով ...
Ռեմարկ«Երեք ընկեր»
Սելինջեր «Տարեկանի արտում անդունդի եզրին»
Իսկ գերում են ինձ այնպիսի գրքեր,որ, երբ դրանք կարդում -վերջացնում ես ,անմիջապես մտածում ես .«լավ կլիներ ,որ այդ գրողը դառնար իմ լավագույն ընկերը , և որ նրա հետ կարելի լիներ խոսել հեռախոսով,երբ կցանկանաս... »
Միշտ ես ասում եմ՝ «Շատ հաճելի է ձեզ հետ ծանոթանալ», երբ բոլորովին էլ հաճելի չէ: Բայց եթե ուզում ես ապրել մարդկանց հետ, ստիպված ես ամեն բան էլ ասել:
Ինձ համար ավելի հեշտ է մարդուն դուրս նետել պատուհանից, քան հասցնել դեմքին:
Մարդիկ կան, որոնց չի կարելի խաբել. թեև հենց դրան են արժանի:
Ինչիս են պետք դրանց ծափահարությունները: Նրանք երբեք տեղին չեն ծափահարում: Եթե ես դաշնակահար լինեի, կփակվեի խորդկանոցում ու այնտեղ կնվագեի:
Սթիվեն Կինգ «Մութ աշտարակ»
Միայն թշնամիներն են ասում միմյանց ճշմարտությունը:Ընկերներն ու սիրահարները ,խճճվելով փոխադարձ պարտքի սարդոստայնում,անվերջ ստում են....
Կ.Բրյուլլով,Հեծելուհին
Իվան Բունին
Գիտեք,աշխարհում այնքան քիչ են երջանիկ հանդիպումները...
Հավանաբար, մեզանից յուրաքանչյուրն ունի մի ինչ -որ արտասովոր թանկ սիրային հիշողություն, կամ առանձնահատուկ ծանր սիրային մեղք...
Ինչպես ճանաչել լավ ձմերուկն ու կարգին կնոջը ՝ չկա ավելի դժվարին բան...
«Темные аллеи»
Ամեն ինչ ու բոլորը ,ում մենք սիրում ենք ՝մեր տառապանքն են .միայն կորցնելու մշտական վախն ինչ ասես արժի...
Ես ամեն պատրվակով ներշնչում էի նրան միայն մի բան .ապրիր միայն ինձ համար և ինձնով,մի զրկիր ինձ իմ ազատությունից,կամայականությունից ,-ես քեզ սիրում եմ ու դրա համար ավելի շատ կսիրեմ ...Ինձ թվում էր ,թե ես այնքան շատ եմ սիրում նրան ,որ ինձ ամեն ինչ կարելի է,ամեն ինչ ներելի է...
«Жизнь Арсеньева»
Ես վախենում եմ ,որ քեզ համար դառնում եմ ինչպես օդ - առանց որի հնարավոր չէ ապրել,բայց չեն նկատում:ճիշտ չէ՞:Դու ասում ես,որ հենց սա է որ կա ամենամեծ սերը ...իսկ ես կարծում եմ ,որ դա նշանակում է ՝այժմ միայն ես քիչ եմ քեզ համար...
«Лика»
Բոլորը,բոլորը պահանջում են իմ մարմինը և ոչ թե հոգին....
«Митина любовь»
Այո,եղբայր,կան կանացի սրտեր ,որոնք հավերժ տանջվում են մի ինչ-որ տխուր սիրո ծարավից,և որոնք ,հենց դրանից է,որ երբևէ ոչ մեկին չեն սիրում...
Ով ամուսնանում է սիրով - ունենում է լավ գիշերներ և վատ օրեր...
Ֆրանց Կսավեր Վինտերխալտեր,Էլիզաբեթ
Խուլիո Կորտասար
Իմ սեր ,ես կարոտում եմ քեզ ,ցավում է յուրաքանչյուր բջիջս,իսկ,երբ շնչում եմ,կոկորդս է ցավում,քանի որ դատարկությունն եմ շնչում ,և այն լցնում է սիրտս,որովհետև դու այլևս չկաս այնտեղ...
Այդպես էլ նրանք ապրում էին,ձգելով և վանելով իրար ,ինչպես որ պետք է,եթե չես ուզում ,որ սերն ավարտվի գունավոր բացիկով կամ առանց բառերի երգի նման ...
Իմ սեր,սիրում եմ քեզ ոչ հանուն ինձ և ոչ հանուն քեզ ,և ոչ հանուն մեզ,ես սիրում եմ քեզ ոչ նրա համար,որ եռում է արյունս և կոչ է անում սիրել քեզ,ես սիրում և ուզում եմ քեզ ,որովհետև դու իմը չես,որովհետև դու մյուս կողմում ես,մյուս ափին և այնտեղից կանչում ես ինձ անցնել քեզ մոտ ,իսկ ես անցնել չեմ կարող ,քանզի,որքան էլ որ տիրանամ քեզ ,դու-իմ մեջ չես,ես չեմ կարող հասնել քեզ,չեմ հասկանում քեզ քո ժպիտից,քո մարմնից այն կողմ ,և լինում է,տառապելով այն բանից,որ դու ինձ սիրում ես(որքան չեմ սիրում «սիրել» բայը -«սիրել»,որքան սեթևեթ ես դու այն գցում ափսեների մեջ ,սավանների վրա, ավտոբուսի մեջ), ինձ տանջում է քո սերը ,որը չի վերածվում կամրջի ,որովհետև կամուրջը չի կարող հիմնվել միայն մի ափի վրա ,ոչ Ռայթը,ոչ Լե Կորբյուզեն չէին կառուցի միայն մի ափի վրա հիմնվող կամուրջներ ,և մի նայիր ինձ,խնդրում եմ,քո թռչնի հայացքով,քեզ համար սիրո ընթացակարգը շատ պարզ է ,և դու կբուժվես սիրուց ինձանից շուտ ,թեև դու սիրում ես ինձ այնպես ,ինչպես ես չեմ սիրում քեզ...
«Hopscotch »Julio Cortázar
Ալեքսանդր Գրին .«Ալ կարմիր առագաստ»
Ես եղել եմ մի երկրում:Այնտեղ տիրում է սերը:Թեև նրա համար տաճարներ չեն կառուցում:Երեխաներին չեն ստիպում փառաբանող երգեր երգել:Այնտեղ պարզապես սիրում են:Դանդաղ ու համեստ:Միամիտ ու մի փոքր ծիծաղելի:Հասարակ.չէ՞ որ այնտեղ պատկերացում չունեն ,թե ինչպես կարելի է ապրել առանց սիրելու ...
Պետք է կարողանալ փակել ձանձրալի գիրքը,հեռանալ վատ ֆիլմից,և թողնել այն մարդկանց,ովքեր չեն գնահատում ձեզ...
Փոքրիկ տղայի մեջ աստիճանաբար տեղավորվում էր հսկա ծովը...
Դուք,ինչպես շատերը, կյանքի հաստ ապակու միջով չեք լսում պարզ ճշմարտության բոլոր ձայները ,նրանք կանչում են,բայց դուք չեք լսում...
Հիմա երեխաները չեն խաղում-սովորում են:Նրանք շարունակ սովորում են,սովորում ,և երբեք չեն սկսում ապրել...
Մենք սիրում ենք հեքիաթներ ,բայց չենք հավատում դրանց...
Ես հասկացա մի պարզ ճշմարտություն. հրաշքներ պիտի գործել սեփական ձեռքերով...
-Թոմ ,դու ինչպե՞ս ամուսնացար
-Ես բռնեցի նրա փեշից ,երբ նա ուզում էր դուրս ցատկել պատուհանից ...))))
Անդրե Մորուա
Մի՞թե դուք կարծում եք,որ, եթե Լաուրան լիներ Պետրարկայի կինը,նա ամբողջ կյանքում սոնետներ կգրեր,-հարցրեց մեծն Բայրոնը...
«Նամակներ անծանոթուհուն»
Չի եղել աշխարհում դեռ մեկը,որն այդքան շատ զիջեր կանանց,և այն ամենը,ինչ վաստակեցի ես ,-կանանց բռնակալի համբավն է...
«Դոն Ժուան ,կամ Բայրոնի կյանքը»
Իդեալական կինը փխրուն էակ է,հալածված ճակատագրից :Նա դժբախտ է,բայց միևնույն ժամանակ անհոգ է և այդուհանդերձ ՝ խելոք :
«Ճակատագրի փոփոխականությունը»
Ինչ սարսափելի պատասխանատվություն է լինել առաջին սերը տաղանդավոր մարդու...ընդհանրապես-ցանկացած մարդու...
«Նամակներ անծանոթուհուն»
Սակավաթիվ են նրանք ,ում կյանքում բախտ է վիճակվել երջանկություն,բայց ավելի քիչ են նրանք,ովքեր կարողացել են պահպանել այն...
«Նամակներ անծանոթուհուն»
Ոչինչ ավելի շատ չի նյարդայնացնում երիտասարդ տղային, քան այն աղջկա պահանջները` ում հանդեպ նա անտարբեր է:
«Նամակներ անծանոթուհուն»
Ոչ մի բան տղամարդուն դուրս չի բերում ափերից այնքան ,որքան կանանց ագրեսիվությունը:Ամազոնուհիներին աստվածացնում են ,բայց չեն պաշտում:
«Նամակներ անծանոթուհուն»
Նետել դիմակնե՞րը:Դուք լրջորեն կարծո՞ւմ եք,որ մարդիկ պետք է հաճախ դեն նետեն դիմակները:Իսկ ես ,ընդհակառակը,կարծում եմ,որ ողջ մարդկային հարաբերությունները,բացառությամբ հավագյուտ անշահախնդիր բարեկամության,միայն դիմակներով է պահպանվում :Եթե հանգամանքները երբեմն հանկարծ ստիպում են մեզ բացել ողջ ճշմարտությունը,ումից մենք սովոր էինք թաքցնել, ապա շուտով կզղջանք մեր անխոհեմ անկեղծության համար...
Դու ես ուժե՞ղ :Ի՞նչ ուժի մասին է խոսքը ,երբ դու,այնքան փառասեր ես,որ բավական է հիմարը բարի խոսք թռցնի բերանից քո մասին , և դու պատրաստ ես կասկածել նրա հիմարությանը...
Քեզ կյանքում երկու կամ երեք անգամ պետք եղավ պայքարել հանուն գաղափարների:Բայց դու դուրս եկար պայքարի ,միայն հանգամանորեն կշռելով ամենը,երբ վստահ էիր այդ գաղափարների հաղթանակին...
Մտքի ծուլությունը այնքան բնորոշ է մարդկանցից շատերին,որ նրանք միշտ պատրաստ են ընդունելու մի որևէ հեղինակության կողմից մատուցվող կարծիքն ու դատողությունները ..
«Չորեքշաբթի օրվա մանուշակները» պատմվածքից
Ոչնչության առավելությունը նրանում է ,որ այն անխոցելի է...
Խենթություն է ,արհամարհել երկրպագուներին,երբ նրանք երիտասարդ են ,ու թիվ չկա նրանց,իսկ հետո երեսուն տարի անց վազել նրանց հետևից,երբ նրանցից շատ քչերը կմնան, ու բոլոր էլ կճաղատանան ...)))
Դե ,ինչ,կլինենք սառը,զգուշավոր և դաժան...
Այդ տասնվեցամյա երկրպագուները դեռ երկար հավատարիմ կլինեն ինձ: -Ով գիտի...գուցե երեսուն տարեկանում նրանք արդեն նոտարներ կլինեն: -Իսկ ինչո՞ւ իմ երկրպագուները նոտարները չլինեն ...
«Մի անգամ նա իձ ցույց տվեց այդ նամակները-ձեռագիրը նուրբ էր ,շեշտակի,անընթռնելի:Ձեռագիրը մաթեմատիկոսի,բայց ոճը պոետի»
Երբեք որևէ վատ բան մի խոսեք ձեր մասին :Դա կանեն ձեր ընկերները...)))
-Իսկ դուք չե՞ք վախենում մահից,-հարցրեց Ժան Մոնյեն
-Իհարկե ,վախենում եմ...Բայց ես ավելի շատ վախենում եմ կյանքից...
Սերն ունի կարիք անհուն վստահության:Հագուստի հետ միասին սիրահարները մի կողմ են գցում մտավախությունները,կասկածներն ու ամոթխածությունը...
Աշխարհում միշտ կլինի ռոմանտիկա նրա համար,ով արժանի է դրան...
Մեր ժամանակները ծարավի են սիրո և քնքշության:Շինծու ցինիզմի տակ նրանք թաքցնում են իրենց կարոտը իսկական զգացմունքների հանդեպ...
Միևնույնը չէ՞ ,թե ինչպես ես սիրում ,երբ սիրում ես...
Բայց այդպիսին են մարդիկ .ուրիշի հանճարեղությունը հանդուրժում են միայն հեռավորությունից
Մտքի ծուլությունը այնքան բնորոշ է մարդկանցից շատերին,որ նրանք միշտ պատրաստ են ընդունելու մի որևէ հեղինակության կողմից մատուցվող կարծիքն ու դատողությունները ...
Մարդը,եթե նրան չի տանջում վախն ու նախանձը,ընդհանուր առմամբ, անչար կենդանի է...
Դոստոևսկի «Կարամազով եղբայրները»
Ուրիշը երբեք չի կարող իմանալ,թե որքան եմ ես տառապում...որովհետև նա ուրիշ է և ոչ թե ես...
Դու հիմա ուրշին ես սիրում, ես էլ ուրիշին եմ սիրում, բայց և այնպես՝ հավիտյանս հավիտենից սիրելու եմ քեզ, դու էլ ինձ ես սիրելու, գիտեի՞ր այս բանը: Լսու՞մ ես, սիրիր ինձ, քո ամբողջ կյանքում սիրիր ինձ…
Հասկացիր վերջապես, ես ոչ թե Աստծուն չեմ ընդունում, այլ չեմ ընդունում աշխարհը որ նա ստեղծել է…
Մարդուն սիրելու համար պետք է, որ նա թաքնվի, իսկ հենց ցույց է տալիս դեմքը` վերջ, կորավ սերը:
Վ.Տրոպինին
Ումբերտո Էկո « Վարդի անունը»
Ի՞նչ է սերը: Ողջ աշխարհում ոչ մարդը,ո՛չ սատանան ,ոչ էլ որևէ այլ բան ինձ չի ներշնչում այնքան կասկած,որքան սերը: Քանզի այն թափանցում է հոգին ավելի խորը ,քան այլ զգացմունք : Ոչինչ աշխարհում այնպես չի զբաղեցնում , չի կաշկանդում սիրտը,ինչպես սերը:Ուրեմն ,եթե հոգու մեջ սերը սանձահարող զենք չունենանք ՝ այդ հոգին անպաշտպան է ,և չունի փրկություն:
Ամենուր փնտրեցի ես խաղաղություն, և միայն մի տեղում գտա ՝ անկյունում ,գիրքը ձեռքիս:
Ես ,պիտի խոստովանեմ, որ ուզում էի հանդիպել միաեղջյուրի ,անցնելով խիտ անտառի միջով : Հակառակ դեպքում, ի՞նչ բավականություն ՝ խարխափելով անցնել խիտ անտառի միջով :
Վախեցիր,Ադսոն, մարգարեներից և նրանցից,ովքեր հակված են իրենց կյանքը տալու հանուն ճշմարտության :Սովորաբար նրանք իրենց կյանքի հետ միասին տալիս են նաև շատերի կյանքը :Երբեմն նույնիսկ նախքան իրենց կյանքը տալը:Իսկ երբեմն էլ ՝իրենց կյանքի փոխարեն:
Երբեմն փոքր մարդիկ են թվում միանգամայն նորմալ...))
Սոմերսեթ Մոեմ «Սուր ածելիներ»
Ես կարծում եմ,որ Աստված կամ իմ ներսում է, կամ ոչ մի տեղ:
Անրի Գիդել « Կոկո Շանել»
-Իսկ ձեր ընկերնե՞րը:
-Ի՞նչ ընկերներ...Կինը ընկերներ չունի...Նրան կամ սիրում են ,կամ՝ ոչ:
Միխաիլ Բուլգակով« Վարպետն ու Մարգարիտան»
Երբեք և ոչինչ մի խնդրեք:Երբեք և ոչինչ,և հատկապես նրանցից ,ովքեր ուժեղ են ձեզանից:Իրենք կառաջարկեն և իրենք էլ կտան ամեն ինչ:
Գթացեք...Մի՞թե ես թույլ կտայի ինձ օղի լցնել տիկնոջը...Սա մաքուր սպիրտ է...))))
Նկ.Ժըբրան Խալիլ Ժըբրան
Ժըբրան Խալիլ Ժըբրան (արաբ հանճարեղ գրող ,բանաստեղծ , իմաստասեր և նկարիչ)
Եթե դու գաղտնիքդ վստահել ես քամուն ,մի նախատիր նրան այն բանի համար,որ նա դրանք կհայտնի ծառերին
Կա՞ ավելի մեծ թերություն ,քան ուրիշի թերությունները նկատելը
Ձեր բանականությունն ու խիղճը ՝ղեկն ու առագաստն են ծովում լողացող ձեր հոգու:Եթե ձեր առագաստները պատռված են կամ կոտրվել է անիվը ,դուք կարող եք միայն քշվել ալիքներից և լողալ հոսանքով ,կամ անշարժ կանգնել բաց ծովում :Քանզի բանականությունը ,միայնակ իշխող, սահմանափակող ուժ է,իսկ միայն կիրքը ՝ ինքն իրեն այրող կրակ ...
Իմանալ Ճշմարտությունը հարկավոր է միշտ ,բարբառել՝սակավ
Չարիքը գետնի տակ էլ չի ոչնչանում....
Բարին հեշտությամբ է հիշողությունից ջնջվում...
Երբ դու մեջքով կանգնած ես արևին ,ապա տեսնում ես միայն քո ստվերը...
Նրա սրտում ,ով ջերմորեն ձգտում է գեղեցկության , նա ավելի պայծառ է փայլում,քան այն դիտողի աչքերում:
Ցանկացած աշխատանք անպտուղ է,երբ չկա սեր...
Ցանկացած ձգտում կույր է,երբ չկա գիտելիք...
Հիշողությունը-հանդիպման տեսակ է
Մոռացությունը-ազատության տեսակ է
Արվեստը՝ քայլ է բնությունից Անսահմանության մեջ
Վախի աղբյուրը ձեր սրտում է և ոչ թե վախեցնողի ձեռքերում...
Ժըբրան Խալիլ Ժըբրան ,Ավրորա
Երբ ստվերը գունատվում և չքանում է ,մարող լույսը դառնում է ստվերը մեկ այլ լույսի:Այդպես է և ձեր ազատությունը:Կորցնելով կապանքները,ինքն է դառնում կապանք ավելի մեծ ազատության...
Գեղեցկությունը պահանջ չէ,այլ զմայլանք : Դա կերպարանք չէ ,որը կցանկանայիք տեսնել ,և ոչ էլ մի երգ ,որը դուք կցանկանայիք լսել,բայց պատկեր է ,որը դուք տեսնում եք, եթե նույնիսկ փակեք ձեր աչքերը,և երգ է ,որը դուք կլսեք ,եթե նույնիսկ փակեք ձեր ականջները...
Երբ տղամարդը ձեռքով հպվում է կնոջ ձեռքին ,նրանք երկուսով հպվում են հավերժության սրտին
Մեծ մարդը երկու սիրտ ունի.մեկը արնաքամ է լինում ,իսկ մյուսը անտրտունջ տոկում է...
Հանգստության ծարավը սպանում է կրակը հոգու, իսկ հետո գնում է ,քմծիծաղ տալով սգո երթում...
«Սիրեք իրար ,սակայն մի շղթայեք սերը... Ավելի լավ է թող այն լինի հուզումնալից ծով ձեր հոգիների ափերի միջև...Ձեզնից յուրաքանչյուրը թող լինի միայնակ ,ինչպես որ միայնակ են վինի լարերը ,թեև նրանցից դուրս է գալիս միևնույն մեղեդին... »:
«Սերը տալիս է միայն ինքն իրեն ու վերցնում միայն ինքն իրենից...սերը գոհանում է սիրով...և մի կարծիր ,որ դու կարող ես ուղղել ճանապարհները սիրո ,քանզի ,եթե սերը արժանի գտավ քեզ, ինքը կուղղի ճանապարհները քո ...»
«Սերն ու կասկածը իրար հետ երբեք «յոլա» չեն գնում»)))
«Սերը,որը չի թարմացվում ամեն օր,դառնում է սովորություն ,որն էլ իր հերթին վերածվում է ստրկության»
«Հավերժ այդպես է եղել ,որ սիրո խորությունը ճանաչվել է միայն բաժանման ժամին»
Դու ազատ ես ցերեկն արևի տակ,դու ազատ ես գիշերը աստղերի տակ :Դու ազատ ես ,երբ չկա ոչ արև ,ոչ աստղեր ,ոչ լուսին...Դու ազատ ես նույնիսկ այն ժամանակ ,երբ փակում ես աչքերդ ամեն ինչի վրա...Սակայն դու ստրուկն քո սիրածի ,որովհետև սիրում ես նրան ,և ստրուկն ես քեզ սիրողի ,որովհետև նա քեզ սիրում է ....
Դու, ով հոգի, հարուստ ես քո իմաստությամբ, իսկ այս մարմինը խեղճ է իր բնույթով, և ոչ դու ես զիջում, և ոչ էլ նա է հետևում. ահա սա է ամենամեծ դժբախտությունը:
Գիշերվա խորունկ լռության մեջ գնում ես սիրեկանիդ մոտ` համբույրից ու գրկախառնությունից հաճույք ստանալու, իսկ այս մարմինը մնում է միշտ սպանված` կարոտից ու բաժանումից:
Գթա, ով հոգի, գթա...
Դու բարձրանում ես վեր` երկնքի գայթակղությամբ, այս մարմինը ընկնում է ներքև` հողի ձգողականությամբ, և ոչ դու ես նրան մխիթարում, և ոչ էլ նա է քեզ շնորհավորում. ահա սա է ատելությունը:
Ժըբրան Խալիլ Ժըբրան ,Տիեզերք
Լսեցի Կոնֆուցիոսի ուսմունքները, լսեցի Բրահմայի իմաստությունը, նստեցի Բուդդայի կողքին` իմացության ծառի տակ, և ահա ես, հիմա, պայքարում եմ տգիտության ու ապերախտության դեմ: Ժամանակի մեջ էի, և երևաց Եհովան Մովսեսին, ու Հորդանանի ջրերի մեջ տեսա Նազովրեցու հրաշքները, քաղաքում լսեցի արաբ մարգարեի խոսքերը, և ահա ես, հիմա, խառնաշփոթության գերին եմ: Տեսա Բաբելոնի ուժը, Եգիպտոսի փառքը, Հունաստանի հզորությունը ու շարունակում եմ տեսնել և տկարությունը, և ստորությունը, և փոքրոգությունը. երևում են այդ ամենը բոլոր գործերում.....
Ֆրանսուազ Սագան «Բարև ,Թախիծ»
Այս անծանոթ զգացմունքը, որ մեղմ ձանձրույթով հալածում է ինձ, ես վարանում եմ կնքել գեղեցիկ և հանդիսավոր անունով՝ թախիծ։ Դա այնպիսի համակործան և այնպիսի եսասեր զգացմունք է, որ նրանից ամաչում եմ, մինչդեռ թախիծը ես միշտ հարգել եմ։ Այդ զգացմունքն ինձ անծանոթ էր, բայց գիտեի, թե ինչ է տաղտուկը, ափսոսանքը, ավելի պակաս ինձ ծանոթ էր խղճի խայթը։ Իսկ հիմա, ինչ֊որ բան՝ մետաքսի պես և՛ հաճելի, և՛ նյարդայնացնող, փաթաթվում է ինձ, անջատում մյուսներից։
Ես հաճույքով կրկնում էի հղկված բանաձևերը, ինչպես ասենք, Օսկար Ուայլդի այս խոսքերը. «Մեղքը միակ վառ բիծն է, որ շարունակում է գոյություն ունենալ այս աշխարհում»։ Այնպիսի բացարձակ համոզվածությամբ էի սեփականացրել այդ միտքը, որ հազիվ թե կյանքում նույնպիսի վստահությամբ կիրառեի։ Ես գտնում էի, որ պետք է իմ կյանքը դասավորեմ՝ ելնելով այդ նշանաբանից, ոգեշնչվեմ դրանով։ Ես մոռանում էի, որ ժամանակի մեջ բաներ կան, որ մեռնում են, դադարում գոյություն ունենալ, որ կան առօրյա բարի զգացմունքներ։ ...արագածին, կատաղի և անցողիկ սեր։ Ես դեռ այն տարիքին չէի, երբ հավատարմությունը գրավիչ է։ Ես շատ քիչ բան գիտեի սիրո մասին. ժամադրություններ, համբույրներ և տաղտուկ։
...ի վերջո կմնան կրքոտ հուշեր և մի քիչ ստորացում...
— Դուք սիրո մասին պարզունակ պատկերացում ունեք։ Դա միայն իրարից անկախ և իրար հաջորդող զգացմունքների հերթականություն չէ...
Ես նկատեցի, որ իմ բոլոր սերերն այդպիսին են եղել։ Անսպասելի հուզմունք՝ մի նոր դեմք տեսնելիս, մի նոր շարժումից, մի համբույրից... Իրարից անջատ զվարթ պահեր, ահա ամբողջ հուշերս իմ ապրած սերերից։
— Դա մի ուրիշ բան է,— ասաց Աննան։— Կա հաստատուն քնքշանք, մեղմություն, ինչ֊որ մեկի պահանջ... Բաներ, որոնք դուք չեք կարող հասկանալ։
Շատ կուզեի, որ նա զայրանար և ոչ թե անտարբերությամբ համակերպվեր իմ զգացմունքային չքավորությանը։ Ես մտածեցի, որ նա իրավացի է, որ ես ապրում էի անասունի պես, ուրիշների կամքով...
Ֆրազներ կան, որոնք ինձ համար նրբին, ինտելեկտուալ մթնոլորտ են ստեղծում, գրավում են ինձ, չնայած մինչև վերջ չեմ կարողանում դրանց խորքերը թափանցել։
Ընդհանրապես ես խուսափում էի համալսարանի ուսանողներից. նրանք կոպիտ էին, իրենք իրենցով լցված, հատկապես իրենց երիտասարդությամբ, որի մեջ տեսնում էին ապրած դրամաների կամ ձանձրույթի դրդապատճառները։
... բոլորս ձգտում էինք մի բանի՝ դուր գալ մյուսներին։ Մինչև այսօր էլ չգիտեմ, թե ինչ է թաքնված նվաճելու այդ ձգտման մեջ՝ կենսական ուժերի գերառատությո՞ւն, նկատված լինելու ցանկությո՞ւն, թե՞ ինքդ քեզ վստահ լինելու, զորեղ զգալու մի թաքուն, անխոստովանելի կարիք։
Նա կատարելապես անտարբեր էր. նրա դատողություններում չարությանը հատուկ մանրախնդիր ճշգրտությունը և սրությունը չկային։ Եթե չար լիներ, նրա դատողություններն ավելի ծանրամարս կդառնային։
Միխաիլ Լերմոնտով «Մեր ժամանակի հերոսը» գրքից
Դեռ մանկությունից էր այդպիսին իմ ճակատագիրը:Բոլորն իմ դեմքին կարդում էին վատ զգացմունքների նշաններ,որոնք չկային ,բայց նրանք ենթադրում էին .և դրանք ծնվեցին:
Ես համեստ էի,ինձ մեղադրեցին կեղծավորության մեջ-դարձա ծածկամիտ:Ես խորապես զգում էի բարին ու չարը,ոչ ոք ինձ չէր փաղաքշում ,բոլորը վիրավորում էին .ես դարձա հիշաչար:Ես մռայլ էի,-մյուս երեխաները ուրախ էին ու շատախոս,ես ինձ զգում էի
նրանցից բարձր,-ինձ դասեցին ցածր:Ես դարձա նախանձոտ:Ես պատրաստ էի սիրել ողջ աշխարհը,-ինձ ոչ ոք չհասկացավ,-և ես սովորեցի ատել:Իմ անգույն երիտասարդությունը ընթանում էր աշխարհի ու ինքս իմ դեմ պայքարի մեջ:Իմ լավագույն զգացմունքները,վախենալով ծաղրից,թաղեցի սրտիս խորքերում,այնտեղ էլ նրանք մեռան:Ես ասում էի ճշմարտությունը ՝չհավատացին ինձ,-սկսեցի խաբել,-իմանալով աշխարհն ու հասարակության զսպանակները ,ես դարձա հմուտ կյանքի գիտության մեջ, և տեսա ,թե ինչպես ուրիշները երջանիկ էին առանց հմտության ,օգտվելով ձրի այն օգուտներից ,որոնք ես անխոնջ ձեռք էի բերում :Եվ այդ ժամանակ իմ հոգում ծնվեց հուսահատություն,ոչ այն հուսահատությունը ,որը բժշկում են ատրճանակի փողով,այլ սիրալիրությամբ ու բարեսիրտ ժպիտով քողարկված սառը,անզոր հուսահատություն...
Պիկաբիա,Հավասարակշռություն
Ալան Լայթման «Էյնշտեյնի երազները...Einstein's dreams»
գիրքը ժամանակի ,մարդկանց ,գիտության մասին է...Հեղինակը մասնագիտությամբ ֆիզիկոս է....Էյնշտեյնի երազները» կարճ նկարագրություններ են երևակայական աշխարհների մասին ,ուր ժամանակը այնպես չի սահմանված ,ինչպես մեզ մոտ...աշխարհ ,ուր ժամանակը փակ շրջան է...պատճառն ու հետևանքը փոխվում են տեղերով...աշխարհ, որտեղ ժամանակը ոչ թե քանակ է ,այլ որակ...
Մի ուրիշ աշխարհում էլ տեղ կա ,որտեղ ժամանակը չի շարժվում.սիրահարների և ծնողների աշխարհն է դա...
Վեպի հիմքում երազներ են ,որոնք ,իբր, տեսել է Էյնշտեյնը...
Հետաքրքիր է ,գրված է պարզ,բայց պոետիկ ...կարդացվում է հեշտությամբ...)))
Ժամանակը պարզություն է,որը թույլ է տալիս տենել ,թե ով էր ճիշտ և ով սխալ...
Յուրաքանչյուրը ոք ,ով խրված է ժամանակի մեջ, խրված է միայնության մեջ...
Յուրաքանչյուր ժամանակ իր ճշմարտությունն ունի ,բայց դրանք տարբեր ճշմարտություններ են ....
...Նա նախանձում էր մարդկանց ,որոնք ապրում են իրենց սեփական ժամանակի մեջ, կարող են վարվել այնպես ,ինչպես ցանկանում են ,առանց մտահոգվելու ապագայի մասին,չիմանալով հետևանքներն իրենց գործողությունների...
Իսկ նա չի կարող գործել: Նա իներտ գազ է,ոգի, անհոգի պատյան:Նա կորցրել է անհատականությունը:Նա վտարված է ժամանակներից...
Ոմանք արհամարհում են որոշումները ,մտածելով այսպես՝ « ինչ-որ լինելու է ՝կլինի»:Այդպիսի աշխարհում ինչպե՞ս պատասխան տաս արարքներիդ համար....Իսկ մյուսները կարծում են ,որ ցանկացած որոշում պետք է լինի մտածված և կատարման համար պարտադիր:Որ առանց հանձնառության վրա կհասնի քաոս...
Ո՞ւմ է ավելի լավ այս ընդհատվող ժամանակում :Նրա՞ն ,ով տեսել է ապագան և ապրել է մի կյանք,թե՞ նրան ,ով չի տեսել ապագան և չի սկսել ապրել...Կամ ,վերջապես ,նրա՞ն,ով շրջվել է ապագայից և ապրել երկու կյանք...
Աշխարհում ,որտեղ ժամանակը բացարձակ մեծություն է, կա մի ուրիշ աշխարհ ՝մխիթարություն պարգևող:Քանզի մարդկանց շարժումն անկանխատեսելի է, իսկ ժամանակի շարժումը՝ կանխատեսելի :Եթե մարդիկ կասկածելի են , ապա ժամանակն անկասկած է:Եթե մարդիկ անձնատուր են լինում մտորումներին , ապա ժամանակը առանց ետ նայելու առաջ է ձգտում ... և ինչ-որ տեղ դրոշմվում է րոպեն...
Աշխարհում ,որտեղ ժամանակը շրջան է,յուրաքանչյուր ձեռքսեղմում ,յուրաքանչյուր համբյուր ...ծնունդ ...բառ ճշգրտությամբ կրկնվում է:Ինչպես կրկնվում է րոպեն ,երբ ընկերները դադարում են լինել ընկերներ և օրը, երբ փողի պատճառով ընտանիքներ են քայքայվում , և ամուսնական վեճի մեջ նորից հնչում են չար բառեր,և պետի նախանձը կրկին երազներ է խորտակում ,և խոստումները կրկին չեն պահվում...
Ինչո՞ւ են բոլորը «գժված» արագությամբ:Քանի որ այս աշխարհում մարդկանց համար,որոնք գտնվում են շարժման մեջ,ժամանակը դանդաղ է ընթանում:Եվ բոլորը շարժվում են մեծ արագությամբ,որպեսզի ժամանակ շահեն:
Աշխարհի ողբերգությունը նրանում չէ,որ բոլորը դժբախտ են ,խրված վշտի կամ ուրախության մեջ:Այս աշխարհի ողբերգությունը նրանում է ,որ բոլորը միայնակ են .
Բոտտիչելլի,Սուրբ Օգոստինոս
Ավրելիոս Օգոստինոս(Ավգուստինոս Երանելի)
Եթե դու սիրում ես մարդուն այնպիսին ,ինչպիսին կա ,ապա դու սիրում ես նրան,իսկ եթե փորձոում ես արմատապես փոխել նրան ,ապա դու սիրում ես ինքդ քեզ...
Ինչպես որ լռությունն է բացակայությունը որևէ աղմուկի ,մերկությունը բացակայությունն է հագուստի, հիվանդությունը ՝առողջության ,իսկ խավարը ՝լույսի ,այդպես էլ չարը բացակայությունն է բարության ,և ոչ թե ինքն իրեն գոյություն ունեցող ինչ-որ մի բան է ...
Ի՞նչ է ժամանակը: Երբ ինձ հարցնում են նրա մասին ,ես գիտեմ ,թե ինչի մասին է խոսքը,բայց, եթե սկսեմ բացատրել,ես չգիտեմ էլ ինչ ասեմ...
Կամքը մեր մեջ միշտ ազատ է,բայց ոչ միշտ է բարի...
Եվ հպարտությունն է ձևանում հոգու բարձրություն...
Ո՞վ է ատում աշխարհը: Նա, ով հոշոտեց ճշմարտությունը:
Ժամանակը բուժում է բոլոր վերքերը....
Ես ուզում եմ գիտենալ Աստծուն և հոգին և բացարձակապես ոչինչ ավելի :
Անցյալն արդեն չկա ,ապագան դեռ չկա ,իսկ ներկան զուրկ է տարածականությունից ...
Սիրի՛ր և արա այն ,ինչ ուզում ես...
Սիրի՛ր Աստծուն և վարվիր ինչպես ուզում ես ...
Պետք է հավատանք,եթե չենք կարող ընկալել...
Հավատը հարցնում է ,բանականությունը բացահայտում...
Խոր անդունդ է մարդը:Ավելի հեշտ է հաշվել նրա մազերը ,քան նրա զգացմունքներն ու սրտի շարժումները....
Հավատում եմ,որպեսզի հասկանամ....
Ավելի մեծ քաջություն կա նրանում ,որ խոսքերով սպանեն կռիվները ,քան երկաթով ՝ մարդկանց ...
Յուրաքանչյուր ոք արժի այնքան,որքան արժի այն ,ինչի մասին հոգս է անում...
Չկա սեր առանց հույսի ,չկա հույս առանց սիրո,չկա ոչ մեկը և մյուսը առանց հավատի ...
Դուք կուրացած եք ոսկով ՝ հարուստների տանը փայլատակող ,անշուշտ , դուք տեսնում եք,թե ինչ ունեն նրանք,բայց դուք չեք տեսնում ,թե ինչ է նրանց պակասում....
Ո՛չ անցյալը ,ո՛չ ապագան չունեն իրական գոյություն:Իրական գոյությունը պատկանում է միայն ներկային :Անցյալն իր գոյությամբ պարտական է մեր հիշողությանը,իսկ ապագան ՝ մեր հույսին ...ներկան կտրուկ փոփոխությունն է աշխարհում ամեն ինչի , մարդը չի հասցնում շուրջը նայել,երբ արդեն ստիպված է հիշել անցյալը ,եթե նա այն պահին չի վստահում ապագային :
Այսպիսով. անցյալը ՝ հիշողություն է,ներկան ՝ինքնախոհություն և զննում,իսկ ապագան ՝սպասում կամ հույս....
Ժամանակն ունի երկարություն ,որը բնութագրում է տևողությունը շարժման և փոփոխությունների...
Ի վերջո , ես հիշում եմ ,որ ունեմ հիշողություն ,միտք և կամք և հասկանում եմ,որ ես հասկանում եմ ,ցանկանում եմ և հիշում ...և ցանկանում, որ ես ունենամ կամք ,հասկանամ և հիշեմ...
Հավերժությունը չի եղել և չի լինի...Նա պարզապես կա...
Հավերժությունը Աստծո գաղափարների և մտքերի աշխարհն է,որտեղ ամեն ինչ մեկընդտմիշտ է...
Ներքին զգացումը զգայական ընկալումն է...
Թիվը՝ունիվերսալ լեզու է,որը Արարիչի կողմից տրված է մարդկանց ճշմարտությունը հաստատելու համար...
Բանականությունը առեղծվածային հպումն է վերին ճշմարտությանը՝լուսավորում,մտավոր և բարոյական կատարելագործում...
Հնարավոր չէ ողջամիտ դատողություններ անել հրաշքների դեմ...
Բոլորին դուր է գալիս հրաշալի ձին ,բայց բացարձակապես չկան ցանկացողներ լինելու այն ...)))
Պատմական գործընթացում Աուրելիուս Ավգուստինը առանձնացնում է յոթ դարաշրջաններ.
