Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Խոսքի պատմություն... Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Խոսքի պատմություն... Показать все сообщения

пятница, 5 июля 2013 г.

Մի շատ «ծեծված» բառի մասին ))) ...Խարիզմա

խարիզմա-(հուն. -շնորհ,աստվածային պարգև) մի խոսքով,բնությունից օժտված,շնորհալի...ներքին հմայքով և ձգողականությամբ ուժեղ անհատականություն ,որը կարող է զանգվածին տանել իր հետևից..))
Իր օժտվածության շնորհիվ մարդկանց գրավելու բնությունից տրված կարողություն ...

вторник, 7 мая 2013 г.

вторник, 30 апреля 2013 г.

Որտեղ լավ է ,այնտեղ է հայրենիքը



Որտեղ լավ է, այնտեղ է հայրենիքը ...լատ. Ubi bene ibi patria, իսկ մենք ասում ենք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց...» :
 Արտահայտությունը  Արիստոֆանեսի « Plutus» կատակերգությունից է,որտեղ կան այսպիսի տողեր.« Ցանկացած երկիր  ,որտեղ մարդն իրեն լավ է զգում, հայրենիքն է »:Այս խոսքերը հայտնի դարձան Ցիցերոնի շնորհիվ: Նա իր «Տուսկուլանյան զրույցներ » շարադրության մեջ գրում է .«Հայրենիքն ամենուր է ,որտեղ լավ է»:
Նշանակու

суббота, 20 апреля 2013 г.

Խոսի՜ր ,որ քեզ տեսնեմ....

                                                   « Խոսի՛ր , որ քեզ տեսնեմ,-ասում էր Սոկրատեսը....»

Պարզվում է լեզուն «մի հագուստ է» , որով ընդունում 
են մեզ ,իսկ  խելքով` ճանապարհում...))))       
                                                   

понедельник, 1 апреля 2013 г.

Ես ուզում էի աշխարհին մի բառ ասել, բայց քանի որ չկարողացա `դարձա գրող....


-Ես լսել եմ ,որ աշխարհը գեղեցիկ է,-ասաց կույրը:
-Թվում է ,-պատասխանեց տեսնողը :

Մեծերը պետք է   երկինքը թեքեն  մարդկանց, առանց նվազեցնելու նրա մակարդակը :

суббота, 6 октября 2012 г.

Հետաքրքիր է ,իսկ մենք ունե՞նք նմանատիպ «գաղտնի զենք» )))))



... ՄԱԿ-ի վեհաժողովում  Խրուշչովի հնչեցրած
հետևյալ արտահայտությունը. «Я вам покажу кузькину мать!» հայերեն ինչպես թարգմանել ,ես չգիտեմ  ....միգուցե՞ այսպես .«Ես ձեզ հալից կգցեմ..կամ կգամ «ձեր հախից»»  )))))

четверг, 12 июля 2012 г.

«Շուն» Դիոգենես


Ժան - Լեոն Ժերոմ,Դիոգենես


Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.)...վտարանդի փիլիսոփա...Cynic-i դպրոցի հիմնադիր  Antisthenes-i աշակերտը:

 Մի անգամ ,երբ Antisthenes-ը գավազանով սաստեց Դիոգենեսին ,վերջինս խոնարհեց գլուխն ու ասաց. «Խփիր,բայց դու չես գտնի ավելի ամուր փայտ, որով հնարավոր կլինի վռնդել ինձ, քանի դեռ ինչ-որ բան չես ասել...»:
Այդ օրվանից նա դարձավ   Antisthenes-ի աշակերտը և լինելով վտարանդի,գաղթական՝ շատ պարզ կյանք էր վարում:

четверг, 14 июня 2012 г.

Միֆ է ,թե՞....


Ի՞նչ համեմատություններ են առաջանում,երբ լսում եք   հավատարմություն բառը...և ի՞նչ արտահայտության հետ եք  կապում,համեմատում...Չեմ կասկածում, առաջինը ձեր մտքով կանցնի «կարապի հավատարմություն» արտահայտությունը.....

понедельник, 12 марта 2012 г.

« Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը....»

