Ի՞ նչ է պատմում մեզ քաջ ծանոթ Թրաշուշանը՝Գլադիոլուսը, (գլադիատորների ծաղիկը)
Հին հույներն ու հռոմեացիները հավատում էին,որ ծաղիկները ոչ միայն
բարեկամության,ազնվության,հավատարմության ու պատվի խորհրդանիշ են ,այլ նաև իրենց արմատների,սոխուկների ու պալարների մեջ մոգական ուժ են կրում...Գլադիատորները որպես թալիսման կրում էին իրենց կրծքին գլադիոլուսի սոխուկները ՝հավատալով,որ այն կօգնի մենամարտի ժամանակ հաղթանակ տանելու ,ինչպես նաև կպահպանի մահացու վերքերից.....
Մեզ է հասել մի գեղեցիկ հռոմեական լեգենդ գլադիատորների կողմից պաշտված այս ծաղկի մասին....
Մի անգամ հռոմեացի մի զորավար,որը հայտնի էր իր դաժան հաղթանակներով , հերթական մարտի ժամանակ գերի է վերցնում թրակիացի քաջ ռազմիկների և հրամայում է նրանցից գլադիատորներ «պատրաստել »...
Իր փայլուն հաղթանակը նշելու համար փառասեր զորավարը հրամայեց կազմակերպել մենամարտ ամենաճարպիկ ու քաջարի երկու ռազմիկների միջև ,որոնք միևնույն ժամանակ նաև լավ ընկերներ էին...
Զորավարը հաղթողին խոստացել էր ազատություն ...և իր աղջկա ձեռքը...
Նշանակված օրը հրապարակում շատ անբան հռոմեացիներ էին հավաքվել՝ դիտելու այդ այրունոտ տեսարանը...Ամբոխն անհամբեր սպասում էր մենամարտին...հնչեցին շեփորները..և արենայում հայտնվեցին երկու ընկեր՝ քաջարի մարտիկ -գլադիատորները՝ Սեվթն ու Թերեսը...
...Բայց անողոք պայքարի փոխարեն նրանք խրեցին իրենց թրերը գետնի մեջ, նետվեցին միմյանց ընդառաջ ու գրկախառնվեցին հուժկու բազուկներով :Նրանք հրաժարվեցին պայքարից...
Զայրացած ամբոխը ոռնաց զայրույթից..նրանք արյունահեղություն էին ուզում...
Բայց Սեվթն ու Թերեսը աներեր էին..Այդ ժամանակ այրունառուշտ զորավարը հպարտ ընկերներին դատապարտեց մահվան...
Ու երբ երկու ընկերների անկենդան մարմիները ընկան գետնին ..հանկարծ..անսպասելի նրանց թրերի բռնակներից հովհարի նման բացվեցին բոլորին անհայտ ալ կարմիր ծաղիկները թրաշուշանի.....
Գլադիոլուսը համարվում է «ամենաառնական» ծաղիկը... այն ծաղիկը,որը հաճելի է նվիրել իսկական Տղամարդկանց...)))
Հետաքրքիրն այն է,որ տղամարդիկ, չիմանալով այս լեգենդի մասին ,այն հարցին ,թե ինչ ծաղիկներ են սիրում, նրանց մեծ մասը տալիս է գլադիոլուսի անունը...
Միգուցե առանց իմանալու նրանք գլադիոլուս անվան մեջ «որսում » են առնական ,մարտական ,հերոսական ինչ-որ բան.....)))
Комментариев нет:
Отправить комментарий