առաջին դարաշրջան-Ադամից մինչև մեծ ջրհեղեղը
երկրորդ-Նոյից մինչև Աբրահամ
երրորդ-Աբրահամից մինչև Դավիթ
չորորդ -Դավիթից մինչև բաբելոնյան գերություն
հինգերորդ-բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոսի ծնունդը
վեցերորդ-սկսվել է Հիսուսով և կավարտվի
յոթերորդ-հավերժություն
Կուստոդիև,Վոլգայի ափին
Ալեքսանդր Կուպրին
Ես ինքս գիտեմ ,որ դեռ երիտասարդ եմ ու մարմնով գեղեցիկ,բայց ,իրոք, երբեմն մտածում եմ ,որ 90 տարեկան եմ...Այնպես մաշված է հոգիս...
«Яма»
Կնոջ սիրտը միշտ սեր է ուզում ...Իսկ սիրո մասին նրան ամեն օր թթված ու փսլինքոտ տարբեր խոսքեր են ասում ...Ակամա ուզում ես սիրո մեջ պղպեղ լցնել...Ուզում ես արդեն ոչ թե կրքոտ խոսքեր,այլ ողբերգական կրքոտ արարքներ...
«Яма» «Փոսը»
Հասկանո՞ւմ եք ,թե որքան բազմազան երջանկություն և գեղեցիկ տառապանք է կրում իր մեջ անհույս ,անպատասխան սերը:Երբ ես երիտասարդ էի ,իմ մեջ մի անուրջ էր ապրում .սիրահարվել անհասանելի,անսովոր մի կնոջ,այնպիսի կնոջ,հասկանո՞ւմ եք, որի հետ երբեք և ոչինչ ընդհանուր ես չեմ կարող ունենալ...Սիրահարվել և ամբողջ կյանքում բոլոր մտածումներս նվիրել նրան...
«Поединок» « Մնամարտ»
Իսկ որտե՞ղ է սերն այն...Անշահախնդիր ,անձնուրաց սերը ,որը ծարավի չէ պարգևի ,այն սերը ,որի համար ասվել է.«մահվան պես հզոր է»:Հասկանո՞ւմ ես ,այնպիսի սեր ,որի համար գործել ցանկացած սխրանք , կյանքը տալ, ընդառաջ գնալ տառապանքին - աշխատանք չէ ,այլ միայն ուրախություն :
«Гранатовый браслет» ,«Նռնաքարե ապարանջանը»
Բոլորս համաձայն ենք ,որ մարմնավաճառությունը մարդկության մեծագույն աղետներից մեկն է,և նաև գիտենք ,որ այդ չարիքի մեջ ոչ թե կանայք են մեղավոր,այլ մենք ,տղամարդիկ,քանի որ պահանջարկը ծնում է առաջարկ :Հետևաբար ,խմելով ավելորդ մի բաժակ գինի , ես այնուամենայնիվ, չնայած իմ համոզմունքների, գնում եմ մարմնավաճառների մոտ, ապա ես եռակի ստորություն եմ անում . խեղճ ու հիմար կնոջ առջև ,որին իմ կեղտոտ ռուբլով ենթարկում եմ ստրկության ամենաստորացուցիչ ձևի,մարդկության առջև ,որովհետև մեկ կամ երկու ժամով վարձելով մարմնավաճառ կնոջն իմ անմաքուր տռփանքի համար ,ես դրանով արդարացնում և աջակցում եմ մարմանվաճառությանը ,և , վերջապես, սա ստորություն է սեփական խղճի և մտքի առջև...Եվ տրամաբանության առջև...
«Яма»
Կ.Կորովին,Յասաման
Անդրեյ Պլատոնով
Ես քեզ երբեք չեմ խաբել ու չեմ խաբի քանի դեռ կենդանի եմ,քանի որ սերը նաև խիղճն է ,և նա թույլ չի տա մտածել անգամ դավաճանության մասին...
«Я прожил жизнь»
Իսկ ինչի՞դ է պետք ճշմարտությունը:Միայն մտքումդ կլինի լավ ,իսկ դրսից ՝զազրելի...
«Котлован»
Անտարբերությունը ,զգում էր նա, կարող է լինել վախկոտությունից ավելի վատ,այն գոլորշիացնում է մարդու հոգին ,ինչպես փոքրիկ կրակը՝ ջուրը,իսկ երբ ուշքի գաս-սրտիցդ կման միայն չոր տեղ ...
Ոչ ոք չի նայում քնած մարդկանց , միայն նրանք ունեն իսկական սիրելի դեմք ,իրականության մեջ մարդու դեմքը խեղաթյուրված է հիշողությամբ,զգացմունքներով և կարիքով...
«Чевенгур»
Ես գնում էի ,իսկ ինձ հրամայեցին մնալ.բեր տեսնենք,-ասացին,- միգուցե,դու զո՞ւր ես ապրում...
«Котлован»
Ես գիտեմ ,այն ամենն ,ինչ լավ է ու թանկ ( գրականությունը ,սերը,անկեղծ միտքը) աճում է տառապանքների ու մենակության հիմքի վրա ...
«Я прожил жизнь»
Ի՞նչ մեծ է կյանքը,-մտածեց նա ,-և ինչ փոքր տեղերում է նա պատսպարվել ,և հույսով լի է ...
«Ювенильное море»
Մնաս բարով ,իմ աննկարագրելի ,սերը պատռում է սիրտս ,իսկ հոգիս դարձել է անդունդ ,որտեղ մրրիկի նման պտտվում է կարոտի կրակը քո հանդեպ...
Ուսուցումը ուղեղն է աղտոտում ,իսկ ես ուզում եմ թարմ ապրել...)))
Գյուստավ Ֆլոբեր
«Տիկին Բովարի» գրքից
Ամեն ինչ սուտ է աշխարհում ...Յուրաքանչյուր ժպիտի հետևում ձանձրույթից հորաջող է թաքնված...Յուրաքանչյուր ուրախության մեջ՝վիշտ,հաճույքի հետևում՝ հագեցում,և նույնիսկ ամենաջերմ համբույրներից հետո մնում է սոսկ անհագուրդ ծարավը էլ ավելի արբեցնող փաղաքշանքի ...
Խե՜ղճ աղջիկ...Նա շնչահեղձ է լինում առանց սիրո,ինչպես ձուկը խոհանոցի սեղանին՝առանց ջրի...
Երկու-երեք հաճոյախոսություն,և հավատացած եղեք ,նա ձեզ կպաշտի..Իսկ որքա՜ն քնքուշ կլինի:Հրա՜շք...Այո,բայց հետո ինչպե՞ս ազատվել նրանից...
-Իսկ երկրի վրա երջանկություն կա՞:
-Այո ,մի գեղեցիկ օր նա կգա ,կգա հանկարծակի,երբ արդեն կդադարես սպասել...
Հանկարծ կբացվի անսահման հեռուն ու ինչ-որ մեկի ձայնը կասի.«Ահա նա»:Եվ դուք ցանկություն եք ունենում ամբողջ կյանքի ընթացքում վստահել այդ մարդուն,տալ նրան ամեն ինչ,զոհաբերել ամեն ինչ նրա համար...Բացատրություններ հարկավոր չեն-ամեն ինչ հասկանալի է առանց խոսքի:Հենց այդպիսին եք դուք տեսել նրան ձեր երազներում:Վերջապես,գանձը,որ դուք փնտրում էիք,այստեղ է,ձեր առջև ,և նա շողում է ,փայլում:Բայց դուք դեռ կասկածում եք,չեք համարձակվում հավատալ,դուք կուրացած եք,ասես մթության միջից անմիջապես դուրս եք եկել դեպի լույս...
Նրանց անտարբեր հայացքներում արտացոլված էր հանգստություն,որին հասնում են կրքերի ամենօրյա հացեցմամբ ,իսկ նրանց փափուկ շարժումների մեջ երևում էր այն հատուկ դաժանությունը,որն արթնացնում է մարդու մեջ , ոչ այնքան հնազանդ ,իր ուժը զարգացնող,ինքնասիրությունը շոյող արարածներին իշխելու ցանկություն ,լինի ձիավարությունը ցեղանկան ձիով ,թե կապը բարոյալքված կանանց հետ...
Լեոնարդո դա Վինչի
Լեվ Տոլստոյ «Աննա Կարենինա»
Սիրե՞լ:Մի՞թե նա կարող է սիրել: Եթե նա չլսեր ,որ սեր կարող է լինել,նա երբեք չէր օգտագործի այդ բառը...
Կինը ,հասկանո՞ւմ ես, այնպիսի առարկա է,որ որքան էլ ուսումնասիրես նրան ,ամեն ինչ կլինի բոլորովին նոր:
-Ավելի լավ է չուսումնասիրել:
-Ոչ , մի մաթեմատիկոս ասել է,որ բավականությունը
ճշմարտության բացահայտման մեջ չէ,այլ ՝ նրա փնտրտուքի ...))
Նա նայում էր նրան ,ինչպես կնայեր մի մարդ իր քաղած ու թառամած ծաղկին ,որի մեջ նա հազիվ էր նշմարում գեղեցկությունը,որի համար քաղեց ու կորստյան մատնեց նրան ...
Հավատացյալ մարդը չի կարող դժբախտ լինել,որովհետև նա միայնակ չէ...
Ձևականությունը,կեղծավորությունը ,ինչում էլ որ լինի,կարող է խաբել ամենախելացի և խորաթափանց մարդուն ,բայց սահմանափակ երեխան,որքան էլ այն վարպետորեն քողարկված լինի,ճանաչում է այն և զզվանք զգում...
Մարդիկ ,ովքեր ոչինչ անել չեն կարող,պետք է մարդ ստեղծեն ,իսկ մնացածը պետք է աջակցություն ցույց տան նրանց լուսավորմանն ու երջանկությանը...)))
Հարգանքը հորինել են ,որպեսզի թաքցնեն դատարկ տեղը ,ուր պետք է սեր լինի...
Ամոթ և խայտառակություն.մի բանից ես վախենում-հանդիպել ռուսների արտասահմանում...)))
Եթե բարությունը ունի պատճառ ,նա արդեն բարություն չէ,եթե այն ունի հետևանք՝պարգևատրում,այն նույնպես բարի չէ: Հետևաբար բարությունը դուրս է պատճառ և հետևանք շղթայից...
Տանուլ տված մարտերը սովորաբար սկսվում են հաջող կրակոցներով ...
Փաստի հերքումը՝ պատասխան չէ...
Իմ սխալի մեջ ոչ մի սխալ բան չկա ,այնպես որ,ես չեմ կարող դժբախտ լինել...)))
Բորիս Վասիլեվ
«завтра была война»
-Ինչ ծանր տարի է.
-Գիտե՞ք ինչու :Քանի որ նահանջ տարի է:Այ կտեսնեք,հաջորդը ուրախ տարի կլինի:
Հաջորդը 1941 -ն էր...
Երբեք չնեղացնես ամուսնուդ,աղջիկս:Տղամարդիկ շատ ինքնասեր են և ցավ են ապրում ,երբ նրանց իշխում են :Միշտ պետք է լինել հավասարակշռված,նուրբ,սիրալիր,չմերժել մանրուքները,և փորձել վարվել այնպես ,ասես կատարում ես նրա ցանկությունը:
Մեր իշխանությունը քնքշության մեջ է:
Ամենամեծ երջանկությունը -զգալ ,որ քեզ սիրում են:Չիմանալ ,այլ զգալ...
հ.գ.շատ ծանոթ ,գրեթե բոլոր գրողների մոտ«շրջանառված » միտք...բայց լավ միտք...)))))
Իսկական տղամարդը նա է,ով սիրում է միայն երկու կնոջ...Իր մորն ու մորը իր երեխաների:Իսկական տղամարդը նա է,ով սիրում է այն երկիրը,որտեղ ծնվել է:Իսկական տղամարդը նա է ,ով կտա ուրիշին իր վերջին կտորը հացի,եթե նույնիսկ իրեն վիճակաված լինի մեռնել սովից:Իսկական տղամարդը նա է,ով սիրում և հարգում է բոլոր մարդկանց և ատում նրանց թշնամիներին:Եվ պետք է սիրել սովորել և սովորել ատել: Եվ սրանք ամենակարևոր բաներն են կյանքում:
«Летят мои кони...»
Գիտե՞ս որն է սկզբունքային տարբերությունը տղամարդու և կնոջ միջև:Յուրաքանչյուր տղամարդ երազում է մամոնտ սպանել ,բայց ոչ բոլորին է հաջողվում ...Իսկ յուրաքանչյուր կին ցանկանում է տիրանալ տղամարդու ,որն արդեն սպանել է մամոնտ...)))
Համարաձակ է նա ,ում մոտ ճշմարտությունն է ,իսկ ում մոտ չկա ճշմարտություն ,նա պարզապես լկտի է...ահա և ամենը...
Ռենուար,Պար Բուժիվալում Գի դե Մոպասան
«Սիրելի Բարեկամ»
Սիրելի բարեկամ,սիրահարված տղամարդը դադարում է գոյություն ունենալ ինձ համար:Նա հիմարանում է,ավելին,նա դառնում է վտանգավոր:Նրանց հետ,ովքեր սիրում են ինձ որպես կնոջ,կամ ձևանում են սիրահարված ,ես խզում եմ բոլոր հարաբերություններս,նախ՝ քանի որ նրանք ինձ ձանձրացնում են,և երկրորդ՝ ես նրանցից վախենում եմ ,ինչպես կատաղած շներից,որոնք միշտ կարող են հարձակվել:Ես ենթարկում եմ նրանց բարոյական կարանտինի այնքան ժամանակ ,քանի դեռ նրանք չեն առողջացել: Հիշեցեք:Ես լավ գիտեմ,որ սերը ձեզ համար սովի նման մի բան է,իսկ ինձ համար...հոգևոր կապի նման մի բան ,որին տղամարդիկ չեն հավատում...Դուք գոհանում եք նրա ձևերի դրսևորմամբ ,իսկ ինձ համար կարևոր է հոգին...
Բոլոր կանայք պոռնիկներ են , հարկավոր է օգտվել նրանց ծառայություններից,բայց չպետք է նրանց համար վատնել հոգեկան ուժ...
Հ.Գ.«Շատ սուր եք ,տեր իմ...»))) այդուհանդերձ ....))) «էս անառակ » ռեալիստին սիրում եմ կարդալ...)))
Ինչի՞ եք սպասում :Սիրո՞:Եվս մի քանի համբույր և դուք կկորցնեք վայելելու ընդունակությունը:Էլ ի՞նչ: Փո՞ղ:Ինչո՞ւ:Որ կանանց գնե՞ս :Ինչպիսի ուրախություն:Շատ ուտել ,գիրանալ և մինչ լույս գոռալ ցավից:Էլ ի՞նչ:Փա՞ռք:Ինչի՞դ է պետք ,եթե քեզ համար վաղուց արդեն սեր գոյություն չունի :Դե ,ուրեմն ի՞նչ... Ի վերջո ,միևնույնն է -մահ է...
Սերը մեր կյանքի միակ ուրախությունն է,բայց մենք հաճախ փչացնում ենք այն,ներկայացնելով ավելորդ պահանջներ...
Իսկական կրքոտ սիրային նամակները հաճախ ավելի վտանգավոր են նրանց համար, ովքեր գրում են դրանք,քան նրանց համար,ովքեր ստանում են ...
Միթե սրիկան դադարում է սրիկան լինել միայն այն պատճառով ,որ մենամարտել է...և հանուն ինչի ազնիվ մարդը,որին մի տականք է վիրավորել, պետք է կուրծքը փամփուշտների դեմ բաց անի...
Որքան տխրություն կա այն սենյակի խոր լռության մեջ,որտեղ ապրում ես մենակ...
Փարիզում,ի գիտություն քեզ,ավելի լավ է մահճակալ չունենաս,քան սերթուկ...
Սպասեք,մի քանի տարի անց ձեզ հետ էլ նույնը կլինի...ձեր տարիքում մենք բոլորս երջանիկ էինք ,լի հույսով,որոնք ,ի դեպ,երբեք չեն իրականանում ...
Ամեն մեկն իր համար...Հաղթանակը համարձակներին է բաժին հասնում:Եսասիրությունն ամեն ինչ է:Բայց եսասիրությունը,որը ծարավի է փառքի և հարստության , բարձր է եսասիրությունից,որը ծարավի է կանացի քնքշանքի և սիրո...
Սիրո բառերը միշտ նույնն են-ամեն ինչ կախված է նրանից,թե ում շուրթերից են հնչում դրանք...
Շնչել,ուտել,խմել,երազել,աշխատել-այս ամենը նշանակում է մեռնել...Ապրել,վերջապես,նույնպես նշանակում է մեռնել...
Ինչ հիմար են կանայք...Եթե սերը մտավ նրանց գլուխը ,ապա նրանք ոչինչ չեն հասկանում :Ոչ մի խոհեմություն -առաջին հերթին միայն սեր ,և ամեն ինչ սիրո համար...
Լսիր,դու հիմար ես ,ինչպես բոլոր կանայք...
Դուք վարվում եք այնպես,ինչպես զգացմունքներդ են հուշում:Դուք չեք կարող օգտագործել հանգամանքները...դուք հիմար եք...
Հ.Ջ.Դրեյպեր
Ջոն Գոլսուորդի (Գոլսուորսի)?
Իմ սիրելի տղա,ժամանակակից կինը չի ապրում որևէ վայրում ,նա ճախրում է սեփական եթերում...)))
«Ֆորսայթների պատմությունը»
-Բացիր երիտասարդությանդ գաղտնիքը ,Իրեն
-Մարդիկ ,ովքեր չեն ապրում ,հրաշալի են պահպանվում...))
«Ֆորսայթների պատմությունը»
Կան տարբեր տեսակի հարվածներ.հարված ողնաշարին,նյարդերին,խղճին,բայց ամենաուժեղն ու ամենացավոտը՝ հարվածն է սեփական արժանապատվության զգացմանը...
«Ֆորսայթների պատմությունը»
Մարդկային սիրտը,հագնված, իրադրության ,պայմանականության,շահերի ,պահելաձևի, ցեղի ու դասկարգի,մինչև վերջին կոճակները կոճկված,մնում է նույն սիրտը ,եթե նրան մերկացնում է վիշտը,սերը,ատելությունն ու ծիծաղը:Բայց ինչքան հազվադեպ է նա մերկանում...Որքան են բոլորը կյանքում հագնված...Թերևս ,այդպես ավելի լավ է.մերկությունը միշտ պարտավորեցնում է հսկայական լարվածություն...
«Ֆորսայթների պատմությունը»
Մենք չենք կարող մարդկանց տեսնել նույն լույսի ներքո,ճիշտ չէ՞:Գիտե՞ս,ես կարծում եմ ,որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա մեկ կամ երկու մտերիմ մարդիկ,ովքեր տեսնում են ամենալավը , որը մենք ունենք ,և օգնում են այն դրսևորել ...
«Ֆորսայթների պատմությունը»
Ստացվում է,որ անցյալը չի մեռնում ,ինչպես նա էր մտածում,այլ շարունակում է ապրել ներկայի կողքին ,իսկ երբեմն էլ , կարող է վերածվել ապագայի...
«Ֆորսայթների պատմությունը»
Կինը,որը կարող է իր համար գեղեցիկ զգեստ կարել ,դեռ չի կորցրել համը կյանքի ...)))
«Ֆորսայթների պատմությունը»
Բայց ինչո՞ւ ,եթե գոյություն ունի գեղեցկություն,ինչո՞ւ է մարդն իրեն այդքան միայնակ զգում:Պատասխան՝ինչպես մի հիմար հանելուկի .որովհետև զգում է:Որքան շատ է գեղեցկությունը ,այնքան շատ է միայնությունը,որովհետև գեղեցկութունը հիմնված է ներդաշնակության վրա,իսկ ներդաշնակությունը՝միասնության:Գեղեցկությունը չի կարող մխիթարել ,եթե նրանից կորզել են հոգին...
«Ֆորսայթների պատմությունը»
Որքան շատ հաղթանակներ է տանում տղամարդը ,այնքան ավելի գայթակղիչ է դառնում կնոջ համար նրան հաղթելը:Գերել նրան ,որը շատերին է գերել ,-մի՞թե սա ապացույց չէ,որ մեկի հմայքը գերազանցում է հմայքը բոլոր մյուսների :
«Մահվանից հզոր»
Ա.Դյուրեր,Ecce Homo
Ֆ.Նիցշե
Ecce homo. Wie man wird, was man ist .
«Ինչպես դառնալ՝ ինչ կաս»
Զզվանքը մարդու հանդեպ ,«տականքի» հանդեպ միշտ եղել է իմ ամենամեծ վտանգը...
Ի՞նչ պատահեց ինձ հետ:Ինչպե՞ս ազատվել այս նողկանքից :Ո՞վ թարմացրեց իմ հայացքը: Ինչպե՞ս հասա մի բարձրության ,որտեղ ակունքի մոտ վիժվածքն այլևս չի նստում :Արդյո՞ք իմ նողկանքը չտվեց ինձ թևեր և ուժ ՝ ակունքը գուշակող :Ճիշտն ասած ,ես պետք է թռչեի շատ բարձր ,որպեսզի վերգտնեի աղբյուրն ուրախության...
Ամենամեղմ խոսքերը նրանք են ,որոնք բերում են փոթորիկ:Մտքերը,որոնք գալիս են աղավնու նման , կառավարում են աշխարհը...
Միակ արդարացումն Աստծո համար այն է, որ Նա գոյություն չունի...
( էէէէէ ,Նիցշե , չեղավ....)) հետաքրքիր է . վիթխարի խելքդ Աստծո՞ւց է,թե՞ Մեֆիստոֆելից : )))
Ես միշտ վեր եմ դիպվածից:Ինքնատիրապետման համար ինձ հարկավոր չէ լինել նախապատրաստված ...
Ինքն իրեն ճանաչող մարդը ոչ միայն պետք է սիրի իր թշնամիներին ,այլ նաև պիտի կարողանա ատել նույնիսկ իր ընկերներին...
Ամենակոպիտ բառը, ամենակոպիտ նամակը, համենայնդեպս, ավելի բարեկիրթ, ավելի ազնիվ է ,քան լռությունը։ Նրանց, ովքեր լռում են, գրեթե միշտ պակասում է սրտի նրբությունն ու հարգալիությունը...
Չկա հիասքանչ մակերևույթ առանց սարսափելի խորության...
Նախրի մեջ չկա գրավիչ որևէ բան ,եթե անգամ նրանք վազում են ձեր հետևից...
Առանց երաժշտության կյանքը սխալ կլիներ...
Երկիրն ունի պատյան ,որը վարակված է հիվանդություններով . հիվանդություններից մեկը կոչվում է ,օրինակ, « մարդ » ...
Գեղեցկութան ձայնը հնչում է հանդարտ ,այն թափանցում է միայն ամենազգայուն ականջները...
Ով ընդունակ չէ ո՛չ սիրո , և ո՛չ էլ բարեկամության ՝խաղադդրույքը ամուսնությունն է...
Որտեղ խմում է ամբոխը ,բոլոր աղբյուրները թունավորված են...
Կինը տղամարդուց լավ է հասկանում երեխաներին ,սակայն տղամարդը ավելի է երեխա
,քան կինը...
Ես ահավոր վախենում եմ, որ ինձ մի օր սուրբ հռչակեն. դուք գլխի ընկնում եք, թե ես ինչու եմ այս գիրքը նախապես հրատարակում, այն պետք է պաշտպանի ինձ աղավաղելուց: Ես չեմ ուզում սուրբ լինել, ավելի լավ է խեղկատակ… Ես, թերևս, հենց խեղկատակ եմ....
...իմ ճշմարտությունը սոսկալի է: Որովհետև մինչև հիմա սուտն է ճշմարտություն կոչվել:
Գ.Մորո,Գալատեյա
Ջոն Ֆաուլզ
«Մոգը»
Ֆաուլզը խոսքի մեծ վարպետ է...ուժեղ ոճաբան...
«Մոգը»...Յուրահատուկ ձևով թղթին հանձնած«դատարկություն»,որն ստեղծում է գոյության տպավորություն ...մարդկային վախերի ու հույզերի վրա կատարվող կոշտ և դաժան փորձարկումներ...միստիկա...կեղծ հասկացողություններ...սուտ..սուտ..սուտ...ստի լաբրինթոս...չկա ճշմարտություն...ստում են բոլորը...առանձին էպիզոդներ ապշեցուցիչ են...
Վեպում «անխնա» շաղ տված մտքի մարգարիտներ կան ...իմաստության գեղեցիկ բեկորներ ...
Ոչ գռեհիկ ... «անտանելի » նրբաշունչ ,«ահավոր» գեղեցիկ էրոտիկա(առանց օկսիմորոնների չեմ կարող))))
Մի խոսքով. Ինչպես խոստովանել է Ֆաուլզը«Վեպը մի յուրօրինակ ռագու է մարդկային գոյության էության մասին»...
Եվ այդ «ճաշի» գլխավոր բաղադրամասներն են էքզիստենցիալիզմի(գոյության) փիլիսոփայությունն ու Յունգի անալիտիկ հոգեբանությունը...)))
Կարդացեք...)))
Ես շատ հարուստ եմ: Նա հնչեցրեց դա այնպես,ասես «հարուստ լինելը» ազգային ինքնություն է...
Ստանալ պատասխան ,նույնն է թե մեռնել...
...հոգնեցինք սպիտակ սրբությունից և սև աստվածանարգությունից...
Բառերը պետք են ,որպեսզի ճշմարտությունն ասեն: Արտացոլեն փաստերը և ոչ թե ֆանտազիաները...
Բառերը կորցրին իրենց իշխանությունը բարու և չարի վրա -մառախուղի նման նրանք պարուրեցին իրականությունը,խեղաթյուրեցին ,մոլորեցրին ճանապարհից....
Ինը ամիսը մեր միջև երկաթե վանդակ կառուցեց ,որի միջով թափանցում էին բառերը ,բայց ոչ զգացմունքները...
Մենք պառկել էինք խոտերին ու համբուրվում էինք:Ծիծաղեք,ծիծաղեք:Այո,հենց միայն պառկել
ու համբուրվում էինք :Հիմա դուք ,երիտասարդներդ ,միմյանց հետ«կիսվում եք» ձեր մարմիններով ,նրանցով զվարճանում ,տրվում ամբողջությամբ,
իսկ մեզ դա հասանելի չէր...Բայց գիտեք ,այդուհանդերձ ,դուք զոհաբերում եք ամաչկոտության գաղտնիքները թանկարժեք ... Ոչնչանում են ոչ միայն հազվագյուտ տեսակի կենդանիները,այլև ՝հազվագյուտ տեսակի զգացմունքները...
-Կարծո՞ւմ ես,ես ամբողջ երեկո կսպասեի ինչ-որ մեկին ,բացի քեզնից:
-Կարծո՞ւմ ես ,ես կվերադառնայի այսօր ինչ-որ մեկի մոտ ,բացի քեզնից:
Չի կարելի ատել նրան ,ով ծնկի է իջել,նրան ,ով առանց քեզ մարդ չէ...
Երբ դու ինձ սիրում ես (ոչ թե «սեր ես անում ինձ հետ» ,այլ «սիրում ես») , նույնն է ,թե Աստված թողություն է տալիս մեղքերիս...
Մենք զբաղվեցինք սիրով-ոչ թե սեքսով ,այլ սիրով ...չնայած սեքսով զբաղվելն ավելի խելամիտ կլիներ...
Երբեմն սերը- պարզապես քո սիրելու ունակությունն է և ոչ թե աժանիքը նրա ,ում սիրում ես...(լավն էր ,շատ...)
-Կարծո՞ւմ ես ,որ ես մի պոռնիկ եմ:
Գուցե ,հատկապես այդ ժամանակ, ուշադիր նայելով նրան,արեցի ընտրություն...Եվ չասեցի այն ,ինչ լեզվիս ծայրին էր...այո,պոռնիկ ես,պոռնիկից վատն ես,որովհետև դու սպեկուլյացիա (չարաշահություն?) ես անում քո պոռնկությամբ...
Ազատ է սոսկ նա,ով կարող է ժպտալ...(վիճելի է)))
Ցինիզմի տակ միշտ թաքցվում է ուժ գործադրելու անկարողությունը,մի խոսքով -իմպոտենցիա...
Մեր տարիքում սեքսը սարսափելի չէ,այլ՝ սերը....
Ես հոգնել եմ ,հոգնել եմ,հոգնել ստից,ուրիշների ստերից եմ հոգնել,բայց ավելի շատ հոգնել եմ ինքս ինձ խաբելուց... (ես նույնպես...)))
Ձեզ դուր է գալիս սիրված լինել:Իսկ ինձ պարզապես դուր է գալիս- լինել:
Սիրելու ունակությունը ....Տարիքից կախված չէ :Դառնում ես այնպիսին ,ինչպիսին 20 տարեկանում էիր...Տառապում ես ինչպես քսանամյա...Ճիշտ նույն կերպ կորցնում ես գլուխդ...
19 տարեկանում մարդը համաձայն չէ պարզապես գործել արարքներ ...նրան կարևոր է ամբողջ ժամանակ արդարացնել դրանք...
Նա նույնիսկ ասաց ,որ սիրում է ինձ:Իսկ ես պատասխանեցի,դուք ինձ չեք սիրում, դուք ձեր սերն եք սիրում,որը սեր չի ,այլ ՝եսասիրություն :Դուք ամենևին էլ իմ մասին չեք մտածում,այլ՝ այն մասին,թե ինչ եք դուք զգում իմ հանդեպ....
Ես չգտա սիրո առարկա,և ,այդ պատճառով , ձևացրի ,թե ոչ մի բան աշխարհում արժանի չէ սիրո...)))
Սեքսը մնացած հաճույքներից տարբերվում է ինտենսիվությամբ ,բայց ոչ որակով:Այն միայն մի մասն է,ընդ որում ,ոչ գլխավոր ,մարդկային հարաբերությունների,որը կոչվում է սեր:Իսկ հիմնական մասը-անկեղծությունն է,տանջված սրտի վստահությունը՝ սրտին :Եթե կուզեք ՝հոգին ՝ հոգուն : Որ ֆիզիկական դավաճանությունը սոսկ հոգևոր «շնության» հետևանք է ...Քանզի մարդիկ,որոնք նվիրել են միմյանց սեր ,իրավունք չունեն խաբելու ...
Դուք պետք է հասկանաք,որ ՍԵՐԸ խորհուրդ է,ստեղծված երկու անձանց միջև ,և ոչ թե ՝
աժանիքը նրա ,ում սիրում ես...(լավն էր ,շատ...)

Դուք պետք է հասկանաք,որ ՍԵՐԸ խորհուրդ է,ստեղծված երկու անձանց միջև ,և ոչ թե ՝երկու անձի նմանություն...
Երբեմն գեղեցկությունը արտաքուստ է,ինչպես նվերի փաթեթը ,և ոչ թե նվերը...
Չի կարող հարություն առնել այն,ինչ չի եղել...
Մենակությունը կամ կդաժանացնի ,կամ կսովորեցնի լինել անկախ
Ես գիտեմ ,թե ինչ է նշանակում հեռանալ...Մի շաբաթ մեռնում ես ,մի շաբաթ պարզապես ցավոտ է,հետո սկսում ես մոռանալ,իսկ հետո թվում է ,թե ոչինչ էլ չի եղել,քեզ հետ չի կատարվել այդ ամենը,և ահա դու թքում ես ամեն ինչի վրա:Եվ ասում ես ինքդ քեզ «Դինգո ,սա է կյանքը...այնպիսին է այս հիմար կյանքի ընթացքը...Կարծես թե ոչինչ չես կորցրել ընդմիշտ...»
-Մարդկային ցեղը ՝անհեթեթություն է:Կարևորը ՝չդավաճանես ինքդ քեզ:
-Բայց Հիտլերը,օրինակ, չի դավաճանել ինքն իրեն :
Շուռ գալով ինձ ասաց.
-Ճիշտ է :Չի դավաճանել,սական միլիոնավոր գերմանացիներ դավաճանեցին իրենք իրենց :Ահա թե ինչումն է ողբերգությունը :Նրանում չէ,որ միայնակը դարձավ չարի ուղեկցորդ,այլ նրանում,որ միլիոնավորները նրա շրջապատում չկարողացան բարու կողմը բռնել...
(())
Երբ կառավարությունը սկսում է վախենալ ամբոխից,նշանակում է ,որ նա վախենում է ինքն իրենից... « ֆրանսիացի լեյտենատնի սիրուհին»
Սյորեն Կյերկեգոր(դանիացի փիլիսոփա,աստվածաբան ,գրող)
«Enten-Eller»
Ես համբերություն չունեմ ապրելու :Ես չեմ կարող տեսնել ,թե ինչպես է աճում խոտը,ու երբ դա ինձ անհասանելի է,ես ամենևին չեմ ուզում նայել դրան: Իմ հայացքները -պարզապես «fahrender Scholastiker» մակերեսային դիտարկումներ են ,կյանքով հապշտապ անցնող:Մարդիկ ասում են ,որ Աստված ավելի շուտ լցնում է որովայնը ,քան աչքերը :Ես այդ չեմ նկատել. իմ աչքերը հոգնած են ,բայց ես ծարավի եմ ավելիին:
Բարեկամությունն արդեն վտանգավոր է մարդկանց համար ,ամուսնությունը շատ ավելի վտանգավոր .քանզի կինը կա ու կմնա կործանումը տղամարդու,երբ նա նրա հետ երկարատև հարաբերություն է սկսում :
Օրինակ, պատանին ,կրակոտ ,ինչպես արաբական նժույգը-հենց ամուսնացավ- նա կորած է :Սկզբում կինը հպարտ է,հետո նա թույլ է,ապա կորցնում է գիտակցությունը ,հետո տղամարդն է կորցնում գիտակցությունը ,վերջապես , գիտակցություից զրկվում է ողջ ընտանիքը...))
Ի՞նչ է սիրում սերը...Անսահմանություն...Ինչի՞ց է վախենում սերը...-Սահմաններից...
Միայն ավելի մեծ համբերություն ,հարկավոր չէ ագահ լինել-երանությունը(հաճույքը) հարկավոր է կուլ տալ կաթիլ առ կաթիլ
Այո, համբերությունը ամենամեծ առաքինությունն է,և բացի այդ -rira bien, qui rira le dernier..
Միշտ է այդպես եղել. աղջիկն ինձ վրա ուժեղ տպավորություն թողեց - և ես մոռացա նրան ,ծեր կինը դույզն իսկ -նրան հիշում եմ:
Շատ աղջիկներ բավականի դաժանորեն են արտահայտվում ամաչկոտ տղամարդկանց մասին - սիրելով նրանց թաքուն ...
Սիրո աշխարհում կարիերան և պահանջարկը ամենևին կախված չեն ստաժից...
Համբույրը -խորհրդանշական գործողություն է,իր բոլոր նշանակությունը կորցնում է ,եթե զգացումը ,որի արտահայտմանը նա ծառայում է,բացակայում է...
Այո, անմաքուր խիղճը կարող է կյանքին տալ որոշակի հետաքրքրություն և կենդանություն...)))
Ա.Մուխա,Ամառ
Ռեյ Բրեդբերի « Խատուտիկի գինի»...)))
Հույզեր և երազանքներ...ամառային երեք ամիս...ամառային երեք պատմություն...12-ամյա տղայի(Դուգլասի) լուսավոր աշխարհ...
«բռնված և շշի մեջ խցանված ամառ»-Խատուտիկի գինի...մոգական արտեֆակտ,որը թույլ է տալիս դիպչել հիշողություններին...անցյալի ուրախ պահերին ...ու հարազատ մարդկանց ,որոնք այլևս չկան...
Գործողությունները տեղի են ունենում անորոշ,հեքիաթային-ֆանտաստիկ ժամանակներում ...ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ,երբ միամիտ երազանքները թվում են իրականություն ...Օրինակ,Թոմը միշտ մեկնում էր երևակայական ճամփորդության ՝դեպի մառախլապատ ու գաղտնիքներով լի խորհրդավոր երկիր,իսկ Լեոն «երջանկության մեքենա էր » պատրաստում ,որը պիտի շուռ տա մարդկության ապագան...»»)))))
Կարդացեք...Կուզեք՝ոչ)))
Աշխարհը վազում է շատ արագ ...Ուզո՞ւմ ես հասնել նրա հետևից...Ուզո՞ւմ ես բոլորից ճարպիկ լինել...ուրեմն ձեռք բեր կախարդական կոշիկներ...թեթև ,ինչպես փետուրը)))
-Եթե քեզ ինչ-որ բան է անհրաժեշտ ՝ ինքդ ձեռք բեր ,-մտածեց նա...)))
-Թոմ...ըստ քեզ,բոլոր մարդիկ գիտե՞ն...գիտե՞ն ,որ ...կենդանի են ...ապրում են...
-Լավ կլիներ այդպես ,-շշնջաց Դուգլասը...
Խատուտիկի գինի...ասես ամառն է լեզվիդ ...խատուտիկի գինի-բռնված ու շշի մեջ խցանված ամառ...
Եվ հիմա,երբ Դուգլասը գիտեր ,իսկապես գիտեր ,որ նա կենդանի է,որ նա հենց նրա համար էլ քայլում է երկրի վրա ,որ տեսնի և զգա աշխարհը...Նա հասկացավ ևս մեկ բան ,որ հարկավոր է մասնիկն այն ամենի,ինչ իմացավ,մասնիկն այս յուրահատուկ խատուտիկների հավաքի օրվա նույնպես խցանել (կալանել) ու պահել ...և հունվարին,երբ ձյուն կթափվի ,իսկ արև արդեն վաղուց ,շատ վաղուց ոչ ոք չի տեսել և , միգուցե,այս հրաշքը մոռացվել է՝ լավ կլիներ կրկին հիշել,-ահա հենց այդ պահին էլ նա կբացի այն ...չէ՞ որ այս ամառը անպայման կլինի անսպասելի հրաշքների ամառ և հարկավոր է ամեն ինչ պահպանել ու դրանք ինչ -որ տեղ առանձնացնել քեզ համար ,որպեսզի հետո,ցանկացած պահի ,երբ մտքովդ անցնի ...,-մեկնես ձեռքդ ու....
Նրանք նույնիսկ չգիտեն ,թե ինչ հրաշք է դա...
Նշանակում է,կարելի է մեծանալ ու միևնույնն է ,չդառնալ ուժե՞ղ...Նշանակում է , չափահաս դառնալը սփոփանք չէ՞...Նշանակում է , կյանքում չկա ապաստա՞ն...Չկա՞ մի այնպիսի հուսալի միջնաբերդ ,որը գիշերվա վերահաս սարսափներին կդիմանա....
