Мой список блогов

вторник, 16 августа 2011 г.

Ամեն ինչ հոսում է...ամեն ինչ՝ փոխվում

Ամեն ինչ հոսում է...ամեն ինչ փոխվում ...Հին հունարեն ՝Paula rhei  ՝ բառացիորեն ՝ամեն ինչ շարժվում է ...փոփոխական է ամեն ինչ ...
Սկզբնաղբյուրը ՝հույն փիլիսոփա Հերակլիտուսին է  պատկանում այս խոսքը,որը պատմության համար պահպանվել է Պլատոնի շնորհիվ:

Հերակլիտն ասել է.«Ամեն ինչ հոսում է ...ոչ մի բան կանգ չի առնում ...և Գոն նման է  գետի հոսանքի.... և երկու անգամ  նույն գետը մտնել  չես կարող»:
Հերակլիտուսի այս արտահայտությունը  , գրեթե առանց փոփոխման , դարձավ թևավոր.Դուք երկու անգամ նույն գետը մտնել չեք կարող...
Հայտնի  այս արտահայտությունը գործածվում է անհատների ու հասարակության կյանքում տեղի ունեցող անխուսափելի ու մշտական փոփոխությունների առիթով....
այո,աշխարհը փոփոխվում է,իր զարգացման մեջ մի ակնթարթ անգամ կանգ չի առնում...և հաջորդ պահին այն արդեն ուրիշ աշխարհ է,քան առաջ էր...


Հ.Գ.Հերակլիտը հայտարելով  ,որ «Ամեն ինչ հոսում է» բացատրեց ,որ նույն գետը  երկու անգամ  չես մտնի:Երբ գետը  մտնողը  նորից մտնի  ,գետում արդեն ուրիշ ջուր կհոսի :
Կրատիլուսը ուրիշ եզրակացություն արեց :Նույն գետը նույնիսկ մի անգամ չես կարող  մտնել...մինչ դու մտնում ես ,այն արդեն փոխվում է:))))

դարձյալ հ.գ.:)))) հայտնի է,որ Հերակլիտին հաճախ կոչել են «մութ» իր բանաստեղծությունների յուրահատուկ ոճի պատճառով...նույնիսկ Սոկրատեսն է ասել այդ մասին.«
Ինչ ես հասկացա,հրաշալի էր....ակնհայտ է, հրաշալի էր նաև այն,ինչը չկարողացա հասկանալ ...»:
Կարդալով այդ հրաշալի նյութերը ՝կհիանաք ....կհիանաք նրա ոճով,պատկերների գեղեցկությամբ,համեմատությունների նրբագեղությամբ...
մի խոսքով՝ «նրա ջուն ուրիշ ջրեն է»...հասկանալ,թե ինչ էր ուզում ասել հեղինակը՝անհնարին է....:))))
ի դեպ,
երիտասարդ տարիքում  Հերակլիտը պնդում էր,որ այնքան էլ խելացի չէ և շատ բան չգիտի,բայց իրականում գիտեր ամեն ինչ...Ընկերներին ու «ոչ ընկերներին» հայտարարում էր,որ բոլոր գիտելիքներն ու գիտությունները սովորել է ինքն իրենից...:))))
Վաղ ատեց մարդկանց...հեռացավ...ապրեց ճգնավորի կյանքով...սնվում էր բույսերով ու մամուռներով...հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ՝  ջրգողությամբ...վերադարձավ քաղաք...դիմեց բժիշկներին...նրանք հայտարարեցին,որ ոչինչ չգիտեն այդ ցավի մասին...Հերակլիտը զբաղվեց ինքնաբուժությամբ...որպեսզի գոլորշիացնի իր մարմնից «վատ խոնավությունը»,ապրում էր գոմում ու պարբերաբար քսում մարմնին թարմ գոմաղբ...բոլոր ջանքերը զուր էին...նա մահացավ այդ հիվանդությունից...



Քանի դեռ շնչում եմ ՝ հույս ունեմ ... Dum spiro, spero
Հեղ.՝Օվիդիուս(Ovidius Naso, Publius 43մ.թ.ա.-18 մ.թ.)


