Мой список блогов

среда, 17 августа 2011 г.

Դեղին մամուլ





  • Խոսքի պատմություն...

  • Դեղին մամուլ

    1895թ ամերիկացի  նկարիչ Ռիչարդ Autkoult-ը նյույորքյան  «The World" թերթի էջերում տեղադրեց հումորային տեքստով  պատկերներ: Նկարների մեջ կար նաև  դեղին վերնաշապիկով մի երեխայի պատկեր,որին վերագրվում էր տարբեր զվարճալի արտահայտություններ: Շուտով մեկ այլ թերթ ՝՝ «New York Journal» սկսեց տպագրել նմանատիպ նկարների շարք:Այս երկու թերթերի միջև վեճ ծագեց դեղին շապիկով  տղայի  նկարի հեղինակային իրավունքի  և առաջինը  հրատարակելու   պատճառով:1896թ.  «New York Press» թերթի խմբագիր Էրվին Uordmen -ը մի արհամարհական հոդված հրատարակեց ՝մրցակցող կողմերին անվանելով Դեղին Մամուլ:Այդ ժամանակից ի վեր այս արտահայտությունը դարձել է թևավոր....


    նշանակությունը՝ցածրակարգ,ստախոս, ագահ,ծախված ,էժանագին սենսացիաներ տպող մամուլ,որը պատրաստ է  գործելու անմաքուր ճանապարհներով ,ընթերցողին հաճենալու համար՝ մատուցել անհեթեթ պատմություններ ... նաև նպաստում է վատ ճաշակի ձևավորմանը :

    Սերգեյ Եսենին Ինչպիսի՜ գիշեր


    Ինչպիսի՜ գիշեր:Չեմ կարողանաում,
    Քունս չի տանում...Լուսնկա՜ է ինչ...
    Դեռ հոգուս մեջ եմ ասես պահպանում
    Իմ պատանության տարիները ջինջ:

    Ցրտած օրերիս բարեկամուհի,
    Այս խաղը երբեք մի  կոչիր դու սեր,
    Ավելի լավ է,որ ցոլքը լուսնի
    Սնարիս վրա մեղմորեն հոսեր:

    вторник, 16 августа 2011 г.

    ...պարզապես ուզում ես բացականչել c'est génial, c'est beau, c'est très bien..! !» )))

    Կորեացի նկարիչների աշխատանքներից....



    Ամեն ինչ հոսում է...ամեն ինչ՝ փոխվում

    Ամեն ինչ հոսում է...ամեն ինչ փոխվում ...Հին հունարեն ՝Paula rhei  ՝ բառացիորեն ՝ամեն ինչ շարժվում է ...փոփոխական է ամեն ինչ ...
    Սկզբնաղբյուրը ՝հույն փիլիսոփա Հերակլիտուսին է  պատկանում այս խոսքը,որը պատմության համար պահպանվել է Պլատոնի շնորհիվ:

    воскресенье, 14 августа 2011 г.

    Շառլ Ազնավուր....


    Image result for arthur braginsky

    (ըստ Շառլ Ազնավուրի)

     1959 թիվ,Փարիզ,«Օլիմպիա» համերգասրահ...Հարդասենյակի պատերը բանտ են հիշեցնում...Այսօր վճռական օր է Շառլ Ազնավուրի համար...Այսօր նա մեն-մենակ կանգնելու է Փարիզի պահանջկոտ հասարակության առջև...Շատ է տառապել այս փոքրամարմին հայը, շատ տքնել,մինչև հասել է այստեղ...Այսօր առաջին անգամ համերգասրահի մուտքի առջև դրվել է իր ազդագիրը...