Мой список блогов

среда, 17 августа 2011 г.

Սերգեյ Եսենին Ինչպիսի՜ գիշեր


Ինչպիսի՜ գիշեր:Չեմ կարողանաում,
Քունս չի տանում...Լուսնկա՜ է ինչ...
Դեռ հոգուս մեջ եմ ասես պահպանում
Իմ պատանության տարիները ջինջ:

Ցրտած օրերիս բարեկամուհի,
Այս խաղը երբեք մի  կոչիր դու սեր,
Ավելի լավ է,որ ցոլքը լուսնի
Սնարիս վրա մեղմորեն հոսեր:


Թող նկարեին շողերն այն դողդոջ
Դիմագծերն իմ աղճատված ու սառ
Դու հիասթափվել չես կարող ,օ՛,ո՛չ,
Ինչպես որ սիրել չկարողացար:

Լոկ մի անգամ են սիրում ու տանջվում,
Դրա համար էլ օտար ես դու ինձ...
Լորենիները մեզ զուր են կանչում 
Ձյունով ծածկված բլուրներից:

Գիտեմ ես, դու էլ գիտես դա հաստատ
Որ լուսնկայի ցոլքում կապտավուն
Լորենիներին ծաղիկներ չեն այդ,
Լորենիներին՝ եղյամ է ու ձյուն:

Որ դադարել ենք սիրել մենք վաղուց՝
Դու, անշուշտ,ո՛չ ինձ ,ես- ուրիշ մեկին,
Եվ անտարբեր ենք մենք հիմա խաղում
Այս սերն այնքան հեշտ ու էժանագին:

Բայց դու ինձ շոյիր,շոյիր ու գրկիր,
Եվ քո այդ կրքոտ համբույրների հետ
Թող ես երազեմ մայիսն այն կրկին
Եվ նրան ,որին սիրում եմ հավետ:

Какая ночь! Я не могу.
Не спится мне. Такая лунность.
Еще как будто берегу
В душе утраченную юность.

Подруга охладевших лет,
Не называй игру любовью,
Пусть лучше этот лунный свет
Ко мне струится к изголовью.

Пусть искаженные черты
Он обрисовывает смело,-
Ведь разлюбить не сможешь ты,
Как полюбить ты не сумела.

Любить лишь можно только раз,
Вот оттого ты мне чужая,
Что липы тщетно манят нас,
В сугробы ноги погружая.

Ведь знаю я и знаешь ты,
Что в этот отсвет лунный, синий
На этих липах не цветы -
На этих липах снег да иней.

Что отлюбили мы давно,
Ты не меня, а я - другую,
И нам обоим все равно
Играть в любовь недорогую.

Но все ж ласкай и обнимай
В лукавой страсти поцелуя,
Пусть сердцу вечно снится май

И та, что навсегда люблю я.

Комментариев нет:

Отправить комментарий