Այստեղ ,մարդկանց աշխարհում,կարող եք տալ ձեր ժամանակը,փողը,աղոթքները -և փոխարենը ոչինչ չստանալ...
Երբ մարդ տասնյոթ տարեկան է, նա գիտի ամեն ինչ: Եթե նա քսանյոթ տարեկան է ու առաջվա նման գիտի ամեն ինչ-նշանակում է նա դեռևս տասնյոթ տարեկան է...
Ես միշտ համարել եմ ,որ ճշմարիտ սերը որոշում է ոգին ,թեև մարմինը երբեմն հրաժարվում է հավատալ դրան...
Առաջին բանը ,որ իմանում ես կյանքում ,այն է,որ դու հիմար ես...Վերջին բանը ,որ իմանում ես կյանքում ,այն է,որ դու դեռ նույն հիմարն ես...)))
Սեր է...երբ ուզում ես զգալ մեկի հետ տարվա բոլոր չորս եղանակները ...
Ֆրիդրիխ Նիցշե
«Այդպես խոսեց Զրադաշտը»
Ես սիրում եմ նրան ,ում հոգին խորն է նույնիսկ վերքերի մեջ...
Եթե ուզում եք վեր բարձրանալ ՝օգտագործեք ձեր սեփական ոտքերը:Թույլ մի տվեք ,որ ձեզ տանեն ...մի նստեք ուրիշների ուսերին ու գլխին:
Բայց դու ձի՞ ես հեծնել:Եվ դու շատ արագ սլանում ես նպատակիդ ընդառա՞ջ: Դե ինչ ,բարեկամս:Բայց քո կաղ ոտքը քեզ հետ միասին նույնպես նստած է ձիուն,չէ՞ :Երբ դու նպատակիդ հասած կլինես ու կցատկես քո ձիուց ,-հենց քո բարձրության վրա էլ ,օ բարձրագույն մարդ,-դու կսայթաքես ...
Յուրաքանչյուր մեծ սեր չի ուզում սեր.նա ուզում է ավելին...
Նա սիրում է իր թշնամիներին,այս արվեստը նա բոլորից լավ է հասկանում ,բայց փոխարենը վրեժ է լուծում իր ընկերներից...
Մարդիկ հավասար չեն.այդպես է ասում արդարությունը...
Անապատը լայնանում է ինքնիրեն .վա՜յ նրան ,ով ինքն իր մեջ իր անապատն է կրում...
Ես քայլում եմ այս «փոքր» մարդկանց մեջ ու «թափում» շատ խոսքեր,բայց նրանք չեն կարող ո՛չ վերցնել ,ո՛չ պահել...
Որպեսզի հաճելի լինի կյանքին նայելը ,հարկավոր է ,որ նրա խաղը լավ խաղացված լինի,սակայն դրա համար հարկավոր են լավ դերասաններ...
Այն ,ինչի մասին լռել է հայրը ՝կսկսի խոսել որդու մեջ...
Ես չեմ սիրում ձեր սառը արդարությունը:Ձեր դատավորների հայացքում նշմարվում է միշտ դահիճն ու նրա սառը դանակը...
Իսկապես չեմ սիրում կարեկցողներին ,երանելի իրենց խղճահարությամբ ՝չափազանց զուրկ են նրանք ամոթից...
Դու տեսե՞լ ես ընկերոջդ քնած,որպեսզի իմանաս,թե նա ինչ տեսք ունի ...
-Ի՞նչ է ընկերոջ դեմքը :Այն քո սեփական դեմքն է կոպիտ,անկատար հայելու մեջ...
Արդյոք ստրուկ չե՞ս դու:Այդ դեպքում դու լավ ընկեր չես կարող լինել: Բռնապետ չե՞ս դու արդյոք:Այդ դեպքում դու չես կարող ընկերներ ունենալ:
Յուրաքանչյուրն,ով ցանկանում է փառք ,պետք է կարողանա ժամանակին հրաժեշտ տալ մեծարանքին և իմանա դժվարին արվեստը՝հեռանալ ժամանակին...
Որոշ մարդկանց մոտ սկզբում սիրտն է ծերանում ,իսկ որոշների մոտ՝միտքը:Ոմանք ծեր են լինում երիտասարդ տարիքում,բայց ով «ուշ է » ջահել ՝նա երկար է ջահել...
Հաճախ ցեխը(կեղտը) բազմում է գահին ,իսկ հաճախ՝գահն է ցեխի վրա...
Ես կոչ եմ անում ձեզ ոչ թե աշխատանքի ,այլ պայքարի :Ես կոչ եմ անում ձեզ ոչ թե խաղաղության,այլ հաղթանակի...
Մարդու հետ կատարվում է նույնը,ինչ ծառի հետ :Որքան նա ձգտում է վեր ,դեպի լույսը ,այնքան խորանում է նրա արմատները հողի մեջ ,ներքև,խավարի և խորության մեջ ,չարին մոտ ...
Ինչպես եմ հոգնել ես իմ բարությունից և չարությունից իմ...Այս ամենը աղքատություն է և ցեխ ,և թշվառ ինքնագոհություն...
Կամքն ազատում է...սա է ճշմարիտ վարդապետությունը ազատության և կամքի մասին.այն ձեզ սովորեցնում է Զրադաշտը...
Ապրում են շատերը ... և շատ երկար են կախված մնում նրանք իրենց ճյուղից ...Թող փոթորիկը գա ու թափ տա ծառից ամեն փտածն ու որդոտը...
Նրան են հրամայում ,ով չի կարող ենթարկվել ինքնիրեն...
Բարկությամբ չեն սպանում ,սպանում են ծիծաղով:Վեր կացեք,օգնեք մեզ սպանել ոգին ծանրության ...
Ո՛չ, ես ողորմություն չեմ տալիս:Դրա համար ես բավականաչափ աղքատ չեմ:
Մեկը գնում է մերձավորի մոտ ,որովհետև նա փնտրում է ինքնիրեն ,իսկ մյուսը ՝որովհետև նա կցանկանար կորցնել ինքնիրեն :
Ես փոխվում եմ շատ արագ.իմ «այսօրը » հերքում է իմ «երեկը »:Ես հաճախ ցատկելով անցնում են աստիճանները ,երբ բարձրանում եմ .ոչ մի աստիճան դա ինձ չի ների...
Տղամարդը կնոջ համար միջոց է .նպատակը միշտ երեխան է:Բայց ի՞նչ է կինը տղամարդու համար :
Երկու բան է ցանկանում իսկական տղամարդը.վտանգներ և խաղեր:Եվ այդ պատճառով ,որպես ամենանավտանգավոր խաղալիք, նա կին է փնտրում :
Երջանկությունը վազում է իմ հետևից:Քանի որ ես չեմ վազում կանանց հետևից :Իսկ երջանկությունը կին է ...
Տղամարդու երջանկությունը կոչվում է ՝ես ուզում եմ,կնոջ երջանկությունը ՝ նա ուզում է...
Չափազանց երկար ժամանակ կնոջ մեջ թաքնված է ստրուկն ու բռնակալը:Այդ պատճառով կինն ընդունակ չէ բարեկամության .նա գիտի միայն սերը:
Բայց ասացեք ինձ,տղամարդիկ,ձեզանից ո՞վ է ընդունակ բարեկամության:Օ՜հ ,տղամարդիկ ,ձեր աղքատությունն ու ագահությունը հոգու .որքան դուք տալիս եք ձեր ընկերոջը,այնքան ես նույնիսկ իմ թշնամուն եմ տալիս և դրանից չեմ աղքատանում...
Կնոջ սիրո մեջ անարդարություն կա և կուրություն բոլոր այն բաների հանդեպ ,ինչ նա չի սիրում:Բայց և կնոջ իմացյալ սիրո մեջ կա հանկարծակիություն և շանթ և գիշեր ՝լույսի ներքո...
Անհրաժեշտ է,որ դուք հպարտանաք ձեր հակառակորդով,այդ դեպքում ձեր հակառակորդի հաջողությունը կլինի նաև ձեր հաջողությունը...
Թող տղամարդը վախենա կնոջ սիրուց ,քանզի նա զոհաբերում է ամեն ինչ և ցանկացած այլ բան նրա համար արժեք չունի...
Թող տղամարդը վախենա կնոջից ,երբ նա ատում է,քանզի տղամարդը հոգու խորքում միայն զայրացած է, իսկ կինը ՝էլ ավելի վատ ...
Մեկը որպես հերոս դուրս եկավ որոնելու ճշմարտությունը,
իսկ նրա որսը դարձավ զուգված փոքրիկ սուտը...Նա կոչում է դա իր ամուսնությունը...
Շատ քաղցր պտուղներ չի սիրում ռազմիկը,այդ պատճառով նա կին է սիրում.ամենաքաղցր կնոջ մեջ դառնություն կա...
Դուք սիրում եք ձեր առաքինությունները ,ինչպես մայրն է սիրում իր զավակին :Բայց ո՞վ է երբևէ տեսել ,որ մայրն իր սիրո դիմաց վճար պահանջի...
Մահացել են բոլոր աստվածները ...Հիմա մենք ուզում ենք ,որ ապրի գերմարդը .այսպիսին պետք է լինի մեր վերջին կամքը մեր մեծ կեսօրին...
...գոյություն չունի ոչինչ ,ինչի մասին դու խոսում ես .ո՛չ սատանա կա ,ո՛չ դժոխք...քո հոգին ավելի շուտ կմեռնի ,քան քո մարմինը...մի վախեցիր ոչնչից...
-Ի՞նչն է լավ.
-Այն ամենը ,ինչը խթանում է մարդու մեջ իշխանության զգացումը,իշխանության հանդեպ կամքը...
Ի՞նչն է վատ.
-Այն ամենը ,ինչ առաջանում է թուլությունից...
...Թույլերն ու անհաջողակները պետք է մեռնեն.մարդու հանդեպ մեր սիրո առաջին դիրքը...
-Ի՞նչն է առավել վնասակար բոլոր արատներից .
-Գործնական գթասրտությունը բոլոր անհաջողակների ու թույլերի հանդեպ....
Հավատը փրկում է՝հետևաբար նա ստում է:
Եթե աստվածաբանների համար ինչ-որ բան ճիշտ է,ապա դա սուտ է.ահա խնդրեմ,չափանիշը ճշմարտության...
(())
Ես կոչում եմ Պետություն այն,որտեղ բոլորը միասին թույն են խմում ,և՛ լավերը, և ՛վատերը...պետություն ,որտեղ բոլորը կորցնում են իրենք իրենց,և՛ լավերը , և՛ վատերը...պետություն ,որտեղ դանդաղ ինքնասպանությունը կոչվում է «կյանք» ...
P.S.Այս գրքի մասին անհնարին է «պատմել»...
Բայց մոտավորապես կասեմ...
...Երբ լրանում է Զրադաշտի 30 տարին ,նա հեռանում է սարերը...10 տարի վայելում միայնությունը...կշտացած ու իմաստացած ՝«արևից» օրհնություն ստանալով իջնում է մարդկանց մոտ...Ճանապարհին հանդիպում է Աստծուն որոնող մի ճգնավորի...Ծերունին համոզում է նրան չգնալ մարդկանց մոտ: Զրադաշտը պատասխանում է .«Ես մարդկանց սիրում եմ »:Բաժանվելով ծերունից նա մտածում է.«Մի՞թե հնարավոր է :Այս սուրբ ծերունին իր անտառում դեռ չի իմացել ,որ Աստված մեռել է»....
Նա սովորեցնում է «գերմարդու » մասին...«Բնությունը զարգացել է որդից մինչև մարդ...բայց շատ բան ձեր մեջ մնացել է որդից...մարդը հողի որդին է...Հավատարիմ եղեք հողին...բայց մի՞թե ես ձեզ հրամայում եմ դառնալ ուրվական կամ բույս...հավատարմություն հողին նշանակում է,որ չի կարելի հավատալ «ոչ երկրային հույսին» :
Ակնարկը հստակ է...ի նկատի ունի կրոնը...նորից կրկնում է.« Աստված մեռել է...Մենք սպանեցինք նրան...Ես և դու...մենք մարդասպան ենք...Աստված մեռել է...Աստված մեռած է...»:
Զրադաշտի հաղորդակցությունը մարդկանց հետ ,բարոյախոսական,փիլիսոփայական ,հոգեբանական առակների միջոցով ,վարպետորեն է «կերտել » Նիցշեն
Ճիշտ է.
Կոշտ... դաժան...շատ հաճախ հուսահատությամբ ու թույնով ներծծված ,սակայն ահավոր գեղեցիկ...փայլուն մտքերով...
Նիցշեն ստիպում է մեզ «նորովի նայել » բարուն և չարին...ճշմարտությանն ու կեղծիքին ...և ինքներս մեզ...
Նիցշեի լեզուն «տարերային է» ,իսկ իմաստությունը շատ դաժան...))
Կարդացեք...))) յուրաքանչյուրը կգտնի իրեն «համահունչ» կամ անընդունելի,շատ կոշտ ,դժվարամարս «կերակուր» մտորումների համար ...)))
Իսկ ես... Ես նիհիլիստ amoral immoralist-ից ՝ Նիցշեից «վախենում եմ» ...միևնույն ժամանակ հիանում ))) ես «թեթևակի ցինիզմով եմ» վերաբերվում նրա «ամորալիզմին ու անտիհումանիզմին»...)))
հ.գ.«Աստված մեռել է ,կեցցե՛ գերմարդը»
....մարդն անկատար է,չնչին,թերզարգացած...այսպես 19-րդ դարի փիլիսոփաները հակադրվեցին մինչ այդ գոյություն ունեցող այն կարծիքին,որ ամեն անհատականություն կարող է անվերջ կատարելագործվել,զարգանալ...առաջ շարժվել...հենց այս «փիլիսոփայական ճանապարհների խաչմերուկում էլ » ծնվեց գերմարդու մասին Նիցշեի ուսմունքը...և նա շտապեց հայտարարել.«Աստված մահացել է,կեցցե՛ գերմարդը»:Գերմարդը փոխարինելու եկավ արդեն «գոյություն» չունեցող աստվածությանը...
Թե ո՞վ է գերմարդը,նա գրեց իր այս գրքում...կարդացեք և իմացեք...մի կարծեք ,որ հեշտ է կարդալը կամ հնարավոր վերպատմել ,քննարկել ,վերլուծել , կարծիք հայտնել այս գրքի մասին...))) ես որ չեմ կարող ,իսկ ով կարող է...վստահ է,որ կարող է -հարգանքներիս հավաստիքը...)))
Ո՞վ էր գերմարդն ըստ Նիցշեի...նա մի էակ է,որի բանականությունն այնքան կատարյալ է ,որ թույլ է տալիս վերհսկել,կառավարել մարմինն ու կամքը...Գերմարդ դառնալու համար անհրաժեշտ է ցատկել սովորական մարդուն գերմարդուց բաժանող անդունդի վրայով ...փոխել աշխարհայացքը...հասկանալ,որ մարդկանց աշխարհն արժանի է միայն արհամարհանքի...
Գերմարդն անցնում է զարգացման երեք փուլ...
«ուղտ»-նախորդ սերնդի ավանդույթներով,մշակութային վերաբերմունքով բեռնավորված մարդ..
«առյուծ»-իր մեջ «ուղտը» մերժող մարդ,որը հրաժարվում է այն ամենից,ինչից կախված է եղել...
«երեխա»-մարդ,որ բաց է ամեն նորի առջև,սպիտակ թուղթ,ինքն իր օրենքներն ստեղծող ու իր կամքը կառավարող մարդ...
Գերմարդն ունի իշխանության կամք...իշխանության կամքը կառավարում է աշխարհն ու պայքարում ապացուցում իր ուժն ու գոյության իրավունքը...(բնական ընտրություն ...սակայն բնական ընտրության ժամանակ միշտ չէ՞ որ գոյատևում են ուժեղներն ու տաղանդավորները...գոյության պայքարում շատ հաճախ հաղթում են հարմարվողները,-կասեր Դարվինը :))
Նիցշեն համարում էր ,որ թույլերի հանդեպ խղճահարությունը,սեփական ճակատագրի ընտրությունը Աստծուն կամքին վստահելը հղի է կամքի բացակայությամբ ու անկման սպառնալիքով...այլասերում է անձը...Նիցշեն խորհուրդ է տալիս մնալ առողջ եսասիրության շրջանակներում,դաստիարակել իր մեջ ինքնաբավություն և գոյատևել ինքնուրույն...
...Նիցշեի ընտանիքում տիրում էր բարեպաշտ կրոնասիրությունը,որը հոր մահից հետո մոր կողմից վերածվեց ֆանատիզմի,ինչը փոքրիկ Նիցշեի մոտ բողոք առաջացրեց..տասնմեկ տարեկան տղան ընդվզեց...հրաժարվեց գնալ պատարագի...մայրը նրան վռնդեց տանից...
ճիշտ է էլի,որ մեր բոլոր «մեղքերը» մանկությունից են գալիս...))) ահա ,թե ինչու Նիցշեն «մեռցրեց » Աստծուն...

Ռենուար, Երկու քույր
Ալֆրեդ դե Մյուսե
«Դարի զավակի խոստովանությունը»
Մյուսեի շատ կրքոտ ,անկեղծ,ափսոսանքով ու տանջանքներով լի «խոստովանությունը» ...ուր չկա ինքնաարդարացում ...կա միայն զղջում ,ափսոսանք...
23 -ամյա հեղինակը պատմում է «դարի հրեշավոր հիվանդության ՝ մելամաղձոտության» մասին ,որը«շանթահարեց» իր ժամանակակիցներին ... որի պատճառը Ֆրանսիական մեծ հեղափոխությունն ու Նապոլեոնի բանակի պարտությունն էր...«հեղափոխության թոռների ու կայսրության զավակների համար անցյալն անհետացել է ...մնացել է միայն ներկան , դարի ոգին և հրեշտակը մթնշաղի...»:
Իսկ գլխավոր հերոսի պատմությունը, միմյանց համար ստեղծված երկու մարդկանց «ոչ հանդիպման» մասին, դե Մյուսեի անձնական դրաման է արտացոլում ...կործանված սերն ու տառապալից ,բարդ ,խճճված փոխհարաբերությունները Ժորժ Սանդի հետ...
Կարդացեք... Վայելեք ...Ձանձրալի չէ...չկա «անհամություն »...գռեհիկություն)))Լեզուն հարուստ է... գեղեցիկ ... դինամիկ...
Alfred de Musset.
«La Confession d'un enfant du siècle»
Սեր գոյություն չունի,կատարելություն գոյություն չունի ,վերցրեք սիրուց այն ,ինչ սթափ մարդը վերցնում է գինուց...
Լինել մարդկանց հետ ,որոնց սիրում ես,-ասում է Լաբրյուերը ,-այն ամենն է ,ինչ հարկավոր է մեզ:
Երազել, խոսել նրանց հետ,լռել նրանց կողքին ,մտածել նրանց մասին ,մտածել ավելի անտարբեր բաների մասին ,բայց նրանց ներկայությամբ ,-միևնույնը չէ,թե ինչ անել, միայն թե լինել նրանց հետ,,,
Ես սիրում էի...
Ես ծնվել եմ դժբախտ դարում ,ու ես դեռ շատ բան ունեմ քավելու :Խեղճ ,մոռացված Աստծո որդի ,ինձ չեն սովորեցրել սիրել քեզ:Ես երբեք չեմ փնտրել քեզ տաճարներում ,բայց փառաբանություն երկնքին,ես դեռ չեմ մոռացել դող զգալ այնտեղ ,որտեղ տեսնում եմ քեզ...
Նա ,ով սիրել է, չի կարող ապրել առանց սիրո...
Երիտասարդ տարիքում դու բարի էիր,հիմա դու թույլ ես, ապագայում դու կդառնաս չարացած...
Մի խոսքով , նա պատկանում էր այն փոքր մարդկանց խմբին ,որոնք ապրում էին առանց աղմուկի ,և շնորհակալ են բոլոր նրանց ,ովքեր չեն նկատում իրենց արժանիքները...
Բանականությունը կարող է բուժել պատրանքից ,սակայն ոչ ՝ տառապանքից...
Միայն մի մարդ էր այդ ժամանակ Եվրոպայում ապրում լիարժեք կյանքով,մնացածը ձգտում էին լցնել իրենց թոքերեն այն օդով ,որ նա էր շնչում...
Իմ կարծիքով,ասելով սիրեցյալին.« Բոլոր կանայք խաբում են» ,մենք կարծես թե ասում ենք նրան.«Դուք խաբում եք ինձ»
Սեղմել ինչ-որ մեկի սիրտը ,ինչ-որ մեկի միտքը քո մտքին ,քո սրտին -ամենամեծ երջանկությունն է,մեծագույնը,որն ստեղծել է Աստված մարդու համար:Ահա թե ինչու սերն ավելի մեծ մի բան է ,քան տաղանդը...
Եթե դու ինքդ խավարի մեջ ես,նշանակում է արդյոք,որ պիտի ժխտես լույսը...
Բոլոր տղամարդիկ՝ խաբեբա են,կեղծավոր,շատախոս,գոռոզամիտ ,վախկոտ ու ցանկասեր՝ արժանի արհամարհանքի:Բոլոր կանայք ՝ խորամանկ են ,սնապարծ,կեղծավոր,հետաքրքրասեր ու անառակ:Սակայն աշխարհում ամենասուրբն ու վսեմը այս անկատար ,զզվելի արարածների միությունն է ...
Ջեյմս Տիսսո
Ժորժ Սանդ
George Sand «Elle et lui » ինքնակենսագրական ,զգայական վեպ ,որի համար հիմք է ծառայել Ալֆրեդ Մյուսեի և Ժորժ Սանդի (Իտալիա կատարած ուղևորության ժամանակ ) կրքոտ սերը...
Սանդը մեծ անկեղծությամբ է արտահայտում իր զգացմունքներն ու մտքերը մի տղամարդու մասին ,որին սիրել է...
-Լսիր ,սիրելի Լորան,-ասաց նա,-մենք պետք է բացատրվենք :Ես ձեր մեծ բարեկամն եմ:
-Ես միայն հպարտ եմ դրա համար,բայց ինչու...Ես չգիտեմ:Ինձանից նույնիսկ ընկեր «դուրս չի գա» ,Թերեզա:Ես չեմ հավատում կնոջ և տղամարդու միջև ընկերությանը ,այնպես ,ինչպես չեմ հավատում և սիրուն:
-Դուք արդեն ինձ ասել եք ,և ինձ համար միևնույնն է ,որ դուք չեք հավատում :Իսկ ես հավատում եմ այն ամենին ,ինչ զգում եմ .ես կապված եմ ձեզ ,ես մասնակից եմ ձեր կյանքին:Ես այդպիսի մարդ եմ:Եթե իմ կողքին կա ինչ-որ մի արարած ,ես անպայման կապվում են նրան, և ցանկանում ,որ նա երջանիկ լինի:Եվ ես սովորել եմ անել նրա համար այս ամենը ,ինչ կարող եմ , առանց մտահոգվելու,թե շնորհակալ կլինի ինձ արդյոք այդ արարածը: Իսկ դուք ինձ համար ինչ-որ մեկը չեք ,դուք հանճարեղ մարդ եք,ու հույս ունեմ ,որ նաև ազնիվ մարդ եք :
-Ե՞ս եմ ազնիվ մարդը:Այո,եթե դուք հասկանում եք այնպես ,ինչպես ընդունված է հասկանալ աշխարհում :Ես կարող եմ մենամարտել,վճարել պարտքերս ու պաշտպանել կնոջը,ինչպիսին էլ որ նա լինի:Սակայն ,եթե դուք կարծում եք ,որ ես ունեմ քնքուշ,սիրող, հասարակ սիրտ....
-Գիտեմ,դուք ուզում եք երևալ ծեր ,մաշված և արատավոր : Այն ինձ ամենևին չի հուզում : Հիմա այդ ամենը նորաձև է, և ենթադրենք ,որ այն ձեզ սազում է:Դուք ունեք հիվանդություն ,թերևս ,ոչ իրական ու տանջալից ,որը կանցնի,երբ ինքներդ ցանկանաք:Դուք ունեք սիրտ,քանի որ , դուք տառապում եք ձեր սրտում եղած դատարկությունից ,բայց կգա մի կին ու կլցնի այն ,եթե կարողանա ,և ,եթե դուք չխանգարեք նրան:Բայց դա ուրիշ թեմա է .հիմա ես դիմում եմ նկարչին.որպես մարդ դուք դժբախտ եք,որովհետև, որպես նկարիչ դժգոհ ենք ինքներդ ձեզնից:
Օ՜, մի փորձեք ասել ,որ դուք չէիք ուզում տրվել ինձ...Ես լավ գիտեմ համեստության այդ հնարքներն ու փոփոխականությունը կնոջ խղճի ...
Նա կսովորեցնի նրան հարգել ,որը պարտավոր է տղամարդը , սիրելով իրեն տրված կնոջը ...
Նա արդեն սովորել էր տառապել ինչ-որ մեկի համար...նա կրկին տառապել էր ուզում :Որքան էլ տարօրինակ լինի, նման անհրաժեշտություն որոշ կանայք ունեն...
Դուք ինձ հարյուր անգամ եք ասել. չափազանց շատ եք հարգում ինձ ,որպեսզի իմ մեջ տեսնեք կնոջ, այն պատճառով ,որ ձեր սերը կանանց հանդեպ միշտ էլ շատ կոպիտ է եղել...
Հիշում եք , մի անգամ մեկ մեկու ասեցինք կատակով,բայց ,ըստ էության,լրջորեն.«Երկու մարդկանց միջև,որոնցից մեկն իդեալիստ է ,իսկ մյուսը մատերիալիստ,ընկած է Բալթիկ ծովը...
Ներողամտությունն ասես ծնում է ներողամտություն,ընհդուպ մինչև հագեցում ,մինչև հիմար թուլություն...
Լինում են հոգեվիճակներ,որոնք կարելի է զգալ ,բայց դժվար է սահմանել ...
Ջ.Վետտրիանո
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Մեծն Գեթսբին»
Գուցե նա զգաց,որ հին հարմարավետ աշխարհը մեկընդմիշտ կորած է իր համար,որ նա թանկ գնով վճարեց իր միակ երազանքի հանդեպ չափազանց երկար հավատարմության համար...
Ոչ մի շոշափելի ,իրական հմայք չի կարող համեմատվել այն բանի հետ ,որ ընդունակ է մարդ կուտակել իր երևակայության խորքերում...
-Իսկ մենք ծերանում ենք ,-ասեց Դեյզին ,-եթե երիտասարդ լինեինք ,անմիջապես կգնայինք պարելու...)))
...նրա արհեստական աշխարհում ծաղկում էին խոլորձները և գերիշխում էր թեթև ,հաճելի սնոբիզմը,իսկ նվագախմբերը ամեն տարի նոր , մոդայիկ ռիթմեր էի հորինում ,արտահայտելով մեղեդիների մեջ կյանքի ողջ տխրությունն ու երկիմաստությունը...
...զայրացած ադամանդի պես փայլատակելով...)))
Մեծ առավելություն է խմող մարդկանց շրջանում չխմելը...)))
-Ես երեսուն տարեկան եմ,-ասացի ես. -Ես հինգ տարի է, ինչ դուրս եմ եկել այն տարիքից ,երբ կարելի է ստել ինքդ քեզ և անվանել այն ազնվություն...
Կյանքն ավելի լավ ես տեսնում ,երբ դիտում ես այն միակ պատաուհանից...
Դու կամ որսորդ ես կամ որս կամ գործում ես ,կամ հոգնած քարշ ես գալիս պոչից...
Կնոջ անազնվությունը թերություն է ,որը երբեք խստորեն չես դատապարտում
Չկա ավելի կործարանար խուճապ ,քան խուճապը ծանծաղ հոգու...
Նա վաղ էր ճանաչել կանանց, և քանի որ նրանք երես էին տվել նրան, սովորել էր արհամարհել նրանց` երիտասարդ կույսերին` անփորձության, իսկ մյուսներին` չնչին բաների շուրջ բարձրացրած աղմուկի համար
Պետք է մարդուն ընկեր լինել կենդանության օրոք, ոչ թե մահվանից հետո....
Նրանք անհոգ արարածներ էին ,Թոմն ու Ջեյզին,նրանք կոտրում էին առարկաներ ու մարդիկ ,իսկ հետո փախչում ու թաքնվում էին իրենց փողերի ,իրենց ամենակուլ անհոգությունն կամ էլի ինչ-որ բանի հետևում ,որի վրա հիմնված էր նրանց միությունը,թողնելով ,որ ուրիշները մաքրեն աղբը իրենց հետևից...
Անսպասելի դատարկություն էր հորդում այժմ տան պատուհաններից և լայն դռներից, որի շնորհիվ էլ ավելի մենավոր էր թվում տանտիրոջ կերպարանքը հարթակի վրա, հրաժեշտի շարժումով ձեռքը բարձրացրած...
Երբ նստած մտորում էի հին, անծանոթ աշխարհի մասին, հիշեցի նաև Գեթսբիին, որն առաջին անգամ հրճվանքով զանազանեց Դեյզիի տան դիմացի նավամատույցի կանաչ լույսը։ Նա երկար ճանապարհ էր անցել հասնելու իր կապույտ սիզամարգին, և նրան իր երազն այնքան մոտ էր թվացել, որ հազիվ թե չկարողանար հասնել դրան։ Նա չգիտեր, որ այն ետևում է մնացել, քաղաքից դուրս, ինչոր տեղ հեռաստաններում, այնտեղ, ուր Ամերիկայի մութ դաշտերն էին ձգվում գիշերվա մեջ։
Գեթսբին հավատում էր կանաչ լույսին, երանելի ապագային, որ տարեցտարի հեռանում է մեզնից։ Թեև այն խույս տվեց այսօր, հոգ չէ, վաղն ավելի արագ կվազենք, մեր թևերն ավելի լայն կբանանք․․․ Եվ մի գեղեցիկ առավոտ․․․Այսպես մենք լողում ենք առաջ, հոսանքին ընդդեմ, բայց այն շարունակ հրում է մեր նավակները ետ՝ դեպի անցյալի գիրկը։
Հ.Գ. ))) Թեթև ...սահուն ...հիանալի...փայլուն ոճ ...Վառ կերպարներ...նուրբ հեգնանք և ցինիզմ ...քաղցրահամ ջազզզ...))) ջազի մթնոլորտ ...... «Ջազի դար»....))) շքեղ երեկույթների ժամանակներ...«ամերիկյան երազանք»...և տխուր պատմություն,որը ոչ թե պարզապես մարդու ,այլ միակ սիրո ...չիրականացված երազանքների ու երջանկության հետևից գնացող տղամարդու մասին է... կարդացվում է մի շնչով...
Կարդացեք
Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1925թ.
...դիտեք նաև ֆիլմը...
Դանիել Կիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ...Ուժեղ գիրք է... շատ ծանր գիրք...հոգեբանական դրամա...Բանականության ողբերգություն...Պատմությունը մտավոր հետամնաց Չարլի Գորդոնի մասին է,որը նյարդավիրաբուժական միջամտության շնորհիվ շատ կարճ ժամանակով դառնում է հանճարեղ ...
...Մտավոր հետամնացներն ու հանճարները միայնակ մարդիկ են ...չհասկացված...
Բայց
«Ո՞վ է ասել ,որ իմ լույսը ավելի լավ է ,քան քո խավարը....»
Իսկապես որ...
Անպայման կարդացեք...«կբռնի » ձեր սրտից (եթե ունեք))) ու ...շատ երկար ժամանակ բաց չի թողնի ...
Շատ ավելի լավ կլիներ,որ առաջին հերթին այս գիրքը կարդային այն «լուսավորյալները » ,որոնք սիրում են ծիծաղել ....ձեռք առնել....ու զվարճանալ «բախտից մերժվածների » հաշվին ...անշուշտ ,մտավոր հետամնացի կողքին վերջիններս «հ-անճար» կթվան...Թող «զվարճանան» ...թող դիտվեն « անճար»...
Այսօր ես ինձ շատ ավելի լավ եմ զգում ,թեև դեռևս զայրացած եմ այն մտքից ,որ ամբողջ կյանքում մարդիկ ձեռք են առել ինձ,ծիծաղել ինձ վրա ...Երբ ես դառնամ շատ խելացի և իմ IQ կրկնապատկվի ... ես գուցե սկսեմ դուր գալ ուրիշներին, և ես կունենամ շատ ընկերներ...
Ինչո՞ւ են բոլորը պնդում ,որ ես մարդ եմ դառնում ...Ես միշտ էլ մարդ եմ եղել ...նախքան վիրաբույժի դանակն ինձ դիպչելն էլ ես մարդ էի...
Եթե ես կարողանայի ,կնստեի ու ամբողջ ժամանակ կկարդայի...
Ես այնքան հիմար էի,որ նույնիսկ չէի գիտակցում ,թե ինչ հիմարն եմ ...
Բոլորովին վերջերս մարդիկ ծիծաղում էին ինձ վրա ...իսկ հիմա ես եմ միացել նրանց ուրախ երգչախմբին...Եվ դա շատ է ցավոտ ...
Ես բացահայտեցի ,թե ինչպես է մարդն սկսում արհամարհել ինքն իրեն,սա տեղի է ունենում այն ժամանակ ,երբ գիտակցում է ,որ սխալ է,բայց չի կարողանում կանգ առնել....
Բարձր IQ չէ ամենակարևորը կյանքում: Գլխավոր գոյություն չունի ընդհանրապես...
Ո՞վ է ասել ,որ իմ լույսը ավելի լավ է քո խավարից....
Նեմուրը կատարում է այն նույն սխալը,ինչպես որ բոլոր այն մարդիկ ,որոնք ձեռք են առնում թերզարգացած մարդուն ,ընդ որում չհասկանալով, որ նա ապրում է նույն զգացողությունները ,ինչ որ նրանք ...
Նա չի հասկանում ,որ նրան հանդիպելուց դեռ շատ առաջ ես արդեն անհատականություն էի...
Գուցե վախն ու սրտխառնոցը արդեն ծով չեն ,որի մեջ խեղդվում են ,այլ սոսկ անցյալն արտացոլող ջրափոս...
Անձը ,որն ունի բանականություն ,բայց զրկված է սիրելու ընդունակությունից և լինել սիրված ,դատապարտված է մտավոր և բարոյական աղետի ,և թերևս ծանր հոգեկան հիվանդության...
Տիեզերքն ընդարձակվում է: Յուրաքանչյուր մասնիկ հեռանում է մյուսից ՝նետելով մեզ մութի ու ամբողջական միայնության տարածության մեջ,պոկելով երեխային ՝մորից,ընկերոջն՝ընկերոջից,յուրաքանչյուրին իր սեփական արահետով ուղղորդելով դեպի միակ նպատակը ՝մեռնել միայնության մեջ ...
Գիտելիքները,որոնք տոգորված չեն զգացմունքներով ,գրոշ անգամ չարժեն...
Դու գիտես ,թե ինձ ի՞նչ դուր չի գալիս քո իդեալական բնակարանում:Որպես նկարչի՝ գծերը ,ահա թե ինչն է ինձ կատաղեցնում:Դրանք բոլորը՝ հատակը,պատերը,առաստաղը ուղիղ են ,ինչպես դագաղում:Միակ ելքը՝մի քիչ հարբելն է:Այդ ժամանակ գծերը կսկսեն թեքվել,կորանալ,ծռմռվել ,և աշխարհն ինձ ավելի լավը կթվա,քան այն կա իրականում :Ես ինձ վատ եմ զգում ,երբ ամեն ինչ ուղիղ է ու հավասար :Վա՜խ...Եթե ես ապրեի այստեղ , շարունակ հարբած կլինեի...
Դու կարող ես շատ գումար կորցնել ,եթե ստորակետը ճիշտ տեղում չդնես ...)))
Առաջ ինձ արհամարհում էին տգիտության ու հիմարության համար ,այժմ ատում են խելքի ու գիտելիքների համար:Տեր իմ ,ի՞նչ են ուզում ինձանից...
Հիմարությունը անկեղծ է ու շիտակ:Հանճարեղությունը բարդ է,անհասանելի և , հետևաբար ,սարսափելի:Հիմարությունը ձգում է,հաճարեղությունը՝վանում:
Իմաստ չունի սկսել այն ,ինչ չես կարող ավարտել...
Իմ եսասիրությունը շատ կարճ մի խուզեք...)))
Դոկտոր Շտրաուսն ասաց,որ ես մոտիվացիա ունեմ:Երբեք կյանքում չեմ իմացել ,որ ես այն ունեմ...
Հիմա ես հասկացա,որ բանականության շարժման զուգընթաց փոքրանում էին նաև իմ զգացմունքները Ալիսի հանդեպ.հիացմունքից ՝սիրո,երախտագիտության և, վերջապես, պարզ երախտագիտության :Ես կառչել էի նրանից ինձ անցյալին կապող վերջին թելը կորցնելու վախից ...
Երբևէ նկատե՞լ ես,որ ապուշի կողքին ով ասես հանճար է դիտվում ...
Հիմա ես հասկացա,որ քոլեջի հիմնական խնդիրներից մեկն է բացատրել մարդկանց ,որ այն ,ինչ նրանք հավատացել են ողջ կյանքի ընթացքում ,իրականում բոլորովին էլ այդպես չէ և ոչ մի բան իրականում այն չէ,ինչ թվում է ...
Ա.Չեխով
— Բայց գուցեև չբղավեմ,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ հեզաբար ժպտալով։
— Հա՛, ինչպես չէ։ Բայց, ա՛յ, եթե դուք կաթվածահար լինեիք կամ, դիցուք, որևէ հիմարի ու հանդուգնի մեկը իր դիրքից ու աստիճանից օգտվելով՝ հրապարակորեն վիրավորեր ձեզ, և դուք իմանայիք, որ նա անպատիժ կմնա, դե՛, այն ժամանակ դուք կհասկանայիք, թե ինչ ասել է ուրիշներին ըմբռնողության ու ճշմարիտ երանության խորհուրդ տալ...
Դոստոևսկի «Գրություններ մեռյալ տնից»
Բացառիկ գրական փաստաթուղթ է ... ծանր «գեղարվեստական հուշեր» ... բանտարկյալների մասին իրական պատմություններ,որոնց Դոստոևսկին
հանդիպել է տաժանավայրում ... Նա ազատազրկված է եղել և չորս տարի անցկացրել է տաժանավայրում ...ահա թե որտեղից է այսքան հուսահատ ու շատ մռայլ աշխատանքը...