«ՄԱՐԴ եմ փնտրում »՝  Hominem quaero

Ինչպես գրում է Դիոգենես Լաերթիուսը(Լայերտացի) իր «Կյանքը,ուսմունքներն ու կարծիքները հայտնի փիլիսոփաների» աշխատության մեջ , մի անգամ հույն փիլիսոփա Դիոգենես Սինոպացին(Շուն Դիոգենեսը) օրը ցերեկով վառում է ջահն ու սկսում քայլել  Աթենքի մարդաշատ վայրերում...մարդկանց  զարմացած հարցին ,թե ինչ է  անում, նա պատասխանում է հակիրճ «Մարդ եմ փնտրում»:Այդպիսով նա ցույց տվեց աթենացիներին,որ նրանց մեջ գտնել մի արժանավոր մարդու՝չափազանց դժվար է....
Այս արտահայտության առաջացման մի ուրիշ տարբերակ էլ կա,որի մասին գրել է հռոմեացի բանաստեղծ Phaedrus-ը.
Մի անգամ մեծ առակագիր Եզոպոսը գնում է հարևանի տուն կրակ խնդրելու ,որպեսզի իր տիրոջ համար ճաշ պատրաստի(Եզոպոսը ստրուկ էր)...Երբ տուն է վերադառնում վառված լամպով,մի պարապ անցորդ սկսում է ծաղրել նրան .«Այդ ինչուԵզոպոս օրը ցերեկով վառված ջահով ես ման գալիս»,որին էլ Եզոպոսը պատասխանում է .«Մարդ եմ փնտրում»
Իմաստը (ինչպես Դիոգենեսի մոտ)նույնն է՝  շատ  դժվար է գտնել մեկին ,որն իր բարոյական որակներով իսկապես բավարարում է և պատասխանատու է    պարտավորեցնող Մարդ կոչմանը


Բարեկամներ,ես կորցրի օրս....
Amici, diem perdidi 
Պատմում է Suetonius-ը կայսր  Տիտոսի մասին.«  Մի անգամ ճաշի ժամանակ  ,երբ նա   հիշեց,որ օրվա ընթացքում ոչ ոքի որևէ լավ բան չի արել ՝արտասանեց այս հիշարժան ու բարձր  գնահատված խոսքերը»





Օ՜, ժամանակներ,օ՜,բարքեր ... մի արտահայտություն,որը հաճախ է  օգտագործել Ցիցերոնն  իր ելույթներում...
Օրինակ ՝ընդդեմ 
 Catiline-ի իր առաջին ելույթում:
 Լատիներեն ՝«O tempora! | mores!"...
***


Որսա պահը( Лови момент)...Հարմար պահ գտիր...
Այս արտահայտությունը ակնհայտորեն մեզ տանում է դեպի Horace  « carpe diem » որսա օրը....օգտագործիր օրը,կամ « Catch-  օգտվիր օրվանից»   
         

Աստղային ժամ 

Այս արտահայտությունը Ստեֆան Ցվեյգի «Մարդկության աստղային ժամը» պատմական նովելի հավաքածուի համար գրված նախաբանից է:
Ցվեյգը բացատրում է ,որ պատմական ակնթարթն անվանել է աստղային ժամ ,որովհետև ինչպես հավերժական աստղեր նրանք  միշտ փայլում են ունայնության և  մոռացության գիշերում ....


Մեղրամիս...:))

խոսքի իմաստն այն է,որ ամուսնության առաջին պահերին բնորոշ երջանկության զգացողությունը շատ արագ փոխարինվում է դառը հիասթափության ,որն էլ  պատկերավոր արտահայտված է արևելյան բանահուսության մեջ...
Վոլտերն այն  օգտագործել է իր «Zadig կամ Ճակատագիրը»  փիլիսոփայական վեպում,որտեղ գրված է.«Zadig-ը զգաց,որ ամուսնության առաջին ամիսը քաղցր(մեղրամիս) ամիս էր... իսկ երկրորդը՝օշինդրի պես դառը » :))


Время - деньги ...ժամանակը փող արժի կամ ժամանակը ոսկի է ...արտահայտությունը  ամերիկացի  գիտնական և քաղաքական գործիչ Ֆրանկլինի խորհուրդն է երիտասարդ վաճառականին (The Way to Wealth)աշխատության մեջ




Omnia mea mecum porto
Ես իմ բեռը ինձ հետ եմ կրում
Երբ պարսից Կյուրոս  թագավորը նվաճեց  Priene քաղաքը   ,բնակիչները հեռացան քաղաքից վերցնելով  իրենց հետ    ամենարժեքավոր  իրերը... միայն Biant -ը ,յոթ իմաստուններից մեկը, գնաց դատարկաձեռն...զարմացած համաքաղաքացիների հարցմունքին,թե ինչու իր հետ ոչինչ չի տանում , նա պատասխանեց այսպես.
- Ես իմ բեռը ինձ հետ եմ կրում( կամ իմ ունեցվածքը)... նա ի նկատի ուներ հոգևոր արժեքները...
այս արտահայտության լատիներեն  ձևակերպումը  Ցիցերոնը հաճախ է օգտագործել ...
 Omnia mea mecum porto.

Комментариев нет:

Отправить комментарий