Мой список блогов

четверг, 4 октября 2012 г.

Գուցե այս արտահայտության մասին երբեք չգրեի...

Գուցե այս արտահայտության մասին երբեք չգրեի ,եթե երեկ պատահաբար մի հեղինակավոր բլոգում  հայտնի մարդկանց հասցեին արված ոչ այնքան մեղմ  մեկնաբանությունները չկարդայի...

Ապրի՜ր...  ու թույլ տուր  ,որ ուրիշներն էլ ապրեն ...Живи и жить давай другим-արտահայտությունը Գ.Ռ. Դերժավինի
  «На рождение царицы Гремиславы. Л. А. Нарышкину» ձոնից է...
Живи и жить давай другим,
Но только не на счет другого;
Всегда доволен будь своим,
Не трогай ничего чужого:
Вот правило, стезя прямая
Для счастья каждого и всех.

ավելացնեմ նաև,որ Դերժավինը հեղինակն է այս բանաստեղծական ձևակերպման ,այլ ոչ թե  արտահայտության,որը ասացվածքի տեսքով գոյություն ունի տարբեր լեզուներում...օրինակ՝ ֆրանսերեն այն հնչում է այսպես.«Vivons et vivre laissons Les autres».
Արտահայտության նշանակությունը՝ կոչ է տոլերանտության...նաև   լինել ուշադիր ուրիշների շահերի հանդեպ,գնալ փոխզիջման, փնտրել գոյակցության  ճիշտ բանաձև...որը հարմար կլինի բոլորին...
Իսկ մեր Տուրգենևն իր «Рудин» վեպում  ասում էր.«Երեք տեսակի էգոիստներ կան...Եսասերներ ,որոնք  ապրում են ու թույլ են տալիս ,որ ուրիշներն էլ ապրեն...եսասերներ,որոնք ապրում են՝  թույլ չտալով,որ ուրիշներն  էլ ապրեն... և ի վերջո ,եսասերներ,որոնք իրենք չեն ապրում և ուրիշներին էլ թույլ չեն տալիս ապրել»:


***

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում ,տանջվում, որոնում է ու դժբախտ է նա կրկին,
Է՜յ անխելք մարդ, ե՞րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես էս աշխարհքը շեն ու լի:

Հովհաննես Թումանյան


1 комментарий:

  1. Զգույշ եղեք մեկնաբանություններ գրելիս և զուսպ ՝կարծիքներ հայտնելիս....
    Նրանք լուռ վկայությունն են Ձեր «հումանիտար կերպարի»
    ))))))))

    ОтветитьУдалить