Նրա ապրումների մասին ավելի լավ է լուռ կենամ ... կարդացեք ինքներդ ... և ունեցեք ձեր սեփական կարծիքը ...)))»
Միայն ասեմ ,որ Դոստոևսկին մարդկային բնության... հոգիների ու բնավորության նուրբ...հիանալի գիտակ է...
Իսկ հայհոյանքի ի՜նչ վարպետներ էին բոլորն էլ։ Հայհոյում էին նրբավայել, գեղարվեստորեն։ Ուշունցը վերածել էին գիտության, ջանում էին խոցել ոչ այնքան վիրավորական բառով, այլ վիրավորական իմաստով, ոգով, գաղափարով՝ իսկ դա առավել նրբին է, թունալի։Նրանց միջև անվերջանալի վեճերն էլ ավելի էին զարգացնում այդ գիտությունը։
Բոլոր այդ մարդիկ աշխատում էին մահակի տակ, ուստիև անբան էր ամեն մեկը, ուստիև այլասերվում էր. եթե նախկինում այլասերված էլ չէր, ապա աքսորում այլասերվում էր։ Բոլորն այստեղ էին հավաքվել ոչ իրենց կամքով, բոլորը խորթ էին միմյանց։
«Սատանան երեք ոտնաման է մաշել, մինչև մեզ խմբել է մի տեղ»,— ասում էին իրենք իրենց մասին։
Բամբասանքները, խարդավանքները, կնիկական անեծքները, նախանձը, կռվշտոցը, չարությունը միշտ առաջին գծում էին այդ զարհուրելի աշխարհում։ Ոչ մի կնիկ ի վիճակի չէր լինել այնքան կնիկ, քան այդ մարդասպաններից ոմանք։ Կրկնում եմ, նրանց մեջ կային նաև ուժեղ մարդիկ, անհատականություններ, ընտելացած ամբողջ կյանքում հարգել ու հրամայել, կոփված, աներկյուղ։
Սակայն ես հաստատ համոզված եմ, որ նշանավոր խցային համակարգը հետապնդում է լոկ շինծու, խաբուսիկ, արտաքին նպատակ։ Դա քամում է մարդու կենսական հյութը, բթացնում նրա հոգին, թուլացնում, վախեցնում է նրան, հետո էլ բարոյապես սմքած մումիային, կիսախելագարին ներկայացնում որպես ուղղման և զղջման նմուշ։
Զգացմունքին հասանելի են դառնում ,և վերջապես, քաղցր են առավել աննորմալ երևույթները....
Կան բնությունից այնքան գեղեցիկ անհատականություններ,այնքան շնորհված Աստծո կողմից,որ նույնիսկ միտքն այն մասին ,որ նրանք կարող են մի օր փոխվել դեպի վատը ,ձեզ անհնարին կթվա...
Դահճի հատկությունը սաղմային վիճակում ,գտնվում է գրեթե յուրաքանչյուր մարդու մեջ....
Փողը դրվագված ազատություն է...
Կորցնելով նպատակն ու հույսը ,մարդը տխրությունից հաճախ վերածվում է հրեշի...
Գուցե ես սխալվում եմ ,բայց կարծում եմ ,որ ծիծաղից կարելի է ճանաչել մարդուն ,և եթե առաջին հանդիպումից ձեզ հաճելի է բոլորովին օտար մարդկանցից որևէ մեկի ծիծաղը ,ապա առանց երկմտանքի ասում եք ,որ սա լավ մարդ է :
Աստվա՜ծ իմ ...մարդկային վերաբերմունքը կարող է մարդկայնացնել նույնիսկ նրան ,որի վրա վաղուց արդեն խունացել է պատկերն Աստծո:
Շարունակելի
Ա.Վենեցիանով,Գլխաշորով աղջիկը
Ա.Չեխով
-Ես... ես ձեզ սիրում եմ:
Այդ պարզ ու սովորական բառերն ասվեցին մարդկային պարզ լեզվով,բայց Օգնյովը սաստիկ շփոթված շրջվեց Վերայից,տեղից վեր կացավ . շփոթմունքից հետո վախ զգաց: Հրաժեշտի ու մրգօղու ազդեցությամբ նրան համակած թախիծը, ջերմությունը և սենտիմենտալ տրամադրությունը հանկարծ չքացան,իրենց տեղը զիջելով անհարմարության սուր, անախորժ զգացմունքին:Ասես նրա հոգին շուռ եկավ, նա խենթ նայեց Վերային ,և Վերան հիմա, երբ նրան սեր բացատրվելուց հետո իր վրայից դեն նետեց անմատչելիությունը,որն այնպես զարդարում է կնոջը ,կարծես թվում էր ավելի կարճահասակ,ավելի հասարակ, աղոտ...
Աստված գիտե, արդյոք նրա մեջ խոսեց գրքային բանականությո՞ւնը ,թե արտահայտվեց օբյեկտիվ լինելու անդիմադրելի սովորությունը,որն այնքան հաճախ խանգարում է մարդկանց ....
Կամրջակին հասնելով ,նա կանգ առավ և մտածմունքի մեջ ընկավ:Նա ուզում էր գտնել իր տարօրինակ սառնության պատճառըընդունակ միմյանց հասկանալու:Դժբախտությունը ոչ թե միացնում ,այլ անջատում է մարդկ:Որ այդ պատճառը ոչ թե իրենից դուրս ,այլ հենց իր մեջ,նրա համար պարզ էր:Նա իր առաջ անկեղծորեն խոստովանեց ,որ դա դատողական սառնություն չէ,որով այնպես հաճախ պարծենում են խելքի տեր մարդիկ,եսապաշտ հիմարի սառնություն չէ,այլ ուղղակի հոգու անզորություն է,գեղեցիկը խորապես ընկալելու անընդունակություն,վաղաժամ ծերություն.....
«Վերոչկան»
Ողջ բնության մեջ զգացվում էր ինչ-որ անհուսալի ,տկար մի բան. երկիրը նման էր լքված կնոջ ,որ միայնակ նստել է մութ սենյակում ,աշխատում է չհիշել անցյալը ,բայց տոչորվում է գարնան ու ամռան հուշերով և անտարբեր սպասում է անխուսափելի ձմռանը:
Աբոգինն ու բժիշկը կանգնել էին դեմ-դիմաց,բարկությամբ շարունակում էին անվայել վիրավորել իրար:Թերևս կյանքում ,անգամ զառանցելիս ,նրանք չէին ասել այդքան անարդար ,կծու, անհեթեթ խոսքեր:Երկուսի մեջ էլ ուժեղ խոսում էր դժբախտ մարդու եսասիրությունը: Դժբախտները լինում են եսասեր, չար, անարդար,դաժան և, ավելի քան հիմարները ,պակաս անց մինչև անգամ այնտեղ ,ուր թվում է,թե միատեսակ վիշտը պետք է կապի նրանց, բայց ընդհակառակը՝ կատարվում են շատ ավելի անարդարություններ և խստություններ ,քան իրենց վիճակից համեմատաբար գոհ մարդկանց շրջանում...
Թշնամիները»
...գերմաները ձիու լեզու է,անգլերենից ավելի հիմար լեզու պատկերացնել չի կարելի ՝ ֆայթ-ֆիյթ-ֆյութ:Իտալերենը հաճելի լեզու է միայն դանդաղ խոսելիս,բայց եթե լսում ես իտալացիների ճլվլոցը,նույն հրեական ժարգոնն է ստացվում:Իսկ լեհե՞րը :Տե՜ր իմ աստված,ավելի զզվելի լեզու չկա:«Նե պեպշի,Պետշե,պեպշեմ վեպշա,բոմոժեշ պշեպեպշիտս վեպշա պեպշեմ»: Սա նշանակում է ՝ նե պերչի ,պյոտր ,պերցեմ պորոսյոնկա,ա տո, մոժեշ պերեպերչիտ պորոսյոնկա պերցեմ : Հա -հա -հա...))))))
-Հը՜մ ... այնուամենայնիվ ,ավելի լավ է մի որևէ բան լինել ,գեթ գեղեցիկ,քան թե ոչինչ: Ի դեպ, կինը ոչ մի գեղեցկությամբ չի կարող ամուսնու առաջ լրացնել իր դատարկությունը...
«Տիղմը»
Ոգելից խմիչքները նման են ծովի ջրի կամ փառքի՝ որքան շատ ես խմում ,այնքան ավելի ես ծարավում...
«Անզգուշություն»
Սիրելի բարեկամս,- հաճախ ասում էր ինձ նրա եղբայրը՝հառաչելով և գրագետի գեղեցիկ շարժումով ետ տալով մազերը,-երբեք ըստ արտաքինի մի ՛ դատեք :Նայեցեք այս գրքին.սա վաղուց արդեն կարդացված է,մաշված,գզգզված ընկած փոշու մեջ ,որպես մի անպետք բան,բայց դուք բաց արեք այն, և նա կստիպի ձեզ գունատվել ու լաց լինել...
«Լավ Մարդը»
Դատելով այն բութ համբերությունից,որով նա պայքարում է աշնանային,անանցանելի ցեխի դեմ,թերևս,մոլեռանդ ` վանքի մի մոնթ,որ թրև է գալիս ռուսական մենաստաններում,համառորեն փնտրում «կեանք խաղաղ ու անմեղանչական» ու չի գտնում...
«Անուրջներ»
Իսկ ի՞նչ կա թաքցնելու կամ լռելու...Պարզ է ,ես սիրում եմ նրան ...Սիրում եմ,սիրում...Այդ քարն իմ վզին է ,և նրա հետ ես խորտակվում եմ ,բայց ես սիրում եմ այդ քարը և առանց նրա ապրել չեմ կարող....
Ես զարգացած մարդ եմ ... Կարդում եմ զանազան ուշագրավ գրքեր ,բայց ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ ուղղությունը .ի՞նչ եմ իրականում ես ուզում՝ ապրել, թե՞ ինքնասպան լինել ....այնուամենայնիվ ,ես միշտ ինձ հետ ատրճանակ եմ կրում ...
Ես այնքան նուրբ աղջիկ եմ , ահավոր սիրում եմ քաղցր խոսքեր...)))
Պետք է միայն սկսել ինչ-որ բան անել ,որպեսզի հասկանաս,թե որքան քիչ են ազնիվ ու պարկեշտ մարդիկ...
Սերը մարդու հանդեպ չպետք է լինի ոչ սրտում ,ոչ ստամոքսում և ոչ էլ գոտկատեղում ,այլ այստեղ...Եվ ֆոն Կորենը խփեց ճակատին...
Սոված շունը հավատում է միայն մսին...
-Ի՞նչ հաճելի է նվագել մանդոլինա
-Սա կիթառ է և ոչ թե մանդոլինա
- Խենթի համար ,որը սիրահարված է ՝մանդոլինա է ...)))
Եվ լավ է , և զգայուն , միայն անհասկանալի...)))
Ահա երջանկությունը ,ահա նա գալիս է, ավելի ու ավելի է մոտենում ,ես արդեն լսում եմ նրա քայլերը:
Ու եթե մենք չենք տեսնում ,չենք իմանում այն - մեծ դարդ չէ:Մյուսները կտեսնեն ...
Շրջանցել մանրն ու երևութականը ,ինչը խանգարում է լինել ազատ ու երջանիկ ,-ահա նպատակն ու իմաստը մեր կյանքի...
Այս խելացիներն այնքան հիմար են . չկա մեկը ,որ խոսես հետը ...
«Բալենու այգին»
Սինդի Շելդոն « Հրեշտակների ցասումը» ...երկու տարի առաջ եմ կարդացել այս գիրքը...չգիտեմ էլ ինչու հանկարծ հիշեցի...
Գլուխգործոց չէ... առանձնահատուկ խոր մտքեր չկան .. լեզուն չոր է,պարզ ... մակերեսային ...այդուհանդերձ « ստիպում է» կարդալ մինչև վերջ... տխրել ...ցավ զգալ...Անցել է երկու տարի ,սակայն «մի նուրբ ,դառնահամ թախիծ...» մինչև այսօր մնացել է հոգումս...
Շելդոնը հետաքրքիր է գրում...կարդացեք ...դե ,թեկուզ բազմազանության համար...)))
Գուցե տղամարդկանց պրիմիտիվ թվա այս գիրքը...)))
Բայց կարդացեք...կհավանեք ... և կհասկանաք « դառնահամ թախիծիս» պատճառը...)))
հ. գ. Գրքի առաջին մասը հմայիչ, խելացի,կրթված ,համառ ,աշխատասեր Ջենիֆեր Պարկերի ( փաստաբան) կարիերայի և սրընթաց հաջողությունների մասին է ,իսկ երկրորդ մասում - « նա չափազանց թանկ է վճարում հաջողությունների համար...»:
Շելդոնը ցույց է տալիս ամեն ինչ այնպես ,ինչպես կա...էգոիստ իրավաբաններ ու քաղաքական գործիչներ, դիրքերը չզիջող ու «կյանքը վայելող» մաֆիա...Կա նաև «սիրային եռանկյունի» ...
Պատմությունը «երջանիկ ավարտ » -չունի ...))))
Որ իմանանաք ,թե հիմա ինչ եմ կարդում ,հաստատ «կնախանձեք»...))))
Ընթերցում եմ Ստիվեն Ջուանի «Մարմնի պատմություն:2640 փաստեր» անչափ հետաքրքիր ,ճշմարտացի գիրքը...
Լեզուն պարզ է,մատչելի... գրված է շատ զվարճալի ձևով....հեշտ է կարդացվում...կգտնեք հազար ու մի ինչուների պատասխաններ..տարօրինակ մանրամասներ -«ոտքից մինչև գլուխ»,«ծննդոցից» մինչև մահ ))))
Օրինա՞կ եք ուզում:
Խնդրեմ .
« Հնարավո՞ր է մարդու ուղեղում տեղադրել իմպլանտանտ,որպեսզի նա կարողանա ուղղակիորեն մտնել համակարգչային տվեալների բազա»))) , «Կվնասե՞մ ուղեղս ,եթե խմեմ մեծ քանակությամբ ջուր»...«Որքան է եղել ինձ մորս հետ կապող պորտալարի երկարությունը» )))) , «Կարո՞ղ եմ նորմալ ապրել զրկվելով մեկ կիսագնդից» ,«Ինչո՞ւ «ուղեղի մեջ ջուրը » հիվանդություն է ,երբ ուղեղը շրջապատված է ջրով » ...
Չեմ կարող չհիշել Մանդելշտամի բանաստեղծությունը.«
«Дано мне тело — что мне делать с ним…» Осип Мандельштам
Дано мне тело — что мне делать с ним,
Таким единым и таким моим?
За радость тихую дышать и жить
Кого, скажите, мне благодарить?
Я и садовник, я же и цветок,
В темнице мира я не одинок.
На стекла вечности уже легло
Мое дыхание, мое тепло.
Запечатлеется на нем узор,
Неузнаваемый с недавних пор.
Пускай мгновения стекает муть
Узора милого не зачеркнуть.))))
... կարդացեք գիրքը( չմոռանաք գնահատել ըստ արժանվույն) ,ու կիմանաք «ինչ անել» ձեր մարմնի հետ...)))
Ավելացնեմ միայն ,որ Ստիվեն Ջուանը գիտնական է ,մարդաբան (անտրոպոլոգ) , հոգեբան ,ժուրնալիստ ...
Ի դեպ Google.am-ում Ստվիեն Ջուանի նույնիսկ անունը չգտա...)))
այնպես որ...)))
Այս գրքից հրաշալի « ծաղկաքաղ» կանեմ իմ « Կեսկատակ, կեսլուրջ » գրառման համար ...)))
Ջ.Թյորներ,Ուլիսեսը ծաղրում է Պոլիֆեմուսին
Ջեյմu Ջոյս....
«Ուլիս»...մոդերնիզմ ...այն էլ ինչպիսի մոդերնիզմ...
Ընթերցանության համար(թերևս գիրքն ավելի շատ ուսումնասիրության համար է) շատ բարդ,բազմաշերտ ,առանձին գլուխներ ու հատվածներ տարբեր ոճերով գրված, ծանրակշիռ,ոչ դյուրամարս ,շատ «համառ» ու անթիվ-անհամար հղումներով( ամբիցիոզ ու հանճարեղ Ջոյսը ստեղծագործական «մրցության » մեջ է մտել Հոմերոսի ,Դանթեի ու Շեքսպիրի հետ ) լի ծանր գիրք է..Սիրո՞ւմ եք դժվարություններ...Ունե՞ք նվաճողի ոգի ...դե,ուրեմն «մաքառեք »... «պայքարեք» ...))) հաղթահարեք ...ուսումնասիրեք Ջոյսին... ))) Նրա հետ հետաքրքիր է ... Ջոյսը նրբագեղորեն «կխոշտանքի» ձեր միտքը...Իսկ այդ «պրոցեդուրայից » հետո նրան կամ կսիրեք ,կամ կատեք...)))
Ուլիսի հայերեն թարգմանությունը կա՞ ...Եթե կա՝ խորին խոնարհումս թարգմանչին ... և հատուկ «Բռավո » )))
Մի խոսքով. կարդացեք ... ու եթե հաղթահարեցիք նրա «մտքերի ոդիսականը» -հպարտացեք ...)))
Ձեզ իմ մտքերը մո՞ւթ են թվում:Մութը մեր սրտերում է-ձեզ չի՞ թվում
Գեղեցիկի զգացողությունը շեղում է մեզ առաքինի ճանապարհներից... )))
Հանճարը սխալներ չի կատարում:Նրա թափառումը.... -դարպասներն են բացահայտման :
Նա ընկալում էր ոչ լիովին,մասամբ լսում էր հետաքրքրությամբ,ըմբռնում էր զարմանքով,կրկնում էր ջանասիրաբար,հիշում էր դժվարությամբ,հեշտությամբ ՝մոռանում,նորից հիշում էր զգուշորեն ,նորից կրկնում սխալով...
Եվ նրա հետևում դրված էր լուսավոր ապագան ...
Ամեն կյանք-բազմաթիվ օրեր են,մեկը մյուսին հաջորդող...մենք թափառում ենք ինքներս մեր միջով ,հանդիպելով ավազակների,հսկաների,ուրվականների,ծերերի, կանանց, այրիների,հոգեհարազատ մարդկաց,բայց ամեն անգամ հանդիպելով ինքներս մեզ...
Լինում է ,որ ծաղրը չեն ընդունում լրջորեն ,երբ այն միանգամայն շատ լուրջ է
Ջ.Վետտրիանո
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Գիշերն անույշ է» շատ ազնիվ պատմություն է ...գրեթե ինքնակենսագրական ...
Շատ գրաքննադատներ այս վեպը«Մեծն Գեթսբիից» ավելի բարձր են դասում ...
Վեպը բազմաշերտ է,բազմապլանային ... Զգացմունքների,հույզերի ճոխ պալիտրա ...Սեր...սիրահարվածություն ...կորուստ... ինքնախաբեություն ... զոհաբերություն..էգոիզմ... հուսահատություն...մոլորություն ...թռիչք ...անկում ...կյանքում իր տեղը գտնելու ձգտում ...
հ.գ. շարունակելի ...)))
-Մի ժամանակ ինձ թվում էր ,որ այն ամենը ,ինչ կատարվում է մինչև տասնութ տարեկանը-դատարկ բան է
-Բայց հենց այդպես էլ կա:Եվ այն ,ինչ տեղի է ունենում հետո-նույնպես...
Կամ մտածիր ինքդ -կամ էլ նա ,ով կմտածի քո փոխարեն ,կվերցնի քո ուժը , կվերափոխի քո ճաշակը ,սովորույթները ,իր ձևով կդաստիարակի ու կամլացնի քեզ ...
Ասում են հոգու վերքերը սպիանում են.չմտածված նմանություն մարմնական վնասվածքներին
...կյանքում այդպես չի լինում :Նման վերքը կարող է փոքրանալ, մասնակի կրճատվել ,բայց այն միշտ էլ բաց վերք է ՝թեկուզև լինի գնդասեղի ծակոցից ոչ մեծ ...
Եթե բարեկամությունը ,որը բարեկամություն է ոչ միայն խոսքերով , պատռվում է միանգամից ,ապա որպես կանոն այն պատռվում է մսով ...
-Ես կին եմ .իմ գործը ամրացնելն ու կապելն է
-Իսկ իմը՝կոտրելն ու ոչնչացնելը
-Հարբելով , բացի ինքդ քեզանից, դու ոչինչ չես ոչնչացնում ,-ասաց նա սառը ,սակայն նրա տոնից փչում էր շփոթություն և վախ...
Հոգեկան և ֆիզիկական միայնությունը առաջացնում է կարոտ ,իսկ կարոտն ուժեղացնում է միայնությունը ...
Խնդիրը նրանում է ,որ այն ժամանակ ,երբ դու սթափ ես, ոչ մեկին հետ չես ուզում գործ ունենալ ,իսկ երբ հարբած ես ,ոչ ոք չի ուզում քեզ հետ գործ ունենալ ...

Ս.Դալի,Դալիի արևը
ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ
Բոդլերը առաջին տեսանողն է,բանաստեղծների արքան ,իսկական Աստված:Բայց դե նա էլ արհեստական միջավայրում ապրեց ,և նրա ձևը ,որ շատ են փառաբանում ,աղքատիկ է:Անհայտի գյուտերը նոր ձևեր են պահանջում:
Սա Արթյուր Ռեմբոի կարծիքն է ....նրանից լավ հաստատ չեմ ասի...))))
Բայց չեմ կարող լռել... ու պիտի ասեմ ,որ ես շա՜տ գեղեցիկ «ակնթարթներ» անցկացրի Բոդլերի հետ ...)))))
Արձակի ու պոեզիայի հրաշալի համադրություն ... վառ ու հարուստ երաժշտության «բեկորներով» լեցուն Գեղատեսիլ պատկերներ...Եվ թվացյալ կոպտության ու ցինիզմի տակ պահ տված անչափ զգայուն , նուրբ ու տառապյալ հոգի ... Ահա Բոդլերն ինձ համար ...
Իսկ շատերը նրան,չգիտես ինչու, «սև ու մռայլ ցինիկ » են համարում ...
Մի՞թե հնարավոր է ԳԻՆԻՈՎ,ՊՈԵԶԻԱՅՈՎ,ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԲԵԼ խորհուրդ տվող գրողին համարել « սև ու մռայլ ցինիկ » ... ))))
Ես չեմ պնդում ,որ, իբր, Ուրախությունը չի կարող համադրվել Գեղեցկությանը ,բայց , իմ կարծիքով, Ուրախությունը ՝նրա գռեհիկ զարդերից մեկն է...
Գեղեցկության ճանաչողությունը մենամարտ է ,որի մեջ նկարիչը գոռում է ահաբեկված ՝ նախքան պարտված լինելը ...
Վերջին անգամ նետելով բոցերն իրենց կրակի,
Մեր սրտերը կդառնան երկու կանթեղ սնամեջ....
...խորհրդավոր կապույտից ,վարդագույնից արարված
Մի երեկո կուղարկենք իրար շանթի մի հարված,
Որպես մնաս բարովի մի հեկեկոց աղեկեզ...(Սիրահարների Մահը)
(())
Արբենք
Միշտ պետք է արբած լինել: Դա՛ է կարևորը ,միակ խնդիրը դա՛ է:
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը,որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար:
Բայց ինչո՞ վ :Գինիով,պոեզիայով,առաքինությամբ,ինչով ուզում եք,միայն արբեք՛:
Եվ եթե երբևիցե ,լինի դա պալատի աստիճանների վրա,կանաչ փոսում ,թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ ,դուք ուշքի գաք ,զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է ,հարցրեք քամուն ,ալիքին ,աստղին,թռչնին ,ժամացույցին՝ այն ամենին,որ հոսում է ,այն ամենին ,որ երգում է ,այն ամենին ,որ խոսում է, հարցրեք թե ո՞ ր ժամն է,և քամին ,ալիքը ,աստղը ,թռչունը , ժամացույցիը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է »...
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար ՝արբեք , անդադար արբե՛ք:
ԳԻՆԻՈՎ,ՊՈԵԶԻԱՅՈՎ,ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՄԲ,ինչով կամենաք: ( թարգմ. Վահան Տերյանի)
ԱՊՈՒՐՆ ՈՒ ԱՄՊԵՐԸ
Իմ փոքրիկ խենթուկ սիրուհին ինձ ճաշ էր մատուցում ,և ես ճաշասենյակի բաց պատուհանից զմայլվում էի շարժուն ապարանքներով ,աննյութեղեի զարմանհրաշ կառույցներով ,որ արարիչը կերտում է գոլորշիներից:Եվ զմայլումիս պահին ասում էի ինքս ինձ.« Բոլոր այս ուրվացնորքները գրեթե նույնքան գեղեցիկ են ,որքան աչքերն իմ չքնաղ սիրուհու, կանաչ աչքերն իմ փոքրիկ հրեշավոր խենթուկի»:
Եվ հանկարծ մեջքիս բռունցքի մի ուժգին հարված զգացի և լսեցի խռպոտ ու հմայիչ մի ձայն ,հիստերիկ ու կարծես օղուց խանձված մի ձայն ՝ իմ սիրելի փոքրիկ սիրուհու ձայնը, որ ասում էր.
«Վերջապես ուտելու եք դուք ձեր ապուրը... ա՛յ ... ամպերի՜ վաճառական»: ))))))))) ( թարգմ. Հ. Բախչինյան)
Խաղաղ սրտով ես բարձրացա լեռան գագաթ
Ու դիտեցի քաղաքը իր աղմուկի մեջ.
Հիվանդանոց ,պոռնկատուն ու քարավան,
Դժոխք ,տաժանք ,որտեղ ծփում են բյուր մեղքեր:
Օ՜, Սատանան՝ իմ անձկության դու տիրակալ,
Գիտես ,որ ես այնտեղ իզուր չեմ արտասվել,
Բայց ձգտում եմ ես որպես մի ծեր սիրահար
Իմ Սիրուհու տարփանքների մեղքով հարբել
Եվ հմայքով դժոխային՝ ջահելանալ:
Սիրում եմ քեզ ,իմ անառակ մայրաքաղաք.
Թմբիրի մեջ ,այգաբացի սավաններում,
Թե իրիկվա շղարշի մեջ ոսկեբանված,
Եվ ինչպիսի՜ հաճույքներ են հաճախ բերում
Ավազակները քո և կամ քո ցոփուհին,
Որ չի զգում ամենևին ամբոխն այս խուլ:
( թարգմ. Հ. Բախչինյան)
Ի՞ նչպես կըրնամ քեզ ,սեր անեղծ,
Նկարագրել ճշմարտապես-
Քեզ ,մուշիկ հա՛տ ,զոր ձեռք մ'անտես
Հավերժորեն մեջս թաղեց...
Արյունն ու իշխանությունը արբեցնում են .զարգանում են սանձարձակություն, կոպտացածությունը մտքին և
Ազնվագույն ,գեղեցկագույն
Կնոջ ,որ ինձ կյանք, խինդ կուտա,
Հրեշտակի՛ն ,կուռքին անմահ՝
Անմահության մեջը՝ ողջույն: ( թարգմ. Վ. Թեքեյանի)
Արթյուր Ռեմբո...
«Վաղ թե ուշ այս տղան կստիպի խոսել իր մասին :Նա կլինի կամ բարու հանճար ,կամ հանճար չարի»... Գիմնազիայի տնօրենի խոսքերը Արթյուր Ռեմբոի մասին...
Ռեմբո...Երանելի Խենթ...
Հոգու մեջ «կրակ կրող » պոետ -սիմվոլիստ...
Ապստամբ...ըմբոստ...խռովահույզ (ուզում էի գրել հուզախռիվ ...և չէի սխալվի))) «Անուշիկ Հրեշտակ» :
Ոչ իրական ,ապակողմնորոշ ,կատաղի տեմպով , սակայն չքնաղ մեղեդայնությամբ էզոտերիկ «Զառանցանք» ...տարերային ,խճճված,եռացող լեզու... «Խոսքի Ալքիմիա»...և բրուտալ ոճ... քաոս և աբսուրդ ...դժոխային ֆանտազիաններ.....
Դժվար է կարդացվում ...ազնիվ խոսք,չէի ցանկանա կրկին հայտնվել «դժոխքի սեզոնում» ))),
սակայն առանձին մտքեր ...անչափ գեղեցիկ մտքեր , անկարող եմ արդեն դուրս վռնդել հիշողությունից իմ ... )))
Կան գրողներ ,որոնց գործերը կարդալիս էքզիստենցիալ ճգնաժամի մեջ եմ հայտնվում...))) Ռեմբոն նրանցից մեկն է...)))
...Պղնձի արժանիքը չէ ՝զարթնել որպես փչովի գործիք...
Ես ուրիշ մեկն է: Ավելի վատ այն տախտակի համար ,որն իրեն ջութակ է զգում,և արհամարհիր այն տհասներին,որոնք ամեն չնչին առիթով վիճաբանում են իրենց կատարելապես անհաս բաների շուրջ...
«Նամակներ»
Ամպրոպը վերին բանաստեղծությամբ մարմինըդ օծեց...(ա՜հ...գեղեցի՜կ էր...))))
«Փարիզյան խնջույք»
Կգան այդ բանաստեղծները: Երբ ջարդուփշուր կլինի կնոջ անսահման ստրկությունը,երբ նա կապրի ինքն իր համար և ինքն իր միջոցով,տղամարդը,-որ մինչև հիմա ստորէ եղել,-նրան ազատ կարձակի ,և նա բանաստեղծ կդառնա,նա նույնպես:Կինը կհայտնագործի անհայտը :Կտարբերվի արդյոք նրա գաղափարների աշխարհը մերից:Նա կհայնաբերի՞ արտասովոր ,անչափելի ,զզվելի ,հմայիչ բաներ :Մենք դրանք կընդունենք ,կհասկանանք:
«Նամակներ»
Տասնյոթամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ....
Տասնյոթամյա պատանի...երեկոներ հունիսյան...
Հարբած հյութից շամպայնի՝սավառնում ես երկնում....
Սիրահարված եք արդեն ,վարձված մինչև սեպտեմբեր....)))
«Սիրավեպ»
..Ադաջիո:Ա՜խ պատանեկական անսպառ եսամոլություն ,
ջանադիր լավատեսություն....
«Ջահելություն»
...Ես չեմ սիրում կանանց:Սերը պետք է նորից հորինել ,պարզ է:Կանայք սիրում են միայն ապահով դիրք...
«Զառանցանք»
Նողկալի հուշեր:Նողկում եմ թշվառությունից....
Եվ ինձ ահաբեկում է ձմեռը ,քանզի այն հարմարավետության եղանակն է...
"Հրաժեշտ"
Խուան Գրրիս,Բաց պատուհան
Այսուհետև ես կարող եմ բացատրվել միայն
ինչպես մուրացկանն է բացատրվում իր անվերջ pater- ով և ave Maria-ով:Ես չգիտեմ այլևս խոսել:
Սակայն ինձ թվում է այսօր ,որ կապերս խզել եմ իմ դժոխքի հետ:Դա իրոք դժոխքն էր,հին դժոխքը,այն դժոխքը,որի
դռները բացեց Մարդու որդին...
«Առավոտ»
Ասես պառաված օրիորդ լինեմ,քաջությունս չի հերիքում ,որ մահը սիրեմ:
Ծաղրածուի շորեր հագեք,պարեք,ծիծաղեք :
-Ես երբեք չեմ կարողանա դուրս նետել Սերը պատուհանից ...
Ես վերածվել եմ առասպելական օպերայի.ես տեսա,որ բոլոր արարածները ենթական են երջանկության ճակատագրին.գործողությունը կյանք չէ,այլ միջոց ուժերը վատնելու,նյարդերը գրգռելու...
Բարոյականությունը թուլությունն է ուղեղների...
Ես իմ պարտքն ունեմ և հպարտ կլինեմ
շատ-շատերի նման, եթե այն մի կողմ դնեմ:
Կյանքս մաշվել է:
Կար ժամանակ,եթե հիշողությունս ինձ չի դավաճանում,իմ կյանքը եղել է խնջույք,որտեղ բացվում էին բոլոր սրտերը,որտեղ թափվում էին գինիները բոլոր :
Մի երեկո պահեցի ծնկներիս ես Գեղեցկությունը ,և նա թվաց ինձ տտիպ...
Ես նրան վիրավորեցի:
Ես ըդվզեցի ճշմարտության դեմ:
Ես փախա:
Վա՜յ ,հարպի,վա՝յ ցասում, վա՜յ վիշտ.այդ ձեզ եմ վստահել ես իմ գանձը...
Ես հասա նրան ,ինչ դուրս մղեց իմ մտքից ողջ մարդկային հույսը:Ամեն ուրախության վրա ,որ խեղդեի նրան ,ես պատրաստ էի ցատկել ինչպես վայրի գազան...
Ես կանչեցի դահիճների,որպեսզի մեռնելով ՝կրծեի կոթերը նրանց զենքերի...
Ես կանչեցի տարերքը,որ խեղդեմ ինձ արյունով , խեղդեմ ինձ ավազով...
Վիշտն իմ Աստվածը դարձավ :
Ես փռվեցի ցեխաջրի մեջ:
Չարագործության օդն ինձ մոխրացրեց: Ու ես խաղացի կատակերգություն խելագարության:
Իսկ գարունն ինձ բերեց նողկալի հռհռոցը ապուշի...
Իմ բախտը բերել է: Ես գրեթե չեմ տառապում:Իմ կյանքը սոսկ քաղցր խելագարություն է եղել, և դա տխուր է...
Մեր ցանկություններին չի հերիքում նուրբ մեղեդայնություն...
Ես գրեցի լռություն և գիշեր,արտահայտեցի անարտահայտիչը,պատկերեցի ակնթարթները գլխապտույտ...
Հոգևոր պատերազմը նույնքան կատաղի է,որքան բանակի ճակատամարտը,բայց արդարության հայեցողությունը՝ բավականությունը հասանելի է միայն Աստծուն...
Խաղաղություն և օդ,որոնք չեն փնտրում: Կյանք:
....Ես շատ ոսկի կունենամ. կլինեմ դատարկապորտ ու բռի:Կանայք հոգածում են նման խեղանդամ գիշատիչներին,որոնք
վերադարձել են տաք երկրներից:Ես խառնված կլինեմ քաղաքական գործերին:Ես փրկված եմ:
Այժմ ես անիծված եմ ,սոսկում եմ հայրենիքից: Լավագույնը լավ
հարբած քնելն է ափի ավազներին...
Անձկությունն այլևս իմ սերը չէ
:Ցասում, սանձարձակություն,խենթություն,ես գիտեմ նրանց բոլոր պոռթկումները և գիտեմ հարվածները ,-այս բեռը ես նետել եմ իմ ուսերից...
Գնահատենք հանգիստ.որքան հեռու է տարածվում իմ անմեղությունը...
Ինձ հարկավոր է ունենալ իմ դժոխքը զայրույթի համար,իմ դժոխքը հպարտության համար,և դժոխք՝շոյանքների համար.գեհենի մի ամբողջ հավաքածու...
Կյանքը դաժան է,տխմարանալը՝ հեշտ...չբացեմ դագաղի կափարիչը,պառկեմ ու խեղդվեմ
:Այսպիսով վերջ ծերությանը,վերջ փորձանքներին,:Խոճապը վայել չէ ֆրանսիացուն:
-Ա՜հ,այնքան լցված եմ ,որ պատրաստ եմ կատարելության գտնող իմ պոռթկումները նվիրաբերել ցանկացած
աստվածային պատկերին:
Օ՜,իմ անձնուրացություն,Օ՜, իմ սքանչելի գթասրտություն,սակայն ՝այստեղ ,այս աշխարհում:
De profundis Domine(անդունդից քեզ եմ դիմում,Տեր) ,ինչ հիմարն եմ...
Կյանքի մաքուր գույները ազատվում են ու պարում Տեսիլքի շուրջ,որը դեռևս ստեղծում են....և արթնացող թրթիռը թնդում է...և կատաղի համը բոլոր պատճառների լցվում է երաժշտության մահացու և խռպոտ սուլոցով . դա աշխարհն է ՝ հեռվում մնացած նետում նրանց մեր մայր գեղեցկությանը. նա հետ է գնում,նա բարձրանում է վեր:Օ՜հ,մեր ոսկորները նոր հագուստ հագան. Սիրահարված Մարմին...
Ես կարծում եմ,որ հայտնվել եմ դժոխքում,ուրեմն իսկապես դժոխքում եմ :Ամեն ինչ ստացվեց կատեխիզիսի համաձայն:Ես ստրուկն եմ իմ մկրտության:Ծնողներ,դուք պատրաստեցիք ինձ համար դժբախտություն,և ձեզ համար նույնպես...Օ՜,խեղճ անմեղ... Դժոխք չի սպառնում հեթանոսներին...
Իմ առողջությունը վտանգված է...սարսափն է տիրել ինձ....ես ընկղմվեցի խորը քնի մեջ,որը տևեց մի քանի օր, և երբ արթնացա,ապա նորից տեսա տխուր երազներ...
«Մի եղանակ դժոխքում»
Մարմնական պարզամտությունը՝ դառնորեն
պապանձնված...Ադաջիո:Ա՜խ պատանեկական անսպառ եսամոլություն ,
ջանադիր լավատեսություն.որքան
լի էր աշխարհը ծաղիկներով այդ ամառ:Հանգերն ու ձևերը մեռնող...
Երգչախումբ՝մեղմելու անկարողությունն ու միամտությունը:Գիշերային
մեղեդիների ապակյա երգչախումբ...Շուտով նյարդերս իրոք կխանգարվեն:
«Ջահելություն...Քսան տարի»
Որովայնախոս սիֆիլիտիկներ,ցնդած արքաներ,
Պոռնիկ Փարիզը սրանից արդյոք ինչ օգուտ ունի ,
Հոգին ձեր կտաք,մարմինը,թույնը,թե քրջերը ձեր,
Նեխած կռվողներ,նա թափ կտա ձեզ ,հեռու կվանի.....
«L'orgie parisienne ou Paris se repeuple »- Jean Nicolas Arthur Rimbaud «Փարիզյան օրգիա...»-ից
Աշուն է արդեն:-Բայց ինչու ափսոսալ հավերժական արևը,եթե մեր առաքելությունն է աստվածային լույսի
բացահայտումը՝հեռու մարդկանցից ,որոնք մեռնում են տարվա բոլոր եղանակներին....