                                                
« Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը....» կամ «որտեղ է թաղված շունը» ....
Ծանոթ արտահայտություն է,չէ՞:    )))
Իսկ այս խոսքի պատմությունը հետևյալն է.
Մի ավստրիացի զինվոր իր բոլոր ռազմարշավներն ու մարտերն անցկացնում էր իր  սիրելի շան հետ:
Մի անգամ Նիդեռլանդներում ճանապարհորդելիս շունը սեփական կյանքի գնով փրկում է տիրոջը...Շնորհակալ զինվորը հանդիսավորությամբ թաղում է իր չորքոտանի ընկերոջն ու հուշարձան կառուցում նրա պատվին...  17-րդ դարում  կառուցված  այդ հուշարձանը պահպանվել է մինչև 19-րդ սկիզբը...

суббота, 5 ноября 2011 г.

Խոսքի պատմություն...

Վերագնահատիր արժեքները 

-Ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ,-ասում էր Սոկրատեսը,-բայց մարդիկ երևակայում են ,որ նրանք ինչ -որ բան գիտեն...Ահա և ստացվում է ,որ իմանալով իմ չգիտենալը՝ ես ավելի շատ գիտեմ ,քան մնացած բոլորը... ))
































































  •  դարձվածքներ....
























































  • Խոսիր ,որ տեսնեմ քեզ  ))



  • Կորրադո,Արդարությունն ու Խաղաղությունը(ոճը՝ ռոկոկո) Եթե....

    «Եթե Կլեոպատրան ավելի կարճ քիթ ունենար ,ամբողջ աշխարհն այլ կլիներ»:  )))) Բլեզ Պասկալ


    Եթե Կլեոպատրան ավելի կարճ քիթ ունենար , միևնույնն է, Հռոմի պատմությունը կընթանար իր ընթացքով ՝ վեհությանը կհաջորդեր անկումը: )))) Անդրե Մուրուա




                                      

    «Մարդն ինքն է ընտրում իր անազատությունը»
    Էրիխ Ֆրոմ(մ)

    Իսկ ի՞նչ է ազատությունը ըստ Է. Ֆրոմի... 
    «ինքն իրեն պատճառ» լինելու ընդունակություն...(շատ քչերն են  օժտված  այս շնորհով...ես  չունեմ« դրանից» :))
    Ֆրոմը համարում էր,որ մարդու մտածողությունը,զգացմունքներն ու կյանքի փորձը անքակտելիորեն կապված են...մարդը չի կարող ազատ լինել իր մտածողության  մեջ,եթե նա միևնույն ժամանակ ազատ չէ և հուզականորեն...նա չի կարող ազատ լինել հուզականորեն,եթե  նա կախված է և ազատ չէ իր կենսափորձի մեջ , տնտեսական և սոցիալական հարաբերություններում...
    Ցանկալի հասարակությունը պետք է լինի այնպիսին , որտեղ «ոչ  մի մարդ միջոց չէ մեկ ուրիշի համար,այլ միշտ  ինքնանպատակ  է »:
    Մարդկանցից «լավագույներն» ու « վատագույները» չեն կանգնում ընտրության առջև...նրանք արդեն ընտրել են...մի մասը Բարին,մյուսը ՝Չարը...ընտրությունը «տհաս» անձի համար է...«միջին » մարդու համար...նրա համար,ով դեռ տատանվում է...

    среда, 19 октября 2011 г.

    «Համբերությամբ ապշեցնող ժողովուրդ» ...մի արտահայտության հետքերով




    Համբերությամբ ապշեցնող  ժողովուրդ 

    Ն. Ա. Նեկրասովի «Անհայտ բարեկամին» բանաստեղծությունից է..
    Նշանակությունը.ժողովրդ,որը համբերում ,տանում է այն ամենը ,ինչը անտանելի է..անթույլատրելի  զարգացած ,քաղաքացիական  և սեփական արժանապատվության զգացում ունեցող մարդկանց համար...

    вторник, 16 августа 2011 г.

    Ամեն ինչ հոսում է...ամեն ինչ՝ փոխվում

    Ամեն ինչ հոսում է...ամեն ինչ փոխվում ...Հին հունարեն ՝Paula rhei  ՝ բառացիորեն ՝ամեն ինչ շարժվում է ...փոփոխական է ամեն ինչ ...
    Սկզբնաղբյուրը ՝հույն փիլիսոփա Հերակլիտուսին է  պատկանում այս խոսքը,որը պատմության համար պահպանվել է Պլատոնի շնորհիվ: