Յուրաքանչյուր մարդ սխալվելու իր յուրահատուկ ձևն ունի,առավել ևս,որ սխալները հաճախ ճշգրտությունը ոչ ճիշտ հասկանալու մեջ են:
Գ. Լիխտենբերգ
Սխալները խելք են տալիս:
Լ.Ն. Տոլստոյ
Մեկի սխալը դաս է մյուսին:
Ջ. Ռեյ
Սխալվել կարելի է տարբեր կերպ,ճիշտ վարվել կարելի է միայն մի ուղիով,այդ պատճառով էլ առաջինը հեշտ է,իսկ երկրորդը՝ դժվար. վրիպելը հեշտ է,նպատակին խփելը՝ դժվար:
Արիստոտել
Սխալվելու ամենաճիշտ միջոցը իրեն անսխալական համարելն է:
Պ. Բուաստ
Կյանքում մեծագույն սխալը ,որ դուք կարող եք թույլ տալ,դա սխալ կատարելու հնարավորության նկատմամբ մշտական սարսափի մեջ գտնվելն է:
Է. Հաբբարդ
Սխալը ևս օգտակար է լինում,քանի դեռ երիտասարդ ենք,միայն թե այն հետներս քարշ չտանք մինչև ծերություն:
Ի. Գյոթե
Կարծեցյալ ազնիվ մարդիկ իրենց թերությունները թաքցնում են թե ուրիշներից ,թե իրենցից,իսկ հիրավի ազնիվ մարդիկ հիանալի գիտակցում են դրանք և անկեղծորեն հայտարարում դրանց մասին:
Ֆ. Լարոշֆուկո
Հիշիր,որ կարծիքը փոխելը և այն բանին հետևելը,ինչը ուղղում է քո սխալը,ավելի է համապատասխանում ազատությանը,քան սխալիդ մեջ համառելը:
Մարկոս Ավրելիոս
Մեծ սխալը հաճախ ստանում է հանցագործության նշանակություն:
Սենեկա
Սխալվել կարող է ամեն ոք,իսկ սխալի վրա համառել՝միայն անխելքը:
Ցիցերոն
Մեր ամեն թերւթյուն ավելի ներելի է ,քան այն թաքցնելու համար գործադրած մեր խորամանկություները:
ֆ.Լարոշֆուկո
Ուրիշների հանդեպ խաբեությունը միայն խճճում է գործը և հեռացնում լուծումը. բայց ինքն իր նկատմամբ խաբեությունը ,որը անցկացվում է ճշմարտության տեղ,կործանում է մարդու ամբողջ կյանքը:
Լ. Տոլստոյ
Հետաքրքիրն այն է նաև,որ գիտակցում ես` այն ,ինչը պիտի անես սխալ է, բայց միևնույնն է, անում ես. չես կարողանում հաղթել ինքդ քեզ ու վերջ...Թուլակամություն է սա կոչվում , թե կամազուրկ ես պարզապես , բայց փաստը մնում է փաստ.սխալներ կան , որոնց գայթակղությանը դիմանալը շատ է դժվար կամ էլ անհհնար գրեթե..."Ինչ արած, ինչ էլ չլինի, դեռ մի քիչ մարդ ենք":
ОтветитьУдалитьԲարև, Լիլի ջան, նորից ես եմ...
ОтветитьУдалить