Վրուբել,Դեղին վարդեր
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Գիշերային թռիչք»
Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ...
Չգիտեմ, իմ արածը լա՞վ է, թե վատ։ Չգիտեմ, ո՛չ մարդկային կյանքի, ո՛չ արդարության, ո՛չ էլ վշտի իսկական արժեքը։ Ո՛չ խղճահարության արժեքը, և ո՛չ էլ գգվանքի... Ես որոշակի չգիտեմ, թե ինչ արժե մարդու ուրախությունը։
Ինչպես այս երեկո, այն ժամանակ էլ իրեն միայնակ էր զգացել, բայց անմիջապես հասկացել էր, թե որքան է հարստացնում այդպիսի միայնությունը...
Այդ երաժշտությունը նրան ինչ-որ պատգամ էր հղում, միայն նրան, իրեն շրջապատող միջակությունների մեջ: Այդ երաժշտությունը նրան հասնում էր գաղտնիքի մեղմությամբ, ինչպես նշանը, որ տալիս է աստղը։
Ես նման եմ հիվանդ երեխա ունեցող հոր, որ ամբոխի մեջ քայլում է մանր քայլերով, իր մեջ կրելով իր տան մեծ լռությունը ։
Այն, ինչ կենդանի է՝ առաջ է գնում ,մի կողմ հրելով այն ամենը, ինչ հանդիպում է իր ճանապարհին, որպեսզի ապրի և ստեղծագործի, ապրի իր սեփական օրենքներով: Սա անդիմադրելի է:
Նա մտածեց, որ փոքրիկ քաղաքների երաժշտական տաղավարի շուրջը պտտվող քաղքենիներն ապրում են արտաքուստ հանդարտ կյանքով, որը երբեմն իր մեջ թաքցնում է ծանր դրամաներ.հիվանդություն, սեր, մահ ...
Իր սեփական ցավը շատ բան էր սովորեցրել նրան։
Մարդ դառնալու համար շատ բան պետք է վերապրել:
Ես ինչ՞ ունեմ անելու Աստծո տաճարում, եթե նա հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։
Ինչ՞ ունեմ ես անելու բարեկամի տանը, եթե նա չցանկանալով հաշվի առնել իմ հենակները, հանկարծ ստիպի ինձ պարել` դատելու համար, թե ինչի՞ եմ ես ընդունակ։
Աշխարհում դու այդպիսի շատ դատավորների կհանդիպես։
Վրուբել,Յասաման
Ստանիսլավ Եժի Լեց ...սարկազմի արքա...)))
Հացը բացում է ցանկացած բերան...))))))
Շատ բումերանգներ չեն վերադառնում:Նրանք ընտրում են ազատությունը...
Չփորձենք հասկանալ միմյանց,որպեսզի չատենք միմյանց...
Իսկական տղամարդուն կարելի է ճանաչել...նույնիսկ ,երբ նա մերկ է...)))
Եթե բարձրանար զրույց վարելու արվեստը,կնվազեր ծնելիությունը...)))
Այն փաստը ,որ նա մահացել է,չի ապացուցում,որ նա ապրել է...)))
Մարդը նաև նրանով է գերազանցում մեքենային,որ կարող է ինքնիրեն վաճառել...
Միգուցե ես այնքան ամուր չհավատայի հայրենասիրության անսահման կենսունակությանը,եթե չիմանայի,թե որքան անսպառ է այլատյացության պաշարը...
Ինձ համար,ամեն ոք,ով խփում է գոտկատեղից ներքև՝գաճաճ է...)))
Գրաքննադատները վճարովի սիրով են զբաղվում գրականության հետ..)))
Այն ,որ մեզ կարելի է խաբել նորից ու նորից ՝լավատեսություն է ներշնչում ինձ...)))
«Օրենքի տառը» պետք է ներառված լինի այբուբենի մեջ...
Փաստերը երբեմն խոսում են օտար առոգանությամբ...
Ես ասում եմ այնքան հին բաներ,որոնք մարդկությունը մոռացել է արդեն...
Քեզ միևնույնն է«կծախեն» ,դու միայն գինդ ավելացրու...)))
Որքան խավար է ,այնքան հեշտ է լինել աստղ...)))
Ազգայնականությունը կարող է լինել հսկայական,բայց մեծ ՝երբեք...
Երբ սկսում եմ լրջորեն մտածել,ես տեսնում եմ,թե որքան է ծիծաղելի աշխարհը...
Հույսը՝ մայրն է հիմարների,որը չի խանգարում նրան լինել հիասքանչ սիրուհին համարձակների...
Ժողովրդի ձայն չունենալը նկատելի է նույնիսկ հիմնը երգելիս:
Անդունդը չի բաժանում,բաժանում է տարբերությունը մակարդակների...
Է.Բլեր Լեյթոն,Քաղցր տողեր
Ջեսիկա Բրոկմոուլ«Նամակներ Սքայ կղզուց»
Շատերը գիտեն . ես էպիստոլյար ժանրի մեծ սիրահար եմ...))) այնպես որ...Կարդացի մեծ հաճույքով...Տաքուկ ու հաճելի ապրումներ ունեցա :))) Եվ չեմ կարող դիմադրել այս անչափ գեղեցիկ , նուրբ , անսովոր ,լուսավոր ու թախծոտ ,անկեղծ ու մաքուր նամակների տեսքով սիրո պատմությունը Ձեզ կարդալ առաջարկելու գայթակղությանը ...)))
Կարդացեք...Հեշտ է կարդացվում... Երկու պատերզամ(Առաջին և Երկրորդ Համաշխարհային) , Երկու սեր ... երկու նամակագրություն...երկու անջատում...
Այո ...իսկապես... երբեմն ճակատագիրը մեզ մեծ ծառայություն է մատուցում ՝ հանդիպեցնելով այնպիսի մարդկանց ,որոնք դառնում են մեր կյանքի ու հոգու անբաժան...լավագույն մասը ...իսկ երբեմն էլ ՝մի մեծ փայտի կտոր դնում մեր «բախտի անիվի տակ» ))) Այնուհանդերձ ,անկախ ամեն ինչից, անկախ հանգամանքներից ...ժամանակից ու տարածությունից... նրանք դարձյալ շարունակում են մնալ մեր հիշողության ու հոգու լավագույն մասը...)))
Մինչ քո հետ հանդիպումը ես բանաստեղծությունները գրում էի ձեռքով , և նրանք դուր էին գալիս իմ ընթերցողին :Բայց ճանաչելով քեզ, բանաստեղծությունները սկսեցի գրել սրտով և այդ ժամանակ ես ինքս սիրեցի իմ պոեզիան...
Ես միշտ կողքիդ եմ `մի ծրարի հեռավորության վրա ...)))
Գիրքը ՝ մի այգի է քո գրպանում...
Իմ կյանքում առանց քեզ չկա ոչ մի պոեզիա...
Գեղեցիկ ու հաճելի են հիշողությունները ,նրանք ուզում ես պահպանել ընդմիշտ,բայց առաջ գնալ ինձ ստիպում են միայն նոր արկածները ,որոնք կստեղծեն նոր հիշողություններ...
Նամակները միշտ չէ ,որ պարզապես նամակներ են...բառերը կարող են պոկվել էջից ու թափանցել հոգու մեջ...
Չի կարելի հավատալ պատերազմի ժամանակ ասված խոսքերին .զգացմունքները վաղանցիկ են ,ինչպես խաղաղ գիշերը ...
Մարմինն ու հոգին բավարարված են ...Դու ծիծաղում էիր իմ ագահության վրա...Բայց ինձ պետք էր հագենալ ՝ « բավարարվածության » պաշար մթերելով ...
Խոսե Կլեմենտե Օրոսկո,Կատարսիս
Ջորջ Օրուել«1984»
Մեծ Եղբայրը քեզ է նայում...)))
Եթե դու փոքրամասնության մեջ ես , նույնիսկ եզակի թվում ,ամենևին էլ չի նշանակում ,որ խենթ ես...
Ասես մի ինչ-որ վիթխարի ուժ ճնշում է քեզ,թափանցում գանգիդ մեջ ,տոփանում ուղեղդ,վախի միջոցով դուրս նետում համոզմունքներդ ,ստիպում չհավատալ սեփական զգայարաններիդ :Ի վերջո, կուսակցությունը կհայտարարի ,որ երկու անգամ երկու`հինգ է:Ստիպված ես հավատալ...
Խաղաղության նախարարությունը զբաղվում է պատերազմով,ճշմարտության նախարարությունը`կեղծիքով,սիրո նախարարությունը`խոշտանգումներով,առատության նախարարությունը մեռցնում է սովով ...
Ազատությունը`հնարավորությունն է ասելու ,որ երկու անգամ երկու `չորս է...
Եթե և՛ անցյալը ,և՛ արտաքին աշխարհը գոյություն ունեն միայն գիտակցության մեջ,իսկ գիտակցությունը կարելի է կառավարել`այդ դեպքում ի՞նչ...
Կուսակցական իդեալը մի վիթխարի,ահեղ ,փայլատակող բան է...պողպատի և բետոնի աշխարհ,հրեշավոր մեքենաների և սարսափելի զենքի ,ռազմիկների և ֆանատիկոսների երկիր,որոնք քայլում են մի շարքով ,մտածում մե՛կ միտք,գոռում մե՛կ կարգախոս...
Միշտ բղավիր ամբոխի հետ...միայն այդպես ես անվտանգության մեջ...
Եվ նույնիսկ ավելի,քան սիրված լինելը ,նա ուզում էր,թեկուզ մի անգամ կյանքում ,առաքինության այդ պատը ճեղքել...հաջող սեռական ակտն արդեն ապստամբություն էր:Կիրքը ՝մտքի հանցագործություն ...
Կուսակցությունը ձգտում է սպանել սեռական բնազդը և ,եթե պարզապես սպանել չի կարելի ,ապա առնվազը պետք է աղավաղել ու արատավորել...
Քանի որ գերտերությունները անպարտելի են,ապա ամեն մեկն իրենից ներկայացնում է առանձին տիեզերք,որտեղ կարելի է անձնատուր լինենել գրեթե ցանկացած մտային այլասերվածության...
Չի կարելի անտեսել ֆիզիկական փաստերը:
Փիլիսոփայության,կրոնի , էթիկայի,քաղաքականության մեջ երկու անգամ երկուսը կարող է հավասար լինել հինգի,բայց ,եթե դուք նախագծում եք հրանոթ կամ ինքնաթիռ,երկու անգամ երկուսը պետք է չորս լինի....
Նա ,ի տարբերություն Ուինսթոնի,հասկացավ պուրիտանության իմաստը,որ ներդրել է կուսակցությունը:Հարցը միայն նրանում չէ ,որ սեռական բնազդը ստեղծում է իր սեփական աշխարհը,որը ենթակա չէ կուսակցությանը և ,հետևաբար ,որքան հնարավոր է ,պետք է ոչնչացվի :Ավելի կարևոր է ,որ սեռական քաղցը առաջացնի հիստերիա և դա ցանկալի է,քանի որ կարող է փոխակերպվել ռազմական ջերմեռանդության և առաջնորդի պաշտամունքի...
Նրանց սիրային գրկախառնությունը մարտ էր ,իսկ ավարտը՝հաղթանակ:Դա հարված է կուսակցությանը: Դա քաղաքական ակտ էր....
Մենք կհանդիպենք այնտեղ ,ուր չկա խավար ...
Ոչինչ ձերը չէ ,բացի գանգի մեջ մի քանի խորանարդ սանտիմետրից ...
Նրան ,ով իշխում է և շարունակելու է իշխել ,անհրաժեշտ է իրականության զգացումը աղավաղելու հմտություն...
Նա գլխի ընկավ ,որ ներկայիս կյանքի ամենաբնորոշ առանձնահատկությունը նրա դաժանությունը չէ,ոչ էլ փխրունությունը,այլ պարզապես թշվառությունը ,անտարբերությունն ու անկենդանությունը...
Զրուցելով նրա հետ ,նա հասկացավ,թե որքան հեշտ է գաղափարական ներկայանալ, նույնիսկ պատկերացում չունենալով գաղափարների մասին ...
Եթե ձեզ հարկավոր է ապագայի պատկեր, ուրեմն պատկերացրեք սապոգ՝մարդկային դեմքը հավերժ տրորող...
Ես հասկանում եմ՝ Ինչպես ...Չեմ հասկանում ՝Ինչո՞ւ...
Ձեր ոխերիմ թշնամին ,-մտածեց նա,-ձեր նյարդային համակարգն է...
Իր զգացմունքները ցույց չտալու սովորությունն այնքան արմատացավ ,որ դարձավ բնազդ...
Եթե մարդը չի տառապում ,ինչպե՞ս կարող եք վստահ լինել,որ նա ձեր կամքն է կատարում և ոչ թե ՝իր ...
Լավագույն գրքերը,-հասկացավ նա,- տալիս են այն ,ինչ դու արդեն գիտես...
Սարսափելին այն չէ,որ քեզ կսպանեն հակառակ կարծիքի համար ,այլ այն ,որ դրանք կարող են ճիշտ լինել...
Դժվար է պահպանել անթափանցելիություն ,եթե դու չգիտես ,թե ինչպես է երևում քո դեմքը...
Նա չէր հասկանում ,որ եթե գործողությունը անարդյունք է ,այն անիմաստ է...
Երբ դու սիրում ես մեկին , դու նրան սիրում ես և ,եթե նույնիսկ որևէ բան չես կարող տալ նրան,այնուամենայնիվ ,դու նրան սեր ես տալիս...
Լավ է ոչինչ չիմանալ ,քան իմանալ կիսով չափ...
Իշխանության նպատակը՝իշխանությունն է...
Հ.Գ. Կուսակցության կարգախոսը.
Պատերազմը՝խաղաղություն է
Ազատությունը՝ստրկություն
Անտեղյակությունը(ոչ իմացությունը)՝ուժ
« Ոչ մի քայլ առաջ,ոչ մի քայլ հետ :Չի կարելի զգալ,չի կարելի սիրել...
Ինչ չի թույլատրում կուսակցությունը՝արգելված է...»:
Գիշերային մղձավանջի է նման այս գիրքը... «իզուր կարդացի» անզորության զգացում ծնեց...դժվար էր կարդալը ,բայց արժի կարդալ... )))
Օրուելը « կատաղի նրբագեղությամբ է կերտում» աշխարհի սարսափելի պատկերը ,հատկապես այն աշխարհի ,որից ահավոր վախենում և սպասում ենք բոլորս ,որտեղ արգելված է մտածելն ու զգալը... որտեղ վախից , մոլեգնությունից , ինքնաոչնչացումից զատ այլ զգացմունքներ չկան և չեն կարող լինել... որտեղ իշխանության նպատակն է ՝իշխելը...իշխանություն մարդկանց նկատմամբ ՝ միայն ցավ պատճառելու և ստորացնելու համար ... որտեղ չկա այլ սեր ,բացի « ՄԵԾ ԵՂԲՈՐ » հանդեպ սիրուց ....
(ահավոր էր...ֆաշիզմի...ստալինիզմի(անձի ...առաջնորդի պաշտամունքի )... և գեհենի (դժոխքի) հոտ էր փչում)
Մտածեք ազատության մասին...
Անպայման կարդացեք...)))
Թե ինչ փչեց խելքիս կարդալ Բուկովսկու « Կանայք», ինքս էլ չգիտեմ ... ))))) Չնայած գիտեմ ... ))) Մի ֆիլմում ցիտում էին նրան ... Գեղեցիկ միտք էր...հավանեցի ...փնտրեցի ... գտա ...ու այսպես պատահաբար «հանդիպեցի կանանց» ))) ... սկսեցի կարդալ ... )))
Ախ ,դու Բուկովսկի ...Բուկովսկի ...))) ախր ահավոր «խուժան -խուժան» ես ու դրամատիկ-էրոտիկ ... ))))) Նման ես հրեշի ,որի հոգու հեռվում նաև գեղեցիկն ու ռոմանտիկն է նշմարվում ... ))) )
Բուկովսկու «էսթետիկան» ինքնատիպ է ,խոսքը ուղիղ ու «հստակ» ... ծայրահեղ կոշտ... չի խնայում ընթերցողին ...մի խոսքով . հայհոյանքներով ու սեքսով հարուստ «շա՜տ բնական նատուրալիզմ...» ))))
Կեղծ փարիսեցի կամ պուրիտանուհի չեմ ,բայց և կոշտ (....) ու գռեհիկության կողմնակից էլ չեմ ...
է՜հ ...ինչ ասեմ...տեղ-տեղ նույնիսկ սիրտս խառնեց ))» «
Շատ էր« տղամարդավարի» ... դե ,թող տղամարդիկ էլ կարդան ...)))
...Բուկովսկին գրում է կյանքի տհաճ ճշմարտությունների մասին ....Նա ունի իր ընթերցողը ...և ճաշակին ընկեր չկա...))))
Իսկ ես.... Վերջջջջ ...այլևս Բուկովսկի չեմ կարդա ...)))»
Բայց կան առանձին շատ հետաքրքիր մտքեր ,որոնց կարելի է անդրադառնալ ...
Մարդկությո՛ւն ,դու հենց սկզբից ես քեզ վատ դրսևորել...(տապալվել...տանուլ տվել ...պարտություն կրել) :
Պարզապես ապրել քանի դեռ չես մեռել ՝ ծանր աշխատանք է...
-Ի՞նչ եք մտածում կանանց մասին:
-Ես մտածող չեմ :Բոլոր կանայք տարբեր են :Հիմնականում նրանք կարծես լավի ու վատի համադրություն են . և՛ կախարդական ,և՛ սարսափելի ...Ես, թերևս , ուրախ եմ ,որ նրանք կան ... (ապրեսսսսսս))))
Սակայն կանայք ,լավ կանայք ինձ միշտ են վախեցրել ,քանի որ ,ի վերջո ,պահանջում են ամբողջ հոգիդ,իսկ այն ,ինչ մնացել է իմ հոգուց ,ես ուզում եմ փրկել:
-Ես այստեղից կգնամ գրողի ծոցը :
-Բայց ինչո՞ւ:
-Ես չեմ ուզում մնալ այնտեղ,որտեղ ինձ չեն ուզում :Ես չեմ ուզում լինել այնտեղ ,որտեղ ինձ չեն սիրում :
Հ.Գ.
Իսկ իմ հավանած ու փնտրած ցիտատը սա էր.«Կա մի վայր սրտում ,որը երբեք չի լցվի , տարածություն ,մենք կիմանանք այն ավելի ,քան երբևէ...կա մի վայր սրտում ,որը երբեք չի լցվի ...և մենք կսպասենք,կսպասենք այդ վայրում...)))
Է.Բլեր Լեյթոն,Սիրային
նամակ
Ֆրանց Կաֆկա«Նամակներ Ֆելիցիային»
Մի մոռացեք.նամակներն աննկատ «կերտում են » մեր հոգեբանական «դիմանկարը » ... :)))
Սիրահարված երիտասարդի
հոգու մերկությունը մինչև վերջ բացող ,գեղեցիկ...հուզական , անկեղծ ու տխուր նամակներ (տեղ-տեղ հիստերիկ)))...նամակներ,ուր կա և՛ խանդ,և՛ տարաձայնություններ,և՛երջանկության,
հիացումի ու ուրախության զգացումներ...նամակներ,որոնք կարևոր ու հետաքրքիր են միայն Կաֆկայի ու նրա
հարսնացուի՝Ֆելիցիայի համար...(պարզվեց
նաև ինձ համար:)))
Զգուշացնեմ .«Սև հանճարը» ծանր ու դժվար է գրում...հետևաբար, գուցե ձանձրանաք նրա նամակներից ,բայց իմ քաղվածքներից՝ոչ...)))
...քչերն են հաղթահարել» այս նամակագրությունը :))) Փոքրամասնության մեջ եմ...:)))
p.s.
Ծանոթության առաջին տարում Կաֆկան ու Ֆելիցիյան նույնիսկ հայտարարեցին իրենց նշանադրության մասին,բայց դարձյալ ինչ-որ բանից վախեցած՝Կաֆկան չհամարձակվեց ամուսնանալ...
Ըստ գրողի կենսագիրների,Կաֆկան ավելի շատ սերն էր սիրում,քան Ֆելիցիային...
Նրանց նամակագրությունը տևեց չորս տարի...որից հետո վերջնականապես բաժանվեցին...
Մեր նամակներում մենք երազում ենք հանդիպման մասին,բայց... դա տեղի չի ունենա երբեք...
Անկախ նրանից,թե որքան կտևի լռությունը մեր միջև,ես քեզ եմ պատկանում առաջին իսկ ,ամենամեղմիկ,խուլ,բայց անկեղծ կանչով...այսօր և ընդմիշտ...
Սիրելի՛ս...սիրելի՛ս...ես բացարձակ երաժշտական չեմ,բայց եթե սա չէ երաժշտությունը,ապա ի՞նչ է երաժշտությունը...
Ես արդեն չեմ մտածում ձեր մասին...ես հիմա պարզապես ձեզ հետ եմ...
Եվ դու իսկապես եկար...շատ մոտ եղար ինձ,որքան էլ միայնակ,գրեթե ծիծաղելիորեն միայնակ ես կարող էի կողքից թվալ...
«Առանց նրա ես ապրել չեմ կարող,նրա հետ՝նույնպես»,-այս խոսքերով ես նետում էի ճամպրուկի մեջ իրերս իրար հետևից...մի բան էր դա,որից ,թվում էր, հենց հիմա կպայթի սիրտս...
Ինձ կապում է ձեզ հետ ոչ միայն սերը...պարզապես սերը շատ քիչ կլիներ...սերը սկսվում է,գալիս,հեռանում և գալիս նորեն,իսկ ահա անհրաժեշտությունը,որով ես,ինչպես կեռիկներով, խրվել եմ քո ողջ էության մեջ՝ կմնա...
Ինձ պետք է ավելի շատ հոգեկան ջերմություն,քան ես արժանի եմ..
Սիրելիս,պառկել ոտքերիդ մոտ ու լռել...թերևս ամենալավը սա կլիներ...
Կարծես թե ես նորից ուզում եմ նամակի տակ գրել ՝ «Քո»...այդպիսի ստորագրությունից ավելի կեղծավոր բան չկա ...Ոչ.
«իմ» ու հավերժ միայն ինքս ինձ հավատարիմ,ահա թե ով եմ ես ,և այդպիսին կփորձեմ ինքս ինձ հետ «յոլա» գնալ...ապրել...
Գրված նամակները չեն կորչում...միայն չգրվածներն են կորած...
Ամեն մեկիս՝ իրենը...Դու հյուրեր կընդունես,իսկ ես՝ուրվականներ...
Ամեն ինչ վերջացած է...դու կորած ես ինձ համար...ես պետք է սովորեմ այս մտքին,հաստատ իմանալով,որ երբեք չեմ կարողանա հաշտվել դրան ...
շարունակելի...հետո կթարգմանեմ. Это конец, Фелиция, этим молчанием Ты меня отстраняешь и приканчиваешь мою надежду на единственное счастье, которое было возможно для меня на этой земле. Но с чего вдруг это ужасное молчание, почему ни единого слова начистоту, зачем Ты уже неделями столь явно, столь ужасающе явно мучишь себя и меня? С Твоей стороны это уже не сострадание, будь я даже самый далекий Тебе человек, Ты бы и то увидела: от этой неопределенности я страдаю настолько, что иной раз просто теряю рассудок, да и не может быть сострадания, которое увенчивается таким молчанием. Природа берет свое, тут уж ничего не поделаешь, чем больше узнавал я Тебя, тем сильнее любил, чем больше Ты меня узнавала, тем нестерпимее я Тебе становился. Если бы Ты это поняла, если бы откровенно сказала об этом, если бы не выжидала так долго, покуда самой Тебе не стало невмоготу настолько, что Ты не можешь преодолеть себя и из пятидневной поездки написать мне хоть слово, хоть строчкой ответить мне на письма, в которых я испрашиваю Твоего решения, хоть как-то утешить меня, погибающего без вестей от Тебя, в моем горе!
Տիցիան,Աշխարհիկ Սեր
Էրիխ Մարիա Ռեմարկ «Ասա ինձ ,որ դու սիրում ես ինձ»
Ռեմարկ - Մառլեն Դիտրիխ...Ռավիկ-Պումա...
Հոգու ճիչ...
Սրտառուչ ,անկեղծ ,հուզիչ , ինտիմ, հոգին տակնուվրա անող ,անսովոր, ապշեցուցիչ գեղեցկության նամակներ...սիրավեպ նամակների տեսքով... ոչ առաջին և ոչ էլ վերջին ,այլ կարճ ,սակայն շատ լուսավոր ու պայծառ սիրո ...Մեծ Սիրո մասին...
Նամակներն իրոք հիասքանչ են...Կարդացեք...հաղորդակից կլինեք անսահման գեղեցիկին ...)))
...Սիրելի՛ս,սիրիր ինձ,ա՜խ,սիրիր ինձ,պարզապես սիրիր ...
Ես միացրի գրամաֆոնը :Այն նետում էր երաժշտությունը թոքախտավոր գիշերվա մեջ . երաժշտություն մեկ այլ մայրցամաքից ,այլ աստղից... հոգնած երաժշտությունը անկման...Երբ աշխարհը փշրվում է կտորների...
Ինչպե՞ ս քեզ հաջողվեց ծնվել:Ինչպե՞ս միլիոնավոր տարիների քո կյանքի ճանապարհը հատեց իմը՝ գծագրված հազվագյուտ թափառող լույսերով ...
-ես ...մաքուր թուղթ եմ ,որի վրա ոչինչ գրված չէ,որը սկսվում է քեզնով...
Գյոթեի կյանքում եղել է ժամանակ ,երբ նա այս բառերով էր ավարտում իր նամակները.«Սիրի՛ր ինձ»:Ոչ թե «Ես քեզ սիրում եմ »,այլ «Սիրի՛ր ինձ» ...վերջինս շատ ավելին է....
Ես կարծում եմ ,որ մեզ նվիրել են միմյանց և ճիշտ ժամանակին:Մենք ցավելու աստիճան սպասեցինք մեկմեկու:Մենք ունեինք շատ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա:Մենք չէինք էլ ուզում այն:Հույս էինք հայտնում , երևի երբեմն ,միգուցե գիշերները ,երբ կյանքը աստիճանաբար հալվում էր շաղի պես ու տանում քեզ իրականությունից անդին ,դեպի անհայտ ծովերը մոռացված երազանքների:
...փոխանակ քեզ հետ միասին թչելու ,նրանք փորձում էին կտրել քո թևերը, որպեսզի քեզ պահեին իրենց կողքին ...
Մենք երկուսս այնքան զգայուն նյարդեր ունեք ,որ դժվար է երկար լինել անջատ:Անհարմար խոսքը,որ սովորական պայմաններու մ կթռչեր ՝հետք անգամ չթողնելով , կարող է այստեղ ձեռք բերել մեծ ուժ . մի ինչ-որ պատրանք կարող է հաստատվել հոգու մեջ, մի ինչ-որ ստվեր,սովորաբար թռչող և լույսի ներքո տեսանելի ,կարող է կարևորություն և կշիռ ձեռք բերել և որպես կապարե ցող, ծանրացնել ծաղկի տերևներն ու թիթեռնիկի թևիկները,-եկ այդ բառերին նշանակություն չտանք :Միակ բանը ,որ ունի բոլոր իրավունքները՝ զգացմունքն է :Եթե նրա վրայից թափվեն տերևները, եթե կոտրվի ցողունը կամ թառամի այն , չի օգնի և ո՛չ մի բողոք, և ո՛չ մի վեճ, և ո՛չ մի բարեմտորեն դաժան և մեղմացնող սուտ:Նման դեպքերում միայն հաստատակամությունը տեղ ունի և ուրիշ ոչ մի
Ապրի՛ր...Մի՛ վատնիր ինքդ քեզ:Թույլ մի՛ տուր ,որ կտրեն թևերդ:Առանց քեզ էլ միլիոնավոր են տնային տնտեսուհիները:Թավիշից չեն կարում խոհանոցային գոգնոցներ:Քամուն չես արգելի:Իսկ եթե փորձես ,կստացվի հեղձուկ օդ:Մի՛ քարշ տուր ոտքերդ:Պարի՛ր:Ծիծաղի՛ր:
Salute.Salute
Սիրի՛ր ինձ: Ասա ,որ սիրում ես ինձ,ես դրանից ավելի լավն եմ դառնում :Ես կաշխատեմ ավելի լավ ու հանգիստ և ավելի արագ ,եթե ասես ինձ,որ սիրում ես ինձ,քանզի ես ապրում եմ միայն այն պատճառով ,որ դու սիրում ես ինձ...Սիրի՛ր ինձ ... աղոթի՛ր ինձ համար...
...ինչ հրաշալի է ,իմանալ ,որ դու կողքիս ես և զգալ ,որ կա մեկը ,որն ընդունակ է իր ներկայությամբ ամեն ինչ դարձնել շատ հեշտ...սիրի՛ր ինձ, պու՛մա...
Ես չեմ ուզում այլևս լինել առանց քեզ...ուրիշ բառեր ես չգիտեմ....
Երջանկությունը պատկանում է անվախներին...
Իմ շատ սիրելի,արի երբեք չմեռնենք...(ազդված եմ այս տողերից)
Մարդու մեջ մեզ է պատկանում միայն այն,ինչ մենք ենք փոխել ...
...միմյանց մասին մեզ այնքան շատ բան է հայտնի ,որ կարող ենք բաց խաղաքարտերով պոկեր խաղալ...
Ի դեպ, ծաղիկները աշնանը ավելի գունեղ ու լուսավոր են ,քան ամռանը...ու նրանք մահանում են վաղ ...
Կարոտի բոլոր տարատեսակներից ամենատանելին քնելն է քո վերմակի տակ..)))
կշտամբանքներ.. ոչ էլ վանդակ և ոչ էլ տիրանալու ցանկություն չունենալ...
...լուսավորված եմ ամբողջ օրը և նույնիսկ լավ մարդ ,եթե խոսել եմ քեզ հետ
Ծանոթ է քեզ այն զգացումը ,երբ պարզապես ամոթ ես զգում ինքդ քո առջև այն բանից ,թե ինչպես լրջորեն ընդունեցիր մի մարդու ,որը ոչ այլ ինչ էր,քան գեղեցիկ դատարկություն և որ դու չես կարող ստիպել քեզ ասել նրան այդ մասին ,այլ նախընտրում ես առաջվա պես սիրաշահել նրան գեղեցիկ խոսքերով ,չնայած որ սիրտդ խառնում է այդ ամենից...
«Երբեմն դու այնքան հեռու ես ինձանից,այդ ժամանակ ես հիշում եմ. չէ՞ որ ,ըստ էության,մենք երբեք միասին մենակ չենք եղել...Ո՛չ Վենետիկում,ո՛չ Փարիզում: Միշտ մեր շուրջը եղել են մարդիկ,առարկաներ, իրեր, հարաբերություններ...Եվ հանկարծ ինձ համակում է մի այնպիսի բան,որից գրեթե կտրվում է շունչս...որ ինչ-որ տեղ մենք բոլորովին մենակ կգտնվենք,որ կլինի երեկո, իսկ հետո նորից ցերեկ և կրկին երեկո,իսկ մենք շարունակ մենակ կլինենք ու կխորտակվենք մեկմեկու մեջ...գնալով ավելի ու ավելի խորը..և ոչինչ չի բաժանի մեզ իրարից և չի կանչի ոչ մի տեղ և չի խանգարի ,որպեսզի հրավիրի մեր ուշադրությունն իր վրա ,ոչ մի բան մեր անվերջանալի օրից ոչինչ չի կտրի...մեր շնչառությունը կլինի խորն ու հավասարաչափ...երեկ դեռ կշարունակի լինել այսօր,իսկ վաղը՝ արդեն երեկ,և հարցը կլինի պատասխան ,իսկ պարզ ներկայությունը՝ ամբողջական երանություն... »
«...խաբվել հիշողություններով,երբ ես քեզ սիրում եմ ,սիրելի՛ս, և ահավոր զգում եմ քո բացակայությունը, ստիպում եմ ինձ չմտածել այդ մասին՝ մութի մասին,իսկ լույսն անջատված էր,դու մթության միջից նետվեցիր գիրկս,և փլուզվեց սենյակը,և գիշերը փլուզվեց ,և աշխարհն էլ փլուզվեց ,և քո շուրթերը ամենափափուկն էին աշխարհում ,քո ծնկները դիպան ինձ,և քո ուսերը...ու ես լսեցի քո քնքուշ ձայնը...«մտիր...էլի մտիր...»-դողդոջուն ,օ՜, անսահման սիրելի... և, ինչպես ճերմակ ձիերի երամակ, քո ցանկությունը քառատրոփ առաջ էր ընթացել քեզանից ...
Դու՛ ,որին ես սիրում եմ ,անհասկանալի պարգև կյանքի,պառկած ինձ հետ ՝ մաշկդ մաշկիս,երբ շնչառությունդ միահյուսված է շնչառությանս,դու՛, ով ինձ առավել լուսավոր և ավելի անամոթ և ավելի կարոտող դարձրեց ,դու՛, քնքուշ սիրուհիս ,որ սովորեցրիր սիրել գիշերն ու քունը,դու՛....կա՞ս դու դեռ և կհայտնվե՞ս արդյոք կրկին...
Ցանկությունը ավելի խորն է սրտի ցավից...տառապանքն ասում է՝ անհետացիր...իսկ ամեն ցանկություն ձգտում է հավերժության...խորը,խորը հավերժության...
Մենք դեռ երկար դիմադրեցինք երկուսով,նույնիսկ, շատ երկար...գուցե մենք մինչև այսօր էլ դիմադրում ենք երբեմն...Բայց մենք ,ըստ էության,հասկանում ենք՝ սա մի խաղ է,որ ավելի լավ ճանաչենք՝ ինչ չափով ենք դեռ ինքներս մեզ պատկանում...
Ես հավատարիմ եմ քեզ ամբողջովին...ահավոր է...բայց,ի դեպ, հաջողվում է ինձ առանց փոքր-ինչ դժվարության...)))
Ես ուզում եմ կողքիդ լինել և ուրիշ ինձ ոչինչ հարկավոր չէ...Դու պետք է իմանաս ,որ կամ ես...և չպիտի վախենաս ոչ մի բանից...Դու պետք է զգաս,որ ես միշտ կլինեմ քեզ հետ ,և քո կյանքում այլևս երբեք չի լինի միայնություն....
Բուգրո,Փոքրիկ Էսմերալդան
Վ.Հյուգո «Մարդը,որ ծիծաղում է»
Մի՞թե աշխարհում քիչ են կույրերը:Ո՛չ:Մենք բոլորս կույր ենք յուրովի:Կույր է ժլատը.նա տեսում է ոսկին,բայց չի տեսնում հարստությունը:Կույր է վատնողը.նա տեսնում է սկիզբը,սակայն չի տեսնում վերջը:Կույր է կոկետուհին.նա չի տեսնում իր կնճիռները:Կույր է գիտնականը.նա չի տեսնում իր տգիտությունը:Կույր է ազնիվ մարդը,քանզի չի տեսնում սրիկային,կույր է և սրիկան,քանի որ չի տեսնում Աստծուն: Կույր է և Աստված,քանզի արարչագործության օրը չտեսավ,թե ինչպես սատանան խցկվեց իր ստեղծագործության մեջ:Կույր եմ և ես:Խոսում եմ ձեզ հետ ու չեմ նկատում,որ դուք խուլ եք...
Ճակատագրի հետ նախնական բանակցություններ չեն վարում:Վաղվա օրը մեր իշխանության տակ չի գտնվում ,և դիպվածը մեզ չի ենթարկվում:
Սիրո իսկական անունը գերություն է....)))
Խոր անդունդ է կինը...
Հուսահատության պահին
հոգին լի է վայր ընկնող աստղերով...
Զրույցը երկու սիրահար սրտի՝ գագաթն է
պոեզիայի,ձայնը համբույրի `բարձունքը երաժշտության...
Հպարտությունը՝ աքիլեսյան գարշապարն է բոլոր հերոսների...
Կյանքը ՝սոսկ մի երկար շղթա է՝ սիրելի մարդկանց կորուստների . գնում ես ...ետևում թողնելով ողբերի շարան...
Սկզբունքները ,ի վերջո ,տանում են մարդկանց դեպի անդունդ:
Մարդիկ ատում են:Պետք է,չէ՞, որևէ բան անել:
Հարուստների դրախտը ստեղծված է աղքատների դժոխքից...
Գիտելիքների նման առատությամբ կարելի է միայն կիսաքաղց ապրել:
Մենք ծնվում ենք ճիչով,մեռնում տնքոցով:Մեզ մնում է միայն ապրել ծիծաղով:
Ժողովուրդները մի հիմար սովորություն ունեն ՝ վերագրում են թագավորներին սեփական սխրաքները:
հ.գ. թողեք բանուգործ,հատկապես համացանցում «անպտուղ որոնումներն» ու անպայման կարդացեք այս գլուխգործոցը.... :))շատ գեղեցիկ ու տխուր պատմություն է... (թող ձեզ չհիասթափեցնի ձգձգվող ,երկարաշունչ աշխարհագրական,պատմական մանրամասները,դրանց մանրակրկիտ նկարագրությունն ու փաստավավերագրական ակնարկներն ու անդրադաձները,
ինչպես նաև հեղինակի « շատախոս նահանջը» ))) դա բնորոշ է Հյուգոին...եթե կհոգնեցի՝«բաց թողեք » այդ էջերը))) իսկ մնացածը՝վայելեք...ապրեք...)))
Կարող եք դիտել նաև համանուն ֆիլմը...))) Իվան Գոնչարով( քննադատական ռեալիզմի ականավոր ներկայացուցիչ)
«Զառիթափ»
Ինչ ստեղծում է երևակայությունը,վերլուծությունը քանդում է,ինչպես խաղաքարտերից պատրաստված տնակ...
Մեծ սերն անբաժան է խորունկ մտքից. մտքի լայնությունը հավասար է սրտի խորությանը...
Հիմար գեղեցկությունը գեղեցկություն չէ։ Ուշադրությամբ նայիր բթամիտ գեղեցկուհուն, երկար ու խոր զննիր դեմքի յուրաքանչյուր գիծը, նրա ժպիտը, հայացքը՝ նրա գեղեցկությունը աստիճանաբար կվերածվի ապշեցուցիչ այլանդակության։
Կիրքը մշտական գինովությունն է ՝առանց արբեցումի կոպիտ ծանրության...
Խելքը ամենուրեք միատեսակ է՝ խելացի մարդիկ ունեն միևնույն ընդհանուր հատկանիշները, ինչպես որ բոլոր հիմարները, չնայած ազգային, հագուստի, լեզվի, կրոնների, նույնիսկ կյանքի մասին ունեցած հայացքների տարբերությանը։
Նրանք հասարակության տեմպերամենտի զոհը չեն,ինչպես այն դժբախտ արարածները ,ովքեր մի կտոր հացի, հագուստի ,կոշիկի և ապաստանի համար ծառայում են անասնական քաղցին: Ո՛չ:Այնտեղ ,
չնայած արհեստական ,բայց ուժեղ կրքերի քրմուհիներ են ,նուրբ դերասաններ,որոնք խաղում են սեր և կյանք ,ինչպես խաղամոլը թղթախաղ:
Տղամարդիկ միայնակ,գործերի ու հոգսերի մեջ ,ծուլությամբ,կոպտությամբ ,հաճախ ձգելով տաքուկ կրակը,խաղաղ համակրանքը ընտանիքի ,նետվում են աշխարհն այս ,ինչպես խաղատուն,միշտ պատրաստ սիրավեպերի ու դրամաների, որպեսզի արբեն շինծու զգացմունքների և թանկ գնված մերկության գրկում : Մյուսներին ջահելուլթյունն ու կրքոտությունը կտանի այնտեղ ՝ կեղծած սիրո թագավորություն ,իր ամբողջ նուրբ խաղով ,ինչպես համադամասերին , տնական պարզ ճաշից ՝ հրապուրում է նրբահամ ճաշը հմուտ խոհարարի...
Այնտեղ տիրում էր անսահմանորեն բազմազան հաշվենկատությունը . հաշվենկատությունը ՝շքեղության ,պատվախնդրության , նախանձի ,հազվադեպ ՝ ինքնասիրության և երբեք ՝սրտի ,այսինքն՝զգացմունքների: Գեղեցկուհիները հաշվենկատությանը զոհաբերում են ամեն ինչ . կիրքը ,եթե հասու կլինի նրանց կիրքը, նույնիսկ կրակոտությունը ,եթե պահանջվում է այդ դերը,իրավիճակի օգուտը...
Ջալալադին Ռումի,պարսիկ բանաստեղծ , աստվածաբան ,սուֆի...
«Երդվում եմ Աստծո անունով,ես երբեք սեր չեմ տածել պոեզիայի հանդեպ, և իմ աչքերի համար չկա ավելի վատ զբաղմունք ,քան այն »:
Սիրո սպանդանոցում սպանում են միայն լավագույներին,ոչ թույլերին ,այլանդակներին և ձախորդներին:Մի՛ վախեցեք նման վախճանից:
Չի՞ խոցվել սիրուց: Ուրեմն ,ապրել է լեշի պես:
Ինչ-որ մի տեղ բարու և չարի միջև կա մի այգի...Ես կսպասեմ քեզ...
Ինչ որ մի տեղ չարի և բարու միջև կամ մի այգի:
Եթե դու չես զգում բույրը նրա,չմտնես այգի...
Կա մի կախարդական մարգագետին ,բարու և չարի մեր հասկացություններից շրջանից դուրս :Փնտրիր այն:Այնտեղ կհանդիպենք մենք միմյանց:
Մենք չենք կարող հանդիպել երկրի վրա:
Երբ հոգին գրկեց խոտը մարգագետնի,
Աշխարհն այնքան լի էր ,որ խոսքերն են դատարկ...
Լեզուն ,գաղափարներն ու արտահայտությունը՝«միմյանց» ՝ իմաստազրկվել են:Չկա ոչ մի ՝«ես» կամ ՝« դու»:
Այս աշխարհը լեռներ են,մեր արարքները՝ գոռոց . մեր աղաղակի արձագանքը լեռներում միշտ վերադառնում է մեզ...
Հեռու մնա հիմար մարդուց,խելոքի հետ ընկերացիր,
Վտանգավոր է հիմար ընկերը թշնամուց քո խելացի:
Դու տիեզերք ես՝թաքնված մետրուկես երկարություն ունեցող մարմնի մեջ...
Հատուցումը թող նրանց խոցի թշվառությամբ,
Ով բարեկամությանը վճարում է թշնամությամբ: Կարիր աչքերդ ,թող սիրտդ դառնա աչք...
Ես ապրում էի խենթության եզրին .ցանկանալով ճանաչել պատճառը ՝թակեցի դուռը:Այն բացվեց: Ես թակեցի ներսից... )))
Մի տրտմիր. այն ամենն, ինչ կորցնում ես, պտտվում ու հետ է գալիս քեզ մոտ այլ բանի տեսքով:
Քչով եմ ես գոհ , և գիտեմ օրենքը. որտեղ վարդ ՝այնտեղ փուշ, իսկ որտեղ գանձ ՝այնտեղ վիշապ :
Գիտությունը կճանաչես խոսքերի օգնությամբ,արվեստը՝փորձի,իսկ օտարացածությունը կճանաչես ընկերակցության մեջ:
Նկ.Աախեն ,Հանս ֆոն,Արվեստը,Առատությունն Ու Խաղաղությունը
Բարեմաղթանք նկար...)))
Գվիդո Ռենի,
Դեռ տարիներից առասպելական : Տյուտչև )
.
...Քո մեջ առկա է Տիրակալը՝Մարդը...
և այն ամենը,ինչ մարդուն դարձնում է ՄԱՐԴ...
Ա.Վ.Բուգրո,Գրականությունն Ու Երաժշտությունը

Խուան Գրիս,Ջութակ և խաղող
Հերման Հեսսե
Տափաստանի Գայլը
Հիմա ո՞ւր գնալ։ Եթե այս պահին կատարվեր հրաշք, և հնարավոր լիներ իմ ցանկացած երազանքի իրականացումը, ապա ես կխնդրեի մի փոքրիկ, գեղեցիկ դահլիճ՝ Լյուդովիկոս Տասնվեցերորդի ոճով կառուցված, որտեղ ինձ համար մի քանի երաժիշտներ կկատարեին Հենդելից ու Մոցարտից մեկ-երկու ստեղծագործություն։ Դա համապատասխան կլիներ իմ գոյության իմաստին այս պահին,
և ես կըմբոշխնեի այդ զով, ազնվական երաժշտությունը, ինչպես աստվածները՝ նեկտարը։ Օ՜, եթե հիմա մի բարեկամ ունենայի, մի բարեկամ որևէ ձեղնահարկում, և նա, մտքերի մեջ ընկած, նստեր մոմի լույսի տակ, իսկ կողքին լիներ նրա ջութակը։ Անշշուկ, գիշերային լռության մեջ ես կգտնեի նրան, անաղմուկ կբարձրանայի արմունկավոր սանդուղքները և հանկարծակիի կբերեի նրան, և մենք, զրույցի ու երաժշտության ուղեկցությամբ, կտոնեինք վերերկրային մի քանի ժամ։ Հաճախ, անցյալ օրերում, ես ուրախանում էի այսպիսի երջանկությամբ, բայց ժամանակների հետ այն ևս կորսվեց ինձ համար ու հեռացավ, այն օրերի ու ներկայի միջև ընկած են թառամած տարիներ։

Մի պահ ես կանգ առա՝ հոտոտելով զիլ հնչող արյունոտ երաժշտությունը, չարությամբ ու ագահորեն ներծծելով այդ հրապարակի մթնոլորտը։ Այս Երաժշտության մի կեսը՝ քնարականը, քաղցրահունչ էր, հաճելի, սենտիմենտալությամբ ողողված, մյուս կեսը մոլեգին էր, տրամադրող և ուժով լեցուն, բայց երկու կեսերն էլ, հաշտությամբ ու պարզությամբ միախառնվելով իրար, ստեղծում էին մի ամբողջություն։ Դա անկման երաժշտություն էր, վերջին կայսրերի ժամանակների Հռոմում, երևի, գոյություն է ունեցել նման երաժշտություն։ Բնականաբար, Բախի, Մոցարտի և լուրջ երաժշտության համեմատությամբ, այն խոզության էր, սակայն խոզություն էր մեր ողջ արվեստը, մեր ողջ մտածողությունը, մեր ողջ թվացյալ մշակույթը։ Եթե դրանք համեմատության մեջ դնեինք իսկական մշակույթի հետ։ Իսկ այս երաժշտությունն ուներ ուղղամտության՝ պարզհոգի ու դուրեկան նեգրականության և զվարթ, մանկական տրամադրության մեծ առավելությունը։ Նա ինչ-որ բան էր պարունակում նեգրից և ինչ-որ բան ամերիկացուց, որ մեզ՝ եվրոպացիներիս վրա, իր ամբողջ ազդեցիկությամբ հանդերձ, թողնում է երեխայական թարմության և մանկականության տպավորություն։ Եվրոպան նույնպե՞ս այդպիսին է լինելու։ Նա արդե՞ն այդ ճանապարհի վրա է։ Արդյո՞ք մենք՝ հնաշխարհիկ Եվրոպայի, անցյալի ընտիր երաժշտության, անցյալի ընտիր բանաստեղծության գիտակներս ու երկրպագուներս, ուղղակի հիմար փոքրամասնությունը չէինք իմաստակ ջղայինների, որոնք վաղը մոռացության են տրվելու և արժանանալու են ծաղրի։ Այն, ինչ մենք անվանում ենք մշակույթ, հոգի, ոգի, գեղեցիկ, սրբազան, սոսկ ուրվական չէ՞ արդյոք, վաղուց արդեն մեռած մի բան, որին միայն մենք ենք՝ մի բուռ հիմարներս, համարում ճշմարիտ ու կենդանի։ Հնարավոր է, որ այն, ինչի համար մենք՝ հիմարներս, տանջում ենք մեզ, մշտապես եղել է ընդամենը անիրական ինչ-որ տեսիլք։
Ջազն ինձ համար տհաճ էր, բայց ես այն տասն անգամ ավելի էի սիրում, քան այսօրվա ակադեմիական երաժշտությունը, իր ուրախ, կոշտ վայրենությամբ նա խորապես դիպչում էր իմ բնազդներին և շնչում իր պարզունակ, ազնիվ զգայնությամբ։
Մենակությունը անկախություն է , ես ինքս եմ այն ցանկացել ու նվաճել ինձ համար երկար տարիների ընթացքում : Մենակությունը սառն էր , այո , բայց եւ անաղմուկ , զարմանալի անաղմուկ ու մեծ , ինչպես սառը , անաղմուկ տարածությունը , որի մեջ շարժվում են աստղերը ….

Հիվանդասենյակ համար 6
Դիոգենեսն ապրում էր տակառի մեջ, սակայն բոլոր երկրավոր թագավորներից երջանիկ էր։
— Ձեր Դիոգենեսը դդումի մեկն էր,— մռայլ ասաց Իվան Դմիտրիչը։— Ի՞նչ եք ինձ պատմում Դիոգենեսից և ինչ֊որ ըմբռնումից,— հանկարծ բարկացավ նա և տեղից թռավ։— Ես սիրո՜ւմ եմ կրքոտությա՜մբ։ Ես ունեմ մտամոլություն, թե ինձ հալածում են, և մի մշտական տանջող վախ, բայց լինում են րոպեներ, երբ ինձ համակում է կյանքի ծարավը, և այն ժամանակ ես վախենում եմ, թե կխելագարվեմ։ Սոսկալի՜ ապրել եմ ուզում, սոսկալի՜։

Մարդու հանգստությունն ու բավականությունը ոչ թե իրենից դուրս է, այլ հենց իր մեջ։
— Այսինքն ինչպե՞ս։
— Սովորական մարդը՝ լավը կամ վատը սպասում է իրենից դուրս, այսինքն՝ կառքից և առանձնասենյակից, իսկ խորհողը՝ ինքն իրենից։
— Գնացե՛ք այդ փիլիսոփայությունը քարոզեցեք Հունաստանում, որտեղ տաք է և նարնջի հոտ է բուրում, իսկ այստեղ՝ այդ մեր կլիմային հարմար չէ։ Ես այն ո՞ւմ հետ էի խոսում Դիոգենեսի մասին։ Ձեզ հե՞տ էր, ինչ է։
— Այո՛, երեկ ինձ հետ։
— Դիոգենեսն առանձնակի և տաք շենքի կարիք չուներ, այնտեղ առանց դրան էլ շոգ է։ Պառկիր տակառի մեջ և նարինջ ու ձիթապտուղ կեր։ Իսկ եթե նրան վիճակվեր Ռուսաստանում ապրել, նա ոչ թե դեկտեմբերին, այլ մայիսին կխնդրեր սենյակ թողնել իրեն։ Հավանորեն ցրտից կուչ կգար։

Մարկոս Ավրելիոսն ասել է. «Ցավը— ցավի կենդանի պատկերացումն է. կամքի ուժ գործադրիր այդ պատկերացումը փոխելու, դեն նետիր այն, դադարիր գանգատվել, և ցավը կանհետանա»։ Այս ճշմարիտ է։ Իմաստունը կամ պարզապես խորհող, լրջմիտ մարդն աչքի է ընկնում հատկապես նրանով, որ արհամարհում է տառապանքը. նա միշտ գոհ է և ոչ մի բանի վրա չի զարմանում։
— Ուրեմն ես ապուշ եմ, որովհետև ես տանջվում եմ, դժգոհ եմ և զարմանում եմ մարդու ստորության վրա։
— Դուք իզուր եք այդպես խոսում։ Եթե դուք հաճախակի խոր մտածեք, ապա կհասկանաք, թե որքան չնչին է այն բոլոր արտաքինը, որ մեզ հուզում է։ Հարկավոր է ձգտել կյանքի ըմբռնման, իսկ ճշմարիտ երանությունը դրա մեջ է։
— Ըմբռնում...— դեմքը կնճռոտեց Իվան Դմիտրիչը։— Արտաքին, ներքին... Ներեցե՛ք, ես այդ չեմ հասկանում։ Ես միայն գիտեմ,— ասաց նա՝ ոտքի կանգնելով ու բարկացած նայելով բժշկին,— ես գիտեմ, որ աստված ինձ ստեղծել է տաք արյունից ու նյարդերից, այո՛։ Իսկ օրգանական հյուսվածքը, եթե այն կենսունակ է, պետք է արձագանքի ամեն մի գրգիռի։ Եվ ես արձագանքո՜ւմ եմ։ Ցավին ես պատասխանում եմ ճիչով ու արցունքներով, ստորությանը՝ զայրույթով, գարշելիությանը՝ զզվանքով։ Ըստ իս՝ հենց այս է, որ կյանք է կոչվում։ Որքան ցածր է օրգանիզմը, այնքան քիչ զգայուն է և այնքան թույլ է արձագանքում գրգիռին, և որքան բարձր է օրգանիզմը, այնքան զգայունակ է նա ու ավելի եռանդագին է անդրադառնում իրականությանը։ Այս ինչպե՞ս կարելի է չիմանալ։ Բժիշկ է և այսպիսի դատարկ բաներ չգիտե՜։ Տանջանքն արհամարհելու, միշտ գոհ լինելու և ոչնչի վրա չզարմանալու համար հարկավոր է հասնել ահա այսպիսի դրության,— և Իվան Դմիտրիչը ցույց տվեց հաստ, ճարպակալած գեղջուկին,—կամ թե տանջանքներով իրեն այն աստիճան կոփել, որպեսզի կորչի տանջանքի ամեն մի զգացողություն, այսինքն, ուրիշ խոսքով ասած՝ մարդ դադարի ապրել։ Ներեցե՛ք, ես իմաստուն չեմ ու ոչ էլ փիլիսոփա,— շարունակեց Իվան Դմիտրիչը բորբոքված,— և դրանից ոչինչ չեմ հասկանում։ Ես ի վիճակի չեմ դատողություն անելու։
— Ընդհակառակը, դուք սքանչելի եք դատում։
— Ստոյիկները, որոնց դուք այդպես ծաղրաբար նմանեցնում եք, խիստ հետաքրքրական մարդիկ էին, բայց նրանց ուսմունքն անշարժացավ տակավին երկու հազար տարի սրանից առաջ և մազաչափ անգամ առաջ չի չարժվել ու չի շարժվի, որովհետև գործնական ու կենսունակ չէ։ Այն հաջողություն է ունեցել միայն փոքրամասնության շրջանում, որն իր կյանքն անց է կացնում ամեն տեսակ ուսմունքներ սերտելով ու նրանց համի քաղցրությունը վայելելով, իսկ մեծամասնությունն այն չէր հասկանում։ Դեպի հարստությունը, դեպի կյանքի հարմարություններն՝ անտարբերություն, դեպի տանջանքն ու մահը՝ արհամարհանք քարոզող ուսմունքը բոլորովին անհասկանալի է հսկայական մեծամասնությանը, որովհետև այդ մեծամասնությունը երբեք ճաշակած չի եղել ոչ հարստությունը, ոչ էլ կյանքի հարմարությունները. իսկ տառապանքներն արհամարհելը նրա համար կնշանակեր արհամարհել բուն իսկ կյանքը, քանի որ մարդու ամբողջ էությունը կազմում են՝ քաղցի, ցրտի, վիրավորանքների, կորուստների և մահվան հանդեպ համլետյան ահի զգայությունները։ Այդ զգայությունները ողջ կյանքն են։ Այդ կյանքը կարող է բեռ թվալ, նրան կարելի է ատել, բայց ոչ արհամարհել։ Այո՛, այսպես է. կրկնում եմ՝ ստոյիկների ուսմունքը երբեք չի կարող ապագա ունենալ, իսկ կյանքի սկզբից մինչև այսօր առաջադիմում են, ինչպես տեսնում եք, պայքարը, զգայուն վերաբերմունքը դեպի ցավը, գրգռին պատասխանելու ընդունակությունը...ստոյիկներից մեկն իրեն ստրկության վաճառեց, որպեսզի փրկագնի իր մերձավորին։ Ա՛յ, տեսնում եք, ստոյիկն էլ է անդրադարձել գրգիռին, որովհետև մի այնպիսի մեծահոգի ակտի համար, ինչպիսին է իրեն ոչնչացնելը հանուն իր մերձավորի, հարկավոր է վրդովված, կարեկցող հոգի։

Իսկ Քրիստոսին եթե վերցնե՞նք։ Քրիստոսն իրականությանը պատասխանամ էր նրանով, որ լալիս էր, ժպտում, տխրում, զայրանում, մինչև անգամ թախծում. նա ժպիտը դեմքին չէր ընդառաջ գնում տառապանքներին և չէր արհամարհում մահը, այլ աղոթում էր Գեթսեմանի պարտեզում, որպեսզի դառնության բաժակը հեռանա իրենից։
— Դիցուք թե մարդու հանգիստն ու գոհունակությունն իրենից դուրս չէ, այլ իր իսկ մեջ,— ասաց նա։— Դիցուք թե հարկավոր է արհամարհել տառապանքներն ու ոչնչի վրա չզարմանալ։ Բայց դուք ինչի՞ հիման վրա եք քարոզում այդ։ Դուք իմաստո՞ւն եք։ Փիլիսոփա՞ եք։
— Ո՛չ, ես փիլիսոփա չեմ, բայց դա պետք է քարոզեն ամենքը, որովհետև այդ խելացի բան է։
— Ո՛չ, ես ուզում եմ իմանալ՝ դուք ինչո՞ւ եք ձեզ ձեռնհաս համարում ըմբռնման, տառապանքների արհամարհման և այլ գործում։ Մի՞թե դուք երբևէ տանջվել եք։ Դուք տառապանքների մասին գաղափար ունե՞ք։ Սպասեք, երեխա ժամանակ ձեզ գանակոծե՞լ են։
— Ո՛չ իմ ծնողները զզվանք էին տածում դեպի մարմնական պատիժները։
— Իսկ ինձ հայրս անողոքաբար գանակոծում էր։ Իմ հայրը խիստ բնավորության տեր, հեմորոյով տառապողի տեսքով մի երկարաքիթ ու դեղնավիզ չինովնիկ էր։ Բայց խոսենք ձեր մասին։ Ձեր ամբողջ կյանքի ընթացքում ձեզ ոչ ոք անգամ մատ չի դիպցրել, ոչ ոք ահ չի տվել, չի ծեծկել. եզան պես առողջ եք դուք։ Դուք մեծացել եք ձեր հոր թևի տակ և սովորել նրա հաշվին, իսկ հետո մեկ անգամից ստացել եք անաշխատ վարձատրվող պաշտոն։ Քսան տարուց ավելի դուք ապրել եք ձրի բնակարանում՝ ձրի վառելիքով, լուսավորությամբ, ծառայով, ընդսմին, իրավունք ունենալով աշխատել ինչպես և ինչքան կկամենաք, թեկուզ ոչինչ չանել։ Բնությունից դուք ծույլ, փխրուն մարդ եք, ուստիև ջանացել եք ձեր կյանքն այնպես դասավորել, որպեսզի ձեզ ոչինչ չանհանգստացնի և տեղից չշարժի։ Գործերը դուք հանձնել եք բուժակին և մյուս սրիկաներին, իսկ ինքներդ նստել եք տաք ու խաղաղ ձեր տեղում, փող եք կուտակել, գիրք կարդացել, ձեզ հաճույք պատճառել զանազան բարձր և դատարկ բաների վերաբերյալ խորհրդածություններով և (Իվան Դմիտրիչը նայեց բժշկի կարմիր քթին) կոնծաբանությամբ։ Մի խոսքով՝ դուք կյանքը չեք տեսել, այն բոլորովին չգիտեք, իսկ իրականությանը ծանոթ եք միայն թեորիապես։ Իսկ տառապանքը դուք արհամարհում եք և ոչ մի բանի վրա չեք զարմանում մի շատ պարզ պատճառով. ունայնություն ունայնությանց, արտաքին և ներքին արհամարհանք դեպի կյանքը, տառապանքները և մահը, ըմբռնում, իսկական երանություն. այս բոլորը փիլիսոփայություն է, որ ամենից հարմարն է ռուս ծույլի համար։ Օրինակ, դուք տեսնում եք, թե գեղջուկն ինչպես է ծեծում իր կնոջը։ Ինչո՞ւ միջամտել։ Թո՛ղ ծեծի. միևնույն է՝ երկուսն էլ մեռնելու են վաղ թե ուշ, մանավանդ որ ծեծողն իր հարվածներով վիրավորում է ոչ թե նրան, ում ծեծում է, այլ հենց իրեն։ Հարբեցողությունը հիմար, անվայել բան է, բայց խմես էլ՝ պետք է մեռնես, չխմես էլ՝ պետք է մեռնես։ Ասենք, մի կին է գալիս, ատամները ցավում են...Դե՛, ի՞նչ կա որ։ Ցավը ցավի պատկերացումն է և, ի դեպ, հիվանդություններն էլ այս աշխարհում չես վերացնի, բոլորս էլ մեռնելու ենք. ուստիև՝ թո՛ղ, հեռացիր, ա՛յ կնիկ, ինձ մի խանգարիր մտածել և օղի խմել։ Երիտասարդը խորհուրդ է հարցնում, թե ինչ անի, ինչպես ապրի. նախքան պատասխանելը՝ մեկ ուրիշը կմտածեր, իսկ այստեղ պատասխանն արդեն պատրաստ է. ձգտիր ըմբռնման կամ ճշմարիտ երանության։ Իսկ ի՛նչ բան է այդ «ճշմարիտ երանությունը»։ Պատասխան չկա, իհարկե։ Մեզ այստեղ պահում են ճաղերի հետևում, փտեցնում են, խոշտանգում. բայց այդ հիանալի է և խելացի, որովհետև այս հիվանդասենյակի և տաքուկ, բարեհարմար առանձնասենյակի միջև ոչ մի զանազանություն չկա։ Հարմար փիլիսոփայություն է. թե՛ բան չես անի, թե՛ խիղճդ է մաքուր և թե՛ քեզ իմաստուն ես զգում... Ո՛չ, տե՛ր իմ, այդ փիլիսոփայություն չէ, մտածողություն չէ, մտքի խորություն չէ, այլ ծուլություն է, ֆակիրություն, թմրեցնող ինքնօրորում...
— Տանջանքն արհամարհում եք, բայց երևի ձեր մատը որ դռան տակ գցեն, կոկորդո՜վ մեկ կբղավեք։— Դիցուք թե մարդու հանգիստն ու գոհունակությունն իրենից դուրս չէ, այլ իր իսկ մեջ,— ասաց նա։— Դիցուք թե հարկավոր է արհամարհել տառապանքներն ու ոչնչի վրա չզարմանալ։ Բայց դուք ինչի՞ հիման վրա եք քարոզում այդ։ Դուք իմաստո՞ւն եք։ Փիլիսոփա՞ եք։
— Ո՛չ, ես փիլիսոփա չեմ, բայց դա պետք է քարոզեն ամենքը, որովհետև այդ խելացի բան է։
— Ո՛չ, ես ուզում եմ իմանալ՝ դուք ինչո՞ւ եք ձեզ ձեռնհաս համարում ըմբռնման, տառապանքների արհամարհման և այլ գործում։ Մի՞թե դուք երբևէ տանջվել եք։ Դուք տառապանքների մասին գաղափար ունե՞ք։ Սպասեք, երեխա ժամանակ ձեզ գանակոծե՞լ են։
— Ո՛չ իմ ծնողները զզվանք էին տածում դեպի մարմնական պատիժները։
— Իսկ ինձ հայրս անողոքաբար գանակոծում էր։ Իմ հայրը խիստ բնավորության տեր, հեմորոյով տառապողի տեսքով մի երկարաքիթ ու դեղնավիզ չինովնիկ էր։ Բայց խոսենք ձեր մասին։ Ձեր ամբողջ կյանքի ընթացքում ձեզ ոչ ոք անգամ մատ չի դիպցրել, ոչ ոք ահ չի տվել, չի ծեծկել. եզան պես առողջ եք դուք։ Դուք մեծացել եք ձեր հոր թևի տակ և սովորել նրա հաշվին, իսկ հետո մեկ անգամից ստացել եք անաշխատ վարձատրվող պաշտոն։ Քսան տարուց ավելի դուք ապրել եք ձրի բնակարանում՝ ձրի վառելիքով, լուսավորությամբ, ծառայով, ընդսմին, իրավունք ունենալով աշխատել ինչպես և ինչքան կկամենաք, թեկուզ ոչինչ չանել։ Բնությունից դուք ծույլ, փխրուն մարդ եք, ուստիև ջանացել եք ձեր կյանքն այնպես դասավորել, որպեսզի ձեզ ոչինչ չանհանգստացնի և տեղից չշարժի։ Գործերը դուք հանձնել եք բուժակին և մյուս սրիկաներին, իսկ ինքներդ նստել եք տաք ու խաղաղ ձեր տեղում, փող եք կուտակել, գիրք կարդացել, ձեզ հաճույք պատճառել զանազան բարձր և դատարկ բաների վերաբերյալ խորհրդածություններով և (Իվան Դմիտրիչը նայեց բժշկի կարմիր քթին) կոնծաբանությամբ։ Մի խոսքով՝ դուք կյանքը չեք տեսել, այն բոլորովին չգիտեք, իսկ իրականությանը ծանոթ եք միայն թեորիապես։ Իսկ տառապանքը դուք արհամարհում եք և ոչ մի բանի վրա չեք զարմանում մի շատ պարզ պատճառով. ունայնություն ունայնությանց, արտաքին և ներքին արհամարհանք դեպի կյանքը, տառապանքները և մահը, ըմբռնում, իսկական երանություն. այս բոլորը փիլիսոփայություն է, որ ամենից հարմարն է ռուս ծույլի համար։ Օրինակ, դուք տեսնում եք, թե գեղջուկն ինչպես է ծեծում իր կնոջը։ Ինչո՞ւ միջամտել։ Թո՛ղ ծեծի. միևնույն է՝ երկուսն էլ մեռնելու են վաղ թե ուշ, մանավանդ որ ծեծողն իր հարվածներով վիրավորում է ոչ թե նրան, ում ծեծում է, այլ հենց իրեն։ Հարբեցողությունը հիմար, անվայել բան է, բայց խմես էլ՝ պետք է մեռնես, չխմես էլ՝ պետք է մեռնես։ Ասենք, մի կին է գալիս, ատամները ցավում են...Դե՛, ի՞նչ կա որ։ Ցավը ցավի պատկերացումն է և, ի դեպ, հիվանդություններն էլ այս աշխարհում չես վերացնի, բոլորս էլ մեռնելու ենք. ուստիև՝ թո՛ղ, հեռացիր, ա՛յ կնիկ, ինձ մի խանգարիր մտածել և օղի խմել։ Երիտասարդը խորհուրդ է հարցնում, թե ինչ անի, ինչպես ապրի. նախքան պատասխանելը՝ մեկ ուրիշը կմտածեր, իսկ այստեղ պատասխանն արդեն պատրաստ է. ձգտիր ըմբռնման կամ ճշմարիտ երանության։ Իսկ ի՛նչ բան է այդ «ճշմարիտ երանությունը»։ Պատասխան չկա, իհարկե։ Մեզ այստեղ պահում են ճաղերի հետևում, փտեցնում են, խոշտանգում. բայց այդ հիանալի է և խելացի, որովհետև այս հիվանդասենյակի և տաքուկ, բարեհարմար առանձնասենյակի միջև ոչ մի զանազանություն չկա։ Հարմար փիլիսոփայություն է. թե՛ բան չես անի, թե՛ խիղճդ է մաքուր և թե՛ քեզ իմաստուն ես զգում... Ո՛չ, տե՛ր իմ, այդ փիլիսոփայություն չէ, մտածողություն չէ, մտքի խորություն չէ, այլ ծուլություն է, ֆակիրություն, թմրեցնող ինքնօրորում...
— Բայց գուցեև չբղավեմ,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ հեզաբար ժպտալով։
— Հա՛, ինչպես չէ։ Բայց, ա՛յ, եթե դուք կաթվածահար լինեիք կամ, դիցուք, որևէ հիմարի ու հանդուգնի մեկը իր դիրքից ու աստիճանից օգտվելով՝ հրապարակորեն վիրավորեր ձեզ, և դուք իմանայիք, որ նա անպատիժ կմնա, դե՛, այն ժամանակ դուք կհասկանայիք, թե ինչ ասել է ուրիշներին ըմբռնողության ու ճշմարիտ երանության խորհուրդ տալ...
Դոստոևսկի «Գրություններ մեռյալ տնից»
Բացառիկ գրական փաստաթուղթ է ... ծանր «գեղարվեստական հուշեր» ... բանտարկյալների մասին իրական պատմություններ,որոնց Դոստոևսկին
հանդիպել է տաժանավայրում ... Նա ազատազրկված է եղել և չորս տարի անցկացրել է տաժանավայրում ...ահա թե որտեղից է այսքան հուսահատ ու շատ մռայլ աշխատանքը...
Նրա ապրումների մասին ավելի լավ է լուռ կենամ ... կարդացեք ինքներդ ... և ունեցեք ձեր սեփական կարծիքը ...)))»
Միայն ասեմ ,որ Դոստոևսկին մարդկային բնության... հոգիների ու բնավորության նուրբ...հիանալի գիտակ է...
Իսկ հայհոյանքի ի՜նչ վարպետներ էին բոլորն էլ։ Հայհոյում էին նրբավայել, գեղարվեստորեն։ Ուշունցը վերածել էին գիտության, ջանում էին խոցել ոչ այնքան վիրավորական բառով, այլ վիրավորական իմաստով, ոգով, գաղափարով՝ իսկ դա առավել նրբին է, թունալի։Նրանց միջև անվերջանալի վեճերն էլ ավելի էին զարգացնում այդ գիտությունը։
Բոլոր այդ մարդիկ աշխատում էին մահակի տակ, ուստիև անբան էր ամեն մեկը, ուստիև այլասերվում էր. եթե նախկինում այլասերված էլ չէր, ապա աքսորում այլասերվում էր։ Բոլորն այստեղ էին հավաքվել ոչ իրենց կամքով, բոլորը խորթ էին միմյանց։
«Սատանան երեք ոտնաման է մաշել, մինչև մեզ խմբել է մի տեղ»,— ասում էին իրենք իրենց մասին։
Բամբասանքները, խարդավանքները, կնիկական անեծքները, նախանձը, կռվշտոցը, չարությունը միշտ առաջին գծում էին այդ զարհուրելի աշխարհում։ Ոչ մի կնիկ ի վիճակի չէր լինել այնքան կնիկ, քան այդ մարդասպաններից ոմանք։ Կրկնում եմ, նրանց մեջ կային նաև ուժեղ մարդիկ, անհատականություններ, ընտելացած ամբողջ կյանքում հարգել ու հրամայել, կոփված, աներկյուղ։
Սակայն ես հաստատ համոզված եմ, որ նշանավոր խցային համակարգը հետապնդում է լոկ շինծու, խաբուսիկ, արտաքին նպատակ։ Դա քամում է մարդու կենսական հյութը, բթացնում նրա հոգին, թուլացնում, վախեցնում է նրան, հետո էլ բարոյապես սմքած մումիային, կիսախելագարին ներկայացնում որպես ուղղման և զղջման նմուշ։
Զգացմունքին հասանելի են դառնում ,և վերջապես, քաղցր են առավել աննորմալ երևույթները....
Կան բնությունից այնքան գեղեցիկ անհատականություններ,այնքան շնորհված Աստծո կողմից,որ նույնիսկ միտքն այն մասին ,որ նրանք կարող են մի օր փոխվել դեպի վատը ,ձեզ անհնարին կթվա...
Դահճի հատկությունը սաղմային վիճակում ,գտնվում է գրեթե յուրաքանչյուր մարդու մեջ....
Փողը դրվագված ազատություն է...
Կորցնելով նպատակն ու հույսը ,մարդը տխրությունից հաճախ վերածվում է հրեշի...
Գուցե ես սխալվում եմ ,բայց կարծում եմ ,որ ծիծաղից կարելի է ճանաչել մարդուն ,և եթե առաջին հանդիպումից ձեզ հաճելի է բոլորովին օտար մարդկանցից որևէ մեկի ծիծաղը ,ապա առանց երկմտանքի ասում եք ,որ սա լավ մարդ է :
Աստվա՜ծ իմ ...մարդկային վերաբերմունքը կարող է մարդկայնացնել նույնիսկ նրան ,որի վրա վաղուց արդեն խունացել է պատկերն Աստծո:
Շարունակելի
Ա.Վենեցիանով,Գլխաշորով աղջիկը
Ա.Չեխով
-Ես... ես ձեզ սիրում եմ:
Այդ պարզ ու սովորական բառերն ասվեցին մարդկային պարզ լեզվով,բայց Օգնյովը սաստիկ շփոթված շրջվեց Վերայից,տեղից վեր կացավ . շփոթմունքից հետո վախ զգաց: Հրաժեշտի ու մրգօղու ազդեցությամբ նրան համակած թախիծը, ջերմությունը և սենտիմենտալ տրամադրությունը հանկարծ չքացան,իրենց տեղը զիջելով անհարմարության սուր, անախորժ զգացմունքին:Ասես նրա հոգին շուռ եկավ, նա խենթ նայեց Վերային ,և Վերան հիմա, երբ նրան սեր բացատրվելուց հետո իր վրայից դեն նետեց անմատչելիությունը,որն այնպես զարդարում է կնոջը ,կարծես թվում էր ավելի կարճահասակ,ավելի հասարակ, աղոտ...
Աստված գիտե, արդյոք նրա մեջ խոսեց գրքային բանականությո՞ւնը ,թե արտահայտվեց օբյեկտիվ լինելու անդիմադրելի սովորությունը,որն այնքան հաճախ խանգարում է մարդկանց ....
Կամրջակին հասնելով ,նա կանգ առավ և մտածմունքի մեջ ընկավ:Նա ուզում էր գտնել իր տարօրինակ սառնության պատճառըընդունակ միմյանց հասկանալու:Դժբախտությունը ոչ թե միացնում ,այլ անջատում է մարդկ:Որ այդ պատճառը ոչ թե իրենից դուրս ,այլ հենց իր մեջ,նրա համար պարզ էր:Նա իր առաջ անկեղծորեն խոստովանեց ,որ դա դատողական սառնություն չէ,որով այնպես հաճախ պարծենում են խելքի տեր մարդիկ,եսապաշտ հիմարի սառնություն չէ,այլ ուղղակի հոգու անզորություն է,գեղեցիկը խորապես ընկալելու անընդունակություն,վաղաժամ ծերություն.....
«Վերոչկան»
Ողջ բնության մեջ զգացվում էր ինչ-որ անհուսալի ,տկար մի բան. երկիրը նման էր լքված կնոջ ,որ միայնակ նստել է մութ սենյակում ,աշխատում է չհիշել անցյալը ,բայց տոչորվում է գարնան ու ամռան հուշերով և անտարբեր սպասում է անխուսափելի ձմռանը:
Աբոգինն ու բժիշկը կանգնել էին դեմ-դիմաց,բարկությամբ շարունակում էին անվայել վիրավորել իրար:Թերևս կյանքում ,անգամ զառանցելիս ,նրանք չէին ասել այդքան անարդար ,կծու, անհեթեթ խոսքեր:Երկուսի մեջ էլ ուժեղ խոսում էր դժբախտ մարդու եսասիրությունը: Դժբախտները լինում են եսասեր, չար, անարդար,դաժան և, ավելի քան հիմարները ,պակաս անց մինչև անգամ այնտեղ ,ուր թվում է,թե միատեսակ վիշտը պետք է կապի նրանց, բայց ընդհակառակը՝ կատարվում են շատ ավելի անարդարություններ և խստություններ ,քան իրենց վիճակից համեմատաբար գոհ մարդկանց շրջանում...
Թշնամիները»
...գերմաները ձիու լեզու է,անգլերենից ավելի հիմար լեզու պատկերացնել չի կարելի ՝ ֆայթ-ֆիյթ-ֆյութ:Իտալերենը հաճելի լեզու է միայն դանդաղ խոսելիս,բայց եթե լսում ես իտալացիների ճլվլոցը,նույն հրեական ժարգոնն է ստացվում:Իսկ լեհե՞րը :Տե՜ր իմ աստված,ավելի զզվելի լեզու չկա:«Նե պեպշի,Պետշե,պեպշեմ վեպշա,բոմոժեշ պշեպեպշիտս վեպշա պեպշեմ»: Սա նշանակում է ՝ նե պերչի ,պյոտր ,պերցեմ պորոսյոնկա,ա տո, մոժեշ պերեպերչիտ պորոսյոնկա պերցեմ : Հա -հա -հա...))))))
-Հը՜մ ... այնուամենայնիվ ,ավելի լավ է մի որևէ բան լինել ,գեթ գեղեցիկ,քան թե ոչինչ: Ի դեպ, կինը ոչ մի գեղեցկությամբ չի կարող ամուսնու առաջ լրացնել իր դատարկությունը...
«Տիղմը»
Ոգելից խմիչքները նման են ծովի ջրի կամ փառքի՝ որքան շատ ես խմում ,այնքան ավելի ես ծարավում...
«Անզգուշություն»
Սիրելի բարեկամս,- հաճախ ասում էր ինձ նրա եղբայրը՝հառաչելով և գրագետի գեղեցիկ շարժումով ետ տալով մազերը,-երբեք ըստ արտաքինի մի ՛ դատեք :Նայեցեք այս գրքին.սա վաղուց արդեն կարդացված է,մաշված,գզգզված ընկած փոշու մեջ ,որպես մի անպետք բան,բայց դուք բաց արեք այն, և նա կստիպի ձեզ գունատվել ու լաց լինել...
«Լավ Մարդը»
Դատելով այն բութ համբերությունից,որով նա պայքարում է աշնանային,անանցանելի ցեխի դեմ,թերևս,մոլեռանդ ` վանքի մի մոնթ,որ թրև է գալիս ռուսական մենաստաններում,համառորեն փնտրում «կեանք խաղաղ ու անմեղանչական» ու չի գտնում...
«Անուրջներ»
Իսկ ի՞նչ կա թաքցնելու կամ լռելու...Պարզ է ,ես սիրում եմ նրան ...Սիրում եմ,սիրում...Այդ քարն իմ վզին է ,և նրա հետ ես խորտակվում եմ ,բայց ես սիրում եմ այդ քարը և առանց նրա ապրել չեմ կարող....
Ես զարգացած մարդ եմ ... Կարդում եմ զանազան ուշագրավ գրքեր ,բայց ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ ուղղությունը .ի՞նչ եմ իրականում ես ուզում՝ ապրել, թե՞ ինքնասպան լինել ....այնուամենայնիվ ,ես միշտ ինձ հետ ատրճանակ եմ կրում ...
Ես այնքան նուրբ աղջիկ եմ , ահավոր սիրում եմ քաղցր խոսքեր...)))
Պետք է միայն սկսել ինչ-որ բան անել ,որպեսզի հասկանաս,թե որքան քիչ են ազնիվ ու պարկեշտ մարդիկ...
Սերը մարդու հանդեպ չպետք է լինի ոչ սրտում ,ոչ ստամոքսում և ոչ էլ գոտկատեղում ,այլ այստեղ...Եվ ֆոն Կորենը խփեց ճակատին...
Սոված շունը հավատում է միայն մսին...
-Ի՞նչ հաճելի է նվագել մանդոլինա
-Սա կիթառ է և ոչ թե մանդոլինա
- Խենթի համար ,որը սիրահարված է ՝մանդոլինա է ...)))
Եվ լավ է , և զգայուն , միայն անհասկանալի...)))
Ահա երջանկությունը ,ահա նա գալիս է, ավելի ու ավելի է մոտենում ,ես արդեն լսում եմ նրա քայլերը:
Ու եթե մենք չենք տեսնում ,չենք իմանում այն - մեծ դարդ չէ:Մյուսները կտեսնեն ...
Շրջանցել մանրն ու երևութականը ,ինչը խանգարում է լինել ազատ ու երջանիկ ,-ահա նպատակն ու իմաստը մեր կյանքի...
Այս խելացիներն այնքան հիմար են . չկա մեկը ,որ խոսես հետը ...
«Բալենու այգին»
Սինդի Շելդոն « Հրեշտակների ցասումը» ...երկու տարի առաջ եմ կարդացել այս գիրքը...չգիտեմ էլ ինչու հանկարծ հիշեցի...
Գլուխգործոց չէ... առանձնահատուկ խոր մտքեր չկան .. լեզուն չոր է,պարզ ... մակերեսային ...այդուհանդերձ « ստիպում է» կարդալ մինչև վերջ... տխրել ...ցավ զգալ...Անցել է երկու տարի ,սակայն «մի նուրբ ,դառնահամ թախիծ...» մինչև այսօր մնացել է հոգումս...
Շելդոնը հետաքրքիր է գրում...կարդացեք ...դե ,թեկուզ բազմազանության համար...)))
Գուցե տղամարդկանց պրիմիտիվ թվա այս գիրքը...)))
Բայց կարդացեք...կհավանեք ... և կհասկանաք « դառնահամ թախիծիս» պատճառը...)))
հ. գ. Գրքի առաջին մասը հմայիչ, խելացի,կրթված ,համառ ,աշխատասեր Ջենիֆեր Պարկերի ( փաստաբան) կարիերայի և սրընթաց հաջողությունների մասին է ,իսկ երկրորդ մասում - « նա չափազանց թանկ է վճարում հաջողությունների համար...»:
Շելդոնը ցույց է տալիս ամեն ինչ այնպես ,ինչպես կա...էգոիստ իրավաբաններ ու քաղաքական գործիչներ, դիրքերը չզիջող ու «կյանքը վայելող» մաֆիա...Կա նաև «սիրային եռանկյունի» ...
Պատմությունը «երջանիկ ավարտ » -չունի ...))))
Որ իմանանաք ,թե հիմա ինչ եմ կարդում ,հաստատ «կնախանձեք»...))))
Ընթերցում եմ Ստիվեն Ջուանի «Մարմնի պատմություն:2640 փաստեր» անչափ հետաքրքիր ,ճշմարտացի գիրքը...
Լեզուն պարզ է,մատչելի... գրված է շատ զվարճալի ձևով....հեշտ է կարդացվում...կգտնեք հազար ու մի ինչուների պատասխաններ..տարօրինակ մանրամասներ -«ոտքից մինչև գլուխ»,«ծննդոցից» մինչև մահ ))))
Օրինա՞կ եք ուզում:
Խնդրեմ .
« Հնարավո՞ր է մարդու ուղեղում տեղադրել իմպլանտանտ,որպեսզի նա կարողանա ուղղակիորեն մտնել համակարգչային տվեալների բազա»))) , «Կվնասե՞մ ուղեղս ,եթե խմեմ մեծ քանակությամբ ջուր»...«Որքան է եղել ինձ մորս հետ կապող պորտալարի երկարությունը» )))) , «Կարո՞ղ եմ նորմալ ապրել զրկվելով մեկ կիսագնդից» ,«Ինչո՞ւ «ուղեղի մեջ ջուրը » հիվանդություն է ,երբ ուղեղը շրջապատված է ջրով » ...
Չեմ կարող չհիշել Մանդելշտամի բանաստեղծությունը.«
«Дано мне тело — что мне делать с ним…» Осип Мандельштам
Дано мне тело — что мне делать с ним,
Таким единым и таким моим?
За радость тихую дышать и жить
Кого, скажите, мне благодарить?
Я и садовник, я же и цветок,
В темнице мира я не одинок.
На стекла вечности уже легло
Мое дыхание, мое тепло.
Запечатлеется на нем узор,
Неузнаваемый с недавних пор.
Пускай мгновения стекает муть
Узора милого не зачеркнуть.))))
... կարդացեք գիրքը( չմոռանաք գնահատել ըստ արժանվույն) ,ու կիմանաք «ինչ անել» ձեր մարմնի հետ...)))
Ավելացնեմ միայն ,որ Ստիվեն Ջուանը գիտնական է ,մարդաբան (անտրոպոլոգ) , հոգեբան ,ժուրնալիստ ...
Ի դեպ Google.am-ում Ստվիեն Ջուանի նույնիսկ անունը չգտա...)))
այնպես որ...)))
Այս գրքից հրաշալի « ծաղկաքաղ» կանեմ իմ « Կեսկատակ, կեսլուրջ » գրառման համար ...)))
Ջ.Թյորներ,Ուլիսեսը ծաղրում է Պոլիֆեմուսին
Ջեյմu Ջոյս....
«Ուլիս»...մոդերնիզմ ...այն էլ ինչպիսի մոդերնիզմ...
Ընթերցանության համար(թերևս գիրքն ավելի շատ ուսումնասիրության համար է) շատ բարդ,բազմաշերտ ,առանձին գլուխներ ու հատվածներ տարբեր ոճերով գրված, ծանրակշիռ,ոչ դյուրամարս ,շատ «համառ» ու անթիվ-անհամար հղումներով( ամբիցիոզ ու հանճարեղ Ջոյսը ստեղծագործական «մրցության » մեջ է մտել Հոմերոսի ,Դանթեի ու Շեքսպիրի հետ ) լի ծանր գիրք է..Սիրո՞ւմ եք դժվարություններ...Ունե՞ք նվաճողի ոգի ...դե,ուրեմն «մաքառեք »... «պայքարեք» ...))) հաղթահարեք ...ուսումնասիրեք Ջոյսին... ))) Նրա հետ հետաքրքիր է ... Ջոյսը նրբագեղորեն «կխոշտանքի» ձեր միտքը...Իսկ այդ «պրոցեդուրայից » հետո նրան կամ կսիրեք ,կամ կատեք...)))
Ուլիսի հայերեն թարգմանությունը կա՞ ...Եթե կա՝ խորին խոնարհումս թարգմանչին ... և հատուկ «Բռավո » )))
Մի խոսքով. կարդացեք ... ու եթե հաղթահարեցիք նրա «մտքերի ոդիսականը» -հպարտացեք ...)))
Ձեզ իմ մտքերը մո՞ւթ են թվում:Մութը մեր սրտերում է-ձեզ չի՞ թվում
Գեղեցիկի զգացողությունը շեղում է մեզ առաքինի ճանապարհներից... )))
Հանճարը սխալներ չի կատարում:Նրա թափառումը.... -դարպասներն են բացահայտման :
Նա ընկալում էր ոչ լիովին,մասամբ լսում էր հետաքրքրությամբ,ըմբռնում էր զարմանքով,կրկնում էր ջանասիրաբար,հիշում էր դժվարությամբ,հեշտությամբ ՝մոռանում,նորից հիշում էր զգուշորեն ,նորից կրկնում սխալով...
Եվ նրա հետևում դրված էր լուսավոր ապագան ...
Ամեն կյանք-բազմաթիվ օրեր են,մեկը մյուսին հաջորդող...մենք թափառում ենք ինքներս մեր միջով ,հանդիպելով ավազակների,հսկաների,ուրվականների,ծերերի, կանանց, այրիների,հոգեհարազատ մարդկաց,բայց ամեն անգամ հանդիպելով ինքներս մեզ...
Լինում է ,որ ծաղրը չեն ընդունում լրջորեն ,երբ այն միանգամայն շատ լուրջ է
Ջ.Վետտրիանո
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ
«Գիշերն անույշ է» շատ ազնիվ պատմություն է ...գրեթե ինքնակենսագրական ...
Շատ գրաքննադատներ այս վեպը«Մեծն Գեթսբիից» ավելի բարձր են դասում ...
Վեպը բազմաշերտ է,բազմապլանային ... Զգացմունքների,հույզերի ճոխ պալիտրա ...Սեր...սիրահարվածություն ...կորուստ... ինքնախաբեություն ... զոհաբերություն..էգոիզմ... հուսահատություն...մոլորություն ...թռիչք ...անկում ...կյանքում իր տեղը գտնելու ձգտում ...
հ.գ. շարունակելի ...)))
-Մի ժամանակ ինձ թվում էր ,որ այն ամենը ,ինչ կատարվում է մինչև տասնութ տարեկանը-դատարկ բան է
-Բայց հենց այդպես էլ կա:Եվ այն ,ինչ տեղի է ունենում հետո-նույնպես...
Կամ մտածիր ինքդ -կամ էլ նա ,ով կմտածի քո փոխարեն ,կվերցնի քո ուժը , կվերափոխի քո ճաշակը ,սովորույթները ,իր ձևով կդաստիարակի ու կամլացնի քեզ ...
Ասում են հոգու վերքերը սպիանում են.չմտածված նմանություն մարմնական վնասվածքներին
...կյանքում այդպես չի լինում :Նման վերքը կարող է փոքրանալ, մասնակի կրճատվել ,բայց այն միշտ էլ բաց վերք է ՝թեկուզև լինի գնդասեղի ծակոցից ոչ մեծ ...
Եթե բարեկամությունը ,որը բարեկամություն է ոչ միայն խոսքերով , պատռվում է միանգամից ,ապա որպես կանոն այն պատռվում է մսով ...
-Ես կին եմ .իմ գործը ամրացնելն ու կապելն է
-Իսկ իմը՝կոտրելն ու ոչնչացնելը
-Հարբելով , բացի ինքդ քեզանից, դու ոչինչ չես ոչնչացնում ,-ասաց նա սառը ,սակայն նրա տոնից փչում էր շփոթություն և վախ...
Հոգեկան և ֆիզիկական միայնությունը առաջացնում է կարոտ ,իսկ կարոտն ուժեղացնում է միայնությունը ...
Խնդիրը նրանում է ,որ այն ժամանակ ,երբ դու սթափ ես, ոչ մեկին հետ չես ուզում գործ ունենալ ,իսկ երբ հարբած ես ,ոչ ոք չի ուզում քեզ հետ գործ ունենալ ...
Ալֆրեդ դե Մյուսե
«Դարի զավակի խոստովանությունը»
Մյուսեի շատ կրքոտ ,անկեղծ,ափսոսանքով ու տանջանքներով լի «խոստովանությունը» ...ուր չկա ինքնաարդարացում ...կա միայն զղջում ,ափսոսանք...
23 -ամյա հեղինակը պատմում է «դարի հրեշավոր հիվանդության ՝ մելամաղձոտության» մասին ,որը«շանթահարեց» իր ժամանակակիցներին ... որի պատճառը Ֆրանսիական մեծ հեղափոխությունն ու Նապոլեոնի բանակի պարտությունն էր...«հեղափոխության թոռների ու կայսրության զավակների համար անցյալն անհետացել է ...մնացել է միայն ներկան , դարի ոգին և հրեշտակը մթնշաղի...»:
Իսկ գլխավոր հերոսի պատմությունը, միմյանց համար ստեղծված երկու մարդկանց «ոչ հանդիպման» մասին, դե Մյուսեի անձնական դրաման է արտացոլում ...կործանված սերն ու տառապալից ,բարդ ,խճճված փոխհարաբերությունները Ժորժ Սանդի հետ...
Կարդացեք... Վայելեք ...Ձանձրալի չէ...չկա «անհամություն »...գռեհիկություն)))Լեզուն հարուստ է... գեղեցիկ ... դինամիկ...
Alfred de Musset.
«La Confession d'un enfant du siècle»
Սեր գոյություն չունի,կատարելություն գոյություն չունի ,վերցրեք սիրուց այն ,ինչ սթափ մարդը վերցնում է գինուց...
Լինել մարդկանց հետ ,որոնց սիրում ես,-ասում է Լաբրյուերը ,-այն ամենն է ,ինչ հարկավոր է մեզ:
Երազել, խոսել նրանց հետ,լռել նրանց կողքին ,մտածել նրանց մասին ,մտածել ավելի անտարբեր բաների մասին ,բայց նրանց ներկայությամբ ,-միևնույնը չէ,թե ինչ անել, միայն թե լինել նրանց հետ,,,
Ես սիրում էի...
Ս.Դալի,Դալիի արևը
ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ
Բոդլերը առաջին տեսանողն է,բանաստեղծների արքան ,իսկական Աստված:Բայց դե նա էլ արհեստական միջավայրում ապրեց ,և նրա ձևը ,որ շատ են փառաբանում ,աղքատիկ է:Անհայտի գյուտերը նոր ձևեր են պահանջում:
Սա Արթյուր Ռեմբոի կարծիքն է ....նրանից լավ հաստատ չեմ ասի...))))
Բայց չեմ կարող լռել... ու պիտի ասեմ ,որ ես շա՜տ գեղեցիկ «ակնթարթներ» անցկացրի Բոդլերի հետ ...)))))
Արձակի ու պոեզիայի հրաշալի համադրություն ... վառ ու հարուստ երաժշտության «բեկորներով» լեցուն Գեղատեսիլ պատկերներ...Եվ թվացյալ կոպտության ու ցինիզմի տակ պահ տված անչափ զգայուն , նուրբ ու տառապյալ հոգի ... Ահա Բոդլերն ինձ համար ...
Իսկ շատերը նրան,չգիտես ինչու, «սև ու մռայլ ցինիկ » են համարում ...
Մի՞թե հնարավոր է ԳԻՆԻՈՎ,ՊՈԵԶԻԱՅՈՎ,ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԲԵԼ խորհուրդ տվող գրողին համարել « սև ու մռայլ ցինիկ » ... ))))
Ես չեմ պնդում ,որ, իբր, Ուրախությունը չի կարող համադրվել Գեղեցկությանը ,բայց , իմ կարծիքով, Ուրախությունը ՝նրա գռեհիկ զարդերից մեկն է...
Գեղեցկության ճանաչողությունը մենամարտ է ,որի մեջ նկարիչը գոռում է ահաբեկված ՝ նախքան պարտված լինելը ...
Վերջին անգամ նետելով բոցերն իրենց կրակի,
Մեր սրտերը կդառնան երկու կանթեղ սնամեջ....
...խորհրդավոր կապույտից ,վարդագույնից արարված
Մի երեկո կուղարկենք իրար շանթի մի հարված,
Որպես մնաս բարովի մի հեկեկոց աղեկեզ...(Սիրահարների Մահը)
(())
Արբենք
Միշտ պետք է արբած լինել: Դա՛ է կարևորը ,միակ խնդիրը դա՛ է:
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը,որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար:
Բայց ինչո՞ վ :Գինիով,պոեզիայով,առաքինությամբ,ինչով ուզում եք,միայն արբեք՛:
Եվ եթե երբևիցե ,լինի դա պալատի աստիճանների վրա,կանաչ փոսում ,թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ ,դուք ուշքի գաք ,զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է ,հարցրեք քամուն ,ալիքին ,աստղին,թռչնին ,ժամացույցին՝ այն ամենին,որ հոսում է ,այն ամենին ,որ երգում է ,այն ամենին ,որ խոսում է, հարցրեք թե ո՞ ր ժամն է,և քամին ,ալիքը ,աստղը ,թռչունը , ժամացույցիը կպատասխանեն ձեզ՝ «արբելու ժամն է »...
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար ՝արբեք , անդադար արբե՛ք:
ԳԻՆԻՈՎ,ՊՈԵԶԻԱՅՈՎ,ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՄԲ,ինչով կամենաք: ( թարգմ. Վահան Տերյանի)
ԱՊՈՒՐՆ ՈՒ ԱՄՊԵՐԸ
Իմ փոքրիկ խենթուկ սիրուհին ինձ ճաշ էր մատուցում ,և ես ճաշասենյակի բաց պատուհանից զմայլվում էի շարժուն ապարանքներով ,աննյութեղեի զարմանհրաշ կառույցներով ,որ արարիչը կերտում է գոլորշիներից:Եվ զմայլումիս պահին ասում էի ինքս ինձ.« Բոլոր այս ուրվացնորքները գրեթե նույնքան գեղեցիկ են ,որքան աչքերն իմ չքնաղ սիրուհու, կանաչ աչքերն իմ փոքրիկ հրեշավոր խենթուկի»:
Եվ հանկարծ մեջքիս բռունցքի մի ուժգին հարված զգացի և լսեցի խռպոտ ու հմայիչ մի ձայն ,հիստերիկ ու կարծես օղուց խանձված մի ձայն ՝ իմ սիրելի փոքրիկ սիրուհու ձայնը, որ ասում էր.
«Վերջապես ուտելու եք դուք ձեր ապուրը... ա՛յ ... ամպերի՜ վաճառական»: ))))))))) ( թարգմ. Հ. Բախչինյան)
Խաղաղ սրտով ես բարձրացա լեռան գագաթ
Ու դիտեցի քաղաքը իր աղմուկի մեջ.
Հիվանդանոց ,պոռնկատուն ու քարավան,
Դժոխք ,տաժանք ,որտեղ ծփում են բյուր մեղքեր:
Օ՜, Սատանան՝ իմ անձկության դու տիրակալ,
Գիտես ,որ ես այնտեղ իզուր չեմ արտասվել,
Բայց ձգտում եմ ես որպես մի ծեր սիրահար
Իմ Սիրուհու տարփանքների մեղքով հարբել
Եվ հմայքով դժոխային՝ ջահելանալ:
Սիրում եմ քեզ ,իմ անառակ մայրաքաղաք.
Թմբիրի մեջ ,այգաբացի սավաններում,
Թե իրիկվա շղարշի մեջ ոսկեբանված,
Եվ ինչպիսի՜ հաճույքներ են հաճախ բերում
Ավազակները քո և կամ քո ցոփուհին,
Որ չի զգում ամենևին ամբոխն այս խուլ:
( թարգմ. Հ. Բախչինյան)
Ի՞ նչպես կըրնամ քեզ ,սեր անեղծ,
Նկարագրել ճշմարտապես-
Քեզ ,մուշիկ հա՛տ ,զոր ձեռք մ'անտես
Հավերժորեն մեջս թաղեց...
Արյունն ու իշխանությունը արբեցնում են .զարգանում են սանձարձակություն, կոպտացածությունը մտքին և
Ազնվագույն ,գեղեցկագույն
Հրեշտակի՛ն ,կուռքին անմահ՝
Անմահության մեջը՝ ողջույն: ( թարգմ. Վ. Թեքեյանի)
Արթյուր Ռեմբո...
«Վաղ թե ուշ այս տղան կստիպի խոսել իր մասին :Նա կլինի կամ բարու հանճար ,կամ հանճար չարի»... Գիմնազիայի տնօրենի խոսքերը Արթյուր Ռեմբոի մասին...
Ռեմբո...Երանելի Խենթ...
Հոգու մեջ «կրակ կրող » պոետ -սիմվոլիստ...
Ապստամբ...ըմբոստ...խռովահույզ (ուզում էի գրել հուզախռիվ ...և չէի սխալվի))) «Անուշիկ Հրեշտակ» :
Ոչ իրական ,ապակողմնորոշ ,կատաղի տեմպով , սակայն չքնաղ մեղեդայնությամբ էզոտերիկ «Զառանցանք» ...տարերային ,խճճված,եռացող լեզու... «Խոսքի Ալքիմիա»...և բրուտալ ոճ... քաոս և աբսուրդ ...դժոխային ֆանտազիաններ.....
Դժվար է կարդացվում ...ազնիվ խոսք,չէի ցանկանա կրկին հայտնվել «դժոխքի սեզոնում» ))),
սակայն առանձին մտքեր ...անչափ գեղեցիկ մտքեր , անկարող եմ արդեն դուրս վռնդել հիշողությունից իմ ... )))
Կան գրողներ ,որոնց գործերը կարդալիս էքզիստենցիալ ճգնաժամի մեջ եմ հայտնվում...))) Ռեմբոն նրանցից մեկն է...)))
...Պղնձի արժանիքը չէ ՝զարթնել որպես փչովի գործիք...
Ես ուրիշ մեկն է: Ավելի վատ այն տախտակի համար ,որն իրեն ջութակ է զգում,և արհամարհիր այն տհասներին,որոնք ամեն չնչին առիթով վիճաբանում են իրենց կատարելապես անհաս բաների շուրջ...
«Նամակներ»
Ամպրոպը վերին բանաստեղծությամբ մարմինըդ օծեց...(ա՜հ...գեղեցի՜կ էր...))))
«Փարիզյան խնջույք»
Կգան այդ բանաստեղծները: Երբ ջարդուփշուր կլինի կնոջ անսահման ստրկությունը,երբ նա կապրի ինքն իր համար և ինքն իր միջոցով,տղամարդը,-որ մինչև հիմա ստորէ եղել,-նրան ազատ կարձակի ,և նա բանաստեղծ կդառնա,նա նույնպես:Կինը կհայտնագործի անհայտը :Կտարբերվի արդյոք նրա գաղափարների աշխարհը մերից:Նա կհայնաբերի՞ արտասովոր ,անչափելի ,զզվելի ,հմայիչ բաներ :Մենք դրանք կընդունենք ,կհասկանանք:
«Նամակներ»
Տասնյոթամյա հասակում լուրջ չի լինում ոչ մի մարդ....
Տասնյոթամյա պատանի...երեկոներ հունիսյան...
Հարբած հյութից շամպայնի՝սավառնում ես երկնում....
Սիրահարված եք արդեն ,վարձված մինչև սեպտեմբեր....)))
«Սիրավեպ»
..Ադաջիո:Ա՜խ պատանեկական անսպառ եսամոլություն ,
ջանադիր լավատեսություն....
«Ջահելություն»
...Ես չեմ սիրում կանանց:Սերը պետք է նորից հորինել ,պարզ է:Կանայք սիրում են միայն ապահով դիրք...
«Զառանցանք»
Նողկալի հուշեր:Նողկում եմ թշվառությունից....
Եվ ինձ ահաբեկում է ձմեռը ,քանզի այն հարմարավետության եղանակն է...
"Հրաժեշտ"
Խուան Գրրիս,Բաց պատուհան
Այսուհետև ես կարող եմ բացատրվել միայն
ինչպես մուրացկանն է բացատրվում իր անվերջ pater- ով և ave Maria-ով:Ես չգիտեմ այլևս խոսել:
Սակայն ինձ թվում է այսօր ,որ կապերս խզել եմ իմ դժոխքի հետ:Դա իրոք դժոխքն էր,հին դժոխքը,այն դժոխքը,որի
դռները բացեց Մարդու որդին...
«Առավոտ»
Ասես պառաված օրիորդ լինեմ,քաջությունս չի հերիքում ,որ մահը սիրեմ:
Ծաղրածուի շորեր հագեք,պարեք,ծիծաղեք :
-Ես երբեք չեմ կարողանա դուրս նետել Սերը պատուհանից ...
Ես վերածվել եմ առասպելական օպերայի.ես տեսա,որ բոլոր արարածները ենթական են երջանկության ճակատագրին.գործողությունը կյանք չէ,այլ միջոց ուժերը վատնելու,նյարդերը գրգռելու...
Բարոյականությունը թուլությունն է ուղեղների...
Ես իմ պարտքն ունեմ և հպարտ կլինեմ
շատ-շատերի նման, եթե այն մի կողմ դնեմ:
Կյանքս մաշվել է:
Կար ժամանակ,եթե հիշողությունս ինձ չի դավաճանում,իմ կյանքը եղել է խնջույք,որտեղ բացվում էին բոլոր սրտերը,որտեղ թափվում էին գինիները բոլոր :
Մի երեկո պահեցի ծնկներիս ես Գեղեցկությունը ,և նա թվաց ինձ տտիպ...
Ես նրան վիրավորեցի:
Ես ըդվզեցի ճշմարտության դեմ:
Ես փախա:
Վա՜յ ,հարպի,վա՝յ ցասում, վա՜յ վիշտ.այդ ձեզ եմ վստահել ես իմ գանձը...
Ես հասա նրան ,ինչ դուրս մղեց իմ մտքից ողջ մարդկային հույսը:Ամեն ուրախության վրա ,որ խեղդեի նրան ,ես պատրաստ էի ցատկել ինչպես վայրի գազան...
Ես կանչեցի դահիճների,որպեսզի մեռնելով ՝կրծեի կոթերը նրանց զենքերի...
Ես կանչեցի տարերքը,որ խեղդեմ ինձ արյունով , խեղդեմ ինձ ավազով...
Վիշտն իմ Աստվածը դարձավ :
Ես փռվեցի ցեխաջրի մեջ:
Չարագործության օդն ինձ մոխրացրեց: Ու ես խաղացի կատակերգություն խելագարության:
Իսկ գարունն ինձ բերեց նողկալի հռհռոցը ապուշի...
Իմ բախտը բերել է: Ես գրեթե չեմ տառապում:Իմ կյանքը սոսկ քաղցր խելագարություն է եղել, և դա տխուր է...
Մեր ցանկություններին չի հերիքում նուրբ մեղեդայնություն...
Ես գրեցի լռություն և գիշեր,արտահայտեցի անարտահայտիչը,պատկերեցի ակնթարթները գլխապտույտ...
Հոգևոր պատերազմը նույնքան կատաղի է,որքան բանակի ճակատամարտը,բայց արդարության հայեցողությունը՝ բավականությունը հասանելի է միայն Աստծուն...
Խաղաղություն և օդ,որոնք չեն փնտրում: Կյանք:
....Ես շատ ոսկի կունենամ. կլինեմ դատարկապորտ ու բռի:Կանայք հոգածում են նման խեղանդամ գիշատիչներին,որոնք
վերադարձել են տաք երկրներից:Ես խառնված կլինեմ քաղաքական գործերին:Ես փրկված եմ:
Այժմ ես անիծված եմ ,սոսկում եմ հայրենիքից: Լավագույնը լավ
հարբած քնելն է ափի ավազներին...
Անձկությունն այլևս իմ սերը չէ
:Ցասում, սանձարձակություն,խենթություն,ես գիտեմ նրանց բոլոր պոռթկումները և գիտեմ հարվածները ,-այս բեռը ես նետել եմ իմ ուսերից...
Գնահատենք հանգիստ.որքան հեռու է տարածվում իմ անմեղությունը...
Ինձ հարկավոր է ունենալ իմ դժոխքը զայրույթի համար,իմ դժոխքը հպարտության համար,և դժոխք՝շոյանքների համար.գեհենի մի ամբողջ հավաքածու...
Կյանքը դաժան է,տխմարանալը՝ հեշտ...չբացեմ դագաղի կափարիչը,պառկեմ ու խեղդվեմ
:Այսպիսով վերջ ծերությանը,վերջ փորձանքներին,:Խոճապը վայել չէ ֆրանսիացուն:
-Ա՜հ,այնքան լցված եմ ,որ պատրաստ եմ կատարելության գտնող իմ պոռթկումները նվիրաբերել ցանկացած
աստվածային պատկերին:
Օ՜,իմ անձնուրացություն,Օ՜, իմ սքանչելի գթասրտություն,սակայն ՝այստեղ ,այս աշխարհում:
De profundis Domine(անդունդից քեզ եմ դիմում,Տեր) ,ինչ հիմարն եմ...
Կյանքի մաքուր գույները ազատվում են ու պարում Տեսիլքի շուրջ,որը դեռևս ստեղծում են....և արթնացող թրթիռը թնդում է...և կատաղի համը բոլոր պատճառների լցվում է երաժշտության մահացու և խռպոտ սուլոցով . դա աշխարհն է ՝ հեռվում մնացած նետում նրանց մեր մայր գեղեցկությանը. նա հետ է գնում,նա բարձրանում է վեր:Օ՜հ,մեր ոսկորները նոր հագուստ հագան. Սիրահարված Մարմին...
Ես կարծում եմ,որ հայտնվել եմ դժոխքում,ուրեմն իսկապես դժոխքում եմ :Ամեն ինչ ստացվեց կատեխիզիսի համաձայն:Ես ստրուկն եմ իմ մկրտության:Ծնողներ,դուք պատրաստեցիք ինձ համար դժբախտություն,և ձեզ համար նույնպես...Օ՜,խեղճ անմեղ... Դժոխք չի սպառնում հեթանոսներին...
Իմ առողջությունը վտանգված է...սարսափն է տիրել ինձ....ես ընկղմվեցի խորը քնի մեջ,որը տևեց մի քանի օր, և երբ արթնացա,ապա նորից տեսա տխուր երազներ...
«Մի եղանակ դժոխքում»
Մարմնական պարզամտությունը՝ դառնորեն
պապանձնված...Ադաջիո:Ա՜խ պատանեկական անսպառ եսամոլություն ,
ջանադիր լավատեսություն.որքան
լի էր աշխարհը ծաղիկներով այդ ամառ:Հանգերն ու ձևերը մեռնող...
Երգչախումբ՝մեղմելու անկարողությունն ու միամտությունը:Գիշերային
մեղեդիների ապակյա երգչախումբ...Շուտով նյարդերս իրոք կխանգարվեն:
«Ջահելություն...Քսան տարի»
Որովայնախոս սիֆիլիտիկներ,ցնդած արքաներ,
Պոռնիկ Փարիզը սրանից արդյոք ինչ օգուտ ունի ,
Հոգին ձեր կտաք,մարմինը,թույնը,թե քրջերը ձեր,
Նեխած կռվողներ,նա թափ կտա ձեզ ,հեռու կվանի.....
«L'orgie parisienne ou Paris se repeuple »- Jean Nicolas Arthur Rimbaud «Փարիզյան օրգիա...»-ից
Աշուն է արդեն:-Բայց ինչու ափսոսալ հավերժական արևը,եթե մեր առաքելությունն է աստվածային լույսի
բացահայտումը՝հեռու մարդկանցից ,որոնք մեռնում են տարվա բոլոր եղանակներին....
Վրուբել,Դեղին վարդեր
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Գիշերային թռիչք»
Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ...
Չգիտեմ, իմ արածը լա՞վ է, թե վատ։ Չգիտեմ, ո՛չ մարդկային կյանքի, ո՛չ արդարության, ո՛չ էլ վշտի իսկական արժեքը։ Ո՛չ խղճահարության արժեքը, և ո՛չ էլ գգվանքի... Ես որոշակի չգիտեմ, թե ինչ արժե մարդու ուրախությունը։
Ինչպես այս երեկո, այն ժամանակ էլ իրեն միայնակ էր զգացել, բայց անմիջապես հասկացել էր, թե որքան է հարստացնում այդպիսի միայնությունը...
Այդ երաժշտությունը նրան ինչ-որ պատգամ էր հղում, միայն նրան, իրեն շրջապատող միջակությունների մեջ: Այդ երաժշտությունը նրան հասնում էր գաղտնիքի մեղմությամբ, ինչպես նշանը, որ տալիս է աստղը։
Ես նման եմ հիվանդ երեխա ունեցող հոր, որ ամբոխի մեջ քայլում է մանր քայլերով, իր մեջ կրելով իր տան մեծ լռությունը ։
Այն, ինչ կենդանի է՝ առաջ է գնում ,մի կողմ հրելով այն ամենը, ինչ հանդիպում է իր ճանապարհին, որպեսզի ապրի և ստեղծագործի, ապրի իր սեփական օրենքներով: Սա անդիմադրելի է:
Նա մտածեց, որ փոքրիկ քաղաքների երաժշտական տաղավարի շուրջը պտտվող քաղքենիներն ապրում են արտաքուստ հանդարտ կյանքով, որը երբեմն իր մեջ թաքցնում է ծանր դրամաներ.հիվանդություն, սեր, մահ ...
Իր սեփական ցավը շատ բան էր սովորեցրել նրան։
Մարդ դառնալու համար շատ բան պետք է վերապրել:
Ես ինչ՞ ունեմ անելու Աստծո տաճարում, եթե նա հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։
Ինչ՞ ունեմ ես անելու բարեկամի տանը, եթե նա չցանկանալով հաշվի առնել իմ հենակները, հանկարծ ստիպի ինձ պարել` դատելու համար, թե ինչի՞ եմ ես ընդունակ։
Աշխարհում դու այդպիսի շատ դատավորների կհանդիպես։
Վրուբել,Յասաման
Ստանիսլավ Եժի Լեց ...սարկազմի արքա...)))
Հացը բացում է ցանկացած բերան...))))))
Շատ բումերանգներ չեն վերադառնում:Նրանք ընտրում են ազատությունը...
Չփորձենք հասկանալ միմյանց,որպեսզի չատենք միմյանց...
Իսկական տղամարդուն կարելի է ճանաչել...նույնիսկ ,երբ նա մերկ է...)))
Եթե բարձրանար զրույց վարելու արվեստը,կնվազեր ծնելիությունը...)))
Այն փաստը ,որ նա մահացել է,չի ապացուցում,որ նա ապրել է...)))
Մարդը նաև նրանով է գերազանցում մեքենային,որ կարող է ինքնիրեն վաճառել...
Միգուցե ես այնքան ամուր չհավատայի հայրենասիրության անսահման կենսունակությանը,եթե չիմանայի,թե որքան անսպառ է այլատյացության պաշարը...
Ինձ համար,ամեն ոք,ով խփում է գոտկատեղից ներքև՝գաճաճ է...)))
Գրաքննադատները վճարովի սիրով են զբաղվում գրականության հետ..)))
Այն ,որ մեզ կարելի է խաբել նորից ու նորից ՝լավատեսություն է ներշնչում ինձ...)))
«Օրենքի տառը» պետք է ներառված լինի այբուբենի մեջ...
Փաստերը երբեմն խոսում են օտար առոգանությամբ...
Ես ասում եմ այնքան հին բաներ,որոնք մարդկությունը մոռացել է արդեն...
Քեզ միևնույնն է«կծախեն» ,դու միայն գինդ ավելացրու...)))
Որքան խավար է ,այնքան հեշտ է լինել աստղ...)))
Ազգայնականությունը կարող է լինել հսկայական,բայց մեծ ՝երբեք...
Երբ սկսում եմ լրջորեն մտածել,ես տեսնում եմ,թե որքան է ծիծաղելի աշխարհը...
Հույսը՝ մայրն է հիմարների,որը չի խանգարում նրան լինել հիասքանչ սիրուհին համարձակների...
Ժողովրդի ձայն չունենալը նկատելի է նույնիսկ հիմնը երգելիս:
Անդունդը չի բաժանում,բաժանում է տարբերությունը մակարդակների...
Ջեսիկա Բրոկմոուլ«Նամակներ Սքայ կղզուց»
Շատերը գիտեն . ես էպիստոլյար ժանրի մեծ սիրահար եմ...))) այնպես որ...Կարդացի մեծ հաճույքով...Տաքուկ ու հաճելի ապրումներ ունեցա :))) Եվ չեմ կարող դիմադրել այս անչափ գեղեցիկ , նուրբ , անսովոր ,լուսավոր ու թախծոտ ,անկեղծ ու մաքուր նամակների տեսքով սիրո պատմությունը Ձեզ կարդալ առաջարկելու գայթակղությանը ...)))
Կարդացեք...Հեշտ է կարդացվում... Երկու պատերզամ(Առաջին և Երկրորդ Համաշխարհային) , Երկու սեր ... երկու նամակագրություն...երկու անջատում...
Այո ...իսկապես... երբեմն ճակատագիրը մեզ մեծ ծառայություն է մատուցում ՝ հանդիպեցնելով այնպիսի մարդկանց ,որոնք դառնում են մեր կյանքի ու հոգու անբաժան...լավագույն մասը ...իսկ երբեմն էլ ՝մի մեծ փայտի կտոր դնում մեր «բախտի անիվի տակ» ))) Այնուհանդերձ ,անկախ ամեն ինչից, անկախ հանգամանքներից ...ժամանակից ու տարածությունից... նրանք դարձյալ շարունակում են մնալ մեր հիշողության ու հոգու լավագույն մասը...)))
Մինչ քո հետ հանդիպումը ես բանաստեղծությունները գրում էի ձեռքով , և նրանք դուր էին գալիս իմ ընթերցողին :Բայց ճանաչելով քեզ, բանաստեղծությունները սկսեցի գրել սրտով և այդ ժամանակ ես ինքս սիրեցի իմ պոեզիան...
Ես միշտ կողքիդ եմ `մի ծրարի հեռավորության վրա ...)))
Գիրքը ՝ մի այգի է քո գրպանում...
Իմ կյանքում առանց քեզ չկա ոչ մի պոեզիա...
Գեղեցիկ ու հաճելի են հիշողությունները ,նրանք ուզում ես պահպանել ընդմիշտ,բայց առաջ գնալ ինձ ստիպում են միայն նոր արկածները ,որոնք կստեղծեն նոր հիշողություններ...
Նամակները միշտ չէ ,որ պարզապես նամակներ են...բառերը կարող են պոկվել էջից ու թափանցել հոգու մեջ...
Չի կարելի հավատալ պատերազմի ժամանակ ասված խոսքերին .զգացմունքները վաղանցիկ են ,ինչպես խաղաղ գիշերը ...
Մարմինն ու հոգին բավարարված են ...Դու ծիծաղում էիր իմ ագահության վրա...Բայց ինձ պետք էր հագենալ ՝ « բավարարվածության » պաշար մթերելով ...
Խոսե Կլեմենտե Օրոսկո,Կատարսիս
Ջորջ Օրուել«1984»
Մեծ Եղբայրը քեզ է նայում...)))
Եթե դու փոքրամասնության մեջ ես , նույնիսկ եզակի թվում ,ամենևին էլ չի նշանակում ,որ խենթ ես...
Ասես մի ինչ-որ վիթխարի ուժ ճնշում է քեզ,թափանցում գանգիդ մեջ ,տոփանում ուղեղդ,վախի միջոցով դուրս նետում համոզմունքներդ ,ստիպում չհավատալ սեփական զգայարաններիդ :Ի վերջո, կուսակցությունը կհայտարարի ,որ երկու անգամ երկու`հինգ է:Ստիպված ես հավատալ...
Խաղաղության նախարարությունը զբաղվում է պատերազմով,ճշմարտության նախարարությունը`կեղծիքով,սիրո նախարարությունը`խոշտանգումներով,առատության նախարարությունը մեռցնում է սովով ...
Ազատությունը`հնարավորությունն է ասելու ,որ երկու անգամ երկու `չորս է...
Եթե և՛ անցյալը ,և՛ արտաքին աշխարհը գոյություն ունեն միայն գիտակցության մեջ,իսկ գիտակցությունը կարելի է կառավարել`այդ դեպքում ի՞նչ...
Կուսակցական իդեալը մի վիթխարի,ահեղ ,փայլատակող բան է...պողպատի և բետոնի աշխարհ,հրեշավոր մեքենաների և սարսափելի զենքի ,ռազմիկների և ֆանատիկոսների երկիր,որոնք քայլում են մի շարքով ,մտածում մե՛կ միտք,գոռում մե՛կ կարգախոս...
Միշտ բղավիր ամբոխի հետ...միայն այդպես ես անվտանգության մեջ...
Եվ նույնիսկ ավելի,քան սիրված լինելը ,նա ուզում էր,թեկուզ մի անգամ կյանքում ,առաքինության այդ պատը ճեղքել...հաջող սեռական ակտն արդեն ապստամբություն էր:Կիրքը ՝մտքի հանցագործություն ...
Կուսակցությունը ձգտում է սպանել սեռական բնազդը և ,եթե պարզապես սպանել չի կարելի ,ապա առնվազը պետք է աղավաղել ու արատավորել...
Քանի որ գերտերությունները անպարտելի են,ապա ամեն մեկն իրենից ներկայացնում է առանձին տիեզերք,որտեղ կարելի է անձնատուր լինենել գրեթե ցանկացած մտային այլասերվածության...
Չի կարելի անտեսել ֆիզիկական փաստերը:
Փիլիսոփայության,կրոնի , էթիկայի,քաղաքականության մեջ երկու անգամ երկուսը կարող է հավասար լինել հինգի,բայց ,եթե դուք նախագծում եք հրանոթ կամ ինքնաթիռ,երկու անգամ երկուսը պետք է չորս լինի....
Նա ,ի տարբերություն Ուինսթոնի,հասկացավ պուրիտանության իմաստը,որ ներդրել է կուսակցությունը:Հարցը միայն նրանում չէ ,որ սեռական բնազդը ստեղծում է իր սեփական աշխարհը,որը ենթակա չէ կուսակցությանը և ,հետևաբար ,որքան հնարավոր է ,պետք է ոչնչացվի :Ավելի կարևոր է ,որ սեռական քաղցը առաջացնի հիստերիա և դա ցանկալի է,քանի որ կարող է փոխակերպվել ռազմական ջերմեռանդության և առաջնորդի պաշտամունքի...
Նրանց սիրային գրկախառնությունը մարտ էր ,իսկ ավարտը՝հաղթանակ:Դա հարված է կուսակցությանը: Դա քաղաքական ակտ էր....
Մենք կհանդիպենք այնտեղ ,ուր չկա խավար ...
Ոչինչ ձերը չէ ,բացի գանգի մեջ մի քանի խորանարդ սանտիմետրից ...
Նրան ,ով իշխում է և շարունակելու է իշխել ,անհրաժեշտ է իրականության զգացումը աղավաղելու հմտություն...
Նա գլխի ընկավ ,որ ներկայիս կյանքի ամենաբնորոշ առանձնահատկությունը նրա դաժանությունը չէ,ոչ էլ փխրունությունը,այլ պարզապես թշվառությունը ,անտարբերությունն ու անկենդանությունը...
Զրուցելով նրա հետ ,նա հասկացավ,թե որքան հեշտ է գաղափարական ներկայանալ, նույնիսկ պատկերացում չունենալով գաղափարների մասին ...
Եթե ձեզ հարկավոր է ապագայի պատկեր, ուրեմն պատկերացրեք սապոգ՝մարդկային դեմքը հավերժ տրորող...
Ես հասկանում եմ՝ Ինչպես ...Չեմ հասկանում ՝Ինչո՞ւ...
Ձեր ոխերիմ թշնամին ,-մտածեց նա,-ձեր նյարդային համակարգն է...
Իր զգացմունքները ցույց չտալու սովորությունն այնքան արմատացավ ,որ դարձավ բնազդ...
Եթե մարդը չի տառապում ,ինչպե՞ս կարող եք վստահ լինել,որ նա ձեր կամքն է կատարում և ոչ թե ՝իր ...
Լավագույն գրքերը,-հասկացավ նա,- տալիս են այն ,ինչ դու արդեն գիտես...
Սարսափելին այն չէ,որ քեզ կսպանեն հակառակ կարծիքի համար ,այլ այն ,որ դրանք կարող են ճիշտ լինել...
Դժվար է պահպանել անթափանցելիություն ,եթե դու չգիտես ,թե ինչպես է երևում քո դեմքը...
Նա չէր հասկանում ,որ եթե գործողությունը անարդյունք է ,այն անիմաստ է...
Երբ դու սիրում ես մեկին , դու նրան սիրում ես և ,եթե նույնիսկ որևէ բան չես կարող տալ նրան,այնուամենայնիվ ,դու նրան սեր ես տալիս...
Լավ է ոչինչ չիմանալ ,քան իմանալ կիսով չափ...
Իշխանության նպատակը՝իշխանությունն է...
Հ.Գ. Կուսակցության կարգախոսը.
Պատերազմը՝խաղաղություն է
Ազատությունը՝ստրկություն
Անտեղյակությունը(ոչ իմացությունը)՝ուժ
« Ոչ մի քայլ առաջ,ոչ մի քայլ հետ :Չի կարելի զգալ,չի կարելի սիրել...
Ինչ չի թույլատրում կուսակցությունը՝արգելված է...»:
Գիշերային մղձավանջի է նման այս գիրքը... «իզուր կարդացի» անզորության զգացում ծնեց...դժվար էր կարդալը ,բայց արժի կարդալ... )))
Օրուելը « կատաղի նրբագեղությամբ է կերտում» աշխարհի սարսափելի պատկերը ,հատկապես այն աշխարհի ,որից ահավոր վախենում և սպասում ենք բոլորս ,որտեղ արգելված է մտածելն ու զգալը... որտեղ վախից , մոլեգնությունից , ինքնաոչնչացումից զատ այլ զգացմունքներ չկան և չեն կարող լինել... որտեղ իշխանության նպատակն է ՝իշխելը...իշխանություն մարդկանց նկատմամբ ՝ միայն ցավ պատճառելու և ստորացնելու համար ... որտեղ չկա այլ սեր ,բացի « ՄԵԾ ԵՂԲՈՐ » հանդեպ սիրուց ....
(ահավոր էր...ֆաշիզմի...ստալինիզմի(անձի ...առաջնորդի պաշտամունքի )... և գեհենի (դժոխքի) հոտ էր փչում)
Մտածեք ազատության մասին...
Անպայման կարդացեք...)))
Ս.Դալի,Կանայք
Չ.Բուկովսկի «Կանայք» Թե ինչ փչեց խելքիս կարդալ Բուկովսկու « Կանայք», ինքս էլ չգիտեմ ... ))))) Չնայած գիտեմ ... ))) Մի ֆիլմում ցիտում էին նրան ... Գեղեցիկ միտք էր...հավանեցի ...փնտրեցի ... գտա ...ու այսպես պատահաբար «հանդիպեցի կանանց» ))) ... սկսեցի կարդալ ... )))
Ախ ,դու Բուկովսկի ...Բուկովսկի ...))) ախր ահավոր «խուժան -խուժան» ես ու դրամատիկ-էրոտիկ ... ))))) Նման ես հրեշի ,որի հոգու հեռվում նաև գեղեցիկն ու ռոմանտիկն է նշմարվում ... ))) )
Բուկովսկու «էսթետիկան» ինքնատիպ է ,խոսքը ուղիղ ու «հստակ» ... ծայրահեղ կոշտ... չի խնայում ընթերցողին ...մի խոսքով . հայհոյանքներով ու սեքսով հարուստ «շա՜տ բնական նատուրալիզմ...» ))))
Կեղծ փարիսեցի կամ պուրիտանուհի չեմ ,բայց և կոշտ (....) ու գռեհիկության կողմնակից էլ չեմ ...
է՜հ ...ինչ ասեմ...տեղ-տեղ նույնիսկ սիրտս խառնեց ))» «
Շատ էր« տղամարդավարի» ... դե ,թող տղամարդիկ էլ կարդան ...)))
...Բուկովսկին գրում է կյանքի տհաճ ճշմարտությունների մասին ....Նա ունի իր ընթերցողը ...և ճաշակին ընկեր չկա...))))
Իսկ ես.... Վերջջջջ ...այլևս Բուկովսկի չեմ կարդա ...)))»
Բայց կան առանձին շատ հետաքրքիր մտքեր ,որոնց կարելի է անդրադառնալ ...
Մարդկությո՛ւն ,դու հենց սկզբից ես քեզ վատ դրսևորել...(տապալվել...տանուլ տվել ...պարտություն կրել) :
Պարզապես ապրել քանի դեռ չես մեռել ՝ ծանր աշխատանք է...
-Ի՞նչ եք մտածում կանանց մասին:
-Ես մտածող չեմ :Բոլոր կանայք տարբեր են :Հիմնականում նրանք կարծես լավի ու վատի համադրություն են . և՛ կախարդական ,և՛ սարսափելի ...Ես, թերևս , ուրախ եմ ,որ նրանք կան ... (ապրեսսսսսս))))
Սակայն կանայք ,լավ կանայք ինձ միշտ են վախեցրել ,քանի որ ,ի վերջո ,պահանջում են ամբողջ հոգիդ,իսկ այն ,ինչ մնացել է իմ հոգուց ,ես ուզում եմ փրկել:
-Ես այստեղից կգնամ գրողի ծոցը :
-Բայց ինչո՞ւ:
-Ես չեմ ուզում մնալ այնտեղ,որտեղ ինձ չեն ուզում :Ես չեմ ուզում լինել այնտեղ ,որտեղ ինձ չեն սիրում :
Հ.Գ.
Իսկ իմ հավանած ու փնտրած ցիտատը սա էր.«Կա մի վայր սրտում ,որը երբեք չի լցվի , տարածություն ,մենք կիմանանք այն ավելի ,քան երբևէ...կա մի վայր սրտում ,որը երբեք չի լցվի ...և մենք կսպասենք,կսպասենք այդ վայրում...)))
Է.Բլեր Լեյթոն,Սիրային
նամակ
Ֆրանց Կաֆկա«Նամակներ Ֆելիցիային»
Մի մոռացեք.նամակներն աննկատ «կերտում են » մեր հոգեբանական «դիմանկարը » ... :)))
Սիրահարված երիտասարդի
հոգու մերկությունը մինչև վերջ բացող ,գեղեցիկ...հուզական , անկեղծ ու տխուր նամակներ (տեղ-տեղ հիստերիկ)))...նամակներ,ուր կա և՛ խանդ,և՛ տարաձայնություններ,և՛երջանկության,
հիացումի ու ուրախության զգացումներ...նամակներ,որոնք կարևոր ու հետաքրքիր են միայն Կաֆկայի ու նրա
հարսնացուի՝Ֆելիցիայի համար...(պարզվեց
նաև ինձ համար:)))
Զգուշացնեմ .«Սև հանճարը» ծանր ու դժվար է գրում...հետևաբար, գուցե ձանձրանաք նրա նամակներից ,բայց իմ քաղվածքներից՝ոչ...)))
...քչերն են հաղթահարել» այս նամակագրությունը :))) Փոքրամասնության մեջ եմ...:)))
p.s.
Ծանոթության առաջին տարում Կաֆկան ու Ֆելիցիյան նույնիսկ հայտարարեցին իրենց նշանադրության մասին,բայց դարձյալ ինչ-որ բանից վախեցած՝Կաֆկան չհամարձակվեց ամուսնանալ...
Ըստ գրողի կենսագիրների,Կաֆկան ավելի շատ սերն էր սիրում,քան Ֆելիցիային...
Նրանց նամակագրությունը տևեց չորս տարի...որից հետո վերջնականապես բաժանվեցին...
Մեր նամակներում մենք երազում ենք հանդիպման մասին,բայց... դա տեղի չի ունենա երբեք...
Անկախ նրանից,թե որքան կտևի լռությունը մեր միջև,ես քեզ եմ պատկանում առաջին իսկ ,ամենամեղմիկ,խուլ,բայց անկեղծ կանչով...այսօր և ընդմիշտ...
Սիրելի՛ս...սիրելի՛ս...ես բացարձակ երաժշտական չեմ,բայց եթե սա չէ երաժշտությունը,ապա ի՞նչ է երաժշտությունը...
Ես արդեն չեմ մտածում ձեր մասին...ես հիմա պարզապես ձեզ հետ եմ...
Եվ դու իսկապես եկար...շատ մոտ եղար ինձ,որքան էլ միայնակ,գրեթե ծիծաղելիորեն միայնակ ես կարող էի կողքից թվալ...
«Առանց նրա ես ապրել չեմ կարող,նրա հետ՝նույնպես»,-այս խոսքերով ես նետում էի ճամպրուկի մեջ իրերս իրար հետևից...մի բան էր դա,որից ,թվում էր, հենց հիմա կպայթի սիրտս...
Ինձ կապում է ձեզ հետ ոչ միայն սերը...պարզապես սերը շատ քիչ կլիներ...սերը սկսվում է,գալիս,հեռանում և գալիս նորեն,իսկ ահա անհրաժեշտությունը,որով ես,ինչպես կեռիկներով, խրվել եմ քո ողջ էության մեջ՝ կմնա...
Ինձ պետք է ավելի շատ հոգեկան ջերմություն,քան ես արժանի եմ..
Սիրելիս,պառկել ոտքերիդ մոտ ու լռել...թերևս ամենալավը սա կլիներ...
Կարծես թե ես նորից ուզում եմ նամակի տակ գրել ՝ «Քո»...այդպիսի ստորագրությունից ավելի կեղծավոր բան չկա ...Ոչ.
«իմ» ու հավերժ միայն ինքս ինձ հավատարիմ,ահա թե ով եմ ես ,և այդպիսին կփորձեմ ինքս ինձ հետ «յոլա» գնալ...ապրել...
Գրված նամակները չեն կորչում...միայն չգրվածներն են կորած...
Ամեն մեկիս՝ իրենը...Դու հյուրեր կընդունես,իսկ ես՝ուրվականներ...
Ամեն ինչ վերջացած է...դու կորած ես ինձ համար...ես պետք է սովորեմ այս մտքին,հաստատ իմանալով,որ երբեք չեմ կարողանա հաշտվել դրան ...
շարունակելի...հետո կթարգմանեմ. Это конец, Фелиция, этим молчанием Ты меня отстраняешь и приканчиваешь мою надежду на единственное счастье, которое было возможно для меня на этой земле. Но с чего вдруг это ужасное молчание, почему ни единого слова начистоту, зачем Ты уже неделями столь явно, столь ужасающе явно мучишь себя и меня? С Твоей стороны это уже не сострадание, будь я даже самый далекий Тебе человек, Ты бы и то увидела: от этой неопределенности я страдаю настолько, что иной раз просто теряю рассудок, да и не может быть сострадания, которое увенчивается таким молчанием. Природа берет свое, тут уж ничего не поделаешь, чем больше узнавал я Тебя, тем сильнее любил, чем больше Ты меня узнавала, тем нестерпимее я Тебе становился. Если бы Ты это поняла, если бы откровенно сказала об этом, если бы не выжидала так долго, покуда самой Тебе не стало невмоготу настолько, что Ты не можешь преодолеть себя и из пятидневной поездки написать мне хоть слово, хоть строчкой ответить мне на письма, в которых я испрашиваю Твоего решения, хоть как-то утешить меня, погибающего без вестей от Тебя, в моем горе!
Տիցիան,Աշխարհիկ Սեր
Էրիխ Մարիա Ռեմարկ «Ասա ինձ ,որ դու սիրում ես ինձ»
Ռեմարկ - Մառլեն Դիտրիխ...Ռավիկ-Պումա...
Հոգու ճիչ...
Սրտառուչ ,անկեղծ ,հուզիչ , ինտիմ, հոգին տակնուվրա անող ,անսովոր, ապշեցուցիչ գեղեցկության նամակներ...սիրավեպ նամակների տեսքով... ոչ առաջին և ոչ էլ վերջին ,այլ կարճ ,սակայն շատ լուսավոր ու պայծառ սիրո ...Մեծ Սիրո մասին...
Նամակներն իրոք հիասքանչ են...Կարդացեք...հաղորդակից կլինեք անսահման գեղեցիկին ...)))
...Սիրելի՛ս,սիրիր ինձ,ա՜խ,սիրիր ինձ,պարզապես սիրիր ...
Ես միացրի գրամաֆոնը :Այն նետում էր երաժշտությունը թոքախտավոր գիշերվա մեջ . երաժշտություն մեկ այլ մայրցամաքից ,այլ աստղից... հոգնած երաժշտությունը անկման...Երբ աշխարհը փշրվում է կտորների...
Ինչպե՞ ս քեզ հաջողվեց ծնվել:Ինչպե՞ս միլիոնավոր տարիների քո կյանքի ճանապարհը հատեց իմը՝ գծագրված հազվագյուտ թափառող լույսերով ...
-ես ...մաքուր թուղթ եմ ,որի վրա ոչինչ գրված չէ,որը սկսվում է քեզնով...
Գյոթեի կյանքում եղել է ժամանակ ,երբ նա այս բառերով էր ավարտում իր նամակները.«Սիրի՛ր ինձ»:Ոչ թե «Ես քեզ սիրում եմ »,այլ «Սիրի՛ր ինձ» ...վերջինս շատ ավելին է....
Ես կարծում եմ ,որ մեզ նվիրել են միմյանց և ճիշտ ժամանակին:Մենք ցավելու աստիճան սպասեցինք մեկմեկու:Մենք ունեինք շատ անցյալ և բացարձակապես ոչ մի ապագա:Մենք չէինք էլ ուզում այն:Հույս էինք հայտնում , երևի երբեմն ,միգուցե գիշերները ,երբ կյանքը աստիճանաբար հալվում էր շաղի պես ու տանում քեզ իրականությունից անդին ,դեպի անհայտ ծովերը մոռացված երազանքների:
...փոխանակ քեզ հետ միասին թչելու ,նրանք փորձում էին կտրել քո թևերը, որպեսզի քեզ պահեին իրենց կողքին ...
Մենք երկուսս այնքան զգայուն նյարդեր ունեք ,որ դժվար է երկար լինել անջատ:Անհարմար խոսքը,որ սովորական պայմաններու մ կթռչեր ՝հետք անգամ չթողնելով , կարող է այստեղ ձեռք բերել մեծ ուժ . մի ինչ-որ պատրանք կարող է հաստատվել հոգու մեջ, մի ինչ-որ ստվեր,սովորաբար թռչող և լույսի ներքո տեսանելի ,կարող է կարևորություն և կշիռ ձեռք բերել և որպես կապարե ցող, ծանրացնել ծաղկի տերևներն ու թիթեռնիկի թևիկները,-եկ այդ բառերին նշանակություն չտանք :Միակ բանը ,որ ունի բոլոր իրավունքները՝ զգացմունքն է :Եթե նրա վրայից թափվեն տերևները, եթե կոտրվի ցողունը կամ թառամի այն , չի օգնի և ո՛չ մի բողոք, և ո՛չ մի վեճ, և ո՛չ մի բարեմտորեն դաժան և մեղմացնող սուտ:Նման դեպքերում միայն հաստատակամությունը տեղ ունի և ուրիշ ոչ մի
Ապրի՛ր...Մի՛ վատնիր ինքդ քեզ:Թույլ մի՛ տուր ,որ կտրեն թևերդ:Առանց քեզ էլ միլիոնավոր են տնային տնտեսուհիները:Թավիշից չեն կարում խոհանոցային գոգնոցներ:Քամուն չես արգելի:Իսկ եթե փորձես ,կստացվի հեղձուկ օդ:Մի՛ քարշ տուր ոտքերդ:Պարի՛ր:Ծիծաղի՛ր:
Salute.Salute
Սիրի՛ր ինձ: Ասա ,որ սիրում ես ինձ,ես դրանից ավելի լավն եմ դառնում :Ես կաշխատեմ ավելի լավ ու հանգիստ և ավելի արագ ,եթե ասես ինձ,որ սիրում ես ինձ,քանզի ես ապրում եմ միայն այն պատճառով ,որ դու սիրում ես ինձ...Սիրի՛ր ինձ ... աղոթի՛ր ինձ համար...
...ինչ հրաշալի է ,իմանալ ,որ դու կողքիս ես և զգալ ,որ կա մեկը ,որն ընդունակ է իր ներկայությամբ ամեն ինչ դարձնել շատ հեշտ...սիրի՛ր ինձ, պու՛մա...
Ես չեմ ուզում այլևս լինել առանց քեզ...ուրիշ բառեր ես չգիտեմ....
Երջանկությունը պատկանում է անվախներին...
Իմ շատ սիրելի,արի երբեք չմեռնենք...(ազդված եմ այս տողերից)
Մարդու մեջ մեզ է պատկանում միայն այն,ինչ մենք ենք փոխել ...
...միմյանց մասին մեզ այնքան շատ բան է հայտնի ,որ կարող ենք բաց խաղաքարտերով պոկեր խաղալ...
Ի դեպ, ծաղիկները աշնանը ավելի գունեղ ու լուսավոր են ,քան ամռանը...ու նրանք մահանում են վաղ ...
Կարոտի բոլոր տարատեսակներից ամենատանելին քնելն է քո վերմակի տակ..)))
կշտամբանքներ.. ոչ էլ վանդակ և ոչ էլ տիրանալու ցանկություն չունենալ...
...լուսավորված եմ ամբողջ օրը և նույնիսկ լավ մարդ ,եթե խոսել եմ քեզ հետ
Ծանոթ է քեզ այն զգացումը ,երբ պարզապես ամոթ ես զգում ինքդ քո առջև այն բանից ,թե ինչպես լրջորեն ընդունեցիր մի մարդու ,որը ոչ այլ ինչ էր,քան գեղեցիկ դատարկություն և որ դու չես կարող ստիպել քեզ ասել նրան այդ մասին ,այլ նախընտրում ես առաջվա պես սիրաշահել նրան գեղեցիկ խոսքերով ,չնայած որ սիրտդ խառնում է այդ ամենից...
«Երբեմն դու այնքան հեռու ես ինձանից,այդ ժամանակ ես հիշում եմ. չէ՞ որ ,ըստ էության,մենք երբեք միասին մենակ չենք եղել...Ո՛չ Վենետիկում,ո՛չ Փարիզում: Միշտ մեր շուրջը եղել են մարդիկ,առարկաներ, իրեր, հարաբերություններ...Եվ հանկարծ ինձ համակում է մի այնպիսի բան,որից գրեթե կտրվում է շունչս...որ ինչ-որ տեղ մենք բոլորովին մենակ կգտնվենք,որ կլինի երեկո, իսկ հետո նորից ցերեկ և կրկին երեկո,իսկ մենք շարունակ մենակ կլինենք ու կխորտակվենք մեկմեկու մեջ...գնալով ավելի ու ավելի խորը..և ոչինչ չի բաժանի մեզ իրարից և չի կանչի ոչ մի տեղ և չի խանգարի ,որպեսզի հրավիրի մեր ուշադրությունն իր վրա ,ոչ մի բան մեր անվերջանալի օրից ոչինչ չի կտրի...մեր շնչառությունը կլինի խորն ու հավասարաչափ...երեկ դեռ կշարունակի լինել այսօր,իսկ վաղը՝ արդեն երեկ,և հարցը կլինի պատասխան ,իսկ պարզ ներկայությունը՝ ամբողջական երանություն... »
«...խաբվել հիշողություններով,երբ ես քեզ սիրում եմ ,սիրելի՛ս, և ահավոր զգում եմ քո բացակայությունը, ստիպում եմ ինձ չմտածել այդ մասին՝ մութի մասին,իսկ լույսն անջատված էր,դու մթության միջից նետվեցիր գիրկս,և փլուզվեց սենյակը,և գիշերը փլուզվեց ,և աշխարհն էլ փլուզվեց ,և քո շուրթերը ամենափափուկն էին աշխարհում ,քո ծնկները դիպան ինձ,և քո ուսերը...ու ես լսեցի քո քնքուշ ձայնը...«մտիր...էլի մտիր...»-դողդոջուն ,օ՜, անսահման սիրելի... և, ինչպես ճերմակ ձիերի երամակ, քո ցանկությունը քառատրոփ առաջ էր ընթացել քեզանից ...
Դու՛ ,որին ես սիրում եմ ,անհասկանալի պարգև կյանքի,պառկած ինձ հետ ՝ մաշկդ մաշկիս,երբ շնչառությունդ միահյուսված է շնչառությանս,դու՛, ով ինձ առավել լուսավոր և ավելի անամոթ և ավելի կարոտող դարձրեց ,դու՛, քնքուշ սիրուհիս ,որ սովորեցրիր սիրել գիշերն ու քունը,դու՛....կա՞ս դու դեռ և կհայտնվե՞ս արդյոք կրկին...
Ցանկությունը ավելի խորն է սրտի ցավից...տառապանքն ասում է՝ անհետացիր...իսկ ամեն ցանկություն ձգտում է հավերժության...խորը,խորը հավերժության...
Մենք դեռ երկար դիմադրեցինք երկուսով,նույնիսկ, շատ երկար...գուցե մենք մինչև այսօր էլ դիմադրում ենք երբեմն...Բայց մենք ,ըստ էության,հասկանում ենք՝ սա մի խաղ է,որ ավելի լավ ճանաչենք՝ ինչ չափով ենք դեռ ինքներս մեզ պատկանում...
Ես հավատարիմ եմ քեզ ամբողջովին...ահավոր է...բայց,ի դեպ, հաջողվում է ինձ առանց փոքր-ինչ դժվարության...)))
Ես ուզում եմ կողքիդ լինել և ուրիշ ինձ ոչինչ հարկավոր չէ...Դու պետք է իմանաս ,որ կամ ես...և չպիտի վախենաս ոչ մի բանից...Դու պետք է զգաս,որ ես միշտ կլինեմ քեզ հետ ,և քո կյանքում այլևս երբեք չի լինի միայնություն....
Բուգրո,Փոքրիկ Էսմերալդան
Վ.Հյուգո «Մարդը,որ ծիծաղում է»
Մի՞թե աշխարհում քիչ են կույրերը:Ո՛չ:Մենք բոլորս կույր ենք յուրովի:Կույր է ժլատը.նա տեսում է ոսկին,բայց չի տեսնում հարստությունը:Կույր է վատնողը.նա տեսնում է սկիզբը,սակայն չի տեսնում վերջը:Կույր է կոկետուհին.նա չի տեսնում իր կնճիռները:Կույր է գիտնականը.նա չի տեսնում իր տգիտությունը:Կույր է ազնիվ մարդը,քանզի չի տեսնում սրիկային,կույր է և սրիկան,քանի որ չի տեսնում Աստծուն: Կույր է և Աստված,քանզի արարչագործության օրը չտեսավ,թե ինչպես սատանան խցկվեց իր ստեղծագործության մեջ:Կույր եմ և ես:Խոսում եմ ձեզ հետ ու չեմ նկատում,որ դուք խուլ եք...
Ճակատագրի հետ նախնական բանակցություններ չեն վարում:Վաղվա օրը մեր իշխանության տակ չի գտնվում ,և դիպվածը մեզ չի ենթարկվում:
Սիրո իսկական անունը գերություն է....)))
Խոր անդունդ է կինը...
Հուսահատության պահին
հոգին լի է վայր ընկնող աստղերով...
Զրույցը երկու սիրահար սրտի՝ գագաթն է
պոեզիայի,ձայնը համբույրի `բարձունքը երաժշտության...
Հպարտությունը՝ աքիլեսյան գարշապարն է բոլոր հերոսների...
Կյանքը ՝սոսկ մի երկար շղթա է՝ սիրելի մարդկանց կորուստների . գնում ես ...ետևում թողնելով ողբերի շարան...
Սկզբունքները ,ի վերջո ,տանում են մարդկանց դեպի անդունդ:
Մարդիկ ատում են:Պետք է,չէ՞, որևէ բան անել:
Հարուստների դրախտը ստեղծված է աղքատների դժոխքից...
Գիտելիքների նման առատությամբ կարելի է միայն կիսաքաղց ապրել:
Մենք ծնվում ենք ճիչով,մեռնում տնքոցով:Մեզ մնում է միայն ապրել ծիծաղով:
Ժողովուրդները մի հիմար սովորություն ունեն ՝ վերագրում են թագավորներին սեփական սխրաքները:
հ.գ. թողեք բանուգործ,հատկապես համացանցում «անպտուղ որոնումներն» ու անպայման կարդացեք այս գլուխգործոցը.... :))շատ գեղեցիկ ու տխուր պատմություն է... (թող ձեզ չհիասթափեցնի ձգձգվող ,երկարաշունչ աշխարհագրական,պատմական մանրամասները,դրանց մանրակրկիտ նկարագրությունն ու փաստավավերագրական ակնարկներն ու անդրադաձները,
ինչպես նաև հեղինակի « շատախոս նահանջը» ))) դա բնորոշ է Հյուգոին...եթե կհոգնեցի՝«բաց թողեք » այդ էջերը))) իսկ մնացածը՝վայելեք...ապրեք...)))
Կարող եք դիտել նաև համանուն ֆիլմը...))) Իվան Գոնչարով( քննադատական ռեալիզմի ականավոր ներկայացուցիչ)
«Զառիթափ»
Ինչ ստեղծում է երևակայությունը,վերլուծությունը քանդում է,ինչպես խաղաքարտերից պատրաստված տնակ...
Մեծ սերն անբաժան է խորունկ մտքից. մտքի լայնությունը հավասար է սրտի խորությանը...
Հիմար գեղեցկությունը գեղեցկություն չէ։ Ուշադրությամբ նայիր բթամիտ գեղեցկուհուն, երկար ու խոր զննիր դեմքի յուրաքանչյուր գիծը, նրա ժպիտը, հայացքը՝ նրա գեղեցկությունը աստիճանաբար կվերածվի ապշեցուցիչ այլանդակության։
Կիրքը մշտական գինովությունն է ՝առանց արբեցումի կոպիտ ծանրության...
Խելքը ամենուրեք միատեսակ է՝ խելացի մարդիկ ունեն միևնույն ընդհանուր հատկանիշները, ինչպես որ բոլոր հիմարները, չնայած ազգային, հագուստի, լեզվի, կրոնների, նույնիսկ կյանքի մասին ունեցած հայացքների տարբերությանը։
Նրանք հասարակության տեմպերամենտի զոհը չեն,ինչպես այն դժբախտ արարածները ,ովքեր մի կտոր հացի, հագուստի ,կոշիկի և ապաստանի համար ծառայում են անասնական քաղցին: Ո՛չ:Այնտեղ ,
չնայած արհեստական ,բայց ուժեղ կրքերի քրմուհիներ են ,նուրբ դերասաններ,որոնք խաղում են սեր և կյանք ,ինչպես խաղամոլը թղթախաղ:
Տղամարդիկ միայնակ,գործերի ու հոգսերի մեջ ,ծուլությամբ,կոպտությամբ ,հաճախ ձգելով տաքուկ կրակը,խաղաղ համակրանքը ընտանիքի ,նետվում են աշխարհն այս ,ինչպես խաղատուն,միշտ պատրաստ սիրավեպերի ու դրամաների, որպեսզի արբեն շինծու զգացմունքների և թանկ գնված մերկության գրկում : Մյուսներին ջահելուլթյունն ու կրքոտությունը կտանի այնտեղ ՝ կեղծած սիրո թագավորություն ,իր ամբողջ նուրբ խաղով ,ինչպես համադամասերին , տնական պարզ ճաշից ՝ հրապուրում է նրբահամ ճաշը հմուտ խոհարարի...
Այնտեղ տիրում էր անսահմանորեն բազմազան հաշվենկատությունը . հաշվենկատությունը ՝շքեղության ,պատվախնդրության , նախանձի ,հազվադեպ ՝ ինքնասիրության և երբեք ՝սրտի ,այսինքն՝զգացմունքների: Գեղեցկուհիները հաշվենկատությանը զոհաբերում են ամեն ինչ . կիրքը ,եթե հասու կլինի նրանց կիրքը, նույնիսկ կրակոտությունը ,եթե պահանջվում է այդ դերը,իրավիճակի օգուտը...
Ջալալադին Ռումի,պարսիկ բանաստեղծ , աստվածաբան ,սուֆի...
«Երդվում եմ Աստծո անունով,ես երբեք սեր չեմ տածել պոեզիայի հանդեպ, և իմ աչքերի համար չկա ավելի վատ զբաղմունք ,քան այն »:
Սիրո սպանդանոցում սպանում են միայն լավագույներին,ոչ թույլերին ,այլանդակներին և ձախորդներին:Մի՛ վախեցեք նման վախճանից:
Չի՞ խոցվել սիրուց: Ուրեմն ,ապրել է լեշի պես:
Ինչ-որ մի տեղ բարու և չարի միջև կա մի այգի...Ես կսպասեմ քեզ...
Ինչ որ մի տեղ չարի և բարու միջև կամ մի այգի:
Եթե դու չես զգում բույրը նրա,չմտնես այգի...
Կա մի կախարդական մարգագետին ,բարու և չարի մեր հասկացություններից շրջանից դուրս :Փնտրիր այն:Այնտեղ կհանդիպենք մենք միմյանց:
Մենք չենք կարող հանդիպել երկրի վրա:
Երբ հոգին գրկեց խոտը մարգագետնի,
Աշխարհն այնքան լի էր ,որ խոսքերն են դատարկ...
Լեզուն ,գաղափարներն ու արտահայտությունը՝«միմյանց» ՝ իմաստազրկվել են:Չկա ոչ մի ՝«ես» կամ ՝« դու»:
Այս աշխարհը լեռներ են,մեր արարքները՝ գոռոց . մեր աղաղակի արձագանքը լեռներում միշտ վերադառնում է մեզ...
Հեռու մնա հիմար մարդուց,խելոքի հետ ընկերացիր,
Վտանգավոր է հիմար ընկերը թշնամուց քո խելացի:
Դու տիեզերք ես՝թաքնված մետրուկես երկարություն ունեցող մարմնի մեջ...
Հատուցումը թող նրանց խոցի թշվառությամբ,
Ով բարեկամությանը վճարում է թշնամությամբ: Կարիր աչքերդ ,թող սիրտդ դառնա աչք...
Ես ապրում էի խենթության եզրին .ցանկանալով ճանաչել պատճառը ՝թակեցի դուռը:Այն բացվեց: Ես թակեցի ներսից... )))
Մի տրտմիր. այն ամենն, ինչ կորցնում ես, պտտվում ու հետ է գալիս քեզ մոտ այլ բանի տեսքով:
Քչով եմ ես գոհ , և գիտեմ օրենքը. որտեղ վարդ ՝այնտեղ փուշ, իսկ որտեղ գանձ ՝այնտեղ վիշապ :
Գիտությունը կճանաչես խոսքերի օգնությամբ,արվեստը՝փորձի,իսկ օտարացածությունը կճանաչես ընկերակցության մեջ:
Նկ.Աախեն ,Հանս ֆոն,Արվեստը,Առատությունն Ու Խաղաղությունը
Գվիդո Ռենի,
Комментариев нет:
Отправить комментарий